
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
- 2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ թուրք գրող Օրհան Փամուկը:

Նա ծնվել է 1952 թվականին Ստամբուլում, հարուստ ինժեների ընտանիքում (հայրական կողմից թուրք է, մայրական կողմն ունի չերքեզական ծագում): Սկզբում ստացել է տեխնիկական կրթություն (շինարար ինժեներ), ապա ավարտել Ստամբուլի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ դարձել պրոֆեսիոնալ գրող: Հեղինակ է մի շարք վեպերի, թարգմանվել է շուրջ քառասուն լեզվով, արժանացել բազմաթիվ մրցանակների:
Փամուկի գրականության հիմնական թեման Թուրքիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը եւ թուրք մարդը, Արեւելքի եւ Արեւմուտքի, իսլամի եւ քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության եւ առաջադիմության հակամարտությունը: Ընդ որում, Փամուկն իր ստեղծագործություններում հանդես է բերում հարգանք հարուցող վարպետություն, գեղագետի խորաթափանց եւ նրբին զգացողություն, օգտագործում արեւմտյան գեղագիտական ու փիլիսոփայական կոնցեպցիաներ, արեւելյան գեղարվեստական սկզբունքներ, դիմում սուֆի միստիկների, այլաբանությունների, համեմատում, հակադրում եւ փորձում ընդհանրացնել իսլամի եւ քրիստոնեության, Արեւմուտքի եւ Արեւելքի կրոնափիլիսոփայական, գեղագիտական եւ կենսահայեցողական մոտեցումներն ու սկզբունքները:
Այս ամենը արտացոլվել է նաեւ «Ձյունը» վեպում, որը թուրքերեն հրատարակվել է 2002 թվականին:
Զուտ գեղարվեստական արժեքից զատ, ինչը անվիճելի է, վեպն ունի ճանաչողական մեծ նշանակություն, ընթերցողի առջեւ բացում է Թուրքիայի ներքին կյանքի, թուրք ժողովրդի եւ թուրք անհատի բնավորության այնպիսի գծեր ու շերտեր, որոնք թաքնված են օտար աչքից, նույնիսկ մեր աչքից եւ չափազանց հետաքրքիր ու ուսանելի են առանձնապես մեզ` հայերիս համար: Կարելի է առանց չափազանցության ասել, որ այս վեպը պետք է կարդա յուրաքանչյուր հայ: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ հիմնական գործողությունները տեղի են ունենում Կարսում եւ բազմաթիվ են հիշատակումները հայերիս մասին, կա նաեւ անդրադարձ Ցեղասպանությանը:
Իր հայացքների պատճառով Փամուկը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել: Ըստ տեղեկությունների` այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
Փամուկը Նոբելյան մրցանակի արժանացել է ոչ թե կոնկրետ ստեղծագործության, այլ գրական գործունեության համար: Գուցե ոմանց թվա, թե այստեղ իր դերն է խաղացել նաեւ քաղաքականությունը, սակայն Փամուկը իրոք մեծ գրող է: Հետաքրքիր եւ խոսուն է Նոբելյան հանձնախմբի ձեւակերպումը. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման եւ խաչաձեւման նոր խորհրդանիշեր»:
Ընթերցողին որպես օգնություն ավելացնենք, որ որոշակի խորհրդանշական կապ կա Հերոսի անվան` Կա (Ka), ձյուն բառի (եւ վեպի) թուրքերեն անվանման (Kar) եւ գործողության բուն վայրի տեղանվանման (Kars) միջեւ:
Հ. Ս.
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ
ՁՅՈՒՆԸ
Հատված վեպից
Գլուխ 26.
Ալլահի հետ մեր կապվածության պատճառը մեր աղքատությունը չէ
Լաջիվերթի ուղերձը համայն Արեւմուտքին
Կան պառկած էր սայլի հատակին, որը միալար, հաճելի ճոճվում էր ռետինե առաձգական անիվների վրա, բայց նոր էին մտքում տողեր ուրվագծվել, երբ սայլը ցնցվելով բարձրացավ մայթ ու մի քիչ անցնելով` կանգ առավ: Սայլապանը բրեզենտը բարձրացրեց լռության պարգեւած այն պահից հետո, որը բավարար էր, որպեսզի Կան նոր տողեր տեսնի, ապա նա տեսավ ձյունածածկ բակ, ուր գտնվում էին ավտոնորոգման արհեստանոց, եռակցման սարք, փչացած տրակտոր: Անկյունում շղթայով կապված սեւ շունը նույնպես նկատեց սայլից իջնողներին եւ մի քանի բերան հաչեց:
Նրանք մտան ընկուզենուց պատրաստված դռնով, եւ երկրորդ դուռն անցնելով` Կան տեսավ Լաջիվերթին: Նա պատուհանից նայում էր դեպի ձյունածածկ բակ: Նրա շագանակագույն` շիկակարմրին տվող մազերը, դեմքի պեպենները, վառ կապույտ աչքերը առաջին հանդիպման նման ապշեցրին Կային: Սենյակի պարզությունն ու դատարկությունը (մազերի նույն խոզանակը, նույն կիսաբաց պայուսակը եւ նույն մոխրամանը, որի վրա գրված էր «Էրսին էլեկտրիկ», իսկ եզրերը զարդարված էին օսմանյան նախշերով), կարծես ստեղծում էին այնպիսի տպավորություն, թե Լաջիվերթը բնավ չի փոխել իր կացարանը: Սակայն Կան նրա դեմքին նկատեց սառնասիրտ ժպիտ, որը խոսում էր այն մասին, որ Լաջիվերթը համակերպվել է երեկվանից ի վեր կատարվածի հետ. ակնհայտ էր նաեւ, որ գոհ է իրենից, որ կարողացել է ազատվել հեղաշրջման կազմակերպիչների ձեռքից:
- Հիմա այլեւս չես գրի ինքնասպան աղջիկների մասին,- ասաց Լաջիվերթը:
- Ինչու՞:
- Զինվորականները չեն ցանկանա, որ այդ մասին գրվի:
- Ես զինվորականների անունից չեմ խոսում,- զգույշ ասաց Կան:
- Գիտեմ:
Որոշ ժամանակ նրանք լարված զննում էին միմյանց:
- Երեկ ինձ ասացիր, որ ինքնասպան աղջիկների վերաբերյալ արեւմտյան մամուլում հոդված տպագրելու հնարավորություն ունես,- ասաց Լաջիվերթը:
Կան անհարմար զգաց այդ փոքրիկ ստի համար:
- Ո՞ր թերթում,- հարցրեց Լաջիվերթը,- արեւմտյան ո՞ր թերթում ծանոթ ունես:
- «Ֆրանկֆուրտեր ռունդշաու»,- պատասխանեց Կան:
- Ո՞վ է:
- Գերմանացի մի ժողովրդավար-լրագրող:
- Անունը ի՞նչ է:
- Հանս Հանսեն,- վերարկուի մեջ կծկվելով` ասաց Կան:
- Ռազմական հեղաշրջման կապակցությամբ ես ուղերձ ունեմ Հանս Հանսենին,- ասաց Լաջիվերթը,- մենք ժամանակ չունենք, եւ ես ուզում եմ, որ անմիջապես գրի առնես այն:
Կան սկսեց գրի առնել իր բանաստեղծությունների տետրի վերջին էջում: Լաջիվերթն ասաց, որ թատրոնում սկիզբ առած հեղաշրջման պահից մինչ այս ժամը սպանվել է առնվազն ութսուն մարդ (սպանվածների իրական թիվը, ներառյալ թատրոնում զոհվածներին տասնյոթ էր), պատմեց տների եւ դպրոցների գրավման դեպքեր, հայտնեց, որ հրկիզվել է իննսուն խրճիթ (իրականում` չորս), որոնք ավերվել են տանկերի թրթուրների տակ, խոսեց ուսանողների մասին, ովքեր զոհվել են կտտանքներից, փողոցային ընդհարման մասին, որից Կան տեղյակ չէր, եւ առանձնահատուկ ուշադրություն չդարձնելով քրդերին բաժին հասած տառապանքներին` որոշ չափով ուռճացրեց կրոնական կարգերի կողմնակիցների տառապանքները: Նա հայտարարեց, որ քաղաքապետին ու մանկավարժական ինստիտուտի տնօրենին սպանել են իշխանությունները, որպեսզի հող նախապատրաստեն հեղաշրջման համար: Ըստ նրա` ամեն ինչ արվել էր «որպեսզի թույլ չտան իսլամիստների հաղթանակը ժողովրդավարական ընտրություններում»:
Բացի այդ` Լաջիվերթի խոսքերն արդեն այնքան էին դուր գալիս Կային, որ նա պատրաստ էր դրանք բառացի գրել իր տետրում. «Պատճառը, որ մենք այստեղ այդքան կապված ենք Ալլահի հետ, այն չէ, որ մենք չափազանց խեղճ ենք, ինչպես կարծում են եվրոպացիները, այլ այն, որ մեզ համար առավել կարեւոր է, թե մենք ինչ պետք է անենք այս աշխարհում, եւ ինչ ենք անում»:
Սակայն այդ հետաքրքրության ակունքներին վերադառնալու եւ բացատրելու փոխարեն, թե ինչ է վիճակված անել մեզ այս աշխարհում, Լաջիվերթն իր խոսքի վերջում բացականչեց, ասես դիմում էր Եվրոպային.
- Արեւմուտքը, որը կարծես ավելի շատ հավատում է ժողովրդավարությանը եւ իր նվաճումներին, քան Աստծո խոսքին, ձայն կբարձրացնի՞ արդյոք Կարսում տեղի ունեցած այս հեղաշրջման դեմ, որն ուղղակի հարված է ժողովրդավարությանը,- ցուցադրական շարժումով հարցրեց նա,- թե՞ կարեւոր են ոչ թե ժողովրդավարությունը, ազատությունը կամ մարդու իրավունքները, այլ այն, որ մնացյալ աշխարհը կապիկի նման կրկնօրինակի Եվրոպային: Ընդունա՞կ է Եվրոպան համակերպվել այն ժողովրդավարության հետ, որին հասել են իր թշնամիները, ովքեր բնավ նման չեն իրեն: Բացի այդ` ես ուզում եմ կոչ հղել նաեւ նրանց, ովքեր Արեւմուտք չեն համարվում. եղբայրներ, դուք միայնակ չեք...- նա մի պահ հապաղեց,- «Ֆրանկֆուրտեր ռունդշաուի» ձեր ընկերը կտպագրի՞ ուղերձը:
- Ճիշտ չէ անընդհատ ասել «Արեւմուտք, Արեւմուտք». կարծես այնտեղ մի անձ է բնակվում եւ մի տեսակետ իշխում,- զգույշ միջամտեց Կան:
- Այնուամենայնիվ, ես հավատում եմ դրան,- երբ ամեն ինչ ավարտվեց, ասաց Լաջիվերթը,- Արեւմուտքը միասնական է, եւ նրա տեսակետն էլ մի է: Իսկ մյուս տեսակետը ներկայացնում ենք մենք:
- Այնուամենայնիվ, այնտեղ մարդիկ այնպես չեն ապրում, ինչպես այստեղ,- ասաց Կան,- ի տարբերություն այստեղ ընդունվածի` այնտեղ մարդիկ չեն պարծենում, որ մտածում են բոլորի նման: Բոլորը, նույնիսկ ամենասովորական նպարավաճառը հպարտ է, որ ունի անձնական տեսակետ: Ուստի, եթե «Արեւմուտքի» փոխարեն օգտագործեք «Արեւմուտքի ժողովրդավարներ» արտահայտությունը, կկարողանանք ավելի խոր ազդել նրանց խղճի վրա:
- Լավ, վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում: Ունե՞ք հրապարակման համար անհրաժեշտ այլ դիտողություն:
- Վերջին կոչի հետ ստացվեց շատ հետաքրքիր ուղերձ, որն անհամեմատ խոր իմաստ է պարունակում, քան սովորական հոդվածը,- ասաց Կան,- եւ լինելու է ձեր ստորագրությունը... գուցե նաեւ մի քանի խոսք ձեր մասին...
- Ես այդ մասին մտածել եմ,- ասաց Լաջիվերթը,- թող գրեն, որ հեղինակը Թուրքիայի եւ Միջին Արեւելքի առաջադեմ իսլամիստներից է, եւ այդքանով բավարարվեն:
- Հանս Հանսենը չի կարող ուղերձն այս տեսքով տպագրել:
- Ինչու՞:
- Որովհետեւ անհատ թուրք իսլամիստի հայտարարության հրապարակումը սոցիալ-ժողովրդավարական «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթում կնշանակի, որ նրանք հովանավորում են այդ անհատին,- ասաց Կան:
- Եթե պարոն Հանս Հանսենը հանձն չառնի այս գործը, նշանակում է` նա շատ զգույշ մարդ է,- ասաց Լաջիվերթը,- նրան համոզելու համար ի՞նչ է պետք:
- Եթե անգամ գերմանացի ժողովրդավարները հանդես գան Թուրքիայում տեղի ունեցած որեւէ հեղաշրջման դեմ` ոչ թե թատերական, այլ իրական հեղաշրջման դեմ, ի վերջո անհանգստանալու են նաեւ, որ ում պաշտպանությամբ հանդես են գալիս, իսլամիստներ են:
- Այո, նրանք մեզնից վախենում են:
Կան չկարողացավ հասկանալ` նա հպարտությա՞մբ, թե՞ ցավով ասաց, որ իրենց ճիշտ չեն ընկալում:
- Ուստի,- շարունակեց Կան,- եթե այս ուղերձը ստորագրի որեւէ հին կոմունիստ, ազատական եւ որեւէ քուրդ ազգայնական, ապա «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» հանգիստ կարող է հրապարակել այն:
- Այսինքն ինչպե՞ս:
- Դուք պետք է համատեղ ուղերձ պատրաստեք եւս երկու անձանց հետ, որոնց հարկավոր է գտնել Կարսում:
- Ես չեմ կարող ինձ ստիպել գինի խմել, ինչ է թե դուր գամ եվրոպացիներին,- ասաց Լաջիվերթը,- չեմ կարող կաշվիցս դուրս գալ, ինչ է թե նմանվեմ նրանց, որ նրանք չվախենան ինձնից եւ հասկանան, թե ես ինչ եմ անում: Ես չեմ կարող ծունկի իջնել եվրոպացի պարոն Հանս Հանսենի առջեւ, ինչ է թե նրանք կարեկցանք հանդես բերեն մեր նկատմամբ, այն էլ աթեիստ անհավատների հետ: Ո՞վ է այդ Հանս Հանսենը, ինչո՞ւ է այդքան պահանջներ դնում: Նա հրեա՞ է:
Լռություն տիրեց: Լաջիվերթը զգաց, որ Կան կարծում է, թե ինքը ինչ-որ տեղ սխալ է թույլ տվել եւ մի պահ ատելությամբ նայեց նրան:
- Հրեաներին այս աշխարհում հալածում են բոլորից առավել,- ավելացրեց նա,- մինչ իմ ուղերձում փոփոխություններ կատարելը ես պետք է տեղեկանամ այդ Հանս Հանսենի մասին: Դուք ինչպե՞ս եք ծանոթացել:
- Ծանոթ թուրքերից մեկն ասաց, որ «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» վերլուծական է պատրաստում Թուրքիայի վերաբերյալ, եւ հեղինակը ցանկանում է զրուցել Թուրքիան լավ իմացող մեկի հետ:
- Ինչո՞ւ է Հանս Հանսենը այդ հարցերը տվել քեզ եւ ոչ թե քո ծանոթ թուրքին:
- Իմ ծանոթը դրանցով քիչ է հետաքրքրվում:
- Գիտեմ` ինչ հարցեր են,- ասաց Լաջիվերթը,- դրանք մեզ նվաստացնող այնպիսի խնդիրներ են, ինչպիսին են կտտանքները, անարգանքը, բանտարկությունները:
- Հայտնի է դեպք, երբ իմամ-խաթիբների ուսումնարանի սաները Մալաթիայում սպանել են մի աթեիստի,- ասաց Կան:
- Ես նման դեպք չեմ հիշում,- զրուցակցին ուշադիր զննելով` ասաց Լաջիվերթը,- ինչքան ողորմելի են այդ վայ իսլամիստները, որոնք հանուն սին փառքի սպանում են ոմն թշվառ աթեիստի եւ հեռուստացույցով ելույթ ունենալով` հպարտանում դրանով, նույնքան էլ արգահատելի են թերթերում Արեւելքը ներկայացնող լրագրողները, որոնք ողջ աշխարհի իսլամիստական շարժումը վարկաբեկելու նպատակով ուռճացնում, աղավաղում եւ նենգափոխում են ամեն բան, ասում, թե մեկի տեղ տասը կամ տասնհինգ մարդ է սպանվել: Եթե պարոն Հանս Հանսենն էլ այդպիսին է, մոռանանք նրա մասին:
- Հանս Հանսենը ինձ հարցնում էր Թուրքիայի եւ Եվրամիության մասին: Ես պատասխանեցի նրան: Մի շաբաթ անց նա զանգահարեց: Եւ երեկոյան ինձ հրավիրեց տուն` ընթրիքի:
- Հենց այդպե՞ս:
- Այո:
- Շատ կասկածելի է: Եւ ի՞նչ տեսար նրանց տանը: Տիկնոջ հետ ծանոթացա՞ր: Ինչպիսի՞ կին ունի:
Կան մտովի պատկերացրեց «Քաուֆհոֆի» վաճառող Հանս Հանսենին եւ ասաց.
- Հանս Հանսենը շիկահեր է եւ լանաթիկունք, այդպես շիկահեր ու գեղեցիկ են նաեւ Ինգեբորգան եւ նրանց երեխաները:
- Պատին խաչ կա՞ր:
- Չեմ հիշում: Չկար:
- Իհարկե, եղել է, բայց դու ուշադրություն չես դարձրել: Հակառակ Եվրոպայով կուրացած մեր աթեիստների պատկերացումների` եվրոպացի մտավորականները շատ են կապված իրենց դավանանքին, խաչին: Սակայն մեր թուրքերը, Եվրոպայից Թուրքիա վերադառնալով, գերադասում են այդ մասին լռել: Որովհետեւ մտածում են միայն այն մասին, թե ինչպես ցույց տան, որ Եվրոպայի տեխնոլոգիական գերազանցությունը աթեիզմի առավելության ապացույց է... Պատմիր` ինչ տեսար, ինչ խոսեցիք...
- Թեեւ Հանս Հանսենը «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» լրագրում զբաղվում է արտասահմանյան լրատվությամբ, բայց շատ է սիրում պոեզիա, մենք զրուցում էինք գրականության մասին: Խոսեցինք բանաստեղծների, պատմվածքների, տարբեր երկրների մասին: Նույնիսկ չզգացի, թե ժամանակն ինչպես անցավ:
- Նրանք քո հանդեպ խղճահարության ցույցեր արեցի՞ն. խղճու՞մ էին, որ դու թուրք ես` դժբախտ, միայնակ եւ աղքատ քաղաքական վտարանդի: Խղճու՞մ էին, որ ի սեր զվարճության` երիտասարդ, խմած գերմանացիները ձանձրույթից ծաղր ու ծանակի են ենթարկում որբի նմանվող թուրքերին, ինչպիսին դու ես:
- Չգիտեմ, նման բան չեմ զգացել, ինձ նման հարցերով չեն անհանգստացրել:
- Եթե անգամ նման հարցեր չեն տվել, եթե նույնիսկ ի ցույց չեն դրել իրենց խղճահարությունը, միեւնույն է, յուրաքանչյուր մարդ ներքին պահանջ ունի, ուզում է, որ խղճան իրեն: Գերմանիայում ապրում են տասնյակ հազարավոր թուրք եւ քուրդ մտավորականներ, ովքեր այդ ցանկությունը վերածել են փողի:
- Հանս Հանսենի ընտանիքը, նրա երեխաները շատ լավ մարդիկ էին: Նրանք նրբանկատ էին, մեղմ: Գուցե դրա շնորհիվ էլ ցույց չտվեցին, որ խղճում են ինձ: Ես սիրեցի նրանց: Եթե անգամ խղճային ինձ, ես դրան ուշադրություն չէի դարձնի:
- Այսինքն՝ այդ վիճակը քո արժանապատվությունը բնավ չէ՞ր վիրավորում:
- Գուցե վիրավորում էր, բայց, այնուամենայնիվ, այդ երեկո ես շատ երջանիկ էի նրանց հետ: Լամպերը հաճելի նարնջագույն լույս էին սփռում սեղանին... դանակ-պատառաքաղները այնպիսին էին, ինչպիսին երբեք չէի տեսել, բայց ոչ այնքան անծանոթ, որ գլուխդ կորցնես... հեռուստացույցը միացած էր, նրանք երբեմն հայացքներն ուղղում էին այն կողմ, եւ դա ինձ հնարավորություն էր տալիս վերապրել մեր տների մթնոլորտը:
- Ի՞նչ հրուշակ էր,- հարցրեց Քադիֆեն:
- Վիեննական` շոկոլադով ու թզով:
Լռություն տիրեց:
- Վարագույրներն ի՞նչ գույնի էին,- հարցրեց զրույցին ներկա Քադիֆեն,- ի՞նչ նախշեր ունեին:
- Սպիտակ... կաթնագույնին մոտ,- ձեւացնելով` թե փորձում է հիշել, ասաց Կան,- ձկնիկների, ծաղիկների, արջուկների, բազմագույն մրգերի պատկերներով:
- Ուզում ես ասել` մանկական գործվածքի նմա՞ն:
- Ոչ, ավելի լուրջ, բացի այդ` լուրջ էր նաեւ ողջ մթնոլորտը: Գիտե՞ք` ինչ պիտի շեշտեմ. նրանք երջանիկ էին, բայց չէին ծիծաղում մեզ նման` պատեհ-անպատեհ: Նրանք շատ լրջմիտ էին: Գուցե այդ պատճառով էին երջանիկ: Կյանքը նրանց համար հույժ կարեւոր գործ է, որը պատասխանատվություն է պահանջում: Եւ ոչ թե կույր զբաղմունք կամ հիվանդագին փորձություն, ինչպես մեզանում: Սակայն այդ լրջմտությունը լի էր կենսախնդությամբ. դա ինքնին ինչ-որ դրական լիցք էր: Նրանց երջանկությունը հանդարտասահ էր եւ գունագեղ, ինչպես իրենց վարագույրները:
- Ի՞նչ գույնի էր սփռոցը,- հարցրեց Քադիֆեն:
- Մոռացել եմ,- ասաց Կան ու մտքի մեջ ընկավ, ասես իրոք ուզում էր հիշել:
- Քանի՞ անգամ ես գնացել նրանց տուն,- թեթեւակի չարանալով` հարցրեց Լաջիվերթը:
- Այդ երեկո ես այնքան լավ էի զգում եւ շատ էի ուզում, որ դարձյալ հրավիրեն: Բայց Հանս Հանսենը այլեւս ինձ իր տուն չհրավիրեց:
Բակի շղթայակապ շունը երկար հաչեց: Հիմա Կան Քադիֆեի դեմքին տեսնում էր հիասթափություն, իսկ Լաջիվերթի դեմքին` զայրալից արհամարհանք:
- Բազմիցս ցանկացել եմ զանգահարել նրանց,- համառորեն շարունակեց Կան,- երբեմն թվում էր, թե Հանս Հանսենը զանգահարել, ցանկացել է եւս մեկ անգամ ընթրիքի հրավիրել, սակայն չի կարողացել գտնել ինձ, եւ ես, գրադարանից դուրս գալով, դժվարությամբ էի զսպում վազքով տուն հասնելու ցանկությունս: Ես շատ էի ուզում վերստին տեսնել նրանց տան հայելին, բազկաթոռները (գույները մոռացել եմ, կարծեմ` դեղնակիտրոնագույն), թե ինչպես են կտրում հացը եւ հարցնում ինձ` «այսպես լա՞վ է»: Գիտե՞ք, եվրոպացիները անհամեմատ քիչ հաց են ուտում, քան մենք: Ուզում էի տեսնել այդ ամենն ու Ալպյան լեռների չքնաղ տեսարանների պատկերները պատերին, որոնց վրա խաչ չկար:
Հիմա Կան զգում էր, որ Լաջիվերթը իրեն է նայում անթաքույց ատելությամբ:
- Երեք ամիս անց ծանոթներիցս մեկը եկավ Թուրքիայից եւ նոր լուրեր բերեց,- ասաց Կան,- ամոթալի կտտանքների, ճնշումների ու հալածանքների մասին պատմելու պատրվակով ես զանգահարեցի Հանս Հանսենին: Նա չափազանց ուշադիր լսեց ինձ եւ դարձյալ շատ նրբանկատ էր ու քաղաքավարի: Թերթում մի փոքրիկ հրապարակում եղավ: Սակայն կտտանքներին ու բռնի մահերին վերաբերող այդ հոդվածը բնավ չէր հետաքրքրում ինձ: Ես ուզում էի, որ նա ինձ զանգահարի: Սակայն նա այլեւս երբեք չզանգահարեց: Երբեմն ուզում եմ Հանս Հանսենին նամակ գրել, հարցնել, թե ո՞րն է իմ սխալը, ինչո՞ւ այլեւս չզանգահարեց ինձ:
Կան այնպիսի տեսք ընդունեց, կարծես ինքն էլ էր ծիծաղում իր վիճակի վրա, սակայն դա չհանգստացրեց Լաջիվերթին:
- Հիմա նրան զանգահարելու նոր առիթ կունենաք,- ծաղրական ասաց նա:
- Բայց որպեսզի հոդվածը տպագրվի, պետք է այն համապատասխանեցնել գերմանական չափանիշներին եւ պատրաստել համատեղ ուղերձ,- ասաց Կան:
- Ովքե՞ր են ազատական կոմունիստը եւ քուրդ ազգայնականը, որոնց հետ ստորագրելու եմ ուղերձը:
- Եթե անհանգստանում եք, որ նրանց հետքերով ոստիկաններ կգան, նրանց ինքներդ ընտրեք,- ասաց Կան:
- Այն բանից հետո, ինչ արեց ոստիկանությունը իմամ-խաթիբների ուսումնարանի սաներին, բազմաթիվ երիտասարդ քրդեր, ցավ են զգում իրենց ուսանող ընկերների համար: Բայց, անշուշտ, եվրոպացի լրագրողի համար քուրդ ազգայնականը ավելի ընդունելի է, եթե աթեիստ է եւ ոչ թե իսլամիստ: Քրդերին կարող է ներկայացնել որեւէ երիտասարդ ուսանող:
- Լավ, այդ դեպքում որոնեք այդ երիտասարդ քուրդ ուսանողին,- ասաց Կան,- ես կարող եմ նրան ընդամենը խոստանալ«Ֆրանկֆուրտեր ռունդշաուի» համաձայնությունը:
- Այո, ինչ էլ լինի՝ դուք ներկայացնում եք Արեւմուտքը,- դարձյալ ծաղրեց Լաջիվերթը:
Կան բացարձակապես ուշադրություն չդարձրեց նրան:
- Իսկ հին կոմունիստի` նոր ժողովրդավարի ամենահարմար թեկնածուն Թուրգուտ բեյն է:
- Հա՞յրս,- հուզմունքով հարցրեց Քադիֆեն:
Երբ Կան առաջարկեց Թուրգուտ բեյի թեկնածությունը, Քադիֆեն ասաց, որ հայրը երբեք դուրս չի գալիս տնից: Եւ բոլորը սկսեցին խոսել միաժամանակ: Լաջիվերթը ճգնում էր ասել, որ Թուրգուտ բեյը բոլոր հին կոմունիստների նման իրականում բնավ ժողովրդավար չէ, գոհ է հեղաշրջումից, որը կճնշի իսլամիստներին, սակայն որպեսզի ձախամետի իր անունը չարատավորի, երեսպաշտություն է անում, ձեւացնում, թե դեմ է:
- Հայրս միակ երեսպաշտը չէ մեր քաղաքում,- ասաց Քադիֆեն:
Նրա ձայնում հայտնված դողից եւ Լաջիվերթի հայացքից, ուր հանկարծ ատելություն բռնկվեց, Կան անմիջապես գլխի ընկավ, որ նրանց միջեւ սկիզբ է առնում հաճախակի կրկնվող վեճերից մեկը: Կան հասկացավ, որ վեճերից հոգնած այլ զույգերի նման, նրանք հոգնել են նաեւ այն թաքցնելու ցանկությունից: Սակայն ամեն ինչ շատ կտրուկ փոխվեց, եւ Լաջիվերթի աչքերում վճռականություն փայլեց:
- Քո հայրը այնպիսի երեսպաշտ է, որ, ինչպես բոլոր կեղծավոր աթեիստները, ինչպես ձախ հայացքների տեր, Եվրոպայով հիացած մտավորականները, ատում է իր ժողովրդին,- ասաց Լաջիվերթը:
Քադիֆեն ճանկեց պլաստմասսայե մոխրամանն ու նետեց Լաջիվերթի վրա: Բայց, հավանաբար, միտումնավոր վրիպեց: Մոխրամանը բախվեց պատին կախված օրացույցի վենետիկյան պատկերին ու անաղմուկ ընկավ հատակին:
- Բացի այդ` հայրդ ձեւացնում է, թե իբր չգիտի, որ իր դուստրը արմատական իսլամիստի ծպտյալ սիրուհին է,- ասաց Լաջիվերթը:
Քադիֆեն երկու ձեռքով թեթեւակի հարվածեց Լաջիվերթի ուսերին եւ արտասվեց: Լաջիվերթը նրան նստեցրեց պատի տակ դրված աթոռին, եւ երկուսն էլ խոսում էին այնպիսի արհեստական ձայներանգով, որ Կան ենթադրեց, թե այդ ամենը նախօրոք մտածված է իր վրա ազդեցություն գործելու նպատակով:
- Խոսքերիցդ հետ կանգնիր,- ասաց Քադիֆեն:
- Ես իմ խոսքերից հետ եմ կանգնում,- ասաց Լաջիվերթը, կարծես մեղմորեն հանգստացնում էր արտասվող մանկանը,- եւ որպես ապացույց` պատրաստ եմ նրա հետ ստորագրել ուղերձը` ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ քո հայրը առավոտից իրիկուն աստվածանարգ կատակներ է անում: Բայց քանի որ չի բացառվում, որ Հանս Հանսենի այս ներկայացուցիչը,- նա ժպտաց Կային,- դարան է պատրաստել, ուստի ես չեմ կարող ձեր հյուրանոց գալ: Հասկանու՞մ ես, թանկագինս:
- Իմ հայրն էլ չի կարող հյուրանոցից դուրս գալ,- երես առած աղջնակի տոնով ասաց Քադիֆեն, եւ դա զարմացրեց Կային:- Կարսի աղքատությունը ազդում է նրա տրամադրության վրա:
- Համոզեք, թող ձեր հայրը դուրս գա, Քադիֆե,- ձայնին պաշտոնական երանգ հաղորդելով, ինչ մինչ այդ երբեք թույլ չէր տվել նրա հետ խոսելիս, ասաց Կան:- Ձյունը ծածկել է ամեն բան:
Նրանց հայացքները հանդիպեցին:
Այս անգամ Քադիֆեն հասկացավ, թե ինչ է կատարվում:
- Լավ,- ասաց նա,- բայց մինչ իմ հորը հյուրանոցից հանելը անհրաժեշտ է համոզել մի իսլամիստի եւ մի քուրդ ազգայնականի, որպեսզի նրանք էլ ստորագրեն այդ տեքստը: Դա ո՞վ է անելու:
- Ես,- ասաց Կան,- իսկ դուք կօգնեք ինձ:
- Իսկ որտե՞ղ են հանդիպելու,- հարցրեց Քադիֆեն,- իսկ եթե իմ խեղճ հայրիկին այդ դատարկ բանի պատճառով բռնեն ու օր ծերության բանտ նետե՞ն:
- Սա դատարկ բան չէ,- ասաց Լաջիվերթը,- եթե եվրոպական թերթերում մի քանի հոդված լույս տեսնի, Անկարան կզսպի սրանց, կանգ կառնեն:
- Խնդիրն այն չէ, որ եվրոպական թերթերը կտպագրեն ուղերձը, այլ այն, որ այնտեղ կլինի քո անունը,- ասաց Քադիֆեն:
Երբ Լաջիվերթը կարողացավ, դրան ի պատասխան, համբերատար եւ քնքուշ ժպտալ, Կան նրա հանդեպ հարգանք զգաց: Եւ գլխի ընկավ, որ եթե ուղերձը տպագրվի «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթում, ապա Ստամբուլի իսլամիստական փոքր թերթերը, կատարվածը ուռճացնելով եւ պարծենալով, կանդրադառնան դրան: Իսկ դա նշանակում էր, որ Լաջիվերթի մասին կիմանա ողջ Թուրքիան: Տիրեց լռություն: Քադիֆեն հանեց թաշկինակն ու սրբեց աչքերը: Իսկ Կան հասկացավ, որ հենց դուրս գա, սիրեկանները նախ վեճի կբռնվեն, ապա կտրվեն սիրո: Գուցե նրանք ուզում են, որ ինքը հնարավորին չափ շու՞տ վեր կենա եւ հեռանա: Բարձրից ինքնաթիռ անցավ: Բոլորը հայացքները հառեցին պատուհանի վերին անկյունից երեւացող երկնքին եւ ականջ դրեցին:
- Ճիշտն ասած, այստեղով երբեք ինքնաթիռ չի անցնում,- ասաց Քադիֆեն:
- Ինչ-որ արտասովոր բան է կատարվում,- ասաց Լաջիվերթը, ապա ժպտաց իր կասկածամտության վրա: Նկատելով, որ Կան նույնպես ժպտաց, նա բորբոքվեց:- Ջերմաստիճանը քսան աստիճանից անհամեմատ ցածր է, իսկ պետական ծառայությունները հայտնում են մինուս քսան աստիճան:
Նա այնպես նայեց Կային, ասես մարտահրավեր էր նետում:
- Ես կուզենայի նորմալ կյանքով ապրել,- ասաց Քադիֆեն:
- Դու հրաժարվել ես շարքային մարդու նորմալ կյանքից,- ասաց Լաջիվերթը,- եւ դրա շնորհիվ դարձել յուրահատուկ մարդ:
- Ես չեմ ուզում լինել յուրահատուկ: Ուզում եմ լինել բոլորի նման: Եթե հեղաշրջումը չլիներ, գուցե արդեն հանել էի գլխաշորս ու դարձել բոլորի նման:
- Այստեղ բոլորն են գլխաշորով,- ասաց Լաջիվերթը:
- Ճիշտ չէ,- ասաց Քադիֆեն,- իմ շրջապատի կրթված կանանցից ոչ մեկը գլխաշոր չի կրում: Եթե հարցը սովորական, բոլորի նման լինելն է, ապա ես, գլխաշոր կապելով, շատ-շատ եմ հեռացել ինձ նմաններից: Դրա մեջ ինչ-որ ամբարտավան բան կա, եւ դա ինձ դուր չի գալիս:
- Ուրեմն վաղն եւեթ հանիր գլխաշորդ,- ասաց Լաջիվերթը,- եւ բոլորը դա կընկալեն որպես հեղաշրջման հաղթանակ:
- Բոլորը գիտեն, որ ես քեզ նման չեմ, չեմ տանջում ինձ` մտածելով, թե ուրիշն ինչ կարծիքի է իմ մասին,- ասաց Քադիֆեն: Նրա դեմքը շառագունեց հաճույքից, որ կարողացավ ասել դա:
Իսկ Լաջիվերթը, ի պատասխան քնքուշ ժպտաց, սակայն Կան նրա դեմքի արտահայտությունից հասկացավ, որ նա ի մի է բերել ողջ կամքը: Իսկ Լաջիվերթը տեսավ, որ Կան նկատեց դա: Եւ երկու տղամարդիկ էլ հասկացան, որ Կան ակամա դարձել է Քադիֆեի եւ Լաջիվերթի ինտիմ հարաբերությունների ականատես, եւ երկուսին էլ դուր չեկավ, որ հասկանում են դա: Կան զգաց, որ երբ Քադիֆեն կռվազան ձայնով կոպտում է Լաջիվերթին, իրականում ցուցադրում է իրենց մտերմությունը եւ, նրան վիրավորելով, Կային դնում անհարմար վիճակի մեջ, որովհետեւ վերջինս դառնում է կատարվածի ականատես: Ինչո՞ւ հանկարծ հիշեց Նեջիպի սիրային նամակները Քադիֆեին, որոնք նախորդ երեկոյից իր գրպանում են:
- Թերթերը չեն գրի այն կանանց մասին, ովքեր գլխաշորի պատճառով վիրավորանքի են ենթարկվել ու զրկվել ուսումից,- նույն չարությունը հայացքում ասաց Քադիֆեն,- կանանց փոխարեն, որոնց ստիպել են հանուն գլխաշորի հրաժեշտ տալ կյանքին, թերթերում կհայտնվեն նրանց անունից հանդես եկող գավառցի հիմարավուն իսլամիստների լուսանկարներ: Եւ բացի այդ` մահմեդական կնոջ լուսանկարը թերթում հայտնվում է միայն այն դեպքում, եթե նրա ամուսինը քաղաքի վարչակազմի ղեկավար է կամ դրա նման մի բան, իսկ կինը ինչ-ինչ հանդիսության ժամանակ պարտադիր պետք է լինի ամուսնու կողքին: Ուստի ես կվիրավորվեի ոչ թե այն պատճառով, որ իմ մասին այդ թերթերը չեն հիշատակի, այլ, ընդհակառակը, կվիրավորվեի, եթե իմ մասին այնտեղ ինչ-որ բան հայտնվեր: Երբ մենք տառապանք ենք կրում, որպեսզի թաքցնենք մեր անձնական կյանքի ցավոտ կողմերը, ես անկեղծորեն կարեկցում եմ այն խղճուկ տղամարդկանց, ովքեր իրենց ցուցադրելու համար գլուխ են ջարդում: Եվ կարծում եմ, որ ինքնասպան աղջիկների մասին հոդվածը պետք է գրել հենց այդ տեսանկյունից: Բացի այդ` կարծում եմ, որ ես Հանս Հանսենին հայտարարությամբ դիմելու իրավունք ունեմ:
- Շատ լավ կլինի,- առանց վայրկյան իսկ մտածելու` ասաց Կան:- Դուք կստորագրեք` որպես մահմեդական ֆեմինիստուհիների ներկայացուցիչ:
- Ես չեմ ուզում հանդես գալ որպես որեւէ մեկի ներկայացուցիչ,- ասաց Քադիֆեն,- ես ուզում եմ եվրոպացիների առջեւ հանդես գալ իմ անունից, իմ կենսագրությամբ, միայն ես` իմ ողջ մեղքերով ու թերություններով: Մարդ երբեմն ցանկանում է իր մասին պատմել բոլորովին անծանոթ մեկին, որին, վստահ է, այլեւս երբեք չի հանդիպելու... Երբ ես եվրոպական վեպեր էի կարդում, ինձ թվում էր, թե այդպես հերոսները հեղինակին պատմում են իրենց կյանքը: Ես կուզենայի, որ Եվրոպայում գոնե մի քանի հոգի կարդան իմ պատմությունը:
Ինչ-որ տեղ մոտերքում պայթյուն հնչեց: Ողջ տունը ցնցվեց, ապակիները դղրդացին: Լաջիվերթն ու Կան վախեցած ոտքի ցատկեցին:
- Գնամ նայեմ,- ասաց Քադիֆեն: Նրանց մեջ ամենասառնասիրտը նա էր:
Կան թեթեւակի հետ տարավ վարագույրը:
- Սայլապանը չկա. հավանաբար գնացել է,- ասաց նա:
- Այստեղ մնալը վտանգավոր է,- ասաց Լաջիվերթը,- գնալիս դուրս կգաս բակի կողային դռնակից:
Կան գլխի ընկավ, որ նա դա ասաց` ցանկանալով ասել` «հիմա գնա», սակայն ինչ-որ բանի սպասելով` չկարողացավ տեղից շարժվել: Նրանք փոխադարձ ատելությամբ նայեցին միմյանց: Կան վերհիշեց վախը, որն զգում էր, երբ ուսանողական տարիներին մութ, ամայի միջանցքներում հանդիպում էր զինված ծայրահեղական ուսանող ազգայնամոլների, սակայն անցյալը ներկայի համեմատ վիթխարի առավելություն ուներ. այն ժամանակ մթնոլորտն ազատ էր կրքի լարվածությունից:
- Գուցե ես մտագարի տպավորություն եմ թողնում,- ասաց Լաջիվերթը,- բայց դա չի նշանակում, թե դու Արեւմուտքի լրտես չես: Դրությունը չի փոխում նույնիսկ այն, որ ինքդ էլ չգիտես, որ լրտես ես եւ նույնիսկ այդպիսին լինելու մտադրություն չունես: Մեր մեջ դու օտար ես: Թեեւ տարօրինակ է ու կասկածելի, բայց դա է ապացուցում նաեւ այն, որ դու հենց այս դժբախտ աղջկան ստիպեցիր հավատալ քեզ, իսկ նա նույնիսկ չզգաց դա: Դու մեր մասին դատում էիր ինքնասիրահարված եվրոպացու դիրքերից, գուցե հոգուդ խորքում նույնիսկ ծաղրում էին մեզ... Ես դրան ուշադրություն չէի դարձնում, Քադիֆեն էլ չէր դարձնի, բայց դու պարզամտորեն մեզ երջանկություն խոստացար, եթե ապրենք եվրոպացու նման... եւ ստիպեցիր շփոթմունք զգալ... Ես քեզ վրա չեմ զայրանում, որովհետեւ, ինչպես բոլոր լավ մարդիկ, դու էլ ես ձեւացնում, թե քո մեջ վատ բան չկա: Սակայն քանի որ հիմա ես քեզ ասում եմ այդ մասին, ուրեմն այլեւս չես կարող քեզ մեղսազուրկ համարել:
- Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
2
1998-ի իշխանափոխությունից հետո իշխանություններին, անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաճախ են մեղադրել տեր-պետրոսյանական «հհշապետության» շինիչ գործունեությանը համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական չտալու ...ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված ու հասարակական հուզումների տեղիք տված, իրավիճակը սրած թունավորումների խորհրդավոր ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի մասնագետների տեղեկացմամբ՝ Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հետեւանք են ինչպես խորհրդային տարիների սեյսմիկ իրավիճակի անվերահսկելիության, ...ՎԱՐԿԵՐ
Հայաստանում վարկային ներդրումների աճը հունվար-սեպտեմբերին 45,1% է կամ 114.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների 9,3% աճի կամ 19.5 մլրդ դրամի դիմաց: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
1Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերականգնողական պլանային աշխատանքների պատճառով դեկտեմբերի 8-11-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի օր։ Այդ իսկ պատճառով «Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել, թե բացի մեր երկրից, ուրիշ որտեղ է կոռուպցիան վերջին ժամանակներս լայնորեն դրսեւորվել, ...ՆՎԻՐՅԱԼԸ ԻՐԵՆ ԶՈՀԵԼ ԳԻՏԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջերս լույս տեսավ գրականագետ, քննադատ Դավիթ Գասպարյանի «Վահագն Դավթյան» մենագրությունը՝ գրված «դասական ոճով»
Կարծում ենք՝ արժե ընդհանուր գծերով անդրադառնալ նոր աշխատությանը, որն իր բովանդակությամբ ...ՍԻՆՈԴԸ ՃԱՆԱՉԵՑ
Բուլղարիայի Եկեղեցական սինոդը դեկտեմբերի 4-ին նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կապակցությամբ: ...ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը չի բացառվում: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆատ Ասքերովը: Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի: «Հիմնախնդրի ...ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇարունակվում է բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերի կնքումը: Ինչպես տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մինչ օրս գրավոր պայմանագրեր ...ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ թուրք գրող Օրհան Փամուկը:
Նա ծնվել է 1952 թվականին Ստամբուլում, հարուստ ինժեների ընտանիքում (հայրական կողմից թուրք է, մայրական կողմն ունի չերքեզական ծագում): ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ 24-ԺԱՄՅԱ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երբ կասկածի տակ է դրվում հիշողությունը
Գնալով ակնհայտ է դառնում, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին շփոթում է հիշողությունը կորցրած մանկուրտի հետ։ Թե այսօրվա հանրահավաքում ոչ հեռավոր ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նոյեմբերի 5-ից մաքսային համակարգում գործում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված նորաստեղծ մաքսատունը: Այն կազմավորվել է «ՀՀ ԿԱ ՄՊԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների ...«ԱԴԱՄԱՆԴ» ՄԱՐՏԱՖԻԼՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հայ-ռուսական «Ադամանդ» («Diamond») մարտաֆիլմի պրեմիերան: «Դուքենդո IFCKF ստուդիո» եւ ռուսական «Ռոդարլին փրոդաքշն» ընկերությունների համատեղ նկարահանած ...ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Սփյուռքահայի դիմանկարի փորձ
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) որպես համահայկական կառույց եւ հայ իրականության` կանանց ամենամեծ, ամենաերկարակյաց, բարեսիրական կազմակերպություն, արդեն 97 տարի, շուրջ 17 000 ...ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԻՄԱՐԻ ՕՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Տպավորությունն այնպիսին է, թե հհշական ճամբարում մշտապես ապրիլի 1-ն է՝ Հիմարի օրը։ Ըստ որում բոլորը ջանում են խաբել մեկ մարդու՝ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին։
Ընդհանրապես մեզանում ապրիլի 1-ին երբեմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Միտումներ եւ շահարկումներ
Ինչպես հայտնի է, օրերս Մադրիդում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում, Մինսկի խմբի համանախագահները գրավոր ձեւով Հայաստանի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ դրեց եւ գլուխ խոնարհեց երկրաշարժից ավերված Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրված ...ԺՈՂՈՎՐԴԻՑ ԿՏՐՎԱԾ
Ըստ Գալուստ Սահակյանի. «Նախագահական ընտրությունները միայն նախագահ ընտրելը չէ, այն ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն երկիրը կայուն պահելու եւ լավ ընտրություններ ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Կամ՝ ինչպե՞ս է կողմնորոշվելու ընտրազանգվածը
Դեկտեմբերի 6-ին ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրումը։ Չնայած անփոփոխ է մնացել 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցած հավակնորդների ընդհանուր ...ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐ. ԷՔՍՏԱԶ ԵՎ ԱՏՈՆԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Չեզարե Լոմբրոզոն ժամանակին գրել է. «Բայց հանճարների աննորմալության ամենաակնառու նշան է ծառայում, ինչպես ինձ է թվում, իրար հաջորդող այն երկու հոգեվիճակների՝ էքստազի եւ ատոնիայի, մտավոր ուժերի լարման ու ...ԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Զարմանալի բան՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից շատ չանցած, գործի նախաքննության փուլում հանկարծ գետնի տակից ծլեց ոմն Վարդան Պետրոսյան։ Անհայտ զբաղմունքի տեր, քանիցս դատապարտված մեկը եւ ազդարարեց, թե ...ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ընտրությունների նախօրեին, տեղական եւ արտասահմանյան պրոֆեսիոնալ կառույցների անցկացրած հարցումների արդյունքները կասկածի տակ դնելու մտայնությամբ, ասվում է, թե ժողովրդի 70 տոկոսը ահաբեկված է, հետեւաբար սոցիոլոգների ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱ՞Լ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնն առաջիկա ընտրական մարաթոնին ընդառաջ անցկացրել է հասարակական կարծիքի նախնական ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակման ենթակա չեն եւ նախատեսված են զուտ ...ՅՈԹԺԱՄՅԱ ՔՈՒՆ. ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լոնդոնի Ուորվիքի համալսարանի եւ Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ քրոնիկական անքնության դեպքում սրտանոթային հիվանդությունից մահանալու վտանգն աճում է ավելի քան երկու անգամ։ Սակայն, ինչպես ...ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱ ԿՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-1988-91թթ. Հայաստանը լցված էր ամենալայն ընդգրկում ունեցող կրոնական առաջարկով։ Հայաստանի բնակչությունն ուներ կրոնական մեծ հետաքրքրություն, կասեի՝ կրոնական քաղց եւ ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր ԿԸՀ քարտուղար ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ։
Ընտրական վարչարարությանը եւ բուն ընտրական գործընթացի բարելավմանը միտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններից նա նախ կարեւորեց քվեարկությանը ...ԵՐԵՎԱՆԸ ԱՊՀ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Որոշ ապրանքներ ավելի թանկ են, քան Մոսկվայում
Բազմաթիվ երկրների համեմատ Հայաստանում պաշտոնական գնաճը շատ ավելի ցածր է. այն նույնիսկ երկու անգամ զիջում է ԱՊՀ մի շարք երկրների ցուցանիշին։ Սակայն, մյուս ...ՀԱՄԱԿԱՐԳԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ
1
ՀՊՃՀ պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բաց նամակ-դիմում է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով համակարգել ժամանակին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարված քայլերն ու դրանց հետեւանքները։ Որպես ...ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԷ
«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մրցակից չի կարող լինել իշխանության թեկնածուին։ Նա ունի լուրջ բացասական վարկանիշ եւ չկամեցողների հսկայական բանակ։ Եթե մյուս թեկնածուները խնդիր ունեն համալրելու իրենց կողմնակիցների ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Սեփ.լրտվ.Նոյեմբերի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 6,8 տոկոս, նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի դիմաց։ Սպասվում է, որ գնաճի մակարդակը կշարունակի բարձրանալ նաեւ դեկտեմբերին՝ պայմանավորված ինչպես ...ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՂԱՆԴՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՆ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ դիտարկմամբ. «Կրոնական խտությամբ հատկապես աչքի է ընկնում Արմավիրի մարզը, ուր զգալի թիվ են կազմում ավետարանականները, եւ «Կյանքի խոսք» եկեղեցու դավանորդները։ Այս ուղղության հետեւորդները ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված թունավորումների խորհրդավոր դեպքերը։ 1989 թվականի մայիսի 25-ին Երեւանի Կլարա ...ԱՅՍՊԵՍ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՍՏԱՑՎԵՑ
Անցնող մրցաշրջանը բավական հաջող էր Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ԼԵՎՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԻ համար։ Միջահասակ այս ֆուտբոլիստն իր խելացի խաղով եւ սրընթաց անցումներով հիրավի արժանացավ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒԵՖԱ-ԻՑ
Եվրոպական առաջատար ակումբներին միավորող G-14 խումբը ցանկանում է եկամուտների բաժին ստանալ 2008թ. Եվրոպայի առաջնության անցկացումից եւ հույս ունի փոխհատուցում ստանալ նաեւ խաղերի ժամանակ վնասվածք ձեռք բերած ...ԵՎՐԱԱՐՇԱՎՈՐԴՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարը 4-րդ տուրից հետո 1/16-րդ եզրափակիչի մասնակիցների շարքը համալրվեց։
A ԽՄԲՈՒՄ պայքարը շարունակելու խնդիրը լուծել է միայն անգլիական «Էվերտոնը»։ Մնացած երկու ...ԲԵՆԻՏԵՍԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏ ԴԻՏԵԼ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր խաղացողներին արգելել է Չեմպոնների լիգայում «Մարսելի» հետ հանդիպումից առաջ քնի հաշվին դիտել Ռիկի Հատոնի եւ Ֆլոյդ Մեյվեզերի միջեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ...ԹՈՒՐՔԵՐԸ ՇՓՈԹՎԵԼ ԵՆ
Զվարճալի է, բայց փաստ, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մտադիր է մարտի 26-ին միանգամից երեք հանդիպում անցկացնել տարբեր երկրներում։ Համենայն դեպս, այդպիսի տարօրինակ տեղեկություն է զետեղված այդ երկրի ֆուտբոլի ...ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱՂԵՐ
ՈՒԵՖԱ-ն ինտերպոլին է փոխանցել տեղեկություններ երեկվա հանդիպումների մասին, որոնց վրա կատարված խաղադրույքների շահույթը ավելի քան 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է։ Այդ խաղերը չեն առնչվում եվրոպական առաջատար ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

