
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
- Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականին։ Գալիք տարի, ԱՄԷ իշխանությունների նախաձեռնությամբ, մի շարք արարողություններով կնշանավորվի Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության տասնամյակը։

Այս միտքը շեշտվում էր Ռոբերտ Քոչարյանի ԱՄԷ կատարած երկրորդ այցի բոլոր հանդիպումների ժամանակ։ Ե՛ւ ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահայանին, ե՛ւ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ ալ Մաքթումը հատկապես ընդգծում էին, որ բարեկամ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի հյուր է Արաբական Էմիրություններում։
Նաեւ հիշեցնելով մեր երկրի ղեկավարի հնգամյա վաղեմության առաջին այցը, հավաստիացնում էին, որ անցած տարիների ընթացքում ՀՀ-ԱՄԷ հարաբերություններում արձանագրված ակներեւ առաջընթացը շարունակական է լինելու եւ ընդգրկելու է տնտեսության, առեւտրի, տուրիզմի, գյուղատնտեսության ու կենսագործունեության մյուս բոլոր ոլորտները զարգացնելու խոշորածավալ ներդրումային ծրագրեր։
Ինչպես նախագահի բոլոր արտերկրյա ուղեւորությունների ժամանակ, այս անգամ եւս ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հանդիպում ունեցավ նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Իր խոսքում Ռոբերտ Քոչարյանը նախ մատնանշեց, որ Ծոցի տարածաշրջանի պետությունների եւ մասնավորապես ԱՄԷ-ի հետ միջպետական հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցությունն ընդլայնելու ջանքերը շարունակական են լինելու։ Հիշեցնելով, որ ԱՄԷ իր նախորդ այցից անցել է ավելի քան հինգ տարի, նախագահը ընդգծեց. «էական առաջընթաց կա։ Աճել են ե՛ւ առեւտրաշրջանառության, ե՛ւ փոխադարձ ներդրումների ծավալները։ Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկման գլխավոր թեման եղել է տնտեսական ոլորտում համագործակցության խթանումը։ Նկատելի է նաեւ ԱՄԷ-ի իշխանությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ եւ երկուստեք տարբերակներ են մշակվում՝ փոխշահավետ համագործակցության համար»։
Պատմելով Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների մասին` Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ տնտեսական բարեփոխումների արդյունքներին։ Նա հավաստեց, որ տնտեսական առաջընթացը շարունակական է լինելու. «Մենք գիտակցում ենք, որ չունենք գազ, նավթ եւ հիմնական մեր ներուժը արդյունավետ կառավարումն է, նաեւ բարեփոխումների խորությունն ու արդյունավետությունը։ Հենց այս ընթացքի շնորհիվ է, որ վերջին յոթ տարիներին ունենք երկանիշ տոկոսային տնտեսական աճ։
Առաջընթացը ամրապնդվում է նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցության արդյունքում։ Հայաստանի պետական բյուջեն եւս շարունակաբար աճում է, ինչը մեզ հնարավորություն է տալիս առավել մեծ ուշադրություն բեւեռել սոցիալական հարցերի վրա։ Պետությունն արդեն խոշորածավալ ներդրումներ կատարելու հնարավորություն ունի, եւ տարեցտարի համարձակ ծրագրերի ֆինանսավորումն ավելանալու է»։
Նախագահը նշեց, որ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաեւ ժողովրդավարացման գործընթացներում. «Առաջին անգամ բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատեցին, որ անցած մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին։ Առաջիկա մարտահրավերը նախագահական ընտրություններն են, եւ մենք առնվազն նույն կարգի գնահատական ենք ակնկալում ստանալ։
Սակայն ժողովրդավարացումը միայն ընտրությունները չեն։ Դրանք ավելի շատ ստուգողական շեմ են, որոնք մենք հաղթահարել ենք։ Առջեւում է դատաիրավական բարեփոխումների վերջնական փուլը։ Նոր տարում կունենանք լիովին նորացված դատական համակարգ։ Գիտակցում ենք, որ կառուցվածքային եւ օրենսդրական բարեփոխումները արդյունք կարող են տալ, եթե փոխվի նաեւ դատավորների մտածելակերպը։ Սա շատ լուրջ եւ քրտնաջան աշխատանք է պահանջում։
Էապես բարելավվել է օրենսդրությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ընդլայնվել են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, իսկ հաջորդ տարի կընդունենք Երեւանի մասին օրենքը։ Արդյունքում իշխանությունը ապակենտրոնացնելու քաղաքականությունը վերջնական տեսքի կբերվի»։
Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ առաջիկա նախագահական ընտրությունների ենթատեքստում ներքաղաքական իրավիճակը թեեւ թեժանում է, բայց մնում է թույլատրելիի սահմաններում. «Առաջադրված թեկնածուներից ովքեր կգրանցվեն ու կմասնակցեն քվեարկությանը՝ ժամանակը դեռ ցույց կտա։ Հավատացած եմ, որ բոլոր զարգացումները կլինեն օրենքի շրջանակում։ Ընտրական օրենսգիրքը բարեփոխված է՝ հաշվի առնելով միջազգային մասնագետների բոլոր առաջարկները։ Այլեւս ոչ ոք չի կարող ասել, թե ընտրությունները թերի են անցկացվել օրենքների անկատարության պատճառով։ Քաղաքական կամք պետք է դրսեւորեն բոլորը»։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների զարգացումները. «Կարող եմ միանշանակ ասել, նաեւ որպես ԼՂՀ-ի նախկին նախագահ, ինչքան էլ նավթի գինը թանկանա, Ադրբեջանը այլեւս երբեք չի ունենա այն առավելությունը Հայաստանի նկատմամբ, որն ուներ 90-ականների սկզբին։ Իսկ եթե մենք ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը, ապա որեւէ վտանգ առաջիկայում չեմ տեսնում։
Իսկ հիմնախնդրի լուծումը պետք է փորձենք գտնել բանակցային ճանապարհով։ Եթե այսօր մեզ արվող կարգավորման առաջարկը լիներ 10 տարի առաջ, ապա կհամաձայնեինք առանց մտածելու։ Իսկ այսօր ավելին ենք ակնկալում՝ հաշվի առնելով ե՛ւ Հայաստանի ներքաղաքական կայունությունը, տնտեսական առաջընթացը ու միջազգային ընկալումը, ե՛ւ ԼՂՀ-ի փաստացի գոյությունը, որ անժխտելի փաստ է։
Ժամանակը աշխատում է նրա օգտին, ով կարողանում է փաստացի վիճակը այնպիսին դարձնել, որ այն հաշվի չառնել ոչ ոք չի կարողանա։ Ղարաբաղում պետականությունը կայանում է, եւ այս հանգամանքի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել։ Միայն գումարը չէ, որ որոշում է բանակի մարտունակությունը։ Պետության եւ տնտեսության էֆեկտիվությամբ Հայաստանը երկու գլուխ բարձր է, քան մեր հարեւանները»։
Ռ.Քոչարյանը վստահեցրեց, որ մեր երկրի ու ժողովրդի, նաեւ տնտեսական ու ընդհանրական անվտանգությունը եւս ապահովված է. «Միանշանակ է, որ Հայաստանը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունեցող երկիրն է։ Եւ ուշադրությունը բանակի նկատմամբ երբեք չի նվազել։ Վտանգը, սպառնալիքը, որ այսօր կա, պարտադրում է ամեն օր այլ կերպ վերաբերվել բանակին։ Համալրվում եւ թարմացվում է սպառազինությունը, բարելավվում են զինվորների եւ սպայական կազմի կեցության պայմանները, լուրջ աշխատանք է տարվում մարտական ոգի դաստիարակելու ուղղությամբ։ Բոլոր բաղադրիչները պատշաճ լուծումներ են ստանում։ Ուստի բանակում ե՛ւ բարոյահոգեբանական վիճակն է գոհացուցիչ, ե՛ւ ռազմական պատրաստականությունը»։
Հանդիպմանը մասնակցողների խնդրանքով նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ երկքաղաքացիության խնդրին. «Օրենքն ընդունել ենք։ Հաճույքով զեկուցում եմ ձեզ, որ կհետեւեն ենթաօրենսդրական հիմքերն ու միջավայրը ստեղծելու աշխատանքները։ Սփյուռքահայերի համար կսահմանվի Հայաստանի քաղաքացիությունն ընդունելու հեշտացված կարգ։ Երկքաղաքացիության կարգը կսկսի գործել արդեն գալիք տարվանից։ Այս խնդրի շուրջ բոլոր վեճերն ինձ անհասկանալի են։ Ի վերջո, բոլոր խնդիրները հաղթահարված են»։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 10-ից հետո, այս երկրամասի շուրջը ծավալվող միջազգային-քաղաքական զարգացումներն այնքան սրընթաց են ծավալվում, ...ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ն ըստ ավանդույթի շարունակում է ծանոթացնել ընթերցողներին մեր խորհրդային պատմության էջերին։ Այս թեժ նախընտրական փուլում, բնականաբար, չէինք կարող անուշադրության մատնել Խորհրդային Միության ...ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
«Արմավիայի» մամլո ծառայությունՅուրաքանչյուր թռիչքից առաջ օդային անվտանգության նպատակներով իրականացվում է օդանավի զննում։ Դրա համար գոյություն ունեն հատուկ մեթոդներ, ձեւեր, միջոցներ, եւ ավիաընկերության անձնակազմն էլ մշտապես պատրաստականություն ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում այս օրերին հայկական բեռների կուտակումներ չկան: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանը՝ նավահանգստում կա հայկական ...ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՊԱՏԱԿԸ
Ըմբշամարտի երկու ձեւերի, սուսերամարտի, ձյուդոյի եւ ծանրամարտի մասնագետներից հետո, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցեցին նաեւ բռնցքամարտի մեր մարզիչները։ Հանրապետությունում ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒՍԸ
Չեմպիոնների լիգայի վերջին 4 խմբերում ամփոփիչ խաղերից հետո 1/8-րդ եզրափակիչի թափուր մնացած երկու ուղեգրերը նվաճեցին ֆրանսիական «Լիոնը» եւ թուրքական «Ֆեներբախչեն»։ Ֆրանսիական ակումբին E ԽՄԲԻՑ պայքարը ...«ՄՈՒԴԻԶԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ս.ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
1990-1993 թվականներին Հայաստանում արձանագրվեց տնտեսական խոր անկում։ Այդ տարիներին իրական ՀՆԱ-ն նվազեց 57 տոկոսով, իսկ 1994թ. գրանցվեց չափազանց բարձր գնաճ կամ, այսպես ասած, հիպերինֆլյացիա. մեկ տարվա ընթացքում ...ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Ընտրությունների շրջանում կուսակցությունների գործունեությունը աշխուժանում է, եւ հիմնականում հանրությունն այդ ...ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ուսանողներ 1
Այն բանից հետո, երբ մամուլում տպագրվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ հարցազրույցը, «Հայկական ժամանակ» օրաթերթը իր պարտքը համարեց անմիջապես ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Այսպես է կարծում նախկին դատախազը
«Ուրբաթ» ակումբում երեկ «Ներքաղաքական ապակայունացման այսօրվա միտումները» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին դատախազ ...ՄԱՐԴԻԿ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐ
Պատրաստեց՝ Ս.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Վրաստան թռիչքները դադարեցված են անցած տարվա աշնանից։ Արդյունքում դեպի Վրաստան ամենակարճ ճանապարհը՝ ինքնաթիռով մինչեւ Երեւան, իսկ այստեղից մեքենայով մինչեւ Վրաստանի մայրաքաղաք, ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամեն ինչ վկայում է տիեզերական ծագման մասին
Այս աշխարհում հհշականների գոյության լոկ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ մենք միայնակ չենք Տիեզերքում։
Վախենամ, որ կռահում եմ, թե ինչու է մարդկությունը ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 14
Թատերական հրապարակում կազմակերպված վերջին միտինգի միակ առանձնահատկությունը՝ պաստառներն էին «ԼԵՎՈՆ VII. ԱՐՔԱ ՀԱՅՈՑ» մակագրությամբ։ Եւ պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանը մեծագույն հաճույքով էր լսում իրեն արքա ...ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՀՐԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած «Ազգային միաբանության» նախագահության նիստում կուսակցությունը որոշեց 2008-ի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, հհշականները մի աննախադեպ վարկաբեկման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ թիվ 233-ում
Անդրադառնալով էներգետիկ ճգնաժամի, ժողովրդի բնութագրմամբ՝ «ցրտի ու մթի» տարիներին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջերս իր հանրահավաքային ելույթներից մեկում փորձեց իրականությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականին։ Գալիք տարի, ԱՄԷ իշխանությունների նախաձեռնությամբ, մի շարք արարողություններով կնշանավորվի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ իր ընտրվելու շանսերն «ավելի քան ռեալ» գնահատեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ հանդես գալով Մամուլի ազգային ակումբում
Մինչ այդ բանախոսը հիմնավորեց նախագահական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ նախնական պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցելեն հունվարին: Ինչպես ասաց արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վլադիմիր ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: «Լեռնային Ղարաբաղին ...ՏԱՐԲԵՐՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բնորոշմամբ՝ Դաշնակցության եւ իշխանությունների «ռազմավարական անհամաձայնությունները երկրի ներսին են վերաբերում։ Վերջապես, շատ հստակ, լիբերալիստական տնտեսավարումը մեր երկրում իրեն արդեն ...Ո՞ՐՆ Է ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել այն մտայնությունից, թե լավ ընդդիմությունը ճչացող, աղաղակող, ավերելու պատրաստ ընդդիմությունն է։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հասարակության մի զգալի հատված ...«ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐ-2008»
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հրապարակած «Երկրների վարկանիշեր-2008» զեկույցը, որում ներկայացված են տվյալներ ցածր եւ միջին եկամուտ ունեցող 108 երկրների մասին, արագ տնտեսական զարգացում է արձանագրել ...ՀՀՇ-Ի ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
1Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ, երեկ հետաձգեց ՀՀՇ-ի հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի ...ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
Բրյուսելում՝ Եվրամիության շենքի մոտ գտնվող հանրային պարտեզի շրջակայքում, այսօր կանցկացվի եվրոպահայերի «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով ցույցը: Ցուցարարների նպատակն է բարձրաձայնել Թուրքիայի ...ԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԷԴ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ՏԱ
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, հհշականների միտինգում Ալիկ Արզումանյանը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել «Ազգային միաբանության» առաջնորդին։
Երեկ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ Արզումանյանին հուշեց մի քանի նոր թեմաներ. «Թող ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեկ վաղ առավոտյան, ժամը 4։00-4։30-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի մոտ։
Պայթյունից վնասվել է դռան մետաղավանդակը, փշրվել են ապակիները, ներսում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
«Տեր-Պետրոսյանը արդեն սպառել էր իրեն... Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

