
ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ «ԱՐՏԱՀԱՆԱԾ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆԸ
- Մեր երեկվա համարում արդեն պատմել ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ձեռնարկատիրության փաստ։

Հարկային պետական ծառայության Երեւանի Ավանի տարածքային հարկային տեսչության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Մհեր Ստեփանյանն ընկերոջ՝ Սեւանի հարկային տեսչության ավագ տեսուչ Սեւան Դավթյանի հետ միասին, Հայաստանի քաղաքացի Ալվարդ Ղազարյանի անունով, առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության, ստեղծել են «Նամյու» առեւտրային կազմակերպությունը։ Նպատակը եղել է հարկերի վճարումից խուսափելը, նյութական այլ օգուտներ քաղելը։
Ըստ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ ՀՈՎՍԵՓ ՍԱՐԳՍՅԱՆԻ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2007թ. հունվարի 8-ին «Նամյու» առեւտրային կազմակերպության կողմից, առանց ապրանքների մատակարարման, «Սիլվիա» ՍՊԸ-ին են տրամադրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ իբր «Սիլվիա» ընկերությանը 720 մլն դրամ ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումներ մատակարարելու մասին` դրանով իսկ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս։ «Սիլվիա» ՍՊԸ-ի անունից «Նամյու» ՍՊԸ-ին գումարի հաշվանցումը եւ կանխիկացումը ձեւակերպվել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Սեւանի մասնաճյուղի միջոցով, որին անմիջական մասնակցություն է ունեցել Մ.Ստեփանյանի գործընկերը՝ հարկային տեսչության ավագ տեսուչ Սեւան Դավթյանը։
Որպեսզի ընթերցողին կատարվածն էլ ավելի հասկանալի լինի, նշենք, որ Մ.Ստեփանյանի եւ Ս.Դավթյանի նախաձեռնությամբ 2006թ. հոկտեմբերին «Նամյու» ՍՊԸ-ն ստեղծվել է Հայաստանի քաղաքացի, ոսկրերի քաղցկեղով տառապող, անաշխատունակ մի կնոջ՝ Ալվարդ Ղազարյանի անունով։ Մինչդեռ նշված ամսին այդ կինն արդեն քաղցկեղով անկողնային ծանր հիվանդ է եղել։ Բոլոր նոտարական, փաստաթղթային գործարքները կատարվել են տանը։ Նոտարը գնացել է տուն, ուր կատարվել են համապատասխան գործարքները՝ լիազորագրի ձեւակերպում եւ այլն։
2007թ. հունվարի 8-ին, երբ հիշյալ ՍՊԸ-ները միմյանց հետ պայմանագիր են կնքել բժշկական եւ այլ սարքավորումների առքուվաճառքի վերաբերյալ, «Նամյու» ընկերության տնօրենն արդեն օրվա ընթացքում մի քանի անգամ գիտակցությունը կորցնելիս եւ այդ վիճակում տանը պառկած է եղել, ոչ մի անգամ չի կարողացել անկողնուց վեր կենալ։ 2007թ. փետրվարի 10-ին նա տանը մահացել է։ Կարծում ենք՝ հիշյալ կնոջն իբրեւ «Նամյու» ՍՊԸ-ի տնօրեն ձեւակերպելը նպատակ է ունեցել, որպեսզի բացահայտման դեպքում այդ ընկերության կողմից պատասխանատվության ենթարկվող չլինի։
«Նամյու» ՍՊԸ-ն «Սիլվիա» ընկերությանն իրականում չմատակարարելով բժշկական եւ այլ սարքավորումներ, վերջինիս տրամադրել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ իբր «Սիլվիա» ՍՊԸ-ին 720 մլն դրամի ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումներ մատակարարելու մասին՝ դրանով իսկ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս։
«Սիլվիա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է տպագրատուն եւ նախկինում, ինչպես «Նամյու» ընկերությունը, երբեւէ բժշկական սարքավորումների ներկրմամբ, արտահանմամբ, առքուվաճառքով չի զբաղվել, նշված կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, ցույց է տվել, թե 720 մլն դրամի հիշյալ սարքավորումներն արտահանվել են Հայաստանից։
-Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ իրականում ռադիո եւ բժշկական սարքավորումներ չեն արտահանվել,- ասաց Հովսեփ Սարգսյանը։ -Մեր կողմից քննչական խումբը գործուղվել է Վրաստան, որտեղ մաքսային փաստաթղթերի առգրավման արդյունքում պարզվել է, որ այն նույն ավտոմեքենայով, որով Հայաստանից Ռուսաստան, «Տեռակամա» ընկերության հասցեով իբրեւ արտահանվել են բժշկական եւ այլ սարքավորումները, հենց «Սիլվիա» ՍՊԸ-ի նշած գործարքի օրը, բեռի նույն համարի կապարակնիքի օգտագործմամբ մեր երկրից արտահանվել են ոչ թե ռադիո եւ բժշկական սարքավորումներ, այլ ապամոնտաժված կոշիկի արտադրամաս՝ իր սարքավորումներով հանդերձ։ Այսինքն՝ ճիշտ նույն տվյալներով առկա է բեռնափոխադրման մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի, նույն անձն արտահանել է կոշիկի արտադրության սարքավորումներ։
Ինչպես տեղեկացանք Հ.Սարգսյանից, նախնական տվյալների համաձայն, խոսքը կոշիկի արտադրության շուրջ 8-9 մլն դրամ արժողության սարքավորումների մասին է։ «Նամյու» ՍՊԸ-ից բժշկական եւ այլ սարքավորումներ «գնելու» գործարքից մի քանի օր անց «Սիլվիա» ՍՊԸ-ն հայտարարել է, որ ինքը դրանք արտահանում է, կազմել է համապատասխան կեղծ փաստաթղթեր, ներկայացրել մաքսատուն, թե կատարվում է արտահանում։ Սա, իհարկե, ինքնանպատակ չի եղել.
-Իրականում «Սիլվիա» եւ «Նամյու» ՍՊԸ-ների միջեւ ընդամենը կատարվել է անապրանք գործարք, կեղծ փաստաթղթերի ձեւակերպում եւ 720 մլն դրամի կանխիկացում, որի արդյունքում իբրեւ թե արտահանված այդ ապրանքների ավելացված արժեքի հարկ 120 մլն դրամը հաշվանցվել է «Սիլվիա» ՍՊԸ-ի հաշվին,- տեղեկացրեց վարչության պետի տեղակալը։
Եթե գործարքի արդյունքում Հայաստանից արտահանվում է որեւէ ապրանք, ապա, ըստ մեր երկրի օրենսդրության, առաջացած ավելացված արժեքի հարկը վերադարձվում է իրավաբանական անձին, տվյալ դեպքում՝ «Սիլվիա» ՍՊԸ-ին։ Այսինքն՝ ընկերությունը հնարավորություն է ստացել կեղծ գործարքի միջոցով, ըստ էության, ձեռք բերած այդ 120 մլն դրամի հաշվանցմամբ իր այլ հարկային պարտավորությունները կատարելու։
-Սա նշանակում է, որ պետությունն այդ չափով, ըստ էության, զրկվում է բյուջե մուտքագրվելիք գումարից,- ասաց Հ.Սարգսյանը։
Թերեւս ավելորդ է ասել, որ այդ գումարը մեր պետության համար շոշափելի է, իսկ չվճարումը՝ էական վնաս։ Ներկայումս տվյալ քր.գործով կալանավորված է 6 անձ, որից 2-ը՝ ՀՊԾ-ի աշխատակիցներ, երկուսը՝ մաքսային ծառայության, մեկը ինքն է՝ Մարտին Սուքիասյանը, իսկ 6-րդը Աշոտ Անանյանն է, որպես այս գործարքներին օժանդակող։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ
40
Կոկորդ պատռողների եւ արկածախնդիրների հետեւից չի գնա
Նախօրեին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց էր տվել ռուսալեզու լրատվամիջոցների համար, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը
-Համարվում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հմայակ Հովհաննիսյանի նորօրյա «լեւոնապաշտության» մոլուցքը, դատելով ամենից, աննախադեպ սրացում է արձանագրել՝ ընդհուպ մոտենալով կրիտիկական սահմանին
Նախկին պատգամավորը երեկ հրավիրվել էր «Ազդակ» ակումբ՝ ...ԻՍԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՈՒՄ ԷՐ, ԹԵ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՉԻ ԼԻՆԻ...
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ երեկ լրագրողներին հայտարարեց, որ նախագահի թեկնածու չգրանցվելու փաստը խոչընդոտ չէ ընտրական գործընթացներին իր ակտիվ մասնակցության համար։
Հիշեցնենք, ...ԵՐԲ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՄԲՌՆԵԼ ԳՈՐԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, «Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին իրեն տեղեկանք չտրամադրելու կապակցությամբ։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Դեռեւս 2004թ. հունվարին կառուցվածքային փոփոխությունից հետո «Հայանտառը» բնապահպանության նախարարության ենթակայությունից անցավ գյուղատնտեսության նախարարության ենթակայության։ Ինչո՞վ էր պայմանավորված 2004թ. ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եվրամիության ՏԱՍԻՍ-ի «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ատոմակայանը շահագործումից հանելու ռազմավարություն:
Երեկ էներգետիկայի նախարար Արմեն ...ԱՌԱՎԵԼ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Երեկ այդ առիթով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպությունը հրավիրել էր ասուլիս՝ ներկայացնելու «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ 2007» կոռուպցիայի ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1999 թվականից հետո անցնող մրցաշրջանն ամենահաջողն էր հայկական ծանրամարտի համար։ Այս տարվա պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են ընդհանուր ...ՍԵՐԲԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՑ
Խավիեր Կլեմենտեն, որ ժամանակին գլխավորել է Իսպանիայի ընտրանին, հեռացվել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ինչպես հայտնի է, Կլեմենտեն սերբական թիմը ղեկավարում էր «Եվրո-2008»-ի ընտրական ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՏԱԼԻԱ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը պատրաստ է ուկրաինացուն զիջել ընդամենը 12 մլն ֆունտ ստեռլինգով, այն դեպքում, երբ ...ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Գաղափարախոսության փոփոխության
Մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը կարծես մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ «Աղետի գոտի» երեւույթը մեզանում լինելու է միշտ։
Ճիշտ է, մի պահ թվաց, թե 1994-ին ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։
Քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, անցած տարիներին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ:
Ս.Սարգսյանը ծաղկեպսակ դրեց ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Սեփ. լրտվ.Երեկ 18։00-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու 15-օրյա ժամկետը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ ...ԵՍ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Պարոն Դավոյան, ձեր «Եթե Աստված կամենա» վեպում պատկերված է 90-ականների մեր իրականությունը՝ ծանոթ բոլոր դրսեւորումներով։ Վեպի կերպարներն էլ թեեւ տիպականացված եք ներկայացրել, ...ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Մնացել է միայն վա-բանկ գնալու տարբերակը
Դեկտեմբերի 8-ին նշանակված հհշական հերթական միտինգը ե՛ւ ելույթների բովանդակությամբ, ե՛ւ մասնակիցների թվաքանակով խոստանում է դառնալ «համաժողովրդական ընդվզումի» ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԻՋԻՆ ԴԻՐՔ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երկու տարի առաջ հեղինակավոր «Մուդիս» ընկերությունը Հայաստանին վարկանիշ շնորհեց։ «Մուդիսի» գնահատմամբ, վերջին մեկ տարում մեր երկրի վարկանիշը շարունակում է մնալ կայուն։
Այդ հարցում, տնտեսական վերլուծաբան, ...ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ «ԱՐՏԱՀԱՆԱԾ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երեկվա համարում արդեն պատմել ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ձեռնարկատիրության փաստ։
Հարկային պետական ծառայության Երեւանի ...ԱՌԱՅԺՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում երեկ միաձայն որոշվել է կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել: Որոշվել է նաեւ լիազորել վարչությանը՝ նախագահական ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
«Իմ կարծիքով՝ մեր անելիքը սկսելու ենք փետրվարի 20-ից։ Փետրվարի 19-ին երբեւէ չեմ հավատացել։ Դրա համար գրանցված, թե գրանցված չեմ, կապ չունի, փետրվարի 20-ը բոլոր այն գործիչներինն է, ովքեր ուզում են ինչ-որ ...ՀՀՇ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
3
«Ես չէի ցանկանում շարունակել խորհրդային ավանդույթը, երբ յուրաքանչյուր նոր ղեկավար սկսում էր նախորդ ղեկավարության քննադատությունից։ Համարում էի, որ պետք է արդյունք ցույց տալ, եւ ժողովուրդն ինքը՝ տեսնելով ...ՀՄԱՅԱԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴԱՏԻ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Այսօր Հայաստանի առաջին նախագահին մեղադրում են Թուրքիայի կողմից ֆինանսավորվելու, ըստ էության, Թուրքիայի գործակալը լինելու մեջ։ Ո՞րը պետք է լինի առաջին նախագահի պատասխանը։ Ըստ իս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

