
ՆԱԽԱԳԱՀԸ ՇՏԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային 10 հարցով։ Խորհրդարանն աշխատանքն սկսեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ նախագահի առարկությունների ու առաջարկությունների քննարկումով։
Ընտրական օրենսգրքում նոյեմբերի 28-ին կատարված վերջին փոփոխությունները, իր լիազորությունների շրջանակում չվավերացնելու եւ առարկություններով ու առաջարկություններով վերադարձնելու անհրաժեշտությունը մեկնաբանեց նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ. «Նախագահի ներկայացրած առարկություններն ու առաջարկությունները հիմնականում պայմանավորված են այն փաստարկով, որ «Վարչական դատավարության օրենսգիրքը» ընդունելու հետեւանքով առաջացել են որոշակի հակասություններ Ընտրական օրենսգրքի դրույթների հետ։ Անհամապատասխանությունները երկու օրենսգրքերում զուտ տեխնիկական են։ Հակասությունները մինչեւ առաջիկա համապետական ընտրությունները անհրաժեշտորեն պետք է վերացվեն։ Եւ եթե կան անգամ տարակարծությունների տեղիք տվող դրույթներ, ապա դրանք եւս պետք է դուրս մնան օրենսգրքերից։ Հենց այս նպատակով էլ հանրապետության նախագահը ներկայացրել է իր առարկությունները եւ առաջարկել է կատարել մի շարք փոփոխություններ»։
Մասնավորապես սահմանադրությունը Սահմանադրական դատարանին է վերապահում քննել խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքներին առնչվող վեճերը։ Մինչդեռ Ընտրական օրենսգրքում պահպանվել է դրույթը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են քննարկվել նաեւ առաջին ատյանի կամ վարչական դատարաններում։ Թեեւ սահմանադրությունը գործում է անմիջականորեն, սակայն նախագահը առաջարկել է Ընտրական օրենսգրքից հանել սահմանադրությանը հակասող այդ դրույթը։
Արդարադատության նախարարը հավաստիացրեց նաեւ, որ նախագահի ներկայացրած առարկություններն ու առաջարկությունները բխում են ընտրողների շահերից եւ էլ ավելի ժողովրդավարական էություն են հաղորդում Ընտրական օրենսգրքին։ Օրինակ, եթե գործող դրույթով ընտրական արդյունքները կամ հանձնաժողովի որոշումը վիճարկող դիմումը կարող է բերվել եռօրյա ժամկետում, ապա առաջարկվող տարբերակում, եթե համապատասխանեցվի Վարչական դատավարության օրենսգրքին, կսահմանվի եռօրյա ժամկետ այն պահից, երբ խախտվել է ընտրողի իրավունքը կամ ընտրողը կարող էր իմանալ, որ խախտվել է իր իրավունքը։
«Բնականաբար սա ավելի ժողովրդավարական մոտեցում է։ Նոր խաղի կանոններ այս առաջարկներով չի թելադրվում։ Հակասություններն էլ էական չեն եւ չվերացնելու դեպքում էլ չեն կարող խոչընդոտել օրենքի կիրառումը, քանի որ հստակ է սահմանված, թե ընտրական ինչ հարցեր կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա։ Չընդունելու դեպքում Ընտրական եւ Վարչական դատավարության օրենսգրքերի միջեւ տեխնիկական անհամապատասխանությունը, պարզապես, չի վերացվի»,- գտնում է Գ.Դանիելյանը։
Նախագահի առարկությունները եւ առաջարկությունները քվեարկության դնելուց առաջ վերջնական պարզաբանումներ կատարելու համար արտահերթ ելույթի իր իրավունքից օգտվեց ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ։ Նա առանձնակի ակտիվություն ու ագրեսիվություն դրսեւորող պատգամավորներին նախ հարկ համարեց հիշեցնել, որ նրանք նման շահագրգիռ մոտեցումներ չեն ունեցել Վարչական դատավարության մասին ու հարակից օրենքների փաթեթը քննարկելու ժամանակ, նաեւ չեն մատնանշել որեւէ հակասություն ու չեն ներկայացրել որեւէ առաջարկ։ Տ.Թորոսյանը ընդունեց նաեւ խորհրդարանի ընդհանրական թերացման փաստը. «Առաջին հերթին մենք պետք է տեսնենք Ազգային ժողովի թերացումը՝ ե՛ւ պատգամավորների, ե՛ւ գլխադասային հանձնաժողովի։ Նման հակասություններով փաթեթ ընդունել եւ նախագահի վավերացմանը ուղարկել չի կարելի։ Այս երեւույթը պետք է բացառվի»։
Ըստ ԱԺ նախագահի, հայտնաբերված հակասությունները չի կարելի չվերացնել. «Ինչ-որ նկատառումներով մեր գործընկերներից ոմանք հակված են դեմ քվեարկել նախագահի առարկություններին ու առաջարկներին։ Սա նշանակում է, որ երկու ամիս հետո մենք նախագահական ընտրությունների ենք գնալու՝ ունենալով մեկը մյուսին հակասող երկու օրենսգրքեր։ Այս պատճառով ընտրությունները չի կարելի հետաձգել։ Վստահ էլ չեմ, թե Վարչական դատավարության եւ Ընտրական օրենսգրքերում այլ հակասություններ չեն մնա՝ անգամ նախագահի առարկությունները եւ առաջարկությունները ընդունելուց հետո։ Մենք իրավունք չունենք իրողությունները հաշվի չառնել։
Մնում է մի բան՝ շտկել անհամապատասխանությունները։ Այլապես կստվերենք առաջիկա ընտրությունները, ինչը, վստահ եմ, որեւէ մեկը այս դահլիճում չի ցանկանում։ Դեմ քվեարկելու պարագայում մենք ընտրությունների կգնանք՝ ընտրական արդյունքները բողոքարկելու մեխանիզմներում լուրջ խնդիրներ ունենալով։ Հետեւաբար, միակ տրամաբանականը նախագահի առարկություններն ու առաջարկությունները ընդունելն է»։
Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ նիստի ընթացքում։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւակերպած եւ նոյեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկու երկրներում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Վերջերս Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթով սկիզբ առավ 90-ականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումների առնչությամբ «ժխտումների» ու «հերքումների» մի շարք։ Կեղծիքների ...ԳԱԶԱՏԱՐ
Շարունակվում է Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունը, որը մեկնարկել է հունիսին: Ինչպես տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, գազատարի երկու հատվածներում՝ Քաջարան-Սիսիան ...60 ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ախալքալաքի շրջանում գործում է 67 դպրոց, այդ թվում՝ 2 հայ-վրացական, 5 վրացական, 60 հայկական: Ըստ Ա-ԻՆՖՈ-ի՝ դպրոցականների թիվը 9500 է: Շրջանի դպրոցներում առկա է «Հայ ժողովրդի պատմության», հայոց, ռուսաց ...ՊԱՏՄԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման 93-րդ հորիզոնականին ավարտեց իր համար որոշ առումով պատմական մրցաշրջանը։ Սա ամենեւին էլ մեր թիմի բոլոր տարիների լավագույն արդյունքը ...«ՄԻԼԱՆԸ»՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տիտղոսը վերադարձավ Եվրոպա։ Ճապոնիայում ավարտված համաշխարհային ստուգատեսի եզրափակիչ խաղում իտալական «Միլանը» 4։2 հաշվով պարտության մատնեց արգենտինական «Բոկա Խունիորսին»։ ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), կմասնակցեն 2008 թվականի հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունենալիք ...ԿԱՄՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հիրավի սենսացիոն արդյունքով Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունը։ Եզրափակիչ խաղում ամերիկացի Գատա Կամսկին 2,5։1,5 հաշվով առավելության հասավ իսպանահպատակ Ալեքսեյ Շիրովի ...ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋԱՄՏԵԼ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ԱՄՆ դեսպանատանը ասուլիս էր հրավիրել գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ Փենինգտոնը հոկտեմբերի վերջին՝ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ջոզեֆ Փերինայի հետ կանչվելուց հետո է ...ԻՆՉՈՒ Է ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱյն բանից հետո, երբ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանությունները «1990 թվականից սկսած այդպես էլ չկարողացան որեւէ փաստարկված կոմպրոմատ գտնել ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դեկտեմբերի 10-13-ը Թբիլիսիում կայացած խորհրդարանական վեհաժողովի արդյունքները երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց մեր խորհրդարանական պատվիրակության ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻնչ կտա երրորդ օպերատորի մուտքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մրցույթ հայտարարել բջջային կապի շուկայում երրորդ օպերատոր ներգրավելու նպատակով։ Բջջային կապի ոլորտում ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանԵրեւանի քաղաքապետարանը ամանորյա տոներին սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու տոնական շքեղ հանդիսությունների, որոնք տեղի կունենան Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումների շարքը կսկսվի դեկտեմբերի ...ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Պարոն Հակոբյան, մոտենում է ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻնչպես հայտնի է, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998թ. իր հրաժարականի ելույթի մեջ Հայաստանի բնակչությանը սարսափեցնելու եղանակ էր գտել՝ «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»։ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՏԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային 10 հարցով։ Խորհրդարանն աշխատանքն սկսեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ...ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Իջեւանում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` ստանալով 3 774 ձայն:ՄԵՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հայաստանի ԿԸՀ-ն հրավեր է ստացել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից՝ հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում ...Մ.ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ախալքալաքում դեկտեմբերի 15-ին Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու՝ Ախալքալաքի շրջանում նախընտրական շտաբի ղեկավարները հանդիպել են բնակչության հետ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախընտրական ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում տեղի կունենա մոնիտորինգ: ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻզմիրի սուրբ Անտուան կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա արարողությունից հետո մարդկանց հետ հրաժեշտի պահին արարողությանը մասնակից 19-ամյա Ռամազան Բայը դանակահարել է Սելջուքի սուրբ Մարիամ եկեղեցու քահանա, 55-ամյա ...ԴԵՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Ադրբեջանցիների 80 տոկոսը, համաձայն վերջերս Ադրբեջանում անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմը վերսկսելուն:ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում 2008թ. շինթույլտվությունների տրամադրման կարգը կխստացվի, ժամկետների խախտման համար տնտեսական լուրջ տույժեր կնախատեսվեն: Երեկ այդ մասին տեղեկացրել ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող՝ ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 2Երեւանի Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածում դեկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ունիվերսամին հարակից ձորն է ընկել թիվ 14 համարի երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի «37-12Տ» պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում ...ԿԱՐԴԻՆԱԼՆ ՈՒ ԲՈՆԱՍՅԵՆ ԿՓՐԿԵ՛Ն ՖՐԱՆՍԻԱՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5Անկեղծ լինենք, պարոնայք. իսկական հայն ատում է ընդհանրապես ցանկացած իշխանություն։ Ըստ որում՝ մեր մարդը խստիվ տրամաբանող է եւ միշտ հետեւողական ու արդարամիտ։ Վատ իշխանությանը նա չի սիրում, որովհետեւ այն ...ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Հայաստանում «Ադրբեջանի շաբաթվա» անցկացման վերաբերյալ: Պատասխանելով APA լրատվական գործակալության այս հարցին՝ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է. «Մենք դրական ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Խազար Իբրահիմը Հայաստանում «Ադրբեջանի շաբաթ» անցկացվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ «երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ:ՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռեւս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության ...ԼԵՎՈՆԸ ՍԱՍՏԻԿ ՎԱԽԵՑԱԾ Է
«Եթե առաջին հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ն անվանապես խստորեն քննադատեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա երկրորդ հանրահավաքի իր ելույթում տոնայնությունը փոխեց, սիրտը բարակեց, ջիգրոտեց, սկսեց հիշել ...ՇՈՒՏՈՎ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Սեփ.լրտվ.Ե՞րբ կլուծվի Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հարցը։ «Գիտեք, որ մի քանի ամիս առաջ դեսպան առաջադրված թեկնածուի անունը հետ վերցվեց։ Դա Սպիտակ տան որոշումն էր։ Կառաջադրվի ...ԱՌԱՋԱՐԿԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ լավատեսություն է ներշնչում, մասնավորապես, այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է ընտրողների հետընտրական «էքզիթփոլ» հարցման արեւմտյան ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

