
ԻՆՉՈՒ Է ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ
Այն բանից հետո, երբ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանությունները «1990 թվականից սկսած այդպես էլ չկարողացան որեւէ փաստարկված կոմպրոմատ գտնել իմ դեմ» հհշականները անմիջապես «գտան» այդ կոմպրոմատը, ինչն էլ օրերս հրապարակեցին իրենց թերթերում։
Ճիշտ է, այդ «կոմպրոմատը» անմիջականորեն Գեղամյանին չի առնչվում, այլ նրա կնոջը՝ Անուշ Պլուզյանին, սակայն դա կարո՞ղ է որեւէ նշանակություն ունենալ Լ.Տեր-Պետրոսյանի թիմակիցների համար, որոնք խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել ԱՄ ղեկավարին։ Հիշեցնելով 1993թ. իբր արձանագրված դեպքը, հհշական թերթերից մեկը գրում է, որ «թեեւ մաքսային վարչության աշխատակիցները նրա կնոջը բռնել էին մաքսանենգության փորձ կատարելիս, սակայն նա այդպես էլ չի պատժվել»։
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ոչ միայն սույն «կոմպրոմատի», այլեւ ընդհանրապես Ա.Գեղամյանի դեմ իրականացվող սեւ քարոզչության վերաբերյալ իր պարզաբանումներն ու մեկնաբանությունները ներկայացրեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
-«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը նոյեմբերի 27-ին եւ դեկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսների ժամանակ փաստարկված եւ սկզբունքային գնահատականներ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյան-Վանո Սիրադեղյան զույգի իշխանավարության տարիներին կատարված բազում արյունալի հանցագործություններին։ Ինչպես նաեւ նշվեց գործող իշխանությունների կողմից դրանց իրավական գնահատականներ չտալու վտանգավորությունը։ Լեւոնի ու Վանոյի հիմնած վարչախմբի ավազակային էությունը բացահայտելիս ԱՄ-ն իր պարտքն է համարում մեկ անգամ եւս նախազգուշացնել մեր ժողովրդին այն աղետալի զարգացումների մասին, որով հղի է նրանց քաղաքական վերակենդանացումը։
Անզոր լինելով մեր բերած հիմնավորումներին հակադրել որեւէ հակափաստարկ` այսօր էլ Վանո Սիրադեղյանի կողմից (հիշեցնեմ, որ նա մարդասպանությունների կազմակերպիչ եւ պատվիրատու լինելու կասկածանքով հետախուզվում է Ինտերպոլի կողմից) վերահսկվող հհշական մամուլը որդեգրեց իրեն բնորոշ եւ հոգեհարազատ սեւ քարոզչություն։ Այն է՝ ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանին, նրա հարազատներին զրպարտելու գործելաոճը։
Այս գործում առավել աչքի ընկավ, դեռեւս 1999-2000թթ. տարբեր մարդկանց, այդ թվում՝ Ա.Գեղամյանի կնոջը զրպարտության, վիրավորանքի համար դատված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ներկայացնեմ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2000թ. հունվարի 27-ի կայացրած դատավճռից հատվածներ։
Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով։ Եւ դատաքննությամբ ու գործի փաստական տվյալներով դատարանը պարզեց, որ «Ա.Գեղամյանի ոսկու կարասը» վերնագրով հոդվածով Արտաշես Գեղամյանի կին Անուշ Պլուզյանին զրպարտել է ծանր հանցագործության կատարման՝ մաքսանենգության փորձ կատարելու մեջ, տարածելով նրան նշավակող ակնհայտ սուր հերյուրանք։ Ամբաստանյալ Ն.Փաշինյանի մեղքը ապացուցվել է իր կողմից տրված մասնակի խոստովանական ցուցմունքներով, իսկ բերված պատճառաբանությունները հերքվել են ձեռք բերված ապացույցներով։
Ամբաստանյալ Ն.Փաշինյանի մեղքը հիմնավորող ապացույցներ են նաեւ ՀՀ մաքսային վարչությունից ստացված գրությունն այն մասին, որ վարչության արխիվներում կամ հաշվապահական փաստաթղթերում Ա.Պլուզյանի վերաբերյալ որեւէ արձանագրություն կամ փաստաթուղթ չկա։ Ա.Պլուզյանի արտասահմանյան անձնագրի մեջ էջ 8-րդում կա նշում, որ նա Հայաստանից մեկնման իրավունք է ունեցել մինչեւ 1993թ. դեկտեմբերի 31-ը, սակայն այդ թվականին ՀՀ մաքսային սահմանը անցնելու վերաբերյալ որեւէ նշում չկա»։
Այսպիսով վերաքննիչ դատարանը Ն.Փաշինյանին մեղավոր ճանաչեց եւ վերջնական պատիժ նշանակեց՝ ազատազրկում մեկ տարի ժամկետով։ Բայց կիրառելով Քր.օր.-ի համապատասխան հոդվածը, դատարանը որոշեց դատավճռի կատարումը հետաձգել մեկ տարի ժամանակով։
-Ծիծաղելի կլիներ կարծել, թե նախկին ամբաստանյալն ու իր գործընկերները չգիտեին այդ դատավճռի մասին։ Այդ դեպքում, կրկին վերաթարմացնելով այս պատմությունը ի՞նչ նպատակ են հետապնդում։
-Այո, տրամաբանական հարց է ծագում, ի՞նչ նպատակ են հետապնդում Լեւոնի եւ Վանոյի կամակատար «Չորրորդ իշխանությունը», «Հայքը» եւ «Հայկական ժամանակը»՝ կրկին անդրադառնալով Ա.Գեղամյանի ընտանիքը զրպարտելուն։ Քաջատեղյակ լինելով, որ նույն զրպարտության, վիրավորանք հասցնելու համար Ն.Փաշինյանն արդեն իսկ 2000թ. դատապարտվել էր մեկ տարի պայմանական ազատազրկման։
Չեմ կարծում, թե խնդիր էին հետապնդում ցույց տալ, որ Ն.Փաշինյանի բնակության վայրի ոստիկանության բաժինը թերացել է կատարել վերաքննիչ դատարանի վճիռը՝ անհրաժեշտ հսկողություն չսահմանելով նրա վարքի վրա։ Ո՛չ։ Հհշական լրատվամիջոցների հաշվարկն այլ է. հերյուրանքներ տարածելով Ա.Գեղամյանի մասին՝ խնդիր ունեն շեղել մարդկանց ուշադրությունը իրենց հովանավորներ՝ Լ.Տեր-Պետրոսյան-Վանո Սիրադեղյան զույգի իշխանավարության տարիներին կատարված սահմռկեցուցիչ սպանություններից, ավազակություններից։
Երկրորդ՝ նախագահական առաջիկա ընտրությունների շեմին ցեխ շպրտելով Արտաշես Գեղամյան քաղաքական, պետական հեղինակավոր գործչի վրա, փորձում են թուլացնել նախագահ դառնալու նրա հնարավորությունները։ Դրանով իսկ գիտակցաբար եւ միտումնավոր անգնահատելի ծառայություն են մատուցում գործող իշխանություններին։
Երրորդ՝ հույս են փայփայում, որ Ա.Գեղամյանը դիմելու է դատարան՝ նույն զրպարտության համար հիշատակված թերթերի խմբագիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով։ Պարզ է, որ վերջիններս իսկույն կկերպարանափոխվեն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ կրկին կդիմի ԵԽԽՎ, ԵԱՀԿ, երկրից դուրս հազար ու մի տեղ, աղաղակելով, որ Հայաստանի Հանրապետությունում ճնշվում է խոսքի ազատությունը։
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքից հետո ակնհայտ դարձավ, որ հհշական տղերքը գնալով մարում են։ Եւ սա է պատճառը, որ խիստ անհրաժեշտություն առաջացավ գզրոցներից հանել սադրանքի փորձված միջոցները։ Մասնավորապես այնպիսին, ինչպիսին էր «անհայտ» մարդկանց կողմից շուտափույթ կազմակերպված «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան մուտքի պայթյունը։ Համոզված եմ՝ առաջիկայում էլ կլինեն սադրիչ նոր գործողություններ։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւակերպած եւ նոյեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկու երկրներում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Վերջերս Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթով սկիզբ առավ 90-ականներին էներգետիկայի ոլորտում թույլ տրված չարաշահումների առնչությամբ «ժխտումների» ու «հերքումների» մի շարք։ Կեղծիքների ...ԳԱԶԱՏԱՐ
Շարունակվում է Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունը, որը մեկնարկել է հունիսին: Ինչպես տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, գազատարի երկու հատվածներում՝ Քաջարան-Սիսիան ...60 ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ախալքալաքի շրջանում գործում է 67 դպրոց, այդ թվում՝ 2 հայ-վրացական, 5 վրացական, 60 հայկական: Ըստ Ա-ԻՆՖՈ-ի՝ դպրոցականների թիվը 9500 է: Շրջանի դպրոցներում առկա է «Հայ ժողովրդի պատմության», հայոց, ռուսաց ...ՊԱՏՄԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման 93-րդ հորիզոնականին ավարտեց իր համար որոշ առումով պատմական մրցաշրջանը։ Սա ամենեւին էլ մեր թիմի բոլոր տարիների լավագույն արդյունքը ...«ՄԻԼԱՆԸ»՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տիտղոսը վերադարձավ Եվրոպա։ Ճապոնիայում ավարտված համաշխարհային ստուգատեսի եզրափակիչ խաղում իտալական «Միլանը» 4։2 հաշվով պարտության մատնեց արգենտինական «Բոկա Խունիորսին»։ ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), կմասնակցեն 2008 թվականի հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունենալիք ...ԿԱՄՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հիրավի սենսացիոն արդյունքով Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությունը։ Եզրափակիչ խաղում ամերիկացի Գատա Կամսկին 2,5։1,5 հաշվով առավելության հասավ իսպանահպատակ Ալեքսեյ Շիրովի ...ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋԱՄՏԵԼ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ԱՄՆ դեսպանատանը ասուլիս էր հրավիրել գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ Փենինգտոնը հոկտեմբերի վերջին՝ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ջոզեֆ Փերինայի հետ կանչվելուց հետո է ...ԻՆՉՈՒ Է ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱյն բանից հետո, երբ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանությունները «1990 թվականից սկսած այդպես էլ չկարողացան որեւէ փաստարկված կոմպրոմատ գտնել ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դեկտեմբերի 10-13-ը Թբիլիսիում կայացած խորհրդարանական վեհաժողովի արդյունքները երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց մեր խորհրդարանական պատվիրակության ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻնչ կտա երրորդ օպերատորի մուտքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մրցույթ հայտարարել բջջային կապի շուկայում երրորդ օպերատոր ներգրավելու նպատակով։ Բջջային կապի ոլորտում ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանԵրեւանի քաղաքապետարանը ամանորյա տոներին սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու տոնական շքեղ հանդիսությունների, որոնք տեղի կունենան Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումների շարքը կսկսվի դեկտեմբերի ...ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Պարոն Հակոբյան, մոտենում է ձեր ղեկավարած գերատեսչության աշխատողների մասնագիտական տոնը: Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի ազգային ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻնչպես հայտնի է, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը 1998թ. իր հրաժարականի ելույթի մեջ Հայաստանի բնակչությանը սարսափեցնելու եղանակ էր գտել՝ «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»։ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՏԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգային 10 հարցով։ Խորհրդարանն աշխատանքն սկսեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ...ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Իջեւանում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` ստանալով 3 774 ձայն:ՄԵՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Հայաստանի ԿԸՀ-ն հրավեր է ստացել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից՝ հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում ...Մ.ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ախալքալաքում դեկտեմբերի 15-ին Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու՝ Ախալքալաքի շրջանում նախընտրական շտաբի ղեկավարները հանդիպել են բնակչության հետ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախընտրական ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում տեղի կունենա մոնիտորինգ: ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻզմիրի սուրբ Անտուան կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա արարողությունից հետո մարդկանց հետ հրաժեշտի պահին արարողությանը մասնակից 19-ամյա Ռամազան Բայը դանակահարել է Սելջուքի սուրբ Մարիամ եկեղեցու քահանա, 55-ամյա ...ԴԵՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Ադրբեջանցիների 80 տոկոսը, համաձայն վերջերս Ադրբեջանում անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմը վերսկսելուն:ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում 2008թ. շինթույլտվությունների տրամադրման կարգը կխստացվի, ժամկետների խախտման համար տնտեսական լուրջ տույժեր կնախատեսվեն: Երեկ այդ մասին տեղեկացրել ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Այս տարի Երեւան է բերվել 34 ձնահավաք մեքենա, որոնք համալրել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների տեխնիկական պարկերը: Ներկայումս մայրաքաղաքում կա ձնահավաք 55, աղ եւ ավազ ցանող՝ ...ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 2Երեւանի Նոր Նորք համայնքի 7-րդ զանգվածում դեկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ունիվերսամին հարակից ձորն է ընկել թիվ 14 համարի երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի «37-12Տ» պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում ...ԿԱՐԴԻՆԱԼՆ ՈՒ ԲՈՆԱՍՅԵՆ ԿՓՐԿԵ՛Ն ՖՐԱՆՍԻԱՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5Անկեղծ լինենք, պարոնայք. իսկական հայն ատում է ընդհանրապես ցանկացած իշխանություն։ Ըստ որում՝ մեր մարդը խստիվ տրամաբանող է եւ միշտ հետեւողական ու արդարամիտ։ Վատ իշխանությանը նա չի սիրում, որովհետեւ այն ...ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Հայաստանում «Ադրբեջանի շաբաթվա» անցկացման վերաբերյալ: Պատասխանելով APA լրատվական գործակալության այս հարցին՝ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է. «Մենք դրական ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Խազար Իբրահիմը Հայաստանում «Ադրբեջանի շաբաթ» անցկացվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ «երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ:ՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Ցավոք սրտի, հասարակական անվտանգության առումով, ընտրությունների ժամանակաշրջանը մեզանում դեռեւս ընկալվում է որպես պայթյունավտանգ լարվածության ...ԼԵՎՈՆԸ ՍԱՍՏԻԿ ՎԱԽԵՑԱԾ Է
«Եթե առաջին հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ն անվանապես խստորեն քննադատեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա երկրորդ հանրահավաքի իր ելույթում տոնայնությունը փոխեց, սիրտը բարակեց, ջիգրոտեց, սկսեց հիշել ...ՇՈՒՏՈՎ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Սեփ.լրտվ.Ե՞րբ կլուծվի Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հարցը։ «Գիտեք, որ մի քանի ամիս առաջ դեսպան առաջադրված թեկնածուի անունը հետ վերցվեց։ Դա Սպիտակ տան որոշումն էր։ Կառաջադրվի ...ԱՌԱՋԱՐԿԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ լավատեսություն է ներշնչում, մասնավորապես, այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է ընտրողների հետընտրական «էքզիթփոլ» հարցման արեւմտյան ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

