
ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Մրսածության սեզոնի ամենաթեժ շրջանն է։ Իր անասելի տարածվածության պատճառով այդ հիվանդությունը դարձել է քննարկումների սիրելի թեմա եւ պատվել բազմաթիվ առասպելներով։ Փորձենք հերքել դրանցից մի քանիսը։

ԱՌԱՍՊԵԼ ԱՌԱՋԻՆ
Բուժվել պետք չէ.
ինքնաբերաբար կանցնի
Բուժվել պե՛տք է. համոզված պնդում են բժիշկները։ Ըստ էության, մրսածությունը սարսափելի չէ, բայց եթե օրգանիզմը սաստիկ թուլացած է, ապա դա կարող է ձգվել շատ երկար կամ հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են, օրինակ՝ բրոնխիտը, թոքաբորբը։ Հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում՝ կոկորդացավ, հարբուխ, դողէրոցք, պետք է ընդունել մրսածության դեմ դեղամիջոց, որը կարելի է գնել ցանկացած դեղատանը։
Բժիշկները խորհուրդ չեն տալիս նաեւ հերոսաբար անցկացնել հիվանդությունը ոտքի վրա։ Ավելի լավ է մեկ-երկու օր պառկել տանը. ե՛ւ առողջությանն է օգտակար, ե՛ւ վարակը ուրիշներին «պարգեւելու» հավանականությունն է անհամեմատ նվազում։
ԱՌԱՍՊԵԼ ԵՐԿՐՈՐԴ
Մրսածություն առաջացնում է գերսառեցումը
Այս պնդումը ճիշտ է միայն մասամբ։ Իհարկե, գերսառեցումը կարող է հանգեցնել տհաճ հետեւանքների, բայց խոսել այն մասին, թե հիվանդության պատճառը ցուրտն է, այնուամենայնիվ ճիշտ չէ։
Մրսածության հիվանդություններ հարուցում են վիրուսները, որոնք մշտապես ներկա են մեր շուրջ։ Սակայն սառնամանիքին, ինչպեսեւ շոգին, դրանք ոչնչանում են՝ չդիմանալով ջերմաստիճանի տատանումներին։ Այնպես որ՝ ձմեռային օդի մեջ վիրուսները բնավ ավելի շատ չեն, քան ամառայինի։ Իսկ այ փակ, վատ օդափոխվող տարածքում՝ հակառակը. դրանց խտությունն առավելագույնս բարձր է։ Հենց այստեղ է թաքնված հիմնական պատճառը, որ ցրտերն ընկնելուն պես ավելի հաճախ ենք հիվանդանում. չէ՞ որ ժամանակի մեծ մասը ստիպված ենք անցկացնել փակ տարածքներում։
ԱՌԱՍՊԵԼ
ԵՐՐՈՐԴ
Մրսածության ժամանակ պետք է անտիբիոտիկներ ընդունել
Սա տարածված մոլորություն է։ Իրականում անտիբիոտիկները վիրուսների դեմ բացարձակապես անզոր են։ Ուստի, ընդունելով դրանք մրսածության հիվանդությունների ժամանակ, դուք հարված եք հասցնում սեփական օրգանիզմին` ենթարկվելով վիճակն է՛լ ավելի խորացնելու վտանգի։
Մրսածության բուժումն ուղղված է հատկապես ախտանշանների վերացմանը (հազ, հարբուխ, կոկորդացավ), եւ ընտրել պետք է համապատասխան դեղամիջոցներ։
ԱՌԱՍՊԵԼ ՉՈՐՐՈՐԴ
Մրսածությամբ հիվանդին չարժե դուրս գալ տնից
Դա ցանկալի է չանել միայն այն դեպքում, եթե ջերմությունը բարձր է, բայց եթե այն իջել է, ապա կարճատեւ զբոսանքները նույնիսկ օգտակար են։ Մաքուր օդն ու ակտիվ կենսակերպը օգնում են օրգանիզմին ավելի արագ հաղթահարել հիվանդությունը։
ԱՌԱՍՊԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Սոխն ու սխտորը մրսածության դեմ լավագույն դեղերն են
Ոչ ոք չի վիճում, որ ժողովրդական բժշկության դարերով փորձված միջոցները բավական արդյունավետ են առ այսօր։ Որպես կանխարգելիչ միջոց կարելի է ուտել մի պճեղ սխտոր կամ հոտոտել թարմ կտրատած սոխը։ Սակայն ինքնաբուժումն այդ ոլորտում ավելի լավ է չչարաշահել։
Օրինակ` եթե քթի մեջ սխտորի կամ սոխի հյութ կաթեցնեք, ապա, ամենայն հավանականությամբ, լորձաթաղանթի այրվածք կստանաք։ Իսկ այդ մթերքը մեծ քանակությամբ ուտելու դեպքում աճում է ալերգիա վաստակելու հավանականությունը։
ԱՌԱՍՊԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ
Որքան տաք, այնքան լավ
Այստեղ, ինչպեսեւ ցանկացած հարցում, գլխավորը չափը չանցնելն է։ Առատ, տաք ըմպելիքը ապաքինման պարտադիր մասն է։ Բայց այն չպետք է այրող լինի, այլապես է՛լ ավելի կգրգռի բորբոքված կոկորդը, իսկ դա խոչընդոտում է ապաքինմանը։
Եւ բարձր ջերմաստիճանի դեպքում տասը վերմակի մեջ փաթաթվելն էլ իմաստ չունի։ Չափից ավելի տաքությունը լրացուցիչ ծանրաբեռնում է ողջ օրգանիզմը, ուստի պետք է հագնվել այնպես, որ հարմարավետ լինի, բայց չքրտնեցնի։
ԱՌԱՍՊԵԼ ՅՈԹԵՐՈՐԴ
Հիվանդին պետք է առատորեն կերակրել, որպեսզի ուժ ունենա պայքարելու հիվանդության դեմ
Բնականաբար հիվանդը պետք է սնունդ ստանա, բայց ավելի լավ է յոլա գնալ առանց ֆանատիզմի։ Չարժե զօրուգիշեր կանգնել նրա գլխավերեւում՝ հավի արգանակով ամանը ձեռքին։ Եթե հիվանդը ախորժակ չունի, նշանակում է՝ օրգանիզմը բոլոր ուժերը ծախսում է հիվանդության դեմ պայքարի վրա, եւ սննդի մարսումը բնավ չի մտնում այդ գործընթացի մեջ։ Պետք է պարզապես սպասել, որ վիճակը լավանա եւ այդժամ նա ինքը կլրացնի բացը։
- Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 11-ին ավարտվել է Վրաստանի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների գրանցման գործընթացը, եւ 22 հավակնորդից միայն 7-ին է հաջողվել կատարել անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ...ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մրսածության սեզոնի ամենաթեժ շրջանն է։ Իր անասելի տարածվածության պատճառով այդ հիվանդությունը դարձել է քննարկումների սիրելի թեմա եւ պատվել բազմաթիվ առասպելներով։ Փորձենք հերքել դրանցից մի քանիսը։
ԱՌԱՍՊԵԼ ...ԵՎՍ 90 ԱՎՏՈԲՈՒՍ
Մասնավոր ներդրումներով մինչեւ տարեվերջ Երեւան կներկրվի «Բոգդան» մակնիշի եւս 90 ավտոբուս՝ այս տարվա ընդհանուր ներկրումների թիվը հասցնելով 150-ի: 20 ավտոբուս կներկրվի առաջիկա օրերին: Նշենք, որ այս տարի ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ՝ տեղական ժամանակով 14:25-ին, Ադրբեջանի տարածքում, Աքսու քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 4,1 բալ մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Ինչպես հայտնեցին ...ԵՂԱՆԱԿ
Դեկտեմբերի 13-15-ը հանրապետության առաձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կանցնի եւս մի քիչ ժամանակ, եւ խեղճ ընտրողների գլխին ողջ թափով կգահավիժի թեկնածուների նախընտրական քարոզչության հեղեղը։ Կարծում ենք` գովազդային քարոզարշավ անցկացնելիս մեզանում ամեն անգամ թույլ է տրվում ...ԽԱՂԻ ՄԱՔՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ լրագրողների հետ հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի շտաբի ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ու կուսակցության փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ։
Ըստ «Օրինաց երկրի» ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը պատրաստ է ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ դիտորդներ ուղարկել Հայաստան՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկելու ...ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում ընտրացուցակների թարմացման գործընթացը: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակը կազմվում եւ վարվում է ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Դրանք կմաքսազերծվեն նոր մասնաշենքում
Վերջին տարիներին արագորեն ավելանում է տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան։ Դա արտահայտվում է հիմնականում արտասահմանյան մեքենաների ներմուծման տեսքով։ Փոխարենը ...ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԸ ՍՈՒՐ ԴՆԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Տարվա լավագույն նախագիծ» ցուցահանդեսին ներկայացված նախագծերի մի մասը արդեն կառուցվել կամ ընթացքի ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեց տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող ...ՏԱՐՎԱ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
2007 թվականը առանձնապես արգասաբեր չէր միջազգային պաշտոնական առաջնություններում Հայաստանը ներկայացրած ըմբիշների համար։ Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից ազատ ...ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի եզրափակիչ տուրը առանձնակի անակնկալներով չնշանավորվեց։ 1/8-րդ եզրափակիչ անցան այն թիմերը, որոնք առավել նախապատվելի հնարավորություններ ունեին։
Մրցաշարային առումով ամենախճճված ...ՀՐԱՇՔՈՎ ԿՈՐԶԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ
Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը դարձավ արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Կիսաեզրափակիչում հարավամերիկացիները 1։0 հաշվով առավելության հասան Թունիսի ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 22.12.2006թ. թիվ 1020262 հանձնարարագրի համաձայն, «Արարատ Ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊ ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ...ՇԱՏ ԵՆ ԱՊՐՈՒՄ
ՀՀ մշտական բնակչությունը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 226 հազար 700 է, որից 2 մլն 68 հազար 700-ը՝ քաղաքաբնակ, 1 մլն 158 հազարը՝ գյուղաբնակ: Ընդ որում՝ կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: ...ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Աբու Դաբի
Նոր ձեռք բերված ներկայացուցչական դասի «Էյրբաս-319» ինքնաթիռով նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական ուղեւորությունը կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։
Դեկտեմբերի ...Ի՞ՆՉ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Կարծում ենք, առաջիկա քարոզարշավը խոստանում է վերածվել ոչ միայն թեկնածուների անհատական հատկանիշների եւ քաղաքական թիմերի մրցավեճի, այլեւ հանգեցնել նախընտրական ընտրված քարոզչության մարտավարությունների բախման։ ...ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Դեկտեմբերի 11-ին ավարտվեց վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ։ Վարչապետը հանդիպեց ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար ...ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ
6«Եթե այն ժամանակ ամեն ինչ ճիշտ է արվել, ինչո՞ւ 1998-ին ոչ մեկը դուրս չեկավ ու չպաշտպանեց Լ.Տեր-Պետրոսյանին՝ ասելով, ավազակնե՛ր, այդպիսի հիանալի նախագահին ինչո՞ւ եք քշում։ Եւ հակառակը՝ ինչո՞ւ 1996թ. ...ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ԼՂՀ իշխանությունները երեկ, որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր Բաշիր շրջանի 29-ամյա բնակիչ Անար Ալիեւին: Ադրբեջանի քաղաքացու փոխանցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ ՉԷԻՆ ՁԳՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԸ
-Նախընտրական պայքարի տրամաբանության մեջ նոր իրողություններ չեմ ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
1878 թվականին Իտալիայում իրեն մարգարեի տեղ դրած ոմն արկածախնդիր Լազարետտի հավաքեց խենթերի մի ամբողջ բազմություն ու որոշեց արշավանք ձեռնարկել Հռոմի դեմ՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Իսկ ի պատասխան ...ԱՐԺԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՉԷ
«Եթե ես «արատավոր» կադրային քաղաքականություն եմ վարել՝ իմ ղեկավարած հաստատությունը վստահելով «ավազակներին», ի՞նչ իրավունք ունեմ երկրորդ անգամ հավակնելու ռեկտորի պաշտոնին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ...ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին: Ձերբակալվել է չաշխատող, նախկինում դատված քաղաքացի: ...ԿՀԱՎԱՔՎԵ՞Ն ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Բաց, թափանցիկ ընտրություններ անցկացնելու խնդրում ՕԵԿ-ը մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնում է։ «Կարեւորում ենք այս ոլորտում ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը, մասնավորապես ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Վերջերս վրաերթի ենթարկված Առաջադիմական կուսակցության նախագահի ծառայողական մեքենան երկու օր առաջ վերանորոգվել էր: Իսկ երեկ, ինչպես հայտնեցին կուսակցությունից, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի առջեւ այն կոտրվել ...Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Ցեղասպանության պատասխանատվության մասին» օրինագիծը: Երկու կուսակցությունների կողմից աջակցություն ստացած բանաձեւը նախատեսում է ամերիկյան օրենքներով պատասխանատվության ...ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
2Այս տարվա 11 ամիսների տվյալներով, ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Եթե 2006թ. ընթացքում ներմուծվել է ընդհանուր առմամբ 26 հազար 157, ապա այս տարվա դեկտեմբերի ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ

ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

