
ՆԱԽ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
- Հետո պահանջենք հստակ գնահատականներ

«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկվա խորհրդարանական լսումները հրավիրելու նպատակները եւ շարժառիթները, ինչպես նաեւ դրանից ակնկալվող հնարավոր կամ ենթադրյալ «դիվիդենտները», մեր հարցերին ի պատասխան, մանրամասնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ։
-Մեզ անհրաժեշտ է հայեցակարգված մոտեցում այս հարցում։ Սա՛ է մեր հիմնական նպատակը եւ ակնկալիքը՝ ի վերջո, մշակել հստակ դիրքորոշում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ։ Իսկ որ այդ հարաբերությունները մեծ տարողություն ունեն եւ առնչվում են ոչ միայն միջպետական, այլեւ տարածաշրջանային, տարածաշրջանի հեռանկարին վերաբերող բազմաթիվ պրոբլեմների, կարծում եմ, երկու կարծիք չի կարող լինել։ Այդ ամենը պետք է ի մի բերել եւ համակարգել, իսկ դա կարելի է անել միայն լսումների, շահագրգիռ քննարկումների ճանապարհով։
Հիշենք Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանական լսումների նախադեպը։ Մինչ այդ մենք, որպես պետություն, բոլորովին այլ կարգավիճակով էինք հանդես գալիս միջազգային տարբեր ատյաններում, մասնավորապես խորհրդարանական վեհաժողովներում։ Կարելի է ասել՝ ինչ-որ տեղ հակասական մոտեցումներով։ Լսումներից հետո, երբ արդյունքներն ամփոփվեցին եւ ամրագրվեցին համապատասխան ելքային փաստաթղթում, մեր պատվիրակություններն սկսեցին շատ ավելի համակարգված մոտեցումներով ներկայանալ միջազգային տարբեր կառույցներում։
Եթե չփորձենք մշակել միասնական համակարգված դիրքորոշում նաեւ ա՛յս հարցում, խոցելի ենք լինելու եւ ավելի թույլ՝ մեր խնդիրները լուծելու, մեր շահերին հետամուտ լինելու առումով։
-Տարօրինակ չէ՞, որ դարձյալ հայկական կողմն է հանդես գալիս «հայ-թուրքական հարաբերությունների» թնջուկները եւ հեռանկարները քննարկելու նախաձեռնությամբ, այն դեպքում, երբ Թուրքիան դույզն-ինչ չի նահանջել Հայաստանի հետ վերջնագրերի եւ նախապայմանների լեզվով խոսելու «սկզբունքային» գործելակերպից։ Ավելին՝ մեզ է մեղադրում ապակառուցողականության մեջ. իբր՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին «հռչակագրային» հայտարարություններ անող Հայաստանն ինքն է իրականում խոչընդոտում հայ-թուրքական երկխոսությանը։
-Անշուշտ, այդպես է։ Բայց ուրիշներից դժգոհելու խնդիր չունենք։ Նախ պետք է փորձենք հասկանալ՝ ինքներս ինչում ենք թերացել, ինչ չենք արել, որպեսզի այդ հարցը լուծվի մեր ազգային, պետական շահերին համահունչ։ Եւ ի՞նչ է անհրաժեշտ անել մեր խնդիրներն առաջ տանելու համար։
Ուրեմն՝ նախ քննարկենք, ամփոփենք եւ ամբողջացնենք մեր մոտեցումները, եւ հետո այդ ամբողջական, կուռ տեսակետով արդեն հանդես գանք ե՛ւ միջպետական հարաբերություններում, ե՛ւ միջազգային ատյաններում։ Սա է խնդիրը, ոչ թե՝ հերթական անգամ խոսեցինք, իրար լսեցինք, ինքներս մեզ ինչ-որ բան համոզեցինք... Մեր մեջ, այո՛, նախապես պետք է այդ ամենը հստակեցնենք, ճշտելուց հետո ներկայացնենք միջազգային չափանիշներին, օրենքներին, իրավունքներին համապատասխան ձեւով՝ համապատասխան ատյաններում, եւ պահանջենք հստակ պատասխաններ, հստակ գնահատականներ եւ հստակ դիրքորոշումներ։
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւմ ենք թերացել։ Ի՞նչ չենք արել մեր տեսակետները միջազգային հանրությանը առավել ընկալելի դարձնելու համար։
-Նախ եւ առաջ՝ պետք էր գործընթացը ճիշտ ուղղորդել, աշխատանքի բաժանում կատարել։ Ի վերջո՝ կա պաշտոնական դիվանագիտություն, կա խորհրդարանական դիվանագիտություն, ինչու չէ, կա նաեւ ժողովրդական դիվանագիտություն։ Մեզանում այս ամենը գործում է իրարից անկախ, որեւէ կապ, համակարգվածություն չկա։ Սա ամենամեծ բացթողումն է, որ պետք է շտկել։ Իսկ դրա համար պետք է խոսել, լսել բոլոր տեսակետները եւ համադրել՝ ի՞նչ անել, ե՞րբ եւ ի՞նչ եղանակով։ Լսումների նպատակը հենց սա է։
-Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին իր ելույթում գոհունակություն հայտնեց, որ Թուրքիան անսացել է իրենց հորդորներին եւ Հայաստանին ընդառաջ՝ «փոխզիջումային» քայլեր արել, նույնը կոչ արեց հայկական կողմին։ Սա ինչպե՞ս հասկանալ. Թուրքիան իսկապե՞ս մեզ «ընդառաջ» ինչ-որ բան է արել։
-Ցավոք, այստեղ էլ նույն շփոթը կա։ Եվրոպական կառույցները գործում են այն տրամաբանությամբ, թե արդար դատավորի կերպար ունենալու համար պետք է կողմերի միջեւ արհեստական հավասարակշռություն ստեղծել։
Ի՞նչ է նշանակում՝ փոխզիջում։ Փոխզիջում՝ ինչի՞ շուրջ։ Փոխզիջումը ինքնանպատակ չի կարող լինել։ Փոխզիջման նպատակը պետք է լինի ճշմարտության բացահայտումը։ Իսկ դրա համար նախ եւ առաջ պետք են նորմալ շփումներ։ Եթե մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին, պետք է փաստենք, որ այստեղ ընդհանրապես հարաբերություններ չկան։ Իրենց բնույթով դրանք ավելի շուտ հակամարտություն են, քան հարաբերություններ։ Ուրեմն պետք է դրան համապատասխան լուծումներ գտնվեն։
Այսինքն՝ ինչպեսեւ հակամարտությունների պարագայում, կողմերը առնվազն պետք է բանակցեն։ Մինչդեռ թուրքական կողմի կեցվածքը բացարձակապես անհասկանալի է՝ Թուրքիան ընդհանրապես չի էլ ուզում ընդունել Հայաստանը որպես բանակցությունների կողմ։ Սա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց դեմ են ժամկետներին
Երեւանի բնակչության 90 տոկոսը ողջունում է վերջին շրջանում մայրաքաղաքում ծավալված բուռն ճանապարհաշինության իրականացումը։ Նրանց շուրջ 60 տոկոսը, սակայն, դժգոհ է աշխատանքների սկսման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնանք 90-ական թվականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված եւ այսօր նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «հերքվող» չարաշահումների մեկ այլ դրվագի։ Խոսքը, այսպես ասած, «մայր» ...ԱՄՆ ՄԵԿՆԵԼԸ 31 ԴՈԼԱՐՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Իսկ հայերը մնում են Ամերիկայում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Միացյալ Նահանգների հյուպատոս ՌՈԲԻՆ ԲՅՈՒՍԵՆ: Նպատակը՝ ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի միջնորդավճարի ...ԵՐԿԿՈՂՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թե՞ բարեփոխումները վարկաբեկելու փորձ
Վերջերս կրթության ու գիտության նախարարության կողմից գործողության մեջ է դրվել թեմատիկ ֆինանսավորման համար ներկայացվող գիտահետազոտական աշխատանքների փորձաքննության ...ԱՄԵՆԱԹԱՆԿ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանը «ավելի թանկ երկիր» է, քան հարեւան Ադրբեջանը եւ Հայաստանը: Վրաստանի թանկության գործակիցը հավասար է 41-ի, Հայաստանինը՝ 39-ի, Ադրբեջանինը՝ 35-ի: Համաշխարհային բանկը հրապարակել է զեկուցագիր աշխարհի ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց հետո ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ վերջապես միտինգային հարթակից ցած իջնելու «պատուհան» էր գտել եւ երեկ եկել էր «Հայացք» ակումբ՝ հանդիպելու լրագրողների ...ԿՈՄԿՈՒՍԸ ԴԵՌ ԿԱՍԻ ԻՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւս մեկ անգամ հաստատեց նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի չպաշտպանելու իրենց որոշումը։ Կոմկուսի համար հավասարապես անընդունելի են բոլոր ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ
ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԵրեկ ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ ...ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 21
Լեւոն էֆենդու դրոշի ներքո
Ինչպես հայտնի է, երկկենցաղների ու սողունների մեջ կան բազմաթիվ արարածներ, որոնք օժտված են «ինքնավերանորոգման» ունակությամբ։ Մողեսները գիշատչի հարձակման դեպքում կարող են ազատվել ...ՀՀՇ ՑԵՂԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ջերմեռանդությունը, որով հհշական թերթերը սկսեցին վարկաբեկել Տեր-Պետրոսյանին միանալ չցանկացող ընդդիմության առաջնորդներին, անկեղծ ասած, զարմացնում է, քանզի բացարձակապես համահունչ չէ տվյալ պահին։
Փոթորկալից ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 3
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ:
Նա նախագահին է ներկայացրել մաքսային հավաքումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց՝ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը չափազանց կարեւոր է համարել երեկվա խորհրդարանական լսումները եւ ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԵՂ
Հայաստանում հունվար-սեպտեմբերին արտասահմանյան ներդրումների ծավալները 58 անգամ գերազանցել են 2006-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ինչպես երեկ նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԸ` ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Սառա Հեբերտը թերեւս ամենաառեղծվածային մարզուհին է, որն ընդգրկվել է այս տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում։ Անկեղծ ասած, նրա մասին բավական սուղ տեղեկություններ կար, ուստի փորձեցինք որոշ մանրամասներ ...ՇԻՐԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի մարզական կառույցների ներկայացուցիչների կողմից ընտրվել է «Մրցաշրջան- 2007»-ի Շիրակի մարզիկների լավագույն տասնյակը: Շիրակցի մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի ...ՎՐԱՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Վերջին տարիներին Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանների ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Նախորդ ուսումնական տարում փորձարկված հայոց լեզվի պետական ավարտական եւ միասնական քննությունների արդյունքների ամփոփումից հետո, բնականաբար, որոշ սրբագրումներ արվեցին, այդ թվում` նաեւ կանոնակարգային եւ ընթացակարգային ...ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԱՊՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԿՅԱՆՔՈՎ
Սեփ. լրտվ.Այս ուսումնական տարին առաջին անգամ նոր եւ նորոգ շենքում դիմավորած թերլեմեզյանցիների համար երեկ հիշարժան օր էր։ Գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսն էր բացվել ուսումնարանի ցուցասրահում`՝ հաստատությանը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում մեկնարկեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» երկօրյա լսումները
Արտաքին հարաբերությունների ...ՆԱԽ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետո պահանջենք հստակ գնահատականներ
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկվա խորհրդարանական լսումները հրավիրելու նպատակները եւ շարժառիթները, ինչպես նաեւ դրանից ...ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆԸՆԴՀԱՏ ՔԱՅԼԵԼ
«Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան առավել մեծ դերակատարում ունենա Հարավային Կովկասում։ Առանց փոխզիջման որեւէ առաջընթաց հնարավոր չէ։ Պետք է քայլ առ քայլ առաջ ընթանալ։ Սարը միշտ մոտ է թվում, բայց նրան ...ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) 9-րդ արտահերթ համագումարը երեկ որոշում կայացրեց նախագահական ընտրություններում սատարել վարչապետ Սերժ Սարգսյանին:ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՈՌԵՏԵՍ Է
Եւ սադրանքներ է սպասում նախկիններից Նախկին իշխանությունների մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին թույլ չի տալիս ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ անել լավատեսական կանխատեսումներ։ «Այս ...ՈՒՄԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եթե (Աստված չանի, իհարկե) ԼՏՊ-ն չընտրվի, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ մտավախություն չունի՞, որ այդպիսով փաստորեն կավարտվի նաեւ իր քաղաքական կարիերան։
«Ես հասկանում եմ շատերի բուռն ցանկությունը, որոնք ամեն ինչ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Հայաստանի դեմ այս տարի Եվրոպական դատարան է ներկայացվել 597 հայց, որից 40-ը ճանաչվել է անընդունելի, 4-ի վերաբերյալ կայացվել է ընդունելիության որոշում, 4-ը հանվել է գործերի ցուցակից: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ՀԵՏՔԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Վրացիների շրջանում հայ հետքը ոչնչացնելու քաղաքականությունը մեծ թափ ստացավ 89-90-ականներին։
Այդ ընթացքում վրաց հոգեւորականները Իլյա 2-րդից առաջադրանք ստանալով՝ խաչի փոխարեն քլունգն ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

