
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
- Սկիզբը՝ նախորդիվ

90-ական թվականներին, մասնավորապես իր իշխանության տարիներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումները ժխտելու Լ.Տեր-Պետրոսյանի փորձը շուռ եկավ նրա դեմ։ Դարձյալ խոսենք փաստերով։
Պատկերացրեք մի բազմանդամ ընտանիք, որի բոլոր անդամները, բացի ընտանիքի ղեկավարից, սոված են ու ցրտահար։ Ընտանեկան բյուջեում, որպես նեղ օրվա կամ բացառիկ կարեւորության խնդիրների լուծման համար նախատեսված պահուստ, ինչ-որ գումար կա։ Եւ, ահա, դեռ հոկտեմբեր ամսին, ձմռանը սպասվող ցրտից ընտանիքը փրկելու կապակցությամբ, այդ պահուստից գումարը տրվում է, ասենք, Հակոբյանին։ Վերջինս ստանում է գումարը, որպեսզի վառելափայտ բերի։
Անցնում է մեկ ամիս՝ վառելափայտը չկա, երկու ամիս՝ դարձյալ չկա, ողջ ձմեռն է անցնում՝ վառելափայտն էլի տեղ չի հասնում։ Ընտանիքի «հայր» կոչվածն էլ ամեն օր ե՛ւ տեսնում, ե՛ւ տեղեկացվում է, որ ռուբլին, որը տվել է Հակոբյանին, արագությամբ արժեզրկվում է, սակայն միջոցներ չի ձեռնարկում այդ գումարը նրանից վերցնելու, փայտ բերելու խնդիրը մեկ ուրիշին վստահելու կամ իր տված ռուբլիները գոնե արժեզրկումից փրկելու համար։
Ընթերցողը, իհարկե, իր հետեւությունը կարող է կատարել նման ղեկավարի մասին։ Սակայն էներգետիկ չարաշահումների վերաբերյալ թիվ 62205700 քրեական գործը քննած քննչական խումբը սրան հար եւ նման մեկ այլ օրինակի պարագայում համարել է, թե չկա որեւէ մեկի մեղքը։ Իսկ իրականում կատարվել է հետեւյալը...
1992թ. հոկտեմբեր ամսին «Հայէներգո» պետական ձեռնարկությունը պետռեզերվից ստացել է 1 միլիարդ 200 մլն ռուբլի, որի դիմաց «Հայէներգո» ՊՁ-ին ենթակա ՋԷԿ-երում 1 տոննան 17400 ռուբլով պետք է մուտք արվեր 69000 տոննա մազութ։ Սակայն միայն 8 ամիս հետո՝ 1993թ. հունիսին, երբ 1992-93թթ. ձմեռաշրջանը վաղուց արդեն անցել էր, Երեւանի ՋԷԿ-ում 1 տոննան 96500 ռուբլով (ավելի քան 5 անգամ թանկ) մուտք է արվել ընդամենը 12500 տ մազութ (56500 տ պակաս), իսկ նոյեմբերին այն տրվել է Երքաղխորհրդին։ Քննչական խումբն էլ, հանձին Հ.Սարդարյանի, եզրակացրել է.
«Ստուգման ակտով եւ նախաքննությամբ ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ տվյալ դեպքում տեղի ունեցածը ռուբլու արժեզրկման արդյունք է, որում բացակայում է որեւէ մեկի մեղքը»։ Ահա այսպես՝ հակիրճ ու հստակ։
Սակայն, մեր կարծիքով, ամեն ինչ այնքան էլ հստակ չէ եւ քննությամբ պարզաբանման կարիք ուներ եւ ունի։ Պետռեզերվից նշված գումարը տված կամ հետագայում այդ գումարի պահանջատերը հանդիսացած պաշտոնյան եւ «Հայէներգո» ՊՁ-ի համապատասխան պաշտոնյան(ները), ով կամ ովքեր տնօրինել են ստացված գումարը, արդյոք հանցավոր համաձայնության չե՞ն եկել ֆինանսական սպեկուլյացիայի, այդ գումարը պտտացնելու շուրջ՝ մինչեւ որ այն ավելի քան 5 անգամ կարժեզրկվեր։
Նախաքննությունը պարտավոր էր վերը նշված վարկածը նույնպես նկատի ունենալ եւ պարզել, թե կատարվածում արդյոք չկա՞ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերի հափշտակության (թեկուզ վատնելու միջոցով) հանցակազմ։
Անշուշտ, կարող է պատճառաբանվել, թե մազութի ներկրումը ուշացել է շրջափակման հետեւանքով, այսինքն՝ օբյեկտիվ պատճառով։ Այդ դեպքում, սակայն, որոշ հարցեր էին ծնվում... Այդ հարցերից առաջինն այն է, թե մազութի գնումն ինչո՞ւ չեն կատարել մի փոքր ավելի վաղ (երբ ռուբլին դեռ այդքան արժեզրկված չէր)՝ Հայաստան այդ էներգակրի ներկրումը հետաձգելով այն օրվան, երբ դրա հնարավորությունը կլիներ։
Երկրորդ. եթե վերը նշված տարբերակի իրագործումն էլ հնարավոր կամ ձեռնտու չէր, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ տրամաբանությամբ է 1992թ. աշնանը 1 մլրդ 200 մլն ռուբլի տրվել «Հայէներգո» ՊՁ-ին։ Որ ի՞նչ աներ։ Վարչապետին, կառավարության համապատասխան պաշտոնյաներին, պետռեզերվը տնօրինողին կամ տնօրինողներին, ի՞նչ է, հայտնի չէ՞ր շրջափակման փաստը։ Իսկ եթե գումարը տվել են՝ մտածելով կամ հույս ունենալով, որ ուր որ է, 1-2 ամսից ճանապարհը կբացվի, ապա ինչո՞ւ գումարը հետ չեն պահանջել կամ միջոցներ չեն ձեռնարկել (օրինակ՝ փոխարկել այլ արտարժույթի հետ)՝ այն արագորեն ընթացող արժեզրկումից փրկելու ուղղությամբ, երբ ճանապարհի բացման հույսը չարդարացավ եւ մազութի ներկրումն ուշացավ։
Երրորդ. քննչական խմբի ղեկավարի ստորագրած տեղեկանքի 2-րդ կետը վկայում է, որ նույնիսկ 1992թ. դեկտեմբերին կամ դրանից հետո, ՌԴ Պերմ քաղաքի «Գազնավթտեխնոլոգիա» ձեռնարկությանը «Հայէներգո» ՊՁ-ի կողմից 600 մլն ռուբլու փոխանցման արդյունքում հնարավոր է եղել գնել 32000 տոննա մազութ։ Նկատի ունենանք, որ դրանից 17,1 հազար տոննան, այնուամենայնիվ, հնարավոր է եղել ներկրել Հայաստան։ Այլ խնդիր է, որ, ըստ քննչական խմբի ղեկավարի տեղեկանքի, մնացած մազութը «Նովոռոսիյսկի նավահանգստում որոշ ժամանակ պահվելուց հետո իրացվել է», իսկ ստացված գումարը «Էրեբունի» բարեգործական ֆոնդի համանախագահի կողմից հափշտակվել։
17,1 հազար տոննա մազութի ներկրման հնարավորության փաստից բացի, տվյալ պարագայում էականը նաեւ այն է, որ հիշյալ գումարով 1992թ. դեկտեմբերին կամ դրանից հետո հնարավոր է եղել գնել նախանշված 32000 տոննա մազութը, մինչդեռ պետռեզերվից «Հայէներգո» ՊՁ-ի ստացած գումարով նույնը, ընդ որում, համեմատաբար բարենպաստ ժամանակամիջոցում (1992թ. հոկտեմբեր-դեկտեմբեր)՝ հնարավոր չի համարվել։
Շարունակելի
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Մենք ուզում ենք առեւտուր անել
Գոյություն ունի տեսակետ, թե լրագրողները պիտի ամեն կերպ խուսափեն ենթադրություններից ու զբաղվեն միայն տեղի ունեցածն արձանագրելով։ Այսինքն՝ չտան հարցերն ու իրենք էլ պատասխանեն ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Դեկտեմբերի 17-ին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսված «Ադրբեջանի օրեր» միջոցառումն արդեն իր վրա է գրավել երկու երկրների արտգործնախարարությունների, լրատվամիջոցների եւ հասարակայնության մի մասի ...ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 5
Սա մեր պատմության անբաժանելի մասն է
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Ինչո՞վ եք բացատրում, որ ադրբեջանցի կոչվող ցեղի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բայց միայն քանդելու հարցում
«Փաստարկ» ակումբում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Թեման հիմնականում ներքաղաքական զարգացումներն էին նախագահական ընտրություններին ընդառաջ։ ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
Ն.ԲԱԴԱԼՅԱՆ 1
Դեկտեմբերի 16-ը երկար կմնա մարդկանց հիշողության մեջ: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բոլորիս մատուցեց երկար սպասված նվերը, եւ Գրանդ փղիկը գտավ իր կողակցին՝ Քենդիին
Երբ տարիներ առաջ Գրանդը ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
90-ական թվականներին, մասնավորապես իր իշխանության տարիներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումները ժխտելու Լ.Տեր-Պետրոսյանի փորձը շուռ եկավ նրա դեմ։ Դարձյալ խոսենք փաստերով։
...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, հհշական մամուլը լուրեր է տարածում, թե նախընտրական միասնական շտաբներ ձեւավորելու գործընթացը ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Երեկ «Հայացք» ակումբը հրավիրել էր «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻն՝ ներկայացնելու նախագահական մարաթոնի մասնակիցների մեկնարկային էլեկտորալ ռեսուրսները եւ ընտրողների քվեները նվաճելու ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ինչպես հայտնի է, Արգենտինայի նախագահ է ընտրվել երկրի արդեն նախկին նախագահի կինը՝ Քրիստինե Կիշները։ Մասնագիտությամբ իրավաբան նորընտիր նախագահը ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի ներմուծումը հարկային օրենսդրության մեջ նպատակ ուներ խրախուսել փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը՝ սահմանելով առավել բարենպաստ հարկային ռեժիմ։ Սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, օրենքի կիրառումը ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ողջ աշխարհը, այդ թվում` նաեւ Հայաստանը, հաջորդ տարի, իսկ հնարավոր է` նաեւ հետագա տարիներին պիտի պատրաստ լինի սննդամթերքի շարունակական գնաճի։
Համենայն դեպս, ընդհուպ մինչեւ 2011 թվականը աշխարհին սպառնում ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՍ ԼԱՎԱՏԵՍ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ասուլիս էր հրավիրել արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ներկայացնելով իր վերջին այցելությունները` նա նախ անդրադարձավ նոյեմբերի 29-30-ին Մադրիդում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԱՆՇԱՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Օրերս հհշական թերթերից մեկը տպագրել էր մի ծավալուն հոդված («Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF»-«Իմ պայքարը»), ուր ներկայացված է իբր ԱԺՄ նախագահի գրչին պատկանող մի «ստեղծագործություն»։ Հոդվածագիրը նշում է, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԱՇԱՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ նամակով դիմել է նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Ինչպես ...ԲՌՆՎԵՑԻՆ
Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 205 տոննա, մետաղի ջարդոնի ապօրինի արտահանում: Տարատեսակ ապրանքների արտահանմամբ զբաղվող «Դիվա-տուրա» ՍՊԸ-ն ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության ստորաբաժանումների կողմից հունվար-սեպտեմբերին զենքի եւ ռազմամթերքի առգրավման ու կամավոր հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների շնորհիվ հավաքվել է 272 միավոր հրազեն, այդ թվում՝ 50 ատրճանակ, ...ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-16-ին կարատեի Ռուսաստանի բաց առաջնությանը, բացի ռուսաստանցի մարզիկներից, մասնակցում էին նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ Ճապոնիայի հավաքականը։ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ...ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՏԱՍԸ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցում անցկացրեց տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու համար։ Իրենց նախապատվությունները ներկայացրին 46 լրագրող, որոնց քվեարկության հանրագումարում ...ՄԻՋԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Լ.Պ.
Սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կողմից Ասիական զարգացման բանկի պատվերով փուլ առ փուլ իրականացված փորձագիտական ուսումնասիրության համաձայն, Հայաստանի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Զվարթնոց» օդանավակայանում կառուցվելիք նոր համալիրին, Գյումրիի օդանավակայանին եւ ավիացիոն ոլորտին առնչվող այլ հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի առաջադրման հանրային կապերի գրասենյակը երեկ իր մտահոգությունն է հայտնել թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունների կողմից հրապարակած վճարովի եթերաժամի ...ՀՈՌԵՏԵՍԸ
Բնական է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը դիտվում է որպես ամենաուժեղը: Իսկ նրա ամենագլխավոր մրցակից համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծվածը միայն տպավորություն է եւ ոչ մի կապ չունի ընտրությունների ...ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՉԻ ԽԱՐԽԼՎԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հրապարակումներ շատ կլինեն։ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» փոխհարաբերությունների մասին գնահատականներով անդրադարձների պակաս չի զգացվի։ ...ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
1
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքով, յուրաքանչյուր ընտրություն հասարակությանը նախագահացուի որոշակի կերպար է պարտադրում. «Եթե քանդելու խնդիր ունենք, պետք է քանդող մտածելակերպ ունեցող առաջնորդ, եթե կառուցում ենք՝ ...ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 18-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը 2008թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին:ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՇ ՈՒՏԵԼ ՉԷ
Սեփ.լրտվ.
Չի՞ պատրաստվում արդյոք ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «փոխհատուցման» կարգով այսօր էլ ինքը պաշտպանել ՀՅԴ-ի թեկնածուին, քանի որ 1996-ին Դաշնակցությունը պաշտպանեց իր թեկնածությունը։
«Քաղաքականության մեջ ասել, թե այսօր ...ՑԵՂԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Սեփ.լրտվ.«Վրաստանում հայ պատմաճարտարապետական հուշարձանների հանդեպ վարվող քաղաքականությունը գերազանցեց Թուրքիային։ Արեւմտյան Հայաստանում թուրքերը տասնամյակներ շարունակ այդ գործով են զբաղվել, բայց վրացիներն այսօր ...ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՆՍՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՇՈՒՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՍ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 17-ին հրապարակել է դատավճիռը, որով մարդու պատիվն ու արժանապատվությունը դիտավորությամբ, անպարկեշտ ձեւով ստորացնելու համար (խոսքը ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմամբ որոշվել են մրցաշրջան 2007-ի 10 լավագույն մարզիկները։ Միավորների բացահայտ առավելությամբ առաջին տեղն է զբաղեցրել գյումրեցի ծանրորդ Գեւորգ Դավթյանը, ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

