
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
- Կամ՝ ինչպե՞ս է կողմնորոշվելու ընտրազանգվածը

Դեկտեմբերի 6-ին ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրումը։ Չնայած անփոփոխ է մնացել 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցած հավակնորդների ընդհանուր քանակը, սակայն ընդդիմադիր ընտրազանգվածի քվեներին հավակնող թեկնածուների ցանկը դարձել է շատ ավելի կոտորակված, «կտրտված» ու տարամիտված։
Առաջադրված թեկնածուների թվում՝ վարչապետ Սերժ Սարգսյան, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյան, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյան, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյան, Երեւանի նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյան, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյան, Տիգրան Կարապետյան, Արամ Հարությունյան, փաստորեն միայն վերջին երկուսն են, որ ո՛չ նախկինում են որեւէ պետական պաշտոն ունեցել, ո՛չ էլ՝ ներկայումս։
Բայց որքան էլ տարօրինակ է, հենց այս վերջին երկու թեկնածուներն են լինելու առաջիկա ընտրապայքարի «ստատիստները»։Պարզ է, որ նրանք առաջադրվել են սոսկ իրենց տեսակետները ներկայացնելու բեմ ունենալու համար, ուստի չեն կարողանալու լուրջ մրցակցություն ցույց տալ փաստորեն ամբողջովին նախկին կամ ներկա պաշտոնյաներից բաղկացած ցանկին։
Թերեւս բացի Արման Մելիքյանից, որը նույնպես դժվար թե կարողանա լուրջ ձայներ հավաքել, ժողովուրդը մնացած բոլոր թեկնածուներին արդեն հրաշալի ճանաչում է որպես նախկին ու ներկա պաշտոնյաներ, նախագահի նախկին ու ներկա թեկնածուներ կամ գոնե արդեն ԱԺ մուտք գործած խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներ։
Փորձենք ավելի հանգամանորեն քննել յուրաքանչյուրի հնարավորությունները՝ հիմնվելով ոչ թե որեւէ կոնկրետ թեկնածուի հանդեպ համակրանքի կամ հակակրանքի, այլ վերջերս մի շարք հեղինակավոր կենտրոնների, մանավանդ «Գելապի» Հայաստանում անցկացրած հարցման արդյունքների, ինչպես նաեւ քարոզարշավի վերջնամասում «երկրորդ շնչառություն» բացելու՝ թեկնածուներից յուրաքանչյուրի հնարավորությունների մաքսիմումի վրա։
Սկսենք նրանից, որ հասարակության կողմից ճանաչված լինելու փաստը ենթադրում է հստակ համակրանքի եւ նույնքան էլ հստակ՝ հակակրանքի առկայությունը։ Վերջին երկուսի միջեւ ընկած տատանվողների ու չկողմնորոշվածների մեծ մասի քվեները՝ հանրությանը ծանոթ մրցակիցների առկայության պարագայում, բնական է, որ բաշխվելու են երրորդ թեկնածուների վրա։ Եւ հենց այս առումով է, որ ներկա ընտրապայքարը սկզբունքորեն տարբերվելու է ե՛ւ 1998, ե՛ւ 2003 թվականների ընտրություններից։
Բանն այն է, որ առաջին երկուսի ժամանակ գոյություն ուներ մոտ կես միլիոնի սահմաններում տատանվող այն բողոքական ընտրազանգվածը, որը հստակորեն քվեարկում էր իշխանության թեկնածուի դեմ եւ հիմնականում առաջնորդվում էր Կարեն Դեմիրճյանի եւ ապա նրա որդու կողմից մարմնավորվող՝ խորհրդային անցյալին վերադառնալու ենթագիտակցական մղումով։ Այժմ այս բողոքական ընտրազանգվածը ոչ միայն քանակապես նվազել է, այլեւ զրկվել է «մեկ ուղղությամբ նայելու» հնարավորությունից։ Իսկ սա նշանակում է, որ առաջ է եկել ահռելի անհամաչափություն իշխանամետ եւ ընդդիմադիր ընտրազանգվածների կոնսոլիդացված լինելու աստիճանի միջեւ։
Ուստի, եթե անգամ մի պահ ընդունենք, որ այսօր էլ գոյություն ունի վերը նշված կես միլիոնանոց ընդդիմադիր ընտրազանգվածը, ինչը կլինի մեծ չափազանցություն, միեւնույն է, դրանից հետո էլ կարող ենք վստահաբար եզրակացնել, որ փետրվարի 19-ին այն տեսականորեն անգամ չի կարող կենտրոնանալ որեւէ ընդդիմադիր թեկնածուի շուրջ։ Պատճառն ակնհայտ է. առաջադրված թեկնածուներից եւ ո՛չ մեկը հստակորեն չի մարմնավորում «երանելի անցյալը» եւ միաժամանակ չունի «ընդդեմ» ձայները կոնսոլիդացնելու մեծ հնարավորություն։
ա) Արթուր Բաղդասարյան. նրա օգտին քվեարկելու են «Օրինաց երկիր» կուսակցության մոտ 80 հազարի հասնող անդամները եւ համակիրների բանակը, որն ինչպես գիտենք, նախորդ բոլոր խորհրդարանական ընտրություններում իր հետեւից էր տանում ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասին, սոցիալապես անապահով, հաշմանդամ, ծեր ու մանավանդ կույր ընտրողներին։
բ) Արտաշես Գեղամյան. ունի ոչ մեծ, բայց միայն իր օգտին քվեարկող ընտրազանգված, որը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ չհատեց 5 տոկոսի սահմանագիծը մի շատ պարզ պատճառով. Ա. Գեղամյանը դադարել էր խաղալ իրեն բնորոշ՝ «փրկչի» դերը եւ փորձում էր տեղավորվել լիովին խորթ՝ «մտածողի» կերպարի մեջ, ցիտելով աշխարհահռչակ փիլիսոփաների ու պետական գործիչների՝ իր ընտրողների համար անհասկանալի ու խրթին մտքերը։ Ուրեմն «հին դերի» մեջ մտնելու դեպքում «Ազգային միաբանության» առաջնորդը կարող է ստանալ ընդդիմադիր ընտրազանգվածի քվեների մի մասը։
գ) Վահան Հովհաննիսյանի պոտենցիալ ընտրազանգվածը նույնպես հայտնի է։ Դա ՀՅԴ-ին համակրող մտավորականությունն է, պատերազմի վետերանների ու պետական ծառայողների մի մասը, այսինքն՝ անցած խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի կողմից ձեռք բերված քվեները։
դ) Վազգեն Մանուկյան. նրան կարող են ձայն տալ ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին կտրականապես չընդունող ընտրողների հիմնականում ինտելեկտուալ հատվածը, որը սակայն կոնսոլիդացած եւ բազմամարդ չէ։
ե) Տիգրան Կարապետյան. սա իր հետեւից կտանի տարիքավոր ընտրազանգվածի այն հատվածին, որի համար ԱԼՄ հեռուստաալիքը զվարճանքի ու տեղեկատվության հիմնական աղբյուրն է։
զ) Լեւոն Տեր-Պետրոսյան. նրա օգտին քվեարկելու են նախկին իշխանությունների ժամանակ պաշտոն կամ դիրք ունեցած ընտրողները, մտավորականության՝ ՀՀՇ-ի հետ կապված հատվածը եւ իրեն աջակցող կուսակցությունների անդամների մի մասը։
Հատուկ ենք ընդգծում վերջին իրողությունը, քանի որ ՀԺԿ-ի ու նրա ներկա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը Տեր-Պետրոսյանի ճամբարում, ամենեւին էլ չի երաշխավորում, այսպես կոչված, «դեմիրճյանական ընտրազանգվածի» աջակցությունը, որը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հեռացել էր անգամ Ստ.Դեմիրճյանից։ Հիմնականում տարեց ընտրողներից բաղկացած այդ բողոքական ընտրազանգվածը 1998-ին ձնագնդի նման աճել էր եւ ուռճացել՝ որպես Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին իրականացված քաղաքականության դեմ համաժողովրդական բողոքի արտահայտություն։ Ուստի այն կարող է քվեարկել ու՛մ օգտին ուզեք, բայց ո՛չ Տեր-Պետրոսյանի, որի կառավարման տարիներին է աղքատացել մեր ավագ սերնդի ներկայացուցիչների մեծ մասը։
Փաստորեն՝ ընդդիմադիր ընտրազանգվածը այնքան է պառակտվել ու կոտորակվել, որ իշխանության թեկնածուն՝ վարչապետ Սերժ Սարգսյանը, 2008-ի փետրվարի 19-ին կարող է հաղթել նույնիսկ այն պարագայում, եթե նրա օգտին քվեարկեն միայն 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին ձայներ տված ընտրողները։
Մինչդեռ սոցիոլոգիական հարցումները բազմիցս ցույց են տվել, որ վարչապետի վարկանիշը գերազանցում է իր կուսակցության՝ ՀՀԿ-ի ունեցած տոկոսները։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
2
1998-ի իշխանափոխությունից հետո իշխանություններին, անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաճախ են մեղադրել տեր-պետրոսյանական «հհշապետության» շինիչ գործունեությանը համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական չտալու ...ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված ու հասարակական հուզումների տեղիք տված, իրավիճակը սրած թունավորումների խորհրդավոր ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի մասնագետների տեղեկացմամբ՝ Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հետեւանք են ինչպես խորհրդային տարիների սեյսմիկ իրավիճակի անվերահսկելիության, ...ՎԱՐԿԵՐ
Հայաստանում վարկային ներդրումների աճը հունվար-սեպտեմբերին 45,1% է կամ 114.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների 9,3% աճի կամ 19.5 մլրդ դրամի դիմաց: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
1Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերականգնողական պլանային աշխատանքների պատճառով դեկտեմբերի 8-11-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի օր։ Այդ իսկ պատճառով «Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել, թե բացի մեր երկրից, ուրիշ որտեղ է կոռուպցիան վերջին ժամանակներս լայնորեն դրսեւորվել, ...ՆՎԻՐՅԱԼԸ ԻՐԵՆ ԶՈՀԵԼ ԳԻՏԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջերս լույս տեսավ գրականագետ, քննադատ Դավիթ Գասպարյանի «Վահագն Դավթյան» մենագրությունը՝ գրված «դասական ոճով»
Կարծում ենք՝ արժե ընդհանուր գծերով անդրադառնալ նոր աշխատությանը, որն իր բովանդակությամբ ...ՍԻՆՈԴԸ ՃԱՆԱՉԵՑ
Բուլղարիայի Եկեղեցական սինոդը դեկտեմբերի 4-ին նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կապակցությամբ: ...ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը չի բացառվում: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆատ Ասքերովը: Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի: «Հիմնախնդրի ...ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇարունակվում է բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերի կնքումը: Ինչպես տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մինչ օրս գրավոր պայմանագրեր ...ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ թուրք գրող Օրհան Փամուկը:
Նա ծնվել է 1952 թվականին Ստամբուլում, հարուստ ինժեների ընտանիքում (հայրական կողմից թուրք է, մայրական կողմն ունի չերքեզական ծագում): ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ 24-ԺԱՄՅԱ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երբ կասկածի տակ է դրվում հիշողությունը
Գնալով ակնհայտ է դառնում, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին շփոթում է հիշողությունը կորցրած մանկուրտի հետ։ Թե այսօրվա հանրահավաքում ոչ հեռավոր ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նոյեմբերի 5-ից մաքսային համակարգում գործում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված նորաստեղծ մաքսատունը: Այն կազմավորվել է «ՀՀ ԿԱ ՄՊԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների ...«ԱԴԱՄԱՆԴ» ՄԱՐՏԱՖԻԼՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հայ-ռուսական «Ադամանդ» («Diamond») մարտաֆիլմի պրեմիերան: «Դուքենդո IFCKF ստուդիո» եւ ռուսական «Ռոդարլին փրոդաքշն» ընկերությունների համատեղ նկարահանած ...ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Սփյուռքահայի դիմանկարի փորձ
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) որպես համահայկական կառույց եւ հայ իրականության` կանանց ամենամեծ, ամենաերկարակյաց, բարեսիրական կազմակերպություն, արդեն 97 տարի, շուրջ 17 000 ...ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԻՄԱՐԻ ՕՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Տպավորությունն այնպիսին է, թե հհշական ճամբարում մշտապես ապրիլի 1-ն է՝ Հիմարի օրը։ Ըստ որում բոլորը ջանում են խաբել մեկ մարդու՝ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին։
Ընդհանրապես մեզանում ապրիլի 1-ին երբեմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Միտումներ եւ շահարկումներ
Ինչպես հայտնի է, օրերս Մադրիդում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում, Մինսկի խմբի համանախագահները գրավոր ձեւով Հայաստանի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ դրեց եւ գլուխ խոնարհեց երկրաշարժից ավերված Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրված ...ԺՈՂՈՎՐԴԻՑ ԿՏՐՎԱԾ
Ըստ Գալուստ Սահակյանի. «Նախագահական ընտրությունները միայն նախագահ ընտրելը չէ, այն ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն երկիրը կայուն պահելու եւ լավ ընտրություններ ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Կամ՝ ինչպե՞ս է կողմնորոշվելու ընտրազանգվածը
Դեկտեմբերի 6-ին ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրումը։ Չնայած անփոփոխ է մնացել 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցած հավակնորդների ընդհանուր ...ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐ. ԷՔՍՏԱԶ ԵՎ ԱՏՈՆԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Չեզարե Լոմբրոզոն ժամանակին գրել է. «Բայց հանճարների աննորմալության ամենաակնառու նշան է ծառայում, ինչպես ինձ է թվում, իրար հաջորդող այն երկու հոգեվիճակների՝ էքստազի եւ ատոնիայի, մտավոր ուժերի լարման ու ...ԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Զարմանալի բան՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից շատ չանցած, գործի նախաքննության փուլում հանկարծ գետնի տակից ծլեց ոմն Վարդան Պետրոսյան։ Անհայտ զբաղմունքի տեր, քանիցս դատապարտված մեկը եւ ազդարարեց, թե ...ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ընտրությունների նախօրեին, տեղական եւ արտասահմանյան պրոֆեսիոնալ կառույցների անցկացրած հարցումների արդյունքները կասկածի տակ դնելու մտայնությամբ, ասվում է, թե ժողովրդի 70 տոկոսը ահաբեկված է, հետեւաբար սոցիոլոգների ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱ՞Լ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնն առաջիկա ընտրական մարաթոնին ընդառաջ անցկացրել է հասարակական կարծիքի նախնական ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակման ենթակա չեն եւ նախատեսված են զուտ ...ՅՈԹԺԱՄՅԱ ՔՈՒՆ. ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լոնդոնի Ուորվիքի համալսարանի եւ Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ քրոնիկական անքնության դեպքում սրտանոթային հիվանդությունից մահանալու վտանգն աճում է ավելի քան երկու անգամ։ Սակայն, ինչպես ...ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱ ԿՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-1988-91թթ. Հայաստանը լցված էր ամենալայն ընդգրկում ունեցող կրոնական առաջարկով։ Հայաստանի բնակչությունն ուներ կրոնական մեծ հետաքրքրություն, կասեի՝ կրոնական քաղց եւ ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր ԿԸՀ քարտուղար ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ։
Ընտրական վարչարարությանը եւ բուն ընտրական գործընթացի բարելավմանը միտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններից նա նախ կարեւորեց քվեարկությանը ...ԵՐԵՎԱՆԸ ԱՊՀ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Որոշ ապրանքներ ավելի թանկ են, քան Մոսկվայում
Բազմաթիվ երկրների համեմատ Հայաստանում պաշտոնական գնաճը շատ ավելի ցածր է. այն նույնիսկ երկու անգամ զիջում է ԱՊՀ մի շարք երկրների ցուցանիշին։ Սակայն, մյուս ...ՀԱՄԱԿԱՐԳԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ
1
ՀՊՃՀ պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բաց նամակ-դիմում է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով համակարգել ժամանակին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարված քայլերն ու դրանց հետեւանքները։ Որպես ...ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԷ
«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մրցակից չի կարող լինել իշխանության թեկնածուին։ Նա ունի լուրջ բացասական վարկանիշ եւ չկամեցողների հսկայական բանակ։ Եթե մյուս թեկնածուները խնդիր ունեն համալրելու իրենց կողմնակիցների ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Սեփ.լրտվ.Նոյեմբերի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 6,8 տոկոս, նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի դիմաց։ Սպասվում է, որ գնաճի մակարդակը կշարունակի բարձրանալ նաեւ դեկտեմբերին՝ պայմանավորված ինչպես ...ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՂԱՆԴՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՆ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ դիտարկմամբ. «Կրոնական խտությամբ հատկապես աչքի է ընկնում Արմավիրի մարզը, ուր զգալի թիվ են կազմում ավետարանականները, եւ «Կյանքի խոսք» եկեղեցու դավանորդները։ Այս ուղղության հետեւորդները ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված թունավորումների խորհրդավոր դեպքերը։ 1989 թվականի մայիսի 25-ին Երեւանի Կլարա ...ԱՅՍՊԵՍ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՍՏԱՑՎԵՑ
Անցնող մրցաշրջանը բավական հաջող էր Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ԼԵՎՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԻ համար։ Միջահասակ այս ֆուտբոլիստն իր խելացի խաղով եւ սրընթաց անցումներով հիրավի արժանացավ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒԵՖԱ-ԻՑ
Եվրոպական առաջատար ակումբներին միավորող G-14 խումբը ցանկանում է եկամուտների բաժին ստանալ 2008թ. Եվրոպայի առաջնության անցկացումից եւ հույս ունի փոխհատուցում ստանալ նաեւ խաղերի ժամանակ վնասվածք ձեռք բերած ...ԵՎՐԱԱՐՇԱՎՈՐԴՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարը 4-րդ տուրից հետո 1/16-րդ եզրափակիչի մասնակիցների շարքը համալրվեց։
A ԽՄԲՈՒՄ պայքարը շարունակելու խնդիրը լուծել է միայն անգլիական «Էվերտոնը»։ Մնացած երկու ...ԲԵՆԻՏԵՍԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏ ԴԻՏԵԼ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր խաղացողներին արգելել է Չեմպոնների լիգայում «Մարսելի» հետ հանդիպումից առաջ քնի հաշվին դիտել Ռիկի Հատոնի եւ Ֆլոյդ Մեյվեզերի միջեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ...ԹՈՒՐՔԵՐԸ ՇՓՈԹՎԵԼ ԵՆ
Զվարճալի է, բայց փաստ, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մտադիր է մարտի 26-ին միանգամից երեք հանդիպում անցկացնել տարբեր երկրներում։ Համենայն դեպս, այդպիսի տարօրինակ տեղեկություն է զետեղված այդ երկրի ֆուտբոլի ...ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱՂԵՐ
ՈՒԵՖԱ-ն ինտերպոլին է փոխանցել տեղեկություններ երեկվա հանդիպումների մասին, որոնց վրա կատարված խաղադրույքների շահույթը ավելի քան 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է։ Այդ խաղերը չեն առնչվում եվրոպական առաջատար ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

