
ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
- Մնացել է միայն վա-բանկ գնալու տարբերակը

Դեկտեմբերի 8-ին նշանակված հհշական հերթական միտինգը ե՛ւ ելույթների բովանդակությամբ, ե՛ւ մասնակիցների թվաքանակով խոստանում է դառնալ «համաժողովրդական ընդվզումի» ալիք բարձրացնելու եւ մինչեւ փետրվարի 19-ը իշխանափոխության հարցը լուծելու նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի անսքող մտադրության ձախողման ապացույցը։
Պատճառն ակնհայտ է. նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացնելուց հետո անցած շուրջ երկու ամիսների ընթացքում Տեր-Պետրոսյանին այդպես էլ չհաջողվեց իրականություն դարձնել այդ նպատակադրման իրականացմանն անհրաժեշտ 4 հիմնական խնդրից եւ ո՛չ մեկը։ Այն է.
ա) Պետական-վարչական ապարատին ներշնչել այն գաղափարը, որ Տեր-Պետրոսյանի վերադարձն անխուսափելի է, հետեւաբար հարկավոր է հնարավորինս արագ փոխել սեփական նախապատվությունները եւ լքել խորտակվող նավը։
2) Սիրաշահել գործարար խավին եւ զանազան խոստումներ տալու միջոցով գրավել իր կողմը՝ իշխանությանն աջակցող ուժերին ու գործիչներին զրկելով տնտեսական հենարանից։
3) Քաղաքական դաշտի բոլոր ազդեցիկ ուժերի եւ անգամ իշխանամետ կուսակցությունների առջեւ հանդես գալ ժամանակավոր-համախմբող թեկնածուի դիրքերից, որը գալիս է սոսկ իշխանական «ախոռները մաքրելու» եւ 3 տարի անց՝ ազատ ընտրությունների ապահովման միջոցով, «արժանավորների» ճանապարհը բացելու համար։
4) Օգտագործելով երկրում ստեղծված նախընտրական սպասումների մթնոլորտը, ժողովրդի մեջ արմատավորել այն մտայնությունը, որ միայն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվելու միջոցով կարելի է գալիք ընտրություններում հաղթել իշխանությանն ու նրա թեկնածուին։
Ակնհայտ է, որ չնայած երկամսյա ինտենսիվ քարոզարշավին, Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին չի հաջողվել իրականություն դարձնել այս 4 հիմնական առաջադրանքից եւ ո՛չ մեկը, այն է՝
ա) պետական-վարչական ապարատը՝ նախարարներից ու թաղապետերից սկսած մինչեւ շարքային ոստիկաններ, մնացել են իրենց տեղում եւ «ճամբար փոխելու» որեւէ փորձ անգամ չեն ձեռնարկել,
բ) գործարար խավից «միակ ձեռքբերումը» համարվող Խաչատուր Սուքիասյանը ի սկզբանե եղել է Տեր-Պետրոսյանի թիմի կազմում, ուրեմն ոչ թե բացառություն է, այլ «անցյալի վերապրուկ»,
գ) վերջին հանրահավաքում քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցություններին Տեր-Պետրոսյանի ուղարկած հրապարակային «հրավերը» ոչ ոք չի ընդունել եւ փաստորեն՝ բոլորն էլ հանդես են գալու սեփական թեկնածուով,
դ) ինչ վերաբերում է ժողովրդի աչքին 10 տարի «քարանձավի մեջ փակվելուց» հետո լույս աշխարհ վերադարձած՝ «առասպելական հերոս» ձեւանալու, իշխանության թեկնածուին մենամարտի հրավիրելու եւ հաղթելու՝ հրապարակային քաղաքական հայտի արդյունքներին, ապա դրա ձախողման ցայտուն ապացույցը ամերիկյան հեղինակավոր «Գելապ» ընկերության Հայաստանում անցկացրած վերջին հարցման արդյունքն է, որով Տեր-Պետրոսյանը արժանացել է ընտրողների ընդամենը 2-3 տոկոսի աջակցությանը։
Այսպիսով, ընտրություններից երկուսուկես ամիս առաջ ստեղծվել է մի կացություն, երբ բոլորի համար պարզ է դարձել մինչեւ փետրվարի 19-ը իշխանության «հարցերը լուծելու» Տեր-Պետրոսյանի խոստումների սին լինելը։ Հետեւաբար՝ ի՞նչ անել այս ամենից հետո. շարունակել նույն գործելակերպը եւ փետրվարի 19-ին ստանալ ընտրողների 2, 3, 4, լավագույն դեպքում՝ 5 տոկոսի քվեները, նշանակում է վերածվել քաղաքական դիակի։
Հրաժարվել ընտրապայքարին մասնակցելուց եւ մեկ ամիս անց հանել սեփական թեկնածությունը որեւէ այլ ընդդիմադիր գործչի օգտին, նույնպես նշանակում է ճանաչել պարտության փաստը, քանի որ ի սկզբանե հրապարակավ հայտարարվել է, թե միայն Տեր-Պետրոսյանի նման «քաղաքական հսկան» է ի վիճակի հաղթել իշխանության թեկնածուին։
Այնպես որ գոնե պատվով հեռանալու համար Տեր-Պետրոսյանին մնում է վերջին ու միակ տարբերակը։ Այն է՝ շարունակել գրոհը ընդդեմ իշխանության վարչական, տնտեսական ու քաղաքական հենարանների՝ խտրություն չդնելով մեթոդների ու եղանակների հարցում։ Որքան ավելի կոշտ ու հարձակողական լինեն իշխանության դեմ ձեռնարկվող «պրեսինգի» կոնկրետ մեթոդները, այնքան մեծ է դառնում նաեւ կոշտ պատասխաններ ստանալու հնարավորությունը։ Իսկ եթե իշխանությունների նյարդերը չդիմանան, ապա կարելի է է՛լ ավելի սրել ներքաղաքական կացությունը եւ ի վերջո՝ դիմացինին հարկադրել դիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են դառնալ սեփական պարտությունն արդարացնելու միջոց։
Նման պայմաններում «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսի եւ նրան ուղեկցող գործողությունների միջոցով կարելի է իշխանություններին պարտադրել հալածանքների եւ անգամ ձերբակալությունների սցենարը, որը թույլ կտա խուսափել փետրվարի 19-ին Տեր-Պետրոսյանին սպասող խայտառակ պարտությունից եւ անգամ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս ներկայանալ «զոհի» կերպարանքով։
Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին մնացել է միայն վա-բանկ գնալու եւ «հանցավոր վարչակարգի» պատասխան քայլերի «զոհը» դառնալու տարբերակը, որպեսզի գոնե ապագա սերունդներին հնարավոր լինի ներկայանալ «նահատակ հերոսի» լուսապսակով։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
ara ARMEN,bayc duc inch himarn ec,kareli e asel TGET.
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ
40
Կոկորդ պատռողների եւ արկածախնդիրների հետեւից չի գնա
Նախօրեին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց էր տվել ռուսալեզու լրատվամիջոցների համար, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը
-Համարվում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հմայակ Հովհաննիսյանի նորօրյա «լեւոնապաշտության» մոլուցքը, դատելով ամենից, աննախադեպ սրացում է արձանագրել՝ ընդհուպ մոտենալով կրիտիկական սահմանին
Նախկին պատգամավորը երեկ հրավիրվել էր «Ազդակ» ակումբ՝ ...ԻՍԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՈՒՄ ԷՐ, ԹԵ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՉԻ ԼԻՆԻ...
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ երեկ լրագրողներին հայտարարեց, որ նախագահի թեկնածու չգրանցվելու փաստը խոչընդոտ չէ ընտրական գործընթացներին իր ակտիվ մասնակցության համար։
Հիշեցնենք, ...ԵՐԲ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՄԲՌՆԵԼ ԳՈՐԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, «Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին իրեն տեղեկանք չտրամադրելու կապակցությամբ։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Դեռեւս 2004թ. հունվարին կառուցվածքային փոփոխությունից հետո «Հայանտառը» բնապահպանության նախարարության ենթակայությունից անցավ գյուղատնտեսության նախարարության ենթակայության։ Ինչո՞վ էր պայմանավորված 2004թ. ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եվրամիության ՏԱՍԻՍ-ի «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ատոմակայանը շահագործումից հանելու ռազմավարություն:
Երեկ էներգետիկայի նախարար Արմեն ...ԱՌԱՎԵԼ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Երեկ այդ առիթով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպությունը հրավիրել էր ասուլիս՝ ներկայացնելու «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ 2007» կոռուպցիայի ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1999 թվականից հետո անցնող մրցաշրջանն ամենահաջողն էր հայկական ծանրամարտի համար։ Այս տարվա պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են ընդհանուր ...ՍԵՐԲԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՑ
Խավիեր Կլեմենտեն, որ ժամանակին գլխավորել է Իսպանիայի ընտրանին, հեռացվել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ինչպես հայտնի է, Կլեմենտեն սերբական թիմը ղեկավարում էր «Եվրո-2008»-ի ընտրական ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՏԱԼԻԱ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը պատրաստ է ուկրաինացուն զիջել ընդամենը 12 մլն ֆունտ ստեռլինգով, այն դեպքում, երբ ...ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Գաղափարախոսության փոփոխության
Մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը կարծես մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ «Աղետի գոտի» երեւույթը մեզանում լինելու է միշտ։
Ճիշտ է, մի պահ թվաց, թե 1994-ին ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։
Քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, անցած տարիներին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ:
Ս.Սարգսյանը ծաղկեպսակ դրեց ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Սեփ. լրտվ.Երեկ 18։00-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու 15-օրյա ժամկետը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ ...ԵՍ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Պարոն Դավոյան, ձեր «Եթե Աստված կամենա» վեպում պատկերված է 90-ականների մեր իրականությունը՝ ծանոթ բոլոր դրսեւորումներով։ Վեպի կերպարներն էլ թեեւ տիպականացված եք ներկայացրել, ...ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Մնացել է միայն վա-բանկ գնալու տարբերակը
Դեկտեմբերի 8-ին նշանակված հհշական հերթական միտինգը ե՛ւ ելույթների բովանդակությամբ, ե՛ւ մասնակիցների թվաքանակով խոստանում է դառնալ «համաժողովրդական ընդվզումի» ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԻՋԻՆ ԴԻՐՔ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երկու տարի առաջ հեղինակավոր «Մուդիս» ընկերությունը Հայաստանին վարկանիշ շնորհեց։ «Մուդիսի» գնահատմամբ, վերջին մեկ տարում մեր երկրի վարկանիշը շարունակում է մնալ կայուն։
Այդ հարցում, տնտեսական վերլուծաբան, ...ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ «ԱՐՏԱՀԱՆԱԾ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երեկվա համարում արդեն պատմել ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ձեռնարկատիրության փաստ։
Հարկային պետական ծառայության Երեւանի ...ԱՌԱՅԺՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում երեկ միաձայն որոշվել է կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել: Որոշվել է նաեւ լիազորել վարչությանը՝ նախագահական ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
«Իմ կարծիքով՝ մեր անելիքը սկսելու ենք փետրվարի 20-ից։ Փետրվարի 19-ին երբեւէ չեմ հավատացել։ Դրա համար գրանցված, թե գրանցված չեմ, կապ չունի, փետրվարի 20-ը բոլոր այն գործիչներինն է, ովքեր ուզում են ինչ-որ ...ՀՀՇ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
3
«Ես չէի ցանկանում շարունակել խորհրդային ավանդույթը, երբ յուրաքանչյուր նոր ղեկավար սկսում էր նախորդ ղեկավարության քննադատությունից։ Համարում էի, որ պետք է արդյունք ցույց տալ, եւ ժողովուրդն ինքը՝ տեսնելով ...ՀՄԱՅԱԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴԱՏԻ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Այսօր Հայաստանի առաջին նախագահին մեղադրում են Թուրքիայի կողմից ֆինանսավորվելու, ըստ էության, Թուրքիայի գործակալը լինելու մեջ։ Ո՞րը պետք է լինի առաջին նախագահի պատասխանը։ Ըստ իս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

