
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
- Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված ու հասարակական հուզումների տեղիք տված, իրավիճակը սրած թունավորումների խորհրդավոր դեպքերը

Հավանաբար շատերը կհիշեն, որ այն տարիներին տարածված վարկածի համաձայն, թունավորումներն Ադրբեջանից են կազմակերպվել՝ թունավոր հումք եւ կիսաֆաբրիկատներ (թելեր, կտորներ, ներկեր եւ այլն) այստեղ առաքելու միջոցով: Դա այդպես էր, բայց թունավորումներն արդյոք միայն Ադրբեջանի՞ց էին կազմակերպվում:
Պարզվում է, որ դեռեւս 1989թ. հարուցված քրեական գործով հայտնի էր դարձել մեկ այլ իրողություն: Այն, որ մեր հանրապետությունում, ցավոք, գտնվել են մարդիկ, ովքեր իրավիճակը սրելու, ապակայունացնելու, ժողովրդական շարժումն արհեստականորեն խթանելու նպատակով, միջոցների միջեւ որեւէ խտրություն չդնելով, իրենց ուժերի ներածին չափով, ադրբեջանական սադրանքներին գումարել են նաեւ իրենցը:
1989 թվականի մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ արձանագրված հերթական թունավորման փաստի առթիվ: Քրեական գործի քննութամբ պարզվել էր, որ նույն օրը Երեւանի Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկայի Քանաքեռի մասնաճյուղի 2-րդ մասնաշենքի 2-րդ եւ 3-րդ հարկերի աստիճանների վրա հայտնաբերվել է սուր հոտ ունեցող նյութ, որի պատճառով հարակից արտադրամասի աշխատակիցները՝ թվով 25 կին, գլխապտույտ ու սրտխառնոց են ունեցել, ինչի հետեւանքով մոտ 2 ժամ խաթարվել են ֆաբրիկայի աշխատանքները:
Վերը նշված փաստի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր նաեւ, որ հանցագործությունը կատարել է նշված ֆաբրիկայի արտադրամասի վարպետ Վովա Խառատյանը: Նա խեղաթյուրված պատկերացումներ ունենալով ազգային շահերի վեաբերյալ, որոշել է ֆաբրիկայի աշխատանքները կազմալուծելով ժողովրդի մեջ դժգոհություն առաջացնել իշխանությունների նկատմամբ:
Իր նպատակին հասնելու համար, նա Էջմիածնում բնակվող հարազատներից ձեռք է բերել վնասատուների դեմ պայքարի համար օգտագործվող «Բ-58» տեսակի թունաքիմիկատ եւ այն շաղ տվել ֆաբրիկայի միջանցքներում։
Բացի վերը նշվածից, պարզվել է նաեւ, որ Վ.Խառատյանը ֆաբրիկայից հափշտակել է կտորներ եւ այլ նյութական արժեքներ, որոնք թունավորումից հետո կազմակերպված խուզարկությամբ հայտնաբերվել են նրա բնակարանից։ Վ.Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի եւ 90-րդ հոդվածի 1-ին մասերով, քր.գործն ուղարկվել է դատարան, եւ Վ.Խառատյանը դատապարտվել է ազատազրկման։
Վ.Խառատյանի հետ մեր հարցազրույցի ընթացքում նա չիմանալով, որ տեղյակ ենք անցյալում կատարված իրադարձությունների որոշ մանրամասների, փորձեց կատարվածը մեղմ գույներով ներկայացնել: Միաժամանակ «հերոսի» կերպարը վայելելու գայթակղությանը չդիմանալով, հիշեց, թե այն ժամանակ ինչպես էին Վանոն, Լեւոնը ուրախացել իր կատարած արարքի համար՝ գնահատելով այն որպես հերոսություն, իրեն ասել. «Հերոս ես, մեր հերոսը»։
Ստորեւ ներկայացնում ենք ՎՈՎԱ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ հարցազրույցը.
-Որտե՞ղ էիք աշխատում 1988-1989 թվականներին, կոլեկտիվով մասնակցո՞ւմ էիք Արցախյան շարժմանը:
-Որպես հերթափոխի պետ աշխատում էի Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկայի Քանաքեռի մասնաճյուղում, որն ավելի քան 800 աշխատող ուներ: Տնօրինություն կար, իրենք նեղանում էին, վատ էին զգում, մտածում էին, որ աշխատողները հանկարծ բունտ չբարձրացնեն, խառնակչություն չլինի: Պահանջում էին, որ մեր ֆաբրիկան աշխատի` անկախ նրանից, որ ուրիշ հիմնարկներ կանգնած են, չեն աշխատում եւ այլն:
-Ինչպե՞ս հղացաք մասնաճյուղի աշխատողներին օպերայի մոտ տանելու միտքը:
-Ես առավոտ շուտ (ժամը 6:40-ին) էի գնում աշխատանքի եւ տեսնում էի, որ խրձով չոր խոտ, անասնակեր են դրել ֆաբրիկայի տարածքում: Դա դնում էին, որ ժողովուրդն աշխատանքի գալու ժամանակ խոտը տեսնի:
Մի անգամ էլ, որ եկա, տեսա խոտ էր դրված եւ մի փոքրիկ թղթի կտորի վրա գրված` թուրք եք դուք, թուրք, աշխատում եք, չեք մասնակցում, մասնակցեք հեղափոխությանը, համբերությունից արդեն դուրս եկա: Դեզը դնողները չէին իմանում, որ հանրահավաքներին վաղուցվանից եմ մասնակցում իմ ընտանիքով: Ես պարզապես սպասում էի, որ հասունանա միտքը, եւ այդ ժամանակ կարելի է սկսել: Սակայն իմ մեջ արթնացավ խելագար այդ պահը, թե ինչո՞ւ պետք է թույլ տամ, որ նման բաներ կատարվեն, չէ՞ որ սրանք ժողովուրդ են, հասկացող հայ ենք մենք, ինչո՞ւ պետք է «թուրք» անվանեն կամ խոտ դնեն:
-Շարժման տղաներին ծանո՞թ էիք:
-Ուղղակի ճանաչում էի: Հիմնականը Վանո Սիրադեղյանն էր մեզ համար եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իրենք էին շարժման կազմակերպողը, մենք այդպես գիտեինք, մեր ուշադրության կենտրոնում այդ մարդիկ էին: Այնպիսի խոստումնալից բաներ էին ասում:
-Ի վերջո, ձեր գործընկերների հետ ինչպե՞ս մասնակից եղաք շարժմանը:
-Հիշում եմ իմ կազմակերպած առաջին հանրահավաքը (երթը.- Ա.Հ.), ինչ արեցի ֆաբրիկայում: Քանաքեռի կարի ֆաբրիկայի մոտից, լավ հիշում եմ, իմ խնդրանքով եկած ընկերոջս՝ Թալինի Կաքավաձորից Անանիա Խաչատրյանի «Վիլիսն» էր, պլակատներ էին գրված: Այդ անշուք, հին մեքենայի դեմը հավաքեցի ամբողջ ժողովրդին, ժողով արեցի: Չաշխատեց ժողովուրդը, միանգամից իջան, ժամը մոտ 15:00-ի կողմ դուրս եկանք երթի` բժշկական ինստիտուտով, պրոսպեկտով մինչեւ հրապարակ: Իհարկե, ինձ վրա շատ ծանր նստեց դա, մի քանի ամիս բանտարկեցին:
-Ինչո՞ւ:
-Կազմակերպչական աշխատանքների, թունավորումների հետ կապված: Դա շատ հասարակ բան էր: Մեր ծառերը, որ սրսկում են, հեղուկ էր, անունը «Բ-6», թե ինչ-որ նման մի բան («Բ-58».- Ա.Հ.): Դրա բերանը, որ բացում էինք, շատ ահավոր հոտ էր գալիս: Այդ դեղը դրված էր անմիջապես երկրորդ հարկ տանող աստիճանների տակ: Միշտ էլ ֆաբրիկայում ունեինք դրանից, գարնանը սրսկում էինք կատարում, բակի ծառերը սրսկողը ամեն տարի գալիս, սրսկում, թողնում գնում էր: Այդ շշի բերանը բացեցի, բերանը բաց վիճակում դրեցի այդ աստիճանների տակ, հոտը տարածվեց: Ֆլակոնի բերանը մոտավորապես այս շշի բերանի չափ էր (ձեռքով ցույց է տալիս «Բջնի» հանքային ջրի շիշը), մեջը քիչ էր մնացել` ծառերը մեկ անգամ սրսկելու, մոտավորապես 200 գրամի չափ:
Բացեցի, դրեցի, հոտը տարածվեց, մարդիկ արդեն ուրախացան` վայ, թունավորվում ենք, եսիմ ինչ, չենք աշխատում: Դա պատճառ էր, դրանից ոչ մեկը չէր թունավորվի, այդ ծառերը սրսկողն այդ դեղով սրսկում էր, ես ինքս էլ էի օգնում, ոչ մի բան մեզ հետ չէր կատարվում: Դա, որ արեցինք մի քանի հոգով, չենք արել մարդկանց թունավորելու համար, արել ենք, որ չաշխատենք, աղմուկ բարձրանա, շփոթ ստեղծվի, վախենան, խուճապ առաջանա, դուրս գան: Շիշը բացելուց 2-3 ժամ հետո, ժամը մոտ 15:00-ին ժողովրդին տարա օպերա: Ոչ մեկը չէր վատացել, ոչ մեկը հիվանդանոցում չի հայտնվել:
-Ձեզանից բացի, ովքե՞ր էին ձեր գործընկերներից:
-Դաշտոյան Գայանեն, տեխնոլոգ Խաչատրյան Ջուլիետան, ագրեգատի վարպետներից Մադաթյան Ջեմման... Շիշը բացելիս երեք հոգով կանգնեցին իմ դիմաց, որ մյուս աշխատողները, ղեկավարությունից ինչ-որ մեկը չտեսնի:
-Երբ Վանոյին, Լեւոնին հետո ասացիք ձեր արածի մասին, չուրախացա՞ն:
-Բա ո՞նց չուրախացան... Իհարկե ուրախացան, որ ինչ լավ եք կազմակերպել: Օրինակ՝ Վանոն շատ ուրախացավ, որ այդպիսի բան էի արել, ասում էր` ես կյանքում չեմ պատկերացնում, որ մի մարդը կարող է այդքան կազմակերպչական աշխատանք կատարել եւ այսքան մարդ հավաքել: Դե, դա արեցինք, չգիտեմ` ճիշտ եմ արել թե ոչ: Որոշ մարդկանց համար դա իրենց եմ թողնում, գնահատողին եմ թողնում: Հաճելի կլիներ, որ ճիշտը գնահատվեր: Սխալ թե ճիշտ` ես ընդունում եմ դա: Եթե սխալ եմ եղել` ընդունում եմ, ճիշտ եմ եղել` էլի եմ ընդունում: Շատ ուրախացա, որ գոնե մի բանով կարողացա օգնել:
Իհարկե, ինձ հաջորդ օրը կալանավորեցին, տարան Ազգային անվտանգություն (ՊԱԿ.- Ա.Հ.), հարցաքննեցին, հետո երեք ամիս նստեցրեցին: Սակայն միայն դա կփրկեր, որ մարդիկ դուրս գային աշխատանքի տեղից։
-Իսկ ինչպե՞ս ձեզ վաղաժամկետ ազատեցին պատժի կրումից:
-Երբ որ հեղափոխությունը եղավ, կատարվեց, ինձ ազատեցին:
-Դրանից հետո հանդիպեցի՞ք Վանո Սիրադեղյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
-Նորից հանդիպեցի իրենց հետ:
-Ի՞նչ ասացին:
-Ի՞նչ պետք է ասեին, ասեցին հերոս ես, մեր հերոսը: Իհարկե, շատ էի հյուծված այդ ժամանակ, բայց ինձ չէին էլ հետաքրքրում իմ կորուստները, ընդհանրապես չէր հետաքրքրում ոչ մի բան:
-Հետո ձեզ չասացի՞ն, որ եկեք մեզ միացեք, շարժմանն ավելի ակտիվ մասնակցեք, որ նման անձնազոհ բան եք արել:
-Հետագայում, երբ հեղափոխությունն ավարտվեց, արդեն ամեն ինչը հանդարտվում էր, ասում էին՝ դու շատ մեծ գործ ես արել, աշխատանք էին առաջարկում ԲՇՏ-ում, թաղապետարանում (շրջխորհրդի գործկոմում.- Ա.Հ.), բայց ես չուզեցի:
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Arshak գրել է:
Այ լրբի լակոտ ինչ ես մտել արխիվները քանդել ու նյութեր ես բերում մեզ հրամցնում: Էտ տեսակ բան են արել, գլուխները պատին են տվել հազար անգամ, բա ինչի վերջում չես ավելացնում, որ նմանատիպ բազմաթիվ հանցագործություններ ու հանցագործներ չդատապարտվեցին քոչարյանի կողմից: Ինչի՞ չդատեց դրանց:
Եկելա ընտրությունների ժամանակը ետ տեսակ փաստերը իբրև կեղտոտ զենք եք օգտագործում: Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ինչո՞ւ չեք խոսում հիմիկվանների կեղտոտությունների մասին...
Անկապ թերթ դուս եկավ...իզուրա խոսալը
brasil ma գրել է:- WWW
Շաաաատ լավ էլ արել է, ոռնացեեք.....
braz ma .hordn vor satkym e danakavornern el chatanym en .intch linym e mer djanits en hanym- WWW
Vergilius գրել է:
Այս խելքով էլ ուզում եք ԼՏՊ-ի դեմ պայքարել...ես ձեզ հաջողությոըն եմ ցանկանում...proԼՏՊ-ական ավելի լավ քարոզչություն չեր կարելի կազմակերպել: Իսկ ՎՈՎԱ ԽԱՌԱՏՅԱՆԻ ազնվության վրա կասկածելը ուղղակի սրբապղծություն է
ՀԱՅՐԻԿ գրել է:
ԱՆԿԱՆՈՆ ստերի, կանոնավոր դասավորությունը՝ մեկ հարթության վրա, կոչվում է «ՀԱՀՈՑ ԱՇԽԱՐՀ»
Mazut գրել է:- Arshak
Այ լրբի լակոտ ինչ ես մտել արխիվները քանդել ու նյութեր ես բերում մեզ հրամցնում: Էտ տեսակ բան են արել, գլուխները պատին են տվել հազար անգամ, բա ինչի վերջում չես ավելացնում, որ նմանատիպ բազմաթիվ հանցագործություններ ու հանցագործներ չդատապարտվեցին քոչարյանի կողմից: Ինչի՞ չդատեց դրանց:Եկելա ընտրությունների ժամանակը ետ տեսակ փաստերը իբրև կեղտոտ զենք եք օգտագործում: Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ինչո՞ւ չեք խոսում հիմիկվանների կեղտոտությունների մասին...
Անկապ թերթ դուս եկավ...իզուրա խոսալը
Arshak jan es khosum a en masin, vor es karavarutiuny arden komai mej a enknum, khrkhratsnum en, dzerkery gtsum prpurnerits.- Arshak
Mazut գրել է:- ՀԱՅՐԻԿ
ԱՆԿԱՆՈՆ ստերի, կանոնավոր դասավորությունը՝ մեկ հարթության վրա, կոչվում է «ՀԱՀՈՑ ԱՇԽԱՐՀ»
kareli e naev anvanel hachots ashkharh- ՀԱՅՐԻԿ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
2
1998-ի իշխանափոխությունից հետո իշխանություններին, անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաճախ են մեղադրել տեր-պետրոսյանական «հհշապետության» շինիչ գործունեությանը համարժեք քաղաքական եւ իրավական գնահատական չտալու ...ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված ու հասարակական հուզումների տեղիք տված, իրավիճակը սրած թունավորումների խորհրդավոր ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի մասնագետների տեղեկացմամբ՝ Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հետեւանք են ինչպես խորհրդային տարիների սեյսմիկ իրավիճակի անվերահսկելիության, ...ՎԱՐԿԵՐ
Հայաստանում վարկային ներդրումների աճը հունվար-սեպտեմբերին 45,1% է կամ 114.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների 9,3% աճի կամ 19.5 մլրդ դրամի դիմաց: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
1Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերականգնողական պլանային աշխատանքների պատճառով դեկտեմբերի 8-11-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի օր։ Այդ իսկ պատճառով «Հայոց Աշխարհ»-ը փորձեց պարզել, թե բացի մեր երկրից, ուրիշ որտեղ է կոռուպցիան վերջին ժամանակներս լայնորեն դրսեւորվել, ...ՆՎԻՐՅԱԼԸ ԻՐԵՆ ԶՈՀԵԼ ԳԻՏԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջերս լույս տեսավ գրականագետ, քննադատ Դավիթ Գասպարյանի «Վահագն Դավթյան» մենագրությունը՝ գրված «դասական ոճով»
Կարծում ենք՝ արժե ընդհանուր գծերով անդրադառնալ նոր աշխատությանը, որն իր բովանդակությամբ ...ՍԻՆՈԴԸ ՃԱՆԱՉԵՑ
Բուլղարիայի Եկեղեցական սինոդը դեկտեմբերի 4-ին նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կապակցությամբ: ...ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը չի բացառվում: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆատ Ասքերովը: Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի: «Հիմնախնդրի ...ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇարունակվում է բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերի կնքումը: Ինչպես տեղեկացրին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մինչ օրս գրավոր պայմանագրեր ...ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ «ՁՅՈՒՆԸ» ՎԵՊԸ
Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողոմոնյանը
2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ թուրք գրող Օրհան Փամուկը:
Նա ծնվել է 1952 թվականին Ստամբուլում, հարուստ ինժեների ընտանիքում (հայրական կողմից թուրք է, մայրական կողմն ունի չերքեզական ծագում): ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ 24-ԺԱՄՅԱ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երբ կասկածի տակ է դրվում հիշողությունը
Գնալով ակնհայտ է դառնում, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին շփոթում է հիշողությունը կորցրած մանկուրտի հետ։ Թե այսօրվա հանրահավաքում ոչ հեռավոր ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նոյեմբերի 5-ից մաքսային համակարգում գործում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված նորաստեղծ մաքսատունը: Այն կազմավորվել է «ՀՀ ԿԱ ՄՊԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների ...«ԱԴԱՄԱՆԴ» ՄԱՐՏԱՖԻԼՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հայ-ռուսական «Ադամանդ» («Diamond») մարտաֆիլմի պրեմիերան: «Դուքենդո IFCKF ստուդիո» եւ ռուսական «Ռոդարլին փրոդաքշն» ընկերությունների համատեղ նկարահանած ...ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Սփյուռքահայի դիմանկարի փորձ
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) որպես համահայկական կառույց եւ հայ իրականության` կանանց ամենամեծ, ամենաերկարակյաց, բարեսիրական կազմակերպություն, արդեն 97 տարի, շուրջ 17 000 ...ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԻՄԱՐԻ ՕՐ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Տպավորությունն այնպիսին է, թե հհշական ճամբարում մշտապես ապրիլի 1-ն է՝ Հիմարի օրը։ Ըստ որում բոլորը ջանում են խաբել մեկ մարդու՝ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին։
Ընդհանրապես մեզանում ապրիլի 1-ին երբեմն ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Միտումներ եւ շահարկումներ
Ինչպես հայտնի է, օրերս Մադրիդում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում, Մինսկի խմբի համանախագահները գրավոր ձեւով Հայաստանի ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ դրեց եւ գլուխ խոնարհեց երկրաշարժից ավերված Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրված ...ԺՈՂՈՎՐԴԻՑ ԿՏՐՎԱԾ
Ըստ Գալուստ Սահակյանի. «Նախագահական ընտրությունները միայն նախագահ ընտրելը չէ, այն ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն երկիրը կայուն պահելու եւ լավ ընտրություններ ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Կամ՝ ինչպե՞ս է կողմնորոշվելու ընտրազանգվածը
Դեկտեմբերի 6-ին ավարտվեց նախագահի թեկնածուների առաջադրումը։ Չնայած անփոփոխ է մնացել 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցած հավակնորդների ընդհանուր ...ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐ. ԷՔՍՏԱԶ ԵՎ ԱՏՈՆԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Չեզարե Լոմբրոզոն ժամանակին գրել է. «Բայց հանճարների աննորմալության ամենաակնառու նշան է ծառայում, ինչպես ինձ է թվում, իրար հաջորդող այն երկու հոգեվիճակների՝ էքստազի եւ ատոնիայի, մտավոր ուժերի լարման ու ...ԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Զարմանալի բան՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից շատ չանցած, գործի նախաքննության փուլում հանկարծ գետնի տակից ծլեց ոմն Վարդան Պետրոսյան։ Անհայտ զբաղմունքի տեր, քանիցս դատապարտված մեկը եւ ազդարարեց, թե ...ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.Ընտրությունների նախօրեին, տեղական եւ արտասահմանյան պրոֆեսիոնալ կառույցների անցկացրած հարցումների արդյունքները կասկածի տակ դնելու մտայնությամբ, ասվում է, թե ժողովրդի 70 տոկոսը ահաբեկված է, հետեւաբար սոցիոլոգների ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱ՞Լ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնն առաջիկա ընտրական մարաթոնին ընդառաջ անցկացրել է հասարակական կարծիքի նախնական ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակման ենթակա չեն եւ նախատեսված են զուտ ...ՅՈԹԺԱՄՅԱ ՔՈՒՆ. ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լոնդոնի Ուորվիքի համալսարանի եւ Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ քրոնիկական անքնության դեպքում սրտանոթային հիվանդությունից մահանալու վտանգն աճում է ավելի քան երկու անգամ։ Սակայն, ինչպես ...ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱ ԿՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ
-1988-91թթ. Հայաստանը լցված էր ամենալայն ընդգրկում ունեցող կրոնական առաջարկով։ Հայաստանի բնակչությունն ուներ կրոնական մեծ հետաքրքրություն, կասեի՝ կրոնական քաղց եւ ...ԿԸՀ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր ԿԸՀ քարտուղար ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԸ։
Ընտրական վարչարարությանը եւ բուն ընտրական գործընթացի բարելավմանը միտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններից նա նախ կարեւորեց քվեարկությանը ...ԵՐԵՎԱՆԸ ԱՊՀ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Որոշ ապրանքներ ավելի թանկ են, քան Մոսկվայում
Բազմաթիվ երկրների համեմատ Հայաստանում պաշտոնական գնաճը շատ ավելի ցածր է. այն նույնիսկ երկու անգամ զիջում է ԱՊՀ մի շարք երկրների ցուցանիշին։ Սակայն, մյուս ...ՀԱՄԱԿԱՐԳԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ
1
ՀՊՃՀ պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բաց նամակ-դիմում է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով համակարգել ժամանակին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կատարված քայլերն ու դրանց հետեւանքները։ Որպես ...ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԷ
«Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մրցակից չի կարող լինել իշխանության թեկնածուին։ Նա ունի լուրջ բացասական վարկանիշ եւ չկամեցողների հսկայական բանակ։ Եթե մյուս թեկնածուները խնդիր ունեն համալրելու իրենց կողմնակիցների ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Սեփ.լրտվ.Նոյեմբերի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 6,8 տոկոս, նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի դիմաց։ Սպասվում է, որ գնաճի մակարդակը կշարունակի բարձրանալ նաեւ դեկտեմբերին՝ պայմանավորված ինչպես ...ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՂԱՆԴՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՆ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ դիտարկմամբ. «Կրոնական խտությամբ հատկապես աչքի է ընկնում Արմավիրի մարզը, ուր զգալի թիվ են կազմում ավետարանականները, եւ «Կյանքի խոսք» եկեղեցու դավանորդները։ Այս ուղղության հետեւորդները ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Ղարաբաղյան շարժման պատմության մութ էջերից են այն տարիներին մեր երկրում, արտադրական տարբեր ձեռնարկություններում արձանագրված թունավորումների խորհրդավոր դեպքերը։ 1989 թվականի մայիսի 25-ին Երեւանի Կլարա ...ԱՅՍՊԵՍ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՍՏԱՑՎԵՑ
Անցնող մրցաշրջանը բավական հաջող էր Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ԼԵՎՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԻ համար։ Միջահասակ այս ֆուտբոլիստն իր խելացի խաղով եւ սրընթաց անցումներով հիրավի արժանացավ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒԵՖԱ-ԻՑ
Եվրոպական առաջատար ակումբներին միավորող G-14 խումբը ցանկանում է եկամուտների բաժին ստանալ 2008թ. Եվրոպայի առաջնության անցկացումից եւ հույս ունի փոխհատուցում ստանալ նաեւ խաղերի ժամանակ վնասվածք ձեռք բերած ...ԵՎՐԱԱՐՇԱՎՈՐԴՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարը 4-րդ տուրից հետո 1/16-րդ եզրափակիչի մասնակիցների շարքը համալրվեց։
A ԽՄԲՈՒՄ պայքարը շարունակելու խնդիրը լուծել է միայն անգլիական «Էվերտոնը»։ Մնացած երկու ...ԲԵՆԻՏԵՍԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏ ԴԻՏԵԼ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր խաղացողներին արգելել է Չեմպոնների լիգայում «Մարսելի» հետ հանդիպումից առաջ քնի հաշվին դիտել Ռիկի Հատոնի եւ Ֆլոյդ Մեյվեզերի միջեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ...ԹՈՒՐՔԵՐԸ ՇՓՈԹՎԵԼ ԵՆ
Զվարճալի է, բայց փաստ, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մտադիր է մարտի 26-ին միանգամից երեք հանդիպում անցկացնել տարբեր երկրներում։ Համենայն դեպս, այդպիսի տարօրինակ տեղեկություն է զետեղված այդ երկրի ֆուտբոլի ...ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱՂԵՐ
ՈՒԵՖԱ-ն ինտերպոլին է փոխանցել տեղեկություններ երեկվա հանդիպումների մասին, որոնց վրա կատարված խաղադրույքների շահույթը ավելի քան 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է։ Այդ խաղերը չեն առնչվում եվրոպական առաջատար ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ՇԱՐԺՄԱՆ ՏՂԱՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀՇԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԹԻՄՈՒՐԸ ԵՎ ԻՐ ՋՈԿԱՏԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

