
ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՊԱՏԱԿԸ
- Ըմբշամարտի երկու ձեւերի, սուսերամարտի, ձյուդոյի եւ ծանրամարտի մասնագետներից հետո, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցեցին նաեւ բռնցքամարտի մեր մարզիչները։ Հանրապետությունում արդեն երկրորդ տարին անցկացվող «Մարզչական տեխնիկական կուրսերը» կազմակերպում է ՀԱՕԿ-ը, որի մարզական բաժնի պետ ՌՈԲԵՐՏ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ էլ խնդրեցինք պատմել դրանց արդյունավետության եւ շարունակականության մասին։

-Որքանո՞վ են արդյունավետ դասընթացները։
-Ինչպես հայտնի է, Հայաստանում օրախնդիր է մարզիչների որակավորման բարձրացումը, նրանց գիտելիքների կատարելագործումն ու արդիականացումը։ Այդ պահանջից ելնելով էլ, ՀԱՕԿ-ի նախագահի հանձնարարականով, ձեռնամուխ եղանք ծրագրի իրականացմանը։ Միջազգային օլիմպիական կոմիտե ենք ներկայացրել 8 մարզաձեւի լավագույն մարզիչներին հրավիրելու հայտ։ Դրանցից 6-ի գծով դասընթացները հաջող ավարտին հասցրինք։ Ծրագիրը պետք է ամփոփեն թեթեւ ատլետիկայի մարզիչների համար դասընթացներով եւ եւս մեկ մարզաձեւի, որը կորոշվի հունվարին։
Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա միանշանակ է, որ կուրսերի օգուտը մեծ է։ Այն ծառայում է նպատակին, թեկուզեւ նրա համար, որ ոչ բոլոր մարզիչներն են մեկնում մրցումների, ականատես ու հաղորդակից լինում իրենց մարզաձեւերում ժամանակակից զարգացումներին, մարզումային մեթոդիկայի նորություններին։ Փաստորեն, օրական 6 ժամ արտասահմանցի առաջատար մասնագետները տեսական եւ գործնական պարապմունքներ են անցկացնում մեր մարզիչների հետ։ Դասընթացների ավարտից հետո բոլոր մասնակիցներին շնորհվում է միջազգային սերտիֆիկատ, որը հատկապես կարեւոր է հետագայում ավելի բարձր կարգի դասընթացների մասնակցելու համար։
-Այսինքն՝ տարբեր մակարդակի դասընթացնե՞ր են լինում։
-Այո՛, ծրագրի առաջին փուլն ավարտելուց հետո նախատեսում ենք ավելի բարձր մակարդակի դասընթացներ։ Սա առաջին մակարդակն է, ինչը, սակայն, չի խանգարում, որ մասնակցեն նաեւ ազգային հավաքականի մարզիչները եւ մեր մյուս առաջատար մասնագետները։ «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով, առանց առաջին փուլն անցնելու, հաջորդ մակարդակի դասընթացներին մասնակցել չի թույլատրվում։
-Ծրագրում ընդգրկված են հանրապետության բոլո՞ր մասնագետները։
-Գրեթե բոլոր դասընթացների մասնակիցների մի ստվար հատված եղել են մարզերից, այն մասնագետները, ովքեր աշխատում են մարզադպրոցներում, ունեն ակումբներ, ուստիեւ շահագրգիռ են կատարելագործելու իրենց գիտելիքները։ Օրինակ՝ բռնցքամարտի դասընթացների մասնակից 25 մարզիչներից 10-ը մարզերից են։
-Կա՞ արդյոք վերահսկման մեխանիզմ, որ դասընթացների ավարտից հետո մարզիչները որեւէ բան չեն մոռանա կամ ճիշտ կօգտագործեն ստացած գիտելիքները։ Նախատեսո՞ւմ եք արդյոք քննությունների կամ ստուգարքների կարգի ներհանրապետական միջոցառումներ կազմակերպել։
-Իրոք, այս դասընթացները նպաստեցին նրան, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էլ հետաքրքրություն դրսեւորեց հանրապետության տարբեր բնակավայրերում ներքին վերապատրաստման դասընթացներ անցկացնել՝ ներգրավելով մարզիչների ավելի լայն շրջանակ։
-«Օլիմպիական համերաշխություն» ծրագրով դասընթացներին, բացի վերոնշյալ 8 մարզաձեւից, այլ ձեւեր նախատեսվո՞ւմ է ընդգրկել։
-Ծրագիրը շարունակվելու է Պեկինի օլիմպիական խաղերից հետո։ Այդ ժամանակ էլ կդիմենք ՄՕԿ եւ, հուսով ենք, մեզ կընդառաջեն արդեն ընտրված մարզաձեւերի գծով ավելի բարձր մակարդակի դասընթացներ կազմակերպելու հարցում։ Ավելին՝ հաջորդ տարի մտադրություն ունենք վերապատրաստման կուրսեր անցկացնել նաեւ խաղային մարզաձեւերի մարզիչների համար։
-Մեր մարզիչների վերապատրաստմամբ հիմնականում զբաղվել են արտասահմանցիները։ Իսկ կա՞ն արդյոք մասնագետներ, որոնց գծով այլ երկրներում նմանատիպ դասընթացներ կազմակերպելու հրավիրվեն Հայաստանի մարզիչները։
-Անշուշտ, մենք էլ ունենք լավ մասնագետներ, բայց նրանց թիվը այնքան սահմանափակ է, որ այդպիսի հայտեր ՄՕԿ-ից չենք ստացել։ Նրանք կարող են այդպիսի դասընթացներ անցկացնել զարգացող երկրներում, բայց ամենեւին ոչ սպորտային զարգացած պետություններում։ Բացի այդ, մեր մարզիչները, որպես կանոն, չեն սիրում աշխատել իրենց գիտելիքները կատարելագործելու, ինքնուրույն մասնագիտական գրականություն ուսումնասիրելու, համաշխարհային զարգացումներին հետեւելու ուղղությամբ։ Սակայն էական է այն, որ այս դասընթացներով սառույցը որոշ չափով շարժվեց։
-Զբաղվո՞ւմ է արդյոք ՀԱՕԿ-ը մասնագիտական գրականության հայերեն թարգմանությամբ, այն բազմացնելու եւ մասնագետներին ապահովելու հարցով։
-Դա ամենացավալի եւ կարեւոր հարցերից է։ Հայաստանը ժամանակակից մարզումային մեթոդիկային առնչվող գրականության խիստ կարիք ունի։ Ճիշտ է՝ յուրաքանչյուր հրավիրված մասնագետ իր հետ բերում է որոշակի գրականություն, որից, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտվել մեր մարզիչները։ Բացի այդ, մեր ֆիզկուլտուրայի ինստիտուտը ստանում է մասնագիտական գրականություն եւ ցանկություն ունեցող մարզիչները կարող են օգտվել դրանից։ Եթե մարզիչն իրոք շահագրգիռ է իր որակավորումը բարձրացնելու, հավատացեք, ժամանակ եւ հնարավորություն կգտնի դա անելու համար։
-Հայաստանում ազգային որակավորման կարգ շնորհվո՞ւմ է մարզիչներին։
-Ճիշտն ասած, դա նախարարության իրավասությունն է։ Իսկ թե որքանով է իրականացվում գործընթացը, տեղյակ չեմ։
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 10-ից հետո, այս երկրամասի շուրջը ծավալվող միջազգային-քաղաքական զարգացումներն այնքան սրընթաց են ծավալվում, ...ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ն ըստ ավանդույթի շարունակում է ծանոթացնել ընթերցողներին մեր խորհրդային պատմության էջերին։ Այս թեժ նախընտրական փուլում, բնականաբար, չէինք կարող անուշադրության մատնել Խորհրդային Միության ...ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
«Արմավիայի» մամլո ծառայությունՅուրաքանչյուր թռիչքից առաջ օդային անվտանգության նպատակներով իրականացվում է օդանավի զննում։ Դրա համար գոյություն ունեն հատուկ մեթոդներ, ձեւեր, միջոցներ, եւ ավիաընկերության անձնակազմն էլ մշտապես պատրաստականություն ...ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում այս օրերին հայկական բեռների կուտակումներ չկան: Ինչպես տեղեկացրեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանը՝ նավահանգստում կա հայկական ...ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՊԱՏԱԿԸ
Ըմբշամարտի երկու ձեւերի, սուսերամարտի, ձյուդոյի եւ ծանրամարտի մասնագետներից հետո, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով վերապատրաստման դասընթացների մասնակցեցին նաեւ բռնցքամարտի մեր մարզիչները։ Հանրապետությունում ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒՍԸ
Չեմպիոնների լիգայի վերջին 4 խմբերում ամփոփիչ խաղերից հետո 1/8-րդ եզրափակիչի թափուր մնացած երկու ուղեգրերը նվաճեցին ֆրանսիական «Լիոնը» եւ թուրքական «Ֆեներբախչեն»։ Ֆրանսիական ակումբին E ԽՄԲԻՑ պայքարը ...«ՄՈՒԴԻԶԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ս.ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
1990-1993 թվականներին Հայաստանում արձանագրվեց տնտեսական խոր անկում։ Այդ տարիներին իրական ՀՆԱ-ն նվազեց 57 տոկոսով, իսկ 1994թ. գրանցվեց չափազանց բարձր գնաճ կամ, այսպես ասած, հիպերինֆլյացիա. մեկ տարվա ընթացքում ...ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Ընտրությունների շրջանում կուսակցությունների գործունեությունը աշխուժանում է, եւ հիմնականում հանրությունն այդ ...ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ուսանողներ 1
Այն բանից հետո, երբ մամուլում տպագրվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ հարցազրույցը, «Հայկական ժամանակ» օրաթերթը իր պարտքը համարեց անմիջապես ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Այսպես է կարծում նախկին դատախազը
«Ուրբաթ» ակումբում երեկ «Ներքաղաքական ապակայունացման այսօրվա միտումները» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին դատախազ ...ՄԱՐԴԻԿ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐ
Պատրաստեց՝ Ս.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Վրաստան թռիչքները դադարեցված են անցած տարվա աշնանից։ Արդյունքում դեպի Վրաստան ամենակարճ ճանապարհը՝ ինքնաթիռով մինչեւ Երեւան, իսկ այստեղից մեքենայով մինչեւ Վրաստանի մայրաքաղաք, ...ՀՀՇԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամեն ինչ վկայում է տիեզերական ծագման մասին
Այս աշխարհում հհշականների գոյության լոկ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ մենք միայնակ չենք Տիեզերքում։
Վախենամ, որ կռահում եմ, թե ինչու է մարդկությունը ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 14
Թատերական հրապարակում կազմակերպված վերջին միտինգի միակ առանձնահատկությունը՝ պաստառներն էին «ԼԵՎՈՆ VII. ԱՐՔԱ ՀԱՅՈՑ» մակագրությամբ։ Եւ պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանը մեծագույն հաճույքով էր լսում իրեն արքա ...ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՀՐԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած «Ազգային միաբանության» նախագահության նիստում կուսակցությունը որոշեց 2008-ի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, հհշականները մի աննախադեպ վարկաբեկման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկիզբը՝ թիվ 233-ում
Անդրադառնալով էներգետիկ ճգնաժամի, ժողովրդի բնութագրմամբ՝ «ցրտի ու մթի» տարիներին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը վերջերս իր հանրահավաքային ելույթներից մեկում փորձեց իրականությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականին։ Գալիք տարի, ԱՄԷ իշխանությունների նախաձեռնությամբ, մի շարք արարողություններով կնշանավորվի ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ իր ընտրվելու շանսերն «ավելի քան ռեալ» գնահատեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ հանդես գալով Մամուլի ազգային ակումբում
Մինչ այդ բանախոսը հիմնավորեց նախագահական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ նախնական պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցելեն հունվարին: Ինչպես ասաց արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վլադիմիր ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: «Լեռնային Ղարաբաղին ...ՏԱՐԲԵՐՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բնորոշմամբ՝ Դաշնակցության եւ իշխանությունների «ռազմավարական անհամաձայնությունները երկրի ներսին են վերաբերում։ Վերջապես, շատ հստակ, լիբերալիստական տնտեսավարումը մեր երկրում իրեն արդեն ...Ո՞ՐՆ Է ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել այն մտայնությունից, թե լավ ընդդիմությունը ճչացող, աղաղակող, ավերելու պատրաստ ընդդիմությունն է։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հասարակության մի զգալի հատված ...«ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐ-2008»
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հրապարակած «Երկրների վարկանիշեր-2008» զեկույցը, որում ներկայացված են տվյալներ ցածր եւ միջին եկամուտ ունեցող 108 երկրների մասին, արագ տնտեսական զարգացում է արձանագրել ...ՀՀՇ-Ի ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
1Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ, երեկ հետաձգեց ՀՀՇ-ի հայցի քննությունն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի ...ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
Բրյուսելում՝ Եվրամիության շենքի մոտ գտնվող հանրային պարտեզի շրջակայքում, այսօր կանցկացվի եվրոպահայերի «Ո՛չ ցեղասպան Թուրքիայի մուտքին Եվրոպա» կարգախոսով ցույցը: Ցուցարարների նպատակն է բարձրաձայնել Թուրքիայի ...ԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԷԴ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ՏԱ
Սեփ.լրտվ.
Ինչպես հայտնի է, հհշականների միտինգում Ալիկ Արզումանյանը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել «Ազգային միաբանության» առաջնորդին։
Երեկ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ Արզումանյանին հուշեց մի քանի նոր թեմաներ. «Թող ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեկ վաղ առավոտյան, ժամը 4։00-4։30-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի մոտ։
Պայթյունից վնասվել է դռան մետաղավանդակը, փշրվել են ապակիները, ներսում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
«Տեր-Պետրոսյանը արդեն սպառել էր իրեն... Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ ...
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

