
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱ՞Լ
- «Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնն առաջիկա ընտրական մարաթոնին ընդառաջ անցկացրել է հասարակական կարծիքի նախնական ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակման ենթակա չեն եւ նախատեսված են զուտ ներքին, այսպես ասած, «ծառայողական» օգտագործման համար։ Այնուհանդերձ «Սոցիոմետրի» տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, մեր հարցերին ի պատասխան՝ որոշ դիտարկումներ արեց ուժերի հարաբերակցության մեկնարկային ստատուս-քվոյի վերաբերյալ։

-Մենք այս հետազոտությունը չենք դիտարկում որպես հանրային կարծիքի հարցում։ Հասարակական կարծիքը ուսումնասիրել ենք, բայց լրիվ ուրիշ դիտանկյունից։ Նաեւ այդ է պատճառը, որ չեմ ուզում կոնկրետ թվեր, տոկոսներ նշել՝ դրա ժամանակը դեռ կգա։ Մի բան պարզ է՝ փորձում են ապակողմնորոշել հանրային կարծիքը, այն առումով, որ մամուլը, քաղաքական քննարկումները կենտրոնացած են թեկնածուներից մեկի՝ Լ.Տեր-Պետրոսյանի վրա, մինչդեռ գործընթացները իրականում ծավալվում են այլ ուղղությամբ։
Եւ առաջիկայում պայմանավորված կլինեն բոլորովին այլ անձնավորության՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «շուրջ» զարգացումներով, որը այս անգամ էլ չկարողացավ գրանցվել որպես նախագահի թեկնածու։ Այսինքն՝ էական է, թե «Ժառանգության» ձայներն ում «կժառանգվեն»։ Նա ունի որոշակի վարկանիշ, եւ դեռ պարզ չէ՝ նրա ընտրազանգվածն ինչպես կկողմնորոշվի։
Իհարկե, արդեն հիմա կարելի է որոշ հետեւություններ անել, թե ում օգտին կվերաբաշխվեն Ր.Հովհաննիսյանի ձայները, բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, չարժե իրադարձություններից առաջ ընկնել։ Փաստն այն է, որ «Ժառանգության» առաջնորդի քաղաքական վարքագիծը, այս կամ այն թեկնածուին սատարելու որոշումը կարող է շատերի խաղաքարտերը խառնել։ Դրանից կախված է, թե ով կլինի երկրորդը, եւ, արդյոք, այդ երկրորդի հավաքած ձայները բավարար կլինե՞ն՝ ընտրությունները տեղափոխելու երկրորդ փուլ։
Իսկ երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ, չափազանց կարեւոր է, որովհետեւ այս ամբողջ անցուդարձը իմաստ ունի, եթե կա երկրորդ փուլի հնարավորություն։ Հակառակ դեպքում ուղղակի անիմաստ է ջանքեր գործադրել, պայքարել, ակտիվություն դրսեւորել՝ փորձելով շահել ընտրողների համակրանքը։
-Ձեր հարցումներն ի՞նչ են հուշում. բանը կհասնի՞ երկրորդ փուլին, թե՞ ամեն ինչ կորոշվի հենց առաջին փուլում։
-Երկրորդ փուլի շանսերը պահպանվում են. այդ հնարավորությունը միշտ կա։ Կարող է լինել վատ քարոզարշավ, որեւէ անհաջող ելույթ, սադրանք, անկանխատեսելի իրադարձություն, որը կարող է հանգեցնել վարկանիշների որոշ տատանումների։ Ընտրություններից երկու ամիս առաջ չենք կարող ճշգրիտ կանխատեսումներ անել՝ ինչպիսին կլինի նախընտրական զարգացումների տրամաբանությունը, թեկնածուները որքանով կկարողանան իրենց կողմը թեքել չկողմնորոշված ընտրողներին եւ արժանանալ նրանց վստահությանը։
Առաջադրումները նոր են ավարտվել, եւ հասարակությունը դեռ նոր պետք է սկսի գնահատել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 թեկնածուների արժանիքներն ու թերությունները։ Այնպես որ, մեր հարցումը, ինչպեսեւ մինչեւ հիմա հրապարակված մյուս հարցումները, ավելի շուտ «հետախուզական» բնույթ ունեն։
-Կարելի՞ է արձանագրել, որ առաջին տեղի հարցը, ըստ էության, լուծված է, եւ հիմնական կռիվը երկրորդ տեղի համար է։
-Կարելի է եւ այդպես ասել, բայց այսօր ես չէի շտապի նման կանխատեսում անել, քանի որ մինչեւ ընտրություններ դեռ կարող են «արտակարգ» իրադարձություններ արձանագրվել՝ տարբեր սադրանքներից մինչեւ լուրջ առճակատումներ։ Ամեն ինչ կարող է պատահել։ Դրա համար մենք հիմնական կանխատեսումներն անում ենք ընտրություններից 10 օր, 2 շաբաթ առաջ, երբ կարող ենք բոլոր գործոնները հաշվի առնել եւ հստակ ասել, թե ինչպես կբաշխվեն ձայները։
-Եղանակային պայմանները որքանո՞վ են նպաստում հանրահավաքային ակտիվությանը՝ սրանից բխող հնարավոր առճակատումներով հանդերձ։
-Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ եղանակային պայմաններն առանձնապես չեն ազդում ընտրողների ակտիվության վրա։ Նրանք, ովքեր չեն մասնակցում հանրահավաքներին, չեն գնում հրապարակ՝ անկախ եղանակային պայմաններից։ Իսկ նրանք, ովքեր գնում են՝ եղանակին չեն նայում. համարում են, որ դա իրենց քաղաքացիական պարտքն է եւ, այսպես թե այնպես, մասնակցում են նախընտրական միջոցառումներին։
-Հանրահավաքային սեզոնը սկսելուց առաջ հհշական գեներալները խոստացան, թե աշնանը ականատես կլինենք «շատ հետաքրքիր» դարակազմիկ իրադարձությունների, որոնք կտրուկ եւ արմատապես կփոխեն ընտրությունների տրամաբանությունը։ Ձեր կարծիքով՝ այդ հույսերն արդարացա՞ն։
-Նման հայտարարություններ շատ ենք լսել։ Դա Աշոտ Մանուչարյանի նախասիրած տեխնոլոգիաներից էր՝ կգա ժամանակը, ամեն ինչ կասենք, կտեսնեք՝ դեռ ինչեր կլինեն եւ այլն։ Վազգեն Մանուկյանը, Արամ Սարգսյանը, Արամ Կարապետյանը նույնպես բազմիցս հայտարարել են, թե գարունը կգա, հեղափոխություն կանենք, աշնանը ցույց կտանք՝ ինչի ենք ընդունակ... Բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ չի փոխվել։
Նախընտրական իրավիճակը հանդարտ է, ժողովուրդը ոչ «սոված» է, ոչ էլ այնքան չարացած, որ ամեն ինչ թողած՝ փողոց դուրս գա։ Չկա այն սոցիալական բազան, որ պետք է լայնածավալ ինչ-որ «շարժումներ» նախաձեռնելու, զանգվածային դժգոհության ալիք ստեղծելու համար։ Այսօր դժվար է մարդկանց համոզել գնալ «դեպի բարիկադներ»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
2
1998-ի իշխանափոխությունից հետո իշխանություններին, անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաճախ են մեղադրել տեր-պետրոսյանական «հհշապետության» շինիչ գործունեությանը համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական չտալու ...ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված ու հասարակական հուզումների տեղիք տված, իրավիճակը սրած թունավորումների խորհրդավոր ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի մասնագետների տեղեկացմամբ՝ Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հետեւանք են ինչպես խորհրդային տարիների սեյսմիկ իրավիճակի անվերահսկելիության, ...ՎԱՐԿԵՐ
Հայաստանում վարկային ներդրումների աճը հունվար-սեպտեմբերին 45,1% է կամ 114.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների 9,3% աճի կամ 19.5 մլրդ դրամի դիմաց: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
1Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերականգնողական պլանային աշխատանքների պատճառով դեկտեմբերի 8-11-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի օր։ Այդ իսկ պատճառով «Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել, թե բացի մեր երկրից, ուրիշ որտեղ է կոռուպցիան վերջին ժամանակներս լայնորեն դրսեւորվել, ...ՆՎԻՐՅԱԼԸ ԻՐԵՆ ԶՈՀԵԼ ԳԻՏԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջերս լույս տեսավ գրականագետ, քննադատ Դավիթ Գասպարյանի «Վահագն Դավթյան» մենագրությունը՝ գրված «դասական ոճով»
Կարծում ենք՝ արժե ընդհանուր գծերով անդրադառնալ նոր աշխատությանը, որն իր բովանդակությամբ ...ՍԻՆՈԴԸ ՃԱՆԱՉԵՑ
Բուլղարիայի Եկեղեցական սինոդը դեկտեմբերի 4-ին նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կապակցությամբ: ...ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը չի բացառվում: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆատ Ասքերովը: Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի: «Հիմնախնդրի ...ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇարունակվում է բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերի կնքումը: Ինչպես տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մինչ օրս գրավոր պայմանագրեր ...ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ թուրք գրող Օրհան Փամուկը:
Նա ծնվել է 1952 թվականին Ստամբուլում, հարուստ ինժեների ընտանիքում (հայրական կողմից թուրք է, մայրական կողմն ունի չերքեզական ծագում): ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ 24-ԺԱՄՅԱ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երբ կասկածի տակ է դրվում հիշողությունը
Գնալով ակնհայտ է դառնում, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին շփոթում է հիշողությունը կորցրած մանկուրտի հետ։ Թե այսօրվա հանրահավաքում ոչ հեռավոր ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նոյեմբերի 5-ից մաքսային համակարգում գործում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված նորաստեղծ մաքսատունը: Այն կազմավորվել է «ՀՀ ԿԱ ՄՊԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների ...«ԱԴԱՄԱՆԴ» ՄԱՐՏԱՖԻԼՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հայ-ռուսական «Ադամանդ» («Diamond») մարտաֆիլմի պրեմիերան: «Դուքենդո IFCKF ստուդիո» եւ ռուսական «Ռոդարլին փրոդաքշն» ընկերությունների համատեղ նկարահանած ...ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Սփյուռքահայի դիմանկարի փորձ
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) որպես համահայկական կառույց եւ հայ իրականության` կանանց ամենամեծ, ամենաերկարակյաց, բարեսիրական կազմակերպություն, արդեն 97 տարի, շուրջ 17 000 ...ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԻՄԱՐԻ ՕՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Տպավորությունն այնպիսին է, թե հհշական ճամբարում մշտապես ապրիլի 1-ն է՝ Հիմարի օրը։ Ըստ որում բոլորը ջանում են խաբել մեկ մարդու՝ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին։
Ընդհանրապես մեզանում ապրիլի 1-ին երբեմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Միտումներ եւ շահարկումներ
Ինչպես հայտնի է, օրերս Մադրիդում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում, Մինսկի խմբի համանախագահները գրավոր ձեւով Հայաստանի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ դրեց եւ գլուխ խոնարհեց երկրաշարժից ավերված Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրված ...ԺՈՂՈՎՐԴԻՑ ԿՏՐՎԱԾ
Ըստ Գալուստ Սահակյանի. «Նախագահական ընտրությունները միայն նախագահ ընտրելը չէ, այն ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն երկիրը կայուն պահելու եւ լավ ընտրություններ ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Կամ՝ ինչպե՞ս է կողմնորոշվելու ընտրազանգվածը
Դեկտեմբերի 6-ին ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրումը։ Չնայած անփոփոխ է մնացել 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցած հավակնորդների ընդհանուր ...ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐ. ԷՔՍՏԱԶ ԵՎ ԱՏՈՆԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Չեզարե Լոմբրոզոն ժամանակին գրել է. «Բայց հանճարների աննորմալության ամենաակնառու նշան է ծառայում, ինչպես ինձ է թվում, իրար հաջորդող այն երկու հոգեվիճակների՝ էքստազի եւ ատոնիայի, մտավոր ուժերի լարման ու ...ԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Զարմանալի բան՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից շատ չանցած, գործի նախաքննության փուլում հանկարծ գետնի տակից ծլեց ոմն Վարդան Պետրոսյան։ Անհայտ զբաղմունքի տեր, քանիցս դատապարտված մեկը եւ ազդարարեց, թե ...ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ընտրությունների նախօրեին, տեղական եւ արտասահմանյան պրոֆեսիոնալ կառույցների անցկացրած հարցումների արդյունքները կասկածի տակ դնելու մտայնությամբ, ասվում է, թե ժողովրդի 70 տոկոսը ահաբեկված է, հետեւաբար սոցիոլոգների ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱ՞Լ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնն առաջիկա ընտրական մարաթոնին ընդառաջ անցկացրել է հասարակական կարծիքի նախնական ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակման ենթակա չեն եւ նախատեսված են զուտ ...ՅՈԹԺԱՄՅԱ ՔՈՒՆ. ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լոնդոնի Ուորվիքի համալսարանի եւ Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ քրոնիկական անքնության դեպքում սրտանոթային հիվանդությունից մահանալու վտանգն աճում է ավելի քան երկու անգամ։ Սակայն, ինչպես ...ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱ ԿՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-1988-91թթ. Հայաստանը լցված էր ամենալայն ընդգրկում ունեցող կրոնական առաջարկով։ Հայաստանի բնակչությունն ուներ կրոնական մեծ հետաքրքրություն, կասեի՝ կրոնական քաղց եւ ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր ԿԸՀ քարտուղար ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ։
Ընտրական վարչարարությանը եւ բուն ընտրական գործընթացի բարելավմանը միտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններից նա նախ կարեւորեց քվեարկությանը ...ԵՐԵՎԱՆԸ ԱՊՀ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Որոշ ապրանքներ ավելի թանկ են, քան Մոսկվայում
Բազմաթիվ երկրների համեմատ Հայաստանում պաշտոնական գնաճը շատ ավելի ցածր է. այն նույնիսկ երկու անգամ զիջում է ԱՊՀ մի շարք երկրների ցուցանիշին։ Սակայն, մյուս ...ՀԱՄԱԿԱՐԳԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ
1
ՀՊՃՀ պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բաց նամակ-դիմում է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով համակարգել ժամանակին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարված քայլերն ու դրանց հետեւանքները։ Որպես ...ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԷ
«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մրցակից չի կարող լինել իշխանության թեկնածուին։ Նա ունի լուրջ բացասական վարկանիշ եւ չկամեցողների հսկայական բանակ։ Եթե մյուս թեկնածուները խնդիր ունեն համալրելու իրենց կողմնակիցների ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Սեփ.լրտվ.Նոյեմբերի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 6,8 տոկոս, նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի դիմաց։ Սպասվում է, որ գնաճի մակարդակը կշարունակի բարձրանալ նաեւ դեկտեմբերին՝ պայմանավորված ինչպես ...ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՂԱՆԴՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՆ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ դիտարկմամբ. «Կրոնական խտությամբ հատկապես աչքի է ընկնում Արմավիրի մարզը, ուր զգալի թիվ են կազմում ավետարանականները, եւ «Կյանքի խոսք» եկեղեցու դավանորդները։ Այս ուղղության հետեւորդները ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված թունավորումների խորհրդավոր դեպքերը։ 1989 թվականի մայիսի 25-ին Երեւանի Կլարա ...ԱՅՍՊԵՍ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՍՏԱՑՎԵՑ
Անցնող մրցաշրջանը բավական հաջող էր Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ԼԵՎՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԻ համար։ Միջահասակ այս ֆուտբոլիստն իր խելացի խաղով եւ սրընթաց անցումներով հիրավի արժանացավ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒԵՖԱ-ԻՑ
Եվրոպական առաջատար ակումբներին միավորող G-14 խումբը ցանկանում է եկամուտների բաժին ստանալ 2008թ. Եվրոպայի առաջնության անցկացումից եւ հույս ունի փոխհատուցում ստանալ նաեւ խաղերի ժամանակ վնասվածք ձեռք բերած ...ԵՎՐԱԱՐՇԱՎՈՐԴՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարը 4-րդ տուրից հետո 1/16-րդ եզրափակիչի մասնակիցների շարքը համալրվեց։
A ԽՄԲՈՒՄ պայքարը շարունակելու խնդիրը լուծել է միայն անգլիական «Էվերտոնը»։ Մնացած երկու ...ԲԵՆԻՏԵՍԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏ ԴԻՏԵԼ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր խաղացողներին արգելել է Չեմպոնների լիգայում «Մարսելի» հետ հանդիպումից առաջ քնի հաշվին դիտել Ռիկի Հատոնի եւ Ֆլոյդ Մեյվեզերի միջեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ...ԹՈՒՐՔԵՐԸ ՇՓՈԹՎԵԼ ԵՆ
Զվարճալի է, բայց փաստ, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մտադիր է մարտի 26-ին միանգամից երեք հանդիպում անցկացնել տարբեր երկրներում։ Համենայն դեպս, այդպիսի տարօրինակ տեղեկություն է զետեղված այդ երկրի ֆուտբոլի ...ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱՂԵՐ
ՈՒԵՖԱ-ն ինտերպոլին է փոխանցել տեղեկություններ երեկվա հանդիպումների մասին, որոնց վրա կատարված խաղադրույքների շահույթը ավելի քան 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է։ Այդ խաղերը չեն առնչվում եվրոպական առաջատար ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

