
ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
- Սփյուռքահայի դիմանկարի փորձ

Հայ օգնության միությունը (ՀՕՄ) որպես համահայկական կառույց եւ հայ իրականության` կանանց ամենամեծ, ամենաերկարակյաց, բարեսիրական կազմակերպություն, արդեն 97 տարի, շուրջ 17 000 հօմուհիներով, գործում է աշխարհի ավելի քան 25 երկրում: Կամավորական հայուհիների այդ հսկա «բանակն» այսօր ղեկավարում է ամերիկաբնակ մեր հայրենակից ՀԱՍՄԻԿ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ:
Եղեռնազարկ, խարբերդցի Գեւորգի դուստր Հասմիկ Տերտերյանը, որ ծնվել է Հալեպում եւ ավելի ուշ հաստատվել ԱՄՆ-ում, կյանքի ամենաերջանիկ օրը համարում է 1988-ի օգոստոսի 19-ը, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենի հողին` «անմիջական մաս կազմելով միտինգներուն, ազգային զարթոնքին»: Երազի նման է հիշում Հասմիկն այդ երանելի, անկրկնելի օրերը. «Բացառիկ տպավորություններ էին: Կյանքիս ամենալավ փորձառությունը ունեցած եմ ա՛յդ օրերուն»:
... Հասմիկը երկրորդ անգամ Հայրենիք եկավ երկրաշարժից անմիջապես հետո. առաջին օգնություն բերողներից էր... Այդ ժամանակ ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի ՀՕՄ-ի ատենապետուհին էր. աղետի գոտում հոգեբանական կենտրոններ բացեցին (դրանք գործում են մինչ օրս), 3 գյուղ, դպրոցներ նորոգեցին: Այսպես հյուսվեց Հասմիկի Հայրենիք այցերի շղթան, տարվա մեջ նվազագույնը 3-4 անգամ, ամենադաժան ժամանակներում, ո՛չ դատարկաձեռն:
«Առաջին այցելությունս Արցախ 1992-ին էր` Շուշիի ազատագրութենեն անմիջապես ետք: Աղջկաս հետ միասին էինք (18 տարեկան էր): Այդ էլ ուրիշ փորձառություն էր: Նախ մեկնեցինք Ստեփանակերտ, հետո Շուշի: Գրող Մաքսիմ Հովհաննիսյանի տանն էինք: Հազիվ հասել էինք, ռմբակոծություն սկսավ: «Շո՛ւտ, շո՛ւտ, պահվե՛ք», -գոռում էին: Աղջիկս, հակառակը, ելած էր դուրս. իր համար նորություն էր, կուզեր բան մը չփախցնել: Գանձասար տարին մեզի, Մարտակերտին մեջ կռիվները կշարունակվեին: Մարտակերտի ողջ գաղթականները լցված էին հրապարակի վրա. մեքենաներով գաղթականներին կբերեին... ցնցող տեսարան էր: Ինչ որ գրքերի մեջ կարդացած էինք, կտեսնեինք...
Ես ու աղջիկս ՀՕՄ-ի կողմից գումար տարած էինք, բաժնեցինք: Նույնը արեցինք 93-ին, 94-ին: 94-ին Հադրութի կողմից մտած էինք: Դաշտային եւ մյուս բոլոր հիվանդ ազատամարտիկներին այցելած ենք. դրամ եւ հագուստ կբաժնեինք եւ կզորակցեինք, կքաջալերեինք զիրենք: Տուն-տուն պտտել, այցելել ենք` Հադրութից մինչեւ Ստեփանակերտի հիվանդները: Այնուհետ` Երեւանի զորանոց, Վանաձոր, Գյումրի: Ինձ նման նաեւ մյուս երկրների հօմուհիներն էին գալիս»:
Հասմիկ Տերտերյանն այն սփյուռքահայերից է, որ Հայաստանի համար ամենածանր տարիներին, երբ շատերը լքում էին Հայրենիքը, տուն գնեց Երեւանում` հոգեբանական լուրջ խնդիր հաղթահարելով. «Իմ Հայրենիքում ես չեմ ուզում ապրել հյուրանոցում»:
«Հողի վրա լինելու հեքիաթը Հասմիկը պահում է մինչ օրս,- ասում է Ալվարդ Պետրոսյանը:- Ամեն պատեհ առիթով Հայաստանում է: Վստահ եմ, որ ի վերջո գալու է, թեեւ շատ բարեկեցիկ կյանքով է ապրում արտերկրում. Տիկին է Հասմիկը, բայց իր համար միեւնույն է: Եւ իր այդ Տեսակը գալիս է դաստիարակությունից, ընտանիքից... Չեմ դադարում հիանալ նրա ուսուցչուհի հրաշալի մայրիկով, նշանավոր գործիչ, «Առյուծ Գեւո» մականունով հայրիկով, իր Ջան Տերտերյան ամուսնով, լուսահոգի եղբայրներ Արա եւ Մինաս Մարգարյաններով. ի՜նչ ազգային գործիչներ էին, ուղղակի պարգեւ են այդ տեսակ հայերը: Բոլորն էլ նվիրյալներ` համեստ, զուսպ, խոնարհ: Միայն տարիներ անց բոլորովին պատահաբար իմացա, որ ընտանիքով հովանավորում են զոհված ազատամարտիկների որբուկների... »:
Հասմիկը, որին մտերիմները կատակով «պրոֆեսիոնալ կամավոր» են անվանում, աչք է բացել ազգանվեր, պարկեշտ մի ընտանիքում, որտեղ բարեգործությունը կենսաձեւ էր, հայ ապրելը` գերխնդիր, հպա՛րտ հայ լինելը` պատգամ: Եւ Աստված օրհնել է բարու սերմնացաններին. «Առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձե... Չձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք»:
Ազգային արժեքներով շնչող ընտանիքը մշտապես մաս է կազմել ՀՕՄ-ի, Համազգայինի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) աշխատանքներին. «Ուրիշ բան չգիտեինք. միայն գիտեինք, որ դպրոցեն ետք պետք է երթաս ակումբ, գործ պիտի ընես, օգտակար պիտի ըլլաս. ադ էր նպատակը: Ինչ որ տեսած ու սորված ենք մեր ծնողքեն, նույնը կշարունակեինք` նույնիսկ առանց մտածելու, թե ի՞նչ կընենք: Սուրբ Ծնունդի կամ Զատիկի օրերուն, առավոտյան ժամը 6:00-ին, կարեւոր չէր` անձրեւ էր, ձյուն էր, կերթայինք տուները, կշնորհավորեինք տոնը, եւ դուռը, որ կբախեինք, մեզի գումար մը կուտային, որ կօգտագործվեր աշակերտի մը ուսման կամ աղքատի ճաշ մը տալու համար: Մեր կենտրոնները դպրոցեն դուրս երկրորդ դպրոցը եղած են հայակերտման համար: Այն, ինչ որ ըրած եմ, շատ բնական ձեւով ըրած եմ, եւ սիրելով ըրած եմ, գոհունակություն ստացած եմ: Առանց ակնկալության: Ընդհակառակը, երբ տեսած ես` օգտակար կըլլաս քեզմե նվազ բախտավորին, կուրախանաս»:
Նույն բարեհոգությամբ, գթասրտությամբ եւ ազգային ոգով են դաստիարակվել նաեւ Հասմիկ Տերտերյանի զավակները` միջազգայնագետ Նաիրին եւ ճարտարապետ Վիգենը: Երկուսն էլ հայկական կրթությամբ` չնայած դպրոցի զգալի հեռավորությանը եւ բավական թանկ լինելուն: Հասմիկը միաժամանակ իր հետ դպրոց է տարել-բերել նաեւ 7-8 ա՛յլ հայ երեխաների` միայն թե հայեցի կրթություն ստանան: Եւ այդ ամենն արել է այնքան սրտանց ու անկեղծ, որ նույնիսկ ամաչում է այդ մասին արտահայտվել:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է զավակներին օտար ափերում հայ պահելը` առանց պարտադրանքի. «Աղջիկս երբ կելլե հայերենով դասախոսելու, չեն հավատար, որ Ամերիկա ծնած, մեծացած է: Կերազե, որ հոս փոխադրվինք եւ հոս ապրինք: Հայրենիքի երազով է, որ կապրինք, ադ է, որ մեզ կպահե հայ: Հայրենիքը մեր տունն է, եւ կհուսանք, որ վերջիվերջո հոս ենք, հոս պիտի ըլլանք»:
Մինչեւ վերջին հյուլեն ազգասիրությամբ ու բարությամբ ներծծված ազնվասիրտ հայուհին 2002-ին ընտրվել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության փոխատենապետ, 2005-ից ատենապետուհին է: Ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանի պաշտպանության հանձնախմբի անդամ է` շուրջ 20 տարի: Հասմիկի օգնությամբ է 1990թ. Ալվարդ Պետրոսյանը պատիվ ունեցել տղայի հետ այցելել բանտ` տեսնելու Համբիկ Սասունյանին: «Հասմիկը մեծ «քույրն» է Համբիկի` բանտային առաջին իսկ օրից: Հասմիկի համար դա ամենօրյա աշխատանք է, առանց կեցվածքի. տանջալի, զուսպ, համբերատար: Դա շատ բնորոշում է Հասմիկ Տերտերյանին: Նույն նվիրումով Հայ Դատի ռադիոժամում էր, նույն համեստությամբ եւ խստապահանջությամբ ՀՕՄ-ում է»,- ասում է ՀՕՄ-ի հայաստանյան շրջանի ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանը:
ՀՕՄ-ի վարկը, ըստ Հասմիկ Տերտերյանի, շատ բարձր է աշխարհում: Շատերն են փափագում մասնակցել նրա որբախնամ, սոցիալական կամ կրթամշակութային ծրագրերին: 1992-ից մինչ օրս միայն Հայաստանում ՀՕՄ-ը 7445 որբերի հովանավորություն է արել եւ շարունակում է անել: Արցախում բացվեց «Սոսե» մանկապարտեզների ցանցի 14-րդ մանկապարտեզը: 10 տարի առաջ ժամանակակից բուժական նորագույն սարքավորումներով հիմնադրված Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնում, 2005-ի ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի 90-րդ տարելիցի օրը, բացվեց նաեւ ծննդատուն (նույն օրը ծնված արու մանչուկն անվանակոչվեց Վրեժ), որտեղ ավելի քան 2000 երեխա է ծնվել, եւ չի եղել ոչ մի մահացության դեպք: ՀՕՄ-ը տարեկան 50 000 հայ մարդու օգնում է միայն Լոս Անջելեսում` թե՛ նյութապես, թե՛ բարոյապես. լեզու սովորել, աշխատանք գտնել, տուն ունենալ, դժվարությունները հաղթահարել, եւ այդ ամենը` անհատույց: ՀՕՄ-ը իր կենտրոնն ունի նաեւ Ջավախքում, շուտով կունենա Մոսկվայում եւս: 15 տարիների ընթացքում իր անհամար զոհողությունների եւ աշխարհասփյուռ կառույցների անդամների, համակիրների ու նվիրյալների ջանքերով ՀՕՄ-ը շուրջ 25 միլիոն դոլարի անսակարկ մասնակցություն է բերել հայաստանյան բարեսիրական ծրագրերին, մշտապես սատար կանգնել մանկատներին, գիշերօթիկներին, կարոտյալներին ընդհանրապես:
Բարեսիրությունը զոհաբերություն է, նաեւ երջանկություն: Իսկ Հասմիկ Տերտերյանի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան «երբ երեխայի ժպիտ մը դեմքին կըլլա, երբ օգտակար կըլլաս»: Այդ երջանիկ պահերն ապրելու համար պարտական է նաեւ ամուսնուն, որովհետեւ ինքը «որեւէ դժվարություն չունի տունեն ներս, հատկապես երբ կճամփորդե: Ոչ միայն չեն նեղվիր ընտանիքս, այլ հակառակը, կգնահատեն, ինչ որ կընեմ»:
...Հոգու խոնարհ այրում, զոհաբերություն է Հասմիկ Տերտերյանի կյանքը: Անձայն, անաղմուկ, կաթիլ առ կաթիլ բաշխում է իրեն, սերն ու բարությունը սփռում ամենքին եւ ավելի մեծ երջանկություն չի պատկերացնում:
- ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
2
1998-ի իշխանափոխությունից հետո իշխանություններին, անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաճախ են մեղադրել տեր-պետրոսյանական «հհշապետության» շինիչ գործունեությանը համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական չտալու ...ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված ու հասարակական հուզումների տեղիք տված, իրավիճակը սրած թունավորումների խորհրդավոր ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի մասնագետների տեղեկացմամբ՝ Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հետեւանք են ինչպես խորհրդային տարիների սեյսմիկ իրավիճակի անվերահսկելիության, ...ՎԱՐԿԵՐ
Հայաստանում վարկային ներդրումների աճը հունվար-սեպտեմբերին 45,1% է կամ 114.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների 9,3% աճի կամ 19.5 մլրդ դրամի դիմաց: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
1Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերականգնողական պլանային աշխատանքների պատճառով դեկտեմբերի 8-11-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի օր։ Այդ իսկ պատճառով «Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել, թե բացի մեր երկրից, ուրիշ որտեղ է կոռուպցիան վերջին ժամանակներս լայնորեն դրսեւորվել, ...ՆՎԻՐՅԱԼԸ ԻՐԵՆ ԶՈՀԵԼ ԳԻՏԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջերս լույս տեսավ գրականագետ, քննադատ Դավիթ Գասպարյանի «Վահագն Դավթյան» մենագրությունը՝ գրված «դասական ոճով»
Կարծում ենք՝ արժե ընդհանուր գծերով անդրադառնալ նոր աշխատությանը, որն իր բովանդակությամբ ...ՍԻՆՈԴԸ ՃԱՆԱՉԵՑ
Բուլղարիայի Եկեղեցական սինոդը դեկտեմբերի 4-ին նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կապակցությամբ: ...ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը չի բացառվում: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆատ Ասքերովը: Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի: «Հիմնախնդրի ...ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇարունակվում է բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերի կնքումը: Ինչպես տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մինչ օրս գրավոր պայմանագրեր ...ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ թուրք գրող Օրհան Փամուկը:
Նա ծնվել է 1952 թվականին Ստամբուլում, հարուստ ինժեների ընտանիքում (հայրական կողմից թուրք է, մայրական կողմն ունի չերքեզական ծագում): ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ 24-ԺԱՄՅԱ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երբ կասկածի տակ է դրվում հիշողությունը
Գնալով ակնհայտ է դառնում, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին շփոթում է հիշողությունը կորցրած մանկուրտի հետ։ Թե այսօրվա հանրահավաքում ոչ հեռավոր ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նոյեմբերի 5-ից մաքսային համակարգում գործում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված նորաստեղծ մաքսատունը: Այն կազմավորվել է «ՀՀ ԿԱ ՄՊԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների ...«ԱԴԱՄԱՆԴ» ՄԱՐՏԱՖԻԼՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հայ-ռուսական «Ադամանդ» («Diamond») մարտաֆիլմի պրեմիերան: «Դուքենդո IFCKF ստուդիո» եւ ռուսական «Ռոդարլին փրոդաքշն» ընկերությունների համատեղ նկարահանած ...ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Սփյուռքահայի դիմանկարի փորձ
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) որպես համահայկական կառույց եւ հայ իրականության` կանանց ամենամեծ, ամենաերկարակյաց, բարեսիրական կազմակերպություն, արդեն 97 տարի, շուրջ 17 000 ...ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԻՄԱՐԻ ՕՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Տպավորությունն այնպիսին է, թե հհշական ճամբարում մշտապես ապրիլի 1-ն է՝ Հիմարի օրը։ Ըստ որում բոլորը ջանում են խաբել մեկ մարդու՝ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին։
Ընդհանրապես մեզանում ապրիլի 1-ին երբեմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Միտումներ եւ շահարկումներ
Ինչպես հայտնի է, օրերս Մադրիդում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում, Մինսկի խմբի համանախագահները գրավոր ձեւով Հայաստանի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ դրեց եւ գլուխ խոնարհեց երկրաշարժից ավերված Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրված ...ԺՈՂՈՎՐԴԻՑ ԿՏՐՎԱԾ
Ըստ Գալուստ Սահակյանի. «Նախագահական ընտրությունները միայն նախագահ ընտրելը չէ, այն ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն երկիրը կայուն պահելու եւ լավ ընտրություններ ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Կամ՝ ինչպե՞ս է կողմնորոշվելու ընտրազանգվածը
Դեկտեմբերի 6-ին ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրումը։ Չնայած անփոփոխ է մնացել 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցած հավակնորդների ընդհանուր ...ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐ. ԷՔՍՏԱԶ ԵՎ ԱՏՈՆԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Չեզարե Լոմբրոզոն ժամանակին գրել է. «Բայց հանճարների աննորմալության ամենաակնառու նշան է ծառայում, ինչպես ինձ է թվում, իրար հաջորդող այն երկու հոգեվիճակների՝ էքստազի եւ ատոնիայի, մտավոր ուժերի լարման ու ...ԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Զարմանալի բան՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից շատ չանցած, գործի նախաքննության փուլում հանկարծ գետնի տակից ծլեց ոմն Վարդան Պետրոսյան։ Անհայտ զբաղմունքի տեր, քանիցս դատապարտված մեկը եւ ազդարարեց, թե ...ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ընտրությունների նախօրեին, տեղական եւ արտասահմանյան պրոֆեսիոնալ կառույցների անցկացրած հարցումների արդյունքները կասկածի տակ դնելու մտայնությամբ, ասվում է, թե ժողովրդի 70 տոկոսը ահաբեկված է, հետեւաբար սոցիոլոգների ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱ՞Լ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնն առաջիկա ընտրական մարաթոնին ընդառաջ անցկացրել է հասարակական կարծիքի նախնական ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակման ենթակա չեն եւ նախատեսված են զուտ ...ՅՈԹԺԱՄՅԱ ՔՈՒՆ. ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լոնդոնի Ուորվիքի համալսարանի եւ Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ քրոնիկական անքնության դեպքում սրտանոթային հիվանդությունից մահանալու վտանգն աճում է ավելի քան երկու անգամ։ Սակայն, ինչպես ...ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱ ԿՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-1988-91թթ. Հայաստանը լցված էր ամենալայն ընդգրկում ունեցող կրոնական առաջարկով։ Հայաստանի բնակչությունն ուներ կրոնական մեծ հետաքրքրություն, կասեի՝ կրոնական քաղց եւ ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր ԿԸՀ քարտուղար ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ։
Ընտրական վարչարարությանը եւ բուն ընտրական գործընթացի բարելավմանը միտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններից նա նախ կարեւորեց քվեարկությանը ...ԵՐԵՎԱՆԸ ԱՊՀ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Որոշ ապրանքներ ավելի թանկ են, քան Մոսկվայում
Բազմաթիվ երկրների համեմատ Հայաստանում պաշտոնական գնաճը շատ ավելի ցածր է. այն նույնիսկ երկու անգամ զիջում է ԱՊՀ մի շարք երկրների ցուցանիշին։ Սակայն, մյուս ...ՀԱՄԱԿԱՐԳԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ
1
ՀՊՃՀ պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բաց նամակ-դիմում է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով համակարգել ժամանակին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարված քայլերն ու դրանց հետեւանքները։ Որպես ...ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԷ
«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մրցակից չի կարող լինել իշխանության թեկնածուին։ Նա ունի լուրջ բացասական վարկանիշ եւ չկամեցողների հսկայական բանակ։ Եթե մյուս թեկնածուները խնդիր ունեն համալրելու իրենց կողմնակիցների ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Սեփ.լրտվ.Նոյեմբերի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 6,8 տոկոս, նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի դիմաց։ Սպասվում է, որ գնաճի մակարդակը կշարունակի բարձրանալ նաեւ դեկտեմբերին՝ պայմանավորված ինչպես ...ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՂԱՆԴՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՆ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ դիտարկմամբ. «Կրոնական խտությամբ հատկապես աչքի է ընկնում Արմավիրի մարզը, ուր զգալի թիվ են կազմում ավետարանականները, եւ «Կյանքի խոսք» եկեղեցու դավանորդները։ Այս ուղղության հետեւորդները ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված թունավորումների խորհրդավոր դեպքերը։ 1989 թվականի մայիսի 25-ին Երեւանի Կլարա ...ԱՅՍՊԵՍ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՍՏԱՑՎԵՑ
Անցնող մրցաշրջանը բավական հաջող էր Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ԼԵՎՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԻ համար։ Միջահասակ այս ֆուտբոլիստն իր խելացի խաղով եւ սրընթաց անցումներով հիրավի արժանացավ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒԵՖԱ-ԻՑ
Եվրոպական առաջատար ակումբներին միավորող G-14 խումբը ցանկանում է եկամուտների բաժին ստանալ 2008թ. Եվրոպայի առաջնության անցկացումից եւ հույս ունի փոխհատուցում ստանալ նաեւ խաղերի ժամանակ վնասվածք ձեռք բերած ...ԵՎՐԱԱՐՇԱՎՈՐԴՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարը 4-րդ տուրից հետո 1/16-րդ եզրափակիչի մասնակիցների շարքը համալրվեց։
A ԽՄԲՈՒՄ պայքարը շարունակելու խնդիրը լուծել է միայն անգլիական «Էվերտոնը»։ Մնացած երկու ...ԲԵՆԻՏԵՍԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏ ԴԻՏԵԼ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր խաղացողներին արգելել է Չեմպոնների լիգայում «Մարսելի» հետ հանդիպումից առաջ քնի հաշվին դիտել Ռիկի Հատոնի եւ Ֆլոյդ Մեյվեզերի միջեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ...ԹՈՒՐՔԵՐԸ ՇՓՈԹՎԵԼ ԵՆ
Զվարճալի է, բայց փաստ, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մտադիր է մարտի 26-ին միանգամից երեք հանդիպում անցկացնել տարբեր երկրներում։ Համենայն դեպս, այդպիսի տարօրինակ տեղեկություն է զետեղված այդ երկրի ֆուտբոլի ...ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱՂԵՐ
ՈՒԵՖԱ-ն ինտերպոլին է փոխանցել տեղեկություններ երեկվա հանդիպումների մասին, որոնց վրա կատարված խաղադրույքների շահույթը ավելի քան 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է։ Այդ խաղերը չեն առնչվում եվրոպական առաջատար ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

