
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎՈՒՄ
- Ընթացիկ մրցաշրջանը թեեւ միանշանակ չստացվեց հայկական բասկետբոլի համար, այնուհանդերձ, առանձնացավ մյուսների խորապատկերում։ Մեր երկրի աղջիկների եւ պատանիների ու երիտասարդների թիմերը տեւական ընդմիջումից հետո մասնակցեցին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերին, թեպետ մեծ մասամբ ջախջախիչ հաշվով պարտություններ կրեցին։ Այդ ամենը, սակայն, ամենեւին էլ չի վհատեցնում մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ, որը գտնում է, թե առաջին քայլն է արվել տարիներ շարունակ տեղում գամված սայլը շարժելու ուղղությամբ։

Հայրենի բասկետբոլի պատմության մեջ առաջին անգամ կանանց եւ տղամարդկանց ազգային առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները հանդիսավոր պայմաններում պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով։ Միջոցառման ընթացքում նաեւ հպանցիկ ամփոփվեց մրցաշրջանում կատարված աշխատանքը, որի մասին ավելի մանրամասն հաշվետվություն Հ.Ռոստոմյանը խոստացավ ներկայացնել հունվարյան տոներին անմիջապես հաջորդող ֆեդերացիայի համաժողովում։ Իսկ մինչ այդ նրա հետ զրուցեցին տարվա ընթացքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների մասին։
-Ի՞նչ զգացումներով եք ավարտում տարին։
-Կարելի է ասել՝ հիմնականում դրական տրամադրությամբ։ Պետք է նշեմ, որ այս տարի Հայաստանի առաջնությունն անցկացվեց նոր մրցակարգով, որը թեպետ զուրկ չէր որոշ թերություններից, բայց միանշանակ արդարացրեց իրեն։ Մյուս տարի, պահպանելով ձեւաչափը, նախատեսում ենք վերանայել մրցակարգը։ Խնդիրն այն է, որ այս տարի, 4 հիմնական փուլ անցկացնելուց հետո, առաջնությունը թեւակոխեց փլեյ օֆ, որտեղ նախորդ շրջանների արդյունքները կարծես անէական դարձան։ Պատմությունից դասեր քաղելով՝ հաջորդ տարի նույն չորս շրջաններում անցկացնելու ենք Հայաստանի առաջնություն, իսկ փլեյ օֆով կեզրափակենք գավաթի խաղարկությունը։ Միաժամանակ շարունակելու ենք հանրապետության բոլոր տարիքային խմբերի առաջնությունները անցկացնել մեկնումներով։
Այս տարի շեշտակիորեն ավելացել է խաղերի քանակը. որոշ թիմեր 20-30 հանդիպում են անցկացրել։ Բայց դա էլ է քիչ, պետք է ավելացնել։ Ճիշտ է, ծախսերը կշատանան, սակայն սպորտի նախարարության մասնագետը միանգամայն ճիշտ նկատեց, որ մեր բոլոր ջանքերը պետք է միտված լինեն 2010 թվականին տեղի ունենալիք երիտասարդական օլիմպիական խաղերին, որին առաջին անգամ մասնակցելու են հայ բասկետբոլիստները։ Իսկ լրացուցիչ ծախսերը ֆեդերացիան կվերցնի իր վրա։
-Մրցաշրջան 2007-ը նշանավորվեց նաեւ Հայաստանի հավաքականների միջազգային բեմելով։ Արդյունքը սակայն մխիթարական չէր։ Իմաստ կա՞ր արդյոք զգալի գումարներ ծախսել արտասահման մեկնելու եւ այնտեղ ջախջախիչ պարտություններ կրելու համար։
-Պարտություններն, իրոք, ջախջախիչ էին, բայց, համոզված եմ, միջազգային հանդիպումները անչափ անհրաժեշտ են մեր մարզիկ-մարզուհիներին։ Ուստի մենք չենք հուսահատվում։ Միգուցե կողքից սխալ թվա, որ, ասենք, թե 16 տարեկանների մրցմանը 14-ամյա մարզիկներ են ներկայացել։ Սակայն դա հեռանկարային քայլ է։ Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու, որպեսզի դառնա եվրոպական նորմալ բասկետբոլային երկիր։ Այո, պետք է նաեւ պարտվեն, սակայն ձգտեն տարիների ընթացքում նվազագույնի հասցնել պարտության արդյունքը։ Իսկ անձամբ ես շատ վատ չեմ զգում կատարվածից, քանզի 15 տարի գործ չենք արել ու իրական չէր միանգամից գնալ եւ հավասար ուժով խաղալ փորձառու մրցակիցների հետ։ Իհարկե, չենք կարող ոտք մեկնել այնպիսի երկրների հետ, որոնց բասկետբոլի ֆեդերացիայի տարեկան բյուջեն գրեթե 10 անգամ գերազանցում է ողջ հայկական սպորտին հատկացվող գումարը՝ կազմելով 30-35 մլն եվրո։
-Իսկ որքա՞ն է Հայաստանի ֆեդերացիայի բյուջեն։
-Այս տարի պետությունը մեզ հատկացրել է 16 մլն դրամ։ Սակայն, անշուշտ, դրանով չենք բավարարվել եւ փորձել ենք գտնել ֆինանսական այլ աղբյուրներ։ Ճիշտ է, հովանավորները արտերկրից են։ Օրինակ՝ բասկետբոլի միջազգային ֆեդերացիան մոտ 70 հազար եվրոյի աջակցություն է ցուցաբերել՝ հոգալով մեր մրցուղերթերի մեկնելու եւ հյուրանոցի ծախսերը։
-Որո՞նք են հաջորդ տարվա ձեր ծրագրի առանցքային կետերը։
-Նախ, Հայաստանի կանանց ազգային հավաքականը առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, որի վիճակահանությունը տեղի է ունենալու փետրվարի վերջին։
Իսկ հիմնական ուղեցույցը մնում է մանկապատանեկան բասկետբոլը, որը զարգացնելու համար միջոցներ եւ եռանդ չենք խնայելու. բացի պետական 16 միլիոնից՝ ներգրավելու ենք լրացուցիչ միջոցներ հնարավորինս շատ մրցումներ եւ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար։ Գլխավոր նպատակն է մինչեւ 2010 թվականը ստեղծել բազային թիմ, որը մտադիր ենք ուժեղացնել լեգեոներներով, որպեսզի հավուր պատշաճի ներկայանանք միջազգային ասպարեզում։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել` քարը տեղից շարժվեց, ինչը ընդունում են նույնիսկ մեր ամենասուր քննադատները։ Բայց տեղից պոկվելը մեկ բան է, ընթացքը պահպանելը՝ բոլորովին այլ։ Ուստի տարեցտարի մեր աշխատանքը ավելի բարդ եւ պատասխանատու է դառնալու։ Իսկ նպատակին հասնելու համար, հավատացնում եմ, ոչնչի առջեւ կանգ չենք առնի։
- ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎՈՒՄ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Ընթացիկ մրցաշրջանը թեեւ միանշանակ չստացվեց հայկական բասկետբոլի համար, այնուհանդերձ, առանձնացավ մյուսների խորապատկերում։ Մեր երկրի աղջիկների եւ պատանիների ու երիտասարդների թիմերը տեւական ընդմիջումից հետո ...ԱԼԲԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Ֆուտբոլային Եվրոպան այդպես էլ չի հանդարտվում կոռուպցիոն սկանդալներից։ Դեռ չի ավարտվել ակումբային մակարդակով խաղերի առուծախի մասին հետաքննությունը, երբ, ինչպես ասում են, կրակի վրա յուղ լցրեց Ալբանիայի ...ԱՌԱՋԻՆ ՎԵՑՅԱԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱմերիկահայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը զբաղեցրել է 2-6-րդ տեղերը` Կալիֆոռնիայում ավարտված ԱՄՆ-ի շախմատի 43-րդ բաց առաջնությունում՝ վաստակելով 5,5 միավոր 8 հնարավորից: Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված Միխայիլ Չիգորինի շախմատի ավանդական հուշամրցաշարում հաղթել է Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից: Մրցաշարին ...ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Մոտ երկուսուկես ամիս առաջ, երբ նախկին նախագահն անսպասելիորեն ընդհատակից դուրս եկավ ու որոշեց վերստին զբաղվել «հրապարակային քաղաքականությամբ»՝ անձամբ առաջնորդել սեւագործ ընդդիմության տապալած խաչակրաց արշավը, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՓԱՍՏԸ ՉԱՐՁԱՆԱԳՐԵ՞Ց
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ցրտի ու մթի տարիների» թեման, նախաձեռնությամբ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, հանրահավաքներում ու մամուլում վերջին շրջանում դարձել է առավել հաճախ արծարծվողներից մեկը։
-«Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրաէներգիայի ...ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ
Ամանորյա առեւտուրը կազմակերպելու նպատակով Երեւանում առաջին անգամ կստեղծվեն նախատոնական տոնավաճառներ:
Փողոցային առեւտրով զբաղվողները թաղային համայնքներից ստացած համապատասխան թույլտվությամբ կխմբավորվեն ...Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՀԱՅԵՐԻ ՄՏՔԻՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Եւ այսպես, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ։
Ըստ պաշտոնական ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շուտով նախագահի թեկնածուները կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը ներկայացնում է այս կամ այն կուսակցությունը, ապա, բնականաբար, փաստաթղթերը առանձնապես չեն տարբերվի ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի չորս քաղաքական կուսակցությունների՝ Պետդումայում մեծամասնություն ունեցող «Եդինայա Ռոսիա», խորհրդարանական «Արդար Ռուսաստանի», ինչպես նաեւ «Ագրարային կուսակցության» եւ «Քաղաքացիական ...ԳՈՐԾԱՐԱՐ ԵՍ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Այն, որ գործարար բնագավառում եւ, ընդհանրապես, ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններում պարբերաբար ստուգումներ են անցկացվում, հայտնի բան է: Այսինքն՝ համապատասխան մարմիններին տրված այս գործառույթը ...ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի կենտրոնական պուրակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը ...ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Անդրադառնանք այսօր ՀՀՇ-ական հանցախմբի կատարած ավերածությունների որոշ բնագավառներին:
1. ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը Արցախյան պատերազմին ներսից մասնակից դարձավ երկրի տնտեսական ներուժի ոչնչացման եղանակով: ...ԴԻԱԿ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15։30-ին, Երեւանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել, որ նույն շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում ո՛չ հեռախոսի, ո՛չ էլ դռան զանգին: Ժամը ...ՀՐԴԵՀ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 07։20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 146 հասցեում գտնվող դեղատանը: Հրդեհը մարվել է ժամը 07։44-ին: Այրվել է 10 քմ մակերեսով դեղորայք ...ԼԵՎՈՆ ԲԵԿ + ԴԱՎԻԹ ԲԵԿ = ՎԻԿՏՈՐԻԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Մարկսիստսկիյ ցեզար վ բոյու»։ Շաբաթ օրը հայտնվելով միտինգային հարթակում, Լ.Տեր-Պետրոսյանի կողքին, Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ նման հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց նախկին ...ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՐՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր հերթական անգամ նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Պարզվեց, որ Ա.Հարությունյանին մտահոգում են քաղաքական ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵՆՔ, ՆԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Ըստ ոստիկանության կայքէջի, օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առավել հաճախ արձանագրվող հանցատեսակ է համարվում մարմնական վնասվածքներ հասցնելը։
2007թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներն ...ՍԿՍԵԼ ԵՆՔ ՈՒՇ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացման միտում ունի. վերջին տարիներին այն տղամարդկանց մեջ բարձրացել է 2,5 տարով՝ միջինը հասնելով 25,5-ի, կանանց մեջ 1,6 տարով՝ միջինը հասնելով 22,3-ի, ինչը ...ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
«Աշխարհի ադրբեջանցիների համագումար» կոչված միավորումն ու ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են դիմել Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի նա միջազգային ատյաններում ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին վարչապետ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի հետ:
«Մենք անպայման տարեցտարի եւ կտրուկ ավելացնելու ենք գիտության զարգացման, ...ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 58
ՀՀՇ-ի հերթական միտինգն անցավ գնաց, պարոնայք, իսկ նստվածքը մնաց։ Այդ բառի դրական իմաստով, բնականաբար։ Նստվածք ասելով մենք, իհարկե, նկատի չունենք միտինգներից հետո կեղտի մեջ սովորաբար թաղված Թատերական հրապարակը։ ...ԵՐԲ ԳՈՂԸ ԲՂԱՎՈՒՄ Է՝ ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ
Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Վերջին հանրահավաքում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացված սեփականաշնորհմանը, բնականաբար փորձելով հիմնավորել, որ իր ժամանակ գործընթացը իրականացվել է փայլուն։ Ընդ որում, միտումնավոր ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Վրաստանում ոչ մի հայ, որքան էլ փայլուն կրթություն ունենա, պետական պաշտոնում չի կարող լինել։ Հայերի համար Վրաստանում եւ հատկապես Թբիլիսիում ինքնահաստատվելու առաջին պայմանը ազգանունը փոխելն է։ Տարիներ ...ՉԵՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում քաղաքական գովազդի համար տրամադրվող իր եթերաժամի արժեքը, եւ նույնիսկ պետական որեւէ մարմին իրավունք չունի միջամտել այս հարցերում, ուստի քաղաքական գովազդի ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ
1
Վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում, բարձր մակարդակի հանդիպումները երեկ շարունակվել են Ստրասբուրգում, ուր նա ժամանել է բրյուսելյան այցի ավարտից հետո:
Տեղի են ունեցել հանդիպումներ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
«Բելգիայի հայ համայնքը Սփյուռքի կայացած եւ ինտեգրված համայնքներից է: Նրանք արժանապատվորեն են ներկայացնում մեր ժողովուրդին եւ իրենց ավանդն ունեն Բելգիայի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
Ասենք՝ փող չունենք ու միանանք ուրիշների՞ն
«Դուք չեք կարող որեւէ նկարչի ասել՝ գիտե՞ք ինչ կա, եթե այս պահին ձեր նկարը չի վաճառվում, մի նկարեք։ Երբ կիմանաք, որ հաստատ այն կվաճառվի, այն ժամանակ էլ կնկարեք։ ...ԼԱՑ ՈՒ ՀԵԾԿԼՏՈՑ
Հայրենի կուսակցություններում
Լացն ու հեծկլտոցը վերջերս բռնել էին ողջ հայոց աշխարհը. կուսակցություններն իրենց համագումարներում հապճեպորեն հարսանյաց զգեստներ էին հագցնում նախագահի սեփական թեկնածուներին։
...ՀԱՅԻ ԲԱԽՏ
3Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող մեծ կամրջից դեկտեմբերի 10-ին, ժամը 12:40-ի սահմաններում, իրեն վայր է գցել մի քաղաքացի: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած փրկարարները ժամը 13:40-ին Հրազդանի ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Նախօրեին՝ ժամը 23։00-ին, վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որ ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում տարվող պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով:ՓՈԽԱԴԱՐՁ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Լավ, ենթադրենք ԼՏՊ-ն իր թիմով հաղթում է եւ գալիս է իշխանության, ի՞նչ պաշտոն է տալու Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։
Ինչպես երեկ պարզվեց, մինչ միտինգը նախկին նախագահի հետ ունեցած ...ԲԱՆԴԻՏՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ
Ազգային անվտանգության եւ ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ավտոառեւանգմամբ։ Կազմակերպված խումբը առեւանգելով ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՆ Է
ԱՄՆ-ը, Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություն ունեն ստեղծելու եռակողմ «ռազմավարական գործընկերություն», բայց ԱՄՆ-ը չի կարող եւ չի պատրաստվում Ռուսաստանի շահերի դեմ հանդես գալ այդ տարածաշրջանում, հայտարարել ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԳԸ՝ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑՎԱԾ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

