
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
- Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց հետո ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ վերջապես միտինգային հարթակից ցած իջնելու «պատուհան» էր գտել եւ երեկ եկել էր «Հայացք» ակումբ՝ հանդիպելու լրագրողների հետ։

Ասել, թե թարմ ասելիքով էր եկել, իհարկե, չափազանցություն կլինի։ Ներքաղաքական իրավիճակին, նախընտրական մթնոլորտին տրված նրա գնահատականները նույնն էին, ինչ ասել էր 2003-ի նախընտրական փուլում։ Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ այս անգամ ինչ-որ փոփոխություն նրա խոսքում, այնուամենայնիվ, նկատեցինք. ՀԺԿ առաջնորդը, հետեւելով իր կողմից սատարվող Տեր-Պետրոսյանի օրինակին, տեղ-տեղ հանդես եկավ խիստ բնութագրումներով։
Պարզվում է, հարցը դեռ «արդիական» չէ՝ ինչո՞ւ 2008-ի նախագահական ընտրություններում Ս.Դեմիրճյանը չառաջադրեց իր թեկնածությունը. «Ես չառաջադրվեցի, չնայած մեր կուսակցականների եւ ոչ միայն մեր կուսակցականների մոտ այդպիսի ցանկություն կար։ Սակայն ուժեղ ընդդիմադիր բեւեռ կայացնելու նպատակով ես անձամբ հրաժարվեցի առաջադրվել որպես նախագահի թեկնածու»,- հայտարարեց նա։ Ակնհայտ է, որ ԼՏՊ-ի շուրջ այդպես էլ հզոր բեւեռ չձեւավորվեց, սակայն դժվար է ասել, թե կոնկրետ այս պահին ինչ խոհերով է համակված Դեմիրճյանը, որը բառացիորեն դիմել է անձնազոհության։
Սակայն դեռ վաղ է նրան մխիթարելը, քանզի առայժմ պահպանում է ոգեւորվածությունը եւ վստահ է, որ նախագահական ընտրությունների «գլխավոր ինտրիգը» ԼՏՊ-ի առաջադրումն է. «Ես չեմ պատկերացնում, թե ոմանք ինչով պետք է զբաղվեին, եթե նա չառաջադրվեր։ Ոմանց համար էլ նրա առաջադրումը լայն հնարավորություններ է բացել քաղաքական առեւտրի համար»,- նկատի ունենալով նախագահի թեկնածու առաջադրված ընդդիմադիր այլ գործիչների՝ հայտարարեց Դեմիրճյանը։
Քանի որ ՀԺԿ-ն բազմիցս է հայտարարել, որ մեր երկրում բացի 1991-ի նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններից, մնացած բոլոր ընտրությունները այս կամ այն չափով կեղծվել են, լրագրողները ՀԺԿ առաջնորդից հետաքրքվեցին, թե այդ դեպքում ինչպես է սատարում 1996-ի ընտրությունների կեղծման հեղինակին՝ ԼՏՊ-ին։ Ի պատասխան՝ ՀԺԿ ղեկավարն այսպես հակադարձեց. «Տարբեր երեւույթների հետ կապված կարող են տարբեր գնահատականներ լինեն։ Բայց ասել՝ հեղինակ, ես այդպես չէի արտահայտվի։ Գիտեք նաեւ, որ ինքը, այո, վերջերս հստակ արտահայտվեց, որ պատրաստ է հենց պատասխանատվության ենթարկել, պատժել 1996 թվի կեղծարարներին»։ Ի դեպ, ավելի ուշ պնդեց, թե ԼՏՊ-ն հրապարակավ նաեւ հայտարարել է, որ «կադրային հարցերում սխալ է թույլ տրվել»։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Դեմիրճյանը ԼՏՊ-ի ելույթները ոչ միայն չի կարդացել, այլեւ ուշադիր չի լսել, քանզի նա 96թ. կեղծարարներին պատասխանատվության ենթարկելու կամ կադրային քաղաքականության հարցում սեփական սխալներն ընդունելու մասին երբեք ոչինչ չի ասել։
Նաեւ համոզմունք հայտնեց, թե ԼՏՊ-ն «ռեալ շանսեր ունի հաղթելու»։ Ճիշտ է, հհշական Արամ Մանուկյանի նման չի կարող ասել, թե նվազագույնը քանի՞ տոկոս կստանա ԼՏՊ-ն, ասենք՝ 62, թե՞ 100, բայց համոզված է, որ իրենց թեկնածուի «վարկանիշը աճում է»։ Ապացույցը՝ «հանրահավաքներն են»։
Գոնե տեսականորեն պատկերացնո՞ւմ է, թե ընտրվելու դեպքում ԼՏՊ-ն ինչպե՞ս է աշխատելու այսօրվա խորհրդարանական մեծամասնության հետ։ Դեմիրճյանը նշեց, որ դեռ վաղ է անդրադառնալ այդ հարցին եւ պետք է սպասել, տեսնել, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները։ Իսկ «առհասարակ, այս խորհրդարանը ակնհայտ է, որ չի արտահայտում հասարակական տրամադրությունները։ Եւ, իհարկե, ցանկալի է, որ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Լրագրողներից երկար ժամանակ պահանջվեց պարզելու, թե ինչպիսին է Դեմիրճյանի դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Հարցը պե՞տք է մնա մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում, թե՞ ոչ։
ՀԺԿ առաջնորդն անընդհատ նույնն էր կրկնում, ասելով, թե համաձայն է, որ պետք է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների։ «Ի վերջո, որն է ձեռնտու Հայաստանի համար, որպեսզի ունենա բարիդրացիական հարաբերություններ, բայց բնականաբար ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության։ Սկզբունքորեն ես էլ եմ գտնում, որ ցանկալի է, որ Թուրքիան լինի Եվրամիության անդամ»,- նաեւ այս մասին հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է երկրի արտաքին քաղաքական օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցի մնալ-չմնալուն, ապա «այո, պետք է մնա հայության օրակարգում»։ Պա՞րզ է՝ «հայության» եւ ոչ՝ պետության, երկրի։ ԼՏՊ-ի դրույթին հավատարիմ։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Կարեն գրել է:
Կիմա, նախ լավ կանես սկզբի համար անունդ փոխես, մի հատ նամուսով հայկական անուն դնես, չի սազում Հայոց Աշխարհի աշխատակցին նման ոչ հայական անուն: Էս ինչ ձև ա?
Երկրորդ, քո նման ողորմելիները Ստեփան Դեմիրճյանի նման ազնվագույն մարդու նույնիսկ անունը բարձրաձայն տալու իրավունք չունեն, ուր մնաց նրա մասին քննադատական հոդված գրեն: ԼՏՊ ելւոյթները կարդալուց հետո, մեկ մեկ ձեր ֆավորիտի եվրոպական թերթերին տված հարցարզույցները կարդացեք ու հետո բառաչեք թե ով ում քաղաքական օրակարգում է տեսնում Ցեղասպանության հարցը:
Իսկ դուք տեսականորեն ինչ եք պատկերացնում ?? Իսկ տեղյակ եք, որ օրինակ Ֆրանսիայում շատ հաճախ է պատահում, որ երկրի նախագահն ու պառլամենտական մեծամասնությունը լինում են տարբեր կուսակցություններից: Իսկ տեղյակ եք այնպիսի հասկացության մասին, ինչպիսին է իշխանական թևերի միջև հավասարակշռությունը.. յանկիների համար.. Concept of checks and balances.. կամ որ հենց հիմա ԱՄՆ-ում հանրապետական նախագահի պարագայում կոնգրեսում դեմոկրատական մեծամասնություն է:
Կարճ ասած, փագեք ձեր ողորմլեի թերթը, տղամարդ աշխատակիցներին ուղարկեք ֆայլաբազար, իսկ կանանց ԱԺ բուֆետ, աման լվալու: Համ էլ մոտիկից ձեր սիրած դեպուտատների ու կառավարության անդամների հետ կշփվեք:
zidane գրել է:
Bravo Karen!
irok shat oghormeli tert e sa.
Levony es kosotneri het inch banavichi, srank akhr shat tsatsr erent tereri nman, ughghaki mez boloris en khaytarak anum, el chem asum erkirn en kortsanum.
Gone hima es entrutiunnerin hayeri astghy verjapes paylataki u menk prtsnenk es takanknerits, takankanmannerits u takankutiunnerits.
ketstse Levoni ev hay zhoghovrdi haghtanaky, voch mekd chkaskatsek.- Կարեն
Կիմա, նախ լավ կանես սկզբի համար անունդ փոխես, մի հատ նամուսով հայկական անուն դնես, չի սազում Հայոց Աշխարհի աշխատակցին նման ոչ հայական անուն: Էս ինչ ձև ա?Երկրորդ, քո նման ողորմելիները Ստեփան Դեմիրճյանի նման ազնվագույն մարդու նույնիսկ անունը բարձրաձայն տալու իրավունք չունեն, ուր մնաց նրա մասին քննադատական հոդված գրեն: ԼՏՊ ելւոյթները կարդալուց հետո, մեկ մեկ ձեր ֆավորիտի եվրոպական թերթերին տված հարցարզույցները կարդացեք ու հետո բառաչեք թե ով ում քաղաքական օրակարգում է տեսնում Ցեղասպանության հարցը:
Իսկ դուք տեսականորեն ինչ եք պատկերացնում ?? Իսկ տեղյակ եք, որ օրինակ Ֆրանսիայում շատ հաճախ է պատահում, որ երկրի նախագահն ու պառլամենտական մեծամասնությունը լինում են տարբեր կուսակցություններից: Իսկ տեղյակ եք այնպիսի հասկացության մասին, ինչպիսին է իշխանական թևերի միջև հավասարակշռությունը.. յանկիների համար.. Concept of checks and balances.. կամ որ հենց հիմա ԱՄՆ-ում հանրապետական նախագահի պարագայում կոնգրեսում դեմոկրատական մեծամասնություն է:
Կարճ ասած, փագեք ձեր ողորմլեի թերթը, տղամարդ աշխատակիցներին ուղարկեք ֆայլաբազար, իսկ կանանց ԱԺ բուֆետ, աման լվալու: Համ էլ մոտիկից ձեր սիրած դեպուտատների ու կառավարության անդամների հետ կշփվեք:
- Կարեն
L.A գրել է:
Զիդան ջան, զուր հուսյեր ես փայփայում, դու հրաժարվելով կաղամբից, նախընտրում ես դդումը, այն էլ ոչ հայկական:
ԻՄԸ գրել է:
Կիմա դու սխալվում ես:Լևոնն է աֆերիստ Սանչոն :Շփոթված դոն Կիխոտը Ստեփանն է:
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց դեմ են ժամկետներին
Երեւանի բնակչության 90 տոկոսը ողջունում է վերջին շրջանում մայրաքաղաքում ծավալված բուռն ճանապարհաշինության իրականացումը։ Նրանց շուրջ 60 տոկոսը, սակայն, դժգոհ է աշխատանքների սկսման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնանք 90-ական թվականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված եւ այսօր նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «հերքվող» չարաշահումների մեկ այլ դրվագի։ Խոսքը, այսպես ասած, «մայր» ...ԱՄՆ ՄԵԿՆԵԼԸ 31 ԴՈԼԱՐՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Իսկ հայերը մնում են Ամերիկայում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Միացյալ Նահանգների հյուպատոս ՌՈԲԻՆ ԲՅՈՒՍԵՆ: Նպատակը՝ ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի միջնորդավճարի ...ԵՐԿԿՈՂՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թե՞ բարեփոխումները վարկաբեկելու փորձ
Վերջերս կրթության ու գիտության նախարարության կողմից գործողության մեջ է դրվել թեմատիկ ֆինանսավորման համար ներկայացվող գիտահետազոտական աշխատանքների փորձաքննության ...ԱՄԵՆԱԹԱՆԿ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանը «ավելի թանկ երկիր» է, քան հարեւան Ադրբեջանը եւ Հայաստանը: Վրաստանի թանկության գործակիցը հավասար է 41-ի, Հայաստանինը՝ 39-ի, Ադրբեջանինը՝ 35-ի: Համաշխարհային բանկը հրապարակել է զեկուցագիր աշխարհի ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց հետո ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ վերջապես միտինգային հարթակից ցած իջնելու «պատուհան» էր գտել եւ երեկ եկել էր «Հայացք» ակումբ՝ հանդիպելու լրագրողների ...ԿՈՄԿՈՒՍԸ ԴԵՌ ԿԱՍԻ ԻՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւս մեկ անգամ հաստատեց նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի չպաշտպանելու իրենց որոշումը։ Կոմկուսի համար հավասարապես անընդունելի են բոլոր ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ
ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԵրեկ ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ ...ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 21
Լեւոն էֆենդու դրոշի ներքո
Ինչպես հայտնի է, երկկենցաղների ու սողունների մեջ կան բազմաթիվ արարածներ, որոնք օժտված են «ինքնավերանորոգման» ունակությամբ։ Մողեսները գիշատչի հարձակման դեպքում կարող են ազատվել ...ՀՀՇ ՑԵՂԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ջերմեռանդությունը, որով հհշական թերթերը սկսեցին վարկաբեկել Տեր-Պետրոսյանին միանալ չցանկացող ընդդիմության առաջնորդներին, անկեղծ ասած, զարմացնում է, քանզի բացարձակապես համահունչ չէ տվյալ պահին։
Փոթորկալից ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 3
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ:
Նա նախագահին է ներկայացրել մաքսային հավաքումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց՝ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը չափազանց կարեւոր է համարել երեկվա խորհրդարանական լսումները եւ ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԵՂ
Հայաստանում հունվար-սեպտեմբերին արտասահմանյան ներդրումների ծավալները 58 անգամ գերազանցել են 2006-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ինչպես երեկ նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԸ` ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Սառա Հեբերտը թերեւս ամենաառեղծվածային մարզուհին է, որն ընդգրկվել է այս տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում։ Անկեղծ ասած, նրա մասին բավական սուղ տեղեկություններ կար, ուստի փորձեցինք որոշ մանրամասներ ...ՇԻՐԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի մարզական կառույցների ներկայացուցիչների կողմից ընտրվել է «Մրցաշրջան- 2007»-ի Շիրակի մարզիկների լավագույն տասնյակը: Շիրակցի մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի ...ՎՐԱՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Վերջին տարիներին Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանների ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Նախորդ ուսումնական տարում փորձարկված հայոց լեզվի պետական ավարտական եւ միասնական քննությունների արդյունքների ամփոփումից հետո, բնականաբար, որոշ սրբագրումներ արվեցին, այդ թվում` նաեւ կանոնակարգային եւ ընթացակարգային ...ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԱՊՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԿՅԱՆՔՈՎ
Սեփ. լրտվ.Այս ուսումնական տարին առաջին անգամ նոր եւ նորոգ շենքում դիմավորած թերլեմեզյանցիների համար երեկ հիշարժան օր էր։ Գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսն էր բացվել ուսումնարանի ցուցասրահում`՝ հաստատությանը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում մեկնարկեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» երկօրյա լսումները
Արտաքին հարաբերությունների ...ՆԱԽ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետո պահանջենք հստակ գնահատականներ
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկվա խորհրդարանական լսումները հրավիրելու նպատակները եւ շարժառիթները, ինչպես նաեւ դրանից ...ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆԸՆԴՀԱՏ ՔԱՅԼԵԼ
«Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան առավել մեծ դերակատարում ունենա Հարավային Կովկասում։ Առանց փոխզիջման որեւէ առաջընթաց հնարավոր չէ։ Պետք է քայլ առ քայլ առաջ ընթանալ։ Սարը միշտ մոտ է թվում, բայց նրան ...ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) 9-րդ արտահերթ համագումարը երեկ որոշում կայացրեց նախագահական ընտրություններում սատարել վարչապետ Սերժ Սարգսյանին:ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՈՌԵՏԵՍ Է
Եւ սադրանքներ է սպասում նախկիններից Նախկին իշխանությունների մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին թույլ չի տալիս ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ անել լավատեսական կանխատեսումներ։ «Այս ...ՈՒՄԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եթե (Աստված չանի, իհարկե) ԼՏՊ-ն չընտրվի, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ մտավախություն չունի՞, որ այդպիսով փաստորեն կավարտվի նաեւ իր քաղաքական կարիերան։
«Ես հասկանում եմ շատերի բուռն ցանկությունը, որոնք ամեն ինչ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Հայաստանի դեմ այս տարի Եվրոպական դատարան է ներկայացվել 597 հայց, որից 40-ը ճանաչվել է անընդունելի, 4-ի վերաբերյալ կայացվել է ընդունելիության որոշում, 4-ը հանվել է գործերի ցուցակից: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ՀԵՏՔԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Վրացիների շրջանում հայ հետքը ոչնչացնելու քաղաքականությունը մեծ թափ ստացավ 89-90-ականներին։
Այդ ընթացքում վրաց հոգեւորականները Իլյա 2-րդից առաջադրանք ստանալով՝ խաչի փոխարեն քլունգն ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

