
ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ
- Կանցնի եւս մի քիչ ժամանակ, եւ խեղճ ընտրողների գլխին ողջ թափով կգահավիժի թեկնածուների նախընտրական քարոզչության հեղեղը։ Կարծում ենք` գովազդային քարոզարշավ անցկացնելիս մեզանում ամեն անգամ թույլ է տրվում միեւնույն սկզբունքային սխալը։ Շեշտադրվում է ոչ թե որակը, այլ քանակը։

Եթե գովազդային արշավը չափազանց ագրեսիվ է, ապա լսարանն սկսում է ընկալել այն որպես պարտադրվող ծառայություն։ Դա աներես ճանճի, սեղանին հացի փշուրների, ներբանի մեջ խրված մեխի պես մի բան է։ Ամեն ինչում պետք է չափը ճանաչել։
Ընտրություններից առաջ ընտրազանգվածը հոգեբանորեն պատրաստ է, որ իր վրա տեղալու է քաղաքական քարոզչության հեղեղ։ Բայց հեղեղն այդ պիտի բաղկացած լինի տարբեր տարրերից, որպեսզի պատկերները փոփոխվեն, որպեսզի աչքերը, ականջները եւ, գլխավորը՝ ուղեղը, չհայտնվեն տաղտկալի միօրինակության մամլիչի տակ։ Մի խոսքով, գովազդը պիտի ընտրության հնարավորություն տրամադրի։ Հենց այն, ինչը, ցավոք, հայրենի ընտրազանգվածին սովորաբար չեն առաջարկում։
Երբ թեկնածուների գովազդը մրցակցային է, մարդն ընկալում է դա որպես յուրօրինակ հուշում։ Այսինքն՝ ահա թե ինչ են առաջարկում թեկնածուները։ Եւ այդժամ ընտրողն արդեն ինքը կորոշի՝ աջակցե՞լ նրանց, թե՞ ոչ։ Իսկ եթե ամեն անկյունում նրան դարանակալի միայն մեկ թեկնածուի գովազդ, ապա դա արդեն ոչ թե ընտրություն է, այլ պարտադրանք։ Իսկ մարդիկ ընդհանուր առմամբ չեն սիրում, երբ իրենց որեւէ բան պարտադրում են։
Ուստի անչափ կարեւոր է ընտրել գովազդային արշավի ճիշտ ծրագիր։ Հակառակ դեպքում դրանից վնասն ավելի շատ կարող է լինել, քան օգուտը։ Ենթադրենք, մարդն արդեն կողմնորոշվել է. քվեարկելու եմ X թեկնածուի օգտին։ Եւ դրանից հետո նրան ահագնացող համառությամբ, ընդհուպ մինչեւ հիստերիա, ասում են, որ պետք է քվեարկել միայն նույն X-ի օգտին։ Մարդն այդժամ սկսում է գիտակցել, որ իրեն դեբիլի տեղ են դրել։ Եւ դա նյարդայնացնում է։
Գոյություն ունի նաեւ մեկ այլ հանգամանք, որն անարդյունավետ է դարձնում չափից ավելի զանգվածային գովազդը։ Դա պարզապես վերածվում է տեղեկատվական խորապատկերի։ Եւ, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, այդ խորապատկերի վրա բազմապատիկ ավելանում է մրցակիցների գովազդի արդյունավետությունը։
Բերենք շատ պարզ օրինակ։ Ենթադրենք, առանձին վերցրած խանութի տերերը պայմանագիր են կնքել մատակարարի հետ եւ պարտավորվել վաճառել միայն սպիտակ հաց։ Եւ հանկարծ պատահաբար վաճառասեղանին հայտնվում է մի բոքոն սեւ հաց։ Գնորդներն իրար ձեռքից կխլխլեն դա։ Ոչ այն պատճառով, թե սեւ հացի մեծ սիրահար են, այլ որովհետեւ արդեն զզվել են սպիտակից։
Դրա համար էլ մարդիկ 80-ականների վերջին այդչափ մոլեռանդորեն գնում էին ջինսեր, ծամոն եւ այն ամենը, որ միավորված էր «դեֆիցիտ» հրապուրիչ հասկացության մեջ։
Քիչ շեղվելով հիմնական թեմայից, նշենք, որ չափազանց ագրեսիվ ու զանգվածային գովազդը (ոչ միայն քաղաքական, այլեւ գովազդն ընդհանրապես) այսօր բնորոշ չէ, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհին։ Այնտեղ, ինչպիսին էլ լինի գովազդը, դժվար է համոզել մարդկանց, օրինակ, հայտնի ֆիրմայի ապրանքանիշով թանկարժեք իր գնել։
Սովորական քաղաքացին կարող է իրեն թույլ տալ նույնիսկ ամենաթանկարժեք իրը՝ արտասահման ուղեւորության, ընտանիքի հետ հանգստի փոխարեն, բայց նրա ինչի՞ն է պետք բնավ ոչ իր համար նախատեսված ապրանքանիշը։ Ո՞ւմ եւ որտե՞ղ է զարմացնելու դրանով։ Ավելի շուտ շրջապատը նրան խելապակասի տեղ կդնի։ Նրան լիմուզին պետք չէ, քանզի գոհ է իր փոքրիկ որակյալ մեքենայից։ Երբեմն կարող է այցելել շատ թանկ ռեստորան. կան հեղինակային խոհանոցի սիրահարներ։ Նա շատ բան կարող է, բայց սնապարծության տոնավաճառի տիկնիկները, որոնք փայլատակում են ցուցափեղկերում եւ նորաձեւության բեմահարթակներին, նրան բացարձակապես չեն հետաքրքրում։
Ինչեւէ, չափից ավելի ջերմեռանդ քաղաքական գովազդի դեպքում արհեստականորեն ստեղծվում է... քաղաքական գովազդի դեֆիցիտ։ Հենց այն պահին, երբ ընտրողները տրամադրված են սպառել այն։ Առաջանում է պոտենցիալների տարբերություն, եւ նույնիսկ ամենավերջին թեկնածուի համեստ թռուցիկը, որին մարդիկ առաջ բացարձակապես ուշադրություն չէին դարձնում, սկսում է պահանջարկ վայելել։ Չենք խոսում արդեն այն մասին, որ իշխանության թեկնածուի միապաղաղ գովազդից կուտակված նյարդայնությունը միանգամայն կարող է խթան դառնալ՝ ընտրական տեղամասեր բերելով բողոքական, բայց ծույլ ընտրազանգվածին։
Քարոզարշավը, այն էլ առաջիկա նախագահական ընտրություններին, երբ իշխանության թեկնածուն լուրջ այլընտրանք չունի, պետք է հանդարտ ու վայելուչ լինի։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 11-ին ավարտվել է Վրաստանի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների գրանցման գործընթացը, եւ 22 հավակնորդից միայն 7-ին է հաջողվել կատարել անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ...ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մրսածության սեզոնի ամենաթեժ շրջանն է։ Իր անասելի տարածվածության պատճառով այդ հիվանդությունը դարձել է քննարկումների սիրելի թեմա եւ պատվել բազմաթիվ առասպելներով։ Փորձենք հերքել դրանցից մի քանիսը։
ԱՌԱՍՊԵԼ ...ԵՎՍ 90 ԱՎՏՈԲՈՒՍ
Մասնավոր ներդրումներով մինչեւ տարեվերջ Երեւան կներկրվի «Բոգդան» մակնիշի եւս 90 ավտոբուս՝ այս տարվա ընդհանուր ներկրումների թիվը հասցնելով 150-ի: 20 ավտոբուս կներկրվի առաջիկա օրերին: Նշենք, որ այս տարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով 14:25-ին, Ադրբեջանի տարածքում, Աքսու քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 4,1 բալ մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Ինչպես հայտնեցին ...ԵՂԱՆԱԿ
Դեկտեմբերի 13-15-ը հանրապետության առաձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կանցնի եւս մի քիչ ժամանակ, եւ խեղճ ընտրողների գլխին ողջ թափով կգահավիժի թեկնածուների նախընտրական քարոզչության հեղեղը։ Կարծում ենք` գովազդային քարոզարշավ անցկացնելիս մեզանում ամեն անգամ թույլ է տրվում ...ԽԱՂԻ ՄԱՔՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ լրագրողների հետ հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի շտաբի ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ու կուսակցության փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ։
Ըստ «Օրինաց երկրի» ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը պատրաստ է ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ դիտորդներ ուղարկել Հայաստան՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկելու ...ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում ընտրացուցակների թարմացման գործընթացը: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակը կազմվում եւ վարվում է ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Դրանք կմաքսազերծվեն նոր մասնաշենքում
Վերջին տարիներին արագորեն ավելանում է տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան։ Դա արտահայտվում է հիմնականում արտասահմանյան մեքենաների ներմուծման տեսքով։ Փոխարենը ...ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՈՒՐ ԴՆԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Տարվա լավագույն նախագիծ» ցուցահանդեսին ներկայացված նախագծերի մի մասը արդեն կառուցվել կամ ընթացքի ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեց տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող ...ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
2007 թվականը առանձնապես արգասաբեր չէր միջազգային պաշտոնական առաջնություններում Հայաստանը ներկայացրած ըմբիշների համար։ Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից ազատ ...ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի եզրափակիչ տուրը առանձնակի անակնկալներով չնշանավորվեց։ 1/8-րդ եզրափակիչ անցան այն թիմերը, որոնք առավել նախապատվելի հնարավորություններ ունեին։
Մրցաշարային առումով ամենախճճված ...ՀՐԱՇՔՈՎ ԿՈՐԶԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ
Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը դարձավ արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Կիսաեզրափակիչում հարավամերիկացիները 1։0 հաշվով առավելության հասան Թունիսի ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 22.12.2006թ. թիվ 1020262 հանձնարարագրի համաձայն, «Արարատ Ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊ ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ...ՇԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ
ՀՀ մշտական բնակչությունը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 226 հազար 700 է, որից 2 մլն 68 հազար 700-ը՝ քաղաքաբնակ, 1 մլն 158 հազարը՝ գյուղաբնակ: Ընդ որում՝ կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: ...ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Աբու Դաբի
Նոր ձեռք բերված ներկայացուցչական դասի «Էյրբաս-319» ինքնաթիռով նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական ուղեւորությունը կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։
Դեկտեմբերի ...Ի՞ՆՉ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Կարծում ենք, առաջիկա քարոզարշավը խոստանում է վերածվել ոչ միայն թեկնածուների անհատական հատկանիշների եւ քաղաքական թիմերի մրցավեճի, այլեւ հանգեցնել նախընտրական ընտրված քարոզչության մարտավարությունների բախման։ ...ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Դեկտեմբերի 11-ին ավարտվեց վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ։ Վարչապետը հանդիպեց ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար ...ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ
6«Եթե այն ժամանակ ամեն ինչ ճիշտ է արվել, ինչո՞ւ 1998-ին ոչ մեկը դուրս չեկավ ու չպաշտպանեց Լ.Տեր-Պետրոսյանին՝ ասելով, ավազակնե՛ր, այդպիսի հիանալի նախագահին ինչո՞ւ եք քշում։ Եւ հակառակը՝ ինչո՞ւ 1996թ. ...ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ԼՂՀ իշխանությունները երեկ, որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր Բաշիր շրջանի 29-ամյա բնակիչ Անար Ալիեւին: Ադրբեջանի քաղաքացու փոխանցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ ՉԷԻՆ ՁԳՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԸ
-Նախընտրական պայքարի տրամաբանության մեջ նոր իրողություններ չեմ ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
1878 թվականին Իտալիայում իրեն մարգարեի տեղ դրած ոմն արկածախնդիր Լազարետտի հավաքեց խենթերի մի ամբողջ բազմություն ու որոշեց արշավանք ձեռնարկել Հռոմի դեմ՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Իսկ ի պատասխան ...ԱՐԺԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԷ
«Եթե ես «արատավոր» կադրային քաղաքականություն եմ վարել՝ իմ ղեկավարած հաստատությունը վստահելով «ավազակներին», ի՞նչ իրավունք ունեմ երկրորդ անգամ հավակնելու ռեկտորի պաշտոնին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ...ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին: Ձերբակալվել է չաշխատող, նախկինում դատված քաղաքացի: ...ԿՀԱՎԱՔՎԵ՞Ն ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Բաց, թափանցիկ ընտրություններ անցկացնելու խնդրում ՕԵԿ-ը մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնում է։ «Կարեւորում ենք այս ոլորտում ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը, մասնավորապես ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս վրաերթի ենթարկված Առաջադիմական կուսակցության նախագահի ծառայողական մեքենան երկու օր առաջ վերանորոգվել էր: Իսկ երեկ, ինչպես հայտնեցին կուսակցությունից, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի առջեւ այն կոտրվել ...Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Ցեղասպանության պատասխանատվության մասին» օրինագիծը: Երկու կուսակցությունների կողմից աջակցություն ստացած բանաձեւը նախատեսում է ամերիկյան օրենքներով պատասխանատվության ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
2Այս տարվա 11 ամիսների տվյալներով, ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Եթե 2006թ. ընթացքում ներմուծվել է ընդհանուր առմամբ 26 հազար 157, ապա այս տարվա դեկտեմբերի ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

