
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԸ ԼԻՆԵՆ
- 2006 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի ղեկավար Լեւոն Չախմախչյանը ձերբակալվեց «Տրանսաերո» ավիաընկերության գրասենյակից դուրս գալու պահին, որտեղ նրան հրավիրել էր «Տրանսաերոյի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Ալեքսանդր Պլեշակովը։

Պաշտոնական հաղորդագրություններն ու ԶԼՄ-ների մեկնաբանությունները, մեղմ ասած, հակասական էին։ Հայտնաբերվե՞լ էր, թե՞ ոչ ձերբակալության պահին սենատորի մոտ 300 հազար դոլար։ Արդյոք նրա՞ն էր պատկանում այդ պորտֆելը։ Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ, 2007 թվականի փետրվարի 1-ին Չախմախչյանը կալանավորվեց, իսկ նոյեմբերի 6-ին Մոսկվայի քաղաքային դատարանում սկսվեց փակ դատավարությունը։
Հարցերը շատ են։ Դրանցից մի քանիսին «Նեզավիսիմայա գազետա» ռուսաստանյան հեղինակավոր թերթում պատասխանում է ԳԱՅԱՆԵ ՅՈԼՅԱՆԸ՝ Լեւոն Չախմախչյանի կինը։
-Ձերբակալության դրվագները բազմիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ։ Բայց ամեն անգամ դրանք հիշեցնում էին վատ մոնտաժված ֆիլմ. առանձին՝ ձերբակալվածը, առանձին՝ դոլարներով պորտֆելը...
-Բազմիցս ես զրուցել եմ այդ մասին ամուսնուս հետ, որը կատարվածից եւ այդօրինակ «տեսահնարքներից» հետո ծանր հիվանդացավ ու մինչեւ 2007 թվականի փետրվարի 1-ը բուժվում էր մոսկովյան մի կլինիկայում։ 2006 թվականի հունիսի 2-ին «Տրանսաերո» ավիաընկերության գրասենյակում ոչ մի հանդիպում ծրագրված չէր։ Օրվա առաջին կեսին Պլեշակովը քանիցս համառորեն զանգել էր Լեւոն Խորենովիչին եւ տարբեր պատրվակներով համոզել այցելել իրեն, նույնիսկ sms էր ուղարկել։
Ճանապարհին ամուսինս հուշանվեր գդալ էր գնել։ Դրանով եկել էր հանդիպման, իսկ աշխատասենյակից դուրս եկել «Տրանսաերոյի» ինքնաթիռի հուշանվերային փոքրիկ մակետով, որը ձեռքին էլ նրան ձերբակալել էին։ Ինչպեսեւ Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի եւս մեկ ներկայացուցչի։
Ուշադրություն դարձրեք. նրանց ձեռքին եւ մոտակայքում փողերով լեցուն ոչ մի պորտֆել չի եղել։ Պորտֆելը բերել է ինչ-որ ուրիշ անձնավորություն։ Հարց է ծագում. ո՞վ եւ որտեղի՞ց այդչափ պատրաստակամորեն «տեղադրեց» այդ պորտֆելը հեռուստախցիկների առաջ։ Ո՞ւմ «մատիկները» մնացին դրա վրա։ Չէ՞ որ մատնահետքերի դատական փորձաքննությունը աներկբա հաստատեց, որ Լեւոն Չախմախչյանի եւ ասոցիացիայի աշխատակցի մատնահետքերի նշույլ անգամ չկա։
Ծանոթանալով գործի նյութերին՝ ամուսինս ուշադրություն դարձրեց, որ այն պորտֆելը, որն Ալեքսանդր Պլեշակովն իբր փոխանցել էր ասոցիացիայի աշխատակցին եւ հեռուստատեսությամբ ցուցադրվող փողերով լեցուն պորտֆելն ընդհանրապես տարբեր չափերի էին։ Քննությանը այդ եւ այլ ակնհայտ հարցերը, չգիտես ինչու, տարակուսանք չպատճառեցին։ Փոխարենը՝ այդ ներկայացման ռեժիսորի մի կամակատար անմիջապես լուր տարածեց ԶԼՄ-ներում. պորտֆելը դուրս է բերել կա՛մ Չախմախչյանը, կա՛մ էլ ասոցիացիայի աշխատակիցը։
Ըստ որում, ի դժբախտություն սադրիչ ֆարսի կազմակերպիչների, նույնիսկ տեսամոնտաժը, ինչը հաստատում է վիդեոտեխնիկական դատական փորձաքննությունը (նկարահանումն արվել է գաղտնի տեսախցիկով), չօգնեց փոխել իրավիճակը։ Դրա համար էլ հենց այդպես ցույց էին տալիս. առանձին՝ ձերբակալվածները, առանձին՝ փողերը։ Իսկ այ, հուշանվերները ցույց չտվեցին. ձեռնտու թեմա չէր...
-Այսինքն՝ կարծում եք, ԶԼՄ-ների հրամցրած հակասական, կանխակալ տեղեկատվությունը պատահական չէ՞։
-Կարծում եմ՝ նման գործերում պատահականություններ չեն լինում։ Պայքար հայտարարեցին կոռուպցիայի դեմ։ Ընթերցողների եւ հեռուստադիտողների վրա տեղեկատվական տարափ տեղացին։ Հասարակական կարծիքը ձեւավորվում էր ակտիվորեն ու արագ. «նրանք մեղավոր են»՝ դեռ մինչեւ քննություն ու դատավարություն։ Մի՞թե դա թույլատրելի է մի երկրում, որտեղ իշխում է օրենքը։
«Չախմախչյանի գործում» կան ամենատարբեր դատական ատյանների որոշումներ, որոնք ակնբախորեն եւ բացահայտորեն հակասում են միմյանց, բայց... մտել են օրինական ուժի մեջ, չեղյալ չեն հայտարարվել եւ գործում են միաժամանակ։ Ըստ որում՝ բացակայում է քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դաշնային խորհրդի համաձայնությունը, այսինքն՝ Լեւոն Չախմախչյանը զրկված չէ անձեռնմխելիությունից, հետեւաբար նկարահանելով ամուսնուս հետ հանդիպումները, Պլեշակովն ինքն է խախտել օրենքը։
Չեմ խոսում արդեն գործող սենատորի հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսման մասին։ Համարում եմ նաեւ, որ քննության ընթացքում Լեւոն Չախմախչյանի վրա փորձել են ճնշում գործադրել։ Մեզ կես տարի շարունակ տեսակցության թույլտվություն չէին տալիս։ Գլխավոր դատախազության քննիչի օգնականներից մեկը կոպիտ ձեւով վիրավորեց նրան՝ ոտնահարելով ազգային արժանապատվությունն ու հարվածելով գլխին։ Գործի նյութերում առկա են «հայկական ազգության անձնավորություն» կարգի ձեւակերպումներ։ Եւ այլն։
Բայց ամեն ինչ ընթանում է այնպես, ասես ինչ-որ մեկի համար այդ խախտումներն ու անհամապատասխանությունները չեն փոխում գործի էությունը եւ ամբաստանյալները դեռեւս դատից առաջ մեղավոր են ճանաչվում նրանում, ինչը դեռ պետք է ապացուցել։ Գուցե դատավարությունը փակ է հենց նրա համար, որ նման «նրբերանգները» հայտնի չդառնա՞ն հասարակությանը։ Եզրահանգումը գալիս է ինքնաբերաբար. ինչ-որ մեկին դա պետք է...
-Ձեր կանխատեսումները՝ դատարանի որոշման հեռանկարների վերաբերյալ։
-Լեւոն Չախմախչյանի պրոֆեսիոնալ ողջ գործունեությունը նվիրված է ռուսաստանյան պետությանն ու հասարակությանը ծառայելուն, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը հնարավորինս օժանդակելու ձգտմանը։ Նա Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի նախաձեռնողներից մեկն էր։ Եւ այսօր էլ նվիրված է երկու երկրների ժողովուրդների միջեւ եղբայրության ու բարեկամության ամրապնդման պատմական գաղափարին։
Հայաստանում, որտեղ ցավով ու տարակուսանքով արձագանքեցին Լեւոն Չախմախչյանի հետ կատարվածին, լավ են հիշում Նիկոլայ Ռիժկովի գլխավորած ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնում նրա անձնվեր մասնակցությունը Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացմանը։ Մի խոսքով, անչափ կուզենայինք հուսալ, որ «արդարադատություն» եւ «արդարություն» հասկացությունների միջեւ ընդհանուր շատ բան կա։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ «ԱՐՄԱՎԻԱՆ»
ԴՄԻՏՐԻ ԱՏԲԱՇՅԱՆ Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու
Ինչպես հայտնի է, քաղաքացիական ավիացիան կոչված է ապահովելու իր քաղաքացիների տեղաշարժման ազատության՝ մարդու հիմնական իրավունքներից մեկը։ Հենց այդ իրավունքների եւ հնարավորությունների հանրագումարն էլ ձեւավորում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Այսօր Լ.Տեր-Պետրոսյանը եւ հհշականները իրենց իրավունք են վերապահում վիճարկել ցրտի ու մթի տարիներին թույլ տրված, էներգետիկ ճգնաժամի պատճառ հանդիսացած չարաշահումները։ Գուցե ցրտի ու մթի ...ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄՊԿ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Երեկ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստը
Ինչպես նիստի բացման ժամանակ նշեց մաքսային կոմիտեի նախագահ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, մեր երկրի ...ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՍՏԵՂԾՎԻ
Եվրամիության անդամ 27 երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարել են Կոսովոյի կարգավիճակի հարցը շուտափույթ լուծելու անհրաժեշտության մասին: «Կոսովոյի կարգավիճակի հարցի կարգավորումը պետք է ապահովի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման տալու գործընթացում միայն մեկ մրցութային մասնակցի առկայությունը ենթադրում է, որ այս դեպքում պետությունն ինքն է պարտավորվում անել ամեն ինչ՝ ապահովել այդ ընկերության ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ձյան տեղումների պատճառով ընդհատվել է Տրանսկովկասյան մայրուղով Անդրկովկասի հետ Ռուսաստանի հաղորդակցությունը: Առայժմ դժվար է կանխատեսել, թե որքան ժամանակով է դադարեցված համերկրային մայրուղու աշխատանքը, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 28
Հհշականների հայտարարությունն այն մասին, թե նախագահական ընտրությունների նախօրեին Տեր-Պետրոսյանի վարկանիշը կլինի առնվազն 55 տոկոս, զայրույթի եւ ուրախության արցունքներ քամեց սրտացավ հպատակների աչքերից։ Նախկին ...ՁՅՈՒՆԵ ՄԱՐԴԸ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի անոմալ երեւույթների բաժին 3
2012 թվական, նոյեմբերի 15։ Անոմալ երեւույթների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները դեպի ՀՀՇ վարչության շենք կազմակերպած հերթական գիտարշավի ժամանակ հայտնաբերեցին եւ ահռելի դժվարությամբ՝ հատուկ ցանցերի ...ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽԵՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԽՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխուժացրել է «միջնորդական» ջանքերը՝ շտապելով օր առաջ համաձայնեցնել կարգավորման հիմնական սկզբունքների փաթեթը, որ համանախագահները գրավոր փաստաթղթի տեսքով Օսկանյան-Մամեդյարով ...ԶՐՊԱՐՏԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Որքան լայն թափ է հավաքում նախընտրական քարոզարշավը, այնքան ավելանում են հհշական մամուլում տպագրվող բացահայտ զրպարտչական նյութերը։ Սակայն, կարծում ենք, խիստ մեղմ կլինի որպես «զրպարտություն» բնորոշել երեկ ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 4Այսօր, երբ հհշականները կոկորդ պատռելով Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա պաշտոնավարման շրջանի «բարեմասնություններն» են թվարկում, նույն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին հենց նրան էին համարում հիմնական մեղավորը։ ...ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի ուկրաինական համայնքը նախագահական ընտրություններում կաջակցի այն թեկնածուին, որն աշխատել է եւ իր ներդրումն ունի Հայաստանի զարգացման գործում: Ինչպես երեկ ասաց Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ ընդլայնված նիստ էր հրավիրել, որի ընթացքում պաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացրեց Հայաստանի ...ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՄՈՒՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դորտմունդյան կոնֆերանսի շրջանակներում ադրբեջանական ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 6-9-ն ընթացած Մերձմոսկովյան հերթական 12-րդ հանդիպման արդյունքները երեկ ՀԴԿ գրասենյակում ներկայացրին հայկական պատվիրակության ...ՀԱՅԵՐԻ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲրյուսելում երեկ անցկացվել է եվրոպահայերի՝ «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով մոտ չորսժամյա ցույց: Ինչպես ասաց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը, եվրոպական 11 երկրներից ...ԴԱՏԱՐԿ ՋԵԲՈՎ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՓԱՆՈՍ ՋԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի նախօրեին արած «սենսացիոն բացահայտումներից» թերեւս ամենաուշագրավն այն էր, երբ համոզված պնդեց, թե «նախկին նախագահը բացարձակապես խնդիր չի դրել դառնալու հանրապետության ...ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԷԹՆՈՍԻՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր ՇՄԱՎՈՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ եւ քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ
Նյութը կրոնական հանդուրժողականությունն էր։ Հետաքրքիրն այն է, որ այսօր զանազան վերլուծաբաններ ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՍԵՎ-ՍՊԻՏԱԿԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Օրենքը չի արգելում, չէր էլ կարող արգելել նախկին նախագահին՝ առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, այնուհանդերձ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանի հայտը չի տեղավորվում ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԸ ԼԻՆԵՆ
2006 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի ղեկավար Լեւոն Չախմախչյանը ձերբակալվեց «Տրանսաերո» ավիաընկերության գրասենյակից դուրս գալու ...ՄԵԾԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Հայէկոնոմբանկը» ստացել է 15 մլն դոլարի սինդիկացված վարկ
«Հայէկոնոմբանկը» Վերակառուցման եւ զարգացման եվրոբանկի հետ համատեղ երեկ կնքեց 15 մլն դոլար ընդհանուր գումարով սինդիկացված (միասնական) վարկային ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԴՈՊԻՆԳԸ ՔԻՉ Է ՀՐԱՊՈՒՐՈՒՄ
Ֆուտբոլում դոպինգի դեմ պայքարը հանգեցրել է նրան, որ այս մարզաձեւի ներկայացուցիչները 2006-07թթ. մրցաշրջանում ավելի քիչ են դիմել արգելված խթանիչների օգնությանը։ Այդ մասին հայտարարվել է Շվեյցարիայի Նիոն ...ԻՆՉՔԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՍ, ԱՅՆՔԱՆ ԹՈՒՐՔԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է
Սեփ.լրտվ.
«Մենք պիտի հասկանանք թուրքի մենթալիտետը եւ մեկընդմիշտ ականջի օղ անենք. ինչքան նահանջում ես, այնքան թուրքի ախորժակը բացվում է, եթե կարողացավ մատդ բռնել՝ ձեռքդ կկտրի, ձեռքդ բռնեց՝ գլուխդ կպոկի։ Մեր կողմից ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԻՉԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ
Բրիտանական «Ուորլդ Սոքեր» հանդեսը տարվա լավագույն մարզիչ է ճանաչել 1986-ից «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ալեքս Ֆերգյուսոնին։ Լրագրողների գնահատմամբ, 2-րդ տեղը շնորհվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ ...ԻՆՉՈՒ ԵՆ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԱԺ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ կարծիքով, ադրբեջանցիները «ոգեւորված են ոչ միայն եւ ոչ այնքան ԵԱՀԿ արտգործնախարարների մադրիդյան հանդիպումից, որովհետեւ այնտեղ ոչ մի նոր բան չի քննարկվել, այլ ադրբեջանական պատվիրակները ...ՄԱՔԼԱՐԵՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՐԿԱԽՈՍ
Ուշագրավ մրցանակ են սահմանել անգլերեն լեզվի մաքրության օգտին հանդես եկող կազմակերպության ներկայացուցիչները, որոնք «Դատարկախոսություն» անվանակարգի գլխավոր մրցանակը հանձնել են ֆուտբոլի Անգլիայի հավաքականի ...ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՄՈՒՐՈՒՄ
Սեփ.լրտվ.Ըստ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ. «Եթե Ադրբեջանը հետ է կանգնում խաղաղ բանակցային գործընթացից, Հայաստանը նույնպես պետք է հաշվի առնի այդ տարբերակը եւ դիտի որպես իր ազգային անվտանգության խնդիրները լուծելու տարբերակ։ ...«ՍՊԱՐՏԱԿԸ» ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ
Մոսկվայի «Սպարտակը» ընդհանուր առմամբ 80 հազար եվրո տուգանք կվճարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային փուլի ընթացքում իր երկրպագուների անվայելուչ վարքագծի համար։
Այդ գումարի 30 հազարը մոսկովյան ակումբը ...ԿՈՐՑՆԵԼՈՒ ԷԻՆՔ ՆԱԵՎ ԱՎԻԱՑԻԱՆ
Ինչպես պնդում է Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ ԴՄԻՏՐԻ ԱՏԲԱՇՅԱՆԸ, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը ավիափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում գնահատվում էր, ներկայիս փոխարժեքով, մոտ 1,2 մլրդ եվրո։ Ինքնաթիռների ...ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻՑ»
Ավստրալիան կարող է զրկվել թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշար անցկացնելու իրավունքից, քանի որ աշխարհամասի բաց առաջնությունը կկորցնի «Գրանդ սլամ» կարգավիճակը։
Ավստրալիայում մտահոգված են այն հանգամանքով, որ ...ԹՈՂ ՍՏԵՂԾԵՐ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳԾՈՎ ԿՈՄԻՏԵ
Սեփ.լրտվ.Որքանո՞վ արժանահավատ է ԼՏՊ-ի հայտարարությունը, թե իրեն ընդամենը 3 տարի է պետք մաքրելու «ավգյան ախոռները», որից հետո պատրաստ է առհավետ հրաժեշտ տալ քաղաքականությանը։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս ...ԳԼԽԱՎՈՐ ՖԱՎՈՐԻՏԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է
Անգլիական հռչակավոր «Ուիլյամ հիլ» բուքմեյքերական գրասենյակը հրապարակել է «Եվրո-2008»-ում հաղթելու մասնակից հավաքականների հավանականության գործակիցը։ Բրիտանացիների կարծիքով, չեմպիոնի կոչումը նվաճելու ...ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Անգլիայի իմիգրացիոն իշխանությունները մերժել են «Ուոթֆորդի» ֆուտբոլիստ Ալխասան Բանգուրի քաղաքական ապաստարան տալու խնդրանքը։ 19-ամյա մարզիկը շուտով կարտաքսվի Սիերա Լեոնե, սակայն, օգտվելով ակումբի աջակցությունից, ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ
2007 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Աշտարակի «Միկան» սկսել է իր ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Ինչպես ասաց «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, նախատեսվում է հավաքներ ...ՓԵՏՐՎԱՐԻՆ` ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ
Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է աշխարհի առաջնության «3 Q» խմբում Հունաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի թիմերի հետ: Հայաստանի հոկեյիստներն աշխարհի առաջնության մրցաշարում այս ենթախմբում ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1858 Ծնվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Վախճ. 1926 թ.-ին):
- 1915 Մահացավ հրապարագիր Տիգրան Արփիարյանը:
- 1969 Մահացավ գրականագետ Կոստան Զարյանը:
- 1985 Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ, պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

