
ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ
- 1878 թվականին Իտալիայում իրեն մարգարեի տեղ դրած ոմն արկածախնդիր Լազարետտի հավաքեց խենթերի մի ամբողջ բազմություն ու որոշեց արշավանք ձեռնարկել Հռոմի դեմ՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Իսկ ի պատասխան այն դիտողությանը, որ իշխանությունները պարզապես կցրեն խառնամբոխը, գոռոզամտորեն նկատեց. «Ես ձեռքերով հետ կմղեմ փամփուշտները, իմ եւ հետեւորդներիս համար անվնաս կդարձնեմ մեր դեմ ուղղված ցանկացած զենք»։

Լազարետտիի զորքը, բնականաբար, նապաստակից էլ արագ փախուստի դիմեց առաջին իսկ կրակոցներից հետո, ինքը՝ մարգարեն մահացու վիրավորվեց, բայց գետնին տապալվելով հասցրեց բացականչել. «Մենք հաղթեցի՜նք»։
Գրեթե համանման պահվածք են դրսեւորում ներկայումս հհշականները, որոնք երեկ հանդես եկան սենսացիոն հայտարարությամբ։ Ի դեպ, ամո՞ւր եք նստած աթոռին։ Դե ուրեմն՝ լսեք։ Պարզվում է, նեոբոլշեւիկների հաշվարկներով, «հոկտեմբերի վերջի դրությամբ, Տեր-Պետրոսյանի իրական վարկանիշը եղել է 29,7 տոկոս։ Իսկ թե ինչքան է այն աճել հոկտեմբերից ի վեր, վերլուծեք ինքներդ (իսկ որ այդ վարկանիշը աճում է, ընդունում են բոլորը)»։
Լսեք, եթե Տեր-Պետրոսյանի վարկանիշը շարունակի աճել այդչափ խելահեղ տեմպերով, ապա նա հաստատ կպարտվի։ Չկարողանալով զսպել ականջներից դուրս ժայթքող զգացմունքները, նրա կողմնակիցները փետրվարի 19-ին կսկսեն զանգվածային կարգով սեր խոստովանել Լեւոն VII-ին հենց քվեաթերթիկների վրա։ Իսկ համաձայն օրենքի՝ նման քվեաթերթիկները համարվում են անվավեր։
Ի դեպ, համակած զգացմունքներն արտահայտելու նպատակով քվեաթերթիկների զանգվածային օգտագործման դեպքեր մեր խորհրդային անցյալում արդեն եղել են։
«Ընտրությունների օրը,- զեկուցեց ԽՄԿԿ ԿԿ-ն Քաղբյուրոյի անդամներին 1962 թվականին,- քվեարկության ժամանակ քվեաթերթիկների վրա արվել են բազմաթիվ գրառումներ։ Այդ գրառումների ճնշող մեծամասնությունը ունի հայրենասիրական բնույթ, դրանց մեջ արտահայտված է հպարտության զգացում՝ մեր խորհրդային Հայրենիքի, կոմունիստական հասարակության շինարարության գործում հաջողությունների համար։ Աշխատավորները շնորհակալություն են հայտնում Կոմունիստական կուսակցությանը, նրա Լենինյան Կենտրոնական Կոմիտեին, Սովետական կառավարությանը՝ սովետական մարդկանց բարօրության, մեր հայրենիքի ծաղկման ու նրա հզորության ամրապնդման մասին ամենօրյա հոգածության համար։
Ամենից հաճախ հանդիպում են հետեւյալ բովանդակության գրառումները.
Քվեարկում եմ Լենինի կուսակցությա՛ն, կոմունիզմի՛ օգտին։
Փա՜ռք մեր հարազատ Կոմունիստական կուսակցությանը։
Քվեարկում եմ ամենադեմոկրատական իշխանության՝ Սովետների՛ իշխանության օգտին։
Քվեարկում եմ ՍՄԿԿ 22-րդ համագումարի որոշումների կատարման օգտի՛ն»։
Հետաքրքիր է, ընտրական հանձնաժողովների անդամների ձեռքը կգնա՞ անվավեր համարել քվեաթերթիկը, ուր գրված է. «Փա՜ռք Նորին մեծություն Լեւոն VII-ին եւ մեր հարազատ ՀՀՇ-ին»։
Իսկ ընդհանրապես, եթե չլիներ նախկին նախագահի 29,7 տոկոսանոց վարկանիշի մասին պատմող այդ մառազմը, մենք պատրաստվում էինք անդրադառնալ այսօր գործարար խավն իր կողմը գրավելու նրա համառ փորձերին։
Գործարար հանրության առավել քան սառը արձագանքը Տեր-Պետրոսյանի կոչերին միանգամայն կանխատեսելի էր։ Ամեն տեսակի հեղափոխականների նկատմամբ անվստահությունը գործարարների արյան մեջ է, քանզի ազատարարները սովորաբար աչքի են ընկնում ֆինանսական համակարգի եւ ընդհանրապես տնտեսության մասին չափազանց ուրույն պատկերացումներով։
1917 թվականի հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանի ֆինանսների առաջին ժողկոմ դարձավ ապագա չեկիստ Մենժինսկին։ Նրա մասին հուշերում նկարագրվում է մի այսպիսի դրվագ. երբ բոլշեւիկները կատարում էին բանկերի ազգայնացման, սեյֆերի բացման ու դրանց ողջ պարունակության բռնագրավման մասին որոշումը, այդ գործողությունը ղեկավարող Մենժինսկին, պատասխանելով «Ախր ի՞նչ եք անում, չէ՞ որ քանդում եք տնտեսության հիմքը՝ բանկային համակարգը» հարցին, ասաց. «Հեղափոխությունը ժամանակ չունի սոցիալիզմի օրոք բանկերի դերի հարցը քննարկելու համար. հեղափոխությանը փո՛ղ է պետք»։
Այնպես որ՝ եթե տեսականորեն (ես ասացի՝ տեսականորեն) ենթադրենք, թե Տեր-Պետրոսյանը երբեւէ կվերադառնա իշխանության, ապա օլիգարխների հետ նա, ամենայն հավանականությամբ, կվարվի այնպես, ինչպես Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը։ Նա 1307 թվականին ձերբակալեց Տամպլիերների միաբանության ողջ վերնախավին։ Հատուկ քննիչները, հաստատակամորեն ձեռնամուխ լինելով գործին, սկսեցին վարկաբեկիչ փաստեր փնտրել աստվածանարգման համար մեղադրվողների վրա։
Բայց գտնվեցին նաեւ վկաներ, որոնք պնդում էին ճիշտ հակառակը։ Մասնավորապես, որ ասպետներն այնքան նվիրված էին Փրկչի տառապյալ պատկերին, որ անգամ թույլ չէին տալիս իրենց հոգալ բնական կարիքները, առանց նախապես հանելու ասեղնագործած խաչով թիկնոցը։ Այդ վկայությունները, թեպետ, ամենեւին չօգնեցին, քանզի թագավորի համար չափազանց փափագելի էին միաբանության անհամար գանձերը։ Արդյունքում տամպլիերների գրոսմեյստեր Ժակ դե Մոլլեն եւ մեծ պերցեպտոր (գանձարանի եւ ունեցվածքի պահապան) Ժոֆրուա դե Շարնեն խարույկ հանվեցին, միաբանությունը լուծարվեց, դրա հարստությունը համալրեց թագավորական գանձարանը։
Ճիշտ է՝ հույսի մի շող տվյալ հարցում այնուամենայնիվ առկայծում է։ Ինչպես վերջերս պարզեցին ամերիկյան կենսաքիմիկոսները, ագահությունը ոչ թե արատ է, այլ օրգանիզմի առանձնահատկություն, որի համար պատասխանատու է օքսիտոցին հատուկ հորմոնը։ Այդ վարկածն ապացուցելու համար գիտնականները փորձ անցկացրին. կամավորների առաջին խմբին տալիս էին օքսիտոցին պարունակող հորմոնալ պատրաստուկ, իսկ երկրորդ խմբին՝ պլացեբո, այսինքն՝ դատարկ հաբ։ Այնուհետ բոլոր մասնակիցներին առաջարկեցին օգնել անծանոթ կարիքավոր մարդուն։ Նրանք, ովքեր ընդունել էին պատրաստուկը, 80 տոկոսով ավելի շատ փող տվեցին, քան մյուսները։
Դե ինչ, ալտրուիզմն, ըստ երեւույթին, բարոյական կատեգորիայից փոխարկվում է հորմոնայինի։ Եւ հավանաբար հեռու չէ այն օրը, երբ մեր նեոբոլշեւիկները (եւ ոչ միայն նրանք) կկարողանան ագահության դեմ դեղամիջոց գնել դեղատներից։
Եւ այդժամ մենք բոլորս կապրենք Թոմաս Մորի հորինած համընդհանուր երջանկության երկրում՝ Ուտոպիայում, որտեղ թանկարժեք մետաղները նսեմացվում էին հնարավոր բոլոր միջոցներով. «...Ոչ միայն ընդհանուր բակերում, այլեւ մասնավոր տներում, ամենուր նրանք ոսկուց պատրաստում են գիշերային միզանոթներ եւ ամեն տեսակի տարաներ աղտեղությունների համար։ Բացի այդ, ուտոպիացիները թանկարժեք մետաղներից պատրաստում են շղթաներ ու ծանր կապանքներ, որոնք հագցնում են ստրուկներին։ Վերջապես, որեւէ հանցագործությամբ իրեն խայտառակած յուրաքանչյուրի ականջներից կախված են ոսկե օղեր, ոսկեղենով են պատված մատները, ոսկե մանյակը պարուրում է վիզն ու, վերջապես, ոսկով է պատված նրա գլուխը։ Այդպես նրանք բոլոր միջոցներով ջանում են, որ ոսկին ու արծաթը անհարգի լինեն իրենց մոտ»։
Առ այսօր դա լինում էր միայն հեքիաթներում, իսկ Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո մեզանում նույնպես կլինի ինչպես հեքիաթում։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 11-ին ավարտվել է Վրաստանի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների գրանցման գործընթացը, եւ 22 հավակնորդից միայն 7-ին է հաջողվել կատարել անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ...ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մրսածության սեզոնի ամենաթեժ շրջանն է։ Իր անասելի տարածվածության պատճառով այդ հիվանդությունը դարձել է քննարկումների սիրելի թեմա եւ պատվել բազմաթիվ առասպելներով։ Փորձենք հերքել դրանցից մի քանիսը։
ԱՌԱՍՊԵԼ ...ԵՎՍ 90 ԱՎՏՈԲՈՒՍ
Մասնավոր ներդրումներով մինչեւ տարեվերջ Երեւան կներկրվի «Բոգդան» մակնիշի եւս 90 ավտոբուս՝ այս տարվա ընդհանուր ներկրումների թիվը հասցնելով 150-ի: 20 ավտոբուս կներկրվի առաջիկա օրերին: Նշենք, որ այս տարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով 14:25-ին, Ադրբեջանի տարածքում, Աքսու քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 4,1 բալ մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Ինչպես հայտնեցին ...ԵՂԱՆԱԿ
Դեկտեմբերի 13-15-ը հանրապետության առաձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կանցնի եւս մի քիչ ժամանակ, եւ խեղճ ընտրողների գլխին ողջ թափով կգահավիժի թեկնածուների նախընտրական քարոզչության հեղեղը։ Կարծում ենք` գովազդային քարոզարշավ անցկացնելիս մեզանում ամեն անգամ թույլ է տրվում ...ԽԱՂԻ ՄԱՔՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ լրագրողների հետ հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի շտաբի ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ու կուսակցության փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ։
Ըստ «Օրինաց երկրի» ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը պատրաստ է ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ դիտորդներ ուղարկել Հայաստան՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկելու ...ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում ընտրացուցակների թարմացման գործընթացը: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակը կազմվում եւ վարվում է ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Դրանք կմաքսազերծվեն նոր մասնաշենքում
Վերջին տարիներին արագորեն ավելանում է տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան։ Դա արտահայտվում է հիմնականում արտասահմանյան մեքենաների ներմուծման տեսքով։ Փոխարենը ...ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՈՒՐ ԴՆԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Տարվա լավագույն նախագիծ» ցուցահանդեսին ներկայացված նախագծերի մի մասը արդեն կառուցվել կամ ընթացքի ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեց տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող ...ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
2007 թվականը առանձնապես արգասաբեր չէր միջազգային պաշտոնական առաջնություններում Հայաստանը ներկայացրած ըմբիշների համար։ Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից ազատ ...ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի եզրափակիչ տուրը առանձնակի անակնկալներով չնշանավորվեց։ 1/8-րդ եզրափակիչ անցան այն թիմերը, որոնք առավել նախապատվելի հնարավորություններ ունեին։
Մրցաշարային առումով ամենախճճված ...ՀՐԱՇՔՈՎ ԿՈՐԶԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ
Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը դարձավ արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Կիսաեզրափակիչում հարավամերիկացիները 1։0 հաշվով առավելության հասան Թունիսի ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 22.12.2006թ. թիվ 1020262 հանձնարարագրի համաձայն, «Արարատ Ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊ ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ...ՇԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ
ՀՀ մշտական բնակչությունը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 226 հազար 700 է, որից 2 մլն 68 հազար 700-ը՝ քաղաքաբնակ, 1 մլն 158 հազարը՝ գյուղաբնակ: Ընդ որում՝ կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: ...ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Աբու Դաբի
Նոր ձեռք բերված ներկայացուցչական դասի «Էյրբաս-319» ինքնաթիռով նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական ուղեւորությունը կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։
Դեկտեմբերի ...Ի՞ՆՉ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Կարծում ենք, առաջիկա քարոզարշավը խոստանում է վերածվել ոչ միայն թեկնածուների անհատական հատկանիշների եւ քաղաքական թիմերի մրցավեճի, այլեւ հանգեցնել նախընտրական ընտրված քարոզչության մարտավարությունների բախման։ ...ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Դեկտեմբերի 11-ին ավարտվեց վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ։ Վարչապետը հանդիպեց ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար ...ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ
6«Եթե այն ժամանակ ամեն ինչ ճիշտ է արվել, ինչո՞ւ 1998-ին ոչ մեկը դուրս չեկավ ու չպաշտպանեց Լ.Տեր-Պետրոսյանին՝ ասելով, ավազակնե՛ր, այդպիսի հիանալի նախագահին ինչո՞ւ եք քշում։ Եւ հակառակը՝ ինչո՞ւ 1996թ. ...ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ԼՂՀ իշխանությունները երեկ, որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր Բաշիր շրջանի 29-ամյա բնակիչ Անար Ալիեւին: Ադրբեջանի քաղաքացու փոխանցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ ՉԷԻՆ ՁԳՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԸ
-Նախընտրական պայքարի տրամաբանության մեջ նոր իրողություններ չեմ ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
1878 թվականին Իտալիայում իրեն մարգարեի տեղ դրած ոմն արկածախնդիր Լազարետտի հավաքեց խենթերի մի ամբողջ բազմություն ու որոշեց արշավանք ձեռնարկել Հռոմի դեմ՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Իսկ ի պատասխան ...ԱՐԺԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԷ
«Եթե ես «արատավոր» կադրային քաղաքականություն եմ վարել՝ իմ ղեկավարած հաստատությունը վստահելով «ավազակներին», ի՞նչ իրավունք ունեմ երկրորդ անգամ հավակնելու ռեկտորի պաշտոնին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ...ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին: Ձերբակալվել է չաշխատող, նախկինում դատված քաղաքացի: ...ԿՀԱՎԱՔՎԵ՞Ն ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Բաց, թափանցիկ ընտրություններ անցկացնելու խնդրում ՕԵԿ-ը մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնում է։ «Կարեւորում ենք այս ոլորտում ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը, մասնավորապես ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս վրաերթի ենթարկված Առաջադիմական կուսակցության նախագահի ծառայողական մեքենան երկու օր առաջ վերանորոգվել էր: Իսկ երեկ, ինչպես հայտնեցին կուսակցությունից, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի առջեւ այն կոտրվել ...Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Ցեղասպանության պատասխանատվության մասին» օրինագիծը: Երկու կուսակցությունների կողմից աջակցություն ստացած բանաձեւը նախատեսում է ամերիկյան օրենքներով պատասխանատվության ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
2Այս տարվա 11 ամիսների տվյալներով, ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Եթե 2006թ. ընթացքում ներմուծվել է ընդհանուր առմամբ 26 հազար 157, ապա այս տարվա դեկտեմբերի ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

