
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՏԱՍԸ ՀԵՐՈՍՆԵՐԸ
- Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցում անցկացրեց տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու համար։ Իրենց նախապատվությունները ներկայացրին 46 լրագրող, որոնց քվեարկության հանրագումարում լավագույնը հռչակվեց գյումրեցի ծանրորդ Գեւորգ Դավթյանը։ Հատկանշական է, որ տասնյակում ներկայացված 6 մարզիկները Գյումրիից են։

Ուշագրավ է, որ տարվա լավագույն տասնյակի ուղիղ կեսը ծանրորդներն են։ Ընդ որում՝ հենց նրանք էլ առաջին եւ երկրորդ հորիզոնականներից բացում են մրցաշրջանում նշանակալի հաջողությունների հասած հերոսների ցանկը։ Մեզ հաջողվեց լավագույն մարզիկներից շատերի մասին ստանալ մասնագետների մեկնաբանությունները։
ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ
Մեծ սպորտում Գեւորգի ուղին սկսվել է 1999 թվականից, երբ, մասնակցելով Եվրոպայի պատանեկան առաջնությանը, հաղթող դարձավ՝ սահմանելով աշխարհամասի երեք ռեկորդ։ Անդրանիկ տիտղոսին գյումրեցին հետագայում ավելացրեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը, ապա հաջողության հասավ մեծահասակների մրցումներում՝ առաջին տեղը գրավելով եվրոպական ստուգատեսում։ Այս տարի Գեւորգը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ արծաթե մեդալով վերադարձավ Թայլանդում տեղի ունեցած համաշխարհային ստուգատեսից։
«Շատ սկզբունքային եւ նպատակասլաց տղա է։ Երբեք եւ որեւէ իրավիճակում հեշտությամբ չի զիջում ու արագ չի ընկճվում։ Հիրավի հաղթողի հոգեբանություն ունի։ Եղել են դեպքեր, երբ ծանր վնասվածք է ստացել, սակայն կարողացել է իր մեջ ուժ գտնել՝ վերադառնալու մեծ սպորտ»,- ասաց վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Այս տարվա հաջողությունը Գեւորգը, ամենայն հավանականությամբ, կնվիրի մոր հիշատակին, որը զոհվել է 1988-ի երկրաշարժի ժամանակ։ Նրա հաղթանակներով, թերեւս, ուրախանում եւ հպարտանում են նաեւ կինն ու դուստրը։
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Քասախցի մարզուհին ծանրամարտին նախապատվությունը տված առաջին մարզուհին է։ Այս տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ չորրորդ տեղը գրավեց աշխարհի առաջնությունում։ Երիտասարդների նույն ստուգատեսներում Հռիփսիմեն չունեցավ իրեն հավասարը։ Փաստորեն տարվա 4 մեկնարկներից 3-ում ոսկե մեդալ է նվաճել։
Մասնագետների բնորոշմամբ, նա մրցումներից հազվադեպ է առանց պարգեւների վերադառնում։ Ավելին՝ երբեմն Խուրշուդյանը կարողանում է տղամարդու պես բարկանալ։ Պատմում են, որ մի անգամ Եվրոպայի առաջնության ժամանակ նա պարտվել է վարժություններից մեկում, որից հետո քիչ է մնացել ձեռքով հարվածի իրեն հաղթած մարզուհու մարզիչին։ Աղջկան բարկացրել էր այն, որ իրենից ուժեղն է գտնվել։ Մարզիչները ասում են, որ Հռիփսիմեի մեջ անչափ թույլ է արտահայտված «պարտության գենը»։ Իսկ տղամարդկային ուժը թերեւս ժառանգել է շինարար հորից։ Սպորտին զուգահեռ հասցնում է ուսանել նաեւ ֆիզկուլտուրայի ինստիտուտում։
ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎ
Ռուս այս երիտասարդը, մերժվելով հարազատ երկրի հավաքականի մարզիչների կողմից, որոշեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Իր իսկ խոսքերով, նաեւ այն պատճառով, որ ռուսաստանցի մասնագետներին ապացուցի. իզուր են խաչ քաշել իր վրա։ Սակայն ընդունելով նոր երկրի քաղաքացիություն՝ Պատրիկեեւը, ի զարմանս շատերի, ոչ միայն շատ արագ մերվեց հայկական իրականությանը, այլեւ հասցրեց սիրել Հայաստանը։ Այն աստիճան, որ հանդգնեց Բաքվում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, գրավելով 3-րդ տեղը, ծածանել Հայոց եռագույնը։
Դրանով էլ չբավարարվելով՝ Պատրիկեեւը ադրբեջանցի լրագրողի դեմքին նետեց, թե իր թիկունքում Արարատի շունչն է զգում, եւ դրանից բազմապատկվում են ուժերը։ Այդքանով հանդերձ, ճանաչողների բնորոշմամբ, Յուրան շատ ազատամիտ անձնավորություն է։ Նաեւ քմահաճ է, երբ ցանկանում է՝ լավ մարզվում ու մասնակցում է։ Ինչեւէ, Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական ղեկավարությունը նրանից մրցանակային ելույթ է ակնկալում։ Սպասելիքները հիմնավորվում են նաեւ նրանով, որ տարեսկզբում Տաշքենդում տեղի ունեցած «Գրան Պրի» մրցաշարում գրավեց առաջին տեղը՝ եզրափակիչում հաղթելով օլիմպիական փոխչեմպիոն ղազախստանցուն։
ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆ
Մանուկ հասակում ճկունության եւ ճարպկության համար Մելինեն աղջկան ոչ բնորոշ «Ջունգլի» մականունն էր ստացել։ Ասում են՝ նա արի է տղամարդու պես եւ առիթներ է ունեցել ապացուցելու, որ կարող է պաշտպանել ոչ միայն իրեն, այլեւ մտերիմներին։
«Տարիքից ելնելով հաջորդ տարի Դալուզյանը վերջին անգամ կմասնակցի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Սակայն նա ոչ միայն անչափ կազմակերպված եւ կազմավորված անձնավորություն է, այլեւ լուրջ հույսեր ներշնչող մարզուհի։ Նրան կարելի է վստահել»,- նկատեց Փ.Ալավերդյանը։
Այս տարի Մելինեն միայն մի անգամ է անհաջողության մատնվել, այն էլ վնասվածքի պատճառով։ Թերեւս այստեղ առկա է նաեւ մարզիչի բացթողումը, քանզի մարզուհին վերջնականապես չէր ապաքինվել արմունկային հոդի վնասվածքից ու նաեւ դա էր պատճառը, որ չկարողացավ դրսեւորել աշխարհի առաջնությունում գրաված 4-րդ տեղից ավելի բարձր տեղ նվաճել։ Ասենք, որ Մելինեն Եվրոպայի չեմպիոն է, երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր։ Մինչեւ վերջերս Դալուզյանների ընտանիքը Գյումրիում բնակվում էր «դոմիկում»։ Հիմա կարծես փորձում են ոտքի կանգնել։ Նպատակասլաց աղջիկը նաեւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ
Գյումրեցի 60 կգ քաշային ձյուդոյիստը թերեւս այս մրցաշրջանի գլխավոր հայտնություններից է։ Տարին սկսելով աննախադեպ հաջող, մինչ այդ միայն մասնագետների նեղ շրջանակին հայտնի մարզիկը շատ արագ համաշխարհային համբավ ձեռք բերեց՝ իրար հետեւից հաղթելով եւ մրցանակային տեղեր գրավելով աշխարհի գավաթի խաղարկության փուլերում։ Ելույթների գագաթնակետին հասավ Եվրոպայի առաջնության ժամանակ՝ գրավելով 2-րդ տեղը։
Սակայն տարվա գլխավոր ստուգատեսում՝ աշխարհի առաջնությունում, Հովհաննեսը չարդարացրեց սպասելիքները։ Ինչեւէ, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի խոսքերով, անչափ մեծ հույսեր ներշնչող մարզիկը արդեն օլիմպիական վարկանիշ է լրացրել։ Իսկ տարեվերջին երեւանյան «Գրան Պրիում» գրաված 2-րդ տեղը ուժերի փորձարկում էր նրա համար։
ՍԱՌԱ ՀԵԲԵՐՏ ՋՈՆՍՈՆ
Այս մարզուհին, ընդունելով Հայաստանի քաղաքացիություն, դարձել է առագաստանավային սպորտի աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն։ Առայժմ նրա մասին այսքանը, իսկ առաջիկայում, հուսով ենք, կպատմենք ավելի մանրամասն։
ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դժվար թե որեւէ մեկը վիճի, որ Հայաստանի բազմակի չեմպիոն գրոսմայստերը հայկական կանանց շախմատի ցայտուն առաջատարն է։ Ընդ որում՝ ոչ միայն խաղով, այլեւ բնավորությամբ։ Առիթի դեպքում Էլինա Դանիելյանը կարողանում է ստանձնել գլխավոր հարվածային ուժի դերը եւ սեփական օրինակով ու ոգեւորությամբ պայքարի առաջնորդել թիմակցուհիներին։
Մեծապես Է.Դանիելյանի շնորհիվ Հայաստանի կանանց հավաքականն այս տարի 3-րդ տեղը գրավեց Եվրոպայի թիմային առաջնությունում, իսկ «Միկան» էլ դարձավ աշխարհամասի ակումբային խաղարկության բրոնզե մրցանակակիր։ Ինքը՝ Էլինան, արժանացավ թիմային մրցումների անհատական պարգեւների, այդ թվում՝ երկրորդը ճանաչվեց Եվրոպայի առաջնության ժամանակ առաջին խաղատախտակի վրա ցույց տված արդյունքով։
ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տարին բավականաչափ լավ սկսվեց գյումրեցի մարզիկի համար։ Նա երկրորդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում՝ շնորհավորելով առաջին հորիզոնականում հայտնված թիմակից եւ համաքաղաքացի Գեւորգ Դավթյանին։ Անշուշտ, դեռ երկար կհիշվի, թե ինչպես երկու հայ երիտասարդներ, ուս-ուսի տված, համընթաց շարժվելով, իրար փոխարինելով առաջին հորիզոնականում, փառավոր ավարտին հասցրին մինչեւ 77 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը։ Մրցակցություն, որի արդյունքներին մեր «երկու լեռների» թիկունքից նայեց 3-րդ տեղ գրաված օլիմպիական չեմպիոն թուրք ծանրորդը։
Սակայն այդ տրիումֆից հետո Արան ողբերգություն ապրեց. վախճանվեց նրա մայրը։ Բայց տարին նաեւ անձնական ուրախությամբ նշվեց՝ 25-ամյա երիտասարդը ընտանիք կազմեց։
Մարզիչները գտնում են, որ Արան իրեն ավելի լավ կարող է դրսեւորել 85 կգ քաշային կարգում, քանզի բավական բարձրահասակ է։ Մասնագետները շարունակում են հույսեր կապել նրա հետ, հատկապես՝ Պեկինի օլիմպիական խաղերի։
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ
2007 թվականը կարող էր նշանակալի դառնալ հայկական շախմատի վերջին տարիների առաջատարի համար։ Արոնյանի գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն էր։ Կարծես ամեն ինչ բարեհաջող էր դասավորվում, որպեսզի նա փառքով թագադրի իր արքային։
Տարեսկզբին Լեւոնը տպավորիչ ոճով հաղթեց Վեյկ ան Զեեի 20-րդ կարգի գերմրցաշարում, իսկ գարնանը արագ շախմատի ընկերական մրցավեճում առավելության հասավ այդ պահի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ։ Սակայն, պարզվեց, դա Արոնյանի վերջին հաջողությունն էր այս տարի։ Նրա խաղը բացահայտորեն չստացվեց Մեքսիկայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, իսկ վերջերս էլ Խանտի Մանսիյսկում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ նա արդեն քառորդ եզրափակիչում վայր դրեց աշխարհի գավաթակրի լիազորությունները։
ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հաջորդ տարի կլրանա գյումրեցու 20 տարին։ Տակավին երիտասարդ տարիքում նա արդեն հասցրել է երկու անգամ դառնալ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն եւ պատանիների ստուգատեսի լավագույն մասնակից։ Այս տարի Տիգրանն իրեն դրսեւորեց նաեւ աշխարհամասի մեծահասակների պայքարում՝ գրավելով 2-րդ տեղը։
Մարտիրոսյանն անչափ հազվադեպ է պարտվում, իսկ միջազգային ասպարեզում առաջին 0-ն ստացավ Թայլանդում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ։ Մարտիրոսյանն առանձնանում է մարդկանց լսելու եւ հետեւություններ անելու ունակությամբ։ Մասնագետների խոսքերով, պարտվելու պահին ցայտնոտի մեջ է ընկնում, սակայն հաղթանակի համը զգալիս պատրաստ է բոլոր ուժերը ներդնել նպատակին հասնելու համար։
Տարվա թիմի տիտղոսը շնորհվել է Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին (105 միավոր)։ Երկրորդ տեղում է նույն մարզաձեւի կանանց թիմը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիրը (73 միավոր), իսկ երրորդը ծանրամարտի ազգային հավաքականը՝ 69 միավորով։
- ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Մենք ուզում ենք առեւտուր անել
Գոյություն ունի տեսակետ, թե լրագրողները պիտի ամեն կերպ խուսափեն ենթադրություններից ու զբաղվեն միայն տեղի ունեցածն արձանագրելով։ Այսինքն՝ չտան հարցերն ու իրենք էլ պատասխանեն ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Դեկտեմբերի 17-ին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսված «Ադրբեջանի օրեր» միջոցառումն արդեն իր վրա է գրավել երկու երկրների արտգործնախարարությունների, լրատվամիջոցների եւ հասարակայնության մի մասի ...ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 5
Սա մեր պատմության անբաժանելի մասն է
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Ինչո՞վ եք բացատրում, որ ադրբեջանցի կոչվող ցեղի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բայց միայն քանդելու հարցում
«Փաստարկ» ակումբում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Թեման հիմնականում ներքաղաքական զարգացումներն էին նախագահական ընտրություններին ընդառաջ։ ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
Ն.ԲԱԴԱԼՅԱՆ 1
Դեկտեմբերի 16-ը երկար կմնա մարդկանց հիշողության մեջ: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բոլորիս մատուցեց երկար սպասված նվերը, եւ Գրանդ փղիկը գտավ իր կողակցին՝ Քենդիին
Երբ տարիներ առաջ Գրանդը ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
90-ական թվականներին, մասնավորապես իր իշխանության տարիներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումները ժխտելու Լ.Տեր-Պետրոսյանի փորձը շուռ եկավ նրա դեմ։ Դարձյալ խոսենք փաստերով։
...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, հհշական մամուլը լուրեր է տարածում, թե նախընտրական միասնական շտաբներ ձեւավորելու գործընթացը ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Երեկ «Հայացք» ակումբը հրավիրել էր «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻն՝ ներկայացնելու նախագահական մարաթոնի մասնակիցների մեկնարկային էլեկտորալ ռեսուրսները եւ ընտրողների քվեները նվաճելու ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ինչպես հայտնի է, Արգենտինայի նախագահ է ընտրվել երկրի արդեն նախկին նախագահի կինը՝ Քրիստինե Կիշները։ Մասնագիտությամբ իրավաբան նորընտիր նախագահը ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի ներմուծումը հարկային օրենսդրության մեջ նպատակ ուներ խրախուսել փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը՝ սահմանելով առավել բարենպաստ հարկային ռեժիմ։ Սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, օրենքի կիրառումը ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ողջ աշխարհը, այդ թվում` նաեւ Հայաստանը, հաջորդ տարի, իսկ հնարավոր է` նաեւ հետագա տարիներին պիտի պատրաստ լինի սննդամթերքի շարունակական գնաճի։
Համենայն դեպս, ընդհուպ մինչեւ 2011 թվականը աշխարհին սպառնում ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՍ ԼԱՎԱՏԵՍ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ասուլիս էր հրավիրել արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ներկայացնելով իր վերջին այցելությունները` նա նախ անդրադարձավ նոյեմբերի 29-30-ին Մադրիդում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԱՆՇԱՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Օրերս հհշական թերթերից մեկը տպագրել էր մի ծավալուն հոդված («Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF»-«Իմ պայքարը»), ուր ներկայացված է իբր ԱԺՄ նախագահի գրչին պատկանող մի «ստեղծագործություն»։ Հոդվածագիրը նշում է, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԱՇԱՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ նամակով դիմել է նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Ինչպես ...ԲՌՆՎԵՑԻՆ
Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 205 տոննա, մետաղի ջարդոնի ապօրինի արտահանում: Տարատեսակ ապրանքների արտահանմամբ զբաղվող «Դիվա-տուրա» ՍՊԸ-ն ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության ստորաբաժանումների կողմից հունվար-սեպտեմբերին զենքի եւ ռազմամթերքի առգրավման ու կամավոր հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների շնորհիվ հավաքվել է 272 միավոր հրազեն, այդ թվում՝ 50 ատրճանակ, ...ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-16-ին կարատեի Ռուսաստանի բաց առաջնությանը, բացի ռուսաստանցի մարզիկներից, մասնակցում էին նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ Ճապոնիայի հավաքականը։ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ...ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՏԱՍԸ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցում անցկացրեց տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու համար։ Իրենց նախապատվությունները ներկայացրին 46 լրագրող, որոնց քվեարկության հանրագումարում ...ՄԻՋԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Լ.Պ.
Սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կողմից Ասիական զարգացման բանկի պատվերով փուլ առ փուլ իրականացված փորձագիտական ուսումնասիրության համաձայն, Հայաստանի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Զվարթնոց» օդանավակայանում կառուցվելիք նոր համալիրին, Գյումրիի օդանավակայանին եւ ավիացիոն ոլորտին առնչվող այլ հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի առաջադրման հանրային կապերի գրասենյակը երեկ իր մտահոգությունն է հայտնել թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունների կողմից հրապարակած վճարովի եթերաժամի ...ՀՈՌԵՏԵՍԸ
Բնական է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը դիտվում է որպես ամենաուժեղը: Իսկ նրա ամենագլխավոր մրցակից համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծվածը միայն տպավորություն է եւ ոչ մի կապ չունի ընտրությունների ...ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՉԻ ԽԱՐԽԼՎԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հրապարակումներ շատ կլինեն։ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» փոխհարաբերությունների մասին գնահատականներով անդրադարձների պակաս չի զգացվի։ ...ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
1
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքով, յուրաքանչյուր ընտրություն հասարակությանը նախագահացուի որոշակի կերպար է պարտադրում. «Եթե քանդելու խնդիր ունենք, պետք է քանդող մտածելակերպ ունեցող առաջնորդ, եթե կառուցում ենք՝ ...ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 18-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը 2008թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին:ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՇ ՈՒՏԵԼ ՉԷ
Սեփ.լրտվ.
Չի՞ պատրաստվում արդյոք ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «փոխհատուցման» կարգով այսօր էլ ինքը պաշտպանել ՀՅԴ-ի թեկնածուին, քանի որ 1996-ին Դաշնակցությունը պաշտպանեց իր թեկնածությունը։
«Քաղաքականության մեջ ասել, թե այսօր ...ՑԵՂԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Սեփ.լրտվ.«Վրաստանում հայ պատմաճարտարապետական հուշարձանների հանդեպ վարվող քաղաքականությունը գերազանցեց Թուրքիային։ Արեւմտյան Հայաստանում թուրքերը տասնամյակներ շարունակ այդ գործով են զբաղվել, բայց վրացիներն այսօր ...ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՆՍՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՇՈՒՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՍ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 17-ին հրապարակել է դատավճիռը, որով մարդու պատիվն ու արժանապատվությունը դիտավորությամբ, անպարկեշտ ձեւով ստորացնելու համար (խոսքը ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմամբ որոշվել են մրցաշրջան 2007-ի 10 լավագույն մարզիկները։ Միավորների բացահայտ առավելությամբ առաջին տեղն է զբաղեցրել գյումրեցի ծանրորդ Գեւորգ Դավթյանը, ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

