
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
- Սկիզբը՝ թիվ 233-ում

Անդրադառնալով էներգետիկ ճգնաժամի, ժողովրդի բնութագրմամբ՝ «ցրտի ու մթի» տարիներին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջերս իր հանրահավաքային ելույթներից մեկում փորձեց իրականությունը ներկայացնել ծուռ հայելու մեջ
Էներգետիկայի բնագավառում 1992 թվականից սկիզբ առած լայնածավալ չարաշահումները (եւ ոչ միայն...) քննած քննչական խումբը 2001թ. կամ հետագայում ինչո՞ւ չհասավ ավելի բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց։ Ինչո՞ւ նրանք պատասխանատվության չկանչվեցին։
Օրինակ` 2001թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ, թիվ 62205700 քրեական գործի դեռեւս ընթացքում գտնվող դրվագներից մեկով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, առաջիկա օրերին, ըստ քննչական խմբի ղեկավար, գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հեկտոր Սարդարյանի, դատարան պետք է ուղարկվեր բացահայտված չարաշահումների իր ծավալներով տվյալ ոլորտում թերեւս աննախադեպ մի գործ (դրվագ)։
Խոսքն այն ժամանակվա «Երեւանի էլցանց» ՓԲԸ-ի «Շենգավիթի էլցանց» մասնաճյուղի 10-ից ավելի պաշտոնատար անձանց վերաբերյալ դրվագի մասին է, որի քննությամբ քննչական խումբն ի հայտ էր բերել պաշտոնեական դիրքի չարաշահման ու պաշտոնեական կեղծիքների միջոցով ավելի քան 500 մլն դրամի էներգածախսի հավելագրումների ու պարտագրումների փաստեր։
Թե ի՞նչ պատժի ենթարկվեցին նրանք եւ, ընդհանրապես, այս դրվագի մանրամասները, որքան հիշում ենք, հանրությանը հայտնի չդարձան, ինչպեսեւ այն, թե արդյոք հայտնաբերվեցի՞ն թիվ 62205700 քր.գործով հետախուզվող 5 անձինք, ովքե՞ր են նրանք, ի՞նչ պատասխանատվության ենթարկվեցին։
Մեկ այլ օրինակ. գազի գերնորմատիվային կորուստների դուրսգրումների օրինականության պարզաբանման նպատակով 2001թ. հոկտեմբերի 2-րդ կեսին շարունակվում էին քննչական խմբի նախաձեռնությամբ սկսված հաշվապահական-փաստաթղթային ստուգումները «Հայգազարդ» ՓԲԸ-ում եւ «ՀայՌուսգազարդ» ՀՁ-ում։ Նույնաբնույթ ստուգումներ էին նշանակվել ու կատարվում էին նաեւ «Հյուսիսային էլցանց» ՓԲԸ-ում։ Թե ի՞նչ պարզվեց այդ ստուգումներով, դարձյալ մնաց անհայտ...
Առ այսօր հասարակությանը հայտնի չէ նաեւ, թե ի՞նչ պարզվեց քրեական գործի այն դրվագի քննությամբ, որով քր.գործը կարճված էր, եւ որի կարճման որոշումը վերացնելու վերաբերյալ նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը 19.10.2001թ. ուղղակի հանձնարարություն տվեց քննիչ Ս.Սինանյանին։ Մի խոսքով, դեռ շատ բան կա, որ հայտնի չէ...
Այժմ անդրադառնանք այն խնդրին, թե քննչական խումբն ինչո՞ւ չհասավ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Փորձենք համառոտ դասակարգել մեզ հայտնի պատճառները.
առաջին. Ազգային ժողովում 1999թ. հոկտեմբերին կատարված ահաբեկչությունից հետո, 2000-2001թթ., երբ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հայտնի հաշվետվության հիման վրա բարձրացված էր էներգետիկայի ոլորտում չարաշահումների խնդիրը, մեր երկրում ներքաղաքական առումով դեռ հեղհեղուկ, խառնակ իրավիճակ էր։ Նորանոր բացահայտումները, կարծում ենք, առավել կսրեին ներքաղաքական լարվածությունը։
Արդյունքում 2001թ. հանրապետության դատախազության կոլեգիայի 19.10.2001թ. նիստում ամփոփվեցին քննության արդյունքները։
Երկրորդ. քննչական խումբը, ինչպես արդեն նշել ենք, անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Բագրատյանի գործողություններում հանցանքի փաստ չի արձանագրել։ Սակայն հանցանքի առկայության դեպքում էլ չէր կարող կամ դժվար թե կարողանար արձանագրել, քանի որ մի շարք կարեւոր փաստաթղթեր արդեն անհետացած, ոչնչացված էին հենց իշխանավորների կամ նրանց դրածոների ձեռքով։
Ըստ քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ քննիչ Հ.Սարդարյանի, «Հիմնական փաստաթղթերը վերացված են»։ Կոլեգիայի նիստում նա հայտարարեց նաեւ, որ վիճակագրական եւ որեւէ այլ կարգի հաշվառում չի եղել անգամ մաքսային կետերում։ Այն ժամանակվա գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հարցը՝ «ինչո՞ւ չի կատարվել սահմանված կարգով հաշվառումը, որեւէ անձ պատասխանատվության պե՞տք է ենթարկվեր, թե՞ ոչ», ցավոք, մնաց սոսկ այդպիսին, որեւէ մեկը չենթարկվեց պատասխանատվության։
Օրերս, հանդես գալով մամուլում, ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը հայտարարեց.
«Ես ԱԺ-ում «Էներգետիկ ճգնաժամի» տարիների յուրացումներն ու վատնումները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահն էի։ Մեր կազմած «մազութի գործը» հանձնեցին գլխավոր դատախազություն, որը դրանում հանցակազմ չէր տեսել ու գործը կարճել էր»։
Ինչպես արդեն փաստեցինք, գլխավոր դատախազությունն իրականում ե՛ւ հանցակազմ էր տեսել, ե՛ւ քր.գործ հարուցելով ու քննելով, բազմաթիվ անձանց մեղադրանք առաջադրել, գործերն ուղարկել դատարան։ Ավելին. էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի հետ կապված մի շարք անձինք են դատապարտվել։ Սակայն ընթերցողին, կարծում ենք, պակաս հետաքրքիր չէ, թե ինչ է ասել նույն Մ.Գասպարյանը 2001թ. հոկտեմբերին. «Նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը ութ ամիս շարունակ ինձ խաբեց։ Ասում էր, թե ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններն իրարից անջատվելուց հետո դրանք մնացել են էկոնոմիկայի նախարարությունում։ Բայց երբ այդ նախարարությունները նորից միացան, փաստաթղթերը դարձյալ չգտնվեցին։ Բարխուդարյանը դրանք այդպես էլ չտվեց»։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է եղել նախկին նախարարի նման վարքագծի պատճառը, Մ.Գասպարյանն ասել է. «Հիմնական գումարների փոխանցումները կատարվել են Բարխուդարյանի ձեռքով, գումարները փոխանցվել են, բայց մազութ չենք ստացել, ահա թե որն է պատճառը»։
Շարունակելի
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 10-ից հետո, այս երկրամասի շուրջը ծավալվող միջազգային-քաղաքական զարգացումներն այնքան սրընթաց են ծավալվում, ...ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ն ըստ ավանդույթի շարունակում է ծանոթացնել ընթերցողներին մեր խորհրդային պատմության էջերին։ Այս թեժ նախընտրական փուլում, բնականաբար, չէինք կարող անուշադրության մատնել Խորհրդային Միության ...ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
«Արմավիայի» մամլո ծառայությունՅուրաքանչյուր թռիչքից առաջ օդային անվտանգության նպատակներով իրականացվում է օդանավի զննում։ Դրա համար գոյություն ունեն հատուկ մեթոդներ, ձեւեր, միջոցներ, եւ ավիաընկերության անձնակազմն էլ մշտապես պատրաստականություն ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում այս օրերին հայկական բեռների կուտակումներ չկան: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանը՝ նավահանգստում կա հայկական ...ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՊԱՏԱԿԸ
Ըմբշամարտի երկու ձեւերի, սուսերամարտի, ձյուդոյի եւ ծանրամարտի մասնագետներից հետո, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցեցին նաեւ բռնցքամարտի մեր մարզիչները։ Հանրապետությունում ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒՍԸ
Չեմպիոնների լիգայի վերջին 4 խմբերում ամփոփիչ խաղերից հետո 1/8-րդ եզրափակիչի թափուր մնացած երկու ուղեգրերը նվաճեցին ֆրանսիական «Լիոնը» եւ թուրքական «Ֆեներբախչեն»։ Ֆրանսիական ակումբին E ԽՄԲԻՑ պայքարը ...«ՄՈՒԴԻԶԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ս.ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
1990-1993 թվականներին Հայաստանում արձանագրվեց տնտեսական խոր անկում։ Այդ տարիներին իրական ՀՆԱ-ն նվազեց 57 տոկոսով, իսկ 1994թ. գրանցվեց չափազանց բարձր գնաճ կամ, այսպես ասած, հիպերինֆլյացիա. մեկ տարվա ընթացքում ...ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Ընտրությունների շրջանում կուսակցությունների գործունեությունը աշխուժանում է, եւ հիմնականում հանրությունն այդ ...ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ուսանողներ 1
Այն բանից հետո, երբ մամուլում տպագրվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ հարցազրույցը, «Հայկական ժամանակ» օրաթերթը իր պարտքը համարեց անմիջապես ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Այսպես է կարծում նախկին դատախազը
«Ուրբաթ» ակումբում երեկ «Ներքաղաքական ապակայունացման այսօրվա միտումները» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին դատախազ ...ՄԱՐԴԻԿ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐ
Պատրաստեց՝ Ս.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Վրաստան թռիչքները դադարեցված են անցած տարվա աշնանից։ Արդյունքում դեպի Վրաստան ամենակարճ ճանապարհը՝ ինքնաթիռով մինչեւ Երեւան, իսկ այստեղից մեքենայով մինչեւ Վրաստանի մայրաքաղաք, ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամեն ինչ վկայում է տիեզերական ծագման մասին
Այս աշխարհում հհշականների գոյության լոկ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ մենք միայնակ չենք Տիեզերքում։
Վախենամ, որ կռահում եմ, թե ինչու է մարդկությունը ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 14
Թատերական հրապարակում կազմակերպված վերջին միտինգի միակ առանձնահատկությունը՝ պաստառներն էին «ԼԵՎՈՆ VII. ԱՐՔԱ ՀԱՅՈՑ» մակագրությամբ։ Եւ պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանը մեծագույն հաճույքով էր լսում իրեն արքա ...ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՀՐԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած «Ազգային միաբանության» նախագահության նիստում կուսակցությունը որոշեց 2008-ի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, հհշականները մի աննախադեպ վարկաբեկման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ թիվ 233-ում
Անդրադառնալով էներգետիկ ճգնաժամի, ժողովրդի բնութագրմամբ՝ «ցրտի ու մթի» տարիներին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջերս իր հանրահավաքային ելույթներից մեկում փորձեց իրականությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականին։ Գալիք տարի, ԱՄԷ իշխանությունների նախաձեռնությամբ, մի շարք արարողություններով կնշանավորվի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ իր ընտրվելու շանսերն «ավելի քան ռեալ» գնահատեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ հանդես գալով Մամուլի ազգային ակումբում
Մինչ այդ բանախոսը հիմնավորեց նախագահական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ նախնական պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցելեն հունվարին: Ինչպես ասաց արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վլադիմիր ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: «Լեռնային Ղարաբաղին ...ՏԱՐԲԵՐՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բնորոշմամբ՝ Դաշնակցության եւ իշխանությունների «ռազմավարական անհամաձայնությունները երկրի ներսին են վերաբերում։ Վերջապես, շատ հստակ, լիբերալիստական տնտեսավարումը մեր երկրում իրեն արդեն ...Ո՞ՐՆ Է ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել այն մտայնությունից, թե լավ ընդդիմությունը ճչացող, աղաղակող, ավերելու պատրաստ ընդդիմությունն է։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հասարակության մի զգալի հատված ...«ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐ-2008»
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հրապարակած «Երկրների վարկանիշեր-2008» զեկույցը, որում ներկայացված են տվյալներ ցածր եւ միջին եկամուտ ունեցող 108 երկրների մասին, արագ տնտեսական զարգացում է արձանագրել ...ՀՀՇ-Ի ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
1Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ, երեկ հետաձգեց ՀՀՇ-ի հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի ...ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
Բրյուսելում՝ Եվրամիության շենքի մոտ գտնվող հանրային պարտեզի շրջակայքում, այսօր կանցկացվի եվրոպահայերի «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով ցույցը: Ցուցարարների նպատակն է բարձրաձայնել Թուրքիայի ...ԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԷԴ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ՏԱ
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, հհշականների միտինգում Ալիկ Արզումանյանը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել «Ազգային միաբանության» առաջնորդին։
Երեկ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ Արզումանյանին հուշեց մի քանի նոր թեմաներ. «Թող ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեկ վաղ առավոտյան, ժամը 4։00-4։30-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի մոտ։
Պայթյունից վնասվել է դռան մետաղավանդակը, փշրվել են ապակիները, ներսում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
«Տեր-Պետրոսյանը արդեն սպառել էր իրեն... Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

