
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
- «Ցրտի ու մթի տարիների» թեման, նախաձեռնությամբ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, հանրահավաքներում ու մամուլում վերջին շրջանում դարձել է առավել հաճախ արծարծվողներից մեկը։

-«Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հարյուր միլիոնավոր դոլարի յուրացումների մասին շրջանառվող խոսակցությունները։ Բանից պարզվում է՝ ոչ այլ տեղից, եթե ոչ նախորդ գումարման Ազգային ժողովում ստեղծված հատուկ հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել էր դատախազություն՝ համապատասխան քրեական գործ հարուցելու պահանջով։ Գլխավոր դատախազությունը, օրենքի բոլոր պահանջներին համապատասխան գործը քննելուց հետո, ոչ միայն նախկին իշխանությունների գործողություններում հանցակազմ չգտավ, այլեւ չարձանագրեց հանցանքի փաստն անգամ»,- իր հանրահավաքային ելույթներից մեկում հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը։
Այս առումով ամբողջ խնդիրն այն է, թե «նախկին իշխանություններ» ասելով, Լ.Տեր-Պետրոսյանն ո՞ւմ նկատի ունի։ Եթե անձամբ իրեն եւ Հրանտ Բագրատյանին, ապա դա այլ խնդիր է. գլխավոր դատախազությունը նրանց գործողություններում, իրոք, հանցանքի փաստ չի արձանագրել (նկատի ունենանք, որ հանցանքի առկայության դեպքում էլ չէր կարող արձանագրել, որովհետեւ մի շարք կարեւոր փաստաթղթեր արդեն անհետացած, ոչնչացված էին հենց իշխանավորների կամ նրանց դրածոների ձեռքով)։
Սակայն եթե քաղաքականապես վերակենդանացածը «նախկին իշխանություններ» ասելով, ընդհանրապես, իշխանություններին, իր եւ Հ.Բագրատյանի կադրային քաղաքականության արդյունքում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց նկատի ունի, ապա պարզապես կեղծում է իրականությունը։
Ի դեպ, նախկին նախագահի նշած հատուկ հանձնաժողովը ոչ թե նախորդ (երրորդ), այլ երկրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվածն է, իսկ թույլ տրված սխալը հուշում է, որ նա, իսկապես, հիշողության հետ կապված ինչ-ինչ խնդիրներ ունի։ Սակայն կան փաստեր եւ իրողություններ, որոնք Լ.Տեր-Պետրոսյանը ո՛չ իրավունք ուներ մոռանալու, ո՛չ էլ կարող էր մոռանալ։ Կարծում ենք, շատ լավ էլ հիշում է այդ ամենը։
«1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման եւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության մասին» ԱԺ-ի 2000թ. հունիսի 14-ի որոշման հիման վրա նույն ամսի 26-ին գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 62205700 քրեական գործը։ Ընդգծենք, որ նշված քր.գործը հարուցվել է այն ժամանակվա Քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ եւ 182-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների եւ ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքի չարաշահումների հատկանիշներով։
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հիշյալ հաշվետվության մեջ ընդգծված է, որ «շատ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում արխիվացման ճանապարհով ոչնչացվել են կարեւոր փաստաթղթերը, շատ կազմակերպությունների հետքն անգամ գտնելը դժվար է, քանզի ստեղծվել են հատուկ գործարքներ կատարելու համար կամ ավելի ուշ լուծարվել են»։ Նույն հաշվետվությամբ արձանագրված է նաեւ, որ մի շարք կազմակերպություններ «կարգի են բերել հաշվապահական փաստաթղթերը, որի պատճառով տարբեր նախարարություններից ու գերատեսչություններից ստացված փաստաթղթերը լուրջ փաստական հակասություններ ունեն»։
Դատախազության կոլեգիայի 2001թ. հոկտեմբերի 19-ի նիստում, որին անձամբ ներկա եմ եղել, այն ժամանակ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հեկտոր Սարդարյանը, հանդես գալով հաղորդմամբ, հաստատեց հանձնաժողովի վերը բերված արձանագրումները՝ դրանք համարելով «խոչընդոտներ», որոնց բախվել է քննչական խումբը նախաքննության ընթացքում։
Այնուհանդերձ, ըստ Հ.Սարդարյանի հաղորդման, «քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մայր քրեական գործից անջատվել եւ դատարան է ուղարկվել 19 քրեական գործ 53 անձի նկատմամբ, լրացուցիչ քննության վերադարձված գործեր, ինչպես նաեւ արդարացման դատավճիռներ չեն եղել։ Այդ գործերով ի հայտ է բերվել հօգուտ պետբյուջեի վերականգնման ենթակա 2 642 800 000 դրամ (շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք)։ Նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 1 280 765 000 դրամ (շուրջ 2,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք)։ Մնացածը ենթակա է վերականգնման կոնկրետ գործերով դատական որոշումներ կայացվելուց հետո, այդ որոշումների հարկադիր կատարման մարմնի կողմից»։
Այնուհետեւ ՀԿԳ քննիչը ներկայացրեց մայր քրեական գործից անջատված եւ առանձին ընթացք ստացած գործերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։ «Ի գիտություն» նախկին նախագահի, մեղադրված պաշտոնյաների ցանկում են էներգետիկայի նախկին փոխնախարար եւ այժմ արդեն լուծարված «Հայէներգո» պետական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի նախկին պաշտոնակատար Ստեփան Ասլանյանը, նույն ընկերության նախկին փոխտնօրեն Արշավիր Մարտիրոսյանը, Վանաձորի ՋԷԿ-ի նախկին տնօրեն Տիգրան Բադալյանը, «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Մարատ Մարտիրոսյանը... Մի՞թե, օրինակ, էներգետիկայի նախկին փոխնախարարը նախկին իշխանությունների ներկայացուցիչ չէր, անպայման պետք է նախարա՞րը լիներ։
Նրանց, ովքեր մոռացել են ոչ վաղ անցյալը, հիշեցնենք, որ «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Մարատ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել իր վստահությանը հանձնված շուրջ 91 մլն դրամ արժողության մազութի գործով։ Քրեական գործը հարուցվել էր նախկին Քր.օր.-ի 90-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) եւ ուղարկվել դատարան։
Ինչ վերաբերում է Վանաձորի ՋԷԿ-ի նախկին տնօրեն Տ.Բադալյանի արարքին, ապա քրեական գործը հարուցվել է նրա եւ նշված ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ (այժմ՝ նախկին) Ռուբեն Մարիկյանի եւ արտադրամասի պետ (այժմ՝ նախկին) Արա Ղարիբջանյանի հանցավոր համաձայնությամբ 1994թ. ընթացքում կեղծ փաստաթղթերի ձեւակերպմամբ 200 տոննա մազութի հափշտակման վերաբերյալ։
Անշուշտ, ոչ այս 200 տ մազութի, ոչ էլ նախորդ դրվագում նշված 91 մլն դրամի մազութի հափշտակումը դեռ չէին կարող տեղիք տալ մեր ժողովրդին պատուհասած համընդգրկուն էներգետիկ ճգնաժամի։ Քննչական խումբն ինչո՞ւ չկարողացավ հասնել ավելի բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց։ Ինչո՞ւ նրանք պատասխանատվության չկանչվեցին։ Սրանք հարցեր են, որոնք պարզելու համար գլխավոր դատախազությունը, կարծում ենք, լուրջ անելիք ունի։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք մասամբ ունենք ու դեռ կներկայացնենք ընթերցողներին՝ համապատասխան փաստերով, հիմնավորումներով հանդերձ։
Շարունակելի
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎՈՒՄ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ընթացիկ մրցաշրջանը թեեւ միանշանակ չստացվեց հայկական բասկետբոլի համար, այնուհանդերձ, առանձնացավ մյուսների խորապատկերում։ Մեր երկրի աղջիկների եւ պատանիների ու երիտասարդների թիմերը տեւական ընդմիջումից հետո ...ԱԼԲԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Ֆուտբոլային Եվրոպան այդպես էլ չի հանդարտվում կոռուպցիոն սկանդալներից։ Դեռ չի ավարտվել ակումբային մակարդակով խաղերի առուծախի մասին հետաքննությունը, երբ, ինչպես ասում են, կրակի վրա յուղ լցրեց Ալբանիայի ...ԱՌԱՋԻՆ ՎԵՑՅԱԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱմերիկահայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը զբաղեցրել է 2-6-րդ տեղերը` Կալիֆոռնիայում ավարտված ԱՄՆ-ի շախմատի 43-րդ բաց առաջնությունում՝ վաստակելով 5,5 միավոր 8 հնարավորից: Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված Միխայիլ Չիգորինի շախմատի ավանդական հուշամրցաշարում հաղթել է Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից: Մրցաշարին ...ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Մոտ երկուսուկես ամիս առաջ, երբ նախկին նախագահն անսպասելիորեն ընդհատակից դուրս եկավ ու որոշեց վերստին զբաղվել «հրապարակային քաղաքականությամբ»՝ անձամբ առաջնորդել սեւագործ ընդդիմության տապալած խաչակրաց արշավը, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ցրտի ու մթի տարիների» թեման, նախաձեռնությամբ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, հանրահավաքներում ու մամուլում վերջին շրջանում դարձել է առավել հաճախ արծարծվողներից մեկը։
-«Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրաէներգիայի ...ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում առաջին անգամ կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ:
Փողոցային առեւտրով զբաղվողները թաղային համայնքներից ստացած համապատասխան թույլտվությամբ կխմբավորվեն ...Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՀԱՅԵՐԻ ՄՏՔԻՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Եւ այսպես, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ։
Ըստ պաշտոնական ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շուտով նախագահի թեկնածուները կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը ներկայացնում է այս կամ այն կուսակցությունը, ապա, բնականաբար, փաստաթղթերը առանձնապես չեն տարբերվի ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի չորս քաղաքական կուսակցությունների՝ Պետդումայում մեծամասնություն ունեցող «Եդինայա Ռոսիա», խորհրդարանական «Արդար Ռուսաստանի», ինչպես նաեւ «Ագրարային կուսակցության» եւ «Քաղաքացիական ...ԳՈՐԾԱՐԱՐ ԵՍ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Այն, որ գործարար բնագավառում եւ, ընդհանրապես, ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններում պարբերաբար ստուգումներ են անցկացվում, հայտնի բան է: Այսինքն՝ համապատասխան մարմիններին տրված այս գործառույթը ...ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի կենտրոնական պուրակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը ...ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Անդրադառնանք այսօր ՀՀՇ-ական հանցախմբի կատարած ավերածությունների որոշ բնագավառներին:
1. ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը Արցախյան պատերազմին ներսից մասնակից դարձավ երկրի տնտեսական ներուժի ոչնչացման եղանակով: ...ԴԻԱԿ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15։30-ին, Երեւանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել, որ նույն շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում ո՛չ հեռախոսի, ո՛չ էլ դռան զանգին: Ժամը ...ՀՐԴԵՀ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 07։20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 146 հասցեում գտնվող դեղատանը: Հրդեհը մարվել է ժամը 07։44-ին: Այրվել է 10 քմ մակերեսով դեղորայք ...ԼԵՎՈՆ ԲԵԿ + ԴԱՎԻԹ ԲԵԿ = ՎԻԿՏՈՐԻԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Մարկսիստսկիյ ցեզար վ բոյու»։ Շաբաթ օրը հայտնվելով միտինգային հարթակում, Լ.Տեր-Պետրոսյանի կողքին, Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ նման հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց նախկին ...ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՐՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր հերթական անգամ նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Պարզվեց, որ Ա.Հարությունյանին մտահոգում են քաղաքական ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵՆՔ, ՆԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Ըստ ոստիկանության կայքէջի, օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առավել հաճախ արձանագրվող հանցատեսակ է համարվում մարմնական վնասվածքներ հասցնելը։
2007թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներն ...ՍԿՍԵԼ ԵՆՔ ՈՒՇ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացման միտում ունի. վերջին տարիներին այն տղամարդկանց մեջ բարձրացել է 2,5 տարով՝ միջինը հասնելով 25,5-ի, կանանց մեջ 1,6 տարով՝ միջինը հասնելով 22,3-ի, ինչը ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
«Աշխարհի ադրբեջանցիների համագումար» կոչված միավորումն ու ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են դիմել Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի նա միջազգային ատյաններում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին վարչապետ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի հետ:
«Մենք անպայման տարեցտարի եւ կտրուկ ավելացնելու ենք գիտության զարգացման, ...ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 58
ՀՀՇ-ի հերթական միտինգն անցավ գնաց, պարոնայք, իսկ նստվածքը մնաց։ Այդ բառի դրական իմաստով, բնականաբար։ Նստվածք ասելով մենք, իհարկե, նկատի չունենք միտինգներից հետո կեղտի մեջ սովորաբար թաղված Թատերական հրապարակը։ ...ԵՐԲ ԳՈՂԸ ԲՂԱՎՈՒՄ Է՝ ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացված սեփականաշնորհմանը, բնականաբար փորձելով հիմնավորել, որ իր ժամանակ գործընթացը իրականացվել է փայլուն։ Ընդ որում, միտումնավոր ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Վրաստանում ոչ մի հայ, որքան էլ փայլուն կրթություն ունենա, պետական պաշտոնում չի կարող լինել։ Հայերի համար Վրաստանում եւ հատկապես Թբիլիսիում ինքնահաստատվելու առաջին պայմանը ազգանունը փոխելն է։ Տարիներ ...ՉԵՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում քաղաքական գովազդի համար տրամադրվող իր եթերաժամի արժեքը, եւ նույնիսկ պետական որեւէ մարմին իրավունք չունի միջամտել այս հարցերում, ուստի քաղաքական գովազդի ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ
1
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում, բարձր մակարդակի հանդիպումները երեկ շարունակվել են Ստրասբուրգում, ուր նա ժամանել է բրյուսելյան այցի ավարտից հետո:
Տեղի են ունեցել հանդիպումներ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
«Բելգիայի հայ համայնքը Սփյուռքի կայացած եւ ինտեգրված համայնքներից է: Նրանք արժանապատվորեն են ներկայացնում մեր ժողովուրդին եւ իրենց ավանդն ունեն Բելգիայի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
Ասենք՝ փող չունենք ու միանանք ուրիշների՞ն
«Դուք չեք կարող որեւէ նկարչի ասել՝ գիտե՞ք ինչ կա, եթե այս պահին ձեր նկարը չի վաճառվում, մի նկարեք։ Երբ կիմանաք, որ հաստատ այն կվաճառվի, այն ժամանակ էլ կնկարեք։ ...ԼԱՑ ՈՒ ՀԵԾԿԼՏՈՑ
Հայրենի կուսակցություններում
Լացն ու հեծկլտոցը վերջերս բռնել էին ողջ հայոց աշխարհը. կուսակցություններն իրենց համագումարներում հապճեպորեն հարսանյաց զգեստներ էին հագցնում նախագահի սեփական թեկնածուներին։
...ՀԱՅԻ ԲԱԽՏ
3Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող մեծ կամրջից դեկտեմբերի 10-ին, ժամը 12:40-ի սահմաններում, իրեն վայր է գցել մի քաղաքացի: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած փրկարարները ժամը 13:40-ին Հրազդանի ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Նախօրեին՝ ժամը 23։00-ին, վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որ ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում տարվող պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով:ՓՈԽԱԴԱՐՁ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Լավ, ենթադրենք ԼՏՊ-ն իր թիմով հաղթում է եւ գալիս է իշխանության, ի՞նչ պաշտոն է տալու Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։
Ինչպես երեկ պարզվեց, մինչ միտինգը նախկին նախագահի հետ ունեցած ...ԲԱՆԴԻՏՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ
Ազգային անվտանգության եւ ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ավտոառեւանգմամբ։ Կազմակերպված խումբը առեւանգելով ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՆ Է
ԱՄՆ-ը, Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություն ունեն ստեղծելու եռակողմ «ռազմավարական գործընկերություն», բայց ԱՄՆ-ը չի կարող եւ չի պատրաստվում Ռուսաստանի շահերի դեմ հանդես գալ այդ տարածաշրջանում, հայտարարել ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

