
ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
- Այսպես է կարծում նախկին դատախազը

«Ուրբաթ» ակումբում երեկ «Ներքաղաքական ապակայունացման այսօրվա միտումները» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին դատախազ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ։
Երեկ իմանալով, որ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի մոտ պայթեցում է կատարվել, Ս.Հովսեփյանը ակամայից հիշել է նախկին, այժմ հանգուցյալ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի խոսքը՝ ասված այն ժամանակ (1990թ.), երբ վերջինս աշխատում էր որպես Օրջոնիկիձեի շրջանի դատախազ. «Երբ կատարվեց 1990թ. կայարանամերձ հրապարակի պրովոկացիան, նա անմիջապես ասաց՝ «Սա ՀՀՇ-ի ձեռագիրն է»։
Բացի այդ, Ս.Հովսեփյանն ակամայից հիշել է նաեւ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ասածը՝ միջազգային կազմակերպություններին ամեն շաբաթ տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ, թե ինչ է կատարվում երկրում։
-Ես մտածեցի, որ տեղեկանքի մի մասն էլ պետք է լինի այսօրվա պրովոկացիան,- ասաց նա եւ կոչ արեց հիշել ոչ վաղ անցյալը։
1989թ. առաջին զոհը օդանավակայանում Ս.Հովսեփյանը համարեց կազմակերպված սադրանք։ Հաջորդ սադրանքը, նրա հավաստմամբ, 1990թ. կայարանամերձ հրապարակի արյունալի դեպքերն էին։
-Եթե հիշում եք,- շարունակեց նախկին դատախազը,- 1990 թվականի մայիսի 20-ին Գերագույն խորհրդի ընտրություններն էին։ ՀՀՇ-ն չհավաքեց բավարար ձայներ։ Երկրորդը պետք է տեղի ունենար 1990թ. հունիսի 20-ին։ Որպեսզի կարողանար նախագահ ընտրել, ՀՀՇ-ն կազմակերպեց այդ պրովոկացիան, եւ ես կարող եմ ասել, որ պրովոկացիայի հիմնական հեղինակը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Այդ գործը քննվել է Հայաստանի Հանրապետության դատախազությունում, եւ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցումով քրեական գործը կարճվել է։ Կայարանում մահացել է 6 մարդ, իսկ օրվա պրովոկացիան շարունակվել է Էրեբունի, Սովետաշեն թաղամասում, ընդհանուր հաշվով այդ օրը մահացել է 31 մարդ։ Այդ 31 մարդու արյունը Լեւոն Տեր-Պետրոսյանի խղճին է։
Կայարանամերձ հրապարակի դեպքերին հաջորդեցին Մասիսի մետաքսի կոմբինատի թունավորումները, ինչի արդյունքում 40-50 մարդ դարձավ հաշմանդամ։
-Որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանն արդարացնի իր հակառուսական եւ պրոթուրքական քաղաքականությունը, հայ ժողովրդին նորից տրամադրում էր սովետական բանակի, ռուս մարդու դեմ,- ասաց «Ուրբաթի» հյուրը։ -1991թ. Նոյեմբերյանում հոկտեմբերի 24-ին կատարված պրովոկացիան, որին զոհ գնացին 14 միլիցիոներ։ Միլիցիոներներին ասում են՝ դուք գնում եք հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելու։ Նրանք գնում են հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելու, իսկ հետագայում, ինչպես պարզվել է քննությամբ, կայազորի պետին, որը խորհրդային բանակի սպա էր, ասել են՝ ֆիդայինները գալիս են ձեզ վրա կրակելու։ Այդ ժամանակ ռուս զինվորները, չիմանալով, թե ինչն ինչոց է, չիմանալով, որ սովետական միլիցիոներներ են գալիս սահմանը պահպանելու, կրակում են, եւ 14 մարդ միանգամից մահանում է։
Սա նույնպես հհշականների ձեռագիրը համարելով` նախկին դատախազը հիշեցրեց 1998թ. փետրվարյան դեպքերը, իշխանափոխությանը նախորդած սադրանքները։ Նախ, կրակեցին Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ, գեներալ Ռոմեն Ղազարյանի (Բուդո) ավտոմեքենայի վրա, կատարվեց Ռուբեն Հայրապետյանի սպանության փորձը։ Կրակեցին նաեւ ՆԳ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի ոտքերին։
-Հետեւաբար,- շարունակեց նա,- երբ քրեական գործ հարուցվեց, պարզվեց, որ Բուդոյի ավտոմեքենայի վրա ոչ ոք չի կրակել, Բուդոն ինքն է կրակել, հետո Արծրուն Մարգարյանի ոտքերի վրա կրակողն ինքը խոստովանական ցուցմունք էր տվել, եւ պարզվեց քրեական գործով, որ Արծրուն Մարգարյանի ասելով, նրա մոտ ընկերը՝ Սահակյանը, կրակել էր նրա ոտքերին։
-Եւ ինչի՞ համար էր կատարվել այդ ամենը,- հարցրեց նախկին դատախազն ու պատասխանեց.- այդ ամենը կատարվել էր մի պարզ պատճառով։ Այդ նույն դեպքերի կապակցությամբ այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Արա Սահակյանը հրապարակավ հայտարարեց, որ ներքին գործերի նախարարը չի տիրապետում իրադրությանը, Հայաստանում սրվել է կրիմինալ վիճակը, անհրաժեշտ է մտցնել արտակարգ դրություն։ Այսինքն՝ նրանք իրենց իշխանությունը հավերժական դարձնելու համար, իրենց իսկ կողմից ընդունված սահմանադրությամբ ցանկանում էին տապալել սահմանադրական կարգը` արտակարգ դրություն մտցնելով... Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ։
- Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 10-ից հետո, այս երկրամասի շուրջը ծավալվող միջազգային-քաղաքական զարգացումներն այնքան սրընթաց են ծավալվում, ...ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ն ըստ ավանդույթի շարունակում է ծանոթացնել ընթերցողներին մեր խորհրդային պատմության էջերին։ Այս թեժ նախընտրական փուլում, բնականաբար, չէինք կարող անուշադրության մատնել Խորհրդային Միության ...ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
«Արմավիայի» մամլո ծառայությունՅուրաքանչյուր թռիչքից առաջ օդային անվտանգության նպատակներով իրականացվում է օդանավի զննում։ Դրա համար գոյություն ունեն հատուկ մեթոդներ, ձեւեր, միջոցներ, եւ ավիաընկերության անձնակազմն էլ մշտապես պատրաստականություն ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում այս օրերին հայկական բեռների կուտակումներ չկան: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանը՝ նավահանգստում կա հայկական ...ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՊԱՏԱԿԸ
Ըմբշամարտի երկու ձեւերի, սուսերամարտի, ձյուդոյի եւ ծանրամարտի մասնագետներից հետո, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցեցին նաեւ բռնցքամարտի մեր մարզիչները։ Հանրապետությունում ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒՍԸ
Չեմպիոնների լիգայի վերջին 4 խմբերում ամփոփիչ խաղերից հետո 1/8-րդ եզրափակիչի թափուր մնացած երկու ուղեգրերը նվաճեցին ֆրանսիական «Լիոնը» եւ թուրքական «Ֆեներբախչեն»։ Ֆրանսիական ակումբին E ԽՄԲԻՑ պայքարը ...«ՄՈՒԴԻԶԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ս.ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
1990-1993 թվականներին Հայաստանում արձանագրվեց տնտեսական խոր անկում։ Այդ տարիներին իրական ՀՆԱ-ն նվազեց 57 տոկոսով, իսկ 1994թ. գրանցվեց չափազանց բարձր գնաճ կամ, այսպես ասած, հիպերինֆլյացիա. մեկ տարվա ընթացքում ...ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Ընտրությունների շրջանում կուսակցությունների գործունեությունը աշխուժանում է, եւ հիմնականում հանրությունն այդ ...ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ուսանողներ 1
Այն բանից հետո, երբ մամուլում տպագրվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ հարցազրույցը, «Հայկական ժամանակ» օրաթերթը իր պարտքը համարեց անմիջապես ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Այսպես է կարծում նախկին դատախազը
«Ուրբաթ» ակումբում երեկ «Ներքաղաքական ապակայունացման այսօրվա միտումները» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին դատախազ ...ՄԱՐԴԻԿ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐ
Պատրաստեց՝ Ս.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Վրաստան թռիչքները դադարեցված են անցած տարվա աշնանից։ Արդյունքում դեպի Վրաստան ամենակարճ ճանապարհը՝ ինքնաթիռով մինչեւ Երեւան, իսկ այստեղից մեքենայով մինչեւ Վրաստանի մայրաքաղաք, ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամեն ինչ վկայում է տիեզերական ծագման մասին
Այս աշխարհում հհշականների գոյության լոկ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ մենք միայնակ չենք Տիեզերքում։
Վախենամ, որ կռահում եմ, թե ինչու է մարդկությունը ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 14
Թատերական հրապարակում կազմակերպված վերջին միտինգի միակ առանձնահատկությունը՝ պաստառներն էին «ԼԵՎՈՆ VII. ԱՐՔԱ ՀԱՅՈՑ» մակագրությամբ։ Եւ պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանը մեծագույն հաճույքով էր լսում իրեն արքա ...ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՀՐԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած «Ազգային միաբանության» նախագահության նիստում կուսակցությունը որոշեց 2008-ի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, հհշականները մի աննախադեպ վարկաբեկման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ թիվ 233-ում
Անդրադառնալով էներգետիկ ճգնաժամի, ժողովրդի բնութագրմամբ՝ «ցրտի ու մթի» տարիներին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջերս իր հանրահավաքային ելույթներից մեկում փորձեց իրականությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականին։ Գալիք տարի, ԱՄԷ իշխանությունների նախաձեռնությամբ, մի շարք արարողություններով կնշանավորվի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ իր ընտրվելու շանսերն «ավելի քան ռեալ» գնահատեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ հանդես գալով Մամուլի ազգային ակումբում
Մինչ այդ բանախոսը հիմնավորեց նախագահական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ նախնական պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցելեն հունվարին: Ինչպես ասաց արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վլադիմիր ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: «Լեռնային Ղարաբաղին ...ՏԱՐԲԵՐՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բնորոշմամբ՝ Դաշնակցության եւ իշխանությունների «ռազմավարական անհամաձայնությունները երկրի ներսին են վերաբերում։ Վերջապես, շատ հստակ, լիբերալիստական տնտեսավարումը մեր երկրում իրեն արդեն ...Ո՞ՐՆ Է ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել այն մտայնությունից, թե լավ ընդդիմությունը ճչացող, աղաղակող, ավերելու պատրաստ ընդդիմությունն է։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հասարակության մի զգալի հատված ...«ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐ-2008»
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հրապարակած «Երկրների վարկանիշեր-2008» զեկույցը, որում ներկայացված են տվյալներ ցածր եւ միջին եկամուտ ունեցող 108 երկրների մասին, արագ տնտեսական զարգացում է արձանագրել ...ՀՀՇ-Ի ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
1Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ, երեկ հետաձգեց ՀՀՇ-ի հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի ...ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
Բրյուսելում՝ Եվրամիության շենքի մոտ գտնվող հանրային պարտեզի շրջակայքում, այսօր կանցկացվի եվրոպահայերի «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով ցույցը: Ցուցարարների նպատակն է բարձրաձայնել Թուրքիայի ...ԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԷԴ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ՏԱ
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, հհշականների միտինգում Ալիկ Արզումանյանը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել «Ազգային միաբանության» առաջնորդին։
Երեկ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ Արզումանյանին հուշեց մի քանի նոր թեմաներ. «Թող ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեկ վաղ առավոտյան, ժամը 4։00-4։30-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի մոտ։
Պայթյունից վնասվել է դռան մետաղավանդակը, փշրվել են ապակիները, ներսում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
«Տեր-Պետրոսյանը արդեն սպառել էր իրեն... Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

