<<Դեկտեմբեր 2007
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հայոց Աշխարհ logo
Հրատարակվում է 17.06.1997
Picture of the day
Հրատարակված է Դեկտեմբեր 19, 2007

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  199 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Հայկ գրել է:
    Հայաստանի Հանրապետության նախագահության թեկնածու
    հարգելի դոկտոր Լևոն Տեր- Պետրոսյան.
    Ձեր 21 09 2007թ. ելույթը կարդացել էի, իսկ 26 10 07-ին Ազատության հրապարակում լսեցի Ձեր մյուս ելույթը, և այնուհետև համացանցի էջերից կարդացի նաև Ձեր 16 11 07թ -ի. ելույթը:
    Դժբախտաբար սփյուռքահայ եմ, բարեբախտաբար ընտրելու և ընտրվելու իրւվունք չունեմ (Հայաստանի հանրապետությունում), այդ իսկ պատճառով վերապահումներ, հետին նպատակներ ու ձգտումներ չունեմ:
    Մեծապես մտահոգված եմ Հայաստանում ապրող հայության, հատկապես ազնիվ աշխատանքով ապրող մարդկանց կյանքով...
    Այստեղ լայն քննարկումների հնարավորություն չկա, բայց և այնպես կցանկանյի մի քանի հարցադրումներ կատարել.
    1) 26 10 07թ. –ի Ձեր ելույթի բովանդակությունը համակողմանի ուսումնասիրություն էր և մշակված ու տրամաբանական եզրահանգումներով շարադրանք Հայաստանի հանրապետության (ՀՀ) ներկա փաստացի վիճակի վերաբերյալ:
    (մեջբերում 1)
    « Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը
    ................................................................................................
    Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով»
    2) 16 10 07թ. Ձեր ելույթի ընթացքում կատարել եք քաղաքական, տնտեսական լուրջ մեկնաբանումներ ու արտահայտություններ, որոնք իրենց բնույթով դուրս են գալիս ազգային սահմաններից և ունեն միջազգային հնչեղություն ու կարևորություն:
    (մեջբերում 2)
    «...Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ միայն նրան հասնելու ճանապարհին, այլ նաեւ հետագայում, քանի որ սա սովորական անկախություն չէր, սա նույնիսկ գաղութատիրությունից ազատվելու փորձ չէր, քանի որ այստեղ լուծվում էր ոչ միայն քաղաքական անկախության
    խնդիրը, այլեւ հասարակարգի բոլոր համակարգերի փոփոխության խնդիրը. կոմունիստական գաղափարախոսությունից անցում դեպի դեմոկրատիա, կենտրոնացած պլանային տնտեսությունից անցում դեպի ազատ շուկայական տնտեսություն…»
    Հարգելի դոկտոր Տեր- Պետրոսյան,
    համեմատելով երկու մեջբերումները, պարզվում է, որ Ձեր քաղաքական- տնտեսական հաստատումներն ու տեսությունը խիստ հակասական են: Եթե անցել եք դեմոկրատիայի ու ազատ շուկայական տնտեսության, ուրեմն Հայաստանում ժողովուրդը 15 տարի հետո պետք էր որ սկսեր բարեկեցիկ կյանքով ապրել, բայց ինչպես դուք հաստատում եք, նրանք կեղեքվում ու հարստահարվում են սեփական իշխանավորների կողմից :
    խնդրում եմ լուսաբանեք, ինչու՞ Ձեր գովերգած ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը այդպիսի հակամարդկային ու հակաժողովրդական վիճակ ստեղծեց Հայաստանում: Լատինական Ամերիկան, ամբողջ Աֆրիկայի մայր ցամաքը, Ասիական երկրների ճնշող մեծամասնության ժողովուրդները ապրում են ազատ շուկայական տնտեսության պայմաններում: Այս երկրներում համատարած աղքատություն ու թշվառություն է, այնտեղ հարստահարությունն ու կեղեքումը ամենօրյա երևույթներ են: Այդ երկրներում թագավորում են սովն ու անգրագիտությունը... Հայ ավազակապետները այնտեղ չեն... Ինչու՞մն է բանը, կարո՞ղ է պատահել, որ որդը ծառից է և այս թշվառությունները բխում են հենց կապիտալիստական ու ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների՞ց...
    Դուք հավասարման նշան դնելով սոցիալիզմի և ստալինիզմի ու խորհրդային տնտեսության միջև, փորձ եք կատարում նսեմացնել մարդկության առաջադիմության դինամիկ զարգացման տեսլականը: Ձեր գովերգած ազատ շուկայական տնտեսությունը, այլ խոսքով կապիտալիստական համակարգը, սպառել է իր ներուժը և չունի աշխարհի մարդկության առաջ ծառացած հարցերի լուծման կարողությունը՝ աշխարհի երեք միլիարդ թշվառ բնակչությունը վկա...
    Մարդկությունը զարգացման ու մաքառումների երկար ճանապարհ է անցել ու հասել է մինչև մեր օրերը: Բնության ու բանականության պահանջներով շարունակելու է պայքարել ու ճանապարհ հարթել դեպի ավելի ու ավելի բարձր ու մարդավայել կացութաձևի նվաճման: Սոցիալիզմը ուտոպիա չէ, այլ միջանկյալ մի համակարգ, որին մարդկությունը հասնելուց ու կատարելագործելուց հետո կօգտագործի որպես տրամպլին շարունակելու համար իր զարգացման անվերջանալի ուղին...
    Ձեր կողմից նկարագրված այսօրվա Հայաստանի դե ֆակտո վիճակը ուղղակի անմիջական հետևանքն է ազատ շուկայական տնտեսության: Պարզ չէ, թե ինչից եք դժգոհում...
    Ներկա իրավիճակը բոլորովին էլ հայկական ֆենոմեն չէ: Նախկին Խորհրդային Միության, ներկա անկախ հանրապետություններում քաղաքական ու տնտեսական վիճակը ավելի նախանձելի չէ ...
    Չմոռանանք, ազատ շուկայական տնտեսությունը շատերի համար փառքի, շքեղության ու հարստանալու անսահման հնարավորություններ է ստեղծում: Այս մասին նշել եք Ձեր ելույթներում, բայց և այնպես խուսափում եք բացել դրամատիրական համակարգի ծալքերը, նրա դասակարգային բնույթը, աշխատավոր զանգվածների հետ ունեցած անհաշտելի հակամարտությունը (անտագոնիզմը) :
    Գագիկ Ծառուկյանները (Դոդի Գագոն), Մալաթիայի Սամոները, Լեդի Հակոբյանները, Գրանտ Քենդիները, Գեներալ Մանվելները էլի ու էլի շատ ուրիշներ ազատ շուկայական տնտեսության հարազատ զավակներն են: Դասական սոցալիզմի տեսության մեջ այս տիպարները՝շահագործողներ, հարստահարողներ, կեղեքողներ են կոչվում ...Եթե Հեգելի, Մարքսի, Էնգելսի, Պլեխանովի, Լենինի, Շահումյանի աշխարհահայացքները ու տնտեսական հիմունքները շատերի համար անհասկանալի մնացին, գոնե Հ. Թումանյանի Գիքորը պետք էր որ ընբռնելի լիներ...
    Անիմաստ չէր լինի դիտելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի աղջկա հարսանիքի տեսաժապավենը ,որը տարածված է համացանցի, շատ կայքէջերում www.harsaniq Dodi Gago, որը մի խոսուն պատկեր է ՀՀ-ն առօրյայից: Այս ժապավենի զավեշտական ու ամոթալի տեսարանները, թե ինչպես Դոդի Գագոյի քավորի ( կնքահայր, godfather) պար. Սարոյանի առաջ ոտքի են կանգնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ պաշպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի գլխավոր դատախազ Գագիկ Հարությունյանը, Երևան քաղաքի քաղաքապետ Երվանդ Զախարյանը և էլի շատ մեծ ու փոքր նախարարներ, տեղակալներ...բաժակ բաժակի, խփում, համբույրվում ու գրկախառնվում են: Ներկա է նաև երկրի առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որը այդպես էլ քավորի ուշադրությանը չի արժանանում: Այս ընթացքում Բրազիլիաից բերված քամակները բաց աղջիկները սամբա են պարում...
    Այս կովկասյան գռեհիկ ու հետամնաց կերուխումի ծախսերն անշուշտ պետական հարկերից փախցրած, աշխատավորներից կողոպտած գումարներն են, Երևանի փողոցներում թափառող մուրացկան հայ երեխանների հացի փողն է ,ծերերի թոշակը, ուսուցիչների աշխատավարձը...:
    Իշխանությունները կշարունակեն իրենց կապկազ թամաշան այնքան ժամանակ, քանի դեռ ազնիվ աշխատանքով ապրող զանգվածները չեն ստեղծել իրենց իրավունքները պաշտպանող կուռ կազմակերպությունները, մի բան, որը հնարավորություն կտա այս արհեստավարժ թալանչիներին զսպաշապիկ հագցնելու և կարգի հրավիրելու:
    Հաջողություններ առողջ ընտրապայքարում:
    Հայկ Սասունյան
    13/ 12/ 2007
  •  196 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ԱՐՄԵՆ գրել է:
    ԱՊՐԵՍ Հրանտ ջան :

Վերջին լուրերը, Դեկտեմբեր 19, 2007
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Problem Mortgage | Personal Injury Lawyer Los Angeles | Loans | Loans | Bad Credit Loan