
ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
- 1999 թվականից հետո անցնող մրցաշրջանն ամենահաջողն էր հայկական ծանրամարտի համար։ Այս տարվա պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են ընդհանուր առմամբ 47 մեդալ՝ ինչպես տարբեր մրցաձեւերից, այնպես էլ երկամարտի գումարով։ Սա ի միջի այլոց, 2007 թվականին բոլոր մարզաձեւերից հայ մարզիկների նվաճած մեդալների գրեթե 50 տոկոսն է։ Տարվա արդյունքները ամփոփում ենք սպորտի պետական կառույցի ծանրամարտի պատասխանատու, վաստակավոր մարզիչ ՓԱՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ։

-Մրցաշրջանը, կարելի է ասել, աննախադեպ արգասաբեր էր ծանրորդների համար։
-Իրոք տարին շատ հաջող ստացվեց։ 47 մեդալ նվաճեցինք, ընդ որում՝ ունեցանք նաեւ մեծահասակների աշխարհի առաջնության մրցանակակիր։ Թերեւս խուսափեմ «աննախադեպ» բառն օգտագործելուց, քանզի 1999-ին ծանրորդները բերել են 51 մեդալ։ Իսկ համաշխարհային ստուգատեսի վերջին պարգեւը ձեռք էր բերել Արա Վարդանյանը, դեռեւս 1998 թվականին։
Վերջապես Թայլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում մեր տղաները նվաճեցին 5 օլիմպիական ուղեգիր, այն դեպքում, երբ առավելագույն հնարավորը վեցն է։ Ինչ խոսք, սպասելիքներ ունենք նաեւ աղջիկներից։ Նրանցից մեկը արդեն ձեռք է բերել օլիմպիական վարկանիշ, բայց, հուսով ենք, որ մեր ծանրորդուհիներից առնվազն եւս մեկը «Պեկին-2008»-ի ուղեգիր կնվաճի։ Այդ առումով շատ կարեւոր է լինելու հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունը, որին լրջորեն ենք նախապատրաստվում։
-Աղջիկները, կարելի է ասել, նույնպես ծանրակշիռ ներդրում ունեցան այս տարվա մարզավարում։
-Նրանք փայլել են գրեթե բոլոր պաշտոնական մրցումներում` բացառությամբ մեծահասակների աշխարհի առաջնության։ Ընդ որում՝ հաճախ գերազանցելով տղաների ժամանակացույցը։ Այսպես. եթե եվրոպական ստուգատեսում տղաներից չեմպիոն դարձավ միայն Տիգրան Դավթյանը, ապա աղջիկներից փայլեցին Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մելինե Դալուզյանը։ Նմանապես աշխարհի երիտասարդական առաջնությունում Արայիկ Միրզոյանը դարձավ բրոնզե մրցանակակիր, մինչդեռ Խուրշուդյանը ոսկե մեդալ նվաճեց։ Պատանեկան առաջնությանն էլ երկու աղջիկ ենք հայտավորել, որոնցից մեկը փոխչեմպիոն դարձավ, իսկ մյուսը զբաղեցրեց 6-րդ տեղը։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունից տղաներն ու աղջիկները վերադարձան հավասար արդյունքով. մեկական չեմպիոն եւ երկրորդ մրցանակակիր։ Մի խոսքով, նրանց միջեւ ինքնատիպ ներքին մրցակցություն էր ծավալվել։ Դա ավելի շուտ հոգեբանական պայքար էր, որը միմիայն օգուտ բերեց ընդհանուր գործին։ Ավելին՝ «մրցողները» հաճախ չէին խորշում օգնել միմյանց։ Աղջիկները աջակցում եւ ցավում էին տղաների համար, տղաներն էլ իրենց գեղեցիկ թիմակցուհիների։
-Ինչո՞վ բացատրել արդյունավետության նման կտրուկ աճը նախորդ տարիների համեմատ։
-Նախեւառաջ մեծ դեր ունեցավ մեր ֆեդերացիայի նախագահը, որը, ստանձնելով կազմակերպության ղեկը, կարողացավ համախմբել կոլեկտիվը, ճիշտ կազմակերպել աշխատանքները, ոչնչի առջեւ կանգ չի առնում, լիարժեք է օգտագործում թե՛ անձնական, թե՛ մյուս ֆինանսական միջոցները։ Նրան հաջողվեց մարզչական կոլեկտիվում ստեղծել փոխօգնության, համերաշխ աշխատանքի մթնոլորտ։
-Այսինքն՝ նախկինում կազմակերպչական խնդիրնե՞ր եք ունեցել։
-Գիտեք ինչպես էր՝ Սամվել Խաչատրյանից առաջ ֆեդերացիան գլխավորում էր երջանկահիշատակ Շահեն Հովասափյանը, որը, սակայն, աշխատանքներն անմիջականորեն ղեկավարելու ժամանակ չուներ։ Նա ավելի շատ ֆինանսապես էր օգնում։ Այն ժամանակ շատ բան գրեթե բարձիթողի վիճակում էր։ Իսկ Սամվել Խաչատրյանը կազմակերպչական ջիղ ունենալուց բացի, նաեւ ծանրորդ է եղել։ Այսինքն՝ քաջատեղյակ է մասնագիտական նրբություններին եւ ներքին խոհանոցին ու նաեւ սրտացավ է աշխատում։
-Նշանակում է` միայն ֆինանսական լծակներ ունենալը դեռ բավարար չէ՞ ֆեդերացիայի լիարժեք նախագահ լինելու համար։
-Մեր փորձից ելնելով կարող եմ պնդել, որ միայն գումար ունենալը դեռ վերջնական հաջողության գրավական չէ։ Շատ կարեւոր է նաեւ որոշ չափով մասնագետ լինելը։ Անգամ մեր գործն է հեշտանում. գիտես, որ ղեկավարը տեղին է դիտողություն անում, մասնագիտական հարցեր է արծարծում, մասնագիտական մտածողություն ունի։ Նաեւ ուշադիր է եւ սրտացավ, որ ժամանակին կազմակերպվեն մարզումները, անհրաժեշտ մարզիկներ հրավիրվեն հավաքներին, ճիշտ պահին ընտրվեն մրցումները եւ այլն։
-Անգամ ամենամեծ նվաճումների պարագայում լինում են բաներ, որոնց համար ափսոսում ես։ Այս տարի ձեր աշխատանքում եղե՞լ են երեւույթներ, որոնցից կցանկանայիք անպայման խուսափել։
-Անգամ նման հաջողության դեպքում ափսոսալու բաներ կգտնվեն։ Այլապես հայկական ծանրամարտը շատ ավելի բարձր դիրքեր կգրավեր աշխարհում։ Ափսոսում եմ նրա համար, որ աշխարհի առաջնությունում հնարավորություն ունենալով մեդալ նվաճել, մեր երեք աղջիկներից ոչ մեկին դա չհաջողվեց։ Մինչդեռ դրանից ընդամենը 9 օր անց Հռիփսիմե Խուրշուդյանը 6-7 կգ բարձր արդյունքով մրցանակակիր դարձավ աշխարհի երիտասարդների առաջնությունում։ Իսկ Թայլանդում հավանաբար զգացնել տվեց տեղի ծանր կլիման։ Բացի այդ, նախաօլիմպիական աշխարհի առաջնությունները սկզբունքորեն տարբերվում են մյուս տարիների համաշխարհային եւ եվրոպական ստուգատեսներից։ Այստեղ ե՛ւ մրցակցային լարվածությունն է ավելի մեծ, ե՛ւ մասնակիցներն են անհամեմատ շատ։
Ափսոսում եմ նաեւ Եվրոպայի առաջնությունից հետո Արա Խաչատրյանի վնասվածք ստանալու համար։ Նա տաղանդավոր եւ օժտված ծանրորդ է եւ 77 կգ քաշային կարգում կարող էր աշխարհի առաջնության մրցանակակիր դառնալ։ Հիմա արդեն ապաքինվել է եւ ներգրավվել հավաքի, ուստի, նախկինի պես, սպասելիքներ ունենք նրանից։ Ափսոսում եմ Արսեն Մելիքյանի համար, որը տարիքից եւ ընտանեկան պայմաններից ելնելով (այնուհանդերձ երկու երեխայի հայր է) չկարողացավ լավագույն մարզավիճակի հասնել։ Ափսոսում եմ Տիգրան Քամալյանի համար, որը կարծես ապաքինվել էր ուսի վնասվածքից, սակայն մրցումներից մի քանի օր առաջ այն կրկնվեց։
Ինչ խոսք, ցավում եմ, որ ժամանակից շուտ կյանքից հեռացավ մեր հրաշալի ծանրորդ, հավաքականի երկրորդ մարզիչ Խաչատուր Քյափանակցյանը ու վերստին ցավակցում նրա հարազատներին։
-Քյափանակցյանի բացակայությունը որքանո՞վ կանդրադառնա հավաքականում աշխատանքների վրա։
-Դժվարանում եմ ասել. այժմ երկրորդ մարզիչն է արարատցի Պողոս Պողոսյանը։ Միգուցե մեր ընկերոջ կորուստը ազդեցություն ունենա հավաքականում աշխատանքների կազմակերպման վրա, սակայն բոլորիս պարտքն է բարձր արդյունքներով վառ պահել նրա հիշատակը։
-Ո՞ւմ եք համարում մրցաշրջանի հայտնություն՝ աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Դավթյանի՞ն։
-Գեւորգը նորեկ չէ հայկական ծանրամարտում։ Նա եղել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, պատանիների Եվրոպայի չեմպիոն եւ ռեկորդակիր։ Նա մեծ ներուժ ունի, ուստի այս տարվա հաջողությունը պատահական չէր։ Իսկ մրցաշրջանի հայտնություն ավելի շուտ կանվանեի արարատցի ծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին, որը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում աշխարհամասի 8 պատանեկան ռեկորդ սահմանեց եւ վստահորեն գրավեց առաջին տեղը։ Միաժամանակ մեծահասակների աշխարհի առաջնությանը լավ մասնակցությամբ զգալիորեն նպաստեց մեր հավաքականի թիմային հաջողությանը։ Ի դեպ, պատանեկան 5 ռեկորդ էլ նա արձանագրեց Թայլանդում։
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ
40
Կոկորդ պատռողների եւ արկածախնդիրների հետեւից չի գնա
Նախօրեին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց էր տվել ռուսալեզու լրատվամիջոցների համար, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը
-Համարվում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հմայակ Հովհաննիսյանի նորօրյա «լեւոնապաշտության» մոլուցքը, դատելով ամենից, աննախադեպ սրացում է արձանագրել՝ ընդհուպ մոտենալով կրիտիկական սահմանին
Նախկին պատգամավորը երեկ հրավիրվել էր «Ազդակ» ակումբ՝ ...ԻՍԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՈՒՄ ԷՐ, ԹԵ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՉԻ ԼԻՆԻ...
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ երեկ լրագրողներին հայտարարեց, որ նախագահի թեկնածու չգրանցվելու փաստը խոչընդոտ չէ ընտրական գործընթացներին իր ակտիվ մասնակցության համար։
Հիշեցնենք, ...ԵՐԲ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՄԲՌՆԵԼ ԳՈՐԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, «Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին իրեն տեղեկանք չտրամադրելու կապակցությամբ։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Դեռեւս 2004թ. հունվարին կառուցվածքային փոփոխությունից հետո «Հայանտառը» բնապահպանության նախարարության ենթակայությունից անցավ գյուղատնտեսության նախարարության ենթակայության։ Ինչո՞վ էր պայմանավորված 2004թ. ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եվրամիության ՏԱՍԻՍ-ի «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ատոմակայանը շահագործումից հանելու ռազմավարություն:
Երեկ էներգետիկայի նախարար Արմեն ...ԱՌԱՎԵԼ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Երեկ այդ առիթով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպությունը հրավիրել էր ասուլիս՝ ներկայացնելու «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ 2007» կոռուպցիայի ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1999 թվականից հետո անցնող մրցաշրջանն ամենահաջողն էր հայկական ծանրամարտի համար։ Այս տարվա պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են ընդհանուր ...ՍԵՐԲԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՑ
Խավիեր Կլեմենտեն, որ ժամանակին գլխավորել է Իսպանիայի ընտրանին, հեռացվել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ինչպես հայտնի է, Կլեմենտեն սերբական թիմը ղեկավարում էր «Եվրո-2008»-ի ընտրական ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՏԱԼԻԱ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը պատրաստ է ուկրաինացուն զիջել ընդամենը 12 մլն ֆունտ ստեռլինգով, այն դեպքում, երբ ...ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Գաղափարախոսության փոփոխության
Մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը կարծես մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ «Աղետի գոտի» երեւույթը մեզանում լինելու է միշտ։
Ճիշտ է, մի պահ թվաց, թե 1994-ին ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։
Քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, անցած տարիներին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ:
Ս.Սարգսյանը ծաղկեպսակ դրեց ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Սեփ. լրտվ.Երեկ 18։00-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու 15-օրյա ժամկետը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ ...ԵՍ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Պարոն Դավոյան, ձեր «Եթե Աստված կամենա» վեպում պատկերված է 90-ականների մեր իրականությունը՝ ծանոթ բոլոր դրսեւորումներով։ Վեպի կերպարներն էլ թեեւ տիպականացված եք ներկայացրել, ...ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Մնացել է միայն վա-բանկ գնալու տարբերակը
Դեկտեմբերի 8-ին նշանակված հհշական հերթական միտինգը ե՛ւ ելույթների բովանդակությամբ, ե՛ւ մասնակիցների թվաքանակով խոստանում է դառնալ «համաժողովրդական ընդվզումի» ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԻՋԻՆ ԴԻՐՔ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երկու տարի առաջ հեղինակավոր «Մուդիս» ընկերությունը Հայաստանին վարկանիշ շնորհեց։ «Մուդիսի» գնահատմամբ, վերջին մեկ տարում մեր երկրի վարկանիշը շարունակում է մնալ կայուն։
Այդ հարցում, տնտեսական վերլուծաբան, ...ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ «ԱՐՏԱՀԱՆԱԾ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երեկվա համարում արդեն պատմել ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ձեռնարկատիրության փաստ։
Հարկային պետական ծառայության Երեւանի ...ԱՌԱՅԺՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում երեկ միաձայն որոշվել է կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել: Որոշվել է նաեւ լիազորել վարչությանը՝ նախագահական ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
«Իմ կարծիքով՝ մեր անելիքը սկսելու ենք փետրվարի 20-ից։ Փետրվարի 19-ին երբեւէ չեմ հավատացել։ Դրա համար գրանցված, թե գրանցված չեմ, կապ չունի, փետրվարի 20-ը բոլոր այն գործիչներինն է, ովքեր ուզում են ինչ-որ ...ՀՀՇ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
3
«Ես չէի ցանկանում շարունակել խորհրդային ավանդույթը, երբ յուրաքանչյուր նոր ղեկավար սկսում էր նախորդ ղեկավարության քննադատությունից։ Համարում էի, որ պետք է արդյունք ցույց տալ, եւ ժողովուրդն ինքը՝ տեսնելով ...ՀՄԱՅԱԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴԱՏԻ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Այսօր Հայաստանի առաջին նախագահին մեղադրում են Թուրքիայի կողմից ֆինանսավորվելու, ըստ էության, Թուրքիայի գործակալը լինելու մեջ։ Ո՞րը պետք է լինի առաջին նախագահի պատասխանը։ Ըստ իս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

