
ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
- Ամեն ինչ վկայում է տիեզերական ծագման մասին

Այս աշխարհում հհշականների գոյության լոկ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ մենք միայնակ չենք Տիեզերքում։
Վախենամ, որ կռահում եմ, թե ինչու է մարդկությունը ամոթխած լռության մատնում այդ ակնհայտ ճշմարտությունը եւ սկյուռի համառությամբ շարունակում կրծել աշխարհակերտվածքի ընկույզը, պլշել իր բզով ծակած աչքերն աստղերի արծաթե հատիկների վրա եւ բթամտորեն պտտել սեփական մտավախությունների ու կասկածների անիվը։
Ողջ այս առաջընթաց կոչվածը՝ իր գիտություններով, սահմաններով, քաղաքակրթությունների պատերազմներով, տիեզերագնացներով, ինտերնետով ու քթի մազերը փետելու հարմարանքներով, հարկավոր է միայն մարդկանց վախեցնելու, տիեզերական բանականության մասին մտքերից նրանց հրաժարվել ստիպելու համար։ Այլապես մարդկությունը չէր կարողանա շարունակել հաճույք պատճառել իրեն՝ յուր կուսական բացառիկության պատրանքով։
Մինչդեռ տիեզերական բանականություն, անշուշտ, գոյություն ունի եւ դրա կրողն, իհարկե, հհշականներն են։
Մտածելով հհշականների տիեզերական ծագման մասին, չարժե, իհարկե, մոխրացնել սեփական երեւակայությունը՝ մեր մոլորակի վրա նրանց հայտնվելու գիտաֆանտաստիկ պատկերներով։
Որոշակի գայթակղություն կա, օրինակ, պատկերացնելու, թե ինչպես է հհշականներին Երկրագունդ բերել ինչ-որ երկնաքար։ Եւ վիթխարի հզորության պայթյունը սփռել է նրանց հայոց աշխարհով մեկ՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին շենքից մինչեւ Ապարան, որտեղ վերջերս տեսա թաք մի հատ անանաս վաճառող հհշականի։
Գեղեցիկ կլիներ վարկածը հողի միջից հհշականների բուսնելու մասին։ Այսպես. իբր՝ տիեզերական անձրեւները, տեղեկություններ բերելով հեռավոր աշխարհներից, դրանցով բեղմնավորում են կենսածին հումուսը, եւ ահա արդեն ճյուղերին, մարգերում, փշոտ թփուտներում հասունանում են նոր, տտիպ համով հհշականներ՝ արագաշարժ ու սորուն, հնդկաձավարի պես։
Վերջապես, բավական համոզիչ է թվում վարկածը գլոբալ ջերմացման հետեւանքով հայոց աշխարհով մեկ հհշականների տարածման մասին։ Այսինքն՝ արկտիկական եւ անտարկտիկական սառույցների մեջ պահպանված տիեզերական ճամփորդների սերմիկներն ազատագրվել են անողորմ արեգակի ազդեցության տակ եւ բերվել մեր երկիր՝ քամիների ու վայրի բադերի երամների կողմից։
Սակայն բոլոր այս վարկածները որքան գեղեցիկ, նույնքան էլ անհեթեթ են։ Գեղեցկությունն ընդհանրապես անօգնական է, քանզի իր բնույթով երբեք ոչինչ չի ստեղծում, այլ լոկ մատնանշում է թերությունները։ Այնպես որ՝ դիտունակ աչքի համար ակնհայտ է. առօրյա կյանք հհշականների ներթափանցման միակ հուսալի միջոցը սովորական սուտն է, որին նրանք դիմում են ամեն քայլափոխի։
Օգտվելով ստից՝ հհշականները կարողանում են գործի դնել իրենց վիթխարի փիլիսոփայական հարմարանքը, եւ անծայրածիր ողջ հայոց աշխարհը, որը դեռ մի ակնթարթ առաջ պատրաստ էր պայթել իր մոլորությունների անբացահայտելիությունից, վայրկենապես հավասարակշռվում է՝ հնազանդվելով տիեզերքի անըմբռնելի տրամաբանությանը։
Հենց տիեզերքի անըմբռնելի տրամաբանությունը հուշեց հհշականներին նախօրեին հայտարարել, թե նախկին նախագահի վարկանիշը հոկտեմբերի վերջին կազմում էր 29,7 տոկոս (իրականում՝ 2 տոկոս)։ Իսկ երեկ ավելացնել, թե հունվարի վերջին-փետրվարի սկզբին այն ընդհանրապես կհատի 55 տոկոսի սահմանագիծը (իրականում կմնա 2 տոկոսի սահմաններում)։
Եւ համընդհանուր հոգեկան խաղաղություն տիրեց հայոց աշխարհում հհշականների հայտարարությունից հետո։ Խորապես ներթափանցեց 55 թիվը ե՛ւ բանվորների, ե՛ւ գյուղացիների, ե՛ւ օլիգարխների, ե՛ւ լոտո վաճառողների, ե՛ւ մտավոր ջանքի աշխատավորների, ե՛ւ տատիկների, ե՛ւ հարբեցողների հոգու մեջ՝ առանձին վերցրած, ե՛ւ Հայաստանի, որպես նրանց պետության՝ ընդհանրապես։ Ու չնայած հենց հհշականներն են սովորեցրել մեր անմեղ, աստվածապաշտ ժողովրդին ծխել, խմել, հայհոյել, զբաղվել մարմնավաճառությամբ, ստել, նեղացնել մերձավորին, գողանալ ու ըստ որում մնալ բազմաչարչար, հոգեւոր ու առեղծվածային, բոլորն անչափ ուրախացան։
Քանզի մենք վերջապես առաջնորդ ունեցանք։ Իսկ առաջնորդն իսկական հայի համար միշտ էլ եղել է թալիսմանի պես մի բան։ Մենք, Խաղաղ օվկիանոսի Մելանեզիայի եւ Պոլինեզիայի կղզիների բնիկ ցեղերի պես, հավատում ենք առաջնորդների աստվածային ծագմանն ու նրան, որ ողջ կյանքը հիմնված է միայն այս աշխարհում նրանց բուն ներկայության վրա։ Ուստիեւ հայրենի առաջնորդի պարտականությունները չափազանց պարզ են. պարզապես համարվել այդպիսին։
Իսկ այն բանից հետո, երբ փետրվարի 19-ին Տեր-Պետրոսյանը կստանա իր 2 տոկոսը, չափից ավելի հետաքրքրասեր որեւէ քաղաքացի միգուցե կգնա ՀՀՇ գրասենյակ։
-Հե՜յ,- կասի նա շշուկով։ -Ո՞վ կա այստեղ։ Ո՞ւր է ձեր 55 տոկոսը։ Ինչո՞ւ էիք այդչափ լկտիաբար ստում։ Բա ամոթ չէ՞։
Եւ լռությունը կպատասխանի նրան։ Խորը՝ ինչպես սարսափը, եւ անըմբռնելի՝ ինչպես միլիոնավոր անտեսանելի արեւների ջերմությամբ հագեցած տիեզերքը։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 10-ից հետո, այս երկրամասի շուրջը ծավալվող միջազգային-քաղաքական զարգացումներն այնքան սրընթաց են ծավալվում, ...ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ն ըստ ավանդույթի շարունակում է ծանոթացնել ընթերցողներին մեր խորհրդային պատմության էջերին։ Այս թեժ նախընտրական փուլում, բնականաբար, չէինք կարող անուշադրության մատնել Խորհրդային Միության ...ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
«Արմավիայի» մամլո ծառայությունՅուրաքանչյուր թռիչքից առաջ օդային անվտանգության նպատակներով իրականացվում է օդանավի զննում։ Դրա համար գոյություն ունեն հատուկ մեթոդներ, ձեւեր, միջոցներ, եւ ավիաընկերության անձնակազմն էլ մշտապես պատրաստականություն ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում այս օրերին հայկական բեռների կուտակումներ չկան: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանը՝ նավահանգստում կա հայկական ...ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՊԱՏԱԿԸ
Ըմբշամարտի երկու ձեւերի, սուսերամարտի, ձյուդոյի եւ ծանրամարտի մասնագետներից հետո, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցեցին նաեւ բռնցքամարտի մեր մարզիչները։ Հանրապետությունում ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒՍԸ
Չեմպիոնների լիգայի վերջին 4 խմբերում ամփոփիչ խաղերից հետո 1/8-րդ եզրափակիչի թափուր մնացած երկու ուղեգրերը նվաճեցին ֆրանսիական «Լիոնը» եւ թուրքական «Ֆեներբախչեն»։ Ֆրանսիական ակումբին E ԽՄԲԻՑ պայքարը ...«ՄՈՒԴԻԶԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ս.ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
1990-1993 թվականներին Հայաստանում արձանագրվեց տնտեսական խոր անկում։ Այդ տարիներին իրական ՀՆԱ-ն նվազեց 57 տոկոսով, իսկ 1994թ. գրանցվեց չափազանց բարձր գնաճ կամ, այսպես ասած, հիպերինֆլյացիա. մեկ տարվա ընթացքում ...ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Ընտրությունների շրջանում կուսակցությունների գործունեությունը աշխուժանում է, եւ հիմնականում հանրությունն այդ ...ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ուսանողներ 1
Այն բանից հետո, երբ մամուլում տպագրվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ հարցազրույցը, «Հայկական ժամանակ» օրաթերթը իր պարտքը համարեց անմիջապես ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Այսպես է կարծում նախկին դատախազը
«Ուրբաթ» ակումբում երեկ «Ներքաղաքական ապակայունացման այսօրվա միտումները» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին դատախազ ...ՄԱՐԴԻԿ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐ
Պատրաստեց՝ Ս.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Վրաստան թռիչքները դադարեցված են անցած տարվա աշնանից։ Արդյունքում դեպի Վրաստան ամենակարճ ճանապարհը՝ ինքնաթիռով մինչեւ Երեւան, իսկ այստեղից մեքենայով մինչեւ Վրաստանի մայրաքաղաք, ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամեն ինչ վկայում է տիեզերական ծագման մասին
Այս աշխարհում հհշականների գոյության լոկ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ մենք միայնակ չենք Տիեզերքում։
Վախենամ, որ կռահում եմ, թե ինչու է մարդկությունը ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 14
Թատերական հրապարակում կազմակերպված վերջին միտինգի միակ առանձնահատկությունը՝ պաստառներն էին «ԼԵՎՈՆ VII. ԱՐՔԱ ՀԱՅՈՑ» մակագրությամբ։ Եւ պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանը մեծագույն հաճույքով էր լսում իրեն արքա ...ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՀՐԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած «Ազգային միաբանության» նախագահության նիստում կուսակցությունը որոշեց 2008-ի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, հհշականները մի աննախադեպ վարկաբեկման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ թիվ 233-ում
Անդրադառնալով էներգետիկ ճգնաժամի, ժողովրդի բնութագրմամբ՝ «ցրտի ու մթի» տարիներին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջերս իր հանրահավաքային ելույթներից մեկում փորձեց իրականությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականին։ Գալիք տարի, ԱՄԷ իշխանությունների նախաձեռնությամբ, մի շարք արարողություններով կնշանավորվի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ իր ընտրվելու շանսերն «ավելի քան ռեալ» գնահատեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ հանդես գալով Մամուլի ազգային ակումբում
Մինչ այդ բանախոսը հիմնավորեց նախագահական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ նախնական պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցելեն հունվարին: Ինչպես ասաց արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վլադիմիր ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: «Լեռնային Ղարաբաղին ...ՏԱՐԲԵՐՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բնորոշմամբ՝ Դաշնակցության եւ իշխանությունների «ռազմավարական անհամաձայնությունները երկրի ներսին են վերաբերում։ Վերջապես, շատ հստակ, լիբերալիստական տնտեսավարումը մեր երկրում իրեն արդեն ...Ո՞ՐՆ Է ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել այն մտայնությունից, թե լավ ընդդիմությունը ճչացող, աղաղակող, ավերելու պատրաստ ընդդիմությունն է։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հասարակության մի զգալի հատված ...«ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐ-2008»
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հրապարակած «Երկրների վարկանիշեր-2008» զեկույցը, որում ներկայացված են տվյալներ ցածր եւ միջին եկամուտ ունեցող 108 երկրների մասին, արագ տնտեսական զարգացում է արձանագրել ...ՀՀՇ-Ի ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
1Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ, երեկ հետաձգեց ՀՀՇ-ի հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի ...ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
Բրյուսելում՝ Եվրամիության շենքի մոտ գտնվող հանրային պարտեզի շրջակայքում, այսօր կանցկացվի եվրոպահայերի «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով ցույցը: Ցուցարարների նպատակն է բարձրաձայնել Թուրքիայի ...ԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԷԴ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ՏԱ
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, հհշականների միտինգում Ալիկ Արզումանյանը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել «Ազգային միաբանության» առաջնորդին։
Երեկ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ Արզումանյանին հուշեց մի քանի նոր թեմաներ. «Թող ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեկ վաղ առավոտյան, ժամը 4։00-4։30-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի մոտ։
Պայթյունից վնասվել է դռան մետաղավանդակը, փշրվել են ապակիները, ներսում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
«Տեր-Պետրոսյանը արդեն սպառել էր իրեն... Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

