
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ
Ինչպես հայտնի է, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998թ. իր հրաժարականի ելույթի մեջ Հայաստանի բնակչությանը սարսափեցնելու եղանակ էր գտել՝ «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»։
Նրա ատելությունն Արցախյան պատերազմի նկատմամբ այնքան մեծ էր, որ դեռ 90-ականների վերջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ստիպված էր հրապարակավ հանդես գալ նրա դեմ։ 1997թ. հոկտեմբերի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանին ուղղված պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հայտնի նամակը ԼՏՊ-ի ջանքերով երկրում սկիզբ առած եւ ահագնացող նիհիլիստական, պարտվողական տրամադրությունների դեմ էր։
Այդ նամակը այժմեական է նաեւ այսօր, երբ ԼՏՊ-ն ժողովրդին հրապարակներում դարձյալ վախեցնում է պատերազմով, պատերազմի վրա բարդում իր պաշտոնավարման տարիների բոլոր մեղքերը, որոնք սկիզբ դրեցին արատավոր երեւույթների։
1997-ի հոկտեմբերին Վազգեն Սարգսյանը հասկացել էր, որ այլեւս անհնար է լռել, քանզի «Հանուն ժողովրդի» կարգախոսով նույն ժողովրդից ուզում ենք խլել տասնամյա, նույնիսկ հազարամյա դժվարագույն պայքարի ամենամեծ, թերեւս, միակ ձեռքբերումը՝ պատերազմական հաղթանակները։ Իսկ պատերազմի նկատմամբ մասսայական ատելությունը հղի է համընդհանուր կործանման վտանգով։ Բանակի քայքայմամբ»։
Վազգեն Սարգսյանը նաեւ անուններ է տալիս, որովհետեւ հստակ տեսնում էր, թե վերին մակարդակներում ինչ է արվում «եթե Ղարաբաղը չլիներ» մտայնությունը տիրաժավորելու համար։
«Այլապես ինչի՞ համար էին այդքան զոհերն ու զոհողությունները։ Ճի՞շտ էին բագրատիչները իրենց հայտնի փիլիսոփայությամբ. «Լեւոն Հակոբիչը, Վազգեն Միխայլիչը... մի՜տք, ուղե՜ղ, ճանապարհը ճի՜շտ... միայն թե Ղարաբաղը չլիներ, մի քանի լկտի դեպուտատներ չլինեին»... Սա զավեշտ էլ կմնար, եթե այսօր քաղաքական մտածողություն դառնալու ողբերգական հեռանկար չունենար։ Նրա համոզմամբ՝ «մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «Ղարաբաղյան» անվանելը, սա Ամենայն հայոց պատերազմ է»։
Պատկերացնո՞ւմ եք, Ղարաբաղյան հարցի ֆոնին իշխանության եկած ՀՀՇ ներկայացուցիչներից մեկը մյուսին ստիպում է հիշել, թե ինչ գնով ենք կարողացել հաղթել պատերազմում. «Ձերբազատվե՞ք պատերազմից, ձերբազատվե՞ք Ղարաբաղից»՝ օրհասի պես այս հարցը հնչում է պաշտպանությաան նախարարի բերանից, ինչը նշանակում է՝ Ղարաբաղը արդեն հհշական վերնախավի եւ առաջին հերթին ԼՏՊ-ի համար շահարկման առարկա է դարձել։ Բայց՝ «ինչպե՞ս, դա արդեն մի ամբողջ սերնդի կյանք ու պատմություն է՝ պսակված տասնյակ հազարավոր զոհերի արյամբ ու հիշողությամբ, հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիր ու կյանքի նպատակ»։
«Ձերբազատվել պատերազմից, ձերբազատվել Ղարաբաղից» հհշական հայտնի թեզը պաշտպանության նախարարը ջարդուփշուր է անում, վստահ, որ «սպառված չեն, ամենեւին մոտ չեն սպառմանը, տնտեսական եւ քաղաքական ակնհայտ քայլերը»։
Վերհիշենք ժամանակները. ԼՏՊ-ին հակադրվում է նույն այն Վազգեն Սարգսյանը, որը 1996-ին Լեւոնին դարձրեց նախագահ «մեր դեմ խաղ չկա» մտայնությամբ, հայտարարելով՝ «եթե անգամ 100 տոկոսով ընտրվել է Վազգեն Մանուկյանը, մեկ է, Լեւոնն է լինելու նախագահ»։ Մեկ տարի անց, երբ արդեն տեսել էր Ռ.Քոչարյանի վարչապետության դրական պտուղները եւ, բնականաբար, համեմատություն էր անցկացրել ու համոզվել շատ բաներում, հաստատում էր. «Տնտեսության ներքին կարգ ու կանոնի վերականգնմանն ուղղված քայլերը նույնիսկ սաղմնավորման ընթացքի մեջ են եւ արդեն լուրջ արդյունք են տալիս։
Կարող ենք վիճել այս մասին, բայց ակնհայտ է, որ տնտեսական քաղաքականության ուղղությամբ ոչ մի բարեփոխում չի կատարվել, նախկինում մեր աչքը Մոսկվայի պետպլանի վրա էր, այսօր ՄԱՀ-ի։ Եւ եթե պետպլանի փողերով Հայաստանը դարձավ հզոր արդյունաբերական, թեկուզեւ Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ապա ՄԱՀ-ի փողերով մենք առ այսօր ոչ մի քար չենք ավելացրել մեր անկախ հանրապետության շենքին։ Եւ չենք ավելացնի, քանի դեռ չենք համոզվել, որ մենք նորմալ ներուժ ունեցող երկիր ենք եւ կարող ենք, պարտավոր ենք աշխատեցնել սեփական տնտեսությունը»։
Նախկինների պաշտոնավարման տարիների գնահատականը տվող նույն այդ նախկիններից մեկն է, որը ճշգրիտ գնահատում է նաեւ ներկա իշխանության ղեկավարի վարչապետության կարճ ընթացքը։
Ի վերջո, մեկ այլ կարեւորագույն հարց, որով եւս Վ.Սարգսյանը հակադրվում է ԼՏՊ-ին եւ լեւոնականների ողջ կոհորտային։
Խոսքը վերջիններիս անհուն թրքասիրությանն է վերաբերում։ Նրանք շարունակ ձգտում են Թուրքիայի գիրկը նետվել, թեեւ այս երկիրը մեր թրքասերներին շարունակ վանում է իրենից։ Իսկ Վ.Սարգսյանը Թուրքիայի հետ հաղորդակցությունը այն ժամանակ բնավ չէր կարեւորում` վերստին հաստատելով Լեւոնի թրքասիրության սնանկ լինելը. «Ոչ մի արտառոց բան չի պատահել. փակվեցին ադրբեջանական ճանապարհները, բացվեց պարսկականը։ Իսկ Թուրքիայի հետ հաղորդակցություն մենք երբեք չենք ունեցել»։
Ի՞նչ է առաջարկում նա. իր իսկ խոսքերով՝ «ակնհայտ ու պարզ բաներ. համախմբվել հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, համախմբվել ազգովի Հայաստանի Հանրապետությունից դուրս։
Կենտրոնացնել մեր տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժը ամբողջ աշխարհում։ Եւ դա ուտոպիա չէ։ Դա հնարավոր է եւ անհրաժեշտություն։ Դրական տեղաշարժեր կան»։
Այն, ինչ «հնարավոր էր եւ անհրաժեշտ» այսօր արդեն անշրջելի իրողություն է, իրականություն, որի սկիզբը տեսել եւ ի հեճուկս ԼՏՊ-ի գնահատել էր նրա զինակից Վազգեն Սարգսյանը։
- Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւակերպած եւ նոյեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկու երկրներում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Վերջերս Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթով սկիզբ առավ 90-ականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումների առնչությամբ «ժխտումների» ու «հերքումների» մի շարք։ Կեղծիքների ...ԳԱԶԱՏԱՐ
Շարունակվում է Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունը, որը մեկնարկել է հունիսին: Ինչպես տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, գազատարի երկու հատվածներում՝ Քաջարան-Սիսիան ...60 ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ախալքալաքի շրջանում գործում է 67 դպրոց, այդ թվում՝ 2 հայ-վրացական, 5 վրացական, 60 հայկական: Ըստ Ա-ԻՆՖՈ-ի՝ դպրոցականների թիվը 9500 է: Շրջանի դպրոցներում առկա է «Հայ ժողովրդի պատմության», հայոց, ռուսաց ...ՊԱՏՄԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման 93-րդ հորիզոնականին ավարտեց իր համար որոշ առումով պատմական մրցաշրջանը։ Սա ամենեւին էլ մեր թիմի բոլոր տարիների լավագույն արդյունքը ...«ՄԻԼԱՆԸ»՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տիտղոսը վերադարձավ Եվրոպա։ Ճապոնիայում ավարտված համաշխարհային ստուգատեսի եզրափակիչ խաղում իտալական «Միլանը» 4։2 հաշվով պարտության մատնեց արգենտինական «Բոկա Խունիորսին»։ ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), կմասնակցեն 2008 թվականի հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունենալիք ...ԿԱՄՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հիրավի սենսացիոն արդյունքով Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունը։ Եզրափակիչ խաղում ամերիկացի Գատա Կամսկին 2,5։1,5 հաշվով առավելության հասավ իսպանահպատակ Ալեքսեյ Շիրովի ...ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋԱՄՏԵԼ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ԱՄՆ դեսպանատանը ասուլիս էր հրավիրել գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ Փենինգտոնը հոկտեմբերի վերջին՝ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ջոզեֆ Փերինայի հետ կանչվելուց հետո է ...ԻՆՉՈՒ Է ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱյն բանից հետո, երբ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանությունները «1990 թվականից սկսած այդպես էլ չկարողացան որեւէ փաստարկված կոմպրոմատ գտնել ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դեկտեմբերի 10-13-ը Թբիլիսիում կայացած խորհրդարանական վեհաժողովի արդյունքները երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց մեր խորհրդարանական պատվիրակության ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻնչ կտա երրորդ օպերատորի մուտքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մրցույթ հայտարարել բջջային կապի շուկայում երրորդ օպերատոր ներգրավելու նպատակով։ Բջջային կապի ոլորտում ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանԵրեւանի քաղաքապետարանը ամանորյա տոներին սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու տոնական շքեղ հանդիսությունների, որոնք տեղի կունենան Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումների շարքը կսկսվի դեկտեմբերի ...ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Պարոն Հակոբյան, մոտենում է ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻնչպես հայտնի է, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998թ. իր հրաժարականի ելույթի մեջ Հայաստանի բնակչությանը սարսափեցնելու եղանակ էր գտել՝ «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»։ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՏԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային 10 հարցով։ Խորհրդարանն աշխատանքն սկսեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ...ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Իջեւանում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` ստանալով 3 774 ձայն:ՄԵՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հայաստանի ԿԸՀ-ն հրավեր է ստացել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից՝ հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում ...Մ.ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ախալքալաքում դեկտեմբերի 15-ին Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու՝ Ախալքալաքի շրջանում նախընտրական շտաբի ղեկավարները հանդիպել են բնակչության հետ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախընտրական ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում տեղի կունենա մոնիտորինգ: ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻզմիրի սուրբ Անտուան կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա արարողությունից հետո մարդկանց հետ հրաժեշտի պահին արարողությանը մասնակից 19-ամյա Ռամազան Բայը դանակահարել է Սելջուքի սուրբ Մարիամ եկեղեցու քահանա, 55-ամյա ...ԴԵՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Ադրբեջանցիների 80 տոկոսը, համաձայն վերջերս Ադրբեջանում անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմը վերսկսելուն:ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում 2008թ. շինթույլտվությունների տրամադրման կարգը կխստացվի, ժամկետների խախտման համար տնտեսական լուրջ տույժեր կնախատեսվեն: Երեկ այդ մասին տեղեկացրել ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող՝ ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 2Երեւանի Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածում դեկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ունիվերսամին հարակից ձորն է ընկել թիվ 14 համարի երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի «37-12Տ» պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում ...ԿԱՐԴԻՆԱԼՆ ՈՒ ԲՈՆԱՍՅԵՆ ԿՓՐԿԵ՛Ն ՖՐԱՆՍԻԱՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5Անկեղծ լինենք, պարոնայք. իսկական հայն ատում է ընդհանրապես ցանկացած իշխանություն։ Ըստ որում՝ մեր մարդը խստիվ տրամաբանող է եւ միշտ հետեւողական ու արդարամիտ։ Վատ իշխանությանը նա չի սիրում, որովհետեւ այն ...ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Հայաստանում «Ադրբեջանի շաբաթվա» անցկացման վերաբերյալ: Պատասխանելով APA լրատվական գործակալության այս հարցին՝ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է. «Մենք դրական ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Խազար Իբրահիմը Հայաստանում «Ադրբեջանի շաբաթ» անցկացվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ «երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ:ՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռեւս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության ...ԼԵՎՈՆԸ ՍԱՍՏԻԿ ՎԱԽԵՑԱԾ Է
«Եթե առաջին հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ն անվանապես խստորեն քննադատեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա երկրորդ հանրահավաքի իր ելույթում տոնայնությունը փոխեց, սիրտը բարակեց, ջիգրոտեց, սկսեց հիշել ...ՇՈՒՏՈՎ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Սեփ.լրտվ.Ե՞րբ կլուծվի Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հարցը։ «Գիտեք, որ մի քանի ամիս առաջ դեսպան առաջադրված թեկնածուի անունը հետ վերցվեց։ Դա Սպիտակ տան որոշումն էր։ Կառաջադրվի ...ԱՌԱՋԱՐԿԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ լավատեսություն է ներշնչում, մասնավորապես, այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է ընտրողների հետընտրական «էքզիթփոլ» հարցման արեւմտյան ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

