
ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԻՋԻՆ ԴԻՐՔ
- Երկու տարի առաջ հեղինակավոր «Մուդիս» ընկերությունը Հայաստանին վարկանիշ շնորհեց։ «Մուդիսի» գնահատմամբ, վերջին մեկ տարում մեր երկրի վարկանիշը շարունակում է մնալ կայուն։

Այդ հարցում, տնտեսական վերլուծաբան, տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի հայաստանյան տնօրեն ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆԻ կարծիքով, լուրջ ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացները, որոնք դանդաղեցրել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Ուստի սպասվում է, որ վարկանիշը կբարելավվի 2008թ. վերջին տրվող գնահատականներով։
Ցանկացած երկրի համար միջազգային հեղինակավոր ընկերության կողմից տրվող վարկանիշի առկայությունը կարեւոր է նրանով, որ առանց դրա ֆինանսական կառույցները սովորաբար խուսափում են լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնելուց։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում այդպիսի մի դեպք հիշեց Տ.Ջրբաշյանը.
-7-8 տարի առաջ Անգլիայում բանակցում էինք Հայաստանում որոշակի ներդրումներ իրականացնելու շուրջ։ Բանակցությունները վատ չէին ընթանում, ծրագիրն իրենց դուր էր գալիս։ Կարծես ամեն ինչ նորմալ էր, բայց ինչ-որ պահից բանակցություններն ընդհատվեցին եւ մեզ ասացին, որ ինվեստիցիոն բանկի քաղաքականությունը չի ենթադրում ներդրումներ անել Հայաստանում, քանի որ այն չկա աշխարհի ինվեստիցիոն քարտեզի վրա։
Ներկայումս «Հայաստանն ունի այդ վարկային ռիսկի գնահատականը».
-Դա հույժ կարեւոր է, որպեսզի իստիտուցիոնալ ներդրողները որոշումներ կայացնեն։ Մանավանդ որ դրանք խոշոր հիմնադրամներ եւ բանկեր են, որոնք ֆունդամենտալ դերակատարում ունեն ներդրումային դաշտի զարգացման մեջ։ Այս դաշտում կենտրոնացած է մի քանի տասնյակ տրիլիոն դոլարի ներդրումային պոտենցիալ։ Այդ ներդրողներն են, որոնք հստակ տեղեկություններ են պահանջում իրենց որոշումների կայացման ժամանակ։ Եւ հիմնական տեղեկատվությունը սկսվում է նրանից, թե տվյալ ներդրումային ծրագիրն ինչ երկրից է գալիս եւ այն ինչպիսի վարկանիշ ունի։
«Մուդիսի» գնահատումներով, Հայաստանը, կառավարության կողմից պարտավորությունների կատարման առումով, ունի BA2 վարկանիշը։ ԱՊՀ-ում Ռուսաստանը եւ Ղազախստանն են, որ ավելի բարձր դիրք են զբաղեցնում։ Հայաստանին զիջում են Ուկրաինան եւ Մոլդովան, ինչպես նաեւ միջինասիական երկրները։ Ադրբեջանն ունի նույն վարկանիշը, ինչ Հայաստանը, իսկ Վրաստանն ընդհանրապես բացակայում է «Մուդիսի» վարկանիշային ցանկում։
Ըստ Տ.Ջրբաշյանի, «Մուդիսի» գնահատմամբ, Հայաստանի ներդրումային աստիճանն ունի ինչպես թույլ, այնպես էլ ուժեղ կողմեր.
-Ուժեղ կողմը համարվում է այն, որ պետության եւ տնտեսության պարտքը բավական փոքր է, համեմատած նմանատիպ երկրների հետ։
Հայաստանի արտաքին պարտքը 2007թ. գնահատվում է ՀՆԱ-ի շուրջ 17 տոկոսը։ Արտաքին պարտքի սպասարկման տարեկան վճարները չեն գերազանցում մուտքերի 2 տոկոսը, որն «ըստ «Մուդիսի», լավագույն ցուցանիշներից է նմանատիպ ռիսկային գնահատական ունեցող երկրների շարքում»։
-Թույլ կողմը «Մուդիսը» համարում է մեր երկրի ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաեւ բավական համեստ տնտեսական աստիճանը։
Այս խնդիրը, Տ.Ջրբաշյանի կարծիքով, հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր անցումային երկրներին։ Ըստ «Մուդիսի», որպեսզի ապահովվի երկարատեւ կայուն աճ, պետք է իրականացվեն խորքային կառուցվածքային բարեփոխումներ։ Որպես այդպիսին առաջնահերթ է համարվում հարկային եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը։
Տ.Ջրբաշյանի գնահատմամբ, «Մուդիսի» հետազոտության մեջ արված են մի քանի ֆունդամենտալ դիտարկումներ։ Մասնավորապես, Հայաստանում վերջին տարիների տնտեսական աճը շատ բանով պայմանավորվում է երկու գործոնով՝ միջազգային շուկայում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ եւ տրանսֆերտների մեծ ծավալով։ Սրանք համարելով տնտեսական աճի հիմնական աղբյուրները, «Մուդիսը» այնուամենայնիվ դրանց հետ կապված որոշակի ռիսկեր է տեսնում։ Տրանսֆերտների աճը ունեցել է երկակի ազդեցություն. այն մի կողմից հանգեցրել է տնտեսության դոլարայնացման կրճատման, մյուս կողմից՝ արտահանման բացասական ազդեցության։ Թեեւ.
-Նշվում է, որ շատ տպավորիչ է մեր արտադրողականության գործոնի աճը։ Այս առումով գնահատականը բավական հետաքրքիր է։
«Մուդիսը» կանխատեսելի է համարում Հայաստանում քաղաքական զարգացումների հետ կապված ռիսկերը, չնայած առանձնացնում է, որ այս ոլորտում կան որոշակի խնդիրներ։ Որպես հիմնական համարվում է քաղաքական եւ տնտեսական էլիտայի սերտաճումը, որը լրջագույն պրոբլեմ է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման համար։ Դա որոշակի առումով դժվարացնում է նաեւ կառավարության ջանքերը՝ իրականացնելու հարկային վարչարարության բարեփոխումներ։
Առկա վարկանիշով, Տ.Ջրբաշյանի կարծիքով, Հայաստանը «Մուդիսի» իրականացրած վարկանիշային սանդղակում «գտնվում է միջին խմբի միջին կետում»։ Ի դեպ, սանդղակում տեղ է գտել 100 երկիր։ Թեեւ վարկանիշային գնահատականով. «Առայժմ մենք չենք մտել այն շեմի մեջ, որը ինստիտուցիոնալ ներդրողների համար բացում է հայկական շուկա մուտք գործելու դռները, այնուհանդերձ, կարծում եմ, դրան բավական շուտ կհասնենք»։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ
40
Կոկորդ պատռողների եւ արկածախնդիրների հետեւից չի գնա
Նախօրեին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց էր տվել ռուսալեզու լրատվամիջոցների համար, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը
-Համարվում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հմայակ Հովհաննիսյանի նորօրյա «լեւոնապաշտության» մոլուցքը, դատելով ամենից, աննախադեպ սրացում է արձանագրել՝ ընդհուպ մոտենալով կրիտիկական սահմանին
Նախկին պատգամավորը երեկ հրավիրվել էր «Ազդակ» ակումբ՝ ...ԻՍԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՈՒՄ ԷՐ, ԹԵ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՉԻ ԼԻՆԻ...
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ երեկ լրագրողներին հայտարարեց, որ նախագահի թեկնածու չգրանցվելու փաստը խոչընդոտ չէ ընտրական գործընթացներին իր ակտիվ մասնակցության համար։
Հիշեցնենք, ...ԵՐԲ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՄԲՌՆԵԼ ԳՈՐԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, «Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին իրեն տեղեկանք չտրամադրելու կապակցությամբ։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Դեռեւս 2004թ. հունվարին կառուցվածքային փոփոխությունից հետո «Հայանտառը» բնապահպանության նախարարության ենթակայությունից անցավ գյուղատնտեսության նախարարության ենթակայության։ Ինչո՞վ էր պայմանավորված 2004թ. ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եվրամիության ՏԱՍԻՍ-ի «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ատոմակայանը շահագործումից հանելու ռազմավարություն:
Երեկ էներգետիկայի նախարար Արմեն ...ԱՌԱՎԵԼ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Երեկ այդ առիթով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպությունը հրավիրել էր ասուլիս՝ ներկայացնելու «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ 2007» կոռուպցիայի ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1999 թվականից հետո անցնող մրցաշրջանն ամենահաջողն էր հայկական ծանրամարտի համար։ Այս տարվա պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են ընդհանուր ...ՍԵՐԲԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՑ
Խավիեր Կլեմենտեն, որ ժամանակին գլխավորել է Իսպանիայի ընտրանին, հեռացվել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ինչպես հայտնի է, Կլեմենտեն սերբական թիմը ղեկավարում էր «Եվրո-2008»-ի ընտրական ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՏԱԼԻԱ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը պատրաստ է ուկրաինացուն զիջել ընդամենը 12 մլն ֆունտ ստեռլինգով, այն դեպքում, երբ ...ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Գաղափարախոսության փոփոխության
Մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը կարծես մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ «Աղետի գոտի» երեւույթը մեզանում լինելու է միշտ։
Ճիշտ է, մի պահ թվաց, թե 1994-ին ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։
Քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, անցած տարիներին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ:
Ս.Սարգսյանը ծաղկեպսակ դրեց ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Սեփ. լրտվ.Երեկ 18։00-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու 15-օրյա ժամկետը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ ...ԵՍ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Պարոն Դավոյան, ձեր «Եթե Աստված կամենա» վեպում պատկերված է 90-ականների մեր իրականությունը՝ ծանոթ բոլոր դրսեւորումներով։ Վեպի կերպարներն էլ թեեւ տիպականացված եք ներկայացրել, ...ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Մնացել է միայն վա-բանկ գնալու տարբերակը
Դեկտեմբերի 8-ին նշանակված հհշական հերթական միտինգը ե՛ւ ելույթների բովանդակությամբ, ե՛ւ մասնակիցների թվաքանակով խոստանում է դառնալ «համաժողովրդական ընդվզումի» ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԻՋԻՆ ԴԻՐՔ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երկու տարի առաջ հեղինակավոր «Մուդիս» ընկերությունը Հայաստանին վարկանիշ շնորհեց։ «Մուդիսի» գնահատմամբ, վերջին մեկ տարում մեր երկրի վարկանիշը շարունակում է մնալ կայուն։
Այդ հարցում, տնտեսական վերլուծաբան, ...ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ «ԱՐՏԱՀԱՆԱԾ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երեկվա համարում արդեն պատմել ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ձեռնարկատիրության փաստ։
Հարկային պետական ծառայության Երեւանի ...ԱՌԱՅԺՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում երեկ միաձայն որոշվել է կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել: Որոշվել է նաեւ լիազորել վարչությանը՝ նախագահական ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
«Իմ կարծիքով՝ մեր անելիքը սկսելու ենք փետրվարի 20-ից։ Փետրվարի 19-ին երբեւէ չեմ հավատացել։ Դրա համար գրանցված, թե գրանցված չեմ, կապ չունի, փետրվարի 20-ը բոլոր այն գործիչներինն է, ովքեր ուզում են ինչ-որ ...ՀՀՇ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
3
«Ես չէի ցանկանում շարունակել խորհրդային ավանդույթը, երբ յուրաքանչյուր նոր ղեկավար սկսում էր նախորդ ղեկավարության քննադատությունից։ Համարում էի, որ պետք է արդյունք ցույց տալ, եւ ժողովուրդն ինքը՝ տեսնելով ...ՀՄԱՅԱԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴԱՏԻ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Այսօր Հայաստանի առաջին նախագահին մեղադրում են Թուրքիայի կողմից ֆինանսավորվելու, ըստ էության, Թուրքիայի գործակալը լինելու մեջ։ Ո՞րը պետք է լինի առաջին նախագահի պատասխանը։ Ըստ իս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

