
ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է
- Հարցազրույց ՀՀԿ Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Ընտրությունների շրջանում կուսակցությունների գործունեությունը աշխուժանում է, եւ հիմնականում հանրությունն այդ ժամանակահատվածում է հետեւում նրանց աշխատանքին, մինչդեռ կուսակցական գործունեությունը ամենօրյա աշխատանք է։ Ինչպե՞ս է ձեր ղեկավարած կառույցը կազմակերպում իր առօրյա աշխատանքը։
-Գաղտնիք չէ, եւ այդ ամենը մեր աչքի առաջ է կատարվում, երբ ընտրություններից մի քանի ամիս առաջ որոշ կուսակցություններ գրասենյակ են բացում շրջաններում, իսկ ընտրություններից հետո՝ նույնիսկ հենց հաջորդ օրը հանում են իրենց ցուցանակները, փակում գրասենյակի դուռը եւ անհետանում։ Մեր կուսակցության գրասենյակը մշտապես է գործում եւ անընդհատ կապի մեջ է բնակչության հետ։ Մարդիկ շատ հաճախ ամենատարբեր խնդիրներով մեզ են դիմում։ Նրանց առաջադրած հարցերը քննարկում ենք գրասենյակում կազմակերպվող կլոր սեղանների ժամանակ, եւ գործին մասնակցություն են բերում Սպիտակի ակտիվ հասարակական կազմակերպությունները։
-Ի՞նչ հարցեր են հուզում մարդկանց։ Սպիտակը երկար ժամանակ աղետի գոտի էր համարվում, երկրաշարժի հետեւանքները դեռ իրենց զգացնել տալի՞ս են։
-Կառավարությունը զգալի աշխատանք է կատարել, սայլը տեղից վաղուց է շարժվել, եւ կարող եմ ասել վստահաբար՝ անտուն մարդկանց թիվը գնալով քչանում է։ Կարծում եմ՝ ունենք այսօր մեզ հուզող այլ խնդիրներ եւ երիտասարդներին ակտիվ հասարակական կյանքի մեջ ներգրավելը կարեւորներից է։ Այդ նպատակով ստեղծել ենք երիտասարդական ակումբ, որի դռները, անկախ կուսակցական պատկանելությունից, բաց են բոլորի առաջ։
Պիտի նշեմ նաեւ, որ մեր տարածքային կառույցի անդամները հիմնականում երիտասարդներ են։ Գալիս են մեզ մոտ անգամ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներ, կլոր սեղանների ընթացքում քննարկում ենք Սպիտակին առնչվող հիմնահարցերը, եւ շնորհիվ այս ամենի ստեղծվել է «Ապագա Սպիտակ» հասարակական կազմակերպությունը, որն իր ակտիվությամբ այժմ աչքի է ընկնում Լոռու մարզում։ Առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ եթե այսօր երիտասարդությունը ճիշտ կազմակերպի իր կյանքը, 5-10 տարի հետո հիմնախնդիրների քանակն էլ կպակասի։
-Նախընտրական այս շրջանում ձեր կառույցի աշխատանքում ի՞նչ է փոխվել։
-Կուսակցության գրասենյակը աստիճանաբար վերածվում է նախընտրական շտաբի։ Նախ երկարում է աշխատանքային օրը, քանի որ շատ հարցեր են օպերատիվ լուծում պահանջում։ Իհարկե պաշտոնական քարոզարշավը հունվարի 20-ից հետո է, բայց արդեն կատարվում են նախապատրաստական աշխատանքներ։
Մեր կուսակցության տարածքային կառույցը՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, ղեկավարելու է մեծամասնականով ընտրված, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը։ Շատ հարցեր համակարգվում եւ լուծվում են նրա անմիջական մասնակցությամբ։ Նա այն պատգամավորներից է, որ միշտ կապը պահպանում է իր ընտրողների հետ։ Հենց նրա շնորհիվ է, որ Սպիտակի 18 գյուղերի գազիֆիկացման խնդիրը բարձրացվեց ԱԺ-ում եւ լուծում ստացավ. արդեն այդ գյուղերում օգտագործում են կապույտ վառելիքը։
-Գյուղերում ձեր կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբները համակարգում են գյուղապետերը։ Մեղադրանքներ են հնչում, թե նրանց պարտադրել են որոշակի ձայների քանակ ապահովել։
-Ես գիտեմ, այդ մասին խոսել է Արթուր Բաղդասարյանի առաջադրման գրասենյակի ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Կուզեի նրան հարց ուղղել. նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կային «Օրինաց երկիր» կուսակցության անդամ գյուղապետեր, որոնք նաեւ շտաբի պետ էին, այն ժամանակ իրենք ինչպե՞ս էին վերաբերվում այդ հարցին, ո՞րն էր իրենց դիրքորոշումը։ Մեր 29-րդ ընտրատարածքում կան գյուղեր, որոնց գյուղապետերը դաշնակցականներ են։ Այդ գյուղերում մենք որպես մեր շտաբի պետ նրանց չենք ընտրել, այլ ընտրել ենք գյուղի հարգված մարդկանցից։
Իսկ Սպիտակի 20 գյուղերից 17-ի գյուղպետերը հանրապետականներ են։ Նրանք նոր չեն դարձել հանրապետական։ Եթե գյուղը այդ մարդկանց վստահել եւ ձայն է տվել, ուրեմն տրամաբանական է, որ նրանք էլ պիտի լինեն մեր թեկնածուի շտաբի պետերը։ Կարծում եմ` մեղադրանքներն անհիմն են, տրամաբանություն չկա։
-Ձեր տարածաշրջանում գործող կուսակցությունների գրասենյակների հետ համագործակցո՞ւմ եք։
-Թերթերից մեկում ժամանակին մի հրապարակում եղավ՝ եկել էին մեր տարածաշրջան եւ պարզել, որ միայն մեր կուսակցության գրասենյակն է բաց եւ գործում է։ Դե, իհարկե, գրասենյակներ կան։ Գործում է Դաշնակցության գրասենյակը, բաց է նաեւ ԲՀԿ-ինը։ ՕԵԿ-ի գրասենյակը խորհրդարանական ընտրությունների ընթացքում գործում էր, բայց մեր կլոր սեղանների ժամանակ, երբ նրանց ուզում էինք հրավիրել, ման եկանք-փնտրեցինք ու, ճիշտն ասած, չկարողացանք գտնել գրասենյակի տեղը։ Այսինքն՝ մշտապես գործող գրասենյակ չկա։
-Դուք ընդամենը երեք կուսակցության անուն նշեցիք, իսկ նրանց թիվը հասնում է յոթանասունի։
-Ճիշտն ասած, չէի ուզում անդրադառնալ ընդդիմադիրներին, որպեսզի խոսքս սխալ չհասկացվի, բայց չկան ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ։ Օրինակ՝ «Ժառանգությունից» ոչ մեկին չեմ ճանաչում։ Մենք միշտ ակտիվ գործում ենք, եւ մարդիկ մեզ գիտեն, ասում են՝ հա՜, սրանք Հանրապետականի տղերքն են։ Կուսակցական աշխատանքը ամենօրյա գործունեություն է պահանջում։
-Ծանո՞թ եք նախընտրական տրամադրություններին, հանդիպո՞ւմ եք մարդկանց, զրուցո՞ւմ եք։
-Եթե կուսակցական սուբյեկտիվ մոտեցումը մի կողմ դնեմ, չեմ կարող ասել, որ բոլոր խնդիրներն են լուծում ստացել, բայց իշխանությունների նկատմամբ վստահություն կա։ Օրինակ` ինչպես ասացի, 18 գյուղում արդեն գազ կա։ Մարդիկ տեսնում են, որ իրենց պատգամավորի ձայնը տեղ է հասել, կառավարությունը խնդրին լուծում է տվել։ Ես հաճախ եմ լինում այդ գյուղերում, եւ գյուղացիներն ասում են՝ առաջ գազ ու լույս չկար, իսկ հիմա այդ խնդիրը չունենք։
Կյանքը առաջ է ընթանում, եւ այժմ նրանց պահանջներն այլ են։ Արդեն խոսում են լավ ճանապարհների, դրանց գիշերային լուսավորության մասին։ Իսկ հիշեք՝ տասը տարի առաջ մարդիկ ինչի մասին էին մտածում։
-Ընդդիմադիրները պնդում են՝ Լ.Տեր-Պետրոսյանի վարկանիշը հոկտեմբերին 30% էր, իսկ հունվարին կհասնի 55 տոկոսի։ Դուք այդպիսի միտում ձեր տարածաշրջանում տեսնո՞ւմ եք։
-Ես չգիտեմ, թե ինչից ելնելով են նրանք այդ թվերը ասում։ Ես կարող եմ մեր թեկնածուի մասին ասել։ Երբ վերջերս Սերժ Սարգսյանն այցելեց Նալբանդ գյուղ, մարդիկ միաբերան ասացին, որ իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Նա կանգնեց-խոսեց այդ մարդկանց հետ, լսեց նրանց հոգսերը եւ հաջորդ օրը արձագանքեց եւ լուծում տվեց։ Կառավարության ներկայացուցիչը եկավ Լոռու մարզ եւ գյուղացիներին հուզող խնդիրները քննարկվեցին։ Դրանք հիմնականում բնակարանաշինության, գազիֆիկացման հարցերն էին։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 10-ից հետո, այս երկրամասի շուրջը ծավալվող միջազգային-քաղաքական զարգացումներն այնքան սրընթաց են ծավալվում, ...ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ն ըստ ավանդույթի շարունակում է ծանոթացնել ընթերցողներին մեր խորհրդային պատմության էջերին։ Այս թեժ նախընտրական փուլում, բնականաբար, չէինք կարող անուշադրության մատնել Խորհրդային Միության ...ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
«Արմավիայի» մամլո ծառայությունՅուրաքանչյուր թռիչքից առաջ օդային անվտանգության նպատակներով իրականացվում է օդանավի զննում։ Դրա համար գոյություն ունեն հատուկ մեթոդներ, ձեւեր, միջոցներ, եւ ավիաընկերության անձնակազմն էլ մշտապես պատրաստականություն ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում այս օրերին հայկական բեռների կուտակումներ չկան: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանը՝ նավահանգստում կա հայկական ...ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՊԱՏԱԿԸ
Ըմբշամարտի երկու ձեւերի, սուսերամարտի, ձյուդոյի եւ ծանրամարտի մասնագետներից հետո, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցեցին նաեւ բռնցքամարտի մեր մարզիչները։ Հանրապետությունում ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒՍԸ
Չեմպիոնների լիգայի վերջին 4 խմբերում ամփոփիչ խաղերից հետո 1/8-րդ եզրափակիչի թափուր մնացած երկու ուղեգրերը նվաճեցին ֆրանսիական «Լիոնը» եւ թուրքական «Ֆեներբախչեն»։ Ֆրանսիական ակումբին E ԽՄԲԻՑ պայքարը ...«ՄՈՒԴԻԶԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ս.ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
1990-1993 թվականներին Հայաստանում արձանագրվեց տնտեսական խոր անկում։ Այդ տարիներին իրական ՀՆԱ-ն նվազեց 57 տոկոսով, իսկ 1994թ. գրանցվեց չափազանց բարձր գնաճ կամ, այսպես ասած, հիպերինֆլյացիա. մեկ տարվա ընթացքում ...ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Ընտրությունների շրջանում կուսակցությունների գործունեությունը աշխուժանում է, եւ հիմնականում հանրությունն այդ ...ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ուսանողներ 1
Այն բանից հետո, երբ մամուլում տպագրվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ հարցազրույցը, «Հայկական ժամանակ» օրաթերթը իր պարտքը համարեց անմիջապես ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Այսպես է կարծում նախկին դատախազը
«Ուրբաթ» ակումբում երեկ «Ներքաղաքական ապակայունացման այսօրվա միտումները» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին դատախազ ...ՄԱՐԴԻԿ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐ
Պատրաստեց՝ Ս.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Վրաստան թռիչքները դադարեցված են անցած տարվա աշնանից։ Արդյունքում դեպի Վրաստան ամենակարճ ճանապարհը՝ ինքնաթիռով մինչեւ Երեւան, իսկ այստեղից մեքենայով մինչեւ Վրաստանի մայրաքաղաք, ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամեն ինչ վկայում է տիեզերական ծագման մասին
Այս աշխարհում հհշականների գոյության լոկ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ մենք միայնակ չենք Տիեզերքում։
Վախենամ, որ կռահում եմ, թե ինչու է մարդկությունը ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 14
Թատերական հրապարակում կազմակերպված վերջին միտինգի միակ առանձնահատկությունը՝ պաստառներն էին «ԼԵՎՈՆ VII. ԱՐՔԱ ՀԱՅՈՑ» մակագրությամբ։ Եւ պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանը մեծագույն հաճույքով էր լսում իրեն արքա ...ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՀՐԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած «Ազգային միաբանության» նախագահության նիստում կուսակցությունը որոշեց 2008-ի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, հհշականները մի աննախադեպ վարկաբեկման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ թիվ 233-ում
Անդրադառնալով էներգետիկ ճգնաժամի, ժողովրդի բնութագրմամբ՝ «ցրտի ու մթի» տարիներին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջերս իր հանրահավաքային ելույթներից մեկում փորձեց իրականությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականին։ Գալիք տարի, ԱՄԷ իշխանությունների նախաձեռնությամբ, մի շարք արարողություններով կնշանավորվի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ իր ընտրվելու շանսերն «ավելի քան ռեալ» գնահատեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ հանդես գալով Մամուլի ազգային ակումբում
Մինչ այդ բանախոսը հիմնավորեց նախագահական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ նախնական պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցելեն հունվարին: Ինչպես ասաց արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վլադիմիր ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: «Լեռնային Ղարաբաղին ...ՏԱՐԲԵՐՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բնորոշմամբ՝ Դաշնակցության եւ իշխանությունների «ռազմավարական անհամաձայնությունները երկրի ներսին են վերաբերում։ Վերջապես, շատ հստակ, լիբերալիստական տնտեսավարումը մեր երկրում իրեն արդեն ...Ո՞ՐՆ Է ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել այն մտայնությունից, թե լավ ընդդիմությունը ճչացող, աղաղակող, ավերելու պատրաստ ընդդիմությունն է։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հասարակության մի զգալի հատված ...«ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐ-2008»
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հրապարակած «Երկրների վարկանիշեր-2008» զեկույցը, որում ներկայացված են տվյալներ ցածր եւ միջին եկամուտ ունեցող 108 երկրների մասին, արագ տնտեսական զարգացում է արձանագրել ...ՀՀՇ-Ի ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
1Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ, երեկ հետաձգեց ՀՀՇ-ի հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի ...ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
Բրյուսելում՝ Եվրամիության շենքի մոտ գտնվող հանրային պարտեզի շրջակայքում, այսօր կանցկացվի եվրոպահայերի «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով ցույցը: Ցուցարարների նպատակն է բարձրաձայնել Թուրքիայի ...ԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԷԴ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ՏԱ
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, հհշականների միտինգում Ալիկ Արզումանյանը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել «Ազգային միաբանության» առաջնորդին։
Երեկ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ Արզումանյանին հուշեց մի քանի նոր թեմաներ. «Թող ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեկ վաղ առավոտյան, ժամը 4։00-4։30-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի մոտ։
Պայթյունից վնասվել է դռան մետաղավանդակը, փշրվել են ապակիները, ներսում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
«Տեր-Պետրոսյանը արդեն սպառել էր իրեն... Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

