
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ
- Նախորդ ուսումնական տարում փորձարկված հայոց լեզվի պետական ավարտական եւ միասնական քննությունների արդյունքների ամփոփումից հետո, բնականաբար, որոշ սրբագրումներ արվեցին, այդ թվում` նաեւ կանոնակարգային եւ ընթացակարգային հարցերի համատեքստում։ Այսօր արդեն իսկ նախորդ տարվա քննության փորձի հիման վրա գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պատասխանատուները այդ բացթողումները բացառելու եղանակներ են որոնում։

ԳԹԿ կանոնակարգային մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԻ ներկայացմամբ, ավարտական եւ միասնական քննության կանոնակարգ-ընթացակարգում կատարվելիք փոփոխությունները արդեն քննարկման փուլում են։
-Անցյալ քննության փորձը ցույց տվեց, որ այնքան էլ հստակ չէին հիվանդության կամ այլեւայլ պատճառներով քննությունն ընդհատելու դեպքերի մասին կազմվող արձանագրությունները ԳԹԿ առաքելու ընթացակարգը։ Պարզվել էր՝ մի մասը այն ժամանակ դրանք ուղարկել էին քննական ձեւաթղթերի փաթեթի մեջ, մյուս մասը՝ առանձին էին բերել։ Այս տարի արձանագրությունների փոխանցման կարգը հստակ կլինի։
Բացի այդ, առաջիկայում նախատեսվում է փորձարկել պատասխանների ձեւաթղթի նոր կառուցվածքը։ Այս առումով հատկապես կարեւորվում է ծածկագրման հատվածը։ Եթե նախորդ տարի ծածկագրերը փակցվում էին, ապա այս տարի թեկուզ հատուկենտ շփոթությունները եւ թյուրըմբռնումները բացառելու նպատակով որոշվել է ընտրել ձեւաթղթերը հենց տպագրության ժամանակ կոդավորելու եղանակը։
Ասել է թե` դիմորդներին բաժանվելու են տպարանում տպված եւ հենց սկզբից կոդավորված ձեւաթղթեր։ Հավելեմ, որ ընթացակարգային այս եւ այլ փոփոխությունները փորձարկելու նպատակով առաջիկայում ԳԹԿ-ն կկազմակերպի նոր փորձարկում, որի արդյունքների հիման վրա էլ բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի։
-Քննությունների կազմակերպման ընթացքը եւս փոփոխություններից զերծ չէ։ Ինչո՞վ են պայմանավորված կատարված փոփոխությունները։
-Իրոք, կանոնակարգ-ընթացակարգային փոփոխություններից մեկն էլ առնչվում է ավարտական քննության կազմակերպմանը։ Տեսեք` նախորդ տարի ավարտական քննությունը շրջանավարտները հանձնում էին դպրոցներում, իսկ ձեւաթղթերը ստուգվում էին գնահատման եւ թեստավորման կենտրոնում, մինչդեռ այս տարի քննարկվում է պետական ավարտական քննությունների ձեւաթղթերի ստուգումը դպրոց-կենտրոններում իրականացնելու տարբերակը։
Սա ինչ-որ տեղ հարկադրված քայլ է, քանի որ այս տարվա 6 քննության դեպքում (հայոց լեզվի քննությանը այս ուստարում կգումարվեն մաթեմատիկայի եւ օտար լեզուների քննությունները.- Շ.Մ)։ ԳԹԿ-ի հնարավորությունները (տեխնիկական եւ մարդկային) թույլ չեն տալիս սահմանափակ ժամկետում համակարգչային եղանակով ստուգել մի քանի տասնյակ հազար աշակերտի ձեւաթուղթ։
-Ե՞րբ է նախատեսվում սկսել շրջանավարտների եւ դիմորդների հայտագրումը։
-Հունվարի սկզբին արդեն հայտագրման սկիզբը նախանշող հայտարարություն կարվի։ Իսկ հայտագրումը, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս նախատեսում ենք սկսել փետրվարի 1-ից։ Համաձայն կարգի՝ հայտագրումն ավարտվելու է առաջին քննությունից 60 օր առաջ, այսինքն՝ մարտի 31-ին։ Բայց աշակերտներին եւս 20 օր ժամանակ կտրվի՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Այնուհետեւ հայտն այլեւս փոփոխության ենթակա չի կարող լինել։
Կանոնակարգին եւ ընթացակարգին խիստ հետեւելն այս տարի առավել կարեւոր է, քանի որ քննությունների ծավալն ու ծանրաբեռնվածությունը քառապատկվում է։
Հայտագրման մոտավոր թվերը ճշգրտելուց հետո կսկսվեն կազմակերպիչներին վերապատրաստելու ուղղությամբ տարվող աշխատանքները։
- Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց դեմ են ժամկետներին
Երեւանի բնակչության 90 տոկոսը ողջունում է վերջին շրջանում մայրաքաղաքում ծավալված բուռն ճանապարհաշինության իրականացումը։ Նրանց շուրջ 60 տոկոսը, սակայն, դժգոհ է աշխատանքների սկսման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնանք 90-ական թվականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված եւ այսօր նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «հերքվող» չարաշահումների մեկ այլ դրվագի։ Խոսքը, այսպես ասած, «մայր» ...ԱՄՆ ՄԵԿՆԵԼԸ 31 ԴՈԼԱՐՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Իսկ հայերը մնում են Ամերիկայում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Միացյալ Նահանգների հյուպատոս ՌՈԲԻՆ ԲՅՈՒՍԵՆ: Նպատակը՝ ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի միջնորդավճարի ...ԵՐԿԿՈՂՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թե՞ բարեփոխումները վարկաբեկելու փորձ
Վերջերս կրթության ու գիտության նախարարության կողմից գործողության մեջ է դրվել թեմատիկ ֆինանսավորման համար ներկայացվող գիտահետազոտական աշխատանքների փորձաքննության ...ԱՄԵՆԱԹԱՆԿ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանը «ավելի թանկ երկիր» է, քան հարեւան Ադրբեջանը եւ Հայաստանը: Վրաստանի թանկության գործակիցը հավասար է 41-ի, Հայաստանինը՝ 39-ի, Ադրբեջանինը՝ 35-ի: Համաշխարհային բանկը հրապարակել է զեկուցագիր աշխարհի ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց հետո ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ վերջապես միտինգային հարթակից ցած իջնելու «պատուհան» էր գտել եւ երեկ եկել էր «Հայացք» ակումբ՝ հանդիպելու լրագրողների ...ԿՈՄԿՈՒՍԸ ԴԵՌ ԿԱՍԻ ԻՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւս մեկ անգամ հաստատեց նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի չպաշտպանելու իրենց որոշումը։ Կոմկուսի համար հավասարապես անընդունելի են բոլոր ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ
ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԵրեկ ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ ...ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 21
Լեւոն էֆենդու դրոշի ներքո
Ինչպես հայտնի է, երկկենցաղների ու սողունների մեջ կան բազմաթիվ արարածներ, որոնք օժտված են «ինքնավերանորոգման» ունակությամբ։ Մողեսները գիշատչի հարձակման դեպքում կարող են ազատվել ...ՀՀՇ ՑԵՂԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ջերմեռանդությունը, որով հհշական թերթերը սկսեցին վարկաբեկել Տեր-Պետրոսյանին միանալ չցանկացող ընդդիմության առաջնորդներին, անկեղծ ասած, զարմացնում է, քանզի բացարձակապես համահունչ չէ տվյալ պահին։
Փոթորկալից ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 3
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ:
Նա նախագահին է ներկայացրել մաքսային հավաքումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց՝ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը չափազանց կարեւոր է համարել երեկվա խորհրդարանական լսումները եւ ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԵՂ
Հայաստանում հունվար-սեպտեմբերին արտասահմանյան ներդրումների ծավալները 58 անգամ գերազանցել են 2006-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ինչպես երեկ նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԸ` ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Սառա Հեբերտը թերեւս ամենաառեղծվածային մարզուհին է, որն ընդգրկվել է այս տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում։ Անկեղծ ասած, նրա մասին բավական սուղ տեղեկություններ կար, ուստի փորձեցինք որոշ մանրամասներ ...ՇԻՐԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի մարզական կառույցների ներկայացուցիչների կողմից ընտրվել է «Մրցաշրջան- 2007»-ի Շիրակի մարզիկների լավագույն տասնյակը: Շիրակցի մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի ...ՎՐԱՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Վերջին տարիներին Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանների ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Նախորդ ուսումնական տարում փորձարկված հայոց լեզվի պետական ավարտական եւ միասնական քննությունների արդյունքների ամփոփումից հետո, բնականաբար, որոշ սրբագրումներ արվեցին, այդ թվում` նաեւ կանոնակարգային եւ ընթացակարգային ...ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԱՊՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԿՅԱՆՔՈՎ
Սեփ. լրտվ.Այս ուսումնական տարին առաջին անգամ նոր եւ նորոգ շենքում դիմավորած թերլեմեզյանցիների համար երեկ հիշարժան օր էր։ Գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսն էր բացվել ուսումնարանի ցուցասրահում`՝ հաստատությանը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում մեկնարկեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» երկօրյա լսումները
Արտաքին հարաբերությունների ...ՆԱԽ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետո պահանջենք հստակ գնահատականներ
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկվա խորհրդարանական լսումները հրավիրելու նպատակները եւ շարժառիթները, ինչպես նաեւ դրանից ...ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆԸՆԴՀԱՏ ՔԱՅԼԵԼ
«Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան առավել մեծ դերակատարում ունենա Հարավային Կովկասում։ Առանց փոխզիջման որեւէ առաջընթաց հնարավոր չէ։ Պետք է քայլ առ քայլ առաջ ընթանալ։ Սարը միշտ մոտ է թվում, բայց նրան ...ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) 9-րդ արտահերթ համագումարը երեկ որոշում կայացրեց նախագահական ընտրություններում սատարել վարչապետ Սերժ Սարգսյանին:ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՈՌԵՏԵՍ Է
Եւ սադրանքներ է սպասում նախկիններից Նախկին իշխանությունների մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին թույլ չի տալիս ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ անել լավատեսական կանխատեսումներ։ «Այս ...ՈՒՄԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եթե (Աստված չանի, իհարկե) ԼՏՊ-ն չընտրվի, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ մտավախություն չունի՞, որ այդպիսով փաստորեն կավարտվի նաեւ իր քաղաքական կարիերան։
«Ես հասկանում եմ շատերի բուռն ցանկությունը, որոնք ամեն ինչ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Հայաստանի դեմ այս տարի Եվրոպական դատարան է ներկայացվել 597 հայց, որից 40-ը ճանաչվել է անընդունելի, 4-ի վերաբերյալ կայացվել է ընդունելիության որոշում, 4-ը հանվել է գործերի ցուցակից: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ՀԵՏՔԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Վրացիների շրջանում հայ հետքը ոչնչացնելու քաղաքականությունը մեծ թափ ստացավ 89-90-ականներին։
Այդ ընթացքում վրաց հոգեւորականները Իլյա 2-րդից առաջադրանք ստանալով՝ խաչի փոխարեն քլունգն ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

