
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
- Բայց դեմ են ժամկետներին

Երեւանի բնակչության 90 տոկոսը ողջունում է վերջին շրջանում մայրաքաղաքում ծավալված բուռն ճանապարհաշինության իրականացումը։ Նրանց շուրջ 60 տոկոսը, սակայն, դժգոհ է աշխատանքների սկսման ժամանակից։ Այսպիսին են այս տարվա հոկտեմբերին «Սոցիոմետր» կենտրոնի կողմից Երեւանի բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Հարցման նպատակն էր ճշտել իրականացվող ճանապարհաշինության վերաբերյալ հասարակության վերաբերմունքը։
Ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, հարցվածների գրակշիռ մասը համոզված է, որ այդ աշխատանքները պետք է սկսվեին ավելի վաղ կամ ոչ միաժամանակ.
-Հարցվածների միայն 7 տոկոսն է կասկածի տակ դնում տրանսպորտային ուղիների բարելավման աշխատանքների նպատակահարմարությունը։ Մեկ երրորդը կողմնակից է դրանց շուտափույթ իրականացմանը։ Իսկ 60 տոկոսը կարծում է, որ նախագծերը պետք է իրականացվեին հերթով կամ ավելի հարմար ժամանակահատվածում, այլ ոչ թե բոլորը միասին եւ ձմռան շեմին։
Լայնածավալ ճանապարհաշինության իրականացումը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները, ըստ Ա.Ադիբեկյանի, պայմանավորում են մեքենաների թվի աճով։ Ուստի կարծում են, որ իրականացվող ծավալները պահանջվածի համեմատ նույնիսկ բավական համեստ են։ Եթե մեքենաների թվաքանակի աճի տեմպերը պահպանվեն, ապա 5 տարի անց մայրաքաղաքի ներկա տրանսպորտային ցանցը չի դիմանա 300-350 հազար մեքենաների ծանրությանը, այլ կերպ ասած, այսօր փորձ է արվում ընդամենը կանխարգելել վաղվա այնպիսի սուր տրանսպորտային ճգնաժամը, ինչին հանդիպել եւ հանդիպում են աշխարհի բոլոր մայրաքաղաքներն ու խոշոր բնակավայրերը։
Թերեւս պատահական չէ, որ արդեն այսօր, ըստ հարցման արդյունքների, Երեւանի փողոցների վիճակը հրատապ խնդիրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Ճանապարհների լուսավորությունը գնահատվում է լավ, բայց մտահոգիչ է մաքրության խնդիրը։
Երեւանում սեփական մեքենաների թվաքանակը 1990թ. համեմատ կրկնապատկվել է եւ հասել 220 հազարի։ Թեեւ ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդ.Հովհաննիսյանի տվյալներով, Հայաստանում տրանսպորտային միջոցների քանակը 1990թ. համեմատ կրճատվել է.
-Այդ ժամանակ Հայաստանում 276 հազար սեփական տրանսպորտային միջոց կար։ Եւս այդքան էին պետական մեքենաները։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ կար 500-530 հազար տրանսպորտային միջոց։ Այսօրվա տվյալներով, դա կազմում է 350-400 հազար։
Վերջին տարիներին Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցները կուտակվում են հիմնականում Երեւանում՝ հատկապես կենտրոնում։ Բայց, իհարկե, վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարը միայն սրանով եւ ճանապարհաշինությամբ չի պայմանավորում մայրաքաղաքում ի հայտ եկող խցանումները։ Ավելին` «ճանապարհաշինական աշխատանքները կարող են դառնալ խցանման պատճառ, եթե երթեւեկությունը նորմալ չկազմակերպվի»։ Տրանսպորտային կուտակումներ միշտ էլ եղել են եւ կլինեն, այլ է խցանումների խնդիրը, որոնց առաջացման մի մասը զուտ տեխնիկական է։ Որպես այդպիսին Էդ.Հովհաննիսյանը համարում է մեքենաների անսարքությունները, պատահարները։ Լուրջ մեղավորություն ունեն նաեւ կարգազանց վարորդները։
Վերջին շրջանում որոշ չափով բարելավվել է տեսուչների աշխատանքը, ինչը հնարավորություն է տվել խուսափել ճանապարհաշինական աշխատանքների սկզբում դրսեւորված համատարած խցանումներից։ Դրա համար ընդամենը պետք էր ճիշտ կազմակերպել երթեւեկությունը։
Կարեւորելով ճանապարհաշինության նշանակությունը եւ դրա շարունակականությունը Երեւանի համար, այնուհանդերձ, «Աքիլլեսում» նույնպես միանշանակ չեն ընդունում միանգամից նման ծավալով շինարարական աշխատանքների նախաձեռնումը.
-Երեւանի ամբողջ պատմության մեջ այսպիսի մեծ ծավալի ճանապարհաշինություն եւ նորոգման աշխատանքներ չեն եղել։ Անգամ մեր կազմակերպությունում դրա վերաբերյալ կան տարբեր կարծիքներ։ Մի մասը կարծում է, որ այնուհանդերձ պետք չէր միանգամից նման ծավալով ճանապարհաշինություն իրականացնել։ Առավել եւս, որ դրանք առանձին դեպքերում ընդհանրապես կապված չեն միմյանց հետ։ Օրինակ՝ Բաղրամյան-Օրբելի հատվածը պետք է միաժամանակ արվեր։ Բայց դրա հետ որեւէ կապ չուներ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի ճանապարհը։
«Աքիլլեսի» ղեկավարի կարծիքով, Երեւանի ճանապարհաշինությունը սրանով չպետք է ավարտվի, որովհետեւ յուրաքանչյուր հանգույցի թողունակության մեծացումը ենթադրում է նմանատիպ աշխատանքների իրականացում նաեւ հաջորդ հանգույցներում։ Այլապես, խցանումների հարցը ոչ թե կլուծվի, այլ մի տեղից կտեղափոխվի մյուսը։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց դեմ են ժամկետներին
Երեւանի բնակչության 90 տոկոսը ողջունում է վերջին շրջանում մայրաքաղաքում ծավալված բուռն ճանապարհաշինության իրականացումը։ Նրանց շուրջ 60 տոկոսը, սակայն, դժգոհ է աշխատանքների սկսման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Անդրադառնանք 90-ական թվականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված եւ այսօր նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից «հերքվող» չարաշահումների մեկ այլ դրվագի։ Խոսքը, այսպես ասած, «մայր» ...ԱՄՆ ՄԵԿՆԵԼԸ 31 ԴՈԼԱՐՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Իսկ հայերը մնում են Ամերիկայում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Միացյալ Նահանգների հյուպատոս ՌՈԲԻՆ ԲՅՈՒՍԵՆ: Նպատակը՝ ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի միջնորդավճարի ...ԵՐԿԿՈՂՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈ՞ՒՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թե՞ բարեփոխումները վարկաբեկելու փորձ
Վերջերս կրթության ու գիտության նախարարության կողմից գործողության մեջ է դրվել թեմատիկ ֆինանսավորման համար ներկայացվող գիտահետազոտական աշխատանքների փորձաքննության ...ԱՄԵՆԱԹԱՆԿ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանը «ավելի թանկ երկիր» է, քան հարեւան Ադրբեջանը եւ Հայաստանը: Վրաստանի թանկության գործակիցը հավասար է 41-ի, Հայաստանինը՝ 39-ի, Ադրբեջանինը՝ 35-ի: Համաշխարհային բանկը հրապարակել է զեկուցագիր աշխարհի ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց հետո ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ վերջապես միտինգային հարթակից ցած իջնելու «պատուհան» էր գտել եւ երեկ եկել էր «Հայացք» ակումբ՝ հանդիպելու լրագրողների ...ԿՈՄԿՈՒՍԸ ԴԵՌ ԿԱՍԻ ԻՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւս մեկ անգամ հաստատեց նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի չպաշտպանելու իրենց որոշումը։ Կոմկուսի համար հավասարապես անընդունելի են բոլոր ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ
ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԵրեկ ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ ...ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 21
Լեւոն էֆենդու դրոշի ներքո
Ինչպես հայտնի է, երկկենցաղների ու սողունների մեջ կան բազմաթիվ արարածներ, որոնք օժտված են «ինքնավերանորոգման» ունակությամբ։ Մողեսները գիշատչի հարձակման դեպքում կարող են ազատվել ...ՀՀՇ ՑԵՂԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ջերմեռանդությունը, որով հհշական թերթերը սկսեցին վարկաբեկել Տեր-Պետրոսյանին միանալ չցանկացող ընդդիմության առաջնորդներին, անկեղծ ասած, զարմացնում է, քանզի բացարձակապես համահունչ չէ տվյալ պահին։
Փոթորկալից ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 3
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ:
Նա նախագահին է ներկայացրել մաքսային հավաքումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց՝ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը չափազանց կարեւոր է համարել երեկվա խորհրդարանական լսումները եւ ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԵՂ
Հայաստանում հունվար-սեպտեմբերին արտասահմանյան ներդրումների ծավալները 58 անգամ գերազանցել են 2006-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ինչպես երեկ նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԸ` ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Սառա Հեբերտը թերեւս ամենաառեղծվածային մարզուհին է, որն ընդգրկվել է այս տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում։ Անկեղծ ասած, նրա մասին բավական սուղ տեղեկություններ կար, ուստի փորձեցինք որոշ մանրամասներ ...ՇԻՐԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի մարզական կառույցների ներկայացուցիչների կողմից ընտրվել է «Մրցաշրջան- 2007»-ի Շիրակի մարզիկների լավագույն տասնյակը: Շիրակցի մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի ...ՎՐԱՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Վերջին տարիներին Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանների ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Նախորդ ուսումնական տարում փորձարկված հայոց լեզվի պետական ավարտական եւ միասնական քննությունների արդյունքների ամփոփումից հետո, բնականաբար, որոշ սրբագրումներ արվեցին, այդ թվում` նաեւ կանոնակարգային եւ ընթացակարգային ...ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԱՊՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԿՅԱՆՔՈՎ
Սեփ. լրտվ.Այս ուսումնական տարին առաջին անգամ նոր եւ նորոգ շենքում դիմավորած թերլեմեզյանցիների համար երեկ հիշարժան օր էր։ Գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսն էր բացվել ուսումնարանի ցուցասրահում`՝ հաստատությանը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում մեկնարկեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» երկօրյա լսումները
Արտաքին հարաբերությունների ...ՆԱԽ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետո պահանջենք հստակ գնահատականներ
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկվա խորհրդարանական լսումները հրավիրելու նպատակները եւ շարժառիթները, ինչպես նաեւ դրանից ...ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆԸՆԴՀԱՏ ՔԱՅԼԵԼ
«Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան առավել մեծ դերակատարում ունենա Հարավային Կովկասում։ Առանց փոխզիջման որեւէ առաջընթաց հնարավոր չէ։ Պետք է քայլ առ քայլ առաջ ընթանալ։ Սարը միշտ մոտ է թվում, բայց նրան ...ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) 9-րդ արտահերթ համագումարը երեկ որոշում կայացրեց նախագահական ընտրություններում սատարել վարչապետ Սերժ Սարգսյանին:ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՈՌԵՏԵՍ Է
Եւ սադրանքներ է սպասում նախկիններից Նախկին իշխանությունների մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին թույլ չի տալիս ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ անել լավատեսական կանխատեսումներ։ «Այս ...ՈՒՄԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եթե (Աստված չանի, իհարկե) ԼՏՊ-ն չընտրվի, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ մտավախություն չունի՞, որ այդպիսով փաստորեն կավարտվի նաեւ իր քաղաքական կարիերան։
«Ես հասկանում եմ շատերի բուռն ցանկությունը, որոնք ամեն ինչ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Հայաստանի դեմ այս տարի Եվրոպական դատարան է ներկայացվել 597 հայց, որից 40-ը ճանաչվել է անընդունելի, 4-ի վերաբերյալ կայացվել է ընդունելիության որոշում, 4-ը հանվել է գործերի ցուցակից: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ՀԵՏՔԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. «Վրացիների շրջանում հայ հետքը ոչնչացնելու քաղաքականությունը մեծ թափ ստացավ 89-90-ականներին։
Այդ ընթացքում վրաց հոգեւորականները Իլյա 2-րդից առաջադրանք ստանալով՝ խաչի փոխարեն քլունգն ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԴԵՐՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

