
ԼԵՎՈՆ ԲԵԿ + ԴԱՎԻԹ ԲԵԿ = ՎԻԿՏՈՐԻԱ
- «Մարկսիստսկիյ ցեզար վ բոյու»։ Շաբաթ օրը հայտնվելով միտինգային հարթակում, Լ.Տեր-Պետրոսյանի կողքին, Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ նման հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց նախկին նախագահին։

Երեկ «Հայելի» ակումբում գլխավոր մարքսիստը հիմնավորեց ԼՏՊ-ին սատարելու իր որոշումը։ Տարիներ շարունակ կեղծ ժողովրդավարների ու վայ բարեփոխիչների սերնդի, այսինքն՝ նախկին իշխանության ողջ գաղափարական զինանոցը սուր քննադատության ենթարկելուց հետո, Դավիթ Հակոբյանն այսօր գտնում է, որ պետք է խուսափել քաղաքական էրոտիկայից. «Այսօր ժամանակի պահանջով, քաղաքական տակտիկայի առումով ոչ այնքան կարեւոր է գաղափարախոսությունն ու գաղափարական հակասությունները, որքան իշխանությանը, պետական մեքենային մոտենալը։ Գաղափարախոսությունը երկար ճամարտակել առանց իշխանության, առանց պետական մեքենայի, դա նույն բանն է, ինչպես Պուտինը կասեր՝ քաղաքական էրոտիկա»։
Ուրեմն` «սպերվա վլաստ, ա պատոմ իդիալոգիա»։ Սա՝ մեկ։
ԼՏՊ-ին սատարելու հաջորդ փաստարկը հետեւյալն է. «Հոկտեմբերի 26-ին, առաջին ելույթի ժամանակ, ես հարթակից ներքեւ կանգնած լսում էի, թե ինչպես էր ժողովուրդը ինձ ակնարկում ասելով՝ պարոն Հակոբյան, Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկնեց ձեր ֆրազները։ Երկու ֆրազ վերցրած դասական մարքսիզմից։ Առաջինը դա Էնգելսի խոսքն էր բուրժուական ձեռնարկատիրության մասին։ Երկրորդ մեջբերումը հիշում եք՝ ազգային դոկտրինայի առումով նա ասաց, որ Ղարաբաղը դա էթնիկո-տերիտորիալ միավոր է։ Այն բառը, որ անընդհատ ինձնից լսել է»։
Եւ վերջապես ամենակարեւորը. գլխավոր մարքսիստը համոզվել է, որ ԼՏՊ-ի եւ նրա շուրջը համամբված «հայրենասիրական ուժերի համար «իշխանափոխությունը պատմական անհրաժեշտություն է»։ Այնպես որ, «ինչպես Լենինը կասեր՝ միացիր թեկուզ սատանայի հետ, եթե փոխելու եք պետական մեքենան»։
Իսկ որ այս անգամ «հայրենասիրական ուժերի բլոկի» պայքարը հաղթանակով է պսակվելու, դրանում էլ համոզվեց վերջին միտինգի ավարտից հետո. «Միտինգից հետո, երբ կարիդոր էին բաց արել, եւ մենք դուրս էինք գալիս, ժողովուրդը վանկարկում էր՝ Լեւոն բեկ պլյուս Դավիթ բեկ հավասար է վիկտորիա։ Էտո վիկտորիա»։
Վստահեցրեց, որ անպայման մասնակցելու է ԼՏՊ-ի քարոզարշավին. «Որտեղ ֆյուրերը, այնտեղ էլ ես»։
Քանի որ Դ.Հակոբյանը նախապես համոզմունք էր հայտնել, թե իր առաջարկած նոր տնտեսական քաղաքականությունը եւ ազգային հայեցակարգը ԼՏՊ-ն չի անտեսելու եւ, մարքսիստական ծրագրերի ուղիով գնալով, պետության բյուջեն կհասցնի 8-10 միլիարդի, իսկ ազգաբնակչության թիվը 4-5 միլիոնի, «Հայոց Աշխարհ»-ը հետաքրքրվեց, թե երեք տարում ԼՏՊ-ն կհասցնի՞ նման ցուցանիշներ ապահովել։ Պարզվեց, որ ոչ միայն «ՀԱ»-ն, այլեւ ամբողջ հայոց աշխարհը ճիշտ չեն հասկացել ԼՏՊ-ին։ Ըստ Դ.Հակոբյանի, նախկին նախագահը պաշտոնավարման երեք տարի է ուզում, որպեսզի միանգամայն այլ խնդիր լուծի. «Կարծում եմ, որ նա Ելցինի նման նախապատրաստում է իսկական գահակալին։ Ով դա կլինի, ես չգիտեմ։ Սա իմ ինտուիցիան է։ Նա նախապատրաստում է լուրջ ֆիգուրայի։ Եւ նա բացարձակ աչք չունի երկար կառավարելու։ Այլ նա գալիս է իր խնդիրը լուծելու՝ յա պորոդիլ, յա ի ուբյու»։
Խոսակցությունները, թե ինքը հհշական-արմատական ճակատում ներդրված ական է, բանախոսը անլուրջ է համարում։ Քանզի ժողովուրդը իր «քաղաքական պարկեշտությանը» երբեք չի կասկածում։ Հակառակը, ականները առաջադրված յոթ թեկնածուներն են. «Լ.Տեր-Պետրոսյանին եւ Ազատիչին հանած, մնացած յոթը, բոլորը ականներ են Լ.Տեր-Պետրոսյանի համար։ Հայրենասիրական ուժերի ճակատը ջլատող-փոշիացնող ականներ են։ Նրանք շատ լավ էլ գիտեն, որ դա իրենց ուժերից վեր է եւ ուղղակի նրանք խաղում են քաղաքական քամելիոնիզմ։ Իրենց սամուրայների տեղ են դրել»,- համոզված է ԼՏՊ-ի պաշտպանը։
Դ.Հակոբյանի կարծիքով, հետընտրական ցնցումներին սրտատրոփ սպասող «Նոր ժամանակների» առաջնորդը, այնուհանդերձ մինչեւ ընտրությունները կմիանա ԼՏՊ-ին։ Իսկ այ, «Ժառանգության» առաջնորդի դեպքում, նույնը չի կարող պնդել։
Նաեւ ենթադրություն հայտնեց, թե իշխանությունները փորձելու են «2-րդ փուլ հանել Դաշնակցության կամ ՕԵԿ-ի թեկնածուներին։ «Նայած` ինչ սցենար կձեւավորեն Ազատիչն ու Քոչարյանը, բայց, իհարկե, առաջին փուլում կամ երկրորդ փուլի վերջում անպայման կհայտարարեն, որ Ազատիչը անցել է թագավոր։ Բայց այստեղ արդեն խայթը կուլ կտան»։ Քանի որ «հայրենասիրական ուժերի բլոկը թույլ չի տա, որ երրորդ անգամ ֆալսիֆիկացնեն ընտրությունները։ Եթե ըմբոստ զանգվածի մեկ երրորդը հանես փողոց, ուրեմն դու կարող ես ճնշում գործադրել իշխանությունների վրա։ Այսինքն՝ զարգացումները կգնան Յանուկովիչ-Յուշչենկո սխեմայով։ Այսինքն՝ հնարավոր են երրորդ, չորրորդ փուլեր»,- հետընտրական զարգացումների սեփական տարբերակը ներկայացնելով` կանխատեսեց նա։ Զարմանալի է, թե ինչու է գլխավոր մարքսիստը նաեւ մտածում նարնջագույն հեղափոխության տարբերակի մասին, երբ, ըստ նրա, ԼՏՊ-ի՝ ընտրություններում հաղթելու շանսերը արդեն այս պահի դրությամբ 50 տոկոսից ավելի է. «Այս պահի դրությամբ ԼՏՊ-ի շանսերը ես գնահատում են 50 տոկոսից ավելի։ Այս պահի դրությամբ Երեւան քաղաքը արդեն իրենն է։ Պրովինցիաներից ես գաղափար չունեմ»,- նշեց Դ.Հակոբյանը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎՈՒՄ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ընթացիկ մրցաշրջանը թեեւ միանշանակ չստացվեց հայկական բասկետբոլի համար, այնուհանդերձ, առանձնացավ մյուսների խորապատկերում։ Մեր երկրի աղջիկների եւ պատանիների ու երիտասարդների թիմերը տեւական ընդմիջումից հետո ...ԱԼԲԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Ֆուտբոլային Եվրոպան այդպես էլ չի հանդարտվում կոռուպցիոն սկանդալներից։ Դեռ չի ավարտվել ակումբային մակարդակով խաղերի առուծախի մասին հետաքննությունը, երբ, ինչպես ասում են, կրակի վրա յուղ լցրեց Ալբանիայի ...ԱՌԱՋԻՆ ՎԵՑՅԱԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱմերիկահայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը զբաղեցրել է 2-6-րդ տեղերը` Կալիֆոռնիայում ավարտված ԱՄՆ-ի շախմատի 43-րդ բաց առաջնությունում՝ վաստակելով 5,5 միավոր 8 հնարավորից: Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված Միխայիլ Չիգորինի շախմատի ավանդական հուշամրցաշարում հաղթել է Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից: Մրցաշարին ...ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Մոտ երկուսուկես ամիս առաջ, երբ նախկին նախագահն անսպասելիորեն ընդհատակից դուրս եկավ ու որոշեց վերստին զբաղվել «հրապարակային քաղաքականությամբ»՝ անձամբ առաջնորդել սեւագործ ընդդիմության տապալած խաչակրաց արշավը, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ցրտի ու մթի տարիների» թեման, նախաձեռնությամբ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, հանրահավաքներում ու մամուլում վերջին շրջանում դարձել է առավել հաճախ արծարծվողներից մեկը։
-«Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրաէներգիայի ...ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում առաջին անգամ կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ:
Փողոցային առեւտրով զբաղվողները թաղային համայնքներից ստացած համապատասխան թույլտվությամբ կխմբավորվեն ...Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՀԱՅԵՐԻ ՄՏՔԻՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Եւ այսպես, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ։
Ըստ պաշտոնական ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շուտով նախագահի թեկնածուները կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը ներկայացնում է այս կամ այն կուսակցությունը, ապա, բնականաբար, փաստաթղթերը առանձնապես չեն տարբերվի ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի չորս քաղաքական կուսակցությունների՝ Պետդումայում մեծամասնություն ունեցող «Եդինայա Ռոսիա», խորհրդարանական «Արդար Ռուսաստանի», ինչպես նաեւ «Ագրարային կուսակցության» եւ «Քաղաքացիական ...ԳՈՐԾԱՐԱՐ ԵՍ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Այն, որ գործարար բնագավառում եւ, ընդհանրապես, ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններում պարբերաբար ստուգումներ են անցկացվում, հայտնի բան է: Այսինքն՝ համապատասխան մարմիններին տրված այս գործառույթը ...ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի կենտրոնական պուրակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը ...ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Անդրադառնանք այսօր ՀՀՇ-ական հանցախմբի կատարած ավերածությունների որոշ բնագավառներին:
1. ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը Արցախյան պատերազմին ներսից մասնակից դարձավ երկրի տնտեսական ներուժի ոչնչացման եղանակով: ...ԴԻԱԿ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15։30-ին, Երեւանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել, որ նույն շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում ո՛չ հեռախոսի, ո՛չ էլ դռան զանգին: Ժամը ...ՀՐԴԵՀ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 07։20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 146 հասցեում գտնվող դեղատանը: Հրդեհը մարվել է ժամը 07։44-ին: Այրվել է 10 քմ մակերեսով դեղորայք ...ԼԵՎՈՆ ԲԵԿ + ԴԱՎԻԹ ԲԵԿ = ՎԻԿՏՈՐԻԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Մարկսիստսկիյ ցեզար վ բոյու»։ Շաբաթ օրը հայտնվելով միտինգային հարթակում, Լ.Տեր-Պետրոսյանի կողքին, Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ նման հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց նախկին ...ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՐՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր հերթական անգամ նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Պարզվեց, որ Ա.Հարությունյանին մտահոգում են քաղաքական ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵՆՔ, ՆԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Ըստ ոստիկանության կայքէջի, օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առավել հաճախ արձանագրվող հանցատեսակ է համարվում մարմնական վնասվածքներ հասցնելը։
2007թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներն ...ՍԿՍԵԼ ԵՆՔ ՈՒՇ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացման միտում ունի. վերջին տարիներին այն տղամարդկանց մեջ բարձրացել է 2,5 տարով՝ միջինը հասնելով 25,5-ի, կանանց մեջ 1,6 տարով՝ միջինը հասնելով 22,3-ի, ինչը ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
«Աշխարհի ադրբեջանցիների համագումար» կոչված միավորումն ու ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են դիմել Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի նա միջազգային ատյաններում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին վարչապետ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի հետ:
«Մենք անպայման տարեցտարի եւ կտրուկ ավելացնելու ենք գիտության զարգացման, ...ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 58
ՀՀՇ-ի հերթական միտինգն անցավ գնաց, պարոնայք, իսկ նստվածքը մնաց։ Այդ բառի դրական իմաստով, բնականաբար։ Նստվածք ասելով մենք, իհարկե, նկատի չունենք միտինգներից հետո կեղտի մեջ սովորաբար թաղված Թատերական հրապարակը։ ...ԵՐԲ ԳՈՂԸ ԲՂԱՎՈՒՄ Է՝ ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացված սեփականաշնորհմանը, բնականաբար փորձելով հիմնավորել, որ իր ժամանակ գործընթացը իրականացվել է փայլուն։ Ընդ որում, միտումնավոր ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Վրաստանում ոչ մի հայ, որքան էլ փայլուն կրթություն ունենա, պետական պաշտոնում չի կարող լինել։ Հայերի համար Վրաստանում եւ հատկապես Թբիլիսիում ինքնահաստատվելու առաջին պայմանը ազգանունը փոխելն է։ Տարիներ ...ՉԵՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում քաղաքական գովազդի համար տրամադրվող իր եթերաժամի արժեքը, եւ նույնիսկ պետական որեւէ մարմին իրավունք չունի միջամտել այս հարցերում, ուստի քաղաքական գովազդի ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ
1
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում, բարձր մակարդակի հանդիպումները երեկ շարունակվել են Ստրասբուրգում, ուր նա ժամանել է բրյուսելյան այցի ավարտից հետո:
Տեղի են ունեցել հանդիպումներ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
«Բելգիայի հայ համայնքը Սփյուռքի կայացած եւ ինտեգրված համայնքներից է: Նրանք արժանապատվորեն են ներկայացնում մեր ժողովուրդին եւ իրենց ավանդն ունեն Բելգիայի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
Ասենք՝ փող չունենք ու միանանք ուրիշների՞ն
«Դուք չեք կարող որեւէ նկարչի ասել՝ գիտե՞ք ինչ կա, եթե այս պահին ձեր նկարը չի վաճառվում, մի նկարեք։ Երբ կիմանաք, որ հաստատ այն կվաճառվի, այն ժամանակ էլ կնկարեք։ ...ԼԱՑ ՈՒ ՀԵԾԿԼՏՈՑ
Հայրենի կուսակցություններում
Լացն ու հեծկլտոցը վերջերս բռնել էին ողջ հայոց աշխարհը. կուսակցություններն իրենց համագումարներում հապճեպորեն հարսանյաց զգեստներ էին հագցնում նախագահի սեփական թեկնածուներին։
...ՀԱՅԻ ԲԱԽՏ
3Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող մեծ կամրջից դեկտեմբերի 10-ին, ժամը 12:40-ի սահմաններում, իրեն վայր է գցել մի քաղաքացի: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած փրկարարները ժամը 13:40-ին Հրազդանի ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Նախօրեին՝ ժամը 23։00-ին, վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որ ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում տարվող պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով:ՓՈԽԱԴԱՐՁ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Լավ, ենթադրենք ԼՏՊ-ն իր թիմով հաղթում է եւ գալիս է իշխանության, ի՞նչ պաշտոն է տալու Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։
Ինչպես երեկ պարզվեց, մինչ միտինգը նախկին նախագահի հետ ունեցած ...ԲԱՆԴԻՏՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ
Ազգային անվտանգության եւ ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ավտոառեւանգմամբ։ Կազմակերպված խումբը առեւանգելով ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՆ Է
ԱՄՆ-ը, Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություն ունեն ստեղծելու եռակողմ «ռազմավարական գործընկերություն», բայց ԱՄՆ-ը չի կարող եւ չի պատրաստվում Ռուսաստանի շահերի դեմ հանդես գալ այդ տարածաշրջանում, հայտարարել ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

