
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ «ԱՐՄԱՎԻԱՆ»
- Ինչպես հայտնի է, քաղաքացիական ավիացիան կոչված է ապահովելու իր քաղաքացիների տեղաշարժման ազատության՝ մարդու հիմնական իրավունքներից մեկը։ Հենց այդ իրավունքների եւ հնարավորությունների հանրագումարն էլ ձեւավորում է երկրի օդային փոխադրումների շուկան։

Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը ավիափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում գնահատվում էր, ներկայիս փոխարժեքով, մոտ 1,2 մլրդ եվրո։ Ինքնաթիռների սեփական համակազմով այն ժամանակ փոխադրվում էր տարեկան 2,5 մլն ուղեւոր եւ փակվում այդ շուկայի 60 տոկոսը։ Զարգացման այն ժամանակվա տեմպերի պահպանման դեպքում, 2007 թվականին դա կարող էր հասնել մոտ 1,8 մլրդ եվրոյի։ Այդ շուկայի համար միշտ էլ բացահայտ ու սքողված պատերազմ է մղվել աշխարհի բազմաթիվ հայտնի ավիաընկերությունների միջեւ։
Սակայն, սկսած 1991 թվականից, Հայաստանում, հայտնի պատճառներով, տեղի ունեցավ ինչպես ուղեւորների, այնպես էլ բեռնափոխադրումների հետզհետե նվազում։ Երկրում նույնիսկ վտանգ առաջացավ իսպառ կորցնելու սեփական քաղաքացիական ավիացիան։ Բայց ահա 1996 թվականին «լույս առկայծեց թունելի վերջում». Հայաստան եկավ «Սիբիր» ավիաընկերությունը, որը մեր հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովի մասնակցությամբ ստեղծեց նոր ավիաընկերություն՝ «Արմավիան»։
Շատերին կասկածների տեղիք էր տալիս բաժնեմասերի հարաբերակցությունը. «Արմավիայի» բաժնետերերին պատկանում էր դրանց 30 տոկոսը, մինչդեռ 70 տոկոսը «Սիբիրինն» էր։ Եւ Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիան այն ժամանակ դեմ էր «Սիբիրի» գալստյանը։
Բանն այն է, որ ICAO միջազգային կազմակերպության հանձնարարականի համաձայն, որը միշտ պաշտպանում է իր անդամ երկրների ազգային շահերը (մեջբերում եմ հատված նշյալ փաստաթղթից). «Ավիափոխադրողի արտոնագիր տրվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որը հիմնական բիզնես ունի տվյալ երկրում»։ Իսկ «Սիբիրը» հիմնական բիզնես ուներ եւ ունի Ռուսաստանում։ Այս դրույթը հիմնված է ICAO-ի բազմամյա փորձի վրա, եւ պատահական չէ Ռուսաստանի Օդային օրենսգրքում նախատեսվում, որ «Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ավիացիոն ձեռնարկության ստեղծումը թույլատրվում է այն պայմաններով, որ օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է գերազանցի ավիացիոն ձեռնարկության հիմնական կապիտալի քառասունինը տոկոսը, դրա ղեկավարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ օտարերկրյա քաղաքացիների թիվը ավիացիոն ձեռնարկության ղեկավար մարմնում չի անցնում ղեկավար մարմնի կազմի մեկ երրորդից»։
Մինչդեռ մեր օրենսդրության մեջ նման սահմանափակումներ, ցավոք, չկան, եւ «Արմավիայի» հիմնադրման առաջին իսկ օրվանից այդպիսի ակնհայտ իրավական անհավասարակշռությունը հանգեցնում էր այն մտքին, որ այդ դաշինքը անհաղթահարելի հակասություններ կծնի եւ կփլուզվի։ Հենց դա էլ տեղի ունեցավ 2005 թվականի մայիսին, երբ «Սիբիրի» ղեկավարությունը որոշեց վաճառել «Արմավիայի» իր բաժնեմասը։ Օրինաչափ է, որ «Սիբիրը», պատկառելի գումարներ վաստակելով մեր շուկաներում, որեւէ սոցիալական պատասխանատվություն Հայաստանում գործնականում չէր կրում, ծախսեր չէր անում «Արմավիայի» նյութատեխնիկական բազայի զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով եւ նույնիսկ «Արմավիայի» հաշվառման ու հաշվետվության աշխատանքի հիմնական մասը կատարում էր Նովոսիբիրսկում, մշակման համար այնտեղ տանելով չվերթերի մասին ամբողջ հաշվետվությունն ու մյուս փաստաթղթերը։
Այդպես երկար շարունակվել չէր կարող։ Հայաստանից հեռանալուց հետո «Սիբիրը» թողեց միայն մի քանի վարձակալած ինքնաթիռ, վարձակալած շինություններ, մի քանի տասնյակ հնացած համակարգիչներ, բարձիթողի հաշվառում ու բազում խնդիրներ, իսկ «Արմավիան», ընդհանուր առմամբ, այսպես կոչված՝ «թղթային ավիաընկերության» կարգավիճակում էր։ Բայց ամեն դեպքում արդեն ակնհայտ էր, որ ավիացիոն բիզնեսը Հայաստանում կարող է եկամուտ բերել. յուրացվեց նոր, ժամանակակից ավիատեխնիկան, անձնակազմը սովորեց աշխատել շուկայական նոր պայմաններում։
«Արմավիա» ավիաընկերությունն այսօր փաստորեն Հայաստանի ազգային փոխադրողն է եւ հայկական օդագնացության անվերապահ առաջատարը։ Աշխարհի առաջատար ավիաընկերությունների հետ մեկտեղ, որոնց հետ նա ինտերգծային-համաձայնագրեր ունի, «Արմավիան» անդամակցում է ավիափոխադրումների ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններին՝ IATA-ին, ինչպես նաեւ MITA-ին եւ IATA Clearing House-ին, վաստակած հեղինակություն վայելելով ոչ միայն ավիափոխադրողների շրջանում, այլեւ ավիացիոն տեխնիկա արտադրողների եւ ֆինանսական միջավայրում։
Ավիաընկերությունում լուրջ ծախսերի հետ կապված աշխատանք է տարվում «Արմավիայի» ողջ գործունեությունը IATA-ի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Արդեն անցկացվել է ավիաընկերության աուդիտը (ստուգումը) IOSA (IATA Operational Safety) ծրագրով, որը ներառում է մոտ 900 չափանիշ։ Ստուգումն իրականացրել են IATA-ի արտոնագրած աուդիտորական կազմակերպությունները։ Դրա արդյունքները ցույց տվեցին միջազգային պահանջներին «Արմավիայի» համապատասխանության բարձր մակարդակը։
Աուդիտին պատրաստվելիս ավիաընկերությունն անցկացրեց կառուցվածքային եւ կազմակերպչական բարեփոխումներ։ Մասնավորապես ստեղծվեց ձեռնարկության Համակարգող խորհուրդը, Թռիչքների անվտանգության տեսչությունը վերակազմավորվեց Թռիչքների անվտանգության եւ որակի վերահսկողության տեսչության, ներդրվեց Թռիչքների անվտանգության վերաբերյալ անպատժիչ կամավոր իրազեկումների համակարգ եւ այլն։ IATA-ից սպասվող Համապատասխանության վկայագրի ստացումը «Արմավիայի» առջեւ կբացի համաշխարհային ավիափոխադրումների բոլոր, այդ թվում նաեւ հյուսիսամերիկյան շուկաները։ Ավիաընկերությունը մեծ ծախսեր է կատարում Թուլուզում եւ Դուբայում հատուկ վարժասարքերով ամառային անձնակազմերի մարզումների համար, որտեղ բացի տրանսպորտային եւ գործուղման ծախսերից, մարզումների յուրաքանչյուր ժամն արժե ավելի քան 300 դոլար։
Պետք է նկատի առնել նաեւ այն հանգամանքը, որ «Արմավիայի» հենակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որն աչքի է ընկնում ծառայությունների, ավիակերոսինի համեմատաբար բարձր գներով, եւ եթե այլ ավիաընկերություններ «Զվարթնոցում» ծախսեր են ունենում շաբաթական ընդամենը 1-4 անգամ, ապա «Արմավիայի» համար դրանք ամենօրյա հոգսեր են։ Այդ ամենի հետեւանքով անխուսափելիորեն բարձրանում է տոմսերի արժեքը։ Միաժամանակ 2007 թվականին «Զվարթնոցին» է բաժին ընկել չվերթերի հետաձգման բոլոր դեպքերի 40 տոկոսը, բայց դրանք գցում են հենց ավիաընկերության վարկը, քանի որ ուղեւորներին հայտնի չեն իրական մեղավորները։
Հաշվի առնելով մոտ ապագայում թղթե տոմսերից հրաժարվելու IATA-ի պահանջը, «Արմավիայում» աշխատանք է տարվում «E-ticketing»՝ «էլեկտրոնային տոմսի» տեխնոլոգիայի յուրաժամանակ ներդրման ուղղությամբ։ Իսկ դա նշանակում է նոր հոգսեր ու ծախսեր։ Ծախսեր են պահանջում նաեւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումն ու այլեւայլ գործերը, որոնք ժամանակի հետ կհանգեցնեն ավիաընկերության տնտեսական արդյունավետության աճի։
Օտարերկրյա մրցակիցների ակտիվությունը մեր երկնքում մշտապես աճում է։ Այսօր «Արմավիայի» բաժինը Հայաստանի մարդատար ավիափոխադրումների ընդհանուր շուկայում 41 տոկոս է, նա տեղափոխում է փոստի ընդամենը 17 տոկոսը եւ մեր շուկայի բեռների 21 տոկոսը, իսկ մնացածը փոխադրում են օտարերկրյա ավիաընկերությունները։ Դրանցից ոմանք դեմ չէին լինի մեր շուկա մտնել ոչ միայն գործընկերային, հավասարության հիմունքներով, այլեւ տիրոջ կարգավիճակով։
Այդ նպատակով նրանք դիմում են ցանկացած անվայել քայլի եւ ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ների ու ինտերնետի միջոցով վարկաբեկիչ հերյուրանքներ տարածում «Արմավիայի» մասին։ Հուրախություն նրանց, առ այսօր մեր շուկան բավականաչափ պաշտպանված չէ այդօրինակ ոտնձգություններից, ինչպես նաեւ տխրահռչակ «մաքուր երկինք» եւ մեզ պարտադրվող այլ ծրագրերից, որոնց իրականացումը կարող է հանգեցնել քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի սուվերենության բացարձակ կորստի։
Այդ միտումները պահպանվում են արդեն բավական երկար ժամանակ։ Դրանք վկայում են, որ շուկան «Արմավիայից» ավելի արագ է զարգանում եւ նրա ղեկավարությունը պիտի համապատասխան եզրահանգումներ անի։ Դա վերաբերում է ե՛ւ մարկետինգին, ե՛ւ ռազմավարական ծրագրավորմանը, եւ սակացուցակային ու տեխնիկական քաղաքականությանը, եւ դիստրիբյուտորային ցանցերի ու տեխնոլոգիաների զարգացմանը։ Դրանք պետք է ուղղորդել «Արմավիայի» համար գլխավոր խնդրի լուծմանը՝ նրա աճին։ Քանզի խնդիրների մեծ մասի պատճառը ընկերության ոչ մեծ չափերն են եւ օդանավերի սեփական համակազմի բացակայությունը։
Որոշակի առաջընթաց այս հարցում շուտով կլինի։ Ինչպես արդեն տեղեկացվել է, սեպտեմբերի 14-ին «Արմավիան» դարձավ «Սուպերջեթ» դասի ռուսաստանյան օդանավերի առաջին պատվիրատուն ԱՊՀ երկրներից։ Երեւանում անխախտ պայմանագիր ստորագրվեց «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» («թՐՈՋՊՈվրՍՌպ րՈՎՏսԴՑօ հցւՏչՏ»՝ «ԳՍՍ») ընկերության հետ՝ թռիչքի մեծ հեռահասությամբ «Սուպերջեթ-95LR» երկու օդանավերի գնման վերաբերյալ եւ էլի երկու օդանավ ձեռք կբերվի արտոնյալ պայմաններով։ Պայմանագիրը ստորագրեցին «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը եւ ԳՍՍ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Սուբոտինը։ Փորձագետների գնահատմամբ, 55-60 մլն դոլար արժողության գործարքը ֆինանսավորելու է Ռուսաստանի Արտաքին առեւտրի բանկը։ «Արմավիա» ավիաընկերության «Սուպերջեթ-95LR» առաջին ինքնաթիռի առաքումը ծրագրված է 2008 թվականի տարեվերջին։
Ըստ էության, դա վերջին 15-20 տարիներին ինքնաթիռների առաջին խոշոր գնումն է Հայաստանում։ Ճիշտ է, «Սուպերջեթ-95LR»-ը համեմատաբար փոքր՝ 95 տեղանոց ինքնաթիռ է փոքր եւ միջին հեռավորության ավիագծերի համար։ Մինչդեռ Հայաստանը կարիք ունի ավելի տարողունակ ինքնաթիռների՝ հեռավոր եւ գերհեռավոր երթուղիների համար։
Ի դեպ, կես տարի առաջ ադրբեջանական «Azal»-ը ավելի քան 400 մլն դոլարի պայմանագիր ստորագրեց 2010 թվականին երեք Boeing-787 Dreamliner (250 ուղեւոր, հեռահասությունը՝ 15.500 կմ) եւ երկու Boeing-737-900 ER Next Generation (215 ուղեւոր, հեռահասությունը՝ մինչեւ 6000 կմ) նորագույն ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ։ Հարկ է նշել, որ «Azal»-ը օգտվում է պետական լայն աջակցությունից եւ ֆինանսավորվում հանրապետության բյուջեից։ Գուցե ժամանակն է, որ մեր կառավարությունն էլ մտածի «Արմավիային»՝ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից մեկին աջակցելու նոր եղանակների եւ նրա զարգացումը խթանելու մասին։
Ազգային ավիափոխադրողին անհրաժեշտ է անհապաղ ձեռք բերել ավիատեխնիկա, որը կարող է կապել Երեւանը Լոս Անջելեսի, Բուենոս Այրեսի, Սիդնեյի եւ այլ քաղաքների հետ, որտեղ ապրում են մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ։ Այդ երթուղիների ուղեւորները ներկայումս ստիպված են 2-3 անգամ ինքնաթիռ փոխել, ճանապարհի վրա ծախսելով 2 եւ ավելի օր։ Անմիջական հաղորդակցության հաստատումը թույլ կտա 30-35 տոկոսով իջեցնել ավիատոմսերի գները եւ կրկնակի կրճատել ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։ Արդյունքում այդ ուղղություններով ուղեւորների հոսքը կաճի 25-30 տոկոսով, իսկ մարդատար չվերթերի ծավալը կհասնի 180-200 մլն կիլոմետրի։
Առկա տվյալներով, միայն մեկ տարվա ընթացքում Երեւան-Լոս Անջելես-Երեւան երթուղով բոլոր ավիաընկերությունները փոխադրում են մոտ 40 հազար ուղեւոր. ստացվում է մոտ 50 մլն դոլար եկամուտ։ Ուղեւորների այդպիսի քանակի փոխադրման համար այսօր արդեն պահանջվում է տարեկան 120-130 չվերթ՝ յուրաքանչյուր ինքնաթիռում 280-300 զբաղված նստատեղով, այսինքն՝ շաբաթական 2,1-2,5 չվերթ։ Բայց ուղեւորների այդ հոսքից «Արմավիային» բաժին է ընկնում միայն 4,9 տոկոսը, իսկ այ, «Աերոֆլոտին»՝ 55,8%, British Airways-ին՝ 12,5%, Northwest-ին՝ 9,3%, Virgin Atlantic-ին 6,7% եւ այլն։ Ուրախալի էր իմանալ, որ արդեն 2008 թվականի գարնանը «Արմավիան» ծրագրում է թռիչքներ իրականացնել այդ երթուղով։
Այդ ծրագրերը կարող են կատարել այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են A-330-200-ը եւ A-340-200-ը, կամ «հեռահար» Boeing-ները, որոնք առավելագույնս համապատասխանում են մեր շուկային։ Ուրախացնում է այն փաստը, որ Եվրոպայում (Լե Բուրժե) եւ Դուբայում վերջերս տեղի ունեցած ավիացուցադրումների ժամանակ Մ.Բաղդասարովը հաջող բանակցություններ է վարել Airbus-ի, Boeing-ի եւ խոշորագույն բանկերի ներկայացուցիչների հետ՝ «Արմավիային» համապատասխան ժամանակակից ավիացիոն տեխնիկա մատակարարելու վերաբերյալ։
Այդ ամենն ամրապնդվում է նաեւ նյութատեխնիկական բազայի զարգացմամբ. «Sabena Technics» բելգիական հայտնի ընկերության հետ համաձայնագիր է կնքվել Երեւանում ինչպես «Արմավիայի», այնպես էլ այլ ավիաընկերությունների օդանավերի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման կենտրոն ստեղծելու մասին։
Հուսով եմ` մեր «Արմավիան» կկարողանա հաջողությամբ հաղթահարել աճի դժվարությունների հետ կապված բոլոր խնդիրները, հուսով եմ, որ մեր ազգային ավիափոխադրողին կտեսնենք համաշխարհային քաղաքացիական ավիացիայի առաջատարների շարքում։
- ԴՄԻՏՐԻ ԱՏԲԱՇՅԱՆ Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ «ԱՐՄԱՎԻԱՆ»
ԴՄԻՏՐԻ ԱՏԲԱՇՅԱՆ Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու
Ինչպես հայտնի է, քաղաքացիական ավիացիան կոչված է ապահովելու իր քաղաքացիների տեղաշարժման ազատության՝ մարդու հիմնական իրավունքներից մեկը։ Հենց այդ իրավունքների եւ հնարավորությունների հանրագումարն էլ ձեւավորում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Այսօր Լ.Տեր-Պետրոսյանը եւ հհշականները իրենց իրավունք են վերապահում վիճարկել ցրտի ու մթի տարիներին թույլ տրված, էներգետիկ ճգնաժամի պատճառ հանդիսացած չարաշահումները։ Գուցե ցրտի ու մթի ...ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄՊԿ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Երեկ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստը
Ինչպես նիստի բացման ժամանակ նշեց մաքսային կոմիտեի նախագահ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, մեր երկրի ...ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՍՏԵՂԾՎԻ
Եվրամիության անդամ 27 երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարել են Կոսովոյի կարգավիճակի հարցը շուտափույթ լուծելու անհրաժեշտության մասին: «Կոսովոյի կարգավիճակի հարցի կարգավորումը պետք է ապահովի ...ԵՐԿԱԹՈՒՂԻ
Հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման տալու գործընթացում միայն մեկ մրցութային մասնակցի առկայությունը ենթադրում է, որ այս դեպքում պետությունն ինքն է պարտավորվում անել ամեն ինչ՝ ապահովել այդ ընկերության ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ձյան տեղումների պատճառով ընդհատվել է Տրանսկովկասյան մայրուղով Անդրկովկասի հետ Ռուսաստանի հաղորդակցությունը: Առայժմ դժվար է կանխատեսել, թե որքան ժամանակով է դադարեցված համերկրային մայրուղու աշխատանքը, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 28
Հհշականների հայտարարությունն այն մասին, թե նախագահական ընտրությունների նախօրեին Տեր-Պետրոսյանի վարկանիշը կլինի առնվազն 55 տոկոս, զայրույթի եւ ուրախության արցունքներ քամեց սրտացավ հպատակների աչքերից։ Նախկին ...ՁՅՈՒՆԵ ՄԱՐԴԸ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի անոմալ երեւույթների բաժին 3
2012 թվական, նոյեմբերի 15։ Անոմալ երեւույթների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները դեպի ՀՀՇ վարչության շենք կազմակերպած հերթական գիտարշավի ժամանակ հայտնաբերեցին եւ ահռելի դժվարությամբ՝ հատուկ ցանցերի ...ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽԵՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԽՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխուժացրել է «միջնորդական» ջանքերը՝ շտապելով օր առաջ համաձայնեցնել կարգավորման հիմնական սկզբունքների փաթեթը, որ համանախագահները գրավոր փաստաթղթի տեսքով Օսկանյան-Մամեդյարով ...ԶՐՊԱՐՏԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Որքան լայն թափ է հավաքում նախընտրական քարոզարշավը, այնքան ավելանում են հհշական մամուլում տպագրվող բացահայտ զրպարտչական նյութերը։ Սակայն, կարծում ենք, խիստ մեղմ կլինի որպես «զրպարտություն» բնորոշել երեկ ...ԹԱՐՄԱՑՆԵՆՔ ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 4Այսօր, երբ հհշականները կոկորդ պատռելով Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա պաշտոնավարման շրջանի «բարեմասնություններն» են թվարկում, նույն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին հենց նրան էին համարում հիմնական մեղավորը։ ...ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի ուկրաինական համայնքը նախագահական ընտրություններում կաջակցի այն թեկնածուին, որն աշխատել է եւ իր ներդրումն ունի Հայաստանի զարգացման գործում: Ինչպես երեկ ասաց Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ ընդլայնված նիստ էր հրավիրել, որի ընթացքում պաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացրեց Հայաստանի ...ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՄՈՒՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դորտմունդյան կոնֆերանսի շրջանակներում ադրբեջանական ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 6-9-ն ընթացած Մերձմոսկովյան հերթական 12-րդ հանդիպման արդյունքները երեկ ՀԴԿ գրասենյակում ներկայացրին հայկական պատվիրակության ...ՀԱՅԵՐԻ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲրյուսելում երեկ անցկացվել է եվրոպահայերի՝ «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով մոտ չորսժամյա ցույց: Ինչպես ասաց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը, եվրոպական 11 երկրներից ...ԴԱՏԱՐԿ ՋԵԲՈՎ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՓԱՆՈՍ ՋԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի նախօրեին արած «սենսացիոն բացահայտումներից» թերեւս ամենաուշագրավն այն էր, երբ համոզված պնդեց, թե «նախկին նախագահը բացարձակապես խնդիր չի դրել դառնալու հանրապետության ...ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԷԹՆՈՍԻՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր ՇՄԱՎՈՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ եւ քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ
Նյութը կրոնական հանդուրժողականությունն էր։ Հետաքրքիրն այն է, որ այսօր զանազան վերլուծաբաններ ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՍԵՎ-ՍՊԻՏԱԿԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Օրենքը չի արգելում, չէր էլ կարող արգելել նախկին նախագահին՝ առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, այնուհանդերձ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանի հայտը չի տեղավորվում ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԸ ԼԻՆԵՆ
2006 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի ղեկավար Լեւոն Չախմախչյանը ձերբակալվեց «Տրանսաերո» ավիաընկերության գրասենյակից դուրս գալու ...ՄԵԾԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Հայէկոնոմբանկը» ստացել է 15 մլն դոլարի սինդիկացված վարկ
«Հայէկոնոմբանկը» Վերակառուցման եւ զարգացման եվրոբանկի հետ համատեղ երեկ կնքեց 15 մլն դոլար ընդհանուր գումարով սինդիկացված (միասնական) վարկային ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԴՈՊԻՆԳԸ ՔԻՉ Է ՀՐԱՊՈՒՐՈՒՄ
Ֆուտբոլում դոպինգի դեմ պայքարը հանգեցրել է նրան, որ այս մարզաձեւի ներկայացուցիչները 2006-07թթ. մրցաշրջանում ավելի քիչ են դիմել արգելված խթանիչների օգնությանը։ Այդ մասին հայտարարվել է Շվեյցարիայի Նիոն ...ԻՆՉՔԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՍ, ԱՅՆՔԱՆ ԹՈՒՐՔԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է
Սեփ.լրտվ.
«Մենք պիտի հասկանանք թուրքի մենթալիտետը եւ մեկընդմիշտ ականջի օղ անենք. ինչքան նահանջում ես, այնքան թուրքի ախորժակը բացվում է, եթե կարողացավ մատդ բռնել՝ ձեռքդ կկտրի, ձեռքդ բռնեց՝ գլուխդ կպոկի։ Մեր կողմից ...ՏԱՐՎԱ ՄԱՐԶԻՉԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ
Բրիտանական «Ուորլդ Սոքեր» հանդեսը տարվա լավագույն մարզիչ է ճանաչել 1986-ից «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ալեքս Ֆերգյուսոնին։ Լրագրողների գնահատմամբ, 2-րդ տեղը շնորհվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ ...ԻՆՉՈՒ ԵՆ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
ԱԺ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ կարծիքով, ադրբեջանցիները «ոգեւորված են ոչ միայն եւ ոչ այնքան ԵԱՀԿ արտգործնախարարների մադրիդյան հանդիպումից, որովհետեւ այնտեղ ոչ մի նոր բան չի քննարկվել, այլ ադրբեջանական պատվիրակները ...ՄԱՔԼԱՐԵՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՐԿԱԽՈՍ
Ուշագրավ մրցանակ են սահմանել անգլերեն լեզվի մաքրության օգտին հանդես եկող կազմակերպության ներկայացուցիչները, որոնք «Դատարկախոսություն» անվանակարգի գլխավոր մրցանակը հանձնել են ֆուտբոլի Անգլիայի հավաքականի ...ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՄՈՒՐՈՒՄ
Սեփ.լրտվ.Ըստ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ. «Եթե Ադրբեջանը հետ է կանգնում խաղաղ բանակցային գործընթացից, Հայաստանը նույնպես պետք է հաշվի առնի այդ տարբերակը եւ դիտի որպես իր ազգային անվտանգության խնդիրները լուծելու տարբերակ։ ...«ՍՊԱՐՏԱԿԸ» ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ
Մոսկվայի «Սպարտակը» ընդհանուր առմամբ 80 հազար եվրո տուգանք կվճարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային փուլի ընթացքում իր երկրպագուների անվայելուչ վարքագծի համար։
Այդ գումարի 30 հազարը մոսկովյան ակումբը ...ԿՈՐՑՆԵԼՈՒ ԷԻՆՔ ՆԱԵՎ ԱՎԻԱՑԻԱՆ
Ինչպես պնդում է Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ ԴՄԻՏՐԻ ԱՏԲԱՇՅԱՆԸ, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը ավիափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում գնահատվում էր, ներկայիս փոխարժեքով, մոտ 1,2 մլրդ եվրո։ Ինքնաթիռների ...ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻՑ»
Ավստրալիան կարող է զրկվել թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշար անցկացնելու իրավունքից, քանի որ աշխարհամասի բաց առաջնությունը կկորցնի «Գրանդ սլամ» կարգավիճակը։
Ավստրալիայում մտահոգված են այն հանգամանքով, որ ...ԹՈՂ ՍՏԵՂԾԵՐ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳԾՈՎ ԿՈՄԻՏԵ
Սեփ.լրտվ.Որքանո՞վ արժանահավատ է ԼՏՊ-ի հայտարարությունը, թե իրեն ընդամենը 3 տարի է պետք մաքրելու «ավգյան ախոռները», որից հետո պատրաստ է առհավետ հրաժեշտ տալ քաղաքականությանը։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս ...ԳԼԽԱՎՈՐ ՖԱՎՈՐԻՏԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է
Անգլիական հռչակավոր «Ուիլյամ հիլ» բուքմեյքերական գրասենյակը հրապարակել է «Եվրո-2008»-ում հաղթելու մասնակից հավաքականների հավանականության գործակիցը։ Բրիտանացիների կարծիքով, չեմպիոնի կոչումը նվաճելու ...ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Անգլիայի իմիգրացիոն իշխանությունները մերժել են «Ուոթֆորդի» ֆուտբոլիստ Ալխասան Բանգուրի քաղաքական ապաստարան տալու խնդրանքը։ 19-ամյա մարզիկը շուտով կարտաքսվի Սիերա Լեոնե, սակայն, օգտվելով ակումբի աջակցությունից, ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ
2007 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Աշտարակի «Միկան» սկսել է իր ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Ինչպես ասաց «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, նախատեսվում է հավաքներ ...ՓԵՏՐՎԱՐԻՆ` ՍԱՐԱԵՎՈՅՈՒՄ
Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է աշխարհի առաջնության «3 Q» խմբում Հունաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի թիմերի հետ: Հայաստանի հոկեյիստներն աշխարհի առաջնության մրցաշարում այս ենթախմբում ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1858 Ծնվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Վախճ. 1926 թ.-ին):
- 1915 Մահացավ հրապարագիր Տիգրան Արփիարյանը:
- 1969 Մահացավ գրականագետ Կոստան Զարյանը:
- 1985 Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ, պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

