
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
- Երեկ «Հայացք» ակումբը հրավիրել էր «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻն՝ ներկայացնելու նախագահական մարաթոնի մասնակիցների մեկնարկային էլեկտորալ ռեսուրսները եւ ընտրողների քվեները նվաճելու պոտենցիալ հնարավորությունները։

Բանախոսը հակված չէր կոնկրետ թվերով խոսելու, բայց լրագրողների համառ հարցադրումներին տեղի տալով, որոշ տվյալներ բացահայտեց։ Հոկտեմբերին հարցման ենթարկված 2220 քաղաքացիների 26 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցերին, եւ միայն 1650-ն է մասնակցել հարցմանը, որոնցից լավագույն դեպքում 60-67 տոկոսը կմասնակցի ընտրություններին։ Քաղաքական գործընթացներով հետաքրքրված է 61,5 տոկոսը, որ բավականաչափ տեղեկացված է եւ հետեւում է հիմնական իրադարձային զարգացումներին։ 33 տոկոսը «դեռ չի հետաքրքրվում», 5 տոկոսը հետաքրքրվում է «այնքանով, որքանով»։
Ընդսմին՝ հասարակական կարծիքի միանձնյա եւ անվիճելի առաջատարը ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ է, որի գործունեությունը վարչապետի պաշտոնում դրական է գնահատել հարցվածների 60 տոկոսը։ 30 տոկոսն ասել է, որ վարչապետը կարող էր ավելի լավ աշխատել, մոտ 10 տոկոսն էլ կարծիք է հայտնել, թե նախորդներից ավելի վատ է աշխատել։
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Ս.Սարգսյանի վարկանիշը տարեսկզբի համեմատ էապես բարձրացել է։ Հունվարի դրությամբ Ս.Սարգսյանին ձայն տալու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների ընդամենը 7,7 տոկոսը, մինչդեռ հոկտեմբերին այդ ցուցանիշը 27,2 տոկոս էր։ Վարչապետի օգտին ոչ մի դեպքում չէր քվեարկի հունվարին՝ 25 տոկոսը, հոկտեմբերին՝ 9,4 տոկոսը։ Ավելին՝ եթե հունվարին 37 տոկոսն էր կարծում, որ Ս.Սարգսյանը կհաղթի նախագահական ընտրություններում, ապա այսօր 46 տոկոսն է վստահ վարչապետի հաջողությանը։
Դրական դինամիկան ակնհայտ է, եւ սա, սոցիոլոգի գնահատմամբ, դրական ֆոն է ստեղծում ՀՀԿ թեկնածուի նպատակային քարոզարշավի համար։
Ս.Սարգսյանից հետո, «ձայների» մեծ տարբերությամբ, երկրորդ տեղում կլիներ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը, սակայն, հայտնվել է խաղից դուրս վիճակում, եւ որի վարկանիշը, թիվ 15 ընտրատարածքում կրած խայտառակ պարտության պատճառով, կրկնակի իջել է. հունվարին նրան ձայն կտար ընտրողների 10,5 տոկոսը, իսկ հոկտեմբերին՝ միայն 5,5 տոկոսը։
Արդյունքում, երկրորդ տեղում ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ է, որի օգտին հունվարին պատրաստ էր քվեարկել 9,4 տոկոսը, հոկտեմբերին՝ 4,8 տոկոսը։ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, պատկերացրեք՝ կրկնապատկել է իր վարկանիշը. հունվարին գրանցված 1,2 տոկոսի փոխարեն ամբողջ 2,7 տոկոս է ստացել՝ հայտնվելով 3-րդ պատվավոր տեղում։ Սրան հաջորդում է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, որի վարկանիշը կտրուկ անկում է ապրել. հունվարին նրա ցուցանիշը 8,2 էր, բայց ԱԺ-ից ԱՄԿ-ի դուրս մնալուց հետո իջել է 2 տոկոսի։ Չնայած Գեղամյանը դեռ հնարավորություն ունի բարելավելու իր դիրքերը եւ առաջ անցնելու ԼՏՊ-ից։
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նույնպես վարկանիշի կորուստ է արձանագրել. հունվարին ԱԺՄ նախագահի հաղթանակը հավանական էր համարում հարցվածների 3,5 տոկոսը, աշնանը՝ ընդամենը 1,1 տոկոսը։ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ հունվարին ձայն կտար 5,1 տոկոսը, հոկտեմբերին՝ 0,3 տոկոսը։
Փոխարենը բարձրացել է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ վարկանիշը՝ հունվարին արձանագրված զրոյական ցուցանիշից հասնելով 1,4 տոկոսի։ Ա.Ադիբեկյանի գնահատմամբ՝ «ջոկերի դերում հանդես գալը», այսինքն՝ ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն կամ ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն ներկայանալու հանգամանքը ՀՅԴ թեկնածուին առանձնապես չի օգնել, քանզի անորոշ երկակի մոտեցումները շարքային քաղաքացուն համոզիչ չեն թվում՝ մարդիկ ուզում են հասկանալ եւ հստակ արձանագրել՝ ով ում բարեկամն է։ Այնպես որ, «կա՛մ դու պիտի լինես ընդդիմադիր, կամ իշխանամետ»։
Ի դեպ՝ կտրուկ «դեմ»-երի թվով առաջին տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Պարզվում է՝ նախկին նախագահը հավելյալ էլեկտորալ ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն չունի. հարցվածների 28,5 տոկոսը ոչ մի դեպքում նրան ձայն չի տա. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրն այն է, որ նա չգիտի՝ ումից ձայներ վերցնի։ Ձայների մի մասն արդեն բաշխված է, մի մասը չի գնալու ընտրություններին, մյուսները շատ մերժողական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ»։
Էլեկտորալ անալիզը ցույց է տալիս, որ ԼՏՊ-ի ընտրազանգվածի հարաբերական 1,5 տոկոս «թռիչքը» տեղի է ունեցել մասամբ աբիժնիկների (ՀՀՇ-ի իշխանության տարիներին պաշտոնավարած, այսօր իրենց կարգավիճակից դժգոհ միջին պաշտոնյաների), մասամբ՝ բիզնեսով զբաղվող մասնավոր անձանց հաշվին, որոնց խրտնեցրել է, որ «Սերժ Սարգսյանի օրոք հարկային դիսցիպլինան աճել է։ Կտրուկ է աճել։ Բյուջեի 2-3 տոկոսով ավելացումը նշանակում է, որ հարկային եւ մաքսային վարչարարությունն առաջիկայում է՛լ ավելի է խստանալու»։
Ր.Հովհաննիսյանի համեմատաբար բարձր վարկանիշի համատեքստում կարեւոր է. «Ո՞ւմ կգնան «Ժառանգության» ձայները։ Իմիջային վերլուծությունը վկայում է, որ նրա էլեկտորատը խառնվածքով, կրթական ու տարիքային ցենզով ավելի մոտ է Արթուր Բաղդասարյանի, մի քիչ էլ Վահան Հովհաննիսյանի ընտրազանգվածին»։ Այսինքն՝ ամենեւին միանշանակ չէ, թե Ր.Հովհաննիսյանի՝ այս կամ այն թեկնածուին աջակցելու դեպքում նրա կողմնակիցները կկողմնորոշվեն հենց այդ թեկնածուի օգտին։ Լավագույն դեպքում, ըստ սոցիոլոգի, «Ժառանգության» ընտրազանգվածի 1/3-ը իր ձայնը կտա Ր.Հովհաննիսյանի նախասիրած թեկնածուին։ Ավելին՝ մեծամասնությունը կսատարի ՕԵԿ-ի եւ Դաշնակցության թեկնածուներին, մասամբ՝ Արտաշես Գեղամյանին։
Միով բանիվ, առաջիկա քարոզարշավի «հիմնական կռվախնձորը չկողմնորոշված 20 տոկոսի ձայներն են՝ Ր.Հովհաննիսյանի ձայների հետ միասին։ Եւ քարոզարշավի նպատակը այդ 25 տոկոսին դեպի իրենց ձգելն է»։
Տակավին անորոշ է մնում 2-րդ փուլի խնդիրը. «Չէի ասի՝ 2-րդ փուլը լուրջ հարցականի տակ է, բայց դեռ որոշ խմորումներ կան։ Մեր կողմից հարցված 74 տոկոսի 50 տոկոսից ավելին պատրաստ է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, բայց քարոզարշավի ընթացքում խաղի մեջ են մտնում հազարավոր նոր խաղացողներ՝ տեղական շտաբների պետերը, տեղամասային ակտիվիստները, հանձնաժողովների անդամները եւ այլն։ Ամեն մեկն իր դրական կամ բացասական լուման է բերում տվյալ թեկնածուի քարոզարշավին։
Եթե ՀՀԿ-ն կարողանա նորմալ՝ չափավորված, ճիշտ հաշվարկված քարոզարշավ անցկացնել, կլինի մեկ փուլ։ Եթե թուլանան կամ շատ բռի մեթոդներով աշխատեն, կարող է լինել երկու փուլ։ Չնայած ավելի հավանական է միափուլը, երկրորդ փուլը այսօրվա դրությամբ չի կարելի բացառել»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
zidane գրել է:
estegh e ha asel azatich te etpisi teknatsunerin zhoghovurdy chi havata u kta zero ambogh kanis, 1, 2,3 tokos hahaha
angragetner, lav el hshvum ek hasvum, hashvetsek apa, Levoni hanrahavaki zhamanak, Azatichi mezaparkits vayrkianum kani liter mez e tapvum inknaberabar, te che hashvum ek hasvum ek, hashvum
Paruiur Sevak kardatsats kas? Lilit Poghosian, shut-shut hashvir te che..
Ռեալիստ գրել է:- zidane
estegh e ha asel azatich te etpisi teknatsunerin zhoghovurdy chi havata u kta zero ambogh kanis, 1, 2,3 tokos hahahaangragetner, lav el hshvum ek hasvum, hashvetsek apa, Levoni hanrahavaki zhamanak, Azatichi mezaparkits vayrkianum kani liter mez e tapvum inknaberabar, te che hashvum ek hasvum ek, hashvum
Paruiur Sevak kardatsats kas? Lilit Poghosian, shut-shut hashvir te che..
Էս ի՞նչ վայնասուն ես դրել, մռմռացող տեղ հո չունե՞ս...
Ի միջի այլոց, քո նախընտրած թեկնածուի համար սրան-նրան աջ ու ձախ մի վիրավորիր, ինտեռնետ ա, մեկ էլ տեսար պատասխան տվին, դրանից դու հաստատ քեձ ավելի լավ չես զգալու (ենթադրում եմ)...- zidane
- Հայք գրել է:
- Ռեալիստ
Էս ի՞նչ վայնասուն ես դրել, մռմռացող տեղ հո չունե՞ս...
Ի միջի այլոց, քո նախընտրած թեկնածու ի համար սրան-նրան աջ ու ձախ մի վիրավորիր, ինտեռնետ ա, մեկ էլ տեսար պատասխան տվին, դրանից դու հաստատ քեձ ավելի լավ չես զգալու (ենթադրում եմ)...
Հեչ վայնասուն էլ չի դրել, շատ ել ճիշտ է ասում: Բա քեզ թվում է թե Ահարոն Ադիբեկյանը սուտ-սուտ բաներ ասելով մեզ չի վիրավորու՞մ: - Ռեալիստ
Սուրիկ գրել է:- Ռեալիստ
Էս ի՞նչ վայնասուն ես դրել, մռմռացող տեղ հո չունե՞ս...
Ի միջի այլոց, քո նախընտրած թեկնածուի համար սրան-նրան աջ ու ձախ մի վիրավորիր, ինտեռնետ ա, մեկ էլ տեսար պատասխան տվին, դրանից դու հաստատ քեձ ավելի լավ չես զգալու (ենթադրում եմ)...
hարգելի «Ռեալիստ»,եթե դւք իրականության մեջ Ռեալիստ եք, ապա բարի եղեք հոդվածը քննարկողներին վիրավորելու և սպառնալու փոխարեն արտահայտել ձեր իսկ իմաստավոր, Ռեալիստ(իրապաշտ)տեսակետը:- Ռեալիստ
BASKO գրել է:
Սոնա ջան՛ դոք շատ հրաշալի բանաստեղծոհի եք, ինձ շատ դոր եկավ, իսկ իմ հայրենասեր լինելո առոմով խնդրոմ եմ մի երկմտեկ.
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Մենք ուզում ենք առեւտուր անել
Գոյություն ունի տեսակետ, թե լրագրողները պիտի ամեն կերպ խուսափեն ենթադրություններից ու զբաղվեն միայն տեղի ունեցածն արձանագրելով։ Այսինքն՝ չտան հարցերն ու իրենք էլ պատասխանեն ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Դեկտեմբերի 17-ին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսված «Ադրբեջանի օրեր» միջոցառումն արդեն իր վրա է գրավել երկու երկրների արտգործնախարարությունների, լրատվամիջոցների եւ հասարակայնության մի մասի ...ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 5
Սա մեր պատմության անբաժանելի մասն է
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Ինչո՞վ եք բացատրում, որ ադրբեջանցի կոչվող ցեղի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բայց միայն քանդելու հարցում
«Փաստարկ» ակումբում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Թեման հիմնականում ներքաղաքական զարգացումներն էին նախագահական ընտրություններին ընդառաջ։ ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
Ն.ԲԱԴԱԼՅԱՆ 1
Դեկտեմբերի 16-ը երկար կմնա մարդկանց հիշողության մեջ: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բոլորիս մատուցեց երկար սպասված նվերը, եւ Գրանդ փղիկը գտավ իր կողակցին՝ Քենդիին
Երբ տարիներ առաջ Գրանդը ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
90-ական թվականներին, մասնավորապես իր իշխանության տարիներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումները ժխտելու Լ.Տեր-Պետրոսյանի փորձը շուռ եկավ նրա դեմ։ Դարձյալ խոսենք փաստերով։
...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, հհշական մամուլը լուրեր է տարածում, թե նախընտրական միասնական շտաբներ ձեւավորելու գործընթացը ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Երեկ «Հայացք» ակումբը հրավիրել էր «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻն՝ ներկայացնելու նախագահական մարաթոնի մասնակիցների մեկնարկային էլեկտորալ ռեսուրսները եւ ընտրողների քվեները նվաճելու ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ինչպես հայտնի է, Արգենտինայի նախագահ է ընտրվել երկրի արդեն նախկին նախագահի կինը՝ Քրիստինե Կիշները։ Մասնագիտությամբ իրավաբան նորընտիր նախագահը ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի ներմուծումը հարկային օրենսդրության մեջ նպատակ ուներ խրախուսել փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը՝ սահմանելով առավել բարենպաստ հարկային ռեժիմ։ Սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, օրենքի կիրառումը ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ողջ աշխարհը, այդ թվում` նաեւ Հայաստանը, հաջորդ տարի, իսկ հնարավոր է` նաեւ հետագա տարիներին պիտի պատրաստ լինի սննդամթերքի շարունակական գնաճի։
Համենայն դեպս, ընդհուպ մինչեւ 2011 թվականը աշխարհին սպառնում ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՍ ԼԱՎԱՏԵՍ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ասուլիս էր հրավիրել արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ներկայացնելով իր վերջին այցելությունները` նա նախ անդրադարձավ նոյեմբերի 29-30-ին Մադրիդում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԱՆՇԱՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Օրերս հհշական թերթերից մեկը տպագրել էր մի ծավալուն հոդված («Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF»-«Իմ պայքարը»), ուր ներկայացված է իբր ԱԺՄ նախագահի գրչին պատկանող մի «ստեղծագործություն»։ Հոդվածագիրը նշում է, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԱՇԱՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ նամակով դիմել է նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Ինչպես ...ԲՌՆՎԵՑԻՆ
Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 205 տոննա, մետաղի ջարդոնի ապօրինի արտահանում: Տարատեսակ ապրանքների արտահանմամբ զբաղվող «Դիվա-տուրա» ՍՊԸ-ն ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության ստորաբաժանումների կողմից հունվար-սեպտեմբերին զենքի եւ ռազմամթերքի առգրավման ու կամավոր հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների շնորհիվ հավաքվել է 272 միավոր հրազեն, այդ թվում՝ 50 ատրճանակ, ...ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-16-ին կարատեի Ռուսաստանի բաց առաջնությանը, բացի ռուսաստանցի մարզիկներից, մասնակցում էին նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ Ճապոնիայի հավաքականը։ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ...ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՏԱՍԸ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցում անցկացրեց տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու համար։ Իրենց նախապատվությունները ներկայացրին 46 լրագրող, որոնց քվեարկության հանրագումարում ...ՄԻՋԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Լ.Պ.
Սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կողմից Ասիական զարգացման բանկի պատվերով փուլ առ փուլ իրականացված փորձագիտական ուսումնասիրության համաձայն, Հայաստանի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Զվարթնոց» օդանավակայանում կառուցվելիք նոր համալիրին, Գյումրիի օդանավակայանին եւ ավիացիոն ոլորտին առնչվող այլ հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի առաջադրման հանրային կապերի գրասենյակը երեկ իր մտահոգությունն է հայտնել թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունների կողմից հրապարակած վճարովի եթերաժամի ...ՀՈՌԵՏԵՍԸ
Բնական է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը դիտվում է որպես ամենաուժեղը: Իսկ նրա ամենագլխավոր մրցակից համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծվածը միայն տպավորություն է եւ ոչ մի կապ չունի ընտրությունների ...ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՉԻ ԽԱՐԽԼՎԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հրապարակումներ շատ կլինեն։ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» փոխհարաբերությունների մասին գնահատականներով անդրադարձների պակաս չի զգացվի։ ...ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
1
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքով, յուրաքանչյուր ընտրություն հասարակությանը նախագահացուի որոշակի կերպար է պարտադրում. «Եթե քանդելու խնդիր ունենք, պետք է քանդող մտածելակերպ ունեցող առաջնորդ, եթե կառուցում ենք՝ ...ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 18-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը 2008թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին:ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՇ ՈՒՏԵԼ ՉԷ
Սեփ.լրտվ.
Չի՞ պատրաստվում արդյոք ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «փոխհատուցման» կարգով այսօր էլ ինքը պաշտպանել ՀՅԴ-ի թեկնածուին, քանի որ 1996-ին Դաշնակցությունը պաշտպանեց իր թեկնածությունը։
«Քաղաքականության մեջ ասել, թե այսօր ...ՑԵՂԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Սեփ.լրտվ.«Վրաստանում հայ պատմաճարտարապետական հուշարձանների հանդեպ վարվող քաղաքականությունը գերազանցեց Թուրքիային։ Արեւմտյան Հայաստանում թուրքերը տասնամյակներ շարունակ այդ գործով են զբաղվել, բայց վրացիներն այսօր ...ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՆՍՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՇՈՒՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՍ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 17-ին հրապարակել է դատավճիռը, որով մարդու պատիվն ու արժանապատվությունը դիտավորությամբ, անպարկեշտ ձեւով ստորացնելու համար (խոսքը ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմամբ որոշվել են մրցաշրջան 2007-ի 10 լավագույն մարզիկները։ Միավորների բացահայտ առավելությամբ առաջին տեղն է զբաղեցրել գյումրեցի ծանրորդ Գեւորգ Դավթյանը, ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

