
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
- Լեւոն էֆենդու դրոշի ներքո

Ինչպես հայտնի է, երկկենցաղների ու սողունների մեջ կան բազմաթիվ արարածներ, որոնք օժտված են «ինքնավերանորոգման» ունակությամբ։ Մողեսները գիշատչի հարձակման դեպքում կարող են ազատվել պոչից, իսկ հետո նորից աճեցնել 3-4 ամսվա ընթացքում։ Սալամանդրները կարողանում են աճեցնել վնասված վերջույթները, վերականգնել օրգանների, նույնիսկ ուղեղի մասերը։
Բայց օրգանների ռեգեներացիայի ֆենոմենը առավել բնորոշ է, իհարկե, ՀՀՇ-ին։ Մինչեւ վերջին ժամանակներս թվում էր, թե այդպիսի քաղաքական ուժ այլեւս գոյություն չունի, խեղճ Պարույր Հայրիկյանը կոկորդ է պատռում, թե մենք գործ ունենք դիակի հետ, բայց, պարզվում է, հիվանդը ավելի շուտ ողջ է, քան մեռած։
Այսպես. այս օրերին ձեւավորման փուլում են գտնվում նախագահի թեկնածուների նախընտրական շտաբները, այդ թվում նաեւ Լ.Տեր-Պետրոսյանինը։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել, վերջինիս կենտրոնական շտաբից մարզերին կցված են հետեւյալ համակարգողները.
Արագածոտնի մարզ՝ Մասիս Այվազյան, Րաֆֆի Մելքոնյան, Հայկ Աթանեսյան, Մարգար Համբարձումյան։
Արարատի մարզ՝ Հովհաննես Իգիթյան, Ռազմիկ Մնացականյան, Տարիել Եղիազարյան, Վասիլ Խանադյան։
Արմավիրի մարզ՝ Հովհաննես Ղազարյան։
Գեղարքունիքի մարզ՝ Սամվել Գեւորգյան, Կորյուն Մհերյան։
Լոռու մարզ՝ Սարգիս Թամազյան, Ռուբեն Ոսկանյան, Կարեն Սարգսյան։
Կոտայքի մարզ՝ Երջանիկ Աբգարյան, Արամ Բարեղամյան, Աբրահամ Մաթեւոսյան, Հուսիկ Մելքոնյան։
Շիրակի մարզ՝ Անդրանիկ Հովակիմյան, Ռազմիկ Մելոյան, Հարություն Ուռուտյան։
Սյունիքի մարզ՝ Քոչար Դավթյան։
Վայոց ձորի մարզ՝ Արամ Մանուկյան։
Տավուշի մարզ՝ Խաչատուր Քոքոբելյան, Արթուր Աթաբեկյան, Համլետ Բադալյան։
Հենց այս մարդիկ էլ, հովիվների պես հմտորեն շրխկացնելով մտրակները, կոչված են մարզերում քշելու ընտրազանգվածին անհրաժեշտ ուղղությամբ։ Որպեսզի, Աստված մի՛ արասցե, չմոլորվեն, այլ քաշ հավաքելով հհշական քարոզչության վրա, ծլնգացնելով զանգուլակները, իրենց ոտքով գնան քվեարկելու նախկին նախագահի օգտին։
Ինչպես ասում են՝ բոլորն էլ ծանոթ դեմքեր են. հհշական այդ ակտիվիստներից շատերին մենք ճանաչում ենք որպես 1995 թվականի խորհրդարանական եւ 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծողների։ Անցած-գնացած բան է, եւ չէինք քչփորի այդ մոխիրը, եթե չլիներ զարմանքը, թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը համառորեն փորձում սահմանազատվել ՀՀՇ-ից, նույնիսկ ինքնաառաջադրեց սեփական թեկնածությունը։ Պետք չէ ամաչել մտերիմ շրջապատից, թվարկված «կադրային բանկն» ինքնին արդեն խոսուն է։
Այո, ինչպես ժամանակին նկատել է մի իմաստուն մարդ, լինում են բավական տարօրինակ մերձեցումներ։ Բայց լինում են նաեւ այնպիսիք, որոնցում ոչ մի տարօրինակ բան չկա, փոխարենը՝ շատ է խորհրդանշականը։ Իսկ թե Աստծո ուղարկած նշան են դրանք, թե պարզապես համաշխարհային ներդաշնակության օրենքներ, որոշեք ինքներդ։
Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ի՞նչ են պատրաստվում առաջարկել ընտրազանգվածին մարզերում «համակարգողները»։ Քանզի ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ էլ ՀՀՇ-ն ակտիվ գործունեության երեք ամիսների ընթացքում այդպես էլ չկարողացան հասարակության համար ձեւակերպել այն, ինչը շուկայագետներն անվանում են «բացառիկ առեւտրային առաջարկ»։ Ինչո՞վ է տարբերվում, օրինակ, մեր կանաչ սիսեռը մրցակիցների կանաչ սիսեռից։ Նրանով, որ ամենականա՞չն է։ Նրանով, որ ամենախոշո՞րն է։ Թե՞ ամենաքաղցրը։ Կամ գուցե ամենահարմա՞ր բանկայով է։ Կամ՝ ամենից էժա՞ն։ Կամ՝ էկոլոգիապես մաքո՞ւր։
Դե, ասացե՛ք գոնե մի բան, հարգելի նախկին նախագահ եւ ՀՀՇ-ի հոգեւոր հայր։ Պատասխան տո՛ւր։ Ոչ, չի՛ տալիս պատասխան։ Մարդը գաղտնիք ունի, բայց ի վիճակի չէ հայտնել ընտրողներին։
Ուստիեւ մենք մի վարկած ունենք, որին էլ հաղորդակից կդարձնենք ընթերցողներին։
Ինչպես հայտնի է, ամեն տարի աշխարհում մալարիայով վարակվում է 350-ից մինչեւ 500 մլն մարդ, իսկ նրանցից մոտ 2 միլիոնը մահանում է։ Մալարիայի հարուցիչը՝ պլազմոդիում դասի մակաբույծը, տարածում են անոֆելես մոծակները։ Գիտնականները դրանց դեմ պայքարի ամենատարբեր միջոցներ են հորինում։
Վերջերս ամերիկյան Mit Holding ընկերության մասնագետներն ու Ջորջիայի համալսարանի գիտնականները մշակեցին արհեստական ծաղիկ, որը կոչված է վնասազերծելու մալարիայի տարածիչներին։ Ծաղիկը կբուժի պլազմոդիումով վարակված մոծակներին՝ հրապուրելով նրանց իր տեսքով ու բույրով։ Որպեսզի վրան ուրիշ միջատներ չնստեն, այն պարուրված է հատուկ թաղանթով, որի միջով կարող է թափանցել միայն մոծակի բարակ կնճիթիկը։ Իսկ ինքնին ծաղիկը լի է ամենատարբեր դեղամիջոցներով։
Ահա ուրեմն, հհշական «համակարգողները» մարզերում կխաղան այդ հրաշք ծաղկի դերը, իսկ ինքը՝ շեֆը, նույնը կանի մայրաքաղաքում, Թատերական հրապարակում։ Հանցավոր վարչախմբի ներկայացուցիչները, որոնք թաղված են կոռուպցիայի եւ անօրինությունների մեջ, կկծոտեն ազնվությամբ, բարությամբ, սկզբունքայնությամբ, հայրենասիրությամբ, ժողովրդավարությամբ, պրոֆեսիոնալիզմով, իմաստնությամբ բերնեբերան լցված այդ ծաղիկներն ու կբուժվեն իրենց արատներից։
Այստեղ ես վերցնում եմ գրիչն ու լուսանցքերում խնամքով գրի առնում ուրիշի հարցը. իսկ որտեղի՞ց հհշականների մեջ այդքան առաքինություններ, որ պատրաստ են դրանցով բուժել հայոց աշխարհի մեղքի մեջ թաղված ազգաբնակչությանը։
Իսկ հարցն այդ մեզ մի ուղղեք, թանկագիններս։ Դիմեք ծաղիկներին։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
kara գրել է:
ET GAGIK MKRTCHAN@ INC TVUM E HOGEKAN HIVAND E, <HAYOC ACHXARH> TERT@ HYIN MEJQIC XPUM E, INCHPES AYSOR MEJQIC XPEC GAGIK CARUKYAN@. JOXOVURD@ DRANC DEM AR DEM GLXIC PETQ E XPI. SOXUNNER EN.
EdgArm գրել է:
aj ishak du qez drel es qo erezac lra-groxi tex@...de inch asem haziw el etkan karoxanas ereazel eli.....miat qez hawaqi u tes ye inch ankaputjunner es grum. tulamitnerin tjurimacutjan mej gcum.....
Կարեն գրել է:
Գագիկ Մկտրչյանին և Հայոց Աշխարհի ողջ մազոխիստ խմբագրությանը, որպես մալարիայից պաշտպանվելու միջոց, առաջարկվում է հավաքել հոդվածում նշված ծաղիկները, սրել պոչիկները, ոլորել մեկ կապոցի մեջ և մտցնել սեփական հետույքը: Նրանց, ու կապկային ձեռքերը չունեն համապատասխան երկարություն, կարող են օգնել գործընկերները:
Հետո, ձեռք ձեռքի տված, հետույքներից կախված ծաղիկների գլխիկները թափահարելով, կարող են գնալ Բարգավաճ Հայաստանի այսօրվա համագումարին ու ընտրել իրենց հավանած նախընտրական շտաբների ղեկավարներին:
Ոչ մի նորմալ հայ մարդ, իրեն հարգող, այս թերթի մեջ մաքրված ձկան փորոտիք նույնիսկ չի հավաքի, աղբամանը նետելու նպատակով: Թերթ չի, այլ զուգարանի թուղթ, այն էլ ցածր որակի:
ARAIK գրել է:
kAREN JAN LRIV HAMAMIT EM QEZ HET.ES EL MI BAN UXAKI KAVELACNEM TERTI ANUNY PITI POXVI.AMOT E
zidane գրել է:
es kan apoush hodvats der chei kardatsel, inchkan himar u struk petk e lini mard vor ayspisi baner gri.
Amot!!!
Կարեն գրել է:- zidane
es kan apoush hodvats der chei kardatsel, inchkan himar u struk petk e lini mard vor ayspisi baner gri.Amot!!!
Հարգելիս, ինչպես չէիր կարդացել ??? Կարդա այս թերթի յուրաքանչյուր հոդված.. մեկը մյուսին գերազանցում է տխմարությամբ: Կարդա հատկապես նրանք, որոնց տակ քննարկումներ կան:- zidane
SkyFlyer գրել է:- Կարեն
Հարգելիս, ինչպես չէիր կարդացել ??? Կարդա այս թերթի յուրաքանչյուր հոդված.. մեկը մյուսին գերազանցում է տխմարությամբ: Կարդա հատկապես նրանք, որոնց տակ քննարկումներ կան:
Այս մեկին դեռ գերազանցող չի եղել։ Թանգարանային նյութ է ուղակի։
«Յուրաքանչյուր»–ի հետ համամիտ չեմ այդքան, սակայն կան որոշները որ իրենց աբստրակցիայով գերազանցում են նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող «Չորրորդ Իշխանությունը»։
Նմանատիպ հոդվածները գրեթե կապ չունեն լրագրության հետ։ Չարժե շատ լուրջ ընդունել ։)- Կարեն
SkyFlyer գրել է:- Հոդված
Ինչպես ասում են՝ բոլորն էլ ծանոթ դեմքեր են. հհշական այդ ակտիվիստներից շատերին մենք ճանաչում ենք որպես 1995 թվականի խորհրդարանական եւ 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծողների։
Ցավոք սրտի ճանաչում եմ այդ ցուցակից ոմանց, որոնք բացի զզվանքից այլ զգացում չեն առաջացնում իմ մոտ։ Նույն սոված բորենիներն են, որ արյունի հոտ են առել ու հավաքվել իրար գլուխ։
Հաջողության դեպքում այդ անգրագետների ու դիլետանտների բանակը փոխարինելու է ներկա անգրագետների ու դիլետանտների բանակին ու ցավն այտեղ է, որ դրանից ոչինչ չի փոխվելու՝ եթե ոչ միայն ախորժակի չափը։- Հոդված
Կարեն գրել է:- SkyFlyer
Այս մեկին դեռ գերազանցող չի եղել։ Թանգարանային նյութ է ուղակի։
«Յուրաքանչյուր»–ի հետ համամիտ չեմ այդքան, սակայն կան որոշները որ իրենց աբստրակցիայով գերազանցում են նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող «Չորրորդ Իշխանությունը»։
Նմանատիպ հոդվածները գրեթե կապ չունեն լրագրության հետ։ Չարժե շատ լուրջ ընդունել ։)
Եղբայր լուրջ ընդունենք թե ոչ, սա մեր դառը իրականությունն է: Այս թերթի բոլոր հոդվածները, բացառությամբ պաշտոնական փաստացի լրատվություննից, որը բոլորն էլ հրատարակում են - սա հանդիպեց նրան, սա գնաց այնտեղ և այլն - արդարացիորեն մրցակցում են միմյանց հետ տխմարության մակարդակով: Դժվարանում եմ որևէ մեկին առաջին տեղը շնորհել: Նայի թերթի կեսը ԱՄՆ ինչ-որ համալսարանի ինչ-որ հայտանգործության մասին է ու հիմար համեմատություն նախընտրական գործընթացի հետ: Ինչով է սրան զիջում այն մի հոդվածը, որտեղ էջի կեսը Բրեժնևի մեդալների մասին էր ու մեջբերում էր ԽՄԿԿ ԿենտԿոմի որոշումից:
Կամ էն մեկը թագավորության մասին: Հավասարազոր մրցակիցներ են: Մտքի այս գոհարներին կնախանձեր մեծագույն կատակերգուն - Պարոնյանը:- SkyFlyer
Կարեն գրել է:- SkyFlyer
Ցավոք սրտի ճանաչում եմ այդ ցուցակից ոմանց, որոնք բացի զզվանքից այլ զգացում չեն առաջացնում իմ մոտ։ Նույն սոված բորենիներն են, որ արյունի հոտ են առել ու հավաքվել իրար գլուխ։
Հաջողության դեպքում այդ անգրագետների ու դիլետանտների բանակը փոխարինելու է ներկա անգրագետների ու դիլետանտների բանակին ու ցավն այտեղ է, որ դրանից ոչինչ չի փոխվելու՝ եթե ոչ միայն ախորժակի չափը։
Շարժումը և փոփոխությունը զարգացման գրավականներն են: Թող փոխվի, թող ումով ուզում է փոխվի:
Ասեմ քեզ, ցուցակում, բացի Երջանիկ Աբգարյանից, այլ թալանչի չեմ տեսնում: Սրան էլ գոնե կարեի է հարգել կաշին չփոխելու կարողությամբ: Հավատա, հիմա դա Հայաստանում հարգանքի արժանի հատկանիշ է: Ոնց կար ՀՀՇ-ական, տենց էլ մնաց մինչև վերջ ու չհարմարվեց ժամանակի պահանջներին, չդարձավ դաշնակ, Տռանկավար, ԱԺՄ-Կ-Դ և այլն, էլ չեմ ասում ՀՀԿ ու ԲՀ: Մի հատ ՀՀԿ կազմին նայի, բոլոր կաշին փոխած գարշելիներն այնտեղ են: Էլ չեմ ասում, որ եթե սրանք բորենի են, ապա ներկաները Տիրանոզավրեր են:- SkyFlyer
SkyFlyer գրել է:- Կարեն
Շարժումը և փոփոխությունը զարգացման գրավականներն են: Թող փոխվի, թող ումով ուզում է փոխվի:
Ասեմ քեզ, ցուցակում, բացի Երջանիկ Աբգարյանից, այլ թալանչի չեմ տեսնում: Սրան էլ գոնե կարեի է հարգել կաշին չփոխելու կարողությամբ: Հավատա, հիմա դա Հայաստանում հարգանքի արժանի հատկանիշ է: Ոնց կար ՀՀՇ-ական, տենց էլ մնաց մինչև վերջ ու չհարմարվեց ժամանակի պահանջներին, չդարձավ դաշնակ, Տռանկավար, ԱԺՄ-Կ-Դ և այլն, էլ չեմ ասում ՀՀԿ ու ԲՀ: Մի հատ ՀՀԿ կազմին նայի, բոլոր կաշին փոխած գարշելիներն այնտեղ են: Էլ չեմ ասում, որ եթե սրանք բորենի են, ապա ներկաները Տիրանոզավրեր են:
Նրանցից շատերը, ով հիմա զարդարում են ՀՀԿ, ժամանակին իրենց կարիերան սկսել են ՀՀՇ–ից։ ՀՀԿ հիմա այն նավն է, որը պատսպարում է այլ խորտակված նավերից փախած առնետներին։ Եթե ՀՀՇ հաղթի չեմ կարծում որ ՀՀԿ–ում մարդ մնա։ Կյանքի օրենքն է...
Ես լիովին համամիտ եմ, որ հաճախակի փոփոխությունները քաղաքական դաշտում նպաստում են դրա չնեխելուն, սակայն ինչպես ասել եմ բազմիցս, չեմ ընդունում այն հանգամանքը, որ հանուն փոխելու գաղափարի արժե նույնիսկ փոխել վատը ավելի վատով։
Ամենամեծ թալանչիներին ԼՏՊ կողքը ման արի։ Նրանց շրջաններ չեն ուղարկի նման ստից բաներով զբաղվելու, քանի որ մեջը փող չկա։- Կարեն
Պոլոզ Մուկուչ գրել է:
Գոյություն ունի Լրագրողներ առանց սահմանի
Հայաստանին անհրաժեշտ են ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՏԻՐՈՋ
Հ.Գ. խնդրում եմ չհասկանալ անտեր լրագրողներ
MANGUST գրել է:- kara
ET GAGIK MKRTCHAN@ INC TVUM E HOGEKAN HIVAND E, <HAYOC ACHXARH> TERT@ HYIN MEJQIC XPUM E, INCHPES AYSOR MEJQIC XPEC GAGIK CARUKYAN@. JOXOVURD@ DRANC DEM AR DEM GLXIC PETQ E XPI. SOXUNNER EN.
Անցած-գնացած բան է, եւ չէինք քչփորի այդ մոխիրը, եթե չլիներ զարմանքը, թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը համառորեն փորձում սահմանազատվել ՀՀՇ-ից, նույնիսկ ինքնաառաջադրեց սեփական թեկնածությունը։ Պետք չէ ամաչել մտերիմ շրջապատից, թվարկված «կադրային բանկն» ինքնին արդեն խոսուն է
Այս եւ հաջորդ ընդդիմախոսները զարմանալիօրեն շրջանցում են հեղինակի այս հարցդումը: Փորձեք պատասխանել այն հարցին թէ՝ ինչո՞ւ... Գուցէ այդ դեպքում կմոտենաք ճշմարտությանը, որ սովորաբար տարբերակներ չի ունենում: ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՄԷԿՆ Է:- kara
MANGUST գրել է:- Կարեն
Գագիկ Մկտրչյանին և Հայոց Աշխարհի ողջ մազոխիստ խմբագրությանը, որպես մալարիայից պաշտպանվելու միջոց, առաջարկվում է հավաքել հոդվածում նշված ծաղիկները, սրել պոչիկները, ոլորել մեկ կապոցի մեջ և մտցնել սեփական հետույքը: Նրանց, ու կապկային ձեռքերը չունեն համապատասխան երկարություն, կարող են օգնել գործընկերները: Հետո, ձեռք ձեռքի տված, հետույքներից կախված ծաղիկների գլխիկները թափահարելով, կարող են գնալ Բարգավաճ Հայաստանի այսօրվա համագումարին ու ընտրել իրենց հավանած նախընտրական շտաբների ղեկավարներին:
Ոչ մի նորմալ հայ մարդ, իրեն հարգող, այս թերթի մեջ մաքրված ձկան փորոտիք նույնիսկ չի հավաքի, աղբամանը նետելու նպատակով: Թերթ չի, այլ զուգարանի թուղթ, այն էլ ցածր որակի:
Անցած-գնացած բան է, եւ չէինք քչփորի այդ մոխիրը, եթե չլիներ զարմանքը, թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը համառորեն փորձում սահմանազատվել ՀՀՇ-ից, նույնիսկ ինքնաառաջադրեց սեփական թեկնածությունը։ Պետք չէ ամաչել մտերիմ շրջապատից, թվարկված «կադրային բանկն» ինքնին արդեն խոսուն է
Այս եւ հաջորդ ընդդիմախոսները զարմանալիօրեն շրջանցում են հեղինակի այս հարցդումը: Փորձեք պատասխանել այն հարցին թէ՝ ինչո՞ւ... Գուցէ այդ դեպքում կմոտենաք ճշմարտությանը, որ սովորաբար տարբերակներ չի ունենում: ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՄԷԿՆ Է:- Կարեն
Արո գրել է:
Այստեղ ես վերցնում եմ գրիչն ու լուսանցքերում խնամքով գրի առնում, հայոց աղբանոց
satenik գրել է:
Կարդացեք ձեր գրած մեկնաբանումները ու ամաչեք ինքներդ ձեզնից:
ARARAT գրել է:
Tsankali chi tan kriv@ poxots hanel ushki arek dzez harevannern en naum ev erjanik hrhrum amot e !!! iak Levonin hangist toxek na ir gortsn lav gite !!
hasarak mard գրել է:
DUK HASTAT HOGEKAN HIVAND MARD EK GAGIK MRTTCHYAN. BUJVELUN EL ARDEN SHAT E USH.
VAX@ MJUS OR@ KMELIONI PES NORIC POXELU EK ZER GUJN@ U SKSEK URISH HIVAND MTKER BARBAJEL. kOAZGI MARDIK EN ED NUJN HHS-N, BBS-N U HHK-N...EV MNACAC PPP-NER@. INCU AJDKAN TUJN EK TAPUM BOLORI VRA.
Mephistopheles գրել է:- Պոլոզ Մուկուչ
Գոյություն ունի Լրագրողներ առանց սահմանիՀայաստանին անհրաժեշտ են ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՏԻՐՈՋ
Հ.Գ. խնդրում եմ չհասկանալ անտեր լրագրողներ
Ես կասեի այս թերթի լրագրողներին կարելի է անվանել "Լրանգրողներ առանց "չափ" ու սահմանի"- Պոլոզ Մուկուչ
armen գրել է:
տո այ գագո՛ լեզվիտ շատ զօռ մի տա գեմառօ կստանաս
Կարեն գրել է:- MANGUST
Անցած-գնացած բան է, եւ չէինք քչփորի այդ մոխիրը, եթե չլիներ զարմանքը, թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը համառորեն փորձում սահմանազատվել ՀՀՇ-ից, նույնիսկ ինքնաառաջադրեց սեփական թեկնածությունը։ Պետք չէ ամաչել մտերիմ շրջապատից, թվարկված «կադրային բանկն» ինքնին արդեն խոսուն է
Այս եւ հաջորդ ընդդիմախոսները զարմանալիօրեն շրջանցում են հեղինակի այս հարցդումը: Փորձեք պատասխանել այն հարցին թէ՝ ինչո՞ւ... Գուցէ այդ դեպքում կմոտենաք ճշմարտությանը, որ սովորաբար տարբերակներ չի ունենում: ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՄԷԿՆ Է:
Նախ ԼՏՊ-ն չի սահմանազատվել ՀՀՇ-ից: Ինքնառաջադրումն ընդամենը նախընտրական տակտիկական քայլ է: Եվ շատ հաջողված քայլ: Բերված ցուցակում էլ, ինչպես արդեն նշել եմ, Երջանիկ Աբգարյանից բացի, ուրիշ թալանրի չեմ տեսնում: Եթե դու տեսնում ես, ասա խնդրեմ, բոլորս էլ ճանաչենք: Ու նույնիկս այս կադրային բանկն իր որկաով մի քանի հարյուր անգամ գերազանցում է ներկա-ընթացիկ կադրային բանկին:
Եթե ԼՏՊ-ն փորձեր "համառորեն" ազատվել ՀՀՇ-ից, նրա կողքին ոչ մի ՀՀՇ-ական չէիք տեսնի այժմ: Իսկ տեսնում եք, որովհետև նա ամաչելու ոչինչ չունի: Նորմալ մարդը կամաչեր, եթե կողքին լինին հիկիվա մականունավոր-հանցագործ օլիգարխները, պաշտոնյաները, դեպուտատները:- MANGUST
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց դեմ են ժամկետներին
Երեւանի բնակչության 90 տոկոսը ողջունում է վերջին շրջանում մայրաքաղաքում ծավալված բուռն ճանապարհաշինության իրականացումը։ Նրանց շուրջ 60 տոկոսը, սակայն, դժգոհ է աշխատանքների սկսման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնանք 90-ական թվականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված եւ այսօր նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «հերքվող» չարաշահումների մեկ այլ դրվագի։ Խոսքը, այսպես ասած, «մայր» ...ԱՄՆ ՄԵԿՆԵԼԸ 31 ԴՈԼԱՐՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Իսկ հայերը մնում են Ամերիկայում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Միացյալ Նահանգների հյուպատոս ՌՈԲԻՆ ԲՅՈՒՍԵՆ: Նպատակը՝ ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի միջնորդավճարի ...ԵՐԿԿՈՂՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թե՞ բարեփոխումները վարկաբեկելու փորձ
Վերջերս կրթության ու գիտության նախարարության կողմից գործողության մեջ է դրվել թեմատիկ ֆինանսավորման համար ներկայացվող գիտահետազոտական աշխատանքների փորձաքննության ...ԱՄԵՆԱԹԱՆԿ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանը «ավելի թանկ երկիր» է, քան հարեւան Ադրբեջանը եւ Հայաստանը: Վրաստանի թանկության գործակիցը հավասար է 41-ի, Հայաստանինը՝ 39-ի, Ադրբեջանինը՝ 35-ի: Համաշխարհային բանկը հրապարակել է զեկուցագիր աշխարհի ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց հետո ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ վերջապես միտինգային հարթակից ցած իջնելու «պատուհան» էր գտել եւ երեկ եկել էր «Հայացք» ակումբ՝ հանդիպելու լրագրողների ...ԿՈՄԿՈՒՍԸ ԴԵՌ ԿԱՍԻ ԻՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւս մեկ անգամ հաստատեց նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի չպաշտպանելու իրենց որոշումը։ Կոմկուսի համար հավասարապես անընդունելի են բոլոր ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ
ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԵրեկ ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ ...ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 21
Լեւոն էֆենդու դրոշի ներքո
Ինչպես հայտնի է, երկկենցաղների ու սողունների մեջ կան բազմաթիվ արարածներ, որոնք օժտված են «ինքնավերանորոգման» ունակությամբ։ Մողեսները գիշատչի հարձակման դեպքում կարող են ազատվել ...ՀՀՇ ՑԵՂԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ջերմեռանդությունը, որով հհշական թերթերը սկսեցին վարկաբեկել Տեր-Պետրոսյանին միանալ չցանկացող ընդդիմության առաջնորդներին, անկեղծ ասած, զարմացնում է, քանզի բացարձակապես համահունչ չէ տվյալ պահին։
Փոթորկալից ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 3
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ:
Նա նախագահին է ներկայացրել մաքսային հավաքումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց՝ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը չափազանց կարեւոր է համարել երեկվա խորհրդարանական լսումները եւ ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԵՂ
Հայաստանում հունվար-սեպտեմբերին արտասահմանյան ներդրումների ծավալները 58 անգամ գերազանցել են 2006-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ինչպես երեկ նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԸ` ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Սառա Հեբերտը թերեւս ամենաառեղծվածային մարզուհին է, որն ընդգրկվել է այս տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում։ Անկեղծ ասած, նրա մասին բավական սուղ տեղեկություններ կար, ուստի փորձեցինք որոշ մանրամասներ ...ՇԻՐԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի մարզական կառույցների ներկայացուցիչների կողմից ընտրվել է «Մրցաշրջան- 2007»-ի Շիրակի մարզիկների լավագույն տասնյակը: Շիրակցի մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի ...ՎՐԱՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Վերջին տարիներին Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանների ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Նախորդ ուսումնական տարում փորձարկված հայոց լեզվի պետական ավարտական եւ միասնական քննությունների արդյունքների ամփոփումից հետո, բնականաբար, որոշ սրբագրումներ արվեցին, այդ թվում` նաեւ կանոնակարգային եւ ընթացակարգային ...ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԱՊՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԿՅԱՆՔՈՎ
Սեփ. լրտվ.Այս ուսումնական տարին առաջին անգամ նոր եւ նորոգ շենքում դիմավորած թերլեմեզյանցիների համար երեկ հիշարժան օր էր։ Գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսն էր բացվել ուսումնարանի ցուցասրահում`՝ հաստատությանը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում մեկնարկեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» երկօրյա լսումները
Արտաքին հարաբերությունների ...ՆԱԽ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետո պահանջենք հստակ գնահատականներ
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկվա խորհրդարանական լսումները հրավիրելու նպատակները եւ շարժառիթները, ինչպես նաեւ դրանից ...ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆԸՆԴՀԱՏ ՔԱՅԼԵԼ
«Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան առավել մեծ դերակատարում ունենա Հարավային Կովկասում։ Առանց փոխզիջման որեւէ առաջընթաց հնարավոր չէ։ Պետք է քայլ առ քայլ առաջ ընթանալ։ Սարը միշտ մոտ է թվում, բայց նրան ...ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) 9-րդ արտահերթ համագումարը երեկ որոշում կայացրեց նախագահական ընտրություններում սատարել վարչապետ Սերժ Սարգսյանին:ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՈՌԵՏԵՍ Է
Եւ սադրանքներ է սպասում նախկիններից Նախկին իշխանությունների մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին թույլ չի տալիս ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ անել լավատեսական կանխատեսումներ։ «Այս ...ՈՒՄԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եթե (Աստված չանի, իհարկե) ԼՏՊ-ն չընտրվի, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ մտավախություն չունի՞, որ այդպիսով փաստորեն կավարտվի նաեւ իր քաղաքական կարիերան։
«Ես հասկանում եմ շատերի բուռն ցանկությունը, որոնք ամեն ինչ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Հայաստանի դեմ այս տարի Եվրոպական դատարան է ներկայացվել 597 հայց, որից 40-ը ճանաչվել է անընդունելի, 4-ի վերաբերյալ կայացվել է ընդունելիության որոշում, 4-ը հանվել է գործերի ցուցակից: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ՀԵՏՔԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Վրացիների շրջանում հայ հետքը ոչնչացնելու քաղաքականությունը մեծ թափ ստացավ 89-90-ականներին։
Այդ ընթացքում վրաց հոգեւորականները Իլյա 2-րդից առաջադրանք ստանալով՝ խաչի փոխարեն քլունգն ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

