
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
- Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, փորձելով լիովին արժեզրկել վերջին տասնամյակում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի շարք ապազգային հաստատումներով ու եզրակացություններով։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի ցանկացած իշխանության քաղաքականության գնահատման Լեւոն էֆենդու ընտրած ելակետը միայն ու միայն գործնապաշտական մոտեցումն է, որը նա ձեւակերպում է այսպես. «Քաղաքականությունը ոչ թե խոսք է, այլ նախեւառաջ ու միայն ու միայն գործ»։ Ելնելով այս ելակետից, նախկին նախագահը պնդում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը ներառելով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ներկա իշխանությունները «գործնական քաղաքականությունը չեն տարբերում հայտարարություններից ու հոխորտանքներից», ու պարբերաբար հայտնվում փակուղիների առջեւ։
Անվիճելի է, որ Տեր-Պետրոսյանը իր կառավարման տարիներին չի փորձել «անկյուն մղել» Թուրքիային եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը չի ներառել երկրի արտաքին քաղաքականության օրակարգում։
Թուրքիան չի անսացել Լեւոն էֆենդու բարեկամական ժեստերին եւ Հայաստանի շրջափակման վերացման դիմաց շարունակել է նորանոր նախապայմաններ դնել մեր երկրի առաջ։ Հետեւանքը եղել է այն, որ տեղում դոփել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչը իր վճռական հաջողություններն է արձանագրել հենց Հայաստանի ներկա իշխանությունների օրոք։ Թվաբանությունից տեղյակ յուրաքանչյուր անձ, հաշվելով այս ամենի արդյունքները, կարող է եզրակացնել, որ եթե առաջին բնագավառում նախկինների ու ներկաների ձեռքբերումների հաշվեկշիռը նույնն է, ապա երկրորդ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բնագավառում, ներկաների հաջողություններն ու առավելությունները ակնհայտ են ու անվիճելի։
Փորձելով արժեզրկել նաեւ տվյալ բնագավառում առկա ձեռքբերումները` դեկտեմբերի 8-ի իր ելույթում Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց այն գաղափարը, որ 1998-ին ՄԱԿ-ի ամբիոնից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրած ներկա իշխանությունները իրականում փորձել են սոսկ բավարարել մեր «ներքին սպառման կարիքները», այսինքն՝ հերոս ձեւանալ համայն հայության աչքում։ Եւ որպես իր ասածի «ապացույց», Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ավելի լուրջ մտադրություն ունենալու պարագայում՝ Քոչարյանն ու Օսկանյանը պարտավոր էին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով, Ցեղասպանության ճանաչման նպատակով կոնկրետ գործընթաց սկսել, որի արդյունքը պիտի հանդիսանար այդ կազմակերպության կողմից ընդունված համապատասխան բանաձեւը»։
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հունավորելու քաղաքականությունը, եթե ոչ ՄԱԿ-ում նրա օգտին տրվելիք քվեներն ավելացնելու եւ ապա նոր միայն այդ հարցը՝ Միավորված ազգերի կազմակերպության քննարկման առարկան դարձնելու գործընթաց։
Այդ ո՞ւմ համար է գաղտնիք այն իրողությունը, որ ՄԱԿ-ում հարցեր լուծելու համար պետք է նախապես հասնել այնպիսի առանցքային երկրների հավանությանը, ինչպիսիք են, նախ եւ առաջ, ԱՄՆ-ը, ապա Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Անվտանգության խորհրդի մյուս անդամները։ Այն փաստը, որ Ռուսաստանի կողմից ընդունված, իսկ Ֆրանսիայի կողմից անգամ օրենքի ուժ ստացած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն այսօր արդեն բախում է Միացյալ նահանգների կոնգրեսի եւ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի դռները, կարծում ենք, չի կարող հերքել անգամ ինքը՝ Լեւոն էֆենդին։
Ի՞նչ ստացանք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումների այն շքերթից, որն արձանագրվեց վերջին տարիներին ներկա իշխանությունների վարած հետեւողական քաղաքականության շնորհիվ։
Առաջին. ստացանք եւ մոտ ապագայում ստանալու ենք նախ եւ առաջ՝ անվտանգության նորանոր երաշխիքներ այն գերտերությունների եւ առանձին երկրների կողմից, ովքեր ճանաչել ու ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը։
Երկրորդ. հենց վերջին տասնամյակում է, որ աշխարհն իսկապես ճանաչեց մեր երկիրն ու ժողովրդին եւ տեղեկանալով նրա անցյալին, ոչ միայն հետաքրքրությամբ կամ կարեկցանքով լցվեց Հայաստանի հանդեպ, այլեւ նրա ոտնահարված իրավունքների վերականգնման խնդիրը դարձրեց միջազգային քաղաքականության բաղադրատարրերից մեկը։
Երրորդ. միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության ձեռք բերած նման «իրավունքի ուժը» դարձավ այն գործոններից մեկը, որը միջազգային հանրության համար հասկանալի դարձրեց Լեռնային Ղարաբաղում ոչ վաղ անցյալում մեր գործադրած «ուժի իրավունքը»։
Մինչդեռ Տեր-Պետրոսյանը այսօր էլ շարունակում է «միամտաբար» պնդել, որ մեր հարեւանի հետ «բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի հաստատումից հետո» Թուրքիան ապագայում անպայման ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս է պատրաստվում Լեւոն էֆենդին հաստատել այդ «բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտը», երբ Թուրքիան «ցեղասպանության պնդումներից» մեր իսկ հրաժարվելն է համարում այդ ամենի նախապայմանը։
Ուրեմն՝ կա՛մ նախկին նախագահը այնքան միամիտ է, որ դասեր չի քաղել իր կառավարման տարիներին Թուրքիայի հանդեպ որդեգրած քաղաքականության ձախողումներից, կամ էլ, որ ավելի հավանական է, ուղղակի փորձում է խաբել ոչ միայն ինքն իրեն, այլեւ մեզ բոլորիս։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՖՈՒՏԲՈԼԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Եվրոպայում դարձյալ կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս։ ՈՒԵՖԱ-ն Ինտերպոլին է փոխանցել 96 էջանոց զեկույց, որում նշված տեղեկությունների համաձայն, մինչ այժմ աշխարհամասի տարբեր մրցաշարերի առնվազն 15 հանդիպում ...ԲՈԼՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Գերմանաբնակ հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2008 թվականի հուլիսին Համբուրգում հանդիպելու է գերմանացի ...ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՈՒԺԵՂ ԷԻՆ
Ճապոնիայում մեկնարկել է ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են բոլոր մայրցամաքների չեմպիոնները։ Որակավորման փուլում Նոր Զելանդիայի «Ուայթեկեր Յունայթեդին» պայքարից հանելուց հետո, ...ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
Երեկ ֆուտբոլի համաշխարհային օրն էր, որը նշվում է ՄԱԿ-ի որոշմամբ: Միջազգային հանրությունն իր տուրքն է մատուցում այս սպորտաձեւին, որը միլիոնավոր մարդկանց համար ոչ միայն խաղ է, այլեւ կենսաձեւ: Պատմության ...ՏԱՐՎԱ ՀԱԿԱՀԵՐՈՍԸ
Իտալիայում այն աստիճան են սիրում ֆուտբոլը, որ մրցաշրջանի ավարտին որոշում են ոչ միայն գլխավոր հերոսներին, այլեւ հակակրանք առաջացրած խաղացողներին։ Վերջիններիս համար սրամիտ իտալացիները սահմանել են անչափ ...ԱՆՏԱՐԲԵՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՄԵՐ ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ամանորին դեռ բավարար ժամանակ կա, բայց մայրաքաղաքի խանութներում ու տոնավաճառներում աշխույժ գնումներն արդեն սկսվել են
Լինելով երեւանյան սուպերմարկետներում, ինչպես նաեւ ծայրամասային խանութներից մի քանիսում, ...ՇՈՒՇԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵԶ
«Շուշի վերածնունդ» հիմնադրամի հանրային կապերի բաժին
«Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական ներդրումային հիմնադրամը գործում է շուրջ մեկուկես տարի:
Անցած ժամանակահատվածի ընթացքում Հիմնադրամն իրագործել է շինարարական, սոցիալական, կրթական եւ մշակութային ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑԱՆԿՈՒՄ
Կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել է Վայոց ձորի Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը՝ համաշխարհային մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու նպատակով: Լանդշաֆտում կա մոտ 210 հուշարձան, որոնց ...ԱՌԱՆՑ ՋՐԻ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12։00-18։00-ն, կդադարեցվի Երեւանի Կենտրոն համայնքի ջրամատակարարումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից Գառնու ջրաղբյուրի պոմպակայանը հոսանքազրկելու պատճառով: Այս ...ԵՂԱՆԱԿ
Դեկտեմբերի 11-ին եւ 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում կդիտվի մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 1-3 աստիճանով: Վերոհիշյալ ...ԳՈՐԾԱՐԱՐԸ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Հայաստանում չկա գործարար, որին իշխանությունները լուրջ խնդրի առաջ կանգնեցրած լինեն։
Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների սկսած գործընթացը չեմ համարում քաղաքական հաշվեհարդար։ Ինը ամիս շարունակ ...ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 13
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, փորձելով լիովին արժեզրկել վերջին տասնամյակում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի շարք ...ՄՏԵԼ Է ՋՈՒՐԸ ՈՒ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Նախավերջին՝ նոյեմբերի 16-ի միտինգում, Լ.Տեր-Պետրոսյանը իր ելույթը եզրափակեց հաստատակամություն հայտնելով, թե «ես արդեն մտել եմ ջուրը եւ թրջվելուց չեմ վախենում, արդեն նետել եմ ձեռնոցը, եւ առանց աջուձախ ...ՕՏԱՐ ԽԱՂԵՐ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՂՈՒՄԱՇՅԱՆ Հայաստանի գրողների միության «Նոր-դար» ամսագրի խմբագիր
Կարելի է երկար թվարկել այն ցավալի կորուստները, որ ունեցել է գրական կյանքը Հայաստանում: Սակայն դրանցից գլխավորը բարոյականության, արժանապատվության բացակայությունն է: Նախկինում բավական էր, որ գրողների միության ...ԻՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախընտրական այս փուլում քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ դեռ վաղ է համարում որեւէ կանխատեսումներով հանդես գալը։ Ըստ «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրի, նախատոնական կենցաղային հոգսերը կընդմիջեն ներքաղաքական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ստորագրել են համագործակցության 2008-2011թթ. ծրագիրը: ...ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած բարձր տոկոսադրույքներին եւ խիստ պայմաններին, Հայաստանի բանկային համակարգում սպառողական վարկերի պահանջարկը վերջին տարիներին արագորեն ավելանում է։ Դրանց բաժինն ամենամեծն է բանկերի վարկային պորտֆելում։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՉԷ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, հայրենի քաղաքական դաշտին որքանո՞վ է համարժեք նախագահի ինը թեկնածուների առաջադրումը։
-Վրաստանում էլ առաջիկայում ...ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 62
Լիովին արդարացված համարելով տեսակետը, թե չարժե կենտրոնանալ Տեր-Պետրոսյանի անձի վրա, վերլուծել սրա տիտանական մտքի գոհարները, այնուհանդերձ չենք կարող տեղի չտալ իրերն իրենց անուններով կոչելու գայթակղությանը։ ...ԲՆԱԿԱՆՈՆ ՌԵԺԻՄՈՎ
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այժմ աշխատում է բնականոն ռեժիմով: Ինչպես տեղեկացրեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, երեկ մի փոքր ուշացումով ...ՄԵՐ ԴԻԱԿԻԶԱՐԱՆԸ
Երեւանի գլխավոր հատակագծով մինչեւ 2020թ. Երեւանում պետք է կառուցվի դիակիզարան: Նախորդ տարի Աջափնյակ համայնքում արդեն հատկացվել է 53 հա տարածք, որից 10 հա-ն կօգտագործվի այդ նպատակով: «Երեւաննախագիծ» ինստիտուտի ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Ախալցխա» տարածաշրջանային վարչության վրաց սահմանապահները դեկտեմբերի 9-ին «Սամեբա» հսկիչ անցակետում Հայաստանի մի քաղաքացու են կալանել: Ինչպես հաղորդել է Վրաստանի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը, ...ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում 3-րդ-11-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդները կտեւեն դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 6-ը: Այն դպրոցների համար, որոնք չեն օգտվել 2007թ. աշնանային (հոկտեմբերի ...ՀԱՐԵՎԱՆՆԵՐ
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը որպես երկրի նախագահի թեկնածու պաշտոնապես գրանցել է 52-ամյա գործարար Բադրի Պատարկացիշվիլուն եւ 45-ամյա Իրինա Սարիշվիլուն: ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել ...ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ «հայտարարությունը, թե Կոսովոն կարող է նախադեպ դառնալ տարբեր հակամարտություններ լուծելիս, չպետք է վախեցնի Ադրբեջանին»: «Կոսովոյի ...ULTIMA RATIO REGUM
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸԻնչպես հայտնի է, իր կյանքի վերջին տասը տարիներին՝ 1735-ից մինչեւ 1745 թվականը, Սվիֆթը մեծ մասամբ լռում էր։ Այդ լռության պատճառների մասին նույնիսկ սվիֆթագետները չեն կարողանում որեւէ հստակ բան ասել։ Վարկածներից ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈԼԱՆԱՅԻ ՀԵՏ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ: Խավիեր Սոլանան նշել է, որ այցը տեղի է ունենում ճիշտ ...ՎԱՐԴԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ
Նախագահի բոլոր թեկնածուներին, առանց բացառության, Տիգրան Կարապետյանը պատրաստ է իր ղեկավարած ԱԼՄ հեռուստաընկերությամբ եթեր տրամադրել: Իսկ մյուս հեռուստաընկերությունների վճարովի եթերներից ԺԿ նախագահն օգտվելու ...ՀԻՆ ԵՐԳԸ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ ԼՂ-ին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը կարող է քննարկվել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլում: «Բայց նախքան այդ հարցը քննարկելը, ...ԱՆՈՒՂԵՂ ՄԱՐԴՈՒ ԲԱՐԲԱՋԱՆՔ
Օրերս նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանը մի շարք գնահատականներ էր տվել նախագահ Ռ.Քոչարյանի գործունեությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԺՈՒԿ-ի առաջնորդի ելույթում տեղ էին գտել մի շարք կոպիտ արտահայտություններ, ...70 ՏՈԿՈՍԸ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Սեփ.լրտվ.ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նախորդ ընտրություններում որպես թերություն նշել էր արդյունքների ամփոփման երկարատեւությունը։ Ընտրական բարեփոխումները շտկել են նաեւ այդ թերությունը. «ԵԱՀԿ-ի 65 առաջարկությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՉԷ
«Հայաստանում չկա գործարար, որին իշխանությունները լուրջ խնդրի առաջ կանգնեցրած լինեն։ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների սկսած գործընթացը չեմ համարում քաղաքական հաշվեհարդար։ Ինը ամիս շարունակ ...ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Սեփ.լրտվ. 1
«Գունավոր հեղափոխություն» մեզանում հնարավոր չէ, քանի որ ժողովուրդը հակված էլ չի հեղափոխական փոփոխությունների։ Ժողովուրդը շարունակական զարգացում ու առաջընթաց է ցանկանում, քանզի գիտակցում է, որ յուրաքանչյուր ...«ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ» ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ կարծիքով, առաջիկա ընտրություններում հիմնական մրցակիցներն են լինելու Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մյուս յոթ թեկնածուները, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքական գործիչներ, ...ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի չառաջադրվելը որպես թեկնածու, նշանակում է, որ Հայաստանի ընդդիմադիր հատվածի առավել մրցակցային գործիչը մնաց «խաղից դուրս»: Այս կարծիքը երեկ հայտնեց ...
ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ՝ ՉԵՆ ԲԱՐԲԱՋԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՎԱՐԴԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

