
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
- Դեկտեմբերի 16-ը երկար կմնա մարդկանց հիշողության մեջ: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բոլորիս մատուցեց երկար սպասված նվերը, եւ Գրանդ փղիկը գտավ իր կողակցին՝ Քենդիին

Երբ տարիներ առաջ Գրանդը եկավ Հայաստան, Երեւանի կենդանաբանական այգում փիղ չկար: Այն ժամանակ Գրանդ փղիկը ձեռք բերվեց Հրանտ Վարդանյանի ակտիվ ջանքերով: Մոսկվայում բնակվող Գրանդ փղիկը մնացել էր առանց հովանավորի, քանի որ հայտնի ռուս բանկիր Սմոլենսկին սնանկացել էր եւ փախել Լոնդոն: Մանկահասակ Գրանդին սովամահություն էր սպառնում, եւ նրա խնամակալները պատրաստ էին փղիկին տրամադրել յուրաքանչյուրին, ով կհոգար ճանապարհածախսը: Ճանապարհածախսը հոգաց Հրանտ Վարդանյանը, եւ Գրանդը ապաստանեց Երեւանի կենդանաբանական այգում: «Գրանդ Հոլդինգը» ամեն ամիս հոգում է նաեւ փղիկի սննդի եւ այլ անհրաժեշտ ծախսերը:
Հարսնացուի Հայաստան հասնելու ոդիսականը անհնար է նկարագրել ամբողջությամբ, քանի որ այն շատ երկար է, տեւել է տարիներ: Որոնումները սկսեցին Հնդկաստանից, սակայն տարիներ տեւած բանակցությունները արդյունք չտվեցին: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը, Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում նրան էր հանձնել «Հայրենիք» հեռուստաընկերության միջոցով Հայաստանի երեխաների ուղարկած նամակները ՀՀ նախագահին, որոնցում նրանք խնդրում են Գրանդ փղիկի համար մի հարսնացու ճարել, քանի որ նա մենակ է ու տխուր:
Սկզբում, կարծես ամեն ինչ կարգին էր. Հնդկաստանի կառավարությունը համաձայն էր փիղ տրամադրել Երեւանի կենդանաբանական այգուն, սակայն հետո սկսվեց բյուրոկրատական քաշքշուկը: Հնդկաստանի կենդանաբանական այգիներից մեկում մեզ տրամադրվելիք փիղը նույնիսկ խորհրդավոր պայմաններում թունավորվեց եւ սատկեց: Այգու տնօրինության ներսում ինտրիգներն ու քաշքշուկը նման հետեւանքներ ունեցան:
Որոնումները շարունակվեցին Շրի Լանկայում: Երկարատեւ բանակցությունների շնորհիվ այդ երկրի կառավարությունը տվել էր իր համաձայնությունը, եւ փիղը արդեն պիտի տրամադրվեր, սակայն այս անգամ էլ խանգարեցին «կանաչները»: Բնապահպանները չգիտես ինչու շատ մտահոգ էին Շրի Լանկայի փղի վիճակով, սակայն Գրանդ փղիկի միայնակության խնդիրը ոչ մեկին չէր հետաքրքրում: Չնայած Երեւանի կենդանաբանական այգում փղերի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Բնապահպանական կազմակերպություններից մեկը դատական հայց ներկայացրեց Շրի Լանկայի կառավարությանը, եւ փղիկի տրամադրումը հետաձգվեց: «Գրանդ Հոլդինգի» ղեկավարությունը դատավարության հաջող ավարտի դեպքում այս փղիկին էլ կբերի Հայաստան:
Ի վերջո հարսնացուն գտնվեց Ռուսաստանում: Այս ուղղությամբ բանակցությունները նույնպես վաղուց ընթացքի մեջ էին: Դուրովայի հայտնի կրկեսում կար մի փղիկ, որի կրկեսային կենսագրությունը ավարտվել էր: Կրկեսներում վարժվում են միայն էգ փղերը եւ այն էլ միայն մինչեւ որոշակի տարիքը՝ 15-20 տարեկան: Հետո փղերին հանձնում են կենդանաբանական այգիներին: Քենդի փղիկը Դուրովայի սիրելիներից էր, եւ մեծ արտիստը, ծանոթանալով մեր կենդանաբանական այգու պայմաններին եւ ապագա հովանավորներին, շատ ուրախ էր, որ իր սիրելի փղիկը կհայտնվի հուսալի եւ հոգատար ձեռքերում:
Այսօր Գրանդ եւ Քենդի փղիկները միմյանց հարմարվելու գործընթացում են: Ինչպեսեւ խոստացել էր Հրանտ Վարդանյանը, կայացավ իսկական հայկական ճոխ հարսանիք: Դեկտեմբերի 16-ին Աբովյան պուրակից մինչեւ Նոր Նորքի երկրորդ զանգված ավտոմեքենաների խցանում էր, կենդանաբանական այգում ասեղ գցելու տեղ չկար: Տարբեր գնահատականներով, այդ օրը, ձմռան ցրտին կենդանաբանական այգի է այցելել մինչեւ 80 000 մարդ:
Այդ օրը տոն էր մանուկների համար: Տարոսիկներ, նվերներ: Կենդանաբանական այգին երբեք այսքան ճոխ զարդարված չէր եղել: Նույնիսկ այգուն հարող բլուրների վրա հազարավոր մարդիկ էին տեղավորվել, որպեսզի կարողանան դիտել այս հետաքրքիր արարողությունը: Հարուստ համերգային ծրագիր. հնդկական հարսանիքի մի ողջ ծիսակատարություն՝ հնդիկ կատարողներով ու հնդիկ բրահմանով, հայկական հարսանեկան ծես եւ ուրախ երաժշտություն, վերջապես ռուսական երաժշտություն:
Սա իսկական տոն էր մանուկների համար, որն ուրախություն ու բերկրանք պարգեւեց բոլորին:
- Ն.ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Մենք ուզում ենք առեւտուր անել
Գոյություն ունի տեսակետ, թե լրագրողները պիտի ամեն կերպ խուսափեն ենթադրություններից ու զբաղվեն միայն տեղի ունեցածն արձանագրելով։ Այսինքն՝ չտան հարցերն ու իրենք էլ պատասխանեն ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Դեկտեմբերի 17-ին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսված «Ադրբեջանի օրեր» միջոցառումն արդեն իր վրա է գրավել երկու երկրների արտգործնախարարությունների, լրատվամիջոցների եւ հասարակայնության մի մասի ...ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 5
Սա մեր պատմության անբաժանելի մասն է
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Ինչո՞վ եք բացատրում, որ ադրբեջանցի կոչվող ցեղի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բայց միայն քանդելու հարցում
«Փաստարկ» ակումբում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Թեման հիմնականում ներքաղաքական զարգացումներն էին նախագահական ընտրություններին ընդառաջ։ ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
Ն.ԲԱԴԱԼՅԱՆ 1
Դեկտեմբերի 16-ը երկար կմնա մարդկանց հիշողության մեջ: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բոլորիս մատուցեց երկար սպասված նվերը, եւ Գրանդ փղիկը գտավ իր կողակցին՝ Քենդիին
Երբ տարիներ առաջ Գրանդը ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
90-ական թվականներին, մասնավորապես իր իշխանության տարիներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումները ժխտելու Լ.Տեր-Պետրոսյանի փորձը շուռ եկավ նրա դեմ։ Դարձյալ խոսենք փաստերով։
...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, հհշական մամուլը լուրեր է տարածում, թե նախընտրական միասնական շտաբներ ձեւավորելու գործընթացը ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Երեկ «Հայացք» ակումբը հրավիրել էր «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻն՝ ներկայացնելու նախագահական մարաթոնի մասնակիցների մեկնարկային էլեկտորալ ռեսուրսները եւ ընտրողների քվեները նվաճելու ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ինչպես հայտնի է, Արգենտինայի նախագահ է ընտրվել երկրի արդեն նախկին նախագահի կինը՝ Քրիստինե Կիշները։ Մասնագիտությամբ իրավաբան նորընտիր նախագահը ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի ներմուծումը հարկային օրենսդրության մեջ նպատակ ուներ խրախուսել փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը՝ սահմանելով առավել բարենպաստ հարկային ռեժիմ։ Սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, օրենքի կիրառումը ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ողջ աշխարհը, այդ թվում` նաեւ Հայաստանը, հաջորդ տարի, իսկ հնարավոր է` նաեւ հետագա տարիներին պիտի պատրաստ լինի սննդամթերքի շարունակական գնաճի։
Համենայն դեպս, ընդհուպ մինչեւ 2011 թվականը աշխարհին սպառնում ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՍ ԼԱՎԱՏԵՍ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ասուլիս էր հրավիրել արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ներկայացնելով իր վերջին այցելությունները` նա նախ անդրադարձավ նոյեմբերի 29-30-ին Մադրիդում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԱՆՇԱՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Օրերս հհշական թերթերից մեկը տպագրել էր մի ծավալուն հոդված («Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF»-«Իմ պայքարը»), ուր ներկայացված է իբր ԱԺՄ նախագահի գրչին պատկանող մի «ստեղծագործություն»։ Հոդվածագիրը նշում է, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԱՇԱՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ նամակով դիմել է նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Ինչպես ...ԲՌՆՎԵՑԻՆ
Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 205 տոննա, մետաղի ջարդոնի ապօրինի արտահանում: Տարատեսակ ապրանքների արտահանմամբ զբաղվող «Դիվա-տուրա» ՍՊԸ-ն ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության ստորաբաժանումների կողմից հունվար-սեպտեմբերին զենքի եւ ռազմամթերքի առգրավման ու կամավոր հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների շնորհիվ հավաքվել է 272 միավոր հրազեն, այդ թվում՝ 50 ատրճանակ, ...ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-16-ին կարատեի Ռուսաստանի բաց առաջնությանը, բացի ռուսաստանցի մարզիկներից, մասնակցում էին նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ Ճապոնիայի հավաքականը։ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ...ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՏԱՍԸ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցում անցկացրեց տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու համար։ Իրենց նախապատվությունները ներկայացրին 46 լրագրող, որոնց քվեարկության հանրագումարում ...ՄԻՋԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Լ.Պ.
Սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կողմից Ասիական զարգացման բանկի պատվերով փուլ առ փուլ իրականացված փորձագիտական ուսումնասիրության համաձայն, Հայաստանի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Զվարթնոց» օդանավակայանում կառուցվելիք նոր համալիրին, Գյումրիի օդանավակայանին եւ ավիացիոն ոլորտին առնչվող այլ հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի առաջադրման հանրային կապերի գրասենյակը երեկ իր մտահոգությունն է հայտնել թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունների կողմից հրապարակած վճարովի եթերաժամի ...ՀՈՌԵՏԵՍԸ
Բնական է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը դիտվում է որպես ամենաուժեղը: Իսկ նրա ամենագլխավոր մրցակից համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծվածը միայն տպավորություն է եւ ոչ մի կապ չունի ընտրությունների ...ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՉԻ ԽԱՐԽԼՎԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հրապարակումներ շատ կլինեն։ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» փոխհարաբերությունների մասին գնահատականներով անդրադարձների պակաս չի զգացվի։ ...ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
1
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքով, յուրաքանչյուր ընտրություն հասարակությանը նախագահացուի որոշակի կերպար է պարտադրում. «Եթե քանդելու խնդիր ունենք, պետք է քանդող մտածելակերպ ունեցող առաջնորդ, եթե կառուցում ենք՝ ...ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 18-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը 2008թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին:ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՇ ՈՒՏԵԼ ՉԷ
Սեփ.լրտվ.
Չի՞ պատրաստվում արդյոք ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «փոխհատուցման» կարգով այսօր էլ ինքը պաշտպանել ՀՅԴ-ի թեկնածուին, քանի որ 1996-ին Դաշնակցությունը պաշտպանեց իր թեկնածությունը։
«Քաղաքականության մեջ ասել, թե այսօր ...ՑԵՂԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Սեփ.լրտվ.«Վրաստանում հայ պատմաճարտարապետական հուշարձանների հանդեպ վարվող քաղաքականությունը գերազանցեց Թուրքիային։ Արեւմտյան Հայաստանում թուրքերը տասնամյակներ շարունակ այդ գործով են զբաղվել, բայց վրացիներն այսօր ...ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՆՍՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՇՈՒՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՍ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 17-ին հրապարակել է դատավճիռը, որով մարդու պատիվն ու արժանապատվությունը դիտավորությամբ, անպարկեշտ ձեւով ստորացնելու համար (խոսքը ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմամբ որոշվել են մրցաշրջան 2007-ի 10 լավագույն մարզիկները։ Միավորների բացահայտ առավելությամբ առաջին տեղն է զբաղեցրել գյումրեցի ծանրորդ Գեւորգ Դավթյանը, ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
Ն.ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

