
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՉԷ
- Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պողոսյան, հայրենի քաղաքական դաշտին որքանո՞վ է համարժեք նախագահի ինը թեկնածուների առաջադրումը։
-Վրաստանում էլ առաջիկայում նախագահի ընտրություններ են։ Այնտեղ առաջադրվել է 13 թեկնածու, ինչը անգամ Վրաստանի համար շատ-շատ է։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Սահակաշվիլու վերընտրվելու հավանականությունը առավել մեծ է։
Մեր երկրում առաջադրվել է ինը թեկնածու, բայց ես հավատացած եմ, որ մինչեւ հունվարի 20-ը՝ թեկնածուների գրանցման փուլի ավարտը, կամ մինչեւ փետրվարի 9-ը՝ թեկնածությունից հրաժարվելու վերջնաժամկետը, հավակնորդներից երկուսը կամ երեքը կհանեն իրենց թեկնածությունը։ Այս կերպ նրանք ե՛ւ բավարարած կլինեն իրենց հավակնությունները, ե՛ւ հետ կստանան 8 միլիոն դրամ ընտրագրավը։
Այստեղ նաեւ որոշակի պարզաբանման կարիք կա։ Եթե թեկնածուի թիկունքում որեւէ ծանրակշիռ քաղաքական ուժ կամ ընտրական բոլոր գործընթացներին պատշաճորեն մասնակցելու ընդունակ կազմակերպական կառույց, մարդիկ չկան, ինչու է հավակնորդը առաջադրվում։ Հասկանալի է նաեւ, որ քիչ թե շատ շոշափելի քաղաքական արդյունքի համար միայն հասարակական վարկանիշը, քաղաքական վաստակն ու գաղափարական կարողությունները բավարար չեն։ Անհրաժեշտ են նաեւ խոշոր ֆինանսական միջոցներ եւ աշխատունակ թիմ։
Նախընտրական կամպանիան ծախսատար եւ ջանք պահանջող գործընթաց է։ Ամեն հավակնորդ պետք է հաշվի առնի՝ ինքը նման միջոցներ ունի՞։ Եթե չունի եւ առաջադրվում է, ուրեմն պարզ է, որ վաղ թե ուշ հանելու է թեկնածությունը։ Պարզապես քաղաքականությունը նաեւ որոշակի նպատակներ հետապնդող խաղ է, եւ թեկնածություն առաջադրողները ընդունում են խաղի այդ կանոնները։ Հետո փորձում են իրենց 0,3 տոկոսը գումարել ինչ-որ մեկի 40 կամ 50 տոկոսին եւ ինչ-որ դիվիդենտներ շահել։ Հենց դրա համար էլ կա հունվարի 20 կամ փետրվարի 9-ը։ Այս խաղը հատկապես պարզ է դառնում բազմաթիվ սոցիոլոգիական հարցումների արդյունքները հրապարակելուց հետո։
-Սոցիոլոգիական բոլոր հարցումները նույն պատկերն են բացահայտում։ Ինչի՞ մասին է սա վկայում։
-Առաջադրված ինը թեկնածուներից, ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների վերլուծության, միայն երկուսը կամ երեքն են, որ ունակ են լուրջ ընտրական մրցակցություն ծավալել։ Անվիճարկելի առաջատարը Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն է։ Առնվազն կիսով չափ փոքր վարկանիշով հաջորդում են «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չառաջադրելու արդյունքում այս ցանկում, մեծ վերապահումներով, կարելի է ընդգրկել նաեւ Լ.Տեր-Պետրոսյանին, որի վարկանիշը չի գերազանցում 3 տոկոսը։ Սակայն քարոզչական տարբեր հնարքներով, նաեւ մամուլի հրապարակումների միջոցով տպավորություն է ստեղծվել, թե իշխանության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Մինչդեռ վարկանիշային ցանկում նա հինգերորդն է կամ վեցերորդը։
Պարզապես Հայաստանի առաջին նախագահի վերադարձը իննամյա բացակայությունից հետո, որոշակի հետաքրքրություն է առաջացրել։ Սա է ինտրիգը, քանի որ երկրորդ կամ երրորդ վարկանիշն ունեցողներից՝ Արթուր Բաղդասարյանից կամ Արտաշես Գեղամյանից, նորություններ չեն ակնկալում։
Ընդդիմադիրների ճամբարում Լ.Տեր-Պետրոսյանն այսօր ամենաակտիվն է, սրանով էլ մամուլի ուշադրության կենտրոնում է։ Սակայն հետաքրքրությունը այս թեկնածուի նկատմամբ համարժեք վարկանիշ չի ենթադրում։ Այս առումով միանգամայն օրինաչափ է սոցիոլոգիական մշակույթի ներխուժումը քաղաքական դաշտ։ Ողջունելի է, որ հասարակական կարծիքի չափման այս գործիքը արդյունավետ օգտագործվում է։ Թեեւ սոցիոլոգները մշտապես այն քաղաքական գործիչների եւ ուժերի «ռմբակոծման» տակ են, ում վարկանիշը ցածր է։
Շահարկումների տեղիք չտալու համար հիմա տեղական սոցիոլոգների փոխարեն հարցումներ են պատվիրում միջազգային հեղինակավոր ընկերություններին։ Շուտով հասկանալի կդառնա, որ տարբերությունը էական չի կարող լինել, եթե հարցում կատարող սոցիոլոգիական խումբը միտում չի հետապնդում, չունի քաղաքական պատվեր եւ գիտական հիմքերի վրա է հենվում։ Մինչդեռ պարզ է նաեւ, որ ցածր վարկանիշ ունեցողները չեն վստահելու ո՛չ մեզ, ո՛չ «Գելապին», ո՛չ Պոպուլիսին, ո՛չ էլ մյուսներին։
Եթե Լ.Տեր-Պետրոսյանը, օրինակ, 20 տոկոս վարկանիշ ունենար, անմիջապես կհրապարակեր այդ արդյունքը։ 2-3 տոկոս սեփական վարկանիշի մասին երկրի նախկին նախագահը հասկանալի է, որ կնախընտրի լռել։
Սակայն նա նաեւ պետք է հասկանա, որ Հայաստանը միայն Թատերական հրապարակը չէ։ Մեր երկրի շատ քաղաքացիներ միտինգների չեն գնում, քաղաքականությամբ չեն հետաքրքրվում։
-Իսկ հասարակական կարծիքը բավականին բեւեռացված չէ՞ կարծելու համար, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով։
-Իրոք, հասարակական կարծիքը բեւեռացված է, ինչը բավական զարմացրել էր նաեւ վերջերս մի քանի սոցիոլոգիական հարցումներ անցկացրած արեւմտյան մասնագետներին։ Ամենաբարձր վարկանիշ ունեցող թեկնածուի եւ նրա մոտակա մրցակցի միջեւ նման մեծ տարբերությունը նրանց համար անակնկալ էր, քանի որ երկու հիմնական թեկնածուների դեպքում այդպես գրեթե չի լինում։
Արեւմտյան մասնագետներն էլ ընդգծեցին, որ ընտրողների ամենամեծ հատվածը միանշանակ կողմնորոշված է իշխանության թեկնածուի օգտին։ Նրանք նաեւ անիրագործելի են համարում քարոզչության փուլի ընթացքում այդ տարբերությունը կրճատելու հնարավորությունը։ Նրանք էլ հավատացած են, որ նախագահը կընտրվի առաջին փուլում։
Ես այդ կարծիքին չեմ, քանի որ թեկնածուները հարկ եղածից շատ են։ Ժողովրդի գերակա վստահությունը վայելող թեկնածուի առավելությունը թեեւ էական կլինի, բայց առաջին փուլում նա կարող է 50 տոկոսը գերազանցող քվե չստանալ։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՖՈՒՏԲՈԼԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Եվրոպայում դարձյալ կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս։ ՈՒԵՖԱ-ն Ինտերպոլին է փոխանցել 96 էջանոց զեկույց, որում նշված տեղեկությունների համաձայն, մինչ այժմ աշխարհամասի տարբեր մրցաշարերի առնվազն 15 հանդիպում ...ԲՈԼՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Գերմանաբնակ հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2008 թվականի հուլիսին Համբուրգում հանդիպելու է գերմանացի ...ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՈՒԺԵՂ ԷԻՆ
Ճապոնիայում մեկնարկել է ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են բոլոր մայրցամաքների չեմպիոնները։ Որակավորման փուլում Նոր Զելանդիայի «Ուայթեկեր Յունայթեդին» պայքարից հանելուց հետո, ...ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
Երեկ ֆուտբոլի համաշխարհային օրն էր, որը նշվում է ՄԱԿ-ի որոշմամբ: Միջազգային հանրությունն իր տուրքն է մատուցում այս սպորտաձեւին, որը միլիոնավոր մարդկանց համար ոչ միայն խաղ է, այլեւ կենսաձեւ: Պատմության ...ՏԱՐՎԱ ՀԱԿԱՀԵՐՈՍԸ
Իտալիայում այն աստիճան են սիրում ֆուտբոլը, որ մրցաշրջանի ավարտին որոշում են ոչ միայն գլխավոր հերոսներին, այլեւ հակակրանք առաջացրած խաղացողներին։ Վերջիններիս համար սրամիտ իտալացիները սահմանել են անչափ ...ԱՆՏԱՐԲԵՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՄԵՐ ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ամանորին դեռ բավարար ժամանակ կա, բայց մայրաքաղաքի խանութներում ու տոնավաճառներում աշխույժ գնումներն արդեն սկսվել են
Լինելով երեւանյան սուպերմարկետներում, ինչպես նաեւ ծայրամասային խանութներից մի քանիսում, ...ՇՈՒՇԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵԶ
«Շուշի վերածնունդ» հիմնադրամի հանրային կապերի բաժին
«Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական ներդրումային հիմնադրամը գործում է շուրջ մեկուկես տարի:
Անցած ժամանակահատվածի ընթացքում Հիմնադրամն իրագործել է շինարարական, սոցիալական, կրթական եւ մշակութային ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑԱՆԿՈՒՄ
Կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել է Վայոց ձորի Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը՝ համաշխարհային մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու նպատակով: Լանդշաֆտում կա մոտ 210 հուշարձան, որոնց ...ԱՌԱՆՑ ՋՐԻ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12։00-18։00-ն, կդադարեցվի Երեւանի Կենտրոն համայնքի ջրամատակարարումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից Գառնու ջրաղբյուրի պոմպակայանը հոսանքազրկելու պատճառով: Այս ...ԵՂԱՆԱԿ
Դեկտեմբերի 11-ին եւ 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում կդիտվի մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 1-3 աստիճանով: Վերոհիշյալ ...ԳՈՐԾԱՐԱՐԸ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Հայաստանում չկա գործարար, որին իշխանությունները լուրջ խնդրի առաջ կանգնեցրած լինեն։
Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների սկսած գործընթացը չեմ համարում քաղաքական հաշվեհարդար։ Ինը ամիս շարունակ ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 13
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, փորձելով լիովին արժեզրկել վերջին տասնամյակում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի շարք ...ՄՏԵԼ Է ՋՈՒՐԸ ՈՒ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Նախավերջին՝ նոյեմբերի 16-ի միտինգում, Լ.Տեր-Պետրոսյանը իր ելույթը եզրափակեց հաստատակամություն հայտնելով, թե «ես արդեն մտել եմ ջուրը եւ թրջվելուց չեմ վախենում, արդեն նետել եմ ձեռնոցը, եւ առանց աջուձախ ...ՕՏԱՐ ԽԱՂԵՐ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՂՈՒՄԱՇՅԱՆ Հայաստանի գրողների միության «Նոր-դար» ամսագրի խմբագիր
Կարելի է երկար թվարկել այն ցավալի կորուստները, որ ունեցել է գրական կյանքը Հայաստանում: Սակայն դրանցից գլխավորը բարոյականության, արժանապատվության բացակայությունն է: Նախկինում բավական էր, որ գրողների միության ...ԻՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախընտրական այս փուլում քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ դեռ վաղ է համարում որեւէ կանխատեսումներով հանդես գալը։ Ըստ «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրի, նախատոնական կենցաղային հոգսերը կընդմիջեն ներքաղաքական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ստորագրել են համագործակցության 2008-2011թթ. ծրագիրը: ...ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած բարձր տոկոսադրույքներին եւ խիստ պայմաններին, Հայաստանի բանկային համակարգում սպառողական վարկերի պահանջարկը վերջին տարիներին արագորեն ավելանում է։ Դրանց բաժինն ամենամեծն է բանկերի վարկային պորտֆելում։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՉԷ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, հայրենի քաղաքական դաշտին որքանո՞վ է համարժեք նախագահի ինը թեկնածուների առաջադրումը։
-Վրաստանում էլ առաջիկայում ...ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 61
Լիովին արդարացված համարելով տեսակետը, թե չարժե կենտրոնանալ Տեր-Պետրոսյանի անձի վրա, վերլուծել սրա տիտանական մտքի գոհարները, այնուհանդերձ չենք կարող տեղի չտալ իրերն իրենց անուններով կոչելու գայթակղությանը։ ...ԲՆԱԿԱՆՈՆ ՌԵԺԻՄՈՎ
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այժմ աշխատում է բնականոն ռեժիմով: Ինչպես տեղեկացրեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, երեկ մի փոքր ուշացումով ...ՄԵՐ ԴԻԱԿԻԶԱՐԱՆԸ
Երեւանի գլխավոր հատակագծով մինչեւ 2020թ. Երեւանում պետք է կառուցվի դիակիզարան: Նախորդ տարի Աջափնյակ համայնքում արդեն հատկացվել է 53 հա տարածք, որից 10 հա-ն կօգտագործվի այդ նպատակով: «Երեւաննախագիծ» ինստիտուտի ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Ախալցխա» տարածաշրջանային վարչության վրաց սահմանապահները դեկտեմբերի 9-ին «Սամեբա» հսկիչ անցակետում Հայաստանի մի քաղաքացու են կալանել: Ինչպես հաղորդել է Վրաստանի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը, ...ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում 3-րդ-11-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդները կտեւեն դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 6-ը: Այն դպրոցների համար, որոնք չեն օգտվել 2007թ. աշնանային (հոկտեմբերի ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐ
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը որպես երկրի նախագահի թեկնածու պաշտոնապես գրանցել է 52-ամյա գործարար Բադրի Պատարկացիշվիլուն եւ 45-ամյա Իրինա Սարիշվիլուն: ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել ...ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ «հայտարարությունը, թե Կոսովոն կարող է նախադեպ դառնալ տարբեր հակամարտություններ լուծելիս, չպետք է վախեցնի Ադրբեջանին»: «Կոսովոյի ...ULTIMA RATIO REGUM
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸԻնչպես հայտնի է, իր կյանքի վերջին տասը տարիներին՝ 1735-ից մինչեւ 1745 թվականը, Սվիֆթը մեծ մասամբ լռում էր։ Այդ լռության պատճառների մասին նույնիսկ սվիֆթագետները չեն կարողանում որեւէ հստակ բան ասել։ Վարկածներից ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈԼԱՆԱՅԻ ՀԵՏ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ: Խավիեր Սոլանան նշել է, որ այցը տեղի է ունենում ճիշտ ...ՎԱՐԴԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ
Նախագահի բոլոր թեկնածուներին, առանց բացառության, Տիգրան Կարապետյանը պատրաստ է իր ղեկավարած ԱԼՄ հեռուստաընկերությամբ եթեր տրամադրել: Իսկ մյուս հեռուստաընկերությունների վճարովի եթերներից ԺԿ նախագահն օգտվելու ...ՀԻՆ ԵՐԳԸ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ ԼՂ-ին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը կարող է քննարկվել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլում: «Բայց նախքան այդ հարցը քննարկելը, ...ԱՆՈՒՂԵՂ ՄԱՐԴՈՒ ԲԱՐԲԱՋԱՆՔ
Օրերս նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանը մի շարք գնահատականներ էր տվել նախագահ Ռ.Քոչարյանի գործունեությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԺՈՒԿ-ի առաջնորդի ելույթում տեղ էին գտել մի շարք կոպիտ արտահայտություններ, ...70 ՏՈԿՈՍԸ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Սեփ.լրտվ.ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նախորդ ընտրություններում որպես թերություն նշել էր արդյունքների ամփոփման երկարատեւությունը։ Ընտրական բարեփոխումները շտկել են նաեւ այդ թերությունը. «ԵԱՀԿ-ի 65 առաջարկությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՉԷ
«Հայաստանում չկա գործարար, որին իշխանությունները լուրջ խնդրի առաջ կանգնեցրած լինեն։ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների սկսած գործընթացը չեմ համարում քաղաքական հաշվեհարդար։ Ինը ամիս շարունակ ...ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Սեփ.լրտվ. 1
«Գունավոր հեղափոխություն» մեզանում հնարավոր չէ, քանի որ ժողովուրդը հակված էլ չի հեղափոխական փոփոխությունների։ Ժողովուրդը շարունակական զարգացում ու առաջընթաց է ցանկանում, քանզի գիտակցում է, որ յուրաքանչյուր ...«ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ» ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ կարծիքով, առաջիկա ընտրություններում հիմնական մրցակիցներն են լինելու Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մյուս յոթ թեկնածուները, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքական գործիչներ, ...ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի չառաջադրվելը որպես թեկնածու, նշանակում է, որ Հայաստանի ընդդիմադիր հատվածի առավել մրցակցային գործիչը մնաց «խաղից դուրս»: Այս կարծիքը երեկ հայտնեց ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

