
ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
- Անդրադառնանք այսօր ՀՀՇ-ական հանցախմբի կատարած ավերածությունների որոշ բնագավառներին:

1. ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը Արցախյան պատերազմին ներսից մասնակից դարձավ երկրի տնտեսական ներուժի ոչնչացման եղանակով: Դրսի տերերի հանձնարարությամբ նրանք առաջինը շարքից հանեցին ողջ Արեւելքում մոնոպոլ դիրք ունեցող «Նաիրիտը» եւ այլ արդյունաբերական հսկաներ, հասարակության տականքների գլուխ անցած՝ սկսեցին երկրի ունեցվածքի թալանը, մինչեւ հասան ավազակային սեփականաշնորհման եւ այդ ճանապարհով ոչնչացրին երկրի արդյունաբերությունը, վաճառեցին եղած-չեղածը՝ հետնորդներին թողնելով միայն տրամվայի ռելսերն ու ջրերի ներգետնյա խողովակները: Մայրուղիների վրա խժռեցին հարուստ ֆերմաները, թալանեցին գյուղտեխնիկան՝ գյուղացիներին թողնելով միջնադարից ժառանգություն մնացած բահի հույսին:
Անհրաժեշտ է պարտադրել իրավասու մարմիններին, որ մասնագիտական բարեխղճությամբ պարզեն, թե ինչ տնտեսական ներուժ է փոխանցվել ՀՀՇ-ական հանցախմբին, ինչպես է թալանվել այն, ում ինչ բաժին է հասել թալանից, որպեսզի հնարավորին չափով վերադարձվի թալանը, իսկ թալանողներն էլ ստանան իրենց արժանի հատուցումը:
2. Օպերայի հարթակ իրենց իջեցնողների ծրագրով ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը նախ զրպարտչական արշավ ծավալեց բոլոր նրանց նկատմամբ, ովքեր արժանի հարգանք ու վստահություն էին ներշնչում ժողովրդին՝ չխորշելով նույնիսկ ակադեմիայի պրեզիդենտին ու կաթողիկոսին ազգի դավաճաններ հայտարարելուց: Իրենց տերերի ցուցումով պրովոկացիաներ էին կազմակերպում՝ երկիրը ապակայունացնելու առաջադրանքով:
Կայարանում ատրճանակի մի կրակոց հնչեցրին, որպեսզի ժողովրդին պատժելու համար քաղաք մտնող տանկերը կես ճանապարհին «կանգնեցնեին» եւ «դառնային» ազգային հերոսներ: Նրանց պրովոկացիոն խժդժությունների հետեւանքով զորքերը մտան մայրաքաղաք: Իսկ երբ հերթը հասավ իշխանության տեր դառնալուն, ընտրեցին անսքող ու լկտի հաշվեհարդարի մարտավարությունը բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն չափով խանգարում էին իրենց: Սկսած այն կետից, երբ երկու պատգամավոր սպանեցին, որ հանցանքը ջարդեն ՀԱԲ-ի գլխին, ԼՏՊ-ի հանցախումբը վերածվեց նաեւ տեռորիստների ոհմակի:
Անհրաժեշտ է, որ օրինապահ մարմինները պարզեն ԼՏՊ-ի գլխավորած տեռորիստների ձեռքով մեր քաղաքացիների սպանության հանգամանքները:
3. Արդարության եւ իրավունքի ակնկալիքով 1988թ. ժողովուրդը դուրս եկավ հրապարակ զուտ ազգային պահանջատիրությամբ՝ գիտակցաբար հրաժարվելով ամեն կարգի սոցիալական ու տնտեսական պահանջից: Այդ օրերին նույնիսկ Պ. Հայրիկյանին չէին թողնում մոտենալ հարթակի միկրոֆոնին՝ գտնելով, որ վաղաժամ անկախության հարց բարձրացնելը շարժումը վարկաբեկելուն միտված պրովոկացիա է: Բայց ահա երկնքից օպերայի հրապարակ իջեցրին մի «Ղարաբաղ» կոմիտե՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը դրոշ դարձրած: Իրականում Ղարաբաղն ու ղարաբաղյան պահանջատիրությունը ՀՀՇ-ի համար միշտ էլ եղել է ծխածածկույթ՝ իր հեռուն գնացող նպատակները քողարկելու համար: Իշխանության հասնելուց ուղիղ տասը օր հետո՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀՇ առաջնորդը հայտարարում է եւ մինչեւ այսօր էլ պնդում, թե Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում:
ՀՀՇ-ական հանցախմբից լքված Ղարաբաղը ստիպված ինքնուրույնաբար տեսավ իր գլխի ճարը, ժամանակին դեռ գործող օրենքներով ու հանրաքվեով ազդարարեց իր անկախությունը, ստեղծեց անհրաժեշտ պետական կառույցներ: Շուտով ՀՀՇ-ական տեռորիստների ձեռքը հասավ Ստեփանակերտ, սեփական բնակարանում սպանեց հանրապետության առաջին ղեկավարին: Կարեւոր չէ, թե ում ձեռքին է եղել ատրճանակը. դա ուղիղ գծով ԼՏՊ-ի ձեռքի գործն է: Երբ ղեկավար ընտրվելուց հետո Արթուր Մկրտչյանը եկավ Երեւան՝ ԼՏՊ-ին հանդիպելու, վերջինս նախ չընդունեց նրան, ապա նրանից պահանջեց հրաժարական ու չհասնելով իր ուզածին՝ վերացրեց:
ՀՀՇ-ական վերնախավի ու անձամբ ԼՏՊ-ի կամքին հակառակ, նրա Թեհրան մեկնած գիշերը, մեր ազատամարտիկները ազատագրեցին Շուշին, մի թափով մաքրեցին նաեւ Շուշի-Լաչին մայրուղին՝ բացելով Մայր հայրենիքի հետ կապող գիծը: Այդ հերոսական մեծագործությունից ոգեւորված ֆիդայական ջոկատները պատրաստվում էին Գետաշենի ենթաշրջանը եւս ազատագրելու, բայց գազազած ՀՀՇ-ական ղեկավարությունը, Բ.Արարքցյանի գլխավորած մի ոհմակով, իրեն նետում է Ստեփանակերտ, քանդուքարափ անում այն վերխմբակային, վերկուսակցական միասնությունը, որ իրար էր շաղկապում ֆիդայական ջոկատներին կռվող Ղարաբաղում, Ղարաբաղից մեկուսացնում Շուշիի հերոսին:
Շահումյանի պաշտպան ֆիդայիները տեսնում են, որ հակառակորդի կողմից տանկեր են շարժվում դեպի Կարաչինար, սպասում են, որ ուր որ է օդ են բարձրանալու ականների վրա, բայց ականների վրայով անցնում են՝ փոշի բարձրացնելով: Ովքե՞ր կատարեցին ականազերծման սեւ գործը, մինչեւ հիմա պատասխան չկա: Միգուցե այդ հարցին Մեղրյա՞նը կարողանար պատասխանել, եթե չզոհվեր: Նույնանման մեթոդներով Մարտակերտի շրջանն էլ հանձնեցին թշնամուն: Եւ եթե հաշվի առնենք, որ Ասկերանի ու Հադրութի շրջանների մեծ մասն արդեն գորբաչովյան ռեժիմի ժամանակ էր հայաթափվել, ապա Ղարաբաղյան հարցը ՀՀՇ-ական ծրագրով լուծելու համար մնում էին միայն մի ռմբահարված Ստեփանակերտ եւ մի համարյա անզեն Մարտունի:
Այդ օրհասական պահին Մոնթե Մելքոնյանը կարողացավ կազմակերպել Մարտունու շրջանի ինքնապաշտպանությունը, թշնամուց տասնյակներով խլած տանկերով զորացնել շրջանը, կանխել խուճապային տրամադրությունները եւ սկիզբ դնել ազատագրական պայքարի նոր վերելքին՝ առաջադրելով Ղարաբաղի ազատագրման խնդիրն իր պատմական սահմաններով:
Մեր ազատամարտիկները երկու անգամ ազատագրեցին Հորադիզը՝ ղարաբաղցիների ձեռքով կառուցված մայրուղու այն վերջին հանգույցը, որով երկրամասը կապվում էր արտաքին աշխարհի հետ: Երկու անգամ էլ այն նվիրեցին թուրքերին: Երկրորդ անգամ հանձնելուց առաջ ավտոբուսներից ու տրամվայներից հավաքագրած, զենքին ու պատերազմին անհաղորդ պատանիներին նետեցին Հորադիզ, ջարդի տակ դրեցին՝ ժողովրդի մեջ հակաղարաբաղյան տրամադրություններ բորբոքելու նպատակով: Այդ սադիստական ակտով նրանք Ղարաբաղին զրկեցին արտաքին աշխարհի հետ ունենալիք կապից:
1994թ. գարնանը հակառակորդը խուճապահար նահանջում էր, եւ մենք առանց ջանքերի կարող էինք ազատագրել Մարտակերտի ողջ շրջանը: Սակայն ԼՏՊ-ն անձամբ արգելեց դա: Այդ հայրենադավ արգելքի դեմ ըմբոստացավ Մարտակերտում կռվող միավորումներից մեկի հրամանատար Նորիկ Դանիելյանը եւ որոշեց նրանց կամքին հակառակ շարունակել հարազատ շրջանի ազատագրման գործը: Մարտակերտ մեկնելու ճանապարհին նրան սպանեցին, շրջանի յոթ գյուղ ու քառասուն հազար հեկտար ջրովի հարթավայրը նվիրեցին իրենց հարազատ թուրքերին:
Մենք մեղք գործած կլինեինք, եթե չարձանագրեինք, որ Ղարաբաղում ՀՀՇ-ական տեռորիստների զոհ դարձան մեր ազատագրական պայքարին անմնացորդ նվիրված բազմաթիվ քաղաքական ու զինվորական գործիչներ՝ Արթուր Մկրտչյանից մինչեւ Նորիկ Դանիելյան: Ողբերգական այս փաստերը իրենց հստակ արտացոլումը պիտի ունենան, որպեսզի ոճրագործները արժանի հատուցում ստանան:
Նշված ու չնշված իրողությունները հաստատում են, որ Ղարաբաղյան ազատամարտի ողջ ընթացքում ՀՀՇ-ական հանցախումբը կանգնած է եղել պայքարի թուրքական դիրքերում, թուրքերի կողմից է կռվել մեր դեմ, որ հայ ժողովուրդն իր հավաքական ջանքերով հաղթեց ոչ միայն ազերթուրքերին, այլեւ ԼՏՊ-ի գլխավորած հանցախմբին:
Եւ այսօր էլ փոխանակ գետինը մտնեին, մեյդան են դուրս եկել՝ երկիրը նորից ավերակելու ծրագրով: Նրանք չգիտեն, որ ինչքան էլ թուրքական ու այլ տեղերից թափվող փողերով իրենց լողացնեն, չեն կարող ժողովրդին կրկին անգամ մոլորեցնել: Ժողովուրդն այլեւս չի ընկնի նրանց խարդախությունների ծուղակը: Այսօր ԼՏՊ-ն իր հանցախմբով շփոթել է գնալիք ճանապարհը. նրա ճանապարհը ուղիղ գծով տանում է Հայոց Նյուրնբերգ:
- ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎՈՒՄ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ընթացիկ մրցաշրջանը թեեւ միանշանակ չստացվեց հայկական բասկետբոլի համար, այնուհանդերձ, առանձնացավ մյուսների խորապատկերում։ Մեր երկրի աղջիկների եւ պատանիների ու երիտասարդների թիմերը տեւական ընդմիջումից հետո ...ԱԼԲԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Ֆուտբոլային Եվրոպան այդպես էլ չի հանդարտվում կոռուպցիոն սկանդալներից։ Դեռ չի ավարտվել ակումբային մակարդակով խաղերի առուծախի մասին հետաքննությունը, երբ, ինչպես ասում են, կրակի վրա յուղ լցրեց Ալբանիայի ...ԱՌԱՋԻՆ ՎԵՑՅԱԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱմերիկահայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը զբաղեցրել է 2-6-րդ տեղերը` Կալիֆոռնիայում ավարտված ԱՄՆ-ի շախմատի 43-րդ բաց առաջնությունում՝ վաստակելով 5,5 միավոր 8 հնարավորից: Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված Միխայիլ Չիգորինի շախմատի ավանդական հուշամրցաշարում հաղթել է Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից: Մրցաշարին ...ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Մոտ երկուսուկես ամիս առաջ, երբ նախկին նախագահն անսպասելիորեն ընդհատակից դուրս եկավ ու որոշեց վերստին զբաղվել «հրապարակային քաղաքականությամբ»՝ անձամբ առաջնորդել սեւագործ ընդդիմության տապալած խաչակրաց արշավը, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ցրտի ու մթի տարիների» թեման, նախաձեռնությամբ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, հանրահավաքներում ու մամուլում վերջին շրջանում դարձել է առավել հաճախ արծարծվողներից մեկը։
-«Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրաէներգիայի ...ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում առաջին անգամ կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ:
Փողոցային առեւտրով զբաղվողները թաղային համայնքներից ստացած համապատասխան թույլտվությամբ կխմբավորվեն ...Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՀԱՅԵՐԻ ՄՏՔԻՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Եւ այսպես, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ։
Ըստ պաշտոնական ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շուտով նախագահի թեկնածուները կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը ներկայացնում է այս կամ այն կուսակցությունը, ապա, բնականաբար, փաստաթղթերը առանձնապես չեն տարբերվի ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի չորս քաղաքական կուսակցությունների՝ Պետդումայում մեծամասնություն ունեցող «Եդինայա Ռոսիա», խորհրդարանական «Արդար Ռուսաստանի», ինչպես նաեւ «Ագրարային կուսակցության» եւ «Քաղաքացիական ...ԳՈՐԾԱՐԱՐ ԵՍ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Այն, որ գործարար բնագավառում եւ, ընդհանրապես, ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններում պարբերաբար ստուգումներ են անցկացվում, հայտնի բան է: Այսինքն՝ համապատասխան մարմիններին տրված այս գործառույթը ...ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի կենտրոնական պուրակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը ...ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Անդրադառնանք այսօր ՀՀՇ-ական հանցախմբի կատարած ավերածությունների որոշ բնագավառներին:
1. ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը Արցախյան պատերազմին ներսից մասնակից դարձավ երկրի տնտեսական ներուժի ոչնչացման եղանակով: ...ԴԻԱԿ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15։30-ին, Երեւանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել, որ նույն շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում ո՛չ հեռախոսի, ո՛չ էլ դռան զանգին: Ժամը ...ՀՐԴԵՀ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 07։20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 146 հասցեում գտնվող դեղատանը: Հրդեհը մարվել է ժամը 07։44-ին: Այրվել է 10 քմ մակերեսով դեղորայք ...ԼԵՎՈՆ ԲԵԿ + ԴԱՎԻԹ ԲԵԿ = ՎԻԿՏՈՐԻԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Մարկսիստսկիյ ցեզար վ բոյու»։ Շաբաթ օրը հայտնվելով միտինգային հարթակում, Լ.Տեր-Պետրոսյանի կողքին, Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ նման հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց նախկին ...ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՐՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր հերթական անգամ նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Պարզվեց, որ Ա.Հարությունյանին մտահոգում են քաղաքական ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵՆՔ, ՆԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Ըստ ոստիկանության կայքէջի, օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առավել հաճախ արձանագրվող հանցատեսակ է համարվում մարմնական վնասվածքներ հասցնելը։
2007թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներն ...ՍԿՍԵԼ ԵՆՔ ՈՒՇ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացման միտում ունի. վերջին տարիներին այն տղամարդկանց մեջ բարձրացել է 2,5 տարով՝ միջինը հասնելով 25,5-ի, կանանց մեջ 1,6 տարով՝ միջինը հասնելով 22,3-ի, ինչը ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
«Աշխարհի ադրբեջանցիների համագումար» կոչված միավորումն ու ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են դիմել Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի նա միջազգային ատյաններում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին վարչապետ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի հետ:
«Մենք անպայման տարեցտարի եւ կտրուկ ավելացնելու ենք գիտության զարգացման, ...ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 58
ՀՀՇ-ի հերթական միտինգն անցավ գնաց, պարոնայք, իսկ նստվածքը մնաց։ Այդ բառի դրական իմաստով, բնականաբար։ Նստվածք ասելով մենք, իհարկե, նկատի չունենք միտինգներից հետո կեղտի մեջ սովորաբար թաղված Թատերական հրապարակը։ ...ԵՐԲ ԳՈՂԸ ԲՂԱՎՈՒՄ Է՝ ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացված սեփականաշնորհմանը, բնականաբար փորձելով հիմնավորել, որ իր ժամանակ գործընթացը իրականացվել է փայլուն։ Ընդ որում, միտումնավոր ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Վրաստանում ոչ մի հայ, որքան էլ փայլուն կրթություն ունենա, պետական պաշտոնում չի կարող լինել։ Հայերի համար Վրաստանում եւ հատկապես Թբիլիսիում ինքնահաստատվելու առաջին պայմանը ազգանունը փոխելն է։ Տարիներ ...ՉԵՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում քաղաքական գովազդի համար տրամադրվող իր եթերաժամի արժեքը, եւ նույնիսկ պետական որեւէ մարմին իրավունք չունի միջամտել այս հարցերում, ուստի քաղաքական գովազդի ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ
1
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում, բարձր մակարդակի հանդիպումները երեկ շարունակվել են Ստրասբուրգում, ուր նա ժամանել է բրյուսելյան այցի ավարտից հետո:
Տեղի են ունեցել հանդիպումներ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
«Բելգիայի հայ համայնքը Սփյուռքի կայացած եւ ինտեգրված համայնքներից է: Նրանք արժանապատվորեն են ներկայացնում մեր ժողովուրդին եւ իրենց ավանդն ունեն Բելգիայի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
Ասենք՝ փող չունենք ու միանանք ուրիշների՞ն
«Դուք չեք կարող որեւէ նկարչի ասել՝ գիտե՞ք ինչ կա, եթե այս պահին ձեր նկարը չի վաճառվում, մի նկարեք։ Երբ կիմանաք, որ հաստատ այն կվաճառվի, այն ժամանակ էլ կնկարեք։ ...ԼԱՑ ՈՒ ՀԵԾԿԼՏՈՑ
Հայրենի կուսակցություններում
Լացն ու հեծկլտոցը վերջերս բռնել էին ողջ հայոց աշխարհը. կուսակցություններն իրենց համագումարներում հապճեպորեն հարսանյաց զգեստներ էին հագցնում նախագահի սեփական թեկնածուներին։
...ՀԱՅԻ ԲԱԽՏ
3Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող մեծ կամրջից դեկտեմբերի 10-ին, ժամը 12:40-ի սահմաններում, իրեն վայր է գցել մի քաղաքացի: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած փրկարարները ժամը 13:40-ին Հրազդանի ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Նախօրեին՝ ժամը 23։00-ին, վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որ ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում տարվող պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով:ՓՈԽԱԴԱՐՁ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Լավ, ենթադրենք ԼՏՊ-ն իր թիմով հաղթում է եւ գալիս է իշխանության, ի՞նչ պաշտոն է տալու Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։
Ինչպես երեկ պարզվեց, մինչ միտինգը նախկին նախագահի հետ ունեցած ...ԲԱՆԴԻՏՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ
Ազգային անվտանգության եւ ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ավտոառեւանգմամբ։ Կազմակերպված խումբը առեւանգելով ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՆ Է
ԱՄՆ-ը, Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություն ունեն ստեղծելու եռակողմ «ռազմավարական գործընկերություն», բայց ԱՄՆ-ը չի կարող եւ չի պատրաստվում Ռուսաստանի շահերի դեմ հանդես գալ այդ տարածաշրջանում, հայտարարել ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

