
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՈՒՐ ԴՆԵԼ
- Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Տարվա լավագույն նախագիծ» ցուցահանդեսին ներկայացված նախագծերի մի մասը արդեն կառուցվել կամ ընթացքի մեջ է, մնացած մասն էլ դեռեւս նախագիծ է։

Եւ թեպետ նախագծերի հեղինակ-ճարտարապետների, ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողության ակտիվ մասնակցությունն ակնկալող հանդիպումը մասամբ էր ստացվել, հրավիրյալների մի զգալի մասը ներկա չէր, այնուհանդերձ հետաքրքիր ելույթներ եղան։
ՊԱՅՔԱՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԴԵՄ
Ըստ ճարտարապետ Լեւոն Վարդանյանի («Մոսկվայի տուն», «Արարատբանկ» համալիրների հեղինակ) ամենացավալի հարցերից մեկը պատվիրատուների բանակն է, որի դեմ պայքարի գնով է ճարտարապետը կարողանում մի գործ ստեղծել. «Այդ պայքարը կա, որովհետեւ ճարտարապետը եւ պատվիրատուն մտածողության տարբեր շերտերի մեջ են»։
Նրա համոզմամբ, միջավայրը, շրջապատն են ճարտարապետներին թելադրում, եւ եթե ճարտարապետ-պատվիրատու փոխադարձ հասկացողություն լինի, մեր քաղաքը չի տուժի, միջավայրին համահունչ շենքեր կունենանք։
ԵԹԵ ՉՋՐԵՍ, ՉԻ ԱՃԵԼՈՒ
Խոսքն այս դեպքում ճարտարապետական հասարակության, ավելի ստույգ՝ նոր սերնդի մասին է։ Մինչդեռ ճարտարապետները երեկ ցավով արձանագրում էին, որ «մեզանում ճարտարապետական դպրոց չկա, կան ընդամենը անհատ ճարտարապետներ, որոնք փորձում են, մեր միջնադարյան ժառանգությունը եւ թամանյանական ժամանակաշրջանը հաշվի առնելով, ստեղծել միջավայրին հարազատ ճարտարապետություն։
Ճարտարապետական դպրոցից ենք խոսում, մինչդեռ «քաղաքաշինության մասին» օրենք չունենք»,- դժգոհում է Լ.Վարդանյանը։ Ա.Երանոսյանն էլ հավելում՝ ճարտարապետների միություն ունենք, որն իր պասիվ դիրքով ոչ միայն բնագավառի մարդկանց հավաքատեղի չէ (առաջ հավաքվում էինք մի տանիքի ներքո՝ բիլիարդ, թենիս խաղում, մեկ բաժակ սուրճի շուրջ մասնագիտական քննարկումներ ծավալում), այլ տարածքները վարձակալելով է զբաղված։
Ի՞նչ է անում այս սերունդը ապագայի ճարտարապետներ պատրաստելու համար։ Պարզվում է՝ ոչինչ չի անում։ Ըստ ճարտարապետ Լ.Վարդանյանի. «Այն, ինչ այսօր կա, թամանյանական շրջանի ռեսուրսն է, նրանք են, ովքեր, շփվելով ավագների հետ, այդ ներուժը դեռ կրում են իրենց մեջ։ Բայց չէ՞ որ եթե հասարակությունը չջրես չի աճելու։ Այսօր ճարտարապետական բուհում այնքան մակերեսային եւ սիրողական մակարդակի վրա են դասավանդման հարցերը...»։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ
ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՉԵՆ
Ճարտարապետների համոզմամբ, իրենք համախմբված չեն: Այդ է պատճառը, որ Երեւանի դիմագիծը օրեցօր աղճատվում է, «քաղաքը կորցնում է իր դեմքը, որովհետեւ ցանկանում են 50 տարվա գործը 2 տարում անել։ Մի տեղ թունել, մեկ այլ տեղ՝ էստակադա։ Ճիշտ է՝ երկիրը զարգանում է, եւ դրա արտահայտությունը շինարարության մեջ է, բայց մեծ թափով ընթացող շինարարությունը ցայտնոտային վիճակ է ստեղծել»։
Ճարտարապետ Լեւոն Վարդանյանն ու Կարեն Հարությունյանը դժգոհ էին նաեւ ճարտարապետների հանդեպ հասարակության վերաբերմունքից։ Իհարկե, այս հարցում գիտակցում էին նաեւ իրենց մեղքը։ «Ամեն տեսակ անճաշակ, ռաբիս երաժշտական նախագծեր, հաղորդումներ կան, իսկ ճարտարապետների վերաբերյալ ոչ մի հաղորդում չկա։ Չկա մի հաղորդում, որը կներկայացնի ճարտարապետների արածը»։
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նկատենք, որ ճարտարապետների շրջանում տեղի ունեցող այս խմորումները հատկապես ուժգին զգացնել տվեցին ՃՄ վերջին համագումարից հետո, որը, ըստ էության, շատերի ակտիվ ու կենսունակ մթնոլորտի ձեւավորման ակնկալիքները հօդս ցնդեցրեց։
Դժգոհությունների պատճառով էր, որ համագումարին ուղղված սեփական դիմումի համաձայն ՃՄ անդամությունից հրաժարվեց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նրա հավաստմամբ, արդեն իսկ ճարտարապետական շրջանակներում լուրջ աշխատանք է սկսվել ոլորտի գործուն ներկայացուցիչներին համախմբող մի կառույց ստեղծելու վերաբերյալ։ «Հայաստանի ճարտարապետական արվեստանոցների միավորում» անունը կրող կազմակերպության անդամ արվեստանոցները արդեն առաջին քննարկումն են ունեցել, որի ընթացքում կարեւորվել է երիտասարդ, ուսանող ճարտարապետների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպումը, լուրջ քարոզչական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը։
Երեկվա քննարկումը վկայում էր՝ ճարտարապետները սկսել են գիտակցել՝ նախեւառաջ իրենք պիտի կարեւորեն ճարտարապետի մասնագիտությունը. «Պիտի կարողանանք այսօր մեր ուժերը համախմբել, այլապես կորուստ կորուստի հետեւից ենք տալու։ Առաջին հերթին Երեւանն ենք կորցնելու, Երեւանի կենտրոնը։ Իսկ եթե կորցրեցինք, ապա դա իր հետեւից բերելու է քայքայման մի մեծ պրոցես։ Մշակութային անկում կա բոլոր ասպարեզներում, բայց հասարակությունը լուռ, սուսուփուս ընդունում է, որովհետեւ իշխանության վերին մակարդակները եւ պատվիրատուներն են որոշում լավն ու վատը։ Հասարակությունն իներտ վիճակում է»։
- ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 11-ին ավարտվել է Վրաստանի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների գրանցման գործընթացը, եւ 22 հավակնորդից միայն 7-ին է հաջողվել կատարել անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ...ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մրսածության սեզոնի ամենաթեժ շրջանն է։ Իր անասելի տարածվածության պատճառով այդ հիվանդությունը դարձել է քննարկումների սիրելի թեմա եւ պատվել բազմաթիվ առասպելներով։ Փորձենք հերքել դրանցից մի քանիսը։
ԱՌԱՍՊԵԼ ...ԵՎՍ 90 ԱՎՏՈԲՈՒՍ
Մասնավոր ներդրումներով մինչեւ տարեվերջ Երեւան կներկրվի «Բոգդան» մակնիշի եւս 90 ավտոբուս՝ այս տարվա ընդհանուր ներկրումների թիվը հասցնելով 150-ի: 20 ավտոբուս կներկրվի առաջիկա օրերին: Նշենք, որ այս տարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով 14:25-ին, Ադրբեջանի տարածքում, Աքսու քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 4,1 բալ մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Ինչպես հայտնեցին ...ԵՂԱՆԱԿ
Դեկտեմբերի 13-15-ը հանրապետության առաձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կանցնի եւս մի քիչ ժամանակ, եւ խեղճ ընտրողների գլխին ողջ թափով կգահավիժի թեկնածուների նախընտրական քարոզչության հեղեղը։ Կարծում ենք` գովազդային քարոզարշավ անցկացնելիս մեզանում ամեն անգամ թույլ է տրվում ...ԽԱՂԻ ՄԱՔՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ լրագրողների հետ հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի շտաբի ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ու կուսակցության փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ։
Ըստ «Օրինաց երկրի» ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը պատրաստ է ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ դիտորդներ ուղարկել Հայաստան՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկելու ...ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում ընտրացուցակների թարմացման գործընթացը: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակը կազմվում եւ վարվում է ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Դրանք կմաքսազերծվեն նոր մասնաշենքում
Վերջին տարիներին արագորեն ավելանում է տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան։ Դա արտահայտվում է հիմնականում արտասահմանյան մեքենաների ներմուծման տեսքով։ Փոխարենը ...ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՈՒՐ ԴՆԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Տարվա լավագույն նախագիծ» ցուցահանդեսին ներկայացված նախագծերի մի մասը արդեն կառուցվել կամ ընթացքի ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեց տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող ...ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
2007 թվականը առանձնապես արգասաբեր չէր միջազգային պաշտոնական առաջնություններում Հայաստանը ներկայացրած ըմբիշների համար։ Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից ազատ ...ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի եզրափակիչ տուրը առանձնակի անակնկալներով չնշանավորվեց։ 1/8-րդ եզրափակիչ անցան այն թիմերը, որոնք առավել նախապատվելի հնարավորություններ ունեին։
Մրցաշարային առումով ամենախճճված ...ՀՐԱՇՔՈՎ ԿՈՐԶԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ
Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը դարձավ արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Կիսաեզրափակիչում հարավամերիկացիները 1։0 հաշվով առավելության հասան Թունիսի ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 22.12.2006թ. թիվ 1020262 հանձնարարագրի համաձայն, «Արարատ Ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊ ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ...ՇԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ
ՀՀ մշտական բնակչությունը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 226 հազար 700 է, որից 2 մլն 68 հազար 700-ը՝ քաղաքաբնակ, 1 մլն 158 հազարը՝ գյուղաբնակ: Ընդ որում՝ կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: ...ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Աբու Դաբի
Նոր ձեռք բերված ներկայացուցչական դասի «Էյրբաս-319» ինքնաթիռով նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական ուղեւորությունը կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։
Դեկտեմբերի ...Ի՞ՆՉ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Կարծում ենք, առաջիկա քարոզարշավը խոստանում է վերածվել ոչ միայն թեկնածուների անհատական հատկանիշների եւ քաղաքական թիմերի մրցավեճի, այլեւ հանգեցնել նախընտրական ընտրված քարոզչության մարտավարությունների բախման։ ...ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Դեկտեմբերի 11-ին ավարտվեց վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ։ Վարչապետը հանդիպեց ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար ...ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ
6«Եթե այն ժամանակ ամեն ինչ ճիշտ է արվել, ինչո՞ւ 1998-ին ոչ մեկը դուրս չեկավ ու չպաշտպանեց Լ.Տեր-Պետրոսյանին՝ ասելով, ավազակնե՛ր, այդպիսի հիանալի նախագահին ինչո՞ւ եք քշում։ Եւ հակառակը՝ ինչո՞ւ 1996թ. ...ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ԼՂՀ իշխանությունները երեկ, որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր Բաշիր շրջանի 29-ամյա բնակիչ Անար Ալիեւին: Ադրբեջանի քաղաքացու փոխանցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ ՉԷԻՆ ՁԳՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԸ
-Նախընտրական պայքարի տրամաբանության մեջ նոր իրողություններ չեմ ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
1878 թվականին Իտալիայում իրեն մարգարեի տեղ դրած ոմն արկածախնդիր Լազարետտի հավաքեց խենթերի մի ամբողջ բազմություն ու որոշեց արշավանք ձեռնարկել Հռոմի դեմ՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Իսկ ի պատասխան ...ԱՐԺԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԷ
«Եթե ես «արատավոր» կադրային քաղաքականություն եմ վարել՝ իմ ղեկավարած հաստատությունը վստահելով «ավազակներին», ի՞նչ իրավունք ունեմ երկրորդ անգամ հավակնելու ռեկտորի պաշտոնին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ...ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին: Ձերբակալվել է չաշխատող, նախկինում դատված քաղաքացի: ...ԿՀԱՎԱՔՎԵ՞Ն ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Բաց, թափանցիկ ընտրություններ անցկացնելու խնդրում ՕԵԿ-ը մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնում է։ «Կարեւորում ենք այս ոլորտում ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը, մասնավորապես ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս վրաերթի ենթարկված Առաջադիմական կուսակցության նախագահի ծառայողական մեքենան երկու օր առաջ վերանորոգվել էր: Իսկ երեկ, ինչպես հայտնեցին կուսակցությունից, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի առջեւ այն կոտրվել ...Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Ցեղասպանության պատասխանատվության մասին» օրինագիծը: Երկու կուսակցությունների կողմից աջակցություն ստացած բանաձեւը նախատեսում է ամերիկյան օրենքներով պատասխանատվության ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
2Այս տարվա 11 ամիսների տվյալներով, ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Եթե 2006թ. ընթացքում ներմուծվել է ընդհանուր առմամբ 26 հազար 157, ապա այս տարվա դեկտեմբերի ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

