
ՁՅՈՒՆԵ ՄԱՐԴԸ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ
- 2012 թվական, նոյեմբերի 15։ Անոմալ երեւույթների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները դեպի ՀՀՇ վարչության շենք կազմակերպած հերթական գիտարշավի ժամանակ հայտնաբերեցին եւ ահռելի դժվարությամբ՝ հատուկ ցանցերի օգնությամբ կարողացան բռնել տարօրինակ մի էակ։

Վերջինիս մասին գիտնականները տեղեկացել էին բազմաթիվ բոմժերից, որոնք ահա արդեն որերորդ տարին է պատսպարվում են ՀՀՇ վարչության շենքում անձրեւից ու ձյունից, այնտեղ խարույկ վառում, ճաշ եփում եւ երբեմն այնպիսի «միջոցառումներ» կազմակերպում, որոնց համեմատությամբ հին հռոմեական գինարբուքները բրեժնեւյան քաղբյուրոյի առաքինի նիստերն են հիշեցնում։
Բանն այն է, որ դեռեւս 2008 թվականի գարնանից պարտքերի քրոնիկական չվճարման պատճառով ՀՀՇ վարչության շենքում անջատեցին նախ հեռախոսները, այնուհետեւ լույսը, ջուրը։ Դրանից հետո շենքը աստիճանաբար դատարկվեց. առաջինը անհետացան վարչության անդամները, հետո այս ու այն կողմ ցրվեցին ակտիվիստներն ու գործավարները, դադարեց աշխատանքի դուրս գալ սպասարկող անձնակազմը, իսկ պահակներն իրենց խմիչքի տվեցին եւ միացան բոմժերին։
Այսպիսով, շենքն աստիճանաբար ամայացավ։ Սակայն որեւէ այլ կազմակերպությամբ կամ հաստատությամբ այն զբաղեցնելը անհնարին էր, քանզի պաշտոնապես ՀՀՇ-ն արդարադատության նախարարության կողմից լուծարված չէր հայտարարվել ու թղթի վրա շարունակում էր գոյություն ունենալ։
Որոշ ժամանակ այլ ընդդիմադիր կուսակցությունների ցրիչներն իներցիայով այստեղ էին բերում ստորագրելու համար համատեղ հայտարարությունների ու բաց նամակների նախագծեր, կլոր սեղաններին մասնակցելու հրավերներ, փնտրում գտնում դեռեւս մոլի գինեմոլ չդարձած գլխավոր պահակ ՀՀՇ-ի Գեւորիկին՝ հարյուրդոլարանոցի վրայի Ֆրանկլինի պես խիստ դեմքով, մի շիշ տնական օղի տալիս, եւ նա հաճույքով դրոշմում էր ցանկացած փաստաթուղթ՝ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի լքված աշխատասենյակում գտած մեծ կլոր կնիքով։
Բայց հետո Գեւորիկը հիվանդացավ սպիտակ տենդով, լրիվ խելքը թռցրեց, սկսեց բղավել, որ անպայման առաջադրվելու է 2013 թվականի նախագահական ընտրություններում եւ նրան ստիպված փոխադրեցին Ավանի հոգեբուժարան։
Մոտավորապես 2010 թվականին ՀՀՇ վարչության շենքում ապաստանած բոմժերի շրջանում ծնվեց մի գեղեցիկ առասպել՝ տեղական ձյունե մարդու մասին։ Նա հանկարծակի հայտնվում էր վաղուց հոսանքազրկված շենքի խավարի միջից, լայն բացում երախը՝ մերկացնելով ահռելի դեղին ժանիքները, կեղտի հաստ շերտով պատված ձեռքերով ճանկում մի կտոր երշիկ կամ լավաշ, երբեմն նրան հաջողվում էր գողանալ նույնիսկ կիսով չափ դատարկ օղու շիշը։ Այնուհետեւ նա անհետանում էր շենքի մութ ու փոշոտ միջանցքներում։
Շատ հաճախ մարդիկ լսում էին նրա դիվային քրքիջը, երբեմն էլ սրտաճմլիկ ոռնոցը։ Թե ինչ ապրեցին այդ ողջ ընթացքում խեղճ բոմժերը, կարելի է միայն կռահել։ Բացառված չէ, որ մինչ օրս նրանք կակազում են եւ տակներն անում։
Մի քանի անգամ ձյունե մարդուն նկատել էին վարչության նախագահի սենյակում՝ Տեր-Պետրոսյանի նկարը գրկած կամ վաղուց արդեն չաշխատող հեռախոսով խաղալիս։ Որոշ ականատեսներ պնդում էին, որ նա իսկը Ալիկ Արզումանյանն է այնտեղ դրած, բայց ավելի նիհարած, մյուսները հավատացնում էին, որ ձյունե մարդը, ինչպես ջրի երկու կաթիլ, նման է Երջանիկ Աբգարյանին, միայն թե ահռելի, գզգզված մորուքով, որից դուրս էին ցցված տաշեղներ ու կերակուրի մնացորդներ։
Ի դեպ, ոմանք հակված էին պնդելու, թե դա Վանո Սիրադեղյանի նյութականացած ոգին է։
Վերջապես այդ արտասովոր երեւույթով հետաքրքրվեցին գիտնականները։ Ճիշտ է, նրանք այդ ժամանակ զբաղված էին պատմական մեկ այլ ֆենոմենի գաղտնազերծմամբ։ Նրանց, մասնավորապես, շատ տարօրինակ թվաց, որ հնագիտական պեղումների ընթացքում մշտապես հայտնաբերում են դինոզավրերի ձվեր, իսկ այ, մամոնտների ձվերը մինչ օրս գտնված չեն, թեեւ նրանք շատ ավելի ուշ են վերացել։ Սակայն ձյունե մարդը, անշուշտ, անհամեմատ ավելի կարեւոր էր։
Գիտնականները ջանադրաբար խուզարկեցին դատարկ շենքի բոլոր տարածքները։ Ձյունե մարդու թաքստոցը հայտնաբերեցին զուգարանում։ Արարածը ոտքից գլուխ ծածկված էր երկար, գորշ մազերով, հագին ցնցոտիներն էին։ Նա ցատկոտում էր, չէր թողնում իրեն բռնեն, կծում էր, ճանկռում, թքում, անհոդաբաշխ բլբլում (հասկանալ հաջողվեց միայն «պայքար, պայքար մինչեւ վերջ» բառակապակցությունը) եւ ցույց էր տալիս ժամանակից քրքրված, դեռ 2008 թվականի նախագահական ընտրություններից մնացած քվեաթերթիկը։
Որեւէ կոնկրետ հհշական գործչի հետ նույնացնել ձյունե մարդուն առայժմ հնարավոր չէ։ Գիտնականների մեծամասնությունը հակված է այն վարկածին, որ դա, այնուամենայնիվ, հհշական է, որը խելագարվել է ժողովրդին ծառայելու հողի վրա եւ չի ցանկացել հեռանալ մեծ քաղաքականությունից։
Ձյունե մարդուն տեղավորել են հատուկ վանդակում, մասնագետները ձեռնամուխ են եղել նրա հետազոտմանը։
- «Հայոց Աշխարհ»-ի անոմալ երեւույթների բաժին
Քննարկում
gago գրել է:
dzer orn el kga erb nuyn janasirutyamb nor tererin kzarayeq.es cem sirum hhc-in nuynisk atum em, bays aravel cem sirum stor u tsaxu lragrognerin,ovqer mi aman borchov irans morn el ksaxen
Vishap գրել է:
Հոգով բոմժը վանկարկում է «բոմժ» բառը չիմանալով դրա էությունը, բոմժերի ձեռքի կեղտն իսկ չարժես:
Mephistopheles գրել է:
"Հայոց Աշխարհ"-ը միայն անոմալ երեւույթների բաժին ունի...մնացած բաժինների համար կադրեր չունեն...
Այն ինչ Քոչարյանի գլխում է այս թերթի էջերից կարելի է նույնությամբ իմանալ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ «ԱՐՄԱՎԻԱՆ»
ԴՄԻՏՐԻ ԱՏԲԱՇՅԱՆ Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու
Ինչպես հայտնի է, քաղաքացիական ավիացիան կոչված է ապահովելու իր քաղաքացիների տեղաշարժման ազատության՝ մարդու հիմնական իրավունքներից մեկը։ Հենց այդ իրավունքների եւ հնարավորությունների հանրագումարն էլ ձեւավորում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Այսօր Լ.Տեր-Պետրոսյանը եւ հհշականները իրենց իրավունք են վերապահում վիճարկել ցրտի ու մթի տարիներին թույլ տրված, էներգետիկ ճգնաժամի պատճառ հանդիսացած չարաշահումները։ Գուցե ցրտի ու մթի ...ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄՊԿ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Երեկ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստը
Ինչպես նիստի բացման ժամանակ նշեց մաքսային կոմիտեի նախագահ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, մեր երկրի ...ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՍՏԵՂԾՎԻ
Եվրամիության անդամ 27 երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարել են Կոսովոյի կարգավիճակի հարցը շուտափույթ լուծելու անհրաժեշտության մասին: «Կոսովոյի կարգավիճակի հարցի կարգավորումը պետք է ապահովի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման տալու գործընթացում միայն մեկ մրցութային մասնակցի առկայությունը ենթադրում է, որ այս դեպքում պետությունն ինքն է պարտավորվում անել ամեն ինչ՝ ապահովել այդ ընկերության ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ձյան տեղումների պատճառով ընդհատվել է Տրանսկովկասյան մայրուղով Անդրկովկասի հետ Ռուսաստանի հաղորդակցությունը: Առայժմ դժվար է կանխատեսել, թե որքան ժամանակով է դադարեցված համերկրային մայրուղու աշխատանքը, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 28
Հհշականների հայտարարությունն այն մասին, թե նախագահական ընտրությունների նախօրեին Տեր-Պետրոսյանի վարկանիշը կլինի առնվազն 55 տոկոս, զայրույթի եւ ուրախության արցունքներ քամեց սրտացավ հպատակների աչքերից։ Նախկին ...ՁՅՈՒՆԵ ՄԱՐԴԸ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի անոմալ երեւույթների բաժին 3
2012 թվական, նոյեմբերի 15։ Անոմալ երեւույթների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները դեպի ՀՀՇ վարչության շենք կազմակերպած հերթական գիտարշավի ժամանակ հայտնաբերեցին եւ ահռելի դժվարությամբ՝ հատուկ ցանցերի ...ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽԵՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԽՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխուժացրել է «միջնորդական» ջանքերը՝ շտապելով օր առաջ համաձայնեցնել կարգավորման հիմնական սկզբունքների փաթեթը, որ համանախագահները գրավոր փաստաթղթի տեսքով Օսկանյան-Մամեդյարով ...ԶՐՊԱՐՏԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Որքան լայն թափ է հավաքում նախընտրական քարոզարշավը, այնքան ավելանում են հհշական մամուլում տպագրվող բացահայտ զրպարտչական նյութերը։ Սակայն, կարծում ենք, խիստ մեղմ կլինի որպես «զրպարտություն» բնորոշել երեկ ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 4Այսօր, երբ հհշականները կոկորդ պատռելով Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա պաշտոնավարման շրջանի «բարեմասնություններն» են թվարկում, նույն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին հենց նրան էին համարում հիմնական մեղավորը։ ...ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի ուկրաինական համայնքը նախագահական ընտրություններում կաջակցի այն թեկնածուին, որն աշխատել է եւ իր ներդրումն ունի Հայաստանի զարգացման գործում: Ինչպես երեկ ասաց Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ ընդլայնված նիստ էր հրավիրել, որի ընթացքում պաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացրեց Հայաստանի ...ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՄՈՒՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դորտմունդյան կոնֆերանսի շրջանակներում ադրբեջանական ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 6-9-ն ընթացած Մերձմոսկովյան հերթական 12-րդ հանդիպման արդյունքները երեկ ՀԴԿ գրասենյակում ներկայացրին հայկական պատվիրակության ...ՀԱՅԵՐԻ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲրյուսելում երեկ անցկացվել է եվրոպահայերի՝ «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով մոտ չորսժամյա ցույց: Ինչպես ասաց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը, եվրոպական 11 երկրներից ...ԴԱՏԱՐԿ ՋԵԲՈՎ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՓԱՆՈՍ ՋԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի նախօրեին արած «սենսացիոն բացահայտումներից» թերեւս ամենաուշագրավն այն էր, երբ համոզված պնդեց, թե «նախկին նախագահը բացարձակապես խնդիր չի դրել դառնալու հանրապետության ...ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԷԹՆՈՍԻՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր ՇՄԱՎՈՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ եւ քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ
Նյութը կրոնական հանդուրժողականությունն էր։ Հետաքրքիրն այն է, որ այսօր զանազան վերլուծաբաններ ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՍԵՎ-ՍՊԻՏԱԿԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Օրենքը չի արգելում, չէր էլ կարող արգելել նախկին նախագահին՝ առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, այնուհանդերձ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանի հայտը չի տեղավորվում ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԸ ԼԻՆԵՆ
2006 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի ղեկավար Լեւոն Չախմախչյանը ձերբակալվեց «Տրանսաերո» ավիաընկերության գրասենյակից դուրս գալու ...ՄԵԾԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Հայէկոնոմբանկը» ստացել է 15 մլն դոլարի սինդիկացված վարկ
«Հայէկոնոմբանկը» Վերակառուցման եւ զարգացման եվրոբանկի հետ համատեղ երեկ կնքեց 15 մլն դոլար ընդհանուր գումարով սինդիկացված (միասնական) վարկային ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԴՈՊԻՆԳԸ ՔԻՉ Է ՀՐԱՊՈՒՐՈՒՄ
Ֆուտբոլում դոպինգի դեմ պայքարը հանգեցրել է նրան, որ այս մարզաձեւի ներկայացուցիչները 2006-07թթ. մրցաշրջանում ավելի քիչ են դիմել արգելված խթանիչների օգնությանը։ Այդ մասին հայտարարվել է Շվեյցարիայի Նիոն ...ԻՆՉՔԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՍ, ԱՅՆՔԱՆ ԹՈՒՐՔԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է
Սեփ.լրտվ.
«Մենք պիտի հասկանանք թուրքի մենթալիտետը եւ մեկընդմիշտ ականջի օղ անենք. ինչքան նահանջում ես, այնքան թուրքի ախորժակը բացվում է, եթե կարողացավ մատդ բռնել՝ ձեռքդ կկտրի, ձեռքդ բռնեց՝ գլուխդ կպոկի։ Մեր կողմից ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԻՉԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ
Բրիտանական «Ուորլդ Սոքեր» հանդեսը տարվա լավագույն մարզիչ է ճանաչել 1986-ից «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ալեքս Ֆերգյուսոնին։ Լրագրողների գնահատմամբ, 2-րդ տեղը շնորհվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ ...ԻՆՉՈՒ ԵՆ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԱԺ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ կարծիքով, ադրբեջանցիները «ոգեւորված են ոչ միայն եւ ոչ այնքան ԵԱՀԿ արտգործնախարարների մադրիդյան հանդիպումից, որովհետեւ այնտեղ ոչ մի նոր բան չի քննարկվել, այլ ադրբեջանական պատվիրակները ...ՄԱՔԼԱՐԵՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՐԿԱԽՈՍ
Ուշագրավ մրցանակ են սահմանել անգլերեն լեզվի մաքրության օգտին հանդես եկող կազմակերպության ներկայացուցիչները, որոնք «Դատարկախոսություն» անվանակարգի գլխավոր մրցանակը հանձնել են ֆուտբոլի Անգլիայի հավաքականի ...ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՄՈՒՐՈՒՄ
Սեփ.լրտվ.Ըստ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ. «Եթե Ադրբեջանը հետ է կանգնում խաղաղ բանակցային գործընթացից, Հայաստանը նույնպես պետք է հաշվի առնի այդ տարբերակը եւ դիտի որպես իր ազգային անվտանգության խնդիրները լուծելու տարբերակ։ ...«ՍՊԱՐՏԱԿԸ» ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ
Մոսկվայի «Սպարտակը» ընդհանուր առմամբ 80 հազար եվրո տուգանք կվճարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային փուլի ընթացքում իր երկրպագուների անվայելուչ վարքագծի համար։
Այդ գումարի 30 հազարը մոսկովյան ակումբը ...ԿՈՐՑՆԵԼՈՒ ԷԻՆՔ ՆԱԵՎ ԱՎԻԱՑԻԱՆ
Ինչպես պնդում է Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ ԴՄԻՏՐԻ ԱՏԲԱՇՅԱՆԸ, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը ավիափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում գնահատվում էր, ներկայիս փոխարժեքով, մոտ 1,2 մլրդ եվրո։ Ինքնաթիռների ...ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻՑ»
Ավստրալիան կարող է զրկվել թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշար անցկացնելու իրավունքից, քանի որ աշխարհամասի բաց առաջնությունը կկորցնի «Գրանդ սլամ» կարգավիճակը։
Ավստրալիայում մտահոգված են այն հանգամանքով, որ ...ԹՈՂ ՍՏԵՂԾԵՐ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳԾՈՎ ԿՈՄԻՏԵ
Սեփ.լրտվ.Որքանո՞վ արժանահավատ է ԼՏՊ-ի հայտարարությունը, թե իրեն ընդամենը 3 տարի է պետք մաքրելու «ավգյան ախոռները», որից հետո պատրաստ է առհավետ հրաժեշտ տալ քաղաքականությանը։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս ...ԳԼԽԱՎՈՐ ՖԱՎՈՐԻՏԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է
Անգլիական հռչակավոր «Ուիլյամ հիլ» բուքմեյքերական գրասենյակը հրապարակել է «Եվրո-2008»-ում հաղթելու մասնակից հավաքականների հավանականության գործակիցը։ Բրիտանացիների կարծիքով, չեմպիոնի կոչումը նվաճելու ...ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Անգլիայի իմիգրացիոն իշխանությունները մերժել են «Ուոթֆորդի» ֆուտբոլիստ Ալխասան Բանգուրի քաղաքական ապաստարան տալու խնդրանքը։ 19-ամյա մարզիկը շուտով կարտաքսվի Սիերա Լեոնե, սակայն, օգտվելով ակումբի աջակցությունից, ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ
2007 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Աշտարակի «Միկան» սկսել է իր ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Ինչպես ասաց «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, նախատեսվում է հավաքներ ...ՓԵՏՐՎԱՐԻՆ` ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ
Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է աշխարհի առաջնության «3 Q» խմբում Հունաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի թիմերի հետ: Հայաստանի հոկեյիստներն աշխարհի առաջնության մրցաշարում այս ենթախմբում ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1858 Ծնվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Վախճ. 1926 թ.-ին):
- 1915 Մահացավ հրապարագիր Տիգրան Արփիարյանը:
- 1969 Մահացավ գրականագետ Կոստան Զարյանը:
- 1985 Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ, պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

