
ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐ. ԷՔՍՏԱԶ ԵՎ ԱՏՈՆԻԱ
- Չեզարե Լոմբրոզոն ժամանակին գրել է. «Բայց հանճարների աննորմալության ամենաակնառու նշան է ծառայում, ինչպես ինձ է թվում, իրար հաջորդող այն երկու հոգեվիճակների՝ էքստազի եւ ատոնիայի, մտավոր ուժերի լարման ու անկման ծայրաստիճան չափազանցված դրսեւորումը, որոնք որոշակի չափով նկատելի են գրեթե բոլոր մեծ մտածողների, նույնիսկ միանգամայն առողջների մոտ, եւ իրենցից ներկայացնում են, ըստ էության, զուտ ֆիզիոլոգիական երեւույթ։ Բայց տվյալ դեպքում այն ընդունում է արդեն պաթոլոգիկ բնույթ, ինչի հետեւանքով «խանգարված» հանճարները մեկնաբանում են դա վայրիվերո՝ վերագրելով կողմնակի, առավել հաճախ՝ գերբնական ուժերի մերթ բարենպաստ, մերթ թշնամական ազդեցությանը»։

Որ Լոմբրոզոն ինչպես միշտ իրավացի է, կարող է համոզվել ամեն մեկը, ով կորոշի այսօր գնալ հհշական միտինգին ու լսել ձմեռային սոխակ Տեր-Պետրոսյանին։ Էքստազ եւ ատոնիա. ուրիշ ոչինչ։
Դե եւ, բնականաբար, անվերջանալի գանգատներ՝ ազատագրական շարժման ակտիվիստների դեմ հանցավոր վարչախմբի սանձազերծած տեռորից։ Թեպետ, եթե սթափ զննենք մարդկության ողջ պատմությունը, ապա կտեսնենք, որ այն տեռորի բոլոր դրսեւորումների հիանալի շարան է։
Տեռորի եւ ահաբեկիչների վրա թունդ թրմված է մարդկային ողջ մշակույթը։
Որպես օրինակ կարելի է հիշատակել դասական այնպիսի նմուշ, ինչպիսին Սոդոմն ու Գոմորն է։ Հումանիստական մեկ այլ բեսթսելլեր, այսպես կոչված՝ «Ապոկալիպսիսն» ընդհանրապես միջուկային հրթիռների անսպառ պաշարով գերձայնային ինքնաթիռի խելագարված օդաչուի հայտնությունների տպավորություն է թողնում։
Բայց եկեք չշեղվենք վաղվա միջոցառումից։ Աշխատանքի բերումով հետեւելով այն բանին, թե ինչպես է շրջապատի կողմից ստեղծվում Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքը, ինչպես են ջանադրաբար փորձում համոզել նրան, թե ամենա-ամենան է, անկարելի է չհիշել հանրահայտ սցենարը։
...Այդ թագավորի մայրաքաղաքում կյանքը շատ ուրախ էր ընթանում. գրեթե ամեն օր ժամանում էին օտարերկրյա հյուրեր, եւ ահա մի օր էլ հայտնվեցին երկու խաբեբա։ Նրանք ներկայացան իբրեւ ջուլհակներ եւ ասացին, թե կարող են պատրաստել այնպիսի հրաշալի գործվածք, որից լավը պատկերացնել անգամ անհնար է։ Դա անտեսանելի է դառնում ցանկացած մարդու համար, որն իր տեղում չէ կամ բացարձակ ապուշ է։
«Այո՜, ա՛յ դա հագուստ կլինի»,- մտածեց թագավորը։ Եւ մեծ կանխավճար տվեց խաբեբաներին, որպեսզի իսկույն եւեթ գործի անցնեն։ Ալիկ Արզումանյանն ու Հրանտ Բագրատյանը տեղադրեցին ջուլհակագործական երկու դազգահ եւ սկսեցին ձեւացնել, թե իբր տքնաջան աշխատում են։ Բացարձակապես չամաչելով` նրանք աշխատանքի համար պահանջում էին նրբագույն մետաքս եւ ամենամաքուր ոսկի, այդ ամենը թաքցնում գրպաններում ու դատարկ դազգահի առաջ նստում վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր...
Ստուգելու համար եկավ Ստեփան Դեմիրճյանը։ «Ողորմա՜ծ Աստված.- մտածեց նա՝ պլշելով աչքերը։ - Բայց ես ոչինչ չե՛մ տեսնում»։ Սակայն բարձրաձայն ոչինչ չասաց։
Խաբեբաները խնդրեցին նրան մոտենալ ու ասել՝ հավանո՞ւմ է նախշերն ու գույները։ Իսկ խեղճ Դեմիրճյանը, որքան էլ չռում էր աչքերը, միեւնույն է, ոչինչ չէր տեսնում։ Ասենք, տեսնելու բան էլ չկար։
«Աստվա՜ծ իմ,- մտածեց նա։ - Մի՞թե ես ապուշ եմ։ Այ դա երբեք մտքովս չէ՛ր անցել։ Իսկ գուցե պիտանի չե՞մ իմ կուսառաջնորդի պաշտոնի համար։ Չէ, չէ, ոչ մի դեպքում չի՛ կարելի խոստովանել, որ չեմ տեսնում գործվածքը»։
Դե, շարունակությունը ինքներդ էլ հիշում եք։ Հայտարարություն տվեցին թերթերում, քաղաքով մեկ թռուցիկներ փակցրեցին, եկավ միտինգի օրը։
Թագավորը լրիվ մերկացավ, եւ խաբեբաները սկսեցին զուգել-զարդարել նրան. ձեւացնում էին, թե իբր հագցնում են։ Իսկ թագավորը հայելու առաջ այս ու այն կողմ է շրջվում։
-Աստվա՛ծ իմ, որքա՜ն է սազում ձեզ։ Ի՜նչ հրաշալի է նստում,- շշնջում էին շքախմբում։ -Ինչպիսի՜ նախշեր, ինչպիսի գույնե՛ր։
Դե, մնացածը բոլորն էլ հիշում են։
-Ախր նա մե՛րկ է,- բացականչեց հանկարծ մի փոքրիկ տղա։
Եւ ի՞նչն է հետաքրքիր։ Բոլորը գիտեն այս պատմությունը միայն մինչեւ մանկական միամիտ բացականչությունը։ Իսկ թե ի՞նչ եղավ հետո, ոչ ոք չի հիշում։
-Ախր նա լրիվ մե՛րկ է։ Ահա այս տղան ասում է, որ հագին ոչինչ չկա, -աղաղակեց վերջապես ողջ ժողովուրդը։
Եւ թագավորին սարսափը պատեց. նրան թվում էր, որ մարդիկ իրավացի են, բայց ախր պետք էր հասցնել միտինգն ավարտին։
Եւ ահա ճառն ավարտելուց հետո, թագավորը վեհապանծ քայլվածքով լքեց Թատերական հրապարակը, իսկ սենեկապետերը քայլում էին նրա հետեւից՝ պահելով քղանցքը, որը գոյություն չուներ։
Սա ցնցող դրվագ է, բարեկամներս։ Ամբողջ ժողովուրդը գոռում-գոչում է, իսկ թագավորը է՛լ ավելի սիգապանծ է պահում իրեն։
Անցնենք, սակայն, հեքիաթից դրամատուրգիայի ոլորտ։ Հիշո՞ւմ եք Պուշկինի «Բորիս Գոդունով» պիեսը։ Այնտեղ ամենասկզբում Գոդունովին համոզում են, որ համաձայնի դառնալ թագավոր։ Համաժողովրդական ընտրություն կազմակերպում նրա համար։ Եւ այնտեղ՝ հրապարակում, ամբոխի մեջ ընթանում է չափազանց կարեւոր խոսակցություն։
Բազմության մեջ մեկը.- Հասել են մեզ, դե շո՛ւտ, ծնկի՛ր։
Ժողովուրդը.- Ա՜խ, խղճա մեզ, հայր, իշխի՛ր մեզ։ Եղիր մեր հայրը, մեր արքան։
Մեկը (կամաց).- Բոլորը լալիս են։ Եկ մենք էլ, եղբայր, արտասուք թափենք։
Մյուսը.- Փորձում եմ, եղբայր, բայց չի ստացվում։
Առաջինը.- Ես նույնպես։ Սոխ չկա՞։ Քսենք աչքներիս։
Երկրորդը.- Չէ, ես թքով կշփեմ։ Ի՞նչ կա էլ այնտեղ։
Առաջինը.- Է՜հ, ո՞վ դրանցից գլուխ կհանի։
Ի դեպ, քչերին է հայտնի, որ պիեսը տասնամյակներ շարունակ արգելված է եղել։ Ե՛ւ ցարերի, ե՛ւ Ստալինի օրոք։ Առաջին հայացքից տարօրինակ է։ Չէ՞ որ տիրակալների մասին այնտեղ ոչ մի վատ խոսք չկա։
Իսկ գուցե խնդիրը ոչ թե այն է, թե ինչ կա պիեսում, այլ՝ թե ինչ չկա՞։
Չկա այնտեղ ժողովրդական սեր առաջնորդի նկատմամբ։ Կարեւոր չէ, թե ինչպես է նրա ազգանունը` Գոդունո՞վ, թե՞ Տեր-Պետրոսյան։
Ուստիեւ, կարծում ենք, պետք է շտապ շտկումներ մտցնել այսօրվա միտինգի սցենարում։ Դե իսկապես, դա ի՞նչ բան է. կանգնած են ցրտից կուչ եկած մարդիկ, նայում են ճառ արտասանող մերկ թագավորին ու վերջին ուժերը լարած արեւածաղիկ չրթում։ Չէ՛, պետք է փոխ առնել Հին Եգիպտոսի փորձը։
Այնտեղ, ինչպես հայտնի է, փարավոնի ներկայությամբ (եգիպտացիները համարում էին նրան կենդանի աստված) պետք էր գետնատարած խոնարհվել։ Ըստ որում, ոչ միայն խոնարհվել, այլեւ չբարձրացնել աչքերը։ Իբր՝ «կեղտոտ հայացքը» կարող է պղծել, անարգել փարավոնին։ Գուցեեւ եգիպտացիները հավատում էին այդ բացատրությանը։
Բայց իրական պատճառը կարող էր միանգամայն այլ լինել։ Իսկ գուցե խնդիրը ոչ թե կեղտոտ, այլ ատո՞ղ հայացքն էր։ Անչափ տհաճ է հանկարծակի բերանքսիվայր փռվել փոշու, կեղտի մեջ. ծնկի՛ իջնել, ձեռքերը գետնի՛ն, ճակատը հողի՛ն։ Ցեխի մեջ փռված այդ մարդկանց դեմքերը դժվար թե պաշտամունք եւ ուրախություն արտահայտեին։ Թեկուզեւ հարյուրից մեկինը։ Եւ փարավոնը, որսալով ատելությամբ լեցուն հայացքը, կարող էր վշտանալ ու մտորել. մի՞թե ոչ բոլորն են ինձ պաշտում։ Դե ուրեմն՝ թող ոչ ոք չնայի։
Եթե այդպես է, ապա «կեղտոտ հայացքը» փարավոնին հաճո սուտ պատրվակ է հավատը չսասանելու համար։ Քանզի համընդհանուր պաշտամունքը կասկածի ենթակա չէ։ Զանգվածներն առաջնորդին պաշտում են աչքերը փակ, քանզի վախենում են կուրանալ նրա ճաճանչներից։
Միայն թե տա՛ Աստված, որ միտինգի ժամանակ անձրեւ կամ ձյուն չգա։ Պաշտամունքը՝ պաշտամունք, բայց ցեխի ու ձյան մեջ բերանքսիվայր փռվելն էլ, իհարկե, առանձնակի հաճույք չի պատճառում։ Համ էլ մերկ թագավորը կարող է մրսել։ Մեկ էլ տեսար՝ հիվանդացավ, փռշտաց։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
2
1998-ի իշխանափոխությունից հետո իշխանություններին, անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաճախ են մեղադրել տեր-պետրոսյանական «հհշապետության» շինիչ գործունեությանը համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական չտալու ...ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված ու հասարակական հուզումների տեղիք տված, իրավիճակը սրած թունավորումների խորհրդավոր ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի մասնագետների տեղեկացմամբ՝ Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հետեւանք են ինչպես խորհրդային տարիների սեյսմիկ իրավիճակի անվերահսկելիության, ...ՎԱՐԿԵՐ
Հայաստանում վարկային ներդրումների աճը հունվար-սեպտեմբերին 45,1% է կամ 114.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների 9,3% աճի կամ 19.5 մլրդ դրամի դիմաց: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
1Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերականգնողական պլանային աշխատանքների պատճառով դեկտեմբերի 8-11-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի օր։ Այդ իսկ պատճառով «Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել, թե բացի մեր երկրից, ուրիշ որտեղ է կոռուպցիան վերջին ժամանակներս լայնորեն դրսեւորվել, ...ՆՎԻՐՅԱԼԸ ԻՐԵՆ ԶՈՀԵԼ ԳԻՏԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջերս լույս տեսավ գրականագետ, քննադատ Դավիթ Գասպարյանի «Վահագն Դավթյան» մենագրությունը՝ գրված «դասական ոճով»
Կարծում ենք՝ արժե ընդհանուր գծերով անդրադառնալ նոր աշխատությանը, որն իր բովանդակությամբ ...ՍԻՆՈԴԸ ՃԱՆԱՉԵՑ
Բուլղարիայի Եկեղեցական սինոդը դեկտեմբերի 4-ին նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կապակցությամբ: ...ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը չի բացառվում: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆատ Ասքերովը: Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի: «Հիմնախնդրի ...ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇարունակվում է բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերի կնքումը: Ինչպես տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մինչ օրս գրավոր պայմանագրեր ...ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ թուրք գրող Օրհան Փամուկը:
Նա ծնվել է 1952 թվականին Ստամբուլում, հարուստ ինժեների ընտանիքում (հայրական կողմից թուրք է, մայրական կողմն ունի չերքեզական ծագում): ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ 24-ԺԱՄՅԱ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երբ կասկածի տակ է դրվում հիշողությունը
Գնալով ակնհայտ է դառնում, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին շփոթում է հիշողությունը կորցրած մանկուրտի հետ։ Թե այսօրվա հանրահավաքում ոչ հեռավոր ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նոյեմբերի 5-ից մաքսային համակարգում գործում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված նորաստեղծ մաքսատունը: Այն կազմավորվել է «ՀՀ ԿԱ ՄՊԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների ...«ԱԴԱՄԱՆԴ» ՄԱՐՏԱՖԻԼՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հայ-ռուսական «Ադամանդ» («Diamond») մարտաֆիլմի պրեմիերան: «Դուքենդո IFCKF ստուդիո» եւ ռուսական «Ռոդարլին փրոդաքշն» ընկերությունների համատեղ նկարահանած ...ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Սփյուռքահայի դիմանկարի փորձ
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) որպես համահայկական կառույց եւ հայ իրականության` կանանց ամենամեծ, ամենաերկարակյաց, բարեսիրական կազմակերպություն, արդեն 97 տարի, շուրջ 17 000 ...ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԻՄԱՐԻ ՕՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Տպավորությունն այնպիսին է, թե հհշական ճամբարում մշտապես ապրիլի 1-ն է՝ Հիմարի օրը։ Ըստ որում բոլորը ջանում են խաբել մեկ մարդու՝ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին։
Ընդհանրապես մեզանում ապրիլի 1-ին երբեմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Միտումներ եւ շահարկումներ
Ինչպես հայտնի է, օրերս Մադրիդում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում, Մինսկի խմբի համանախագահները գրավոր ձեւով Հայաստանի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ դրեց եւ գլուխ խոնարհեց երկրաշարժից ավերված Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրված ...ԺՈՂՈՎՐԴԻՑ ԿՏՐՎԱԾ
Ըստ Գալուստ Սահակյանի. «Նախագահական ընտրությունները միայն նախագահ ընտրելը չէ, այն ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն երկիրը կայուն պահելու եւ լավ ընտրություններ ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Կամ՝ ինչպե՞ս է կողմնորոշվելու ընտրազանգվածը
Դեկտեմբերի 6-ին ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրումը։ Չնայած անփոփոխ է մնացել 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցած հավակնորդների ընդհանուր ...ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐ. ԷՔՍՏԱԶ ԵՎ ԱՏՈՆԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Չեզարե Լոմբրոզոն ժամանակին գրել է. «Բայց հանճարների աննորմալության ամենաակնառու նշան է ծառայում, ինչպես ինձ է թվում, իրար հաջորդող այն երկու հոգեվիճակների՝ էքստազի եւ ատոնիայի, մտավոր ուժերի լարման ու ...ԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Զարմանալի բան՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից շատ չանցած, գործի նախաքննության փուլում հանկարծ գետնի տակից ծլեց ոմն Վարդան Պետրոսյան։ Անհայտ զբաղմունքի տեր, քանիցս դատապարտված մեկը եւ ազդարարեց, թե ...ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ընտրությունների նախօրեին, տեղական եւ արտասահմանյան պրոֆեսիոնալ կառույցների անցկացրած հարցումների արդյունքները կասկածի տակ դնելու մտայնությամբ, ասվում է, թե ժողովրդի 70 տոկոսը ահաբեկված է, հետեւաբար սոցիոլոգների ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱ՞Լ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնն առաջիկա ընտրական մարաթոնին ընդառաջ անցկացրել է հասարակական կարծիքի նախնական ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակման ենթակա չեն եւ նախատեսված են զուտ ...ՅՈԹԺԱՄՅԱ ՔՈՒՆ. ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լոնդոնի Ուորվիքի համալսարանի եւ Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ քրոնիկական անքնության դեպքում սրտանոթային հիվանդությունից մահանալու վտանգն աճում է ավելի քան երկու անգամ։ Սակայն, ինչպես ...ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱ ԿՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-1988-91թթ. Հայաստանը լցված էր ամենալայն ընդգրկում ունեցող կրոնական առաջարկով։ Հայաստանի բնակչությունն ուներ կրոնական մեծ հետաքրքրություն, կասեի՝ կրոնական քաղց եւ ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր ԿԸՀ քարտուղար ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ։
Ընտրական վարչարարությանը եւ բուն ընտրական գործընթացի բարելավմանը միտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններից նա նախ կարեւորեց քվեարկությանը ...ԵՐԵՎԱՆԸ ԱՊՀ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Որոշ ապրանքներ ավելի թանկ են, քան Մոսկվայում
Բազմաթիվ երկրների համեմատ Հայաստանում պաշտոնական գնաճը շատ ավելի ցածր է. այն նույնիսկ երկու անգամ զիջում է ԱՊՀ մի շարք երկրների ցուցանիշին։ Սակայն, մյուս ...ՀԱՄԱԿԱՐԳԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ
1
ՀՊՃՀ պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բաց նամակ-դիմում է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով համակարգել ժամանակին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարված քայլերն ու դրանց հետեւանքները։ Որպես ...ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԷ
«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մրցակից չի կարող լինել իշխանության թեկնածուին։ Նա ունի լուրջ բացասական վարկանիշ եւ չկամեցողների հսկայական բանակ։ Եթե մյուս թեկնածուները խնդիր ունեն համալրելու իրենց կողմնակիցների ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Սեփ.լրտվ.Նոյեմբերի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 6,8 տոկոս, նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի դիմաց։ Սպասվում է, որ գնաճի մակարդակը կշարունակի բարձրանալ նաեւ դեկտեմբերին՝ պայմանավորված ինչպես ...ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՂԱՆԴՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՆ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ դիտարկմամբ. «Կրոնական խտությամբ հատկապես աչքի է ընկնում Արմավիրի մարզը, ուր զգալի թիվ են կազմում ավետարանականները, եւ «Կյանքի խոսք» եկեղեցու դավանորդները։ Այս ուղղության հետեւորդները ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված թունավորումների խորհրդավոր դեպքերը։ 1989 թվականի մայիսի 25-ին Երեւանի Կլարա ...ԱՅՍՊԵՍ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՍՏԱՑՎԵՑ
Անցնող մրցաշրջանը բավական հաջող էր Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ԼԵՎՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԻ համար։ Միջահասակ այս ֆուտբոլիստն իր խելացի խաղով եւ սրընթաց անցումներով հիրավի արժանացավ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒԵՖԱ-ԻՑ
Եվրոպական առաջատար ակումբներին միավորող G-14 խումբը ցանկանում է եկամուտների բաժին ստանալ 2008թ. Եվրոպայի առաջնության անցկացումից եւ հույս ունի փոխհատուցում ստանալ նաեւ խաղերի ժամանակ վնասվածք ձեռք բերած ...ԵՎՐԱԱՐՇԱՎՈՐԴՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարը 4-րդ տուրից հետո 1/16-րդ եզրափակիչի մասնակիցների շարքը համալրվեց։
A ԽՄԲՈՒՄ պայքարը շարունակելու խնդիրը լուծել է միայն անգլիական «Էվերտոնը»։ Մնացած երկու ...ԲԵՆԻՏԵՍԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏ ԴԻՏԵԼ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր խաղացողներին արգելել է Չեմպոնների լիգայում «Մարսելի» հետ հանդիպումից առաջ քնի հաշվին դիտել Ռիկի Հատոնի եւ Ֆլոյդ Մեյվեզերի միջեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ...ԹՈՒՐՔԵՐԸ ՇՓՈԹՎԵԼ ԵՆ
Զվարճալի է, բայց փաստ, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մտադիր է մարտի 26-ին միանգամից երեք հանդիպում անցկացնել տարբեր երկրներում։ Համենայն դեպս, այդպիսի տարօրինակ տեղեկություն է զետեղված այդ երկրի ֆուտբոլի ...ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱՂԵՐ
ՈՒԵՖԱ-ն ինտերպոլին է փոխանցել տեղեկություններ երեկվա հանդիպումների մասին, որոնց վրա կատարված խաղադրույքների շահույթը ավելի քան 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է։ Այդ խաղերը չեն առնչվում եվրոպական առաջատար ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

