
ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵՆՔ, ՆԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
- Ըստ ոստիկանության կայքէջի, օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առավել հաճախ արձանագրվող հանցատեսակ է համարվում մարմնական վնասվածքներ հասցնելը։

2007թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներն արձանագրել են առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու 384 դեպք։ Իրավապահների ակտիվ ջանքերի եւ իրականացրած օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումների արդյունքում հաջողվել է բացահայտել 225 դեպք։ Վիճակագրության համակողմանի վերլուծությունը ակներեւ է դարձնում հանցատեսակի նվազման միտումը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դեպքերը նվազել են 44-ով։
Հաշվետու ժամանակահատվածում նվազել են նաեւ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։ 2006թ. 1-ին կիսամյակում արձանագրված 139-ի դիմաց՝ այս տարվա 1-ին կեսին ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է 131 դեպք, որից 57-ը բացահայտվել է։
Այս տարվա մարտի սկզբին Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի բնակիչներից մեկի՝ 48-ամյա Իրինա Պետրոսյանի մահվան մասին ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցներն իմացել էին միայն այն ժամանակ, երբ ընտանիքի անդամներն ու համագյուղացիները պատրաստվում էին հուղարկավորության։ Նախնական տեղեկատվությունը հետեւյալն էր. Իրինան առողջական խնդիրներ ուներ։ Մարտի 3-ին նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Մի քանի օր հետո կնքել էր մահկանացուն։ Քրեական հետախույզների անցկացրած օպերատիվ զրույցների եւ հարցումների համապատկերում կասկածելի հանգամանքներ գրեթե չկային։ Հանգուցյալի ամուսնուց եւ զավակներից զատ նույնիսկ հարեւաններն էին վկայում կնոջ ծանր առողջական վիճակի մասին, եւ որ տարիներ առաջ ծանր վիճակում նրան հասցրել էին հիվանդանոց, ու բժիշկներին հաջողվել էր փրկել Իրինայի կյանքը։
Այնուամենայնիվ, ոստիկանների աշխատանքի ընթացքում ի հայտ եկան կասկած հարուցող հանգամանքներ։ Մասնավորապես, մահացած կնոջ ամուսնու՝ Միքայել Ղուկասյանի տարօրինակ վարքը առիթ տվեց օպերատիվ-քննչական խմբին նրան բաժին հրավիրել։ Խաչաձեւ հարցաքննության ընթացքը քայլ առ քայլ պիտի բացահայտեր սարսափելին։ Ղուկասյանը մտադիր էր կնոջ հետ թաղել ճշմարտությունը...
Մարտի 3-ին Ղուկասյանների հարկի տակ ծայր առած վեճը հերթականներից էր։ Կնոջ հետ կռվելու համար չնչին առիթն էլ բավական էր։ Կոշիկներն էր ուզել, կինը չէր տվել։ Հարձակվել էր, հարվածները ուժգին էին, անողոք, անխնա...13-ամյա որդին փողոցից լսել էր ձայները։ Տուն էր մտել. մայրը բազմոցին նստած՝ անկարող էր շարժվել։ Մայրիկին մի կերպ պառկեցրել էր մահճակալին ու շտապել Վարդենիս՝ ամուսնացած քրոջ հետեւից։ Զավակները, հայրը կնոջը հիվանդանոց չէին տեղափոխել։
Հաջորդող օրերը, որ իրավամբ մղձավանջային էին նաեւ դեռահաս տղայի համար, իրենց սեւ գործն էին արել։ Հետո, մի լուռ ու դիվային համաձայնությամբ, ընտանիքը պիտի կոծկեր ոճիրը։
Ցավոք, ողբերգությամբ հանգուցալուծվող այսօրինակ դեպքերը եզակի չեն։ Ներկայացվող մեկ այլ դեպք գրեթե նույն կերպ էր ավարտվել բոլորովին այլ արժեքների հանրագումարում ու այլ սկզբունքներով ձեւավորված ընտանիքում։ Մայրաքաղաքի Անդրֆեդերացիայի 201 հասցեում 39-ամյա Սվետլանա Ղուշչյանի եւ 34-ամյա Արամ Ստեփանյանի համակեցության պայմանավորողը, ոչ ավելի, ոչ պակաս, ոգելից խմիչքն էր։ Սեր կամ փոխադարձ հարգանք ասվածներն ի սկզբանե ստորադասված էին, եւ պայմանական ամուսինները դա չէին էլ թաքցնում իրարից։
Աշխատում էր Արամը։ Գյուղմթերքների վերավաճառքից մեծ ակնկալիք չուներ, կարեւորը՝ որ մի քանի օրվա սպիրտի գումար տնտեսեր, եւ հունիսի 4-ը մի տարբերությամբ առանձնացավ։ Սիրտը գործարանային օղի էր ուզել։ Տուն էր վերադարձել գինովցած, բայց՝ բաղձալի շիշը ձեռքին։ Սվետլանայից պահանջել էր սեղան բացել։ Կարծում ենք՝ զարմանալի չէ, որ տանը ուտելու ոչինչ չէր գտնվել։ Արամը չէր հուսահատվել եւ շտապել էր ծանոթ խանութպանի մոտ՝ պարտքով ուտելիք վերցնելու։ Տունդարձը սպառնում էր անակնկալով։ Իր բացակայության ընթացքում, ընդամենը կես ժամում, հարազատ հայրն ու պայմանական կինը հասցրել էին դատարկել իր հայթայթած օղու շիշը։ Վերահաս ցասումը դրսեւորվել էր անմարդկային ծեծով։ Գինովցած կնոջը բռունցքի մեկ հարվածն էլ բավական էր գետին տապալվելու համար։ Սակայն հաշվեհարդարը շարունակել էր այնքան, մինչեւ հոգնել ու, փռվելով բազմոցին, քնել էր։
Ժամեր անց արթնացել էր սպիրտի քաղցից։ Գետնած կնոջը նույնիսկ ուշադրություն չէր դարձրել։ Նորից խանութ, նորից օղի։ Գիշերվա մի ժամի, ընդամենը մի պահ, կտրվել էր օղու շշից, դարձել Սվետլանայի կողմը, անփույթ բռնել ձեռքից, քարշ տվել ննջասենյակ։ Ուժը չէր բավել անկողնում պառկեցնելու համար, վրան ծածկոց էր նետել ու վերադարձել շշին։ Առավոտն Արամի համար անգույն էր։ Ժամեր անց, երբ կրկին գինովցած տուն էր մտել, կնոջն արթնացնել չէր հաջողվել։ Մի քանի ժամ անց կրկնած փորձը էլի ձախողվել էր։ Ավելորդ է, կարծում ենք, նշել, որ Սվետլանայի մարմինն անշնչացած էր։
2007թ. 9 ամիսների ընթացքում մայրաքաղաքում եւ մարզերում մահվան ելքով հանգուցալուծվել է մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպք։ Ոստիկանների իրականացրած օպերատիվ-հետախուզական եւ քննչական բազմաբնույթ եւ արհեստավարժ գործողությունների արդյունքում 7 դեպք բացահայտվել է։
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎՈՒՄ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ընթացիկ մրցաշրջանը թեեւ միանշանակ չստացվեց հայկական բասկետբոլի համար, այնուհանդերձ, առանձնացավ մյուսների խորապատկերում։ Մեր երկրի աղջիկների եւ պատանիների ու երիտասարդների թիմերը տեւական ընդմիջումից հետո ...ԱԼԲԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Ֆուտբոլային Եվրոպան այդպես էլ չի հանդարտվում կոռուպցիոն սկանդալներից։ Դեռ չի ավարտվել ակումբային մակարդակով խաղերի առուծախի մասին հետաքննությունը, երբ, ինչպես ասում են, կրակի վրա յուղ լցրեց Ալբանիայի ...ԱՌԱՋԻՆ ՎԵՑՅԱԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱմերիկահայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը զբաղեցրել է 2-6-րդ տեղերը` Կալիֆոռնիայում ավարտված ԱՄՆ-ի շախմատի 43-րդ բաց առաջնությունում՝ վաստակելով 5,5 միավոր 8 հնարավորից: Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված Միխայիլ Չիգորինի շախմատի ավանդական հուշամրցաշարում հաղթել է Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից: Մրցաշարին ...ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Մոտ երկուսուկես ամիս առաջ, երբ նախկին նախագահն անսպասելիորեն ընդհատակից դուրս եկավ ու որոշեց վերստին զբաղվել «հրապարակային քաղաքականությամբ»՝ անձամբ առաջնորդել սեւագործ ընդդիմության տապալած խաչակրաց արշավը, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ցրտի ու մթի տարիների» թեման, նախաձեռնությամբ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, հանրահավաքներում ու մամուլում վերջին շրջանում դարձել է առավել հաճախ արծարծվողներից մեկը։
-«Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրաէներգիայի ...ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում առաջին անգամ կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ:
Փողոցային առեւտրով զբաղվողները թաղային համայնքներից ստացած համապատասխան թույլտվությամբ կխմբավորվեն ...Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՀԱՅԵՐԻ ՄՏՔԻՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Եւ այսպես, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ։
Ըստ պաշտոնական ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շուտով նախագահի թեկնածուները կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը ներկայացնում է այս կամ այն կուսակցությունը, ապա, բնականաբար, փաստաթղթերը առանձնապես չեն տարբերվի ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի չորս քաղաքական կուսակցությունների՝ Պետդումայում մեծամասնություն ունեցող «Եդինայա Ռոսիա», խորհրդարանական «Արդար Ռուսաստանի», ինչպես նաեւ «Ագրարային կուսակցության» եւ «Քաղաքացիական ...ԳՈՐԾԱՐԱՐ ԵՍ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Այն, որ գործարար բնագավառում եւ, ընդհանրապես, ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններում պարբերաբար ստուգումներ են անցկացվում, հայտնի բան է: Այսինքն՝ համապատասխան մարմիններին տրված այս գործառույթը ...ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի կենտրոնական պուրակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը ...ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Անդրադառնանք այսօր ՀՀՇ-ական հանցախմբի կատարած ավերածությունների որոշ բնագավառներին:
1. ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը Արցախյան պատերազմին ներսից մասնակից դարձավ երկրի տնտեսական ներուժի ոչնչացման եղանակով: ...ԴԻԱԿ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15։30-ին, Երեւանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել, որ նույն շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում ո՛չ հեռախոսի, ո՛չ էլ դռան զանգին: Ժամը ...ՀՐԴԵՀ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 07։20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 146 հասցեում գտնվող դեղատանը: Հրդեհը մարվել է ժամը 07։44-ին: Այրվել է 10 քմ մակերեսով դեղորայք ...ԼԵՎՈՆ ԲԵԿ + ԴԱՎԻԹ ԲԵԿ = ՎԻԿՏՈՐԻԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Մարկսիստսկիյ ցեզար վ բոյու»։ Շաբաթ օրը հայտնվելով միտինգային հարթակում, Լ.Տեր-Պետրոսյանի կողքին, Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ նման հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց նախկին ...ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՐՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր հերթական անգամ նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Պարզվեց, որ Ա.Հարությունյանին մտահոգում են քաղաքական ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵՆՔ, ՆԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Ըստ ոստիկանության կայքէջի, օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առավել հաճախ արձանագրվող հանցատեսակ է համարվում մարմնական վնասվածքներ հասցնելը։
2007թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներն ...ՍԿՍԵԼ ԵՆՔ ՈՒՇ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացման միտում ունի. վերջին տարիներին այն տղամարդկանց մեջ բարձրացել է 2,5 տարով՝ միջինը հասնելով 25,5-ի, կանանց մեջ 1,6 տարով՝ միջինը հասնելով 22,3-ի, ինչը ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
«Աշխարհի ադրբեջանցիների համագումար» կոչված միավորումն ու ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են դիմել Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի նա միջազգային ատյաններում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին վարչապետ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի հետ:
«Մենք անպայման տարեցտարի եւ կտրուկ ավելացնելու ենք գիտության զարգացման, ...ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 58
ՀՀՇ-ի հերթական միտինգն անցավ գնաց, պարոնայք, իսկ նստվածքը մնաց։ Այդ բառի դրական իմաստով, բնականաբար։ Նստվածք ասելով մենք, իհարկե, նկատի չունենք միտինգներից հետո կեղտի մեջ սովորաբար թաղված Թատերական հրապարակը։ ...ԵՐԲ ԳՈՂԸ ԲՂԱՎՈՒՄ Է՝ ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացված սեփականաշնորհմանը, բնականաբար փորձելով հիմնավորել, որ իր ժամանակ գործընթացը իրականացվել է փայլուն։ Ընդ որում, միտումնավոր ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Վրաստանում ոչ մի հայ, որքան էլ փայլուն կրթություն ունենա, պետական պաշտոնում չի կարող լինել։ Հայերի համար Վրաստանում եւ հատկապես Թբիլիսիում ինքնահաստատվելու առաջին պայմանը ազգանունը փոխելն է։ Տարիներ ...ՉԵՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում քաղաքական գովազդի համար տրամադրվող իր եթերաժամի արժեքը, եւ նույնիսկ պետական որեւէ մարմին իրավունք չունի միջամտել այս հարցերում, ուստի քաղաքական գովազդի ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ
1
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում, բարձր մակարդակի հանդիպումները երեկ շարունակվել են Ստրասբուրգում, ուր նա ժամանել է բրյուսելյան այցի ավարտից հետո:
Տեղի են ունեցել հանդիպումներ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
«Բելգիայի հայ համայնքը Սփյուռքի կայացած եւ ինտեգրված համայնքներից է: Նրանք արժանապատվորեն են ներկայացնում մեր ժողովուրդին եւ իրենց ավանդն ունեն Բելգիայի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
Ասենք՝ փող չունենք ու միանանք ուրիշների՞ն
«Դուք չեք կարող որեւէ նկարչի ասել՝ գիտե՞ք ինչ կա, եթե այս պահին ձեր նկարը չի վաճառվում, մի նկարեք։ Երբ կիմանաք, որ հաստատ այն կվաճառվի, այն ժամանակ էլ կնկարեք։ ...ԼԱՑ ՈՒ ՀԵԾԿԼՏՈՑ
Հայրենի կուսակցություններում
Լացն ու հեծկլտոցը վերջերս բռնել էին ողջ հայոց աշխարհը. կուսակցություններն իրենց համագումարներում հապճեպորեն հարսանյաց զգեստներ էին հագցնում նախագահի սեփական թեկնածուներին։
...ՀԱՅԻ ԲԱԽՏ
3Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող մեծ կամրջից դեկտեմբերի 10-ին, ժամը 12:40-ի սահմաններում, իրեն վայր է գցել մի քաղաքացի: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած փրկարարները ժամը 13:40-ին Հրազդանի ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Նախօրեին՝ ժամը 23։00-ին, վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որ ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում տարվող պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով:ՓՈԽԱԴԱՐՁ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Լավ, ենթադրենք ԼՏՊ-ն իր թիմով հաղթում է եւ գալիս է իշխանության, ի՞նչ պաշտոն է տալու Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։
Ինչպես երեկ պարզվեց, մինչ միտինգը նախկին նախագահի հետ ունեցած ...ԲԱՆԴԻՏՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ
Ազգային անվտանգության եւ ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ավտոառեւանգմամբ։ Կազմակերպված խումբը առեւանգելով ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՆ Է
ԱՄՆ-ը, Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություն ունեն ստեղծելու եռակողմ «ռազմավարական գործընկերություն», բայց ԱՄՆ-ը չի կարող եւ չի պատրաստվում Ռուսաստանի շահերի դեմ հանդես գալ այդ տարածաշրջանում, հայտարարել ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

