
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ
Ինչ կտա երրորդ օպերատորի մուտքը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մրցույթ հայտարարել բջջային կապի շուկայում երրորդ օպերատոր ներգրավելու նպատակով։
Բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատոր ներգրավելուց հետո, 2009 թվականից նախատեսվում էր նաեւ երրորդի մուտքը, որին ընտրելու նպատակով ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն նախապատրաստում է մրցույթի փաստաթղթերը։ Ենթադրվում է, որ գալիք տարվա մարտին կհայտարարվի մրցույթը, իսկ օգոստոսին հայտնի կդառնա բջջային կապի ծառայություններ մատուցող երրորդ ընկերության անունը։
Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի բջջային կապի շուկան այլեւս փակ է։ Այլ ընկերություններ այստեղ անելիք չունեն։ Շուկայում գործում է երկու օպերատոր՝ «ԱրմենՏելը» եւ «Վիվասելը», որոնք, ըստ էության, բավարարում են ամբողջ պահանջարկը։ Ուստի շուկան արդեն զբաղված է։ Իրականում այդպես չէ։
Հայաստանի բջջային կապի շուկան չափազանց հետաքրքիր զարգացում է ապրել։ Մի քանի տարի շարունակ գործում էր ընդամենը մեկ ընկերություն՝ մենաշնորհային հնարավորություններով։ Եւ դա դարձավ այն հիմնական պատճառը, որ երկար ժամանակ բջջային կապի շուկան Հայաստանում առանձնանում էր ոչ միայն ցածր որակով, այլեւ բարձր գներով։ Չորս-հինգ տարի մենաշնորհային դաշտում գործելուց հետո «ԱրմենՏելը» կարողացավ բավարարել եղած պահանջարկի չնչին մասը՝ ընդամենը 20-25 տոկոսը։
Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ ներգրավվեց երկրորդ օպերատորը։ Անմիջապես բջջային կապի շուկայում, կարելի է ասել, հեղափոխական փոփոխություններ կատարվեցին։ Անհավանական կարճ ժամանակահատվածում «Վիվասելը» կարողացավ նվաճել պոտենցիալ բաժանորդների մեծ մասին։ Ընդ որում, դրան հաջողվեց հասնել ոչ թե գնային հավելյալ արտոնյալ քաղաքականության, այլ, առաջին հերթին, մատուցվող բջջային ծառայության որակի եւ ցանցի ծավալման շնորհիվ։ Թերեւս պատահական չէ, որ նոր օպերատորը արագորեն գրավեց շուկայի կեսից ավելին, իսկ այսօր արդեն՝ գրեթե 65-70 տոկոսը։
Բջջային կապի ոլորտ երկրորդ օպերատորի ներգրավման առաջին արդյունքը եղավ կապի որակի բարձրացումը, որը դարձավ շուկա մուտք գործելու նրա հիմնական խաղաքարտը։
Շուկայի երկու մասնակիցների միջեւ սկսվեց մի իսկական սակագնային պատերազմ՝ գրավելու բաժանորդներին։ Դա նպաստեց, որ գործող մենաշնորհային բարձր սակագները դրվեն շուկայական հիմքերի վրա։ Կարճ ժամանակահատվածում բջջային կապի ծառայությունը կրկնակի, նույնիսկ եռակի էժանացավ։
Տարիներ շարունակ անհասանելի համարվող բջջային քարտերը ողողեցին շուկան. դրանց գները նույնպես մի քանի անգամ նվազեցին։
Սրանք դարձան բջջային կապի շուկայում երկրորդ օպերատորի ներգրավման եւ մրցակցային հարաբերությունների հաստատման առաջին շոշափելի արդյունքները։
Իհարկե, վերջին շրջանում շուկան մի տեսակ թմբիրի մեջ է։ Չի նկատվում առաջվա մրցակցային պայքարը։ Այս պայմաններում երրորդ օպերատորի մուտքը, աներկբա կնպաստի շուկայի ակտիվությանն ու մրցակցային հարաբերությունների զարգացմանը։ Դա առաջին հերթին կբարձրացնի գործող օպերատորների զգոնությունը եւ կստիպի բարձրացնել իրենց ծառայությունների որակն ու մատչելիությունը։
Խնդիրն այն է, որ նոր օպերատորի մուտքը բջջային կապի ոլորտ չափազանց բարդ է լինելու եւ պահանջելու է մեծ ծավալի ներդրումներ։ Շուկայում տեղ զբաղեցնելու առաջին նախապայմանը լինելու է նոր որակի ծառայությունների մատուցումը, ինչպես եղավ «Վիվասելի» դեպքում։ Առանց դրա բջջային կապի երրորդ օպերատորը հազիվ թե կարողանա շուկայում տեղ զբաղեցնել։
Մյուս կարեւոր արդյունքը, որ կարող է ստանալ շուկան, սակագների նվազեցումն է։ Ձեւավորվող նոր մրցակցային հարաբերությունների շնորհիվ ընկերությունները, ուզած թե չուզած, գնալու են սակագնային փաթեթների թարմացման։
«Վիվասելի» օրինակը ցույց է տալիս, որ նոր օպերատորի մուտքը բջջային կապի շուկա կարող է լրջորեն բարելավել ինչպես ծառայությունների որակը, այպես էլ նվազեցնել սակագները։ Դրանից շահում են թե՛ երկիրը` ի դեմս կատարվող ներդրումների եւ բացվող նոր աշխատատեղերի, եւ թե՛ բաժանորդները։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւակերպած եւ նոյեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկու երկրներում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Վերջերս Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթով սկիզբ առավ 90-ականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումների առնչությամբ «ժխտումների» ու «հերքումների» մի շարք։ Կեղծիքների ...ԳԱԶԱՏԱՐ
Շարունակվում է Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունը, որը մեկնարկել է հունիսին: Ինչպես տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, գազատարի երկու հատվածներում՝ Քաջարան-Սիսիան ...60 ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ախալքալաքի շրջանում գործում է 67 դպրոց, այդ թվում՝ 2 հայ-վրացական, 5 վրացական, 60 հայկական: Ըստ Ա-ԻՆՖՈ-ի՝ դպրոցականների թիվը 9500 է: Շրջանի դպրոցներում առկա է «Հայ ժողովրդի պատմության», հայոց, ռուսաց ...ՊԱՏՄԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման 93-րդ հորիզոնականին ավարտեց իր համար որոշ առումով պատմական մրցաշրջանը։ Սա ամենեւին էլ մեր թիմի բոլոր տարիների լավագույն արդյունքը ...«ՄԻԼԱՆԸ»՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տիտղոսը վերադարձավ Եվրոպա։ Ճապոնիայում ավարտված համաշխարհային ստուգատեսի եզրափակիչ խաղում իտալական «Միլանը» 4։2 հաշվով պարտության մատնեց արգենտինական «Բոկա Խունիորսին»։ ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), կմասնակցեն 2008 թվականի հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունենալիք ...ԿԱՄՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հիրավի սենսացիոն արդյունքով Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունը։ Եզրափակիչ խաղում ամերիկացի Գատա Կամսկին 2,5։1,5 հաշվով առավելության հասավ իսպանահպատակ Ալեքսեյ Շիրովի ...ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋԱՄՏԵԼ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ԱՄՆ դեսպանատանը ասուլիս էր հրավիրել գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ Փենինգտոնը հոկտեմբերի վերջին՝ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ջոզեֆ Փերինայի հետ կանչվելուց հետո է ...ԻՆՉՈՒ Է ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱյն բանից հետո, երբ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանությունները «1990 թվականից սկսած այդպես էլ չկարողացան որեւէ փաստարկված կոմպրոմատ գտնել ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դեկտեմբերի 10-13-ը Թբիլիսիում կայացած խորհրդարանական վեհաժողովի արդյունքները երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց մեր խորհրդարանական պատվիրակության ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻնչ կտա երրորդ օպերատորի մուտքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մրցույթ հայտարարել բջջային կապի շուկայում երրորդ օպերատոր ներգրավելու նպատակով։ Բջջային կապի ոլորտում ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանԵրեւանի քաղաքապետարանը ամանորյա տոներին սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու տոնական շքեղ հանդիսությունների, որոնք տեղի կունենան Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումների շարքը կսկսվի դեկտեմբերի ...ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Պարոն Հակոբյան, մոտենում է ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻնչպես հայտնի է, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998թ. իր հրաժարականի ելույթի մեջ Հայաստանի բնակչությանը սարսափեցնելու եղանակ էր գտել՝ «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»։ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՏԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային 10 հարցով։ Խորհրդարանն աշխատանքն սկսեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ...ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Իջեւանում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` ստանալով 3 774 ձայն:ՄԵՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հայաստանի ԿԸՀ-ն հրավեր է ստացել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից՝ հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում ...Մ.ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ախալքալաքում դեկտեմբերի 15-ին Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու՝ Ախալքալաքի շրջանում նախընտրական շտաբի ղեկավարները հանդիպել են բնակչության հետ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախընտրական ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում տեղի կունենա մոնիտորինգ: ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻզմիրի սուրբ Անտուան կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա արարողությունից հետո մարդկանց հետ հրաժեշտի պահին արարողությանը մասնակից 19-ամյա Ռամազան Բայը դանակահարել է Սելջուքի սուրբ Մարիամ եկեղեցու քահանա, 55-ամյա ...ԴԵՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Ադրբեջանցիների 80 տոկոսը, համաձայն վերջերս Ադրբեջանում անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմը վերսկսելուն:ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում 2008թ. շինթույլտվությունների տրամադրման կարգը կխստացվի, ժամկետների խախտման համար տնտեսական լուրջ տույժեր կնախատեսվեն: Երեկ այդ մասին տեղեկացրել ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող՝ ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 2Երեւանի Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածում դեկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ունիվերսամին հարակից ձորն է ընկել թիվ 14 համարի երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի «37-12Տ» պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում ...ԿԱՐԴԻՆԱԼՆ ՈՒ ԲՈՆԱՍՅԵՆ ԿՓՐԿԵ՛Ն ՖՐԱՆՍԻԱՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5Անկեղծ լինենք, պարոնայք. իսկական հայն ատում է ընդհանրապես ցանկացած իշխանություն։ Ըստ որում՝ մեր մարդը խստիվ տրամաբանող է եւ միշտ հետեւողական ու արդարամիտ։ Վատ իշխանությանը նա չի սիրում, որովհետեւ այն ...ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Հայաստանում «Ադրբեջանի շաբաթվա» անցկացման վերաբերյալ: Պատասխանելով APA լրատվական գործակալության այս հարցին՝ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է. «Մենք դրական ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Խազար Իբրահիմը Հայաստանում «Ադրբեջանի շաբաթ» անցկացվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ «երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ:ՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռեւս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության ...ԼԵՎՈՆԸ ՍԱՍՏԻԿ ՎԱԽԵՑԱԾ Է
«Եթե առաջին հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ն անվանապես խստորեն քննադատեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա երկրորդ հանրահավաքի իր ելույթում տոնայնությունը փոխեց, սիրտը բարակեց, ջիգրոտեց, սկսեց հիշել ...ՇՈՒՏՈՎ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Սեփ.լրտվ.Ե՞րբ կլուծվի Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հարցը։ «Գիտեք, որ մի քանի ամիս առաջ դեսպան առաջադրված թեկնածուի անունը հետ վերցվեց։ Դա Սպիտակ տան որոշումն էր։ Կառաջադրվի ...ԱՌԱՋԱՐԿԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ լավատեսություն է ներշնչում, մասնավորապես, այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է ընտրողների հետընտրական «էքզիթփոլ» հարցման արեւմտյան ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

