
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դեկտեմբերի 10-13-ը Թբիլիսիում կայացած խորհրդարանական վեհաժողովի արդյունքները երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց մեր խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցություններից Արա Նռանյանն ու Ստեփան Սաֆյանը, ակտիվ մասնակցություն է ունեցել ՍԾՏՀ-ի կառույցում գործող երեք հանձնաժողովների աշխատանքներին։ Սակայն հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերից առավել Գ.Մինասյանը կարեւորեց նախապես ընտրված թեմայով պատվիրակությունների ղեկավարների զեկույցներն ու դրանց շուրջ ծավալված քննարկումները. «Հիմնական ուղղվածությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր տարածաշրջանի երկրները հարուստ են ածխածնաջրածնային էներգետիկ ռեսուրսներով եւ այդ էներգակիրների հաղորդակցության ուղիների ցանցը բավական խիտ է։ Խողովակաշարերի հիմնական մասն անցնում է մեր տարածաշրջանով, եւ թեմաները հիմնականում նվիրված էին նավթին, գազին եւ այդ խողովակաշարերին»։
Իսկ Գ.Մինասյանի զեկույցում ասվում էր, որ «մենք մտահոգված ենք մեր երկրի էներգետիկ անկախությամբ։ Հյուսիսային գազամուղի հետ միասին առաջիկայում նաեւ իրանական գազամուղը պետք է ապահովի այդ անկախությունը։ Սակայն նշվում էր նաեւ, որ այս ամենը տեսանելի ապագայում սպառման միտում է ունենալու, ուստի մեր երկիրը լուրջ ծրագրեր է իրականացնում նաեւ վերականգնվող էներգետիկայի բնագավառում»։
Բանախոսը որպես անվտանգ էներգետիկ համակարգի պարտադիր բաղադրիչ նշեց ատոմային էներգետիկան. «Ըստ էության, մեր համակարգի բաղադրիչներով մենք շատ ենք մոտենում զարգացած երկրների էներգետիկ անվտանգության խնդիրներին եւ այնքան էլ ներդաշնակ չենք տարածաշրջանի երկրների հետ, որտեղ հիմնական ուղղությունը դեռ նավթի ու գազի հետ է կապված»։ Անդրադառնալով Հայաստանում ատոմային էներգետիկայի ապագայի խնդիրներին՝ նա հավելեց. «Ես նշեցի, որ պատրաստվում ենք նոր ատոմային էներգաբլոկ տեղադրել 1 մլն կվտ/ժ հզորությամբ, որը ոչ միայն մեր, այլեւ ողջ տարածաշրջանի համար կարող է ծառայել էլեկտրաէներգիայի բազիսային աղբյուր»։
Վեհաժողովի որոշման համաձայն, որն ընդունվել էր դեռեւս 2005 թվականին Տիրանայում, խրախուսվել էր Կարս-Գյումրի երկաթգծի բացումը, եւ բաժանարար գծեր չձեւավորելու սկզբունքով առաջնորդվելով, նոր շրջանցող երկաթուղու կառուցումը որպես ընդունելի տարբերակ չէր ընդունվել։ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման փաստը նշելով, Գ.Մինասյանը վեհաժողովականներին հիշեցրել է իրենց իսկ որոշման մասին, որին թուրքական կողմը չի արձագանքել, իսկ վրացական պատվիրակությունը արդարացել է, ասելով, թե «անկախ երկիր ենք, պիտի անենք մեր երկրի շահերից բխող քայլեր»։
Վրացական կողմի այսպիսի դիրքորոշմանը հայկական պատվիրակության ղեկավարը հակադարձել է. «Այդ դեպքում դուք պետք է պատրաստ լինեք նաեւ ընդունել, որ կառույցը ձեր դիրքորոշման նկատմամբ պետք է ունենա բացասական վերաբերմունք, եւ դուք ինքներդ պետք է ընդունեք, որ հեղինակազրկում եք այն կառույցը, որի անդամն եք դուք»։
Ադրբեջանական պատվիրակությունը, որեւէ հակափաստարկ չունենալով, խոսել է տարածքների 20 տոկոսի եւ 1 մլն փախստականների իր կողմից արդեն բազմիցս շահարկված թեմայի մասին։ «Սա արդեն բոլորի ծիծաղը առաջացրեց, որովհետեւ հասկանալի էր, որ իմ ասածի հետ որեւէ կապ չուներ»,- նշեց բանախոսը։
Պարզ գիտակցելով, որ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը Բաքվում անհավանական է, այնուամենայնիվ ադրբեջանցիները ՍԾՏՀ երկրների հանդիպմանը այդ հարցը բարձրացրել են` խնդրելով աջակցել իրենց. «Նախորդ վեհաժողովը, որը կայացել էր Բուլղարիայում, քննարկել էր նման հարց` կապված ձմեռային օլիմպիական խաղերի հետ եւ սատարել էր դրանց անցկացումը Սոչիում։ Օգտվելով այդ առիթից, ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրեց հարց, որով խնդրում էր Բաքվում ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար իրենց նույնպես սատարել»։
Մեկնաբանելով ադրբեջանցիների վարքագիծը՝ մեր պատվիրակության ղեկավարը նկատեց, որ այն զուտ քարոզչական նպատակ էր հետապնդում. «Լոնդոնը, Մադրիդը եւ Փարիզը արդեն հայտ են ներկայացրել այդ խաղերը իրենց երկրներում անցկացման համար։ Ակնհայտ է, որ ադրբեջանական մեր գործընկերների քայլը քարոզչական նպատակ ուներ եւ բնավ չէր ենթադրում, որ նրանք հույս ունեն հաղթել այդ խիստ մրցապայքարում»։ Վեհաժողովի օրակարգում հայտնված այս հարցի քննարկման ժամանակ, ըստ Գ.Մինասյանի, հայկական կողմի առարկությունները կարճ ու հստակ են եղել. «Ես ասացի, թե արդյոք իրավունք ունի՞ վեհաժողովը սատարել մի պետության, որը ռեկորդսմեն է ՍԾՏՀ երկրների շրջանակում հենց միայն չափանիշներին չբավարարող ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների ոտնահարման բնագավառում։ Շեշտեցի, որ մեր քայլը միջազգային հանրության կողմից անհասկանալի կլինի»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւակերպած եւ նոյեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկու երկրներում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Վերջերս Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթով սկիզբ առավ 90-ականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումների առնչությամբ «ժխտումների» ու «հերքումների» մի շարք։ Կեղծիքների ...ԳԱԶԱՏԱՐ
Շարունակվում է Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունը, որը մեկնարկել է հունիսին: Ինչպես տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, գազատարի երկու հատվածներում՝ Քաջարան-Սիսիան ...60 ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ախալքալաքի շրջանում գործում է 67 դպրոց, այդ թվում՝ 2 հայ-վրացական, 5 վրացական, 60 հայկական: Ըստ Ա-ԻՆՖՈ-ի՝ դպրոցականների թիվը 9500 է: Շրջանի դպրոցներում առկա է «Հայ ժողովրդի պատմության», հայոց, ռուսաց ...ՊԱՏՄԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման 93-րդ հորիզոնականին ավարտեց իր համար որոշ առումով պատմական մրցաշրջանը։ Սա ամենեւին էլ մեր թիմի բոլոր տարիների լավագույն արդյունքը ...«ՄԻԼԱՆԸ»՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տիտղոսը վերադարձավ Եվրոպա։ Ճապոնիայում ավարտված համաշխարհային ստուգատեսի եզրափակիչ խաղում իտալական «Միլանը» 4։2 հաշվով պարտության մատնեց արգենտինական «Բոկա Խունիորսին»։ ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), կմասնակցեն 2008 թվականի հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունենալիք ...ԿԱՄՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հիրավի սենսացիոն արդյունքով Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունը։ Եզրափակիչ խաղում ամերիկացի Գատա Կամսկին 2,5։1,5 հաշվով առավելության հասավ իսպանահպատակ Ալեքսեյ Շիրովի ...ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋԱՄՏԵԼ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ԱՄՆ դեսպանատանը ասուլիս էր հրավիրել գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ Փենինգտոնը հոկտեմբերի վերջին՝ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ջոզեֆ Փերինայի հետ կանչվելուց հետո է ...ԻՆՉՈՒ Է ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱյն բանից հետո, երբ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանությունները «1990 թվականից սկսած այդպես էլ չկարողացան որեւէ փաստարկված կոմպրոմատ գտնել ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դեկտեմբերի 10-13-ը Թբիլիսիում կայացած խորհրդարանական վեհաժողովի արդյունքները երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց մեր խորհրդարանական պատվիրակության ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻնչ կտա երրորդ օպերատորի մուտքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մրցույթ հայտարարել բջջային կապի շուկայում երրորդ օպերատոր ներգրավելու նպատակով։ Բջջային կապի ոլորտում ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանԵրեւանի քաղաքապետարանը ամանորյա տոներին սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու տոնական շքեղ հանդիսությունների, որոնք տեղի կունենան Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումների շարքը կսկսվի դեկտեմբերի ...ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Պարոն Հակոբյան, մոտենում է ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻնչպես հայտնի է, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998թ. իր հրաժարականի ելույթի մեջ Հայաստանի բնակչությանը սարսափեցնելու եղանակ էր գտել՝ «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»։ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՏԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային 10 հարցով։ Խորհրդարանն աշխատանքն սկսեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ...ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Իջեւանում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` ստանալով 3 774 ձայն:ՄԵՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հայաստանի ԿԸՀ-ն հրավեր է ստացել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից՝ հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում ...Մ.ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ախալքալաքում դեկտեմբերի 15-ին Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու՝ Ախալքալաքի շրջանում նախընտրական շտաբի ղեկավարները հանդիպել են բնակչության հետ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախընտրական ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում տեղի կունենա մոնիտորինգ: ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻզմիրի սուրբ Անտուան կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա արարողությունից հետո մարդկանց հետ հրաժեշտի պահին արարողությանը մասնակից 19-ամյա Ռամազան Բայը դանակահարել է Սելջուքի սուրբ Մարիամ եկեղեցու քահանա, 55-ամյա ...ԴԵՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Ադրբեջանցիների 80 տոկոսը, համաձայն վերջերս Ադրբեջանում անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմը վերսկսելուն:ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում 2008թ. շինթույլտվությունների տրամադրման կարգը կխստացվի, ժամկետների խախտման համար տնտեսական լուրջ տույժեր կնախատեսվեն: Երեկ այդ մասին տեղեկացրել ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող՝ ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 2Երեւանի Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածում դեկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ունիվերսամին հարակից ձորն է ընկել թիվ 14 համարի երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի «37-12Տ» պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում ...ԿԱՐԴԻՆԱԼՆ ՈՒ ԲՈՆԱՍՅԵՆ ԿՓՐԿԵ՛Ն ՖՐԱՆՍԻԱՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5Անկեղծ լինենք, պարոնայք. իսկական հայն ատում է ընդհանրապես ցանկացած իշխանություն։ Ըստ որում՝ մեր մարդը խստիվ տրամաբանող է եւ միշտ հետեւողական ու արդարամիտ։ Վատ իշխանությանը նա չի սիրում, որովհետեւ այն ...ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Հայաստանում «Ադրբեջանի շաբաթվա» անցկացման վերաբերյալ: Պատասխանելով APA լրատվական գործակալության այս հարցին՝ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է. «Մենք դրական ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Խազար Իբրահիմը Հայաստանում «Ադրբեջանի շաբաթ» անցկացվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ «երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ:ՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռեւս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության ...ԼԵՎՈՆԸ ՍԱՍՏԻԿ ՎԱԽԵՑԱԾ Է
«Եթե առաջին հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ն անվանապես խստորեն քննադատեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա երկրորդ հանրահավաքի իր ելույթում տոնայնությունը փոխեց, սիրտը բարակեց, ջիգրոտեց, սկսեց հիշել ...ՇՈՒՏՈՎ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Սեփ.լրտվ.Ե՞րբ կլուծվի Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հարցը։ «Գիտեք, որ մի քանի ամիս առաջ դեսպան առաջադրված թեկնածուի անունը հետ վերցվեց։ Դա Սպիտակ տան որոշումն էր։ Կառաջադրվի ...ԱՌԱՋԱՐԿԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ լավատեսություն է ներշնչում, մասնավորապես, այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է ընտրողների հետընտրական «էքզիթփոլ» հարցման արեւմտյան ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

