
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
- Մենք ուզում ենք առեւտուր անել

Գոյություն ունի տեսակետ, թե լրագրողները պիտի ամեն կերպ խուսափեն ենթադրություններից ու զբաղվեն միայն տեղի ունեցածն արձանագրելով։ Այսինքն՝ չտան հարցերն ու իրենք էլ պատասխանեն դրանց, ինչպես այն բենեդիկտյան քահանան. «Ես չգիտեմ, թե ինչու է կովի պոչը դեպի ներքեւ աճում։ Ես պարզապես արձանագրում եմ փաստը»։
Կարելի է, սակայն, չփոխել շարժման ուղղությունն ու տեսնել այն վայրը ուր գնում ենք «Ա» կետից։ Դեպի «Բ» կետը տանող ճանապարհին տեղ-տեղ ռելսեր են գցած, տեղ-տեղ անտառուղի են հատում կամ հողաթումբ բարձրացնում։ Եկեք այս անգամ վազենք շոգեքարշի առջեւից։
Ընդհանրապես քաղաքական տարածությունում Տեր-Պետրոսյանի վերստին հայտնվելը գոնե ինչ-որ իմաստ հաղորդեց ընտրական գործընթացին եւ, թե կուզեք իմանալ, փրկեց ընդդիմությանը՝ որպես այդպիսին։ Եթե նախկին նախագահը ինչ-ինչ պատճառներով հրաժարվեր դա անել, ապա ընդդիմության թեկնածուների մասնակցությունն ընտրություններին ավելի շատ կհիշեցներ փչովի կանանց մրցույթ։ Բոլորը նույն դեմքն ունեն՝ բազմաչարչար հայրենիքի փրկության նույն ծրագիրը, եւ կյանքի ոչ մի նշան չեն ցուցաբերում։
Իսկ կենդանի կերպարի ի հայտ գալն այնուամենայնիվ ինչ-որ իմաստավորություն հաղորդեց գործընթացին։ Եւ, մյուս կողմից՝ միայն ընդգծեց ընտրությանը մասնակցող մյուս ընդդիմադիր կերպարների խամրածությունն ու աննշմարությունը։
Փորձենք հասկանալ, թե ինչպես կզարգանան մեզանում իրադարձությունները առաջիկա ամիսներին։
Կասկածել սույն տողերի հեղինակին քաղաքական գործիչների կամ, կներեք արտահայտությանս համար, քաղաքագետների առեղծվածային աշխարհ ներթափանցելու փորձի մեջ, դժվար է։ Երբեք չեմ մեղանչել ապագայի կանխատեսումներով այս երկրում, որտեղ նույնիսկ ներկան դժվարությամբ ես ըմբռնում։ Բայց այս անգամ ամեն ինչ չափից ավելի ակնհայտ է։ Պարզունակ սխեմաները դուրս են սողում ինքնաբերաբար՝ գիշերային մղձավանջի պես։
Ահա ուրեմն, իմ խորին համոզմամբ, Տեր-Պետրոսյանի ազգանունը քվեաթերթիկներում մենք չենք տեսնի։ Գերազանց իմանալով, որ 2-3 տոկոսից ավելի չի հավաքելու, նա հունվարի երկրորդ կեսից մինչեւ փետրվարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում կփորձի առավելագույնս սրել իրավիճակը, կազմակերպել մեծ ու փոքր սադրանքներ, բախումներ, եւ որեւէ հարմար պատրվակով կհայտարարի, թե հրաժարվում է մասնակցել «ընտրություններ» կոչեցյալ զավեշտին։ Իսկ ավազակապետության կազմաքանդումը հնարավոր է բացառապես բարիկադների կառուցման միջոցով։
Միայն թե չմտածեք, ի սեր Աստծո, թե դրանք կլինեն պատերազմի կոչեր։ Ոչ, այդ ամենը կներկայացվի իբրեւ ժողովրդավարության գերագույն դրսեւորում։ Ժամանակին Պլատոնին հարցրին, թե ինչ բան է մարդը։ «Դա բրդով ու փետուրներով չպատված ու երկոտանի արարած է»,- պատասխանեց փիլիսոփան։ Ի պատասխան այդ բնորոշմանը՝ Դիոգենեսը բերեց մի փետրած աքաղաղ ու ասաց. «Ահա՛ մարդը»։ Ինչպես էլ մենք պատկերացնենք իսկական ժողովրդավարությունը, ինչպիսին էլ լինեն դրա մասին մեր պատկերացումները, միեւնույն է, ստացվում է փետրած աքաղաղ։
Ժողովրդավարությունը մեկ կաղապարի մեջ չտեղավորվող հասկացություն է։ Առաջին հերթին այն պատճառով, որ ժողովրդավարության վրա առանձնակի ազդեցություն են գործում այս կամ այն ժողովրդի մենտալային առանձնահատկությունները, ավանդույթները։ Հենց դրա համար էլ ինչքան ժողովուրդ կա աշխարհում, այնքան էլ ժողովրդավարություններ։ Նախկին նախագահի պատկերացումներով, ժողովրդավարությունն անհնար է առանց բարիկադների։ Հարգենք ուրիշի կարծիքը։
Հենց այդ ժամանակ էլ կձեռնարկվի Տեր-Պետրոսյանի շուրջ ընդդիմությանը համախմբելու երկրորդ փորձը, քանզի Դավիթ Հակոբյանի ու Ստեփան Դեմիրճյանի հետ հեղափոխություն չես իրականացնի։ Նրանք նույնքան հեղափոխականներ են, որքան ես՝ բալետի պարուհի։
Այդուհանդերձ։ Լսեք, ի՜նչ հիանալի բառ է այդ «այդուհանդերձը»։ Այդուհանդերձ, առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է հավաստիացնել, որ այդ փորձն էլ անարդյունք կավարտվի։ Համատեղելիության խնդիրն ավանդաբար եղել է հայրենի ընդդիմության հիմնական գլխացավանքը։
Ի դեպ, համանման խնդրի առջեւ մշտապես կանգնած են փոխպատվաստումներով զբաղվող բժիշկները։ Մի կողմից՝ օրգանի փոխպատվաստումից հետո օրգանիզմի իմունիտետը պիտի առավելագույնս թուլացած լինի, որպեսզի արտամղում տեղի չունենա։ Մյուս կողմից՝ թուլացած իմունիտետի դեպքում հիվանդին սպառնում է տարրական մրսածությունից մահանալու վտանգը։ Բժիշկները ստիպված են մշտապես հավասարակշռություն պահպանել՝ վերահսկելով իմունոդեպրեսանտների դոզան, լարախաղացի պես ջանալով չխախտել արտամղման եւ վարակի միջեւ սահմանագիծը։ Եւ առանձնակի ուրախություն այստեղ չկա։
Է՛լ ավելի քիչ է ուրախալին Տեր-Պետրոսյանի ծրագրերում, որը երազում է գցել երկիրը քաղաքացիական պատերազմի քաոսի մեջ։ Այդ ծրագրերին, բնականաբար, երբեք վիճակված չէ իրականանալ։ Քանզի մարդիկ պատերազմ չեն ուզում եւ երբեք չեն հասկանա հայրենի նեոբոլշեւիկների առաջնորդին, ինչպես ֆրանսիացիները այդպես էլ չհասկացան իր ողջ կյանքում պատերազմող Նապոլեոնին։
Եւ իզուր չէ, որ 1814 թվականին Փարիզ մտած ռուսական բանակին նրանք ողջունում էին «Մենք չե՛նք ուզում պատերազմել, մենք ուզում ենք առեւտուր անել» բացականչություններով։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
zidane գրել է:
suq srikaner, patrast ek paterzm anel kotorel zhoghovrdin dzer atornery pahelu hamar. Dzer mtadrutiuny urishi vra mik gtsek.
Levony galis e khaghaghutiun ev orinakanutiun beri, isk duk patrsast ek khochhndotelu da dzer atorneri hamar ev gnum ek endhup minchev kaghakatsiakan paterazm ev erkri kortsanum.
Levony kprki erkiry.
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Մենք ուզում ենք առեւտուր անել
Գոյություն ունի տեսակետ, թե լրագրողները պիտի ամեն կերպ խուսափեն ենթադրություններից ու զբաղվեն միայն տեղի ունեցածն արձանագրելով։ Այսինքն՝ չտան հարցերն ու իրենք էլ պատասխանեն ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Դեկտեմբերի 17-ին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսված «Ադրբեջանի օրեր» միջոցառումն արդեն իր վրա է գրավել երկու երկրների արտգործնախարարությունների, լրատվամիջոցների եւ հասարակայնության մի մասի ...ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 5
Սա մեր պատմության անբաժանելի մասն է
Հարցազրույց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Ինչո՞վ եք բացատրում, որ ադրբեջանցի կոչվող ցեղի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բայց միայն քանդելու հարցում
«Փաստարկ» ակումբում երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Թեման հիմնականում ներքաղաքական զարգացումներն էին նախագահական ընտրություններին ընդառաջ։ ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՐՍԱՆԻՔ
Ն.ԲԱԴԱԼՅԱՆ 1
Դեկտեմբերի 16-ը երկար կմնա մարդկանց հիշողության մեջ: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բոլորիս մատուցեց երկար սպասված նվերը, եւ Գրանդ փղիկը գտավ իր կողակցին՝ Քենդիին
Երբ տարիներ առաջ Գրանդը ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
90-ական թվականներին, մասնավորապես իր իշխանության տարիներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումները ժխտելու Լ.Տեր-Պետրոսյանի փորձը շուռ եկավ նրա դեմ։ Դարձյալ խոսենք փաստերով։
...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Պարոն Նիկոյան, հհշական մամուլը լուրեր է տարածում, թե նախընտրական միասնական շտաբներ ձեւավորելու գործընթացը ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Երեկ «Հայացք» ակումբը հրավիրել էր «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻն՝ ներկայացնելու նախագահական մարաթոնի մասնակիցների մեկնարկային էլեկտորալ ռեսուրսները եւ ընտրողների քվեները նվաճելու ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ինչպես հայտնի է, Արգենտինայի նախագահ է ընտրվել երկրի արդեն նախկին նախագահի կինը՝ Քրիստինե Կիշները։ Մասնագիտությամբ իրավաբան նորընտիր նախագահը ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի ներմուծումը հարկային օրենսդրության մեջ նպատակ ուներ խրախուսել փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը՝ սահմանելով առավել բարենպաստ հարկային ռեժիմ։ Սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, օրենքի կիրառումը ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ողջ աշխարհը, այդ թվում` նաեւ Հայաստանը, հաջորդ տարի, իսկ հնարավոր է` նաեւ հետագա տարիներին պիտի պատրաստ լինի սննդամթերքի շարունակական գնաճի։
Համենայն դեպս, ընդհուպ մինչեւ 2011 թվականը աշխարհին սպառնում ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՍ ԼԱՎԱՏԵՍ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ասուլիս էր հրավիրել արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ներկայացնելով իր վերջին այցելությունները` նա նախ անդրադարձավ նոյեմբերի 29-30-ին Մադրիդում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԱՆՇԱՆԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Օրերս հհշական թերթերից մեկը տպագրել էր մի ծավալուն հոդված («Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF»-«Իմ պայքարը»), ուր ներկայացված է իբր ԱԺՄ նախագահի գրչին պատկանող մի «ստեղծագործություն»։ Հոդվածագիրը նշում է, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԱՇԱՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ նամակով դիմել է նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Ինչպես ...ԲՌՆՎԵՑԻՆ
Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 205 տոննա, մետաղի ջարդոնի ապօրինի արտահանում: Տարատեսակ ապրանքների արտահանմամբ զբաղվող «Դիվա-տուրա» ՍՊԸ-ն ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության ստորաբաժանումների կողմից հունվար-սեպտեմբերին զենքի եւ ռազմամթերքի առգրավման ու կամավոր հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների շնորհիվ հավաքվել է 272 միավոր հրազեն, այդ թվում՝ 50 ատրճանակ, ...ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-16-ին կարատեի Ռուսաստանի բաց առաջնությանը, բացի ռուսաստանցի մարզիկներից, մասնակցում էին նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ Ճապոնիայի հավաքականը։ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ...ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՏԱՍԸ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցում անցկացրեց տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու համար։ Իրենց նախապատվությունները ներկայացրին 46 լրագրող, որոնց քվեարկության հանրագումարում ...ՄԻՋԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Լ.Պ.
Սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կողմից Ասիական զարգացման բանկի պատվերով փուլ առ փուլ իրականացված փորձագիտական ուսումնասիրության համաձայն, Հայաստանի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Զվարթնոց» օդանավակայանում կառուցվելիք նոր համալիրին, Գյումրիի օդանավակայանին եւ ավիացիոն ոլորտին առնչվող այլ հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի առաջադրման հանրային կապերի գրասենյակը երեկ իր մտահոգությունն է հայտնել թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունների կողմից հրապարակած վճարովի եթերաժամի ...ՀՈՌԵՏԵՍԸ
Բնական է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը դիտվում է որպես ամենաուժեղը: Իսկ նրա ամենագլխավոր մրցակից համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծվածը միայն տպավորություն է եւ ոչ մի կապ չունի ընտրությունների ...ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՉԻ ԽԱՐԽԼՎԻ
Սեփ.լրտվ.
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հրապարակումներ շատ կլինեն։ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» փոխհարաբերությունների մասին գնահատականներով անդրադարձների պակաս չի զգացվի։ ...ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ
1
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքով, յուրաքանչյուր ընտրություն հասարակությանը նախագահացուի որոշակի կերպար է պարտադրում. «Եթե քանդելու խնդիր ունենք, պետք է քանդող մտածելակերպ ունեցող առաջնորդ, եթե կառուցում ենք՝ ...ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 18-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը 2008թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին:ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՇ ՈՒՏԵԼ ՉԷ
Սեփ.լրտվ.
Չի՞ պատրաստվում արդյոք ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «փոխհատուցման» կարգով այսօր էլ ինքը պաշտպանել ՀՅԴ-ի թեկնածուին, քանի որ 1996-ին Դաշնակցությունը պաշտպանեց իր թեկնածությունը։
«Քաղաքականության մեջ ասել, թե այսօր ...ՑԵՂԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Սեփ.լրտվ.«Վրաստանում հայ պատմաճարտարապետական հուշարձանների հանդեպ վարվող քաղաքականությունը գերազանցեց Թուրքիային։ Արեւմտյան Հայաստանում թուրքերը տասնամյակներ շարունակ այդ գործով են զբաղվել, բայց վրացիներն այսօր ...ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՆՍՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՇՈՒՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՍ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 17-ին հրապարակել է դատավճիռը, որով մարդու պատիվն ու արժանապատվությունը դիտավորությամբ, անպարկեշտ ձեւով ստորացնելու համար (խոսքը ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԸ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմամբ որոշվել են մրցաշրջան 2007-ի 10 լավագույն մարզիկները։ Միավորների բացահայտ առավելությամբ առաջին տեղն է զբաղեցրել գյումրեցի ծանրորդ Գեւորգ Դավթյանը, ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԻՆԾՈՒ ՓՈՐՁԵՐ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՃԻՎԱՂՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

