
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ
- Դրանք կմաքսազերծվեն նոր մասնաշենքում

Վերջին տարիներին արագորեն ավելանում է տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան։ Դա արտահայտվում է հիմնականում արտասահմանյան մեքենաների ներմուծման տեսքով։ Փոխարենը ռուսական արտադրության մեքենաների պահանջարկը տարեցտարի նվազում է։
Այս տարվա 11 ամիսների տվյալներով, ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Եթե 2006թ. ընթացքում ներմուծվել է ընդհանուր առմամբ 26 հազար 157, ապա այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ 30 հազար 677 տրանսպորտային միջոց։ Այսինքն՝ տարեվերջից մեկ ամիս առաջ արդեն Հայաստան է բերվել 4 հազար 520-ով շատ ավտոմեքենա, քան նախորդ տարվա ընթացքում։ Համեմատության համար ասենք, որ 2001թ. ամբողջ տարվա ընթացքում ներկրված մեքենաների թիվը եղել է ընդամենը 5,8 հազար։
Վերջին երեք տարիներին Հայաստան է բերվել ընդհանուր առմամբ 76,6 հազար տրանսպորտային միջոց։
Մեքենաների ներկրման ավելացմանը զուգընթաց շարունակում է փոխվել ներմուծման կառուցվածքը։ Ինչպես նախորդ երկու-երեք, այնպես էլ այս տարվա ընթացքում պահպանվել է արտասահմանյան ավտոմեքենաների ներմուծման աճի դինամիկան։ Փոխարենը գնալով կրճատվում է ռուսական արտադրության ավտոմեքենաների պահանջարկը։ Համեմատության համար ասենք, որ եթե 2005թ. ընթացքում Հայաստան է բերվել ավելի քան 8,1 հազար ռուսական արտադրության մեքենա, ապա այս տարվա 11 ամսվա տվյալներով՝ ընդամենը 5868։
Այսինքն՝ երկու տարվա ընթացքում ռուսական ավտոմեքենաների պահանջարկը կրճատվել է ավելի քան 2,2 հազարով։ Այն դեպքում, երբ անցած երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացել է Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների քանակը։ Միայն այս տարվա 11 ամսվա ընթացքում բերված արտասահմանյան մեքենաների թիվը հասնում է շուրջ 25 հազարի։ Դա ավելի քան 4 անգամ գերազանցում է ներկրված ռուսական արտադրության ավտոմեքենաների քանակը։
Փոխվել է նաեւ մեքենաների որակական կազմը։ Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտավ բնապահպանական վճարների մասին նոր օրենքը, որը նպատակ ուներ սահմանափակել հին մեքենաների ներկրումը Հայաստան։ Մաքսային պետական կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա համեմատ նվազել է մինչեւ 5 հազար դոլար արժողության ավտոմեքենաների ներկրումը։ Փոխարենը՝ ավելացել է 10-30 հազար դոլարանոց մեքենաների թիվը։
Հաշվի առնելով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների նկատվող աճը, երեկ Նորագավիթում բացվեց դրանց մաքսային ձեւակերպումներով զբաղվող մասնագիտացված մաքսատան նոր մասնաշենքը։ Համաձայն մաքսային պետական կոմիտեի նախագահ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ.
-Ավտոմեքենաների ներկրման օրեցօր աճող տեմպի պայմաններում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան նախկին շենքային պայմաններն այլեւս բավարար չէին ժամանակակից սպասարկման մակարդակ ապահովելու եւ մաքսային ձեւակերպումների գործընթացն արագ ու արդյունավետ իրականացնելու համար։ Ուստի հրատապ էր դարձել մաքսատունն ապահովել նոր եւ հարմարավետ շենքային պայմաններով։ Այդ նպատակով մաքսային պետական կոմիտեն խնդիր դրեց մաքսատունը ապահովել տեխնիկապես վերազինված եւ սպասարկման ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքով։
Մաքսատան նոր շենքում կենտրոնացվել են բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, որոնք առնչվում են ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործընթացին։ Դա հնարավորություն կտա ներմուծողներին, առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսային ձեւակերպումների հետ կապված բոլոր գործընթացները։
Եթե նախկինում վթարված տրանսպորտային միջոցի ձեւակերպումների համար ներմուծողը ստիպված էր հատուկ այդ նպատակով վարձակալած ավտոմեքենայով վթարված տրանսպորտային միջոցը հասցնել արդարադատության նախարարության համապատասխան փորձագիտական կենտրոն, այնուհետեւ նորից հետ բերել մաքսատուն, ինչը թե՛ ծախսատար էր եւ թե՛ ժամանակ խլող, ապա այժմ այդ ծառայությունը կիրականացվի տեղում։
Մաքսատանն առանձին տարածք է հատկացվել նաեւ ավտոմեքենաներում չեզոքացուցիչի առկայությունն ստուգող արդարադատության նախարարության փորձագետի համար։ Նրա հետ համատեղ այսուհետ մաքսատանը կաշխատի նաեւ ոստիկանության փորձագետը, որը զբաղվում է գողացված կամ այլ կարգի խախտումներով ներմուծվող մեքենաների հայտնաբերմամբ։
Ի դեպ, այս տարի զննության ենթարկված ավելի քան 19 հազար տրանսպորտային միջոցներից 15-ի համար հայտարարվել էր միջազգային հետախուզում, իսկ 27-ի մոտ հայտնաբերվել են նույնացման համարների վերադաջվածքներ։
Ակնհայտ է, որ վերջին տարիներին արագորեն ավելանում է Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների քանակը, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Բայց առաջին գործոնը, բնականաբար, բնակչության եկամուտների ավելացումն է, որը պայմաններ է ստեղծել միջին խավի ձեւավորման համար։ Դրան զուգահեռ, ավտոմեքենաների առք ու վաճառքի շուկայում սկսել է ակտիվ գործունեություն իրականացնել բանկային համակարգը։
Նշենք, որ այդ ակտիվությունը եւս ուղղակիորեն կապված է բնակչության եկամուտների ավելացման հետ։ Ինչպես հայտնի է, բանկերը միայն որոշակի պայմանների ապահովման դեպքում են վարկեր տրամադրում։ Իսկ դրանցից առաջինը դարձյալ առնչվում է հաճախորդների եկամուտներին։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 11-ին ավարտվել է Վրաստանի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների գրանցման գործընթացը, եւ 22 հավակնորդից միայն 7-ին է հաջողվել կատարել անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ...ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մրսածության սեզոնի ամենաթեժ շրջանն է։ Իր անասելի տարածվածության պատճառով այդ հիվանդությունը դարձել է քննարկումների սիրելի թեմա եւ պատվել բազմաթիվ առասպելներով։ Փորձենք հերքել դրանցից մի քանիսը։
ԱՌԱՍՊԵԼ ...ԵՎՍ 90 ԱՎՏՈԲՈՒՍ
Մասնավոր ներդրումներով մինչեւ տարեվերջ Երեւան կներկրվի «Բոգդան» մակնիշի եւս 90 ավտոբուս՝ այս տարվա ընդհանուր ներկրումների թիվը հասցնելով 150-ի: 20 ավտոբուս կներկրվի առաջիկա օրերին: Նշենք, որ այս տարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով 14:25-ին, Ադրբեջանի տարածքում, Աքսու քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 4,1 բալ մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Ինչպես հայտնեցին ...ԵՂԱՆԱԿ
Դեկտեմբերի 13-15-ը հանրապետության առաձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կանցնի եւս մի քիչ ժամանակ, եւ խեղճ ընտրողների գլխին ողջ թափով կգահավիժի թեկնածուների նախընտրական քարոզչության հեղեղը։ Կարծում ենք` գովազդային քարոզարշավ անցկացնելիս մեզանում ամեն անգամ թույլ է տրվում ...ԽԱՂԻ ՄԱՔՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ լրագրողների հետ հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի շտաբի ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ու կուսակցության փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ։
Ըստ «Օրինաց երկրի» ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը պատրաստ է ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ դիտորդներ ուղարկել Հայաստան՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկելու ...ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում ընտրացուցակների թարմացման գործընթացը: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակը կազմվում եւ վարվում է ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Դրանք կմաքսազերծվեն նոր մասնաշենքում
Վերջին տարիներին արագորեն ավելանում է տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան։ Դա արտահայտվում է հիմնականում արտասահմանյան մեքենաների ներմուծման տեսքով։ Փոխարենը ...ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՈՒՐ ԴՆԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Տարվա լավագույն նախագիծ» ցուցահանդեսին ներկայացված նախագծերի մի մասը արդեն կառուցվել կամ ընթացքի ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեց տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող ...ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
2007 թվականը առանձնապես արգասաբեր չէր միջազգային պաշտոնական առաջնություններում Հայաստանը ներկայացրած ըմբիշների համար։ Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից ազատ ...ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի եզրափակիչ տուրը առանձնակի անակնկալներով չնշանավորվեց։ 1/8-րդ եզրափակիչ անցան այն թիմերը, որոնք առավել նախապատվելի հնարավորություններ ունեին։
Մրցաշարային առումով ամենախճճված ...ՀՐԱՇՔՈՎ ԿՈՐԶԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ
Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը դարձավ արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Կիսաեզրափակիչում հարավամերիկացիները 1։0 հաշվով առավելության հասան Թունիսի ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 22.12.2006թ. թիվ 1020262 հանձնարարագրի համաձայն, «Արարատ Ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊ ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ...ՇԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ
ՀՀ մշտական բնակչությունը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 226 հազար 700 է, որից 2 մլն 68 հազար 700-ը՝ քաղաքաբնակ, 1 մլն 158 հազարը՝ գյուղաբնակ: Ընդ որում՝ կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: ...ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Աբու Դաբի
Նոր ձեռք բերված ներկայացուցչական դասի «Էյրբաս-319» ինքնաթիռով նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական ուղեւորությունը կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։
Դեկտեմբերի ...Ի՞ՆՉ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Կարծում ենք, առաջիկա քարոզարշավը խոստանում է վերածվել ոչ միայն թեկնածուների անհատական հատկանիշների եւ քաղաքական թիմերի մրցավեճի, այլեւ հանգեցնել նախընտրական ընտրված քարոզչության մարտավարությունների բախման։ ...ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Դեկտեմբերի 11-ին ավարտվեց վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ։ Վարչապետը հանդիպեց ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար ...ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ
6«Եթե այն ժամանակ ամեն ինչ ճիշտ է արվել, ինչո՞ւ 1998-ին ոչ մեկը դուրս չեկավ ու չպաշտպանեց Լ.Տեր-Պետրոսյանին՝ ասելով, ավազակնե՛ր, այդպիսի հիանալի նախագահին ինչո՞ւ եք քշում։ Եւ հակառակը՝ ինչո՞ւ 1996թ. ...ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ԼՂՀ իշխանությունները երեկ, որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր Բաշիր շրջանի 29-ամյա բնակիչ Անար Ալիեւին: Ադրբեջանի քաղաքացու փոխանցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ ՉԷԻՆ ՁԳՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԸ
-Նախընտրական պայքարի տրամաբանության մեջ նոր իրողություններ չեմ ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
1878 թվականին Իտալիայում իրեն մարգարեի տեղ դրած ոմն արկածախնդիր Լազարետտի հավաքեց խենթերի մի ամբողջ բազմություն ու որոշեց արշավանք ձեռնարկել Հռոմի դեմ՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Իսկ ի պատասխան ...ԱՐԺԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԷ
«Եթե ես «արատավոր» կադրային քաղաքականություն եմ վարել՝ իմ ղեկավարած հաստատությունը վստահելով «ավազակներին», ի՞նչ իրավունք ունեմ երկրորդ անգամ հավակնելու ռեկտորի պաշտոնին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ...ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին: Ձերբակալվել է չաշխատող, նախկինում դատված քաղաքացի: ...ԿՀԱՎԱՔՎԵ՞Ն ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Բաց, թափանցիկ ընտրություններ անցկացնելու խնդրում ՕԵԿ-ը մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնում է։ «Կարեւորում ենք այս ոլորտում ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը, մասնավորապես ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս վրաերթի ենթարկված Առաջադիմական կուսակցության նախագահի ծառայողական մեքենան երկու օր առաջ վերանորոգվել էր: Իսկ երեկ, ինչպես հայտնեցին կուսակցությունից, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի առջեւ այն կոտրվել ...Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Ցեղասպանության պատասխանատվության մասին» օրինագիծը: Երկու կուսակցությունների կողմից աջակցություն ստացած բանաձեւը նախատեսում է ամերիկյան օրենքներով պատասխանատվության ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
2Այս տարվա 11 ամիսների տվյալներով, ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Եթե 2006թ. ընթացքում ներմուծվել է ընդհանուր առմամբ 26 հազար 157, ապա այս տարվա դեկտեմբերի ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

