
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆ
- Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։

Քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան էր եկել եւ լրագրողների հարցերին պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ։
-Պարոն Ծառուկյան, դուք խոստացել էիք ավելի հաճախ լինել խորհրդարանում եւ մասնակցել նիստերին։
-Այդպես էլ անում եմ։ Խմբակցության բոլոր անդամների հետ ամենօրյա, մշտական կապի մեջ եմ։ Առնվազն ամեն շաբաթ խմբակցության նիստեր ենք գումարում, քննարկում բոլոր կարեւոր խնդիրները։ Եթե մասնակցեք մեր նիստերին՝ ինքներդ կհամոզվեք։
Հավատացած եղեք, որ ամեն ինչին քաջատեղյակ եմ։ Իսկ խմբակցության գործունեության արդյունավետությունը դուք պետք է գնահատեք, ձեր օգնությամբ՝ նաեւ ժողովորդը։ Չեմ կարծում, թե «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը պասիվ է, քանի որ բոլոր լիագումար նիստերին մասնակցում է գրեթե ամբողջական կազմով։
Մեր ակտիվությունը, հավանաբար, դուք չեք նկատում, քանի որ մեր խմբակցության անդամները ո՛չ պոպուլիստ են, ո՛չ էլ դեմագոգներ։ Մենք աշխատում ենք, որ խոսքը գործ դարձնենք։
-«Բարգավաճ Հայաստանը» ե՞րբ է հայտարարելու, թե նախագահի թեկնածուներից ում է պաշտպանելու։
-Դեկտեմբերի 20-ին կգումարվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ եւ պաշտոնապես կարվի այն հայտարարությունը, որին բոլորդ էլ վաղուց տեղյակ եք։ Բանն այն է, որ դեռ մայիս ամսին մենք Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն հուշագիր ենք ստորագրել, որի կետերից մեկն էլ մեր պարտավորությունն է՝ նախագահական ընտրությունների ժամանակ չառաջադրել թեկնածու եւ պաշտպանել Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուին։ Ե՛ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ե՛ւ Գագիկ Ծառուկյանը միանշանակ անելու են այն, ինչ խոստացել են։ Ես կյանքում որեւէ մեկին երբեւէ ո՛չ խաբել եմ, ո՛չ «քցել» եմ։
Մեր թեկնածուն հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի՝ ժողովրդի աջակցության շնորհիվ։ Մամուլում շրջանառվող տարաբնույթ շահարկումները նրան բոլորովին էլ խոցելի չեն դարձնում։ Եւ ընդհանրապես. միշտ էլ ցանկանում են խոցել աչքի ընկնող, հզոր անհատներին։ Իսկ փոքր, չերեւացող մարդիկ միշտ էլ մնում են ստվերում եւ դառնում են աներեւույթ։
-Ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձին։
-Եթե մարդը նման ցանկություն ունի, ես ի՞նչ ասեմ։ Նա ունի՞ նոր ծրագիր։ Ժողովուրդը նրան հավատո՞ւմ է։ Թող նա պարզի եւ գտնի իր տեղը։ Մեր երկիրը դեմոկրատական է, եւ յուրաքանչյուրը կարող է առաջադրվել։ Իսկ ընտրությունները կարձանագրեն ժողովրդի կամքը։ Բնականաբար հաղթելու ամենամեծ շանսը համարում եմ, որ ունի Հանրապետական թեկնածուն՝ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մանավանդ որ նրան սատարելու է նաեւ «Բարգավաճ Հայաստանը»։
-Դուք համաձա՞յն եք, որ մեր երկրում գործարարներին հետապնդում են քաղաքական նպատակներով։
-Խաչատուր Սուքիասյանը իմ ընկերն է, թեեւ բոլորովին այլ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Տնտեսական գործունեությունը քաղաքական կողմնորոշման հետ կապ չունի։ Մենք բոլորս ազատ ենք մեր ընտրության մեջ։ Հայաստանում չկա որեւէ ձեռնարկություն, որ տարին մեկ պարտադիր չստուգվի։ Եթե ձեռնարկության գործունեությունը օրենքի շրջանակում է, բոլոր փաստաթղթերը համապատասխանում են ծավալած տնտեսական գործունեությանը, ինչպե՞ս են այդ ձեռնարկության սեփականատիրոջը հետապնդում։
Պարզապես ամեն մի տնտեսական զեղծարարության, ապօրինության, փաստաթղթային անհամապատասխանության համար պետք է պատասխան տալ։ Եւ դա առաջին հերթին պետք է անեն խոշոր գործարարները։ Իսկ փոքր եւ միջին բիզնեսը ավելի լավ է հանգիստ թողնեն՝ մինչեւ նրանք էլ կայանան եւ ոտքի կանգնեն։
-Ինչո՞ւ չգնեցիք Իսրայել Հակոբկոխյանի մեդալները։
-Ես ինձ թույլ չեմ տա նման բան։ Իսրայել Հակոբկոխյանի սպորտային հաջողությունների մասին վկայող մեդալները ամոթ է գնել։ Եթե նա գումարի կարիք ունի, թող դիմի։ Իսկ իր մեդալները ավելի լավ է ցուցադրի օլիմպիական կոմիտեում, որ բոլոր այցելուները հնարավորություն ունենան տեսնել դրանք։
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ
40
Կոկորդ պատռողների եւ արկածախնդիրների հետեւից չի գնա
Նախօրեին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց էր տվել ռուսալեզու լրատվամիջոցների համար, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը
-Համարվում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հմայակ Հովհաննիսյանի նորօրյա «լեւոնապաշտության» մոլուցքը, դատելով ամենից, աննախադեպ սրացում է արձանագրել՝ ընդհուպ մոտենալով կրիտիկական սահմանին
Նախկին պատգամավորը երեկ հրավիրվել էր «Ազդակ» ակումբ՝ ...ԻՍԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՈՒՄ ԷՐ, ԹԵ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՉԻ ԼԻՆԻ...
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ երեկ լրագրողներին հայտարարեց, որ նախագահի թեկնածու չգրանցվելու փաստը խոչընդոտ չէ ընտրական գործընթացներին իր ակտիվ մասնակցության համար։
Հիշեցնենք, ...ԵՐԲ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՄԲՌՆԵԼ ԳՈՐԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, «Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին իրեն տեղեկանք չտրամադրելու կապակցությամբ։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Դեռեւս 2004թ. հունվարին կառուցվածքային փոփոխությունից հետո «Հայանտառը» բնապահպանության նախարարության ենթակայությունից անցավ գյուղատնտեսության նախարարության ենթակայության։ Ինչո՞վ էր պայմանավորված 2004թ. ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եվրամիության ՏԱՍԻՍ-ի «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ատոմակայանը շահագործումից հանելու ռազմավարություն:
Երեկ էներգետիկայի նախարար Արմեն ...ԱՌԱՎԵԼ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Երեկ այդ առիթով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպությունը հրավիրել էր ասուլիս՝ ներկայացնելու «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ 2007» կոռուպցիայի ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1999 թվականից հետո անցնող մրցաշրջանն ամենահաջողն էր հայկական ծանրամարտի համար։ Այս տարվա պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են ընդհանուր ...ՍԵՐԲԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՑ
Խավիեր Կլեմենտեն, որ ժամանակին գլխավորել է Իսպանիայի ընտրանին, հեռացվել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ինչպես հայտնի է, Կլեմենտեն սերբական թիմը ղեկավարում էր «Եվրո-2008»-ի ընտրական ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՏԱԼԻԱ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը պատրաստ է ուկրաինացուն զիջել ընդամենը 12 մլն ֆունտ ստեռլինգով, այն դեպքում, երբ ...ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Գաղափարախոսության փոփոխության
Մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը կարծես մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ «Աղետի գոտի» երեւույթը մեզանում լինելու է միշտ։
Ճիշտ է, մի պահ թվաց, թե 1994-ին ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։
Քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, անցած տարիներին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ:
Ս.Սարգսյանը ծաղկեպսակ դրեց ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Սեփ. լրտվ.Երեկ 18։00-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու 15-օրյա ժամկետը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ ...ԵՍ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Պարոն Դավոյան, ձեր «Եթե Աստված կամենա» վեպում պատկերված է 90-ականների մեր իրականությունը՝ ծանոթ բոլոր դրսեւորումներով։ Վեպի կերպարներն էլ թեեւ տիպականացված եք ներկայացրել, ...ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Մնացել է միայն վա-բանկ գնալու տարբերակը
Դեկտեմբերի 8-ին նշանակված հհշական հերթական միտինգը ե՛ւ ելույթների բովանդակությամբ, ե՛ւ մասնակիցների թվաքանակով խոստանում է դառնալ «համաժողովրդական ընդվզումի» ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԻՋԻՆ ԴԻՐՔ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երկու տարի առաջ հեղինակավոր «Մուդիս» ընկերությունը Հայաստանին վարկանիշ շնորհեց։ «Մուդիսի» գնահատմամբ, վերջին մեկ տարում մեր երկրի վարկանիշը շարունակում է մնալ կայուն։
Այդ հարցում, տնտեսական վերլուծաբան, ...ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ «ԱՐՏԱՀԱՆԱԾ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երեկվա համարում արդեն պատմել ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ձեռնարկատիրության փաստ։
Հարկային պետական ծառայության Երեւանի ...ԱՌԱՅԺՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում երեկ միաձայն որոշվել է կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել: Որոշվել է նաեւ լիազորել վարչությանը՝ նախագահական ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
«Իմ կարծիքով՝ մեր անելիքը սկսելու ենք փետրվարի 20-ից։ Փետրվարի 19-ին երբեւէ չեմ հավատացել։ Դրա համար գրանցված, թե գրանցված չեմ, կապ չունի, փետրվարի 20-ը բոլոր այն գործիչներինն է, ովքեր ուզում են ինչ-որ ...ՀՀՇ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
3
«Ես չէի ցանկանում շարունակել խորհրդային ավանդույթը, երբ յուրաքանչյուր նոր ղեկավար սկսում էր նախորդ ղեկավարության քննադատությունից։ Համարում էի, որ պետք է արդյունք ցույց տալ, եւ ժողովուրդն ինքը՝ տեսնելով ...ՀՄԱՅԱԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴԱՏԻ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Այսօր Հայաստանի առաջին նախագահին մեղադրում են Թուրքիայի կողմից ֆինանսավորվելու, ըստ էության, Թուրքիայի գործակալը լինելու մեջ։ Ո՞րը պետք է լինի առաջին նախագահի պատասխանը։ Ըստ իս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

