
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
Հարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Պարոն Հակոբյան, մոտենում է ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման արդի վիճակը` մեր տարածաշրջանում ընթացող բուռն իրադարձությունների համատեքստում:
-Պետք է միանգամից ասեմ, որ շնորհիվ հավասարակշռված քաղաքական մոտեցումների, մեր երկիրը համարվում է կարեւոր տարածաշրջանային գործոն եւ այս պահին, իմ կարծիքով, բավարար չափով ապահովագրված է որեւէ պետության, լինի հարեւան թե ոչ, ագրեսիվ նկրտումներից: Համենայն դեպս, ի վիճակի ենք արժանի հակազդեցություն ցուցաբերել ցանկացած հետախուզական կամ այլ քայքայիչ բնույթի դրսեւորումներին, կանխել եւ խափանել երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած ոտնձգություն:
Սակայն, դրանով հանդերձ, պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ մի շատ կարեւոր հանգամանքի վրա: Կենսունակ, բարձր արդյունավետությամբ գործող ազգային անվտանգության համակարգի ձեւավորումը չի կարող լինել միայն մեկ գերատեսչության գործառույթ: Դա անլուրջ մոտեցում կլիներ ու կմնար որպես անիրականանալի մի ցանկություն: Որքան էլ լավ, նույնիսկ գերազանց կազմակերպված ու աշխատող կառույց լինի երկրի անվտանգության ծառայությունը, չի կարող ամբողջությամբ ապահովել միաժամանակ ե՛ւ անձի, ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության անվտանգությունը:
Հետեւաբար ազգային անվտանգության ապահովման գործը բարձր մակարդակով իրականացնելու համար պետք է ձգտել համակարգված մոտեցմամբ ձեւավորել քաղաքական, բարոյահոգեբանական, իրավական, կազմակերպչական, սոցիալական, նյութական, տեխնիկական եւ այլ պահանջվող միջոցների մի ամբողջություն, որոնք ողջ հասարակության եւ պետական մարմինների` երաշխավորված կիրառման շնորհիվ կպաշտպանեն անվտանգության ոլորտում մեր կենսական շահերը:
-Պարոն Հակոբյան, հերթական ընտրություններն են մոտենում: Նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե իրավապահ մարմինները փորձեն խոչընդոտել նախընտրական շրջանում ընդդիմության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, ապա մի քանի ամիս անց, այն է` ընտրություններից հետո, այդ մարմինների աշխատակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
-Հայտնի է, որ մեր երկրում ընդդիմությունը գրեթե բոլոր համապետական ընտրություններից առաջ հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, ինչը նպատակ է հետապնդում շանտաժի ենթարկել եւ որոշակի հոգեբանական ներազդեցություն գործել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որոնք բարեխղճորեն իրենց պետական պարտքն են կատարում:
Նախկին նախագահի հայտարարությունը ինձ եւ Ազգային անվտանգության մարմինների համակարգում երկարամյա ծառայության փորձ ունեցող շատ աշխատակիցների հիշեցնում է 1988-1989 թվականներին շարժման առանձին ակտիվիստների որդեգրած գործելաոճը. նրանք եւ՛ սպառնալիքներ էին հնչեցնում իրավապահ մարմինների, ներառյալ այն ժամանակ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների հասցեին, ե՛ւ բոլոր հնարավոր ճանապարհներով, ընդհուպ բնակշահագործման տեղամասերից (ԺԷԿ-երից), տեղեկատվություն էին հավաքում նրանց հարազատների մասին, որպեսզի հարկ եղած դեպքում ոտնձգություններ կատարեին «ոչ հարմար» մարդկանց նկատմամբ:
Հավատացնում եմ ձեզ, որ այն ժամանակ Հայաստանի պետանվտանգության մարմինները լայն հնարավորություններ ունեին` կտրուկ միջոցներով խափանելու դեստրուկտիվ տարրերի ոտնձգությունները, բայց միայն այդ մարմինների աշխատակիցների հայրենասիրության շնորհիվ է, որ, չնայած ԽՍՀՄ կենտրոնական պետական ապարատի ներկայացուցիչների համառ ջանքերին, դաժան ներգործության միջոցներ չկիրառվեցին: Մենք չէինք կարող թույլ տալ, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գահավիժեր անդունդը` վտանգելով Արցախի մեր հայրենակիցների կյանքն ու ազատությունը: Ցավում եմ, որ այն ժամանակ որոշ «վայ գործիչներ» չհասկացան այդ ամենը եւ նույնիսկ փորձում էին դավաճանի պիտակ կպցնել մեզ:
Տեղին է հիշեցնել նաեւ, որ, չնայած դրան, անվտանգության մարմինների անձնակազմի հանդեպ արդեն նորանկախ Հայաստանի իշխանությունների անհիմն անվստահության պատճառով, 1994 թվականին, դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում, չորս ամսով փաստացի դադարեցվել էր Ազգային անվտանգության պետական վարչության գործունեությունը, ինչն աննախադեպ երեւույթ էր անկախ պետականության շինարարության ասպարեզում եւ կարող էր հանգեցնել պետության անվտանգության ապահովման բնագավառում անկանխատեսելի հետեւանքների:
Դառնալով նախկին նախագահի հայտարարությանը, կարող եմ ասել, որ մենք հանգիստ ենք վերաբերվում դրան. ՀՀՇ-ին հարիր գործելաոճ է։ Շատ լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները եւ պատրաստ ենք օրենքով նախատեսված ու իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել` կանխելու եւ խափանելու սահմանադրական կարգի հիմքերի խարխլմանն ուղղված ցանկացած դրսեւորում, ում կողմից էլ կատարվի:
ԱԱԾ մարմիններն իրենց վերապահված գործառույթների շրջանակներում կատարել եւ կատարելու են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված եւ երկրում ապակայունացում թույլ չտալու աշխատանքը, իսկ եթե առանձին քաղաքական գործիչների կամ լրագրողների շրջանում տպավորություն է ստեղծվել, թե հատուկ ծառայությունների ղեկավարությունը եւ անձնակազմը զօրուգիշեր մտածում են, թե ինչպես վիժեցնել ընդդիմության այս կամ այն միջոցառումը, ապա դա թյուր տպավորություն է եւ փաստերի վրա հիմնված չէ:
-Հերթական անգամ երկրի ընդդիմության առանձին հատվածներից ձայներ են հնչում հնարավոր գունավոր հեղափոխության մասին` օգտագործելով առաջիկա նախագահական ընտրությունների հանգամանքը: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է դա իրական` երկրում ստեղծված ներկայիս ներքաղաքական իրավիճակում:
-Հնարավոր շահարկումներից զերծ մնալու համար նախ պետք է նշեմ, որ իրավապահ մարմինների, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության ապաքաղաքականացված լինելու հանգամանքը օբյեկտիվորեն մեզ թույլ չի տալիս ներքաղաքական գործընթացներին տալ քաղաքական գնահատականներ: Ուստի, մենք պարտավոր ենք տալ նախ եւ առաջ մասնագիտական գնահատական, այսինքն` պարզել, թե տեղի ունեցող գործընթացները որքանո՞վ են ազդում օպերատիվ իրավիճակի վրա, որպեսզի կարողանանք ժամանակին արձագանքել սահմանադրական կարգի դեմ ուղղված հնարավոր ոտնձգություններին, իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանք:
Հայաստանի Հանրապետության պայմաններում դա չափազանց կարեւոր է, որովհետեւ քաղաքական համակարգում գոյություն ունեցող ծայրաստիճան բեւեռացումը մշտապես պահպանում է քաղաքացիական բախումների վտանգը, ինչին մենք, ելնելով գործող օրենսդրությունից, պարտավոր ենք հակադրել խափանիչ հստակ մեխանիզմներ: Այդ տեսանկյունից` մեզ օրենքը պարտադրում է ուշադրության կենտրոնում պահել երկրում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները՝ հնարավոր ոչ սահմանադրական զարգացումները կանխատեսելու եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր գերակա խնդիրը ընտրությունների ընթացքում հնարավոր հանցավոր եւ հակաիրավական ոտնձգությունների կանխումն ու խափանումն է, քաղաքացիների անվտանգության ապահովումը:
Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռեւս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության շրջան: Միաժամանակ, պետք է հատուկ շեշտել, որ այն նախապայմանները, որոնք եղել են մի շարք հայտնի երկրներում, որտեղ իրագործվել են, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններ, Հայաստանում գոյություն չունեն: Մեզ հայտնի են հասարակության մեջ տիրող տրամադրությունները: Դրանք, մեր դիտարկմամբ, ավելի շատ միտված են արդի քաղաքական, տնտեսական, սոցիալական հիմնահարցերի հետեւողական լուծմանը, երկրի կայուն զարգացմանը, քան հեղափոխական ցնցումներին:
Բացի այդ, ի տարբերություն գունավոր հեղափոխություն վերապրած երկրների, Հայաստանի դեպքում, նրա հետ տարբեր ոլորտներում համագործակցող միջազգային կազմակերպությունների, այդ թվում` քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության խնդիրներ հետապնդող կառույցների գնահատականները հիմք չեն տալիս եզրակացնելու, որ մեր երկրում առկա է ճգնաժամային ինչ-որ վիճակ, որը կարող է հանգուցալուծվել հեղափոխական ճանապարհով: Հետեւաբար չեմ կարծում, որ միջազգային կառույցները կօժանդակեն Հայաստանում հնարավոր հեղափոխական զարգացումներին:
Նախկինում առիթ ունեցել եմ հայտարարելու, որ ներքաղաքական ցնցումները առաջին հերթին չեն բխում հենց մեր ժողովրդի կենսական շահերից: Հիմա կարող եմ ավելացնել միայն, որ քաղաքակիրթ զարգացման համար ժամանակակից աշխարհում արագընթաց, էվոլյուցիոն, համակարգային ճանապարհով ընթանալուն այլընտրանք չկա:
-Պարոն տնօրեն, մասնագիտական տոնի առթիվ ի՞նչ կմաղթեք ձեր ղեկավարած ծառայության աշխատողներին։
-Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցներին, համակարգի վետերաններին, ինչպես նաեւ նրանց բոլորի ընտանիքների անդամներին ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել տոնի առթիվ:
Ի սրտե ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություններ ծառայության մեջ, անձնական կյանքում...
- ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւակերպած եւ նոյեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկու երկրներում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Վերջերս Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթով սկիզբ առավ 90-ականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումների առնչությամբ «ժխտումների» ու «հերքումների» մի շարք։ Կեղծիքների ...ԳԱԶԱՏԱՐ
Շարունակվում է Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունը, որը մեկնարկել է հունիսին: Ինչպես տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, գազատարի երկու հատվածներում՝ Քաջարան-Սիսիան ...60 ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ախալքալաքի շրջանում գործում է 67 դպրոց, այդ թվում՝ 2 հայ-վրացական, 5 վրացական, 60 հայկական: Ըստ Ա-ԻՆՖՈ-ի՝ դպրոցականների թիվը 9500 է: Շրջանի դպրոցներում առկա է «Հայ ժողովրդի պատմության», հայոց, ռուսաց ...ՊԱՏՄԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման 93-րդ հորիզոնականին ավարտեց իր համար որոշ առումով պատմական մրցաշրջանը։ Սա ամենեւին էլ մեր թիմի բոլոր տարիների լավագույն արդյունքը ...«ՄԻԼԱՆԸ»՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տիտղոսը վերադարձավ Եվրոպա։ Ճապոնիայում ավարտված համաշխարհային ստուգատեսի եզրափակիչ խաղում իտալական «Միլանը» 4։2 հաշվով պարտության մատնեց արգենտինական «Բոկա Խունիորսին»։ ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), կմասնակցեն 2008 թվականի հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունենալիք ...ԿԱՄՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հիրավի սենսացիոն արդյունքով Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունը։ Եզրափակիչ խաղում ամերիկացի Գատա Կամսկին 2,5։1,5 հաշվով առավելության հասավ իսպանահպատակ Ալեքսեյ Շիրովի ...ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋԱՄՏԵԼ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ԱՄՆ դեսպանատանը ասուլիս էր հրավիրել գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ Փենինգտոնը հոկտեմբերի վերջին՝ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ջոզեֆ Փերինայի հետ կանչվելուց հետո է ...ԻՆՉՈՒ Է ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱյն բանից հետո, երբ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանությունները «1990 թվականից սկսած այդպես էլ չկարողացան որեւէ փաստարկված կոմպրոմատ գտնել ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դեկտեմբերի 10-13-ը Թբիլիսիում կայացած խորհրդարանական վեհաժողովի արդյունքները երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց մեր խորհրդարանական պատվիրակության ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻնչ կտա երրորդ օպերատորի մուտքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մրցույթ հայտարարել բջջային կապի շուկայում երրորդ օպերատոր ներգրավելու նպատակով։ Բջջային կապի ոլորտում ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանԵրեւանի քաղաքապետարանը ամանորյա տոներին սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու տոնական շքեղ հանդիսությունների, որոնք տեղի կունենան Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումների շարքը կսկսվի դեկտեմբերի ...ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Պարոն Հակոբյան, մոտենում է ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻնչպես հայտնի է, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998թ. իր հրաժարականի ելույթի մեջ Հայաստանի բնակչությանը սարսափեցնելու եղանակ էր գտել՝ «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»։ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՏԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային 10 հարցով։ Խորհրդարանն աշխատանքն սկսեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ...ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Իջեւանում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` ստանալով 3 774 ձայն:ՄԵՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հայաստանի ԿԸՀ-ն հրավեր է ստացել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից՝ հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում ...Մ.ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ախալքալաքում դեկտեմբերի 15-ին Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու՝ Ախալքալաքի շրջանում նախընտրական շտաբի ղեկավարները հանդիպել են բնակչության հետ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախընտրական ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում տեղի կունենա մոնիտորինգ: ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻզմիրի սուրբ Անտուան կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա արարողությունից հետո մարդկանց հետ հրաժեշտի պահին արարողությանը մասնակից 19-ամյա Ռամազան Բայը դանակահարել է Սելջուքի սուրբ Մարիամ եկեղեցու քահանա, 55-ամյա ...ԴԵՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Ադրբեջանցիների 80 տոկոսը, համաձայն վերջերս Ադրբեջանում անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմը վերսկսելուն:ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում 2008թ. շինթույլտվությունների տրամադրման կարգը կխստացվի, ժամկետների խախտման համար տնտեսական լուրջ տույժեր կնախատեսվեն: Երեկ այդ մասին տեղեկացրել ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող՝ ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 2Երեւանի Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածում դեկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ունիվերսամին հարակից ձորն է ընկել թիվ 14 համարի երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի «37-12Տ» պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում ...ԿԱՐԴԻՆԱԼՆ ՈՒ ԲՈՆԱՍՅԵՆ ԿՓՐԿԵ՛Ն ՖՐԱՆՍԻԱՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5Անկեղծ լինենք, պարոնայք. իսկական հայն ատում է ընդհանրապես ցանկացած իշխանություն։ Ըստ որում՝ մեր մարդը խստիվ տրամաբանող է եւ միշտ հետեւողական ու արդարամիտ։ Վատ իշխանությանը նա չի սիրում, որովհետեւ այն ...ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Հայաստանում «Ադրբեջանի շաբաթվա» անցկացման վերաբերյալ: Պատասխանելով APA լրատվական գործակալության այս հարցին՝ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է. «Մենք դրական ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Խազար Իբրահիմը Հայաստանում «Ադրբեջանի շաբաթ» անցկացվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ «երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ:ՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռեւս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության ...ԼԵՎՈՆԸ ՍԱՍՏԻԿ ՎԱԽԵՑԱԾ Է
«Եթե առաջին հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ն անվանապես խստորեն քննադատեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա երկրորդ հանրահավաքի իր ելույթում տոնայնությունը փոխեց, սիրտը բարակեց, ջիգրոտեց, սկսեց հիշել ...ՇՈՒՏՈՎ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Սեփ.լրտվ.Ե՞րբ կլուծվի Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հարցը։ «Գիտեք, որ մի քանի ամիս առաջ դեսպան առաջադրված թեկնածուի անունը հետ վերցվեց։ Դա Սպիտակ տան որոշումն էր։ Կառաջադրվի ...ԱՌԱՋԱՐԿԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ լավատեսություն է ներշնչում, մասնավորապես, այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է ընտրողների հետընտրական «էքզիթփոլ» հարցման արեւմտյան ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

