
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
- Դեռեւս 2004թ. հունվարին կառուցվածքային փոփոխությունից հետո «Հայանտառը» բնապահպանության նախարարության ենթակայությունից անցավ գյուղատնտեսության նախարարության ենթակայության։ Ինչո՞վ էր պայմանավորված 2004թ. հունվարի 15-ի կառավարության այս որոշումը, որի ջատագովն էր նախեւառաջ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայանտառի» պատասխանատուների գնահատմամբ, այդ որոշմամբ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ գործառույթների բաժանում կատարվեց։ Այդպիսով անտառի բնապահպանական վերահսկողությունը տարանջատվեց անտառկառավարումից։ Տարիներ շարունակ գոյություն ունեցող վիճակը պարզապես անոմալիա էր, երբ մի կազմակերպությունը ե՛ւ վերահսկում էր, ե՛ւ կառավարում, ե՛ւ օգտագործում։
Այս որոշմանը հաջորդել էին անտառային ոլորտում կատարված բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում՝ նաեւ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները, որոնք, կատարելով իրավիճակային վերլուծություններ (անտառային տարածքների փաստացի կորուստների, ծառահատումների չնվազող թվերի հիման վրա), վերադաս ատյաններին հանգեցրել էին այդ կարեւոր որոշումը կայացնելուն։
Այսօր այս որոշման արդյունքը ավելի քան ակնհայտ է։ Այդ մասին վկայում են թվերն ու փաստերը, նաեւ «Հայանտառի» պատասխանատուների գործնական վերաբերմունքը անտառտնտեսավարմանը, ապօրինի հատումներին, անտառի պահպանությանը։
Իհարկե, ասել, թե վերահսկողությունը լիովին տարանջատվեց անտառկառավարումից, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, շուրջ 100 հազար հա անտառ մնաց բնապահպանության նախարարության կազմում։
2004 թվականից հետո շատ բան է փոխվել անտառային համակարգում։ 2004-05թթ. արդեն ընդունվեցին կարեւորագույն փաստաթղթեր` Անտառի ազգային ծրագիր, Անտառի ռազմավարություն եւ քաղաքականություն, Ապօրինի հատումների դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, ի վերջո, Անտառային օրենսգիրքը, որոնցով էր պայմանավորված անտառային ոլորտի զարգացումը։ Այս ամենը լիովին փոխեց կացությունը՝ խորհրդային ժամանակների հարաբերությունները փոխարինելով նոր ժամանակների հարաբերություններով։ Իսկ այսօր արդեն Անտառային օրենսգրքի կիրառմանը նպաստող ենթաօրենսդրական ակտերի ստեղծման ընթացքն է։
Անտառային ոլորտի մասին խոսելիս հասարակությունը առաջին հերթին գոյություն ունեցող ապօրինի հատումների փաստն է վկայակոչում։ «Հայանտառում» այս առումով 2004-ից ի վեր ի՞նչ արձանագրումներ են արվել։ Ի վերջո, «ե՞րբ էր անտառի համար ավելի լավ» հարցի պատասխանը հենց ապօրինի հատումների աճի կամ նվազման տեմպերով ենք դիտարկում։
Ըստ «Հայանտառի» գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ՝ «ապօրինի հատումները նվազել են, ընդ որում, մի քանի անգամ։ Ի հավելումն՝ ավելացել են բացահայտման դեպքերը, ինչի մասին փաստում են նաեւ դատախազության տվյալները։
Անցած տարիներին ապօրինի հատումների դեմ պայքարի, անտառների պահպանության ուղղությամբ վարչարարության ուժեղացման, բնակավայրերի զանգվածային գազիֆիկացման հետեւանքով (2006թ. շուրջ 450000 աբոնենտ է արձանագրվել, իսկ օրերս հայտարարվեց, որ արդեն շուրջ 515 հազար բնակարան գազիֆիկացված է եւ 130 հազարը առաջիկայում կգազիֆիկացվի) ապօրինի հատումները զգալիորեն կրճատվել են։ 2006թ., 2003-ի համեմատ, արձանագրված ապօրինի հատումները կրճատվել են շուրջ 7 անգամ»։
Նկատենք, որ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն իր վերահսկողական գործառույթները սկսեց խորապես գիտակցել միայն այն բանից հետո, երբ «Հայանտառը» բնապահպանության նախարարությունից փոխանցվեց գյուղատնտեսության նախարարությանը, ինչն, անշուշտ, ուրախալի է։ Մանավանդ որ տեսչության աչալուրջ վերահսկողությունն էլ փաստում է ապօրինի հատումների կտրուկ նվազում։
2003թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկն էր երկրի տարածքում շուրջ 15 հազար հա անտառվերականգնում իրականացնելը։ Այն ժամանակ անհավանական էր թվում այս ծրագիրը, մինչդեռ...
«Նախագահի խոստումը կարելի է ասել գերակատարվել է։ 2004թ. մինչեւ 2007թ. շուրջ 20 հազար հեկտարի անտառվերականգնման աշխատանք է կատարվել»։ Նկատենք, որ եթե մինչեւ 2003թ. անտառվերականգնման վրա ծախսվում էր ընդհանուր գումարների 15-17 տոկոսը, ապա այժմ շուրջ 45-50 տոկոսն է ծախսվում։ Ի վերջո, անտառվերականգնում ասվածը միայն ծառատունկը չէ, տնկված ծառը խնամելն ու պահպանելն է, նաեւ ոռոգման համակարգի, ցանկապատի անհրաժեշտությունը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ վկայությամբ՝ «Երեւանի օրինակով դատենք. մինչեւ 2003 թվականն էլ էին ծառեր տնկվում՝ Նորքի զանգվածում եւ այլուր, բայց քանի որ չկար պահպանություն եւ խնամք, ծառատնկումը սոսկ ցուցադրական միջոցառում էր մնում։ 2004-ից մինչ օրս Երեւանի շուրջը հատված տարածքներում, Արզնիում մենք հիմնադրել ենք, ընդ որում՝ ցանկապատելով, ոռոգման համակարգի անցկացմամբ, պահպանությամբ, կատարել 275 հա աշխատանք։ 2008-ին նախատեսված է եւս 33 հա անտառ հիմնադրել Նուբարաշենում։ Այդ անտառային տարածքները հայտնի են, ցանկացած մարդ կարող է գնալ-տեսնել։ Նուբարաշեն, Նորքի զանգված, գաջի գործարանի հատված, Արզնի պուրակ... Նաեւ Ծաղկաձոր, Սպիտակ, Գուգարք, այսինքն՝ ողջ Հայաստանի տարածքում է կատարվում անտառվերականգնումը»։
Ի դեպ, անտառի հանդեպ ոտնձգություններ են կատարում ոչ միայն մարդիկ, այլեւ չորքոտանիներն ու միջատները։ Ուստի այսօր ցանկապատվում են անտառները։ Նման աշխատանք նույնիսկ խորհրդային տարիներին չէր արվում։
Անցած 10-15 տարիների ընթացքում ֆինանսական միջոցների սղության պատճառով անտառների վնասատուների եւ հիվանդությունների դեմ գրեթե չի իրականացվել ավիացիոն պայքար եւ անտառածածկ զգալի տարածքներ` շուրջ 30 000 հա, խիստ վարակված են։ Դրանք վերջին տարիներին ավիացիոն պայքարի հետեւանքով հետզհետե նվազում են։ 2006-07թթ. վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն պայքարը դրական արդյունք է տվել եւ տալիս (2006-ին 19795 հա, 2007-ին՝ ավելի քան 24723 հա)։
Մեկ այլ կարեւոր հարց՝ մեր ժողովուրդը անցած տարիներին բնապահպանական քաղաքականություն ձեռք բերելու առումով առաջընթաց ունեցե՞լ է։
Պարզվում է՝ դեռ ոչ։ Քանզի դա միայն հեռուստատեսային հաղորդումներով ու քարոզչական միջոցներն օգտագործելով չի լինում։ «Տեսեք, մեր այսօրվա երիտասարդները 90-ականներին իրենց ծնողների հետ գնացել-անտառում ծառ են կտրել, որ տաքանան։ Ուղղակի քարոզչությամբ՝ թե անտառ հատելը այս եւ այս վտանգներով է հղի, չենք կարող արդյունքի հասնել երիտասարդ սերնդի պարագայում։
Երբ 2004թ. գյուղակադեմիայի ուսանողները Նորքում ծառատունկ էին իրականացնում, շատերը թերահավատ էին, թե միեւնույն է, կչորանա, ինչո՞ւ եք տնկում։ Հետո երկրորդ, երրորդ տարին, երբ գալիս տեսնում էին, որ իրենց տնկած ծառը աճել է, ուրախություն էին ապրում։ Մարդը, որը ծառ է տնկել, խնամել այն եւ տեսնում է իր խնամքի արդյունքը, չհավատաք, որ ծառ կտրի։ Այսինքն՝ դաստիարակելը ոչ թե խոսքով, ավելի շուտ գործով պիտի լինի։ Անմիջական սեր սերմանելով»,- վստահ են «Հայանտառում»։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ
40
Կոկորդ պատռողների եւ արկածախնդիրների հետեւից չի գնա
Նախօրեին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց էր տվել ռուսալեզու լրատվամիջոցների համար, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը
-Համարվում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հմայակ Հովհաննիսյանի նորօրյա «լեւոնապաշտության» մոլուցքը, դատելով ամենից, աննախադեպ սրացում է արձանագրել՝ ընդհուպ մոտենալով կրիտիկական սահմանին
Նախկին պատգամավորը երեկ հրավիրվել էր «Ազդակ» ակումբ՝ ...ԻՍԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՈՒՄ ԷՐ, ԹԵ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՉԻ ԼԻՆԻ...
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ երեկ լրագրողներին հայտարարեց, որ նախագահի թեկնածու չգրանցվելու փաստը խոչընդոտ չէ ընտրական գործընթացներին իր ակտիվ մասնակցության համար։
Հիշեցնենք, ...ԵՐԲ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՄԲՌՆԵԼ ԳՈՐԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, «Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին իրեն տեղեկանք չտրամադրելու կապակցությամբ։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Դեռեւս 2004թ. հունվարին կառուցվածքային փոփոխությունից հետո «Հայանտառը» բնապահպանության նախարարության ենթակայությունից անցավ գյուղատնտեսության նախարարության ենթակայության։ Ինչո՞վ էր պայմանավորված 2004թ. ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եվրամիության ՏԱՍԻՍ-ի «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ատոմակայանը շահագործումից հանելու ռազմավարություն:
Երեկ էներգետիկայի նախարար Արմեն ...ԱՌԱՎԵԼ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Երեկ այդ առիթով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպությունը հրավիրել էր ասուլիս՝ ներկայացնելու «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ 2007» կոռուպցիայի ...ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1999 թվականից հետո անցնող մրցաշրջանն ամենահաջողն էր հայկական ծանրամարտի համար։ Այս տարվա պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են ընդհանուր ...ՍԵՐԲԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՑ
Խավիեր Կլեմենտեն, որ ժամանակին գլխավորել է Իսպանիայի ընտրանին, հեռացվել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ինչպես հայտնի է, Կլեմենտեն սերբական թիմը ղեկավարում էր «Եվրո-2008»-ի ընտրական ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՏԱԼԻԱ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը պատրաստ է ուկրաինացուն զիջել ընդամենը 12 մլն ֆունտ ստեռլինգով, այն դեպքում, երբ ...ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Գաղափարախոսության փոփոխության
Մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը կարծես մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ «Աղետի գոտի» երեւույթը մեզանում լինելու է միշտ։
Ճիշտ է, մի պահ թվաց, թե 1994-ին ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը։
Քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, անցած տարիներին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ:
Ս.Սարգսյանը ծաղկեպսակ դրեց ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Սեփ. լրտվ.Երեկ 18։00-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու 15-օրյա ժամկետը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ ...ԵՍ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Պարոն Դավոյան, ձեր «Եթե Աստված կամենա» վեպում պատկերված է 90-ականների մեր իրականությունը՝ ծանոթ բոլոր դրսեւորումներով։ Վեպի կերպարներն էլ թեեւ տիպականացված եք ներկայացրել, ...ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Մնացել է միայն վա-բանկ գնալու տարբերակը
Դեկտեմբերի 8-ին նշանակված հհշական հերթական միտինգը ե՛ւ ելույթների բովանդակությամբ, ե՛ւ մասնակիցների թվաքանակով խոստանում է դառնալ «համաժողովրդական ընդվզումի» ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԻՋԻՆ ԴԻՐՔ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Երկու տարի առաջ հեղինակավոր «Մուդիս» ընկերությունը Հայաստանին վարկանիշ շնորհեց։ «Մուդիսի» գնահատմամբ, վերջին մեկ տարում մեր երկրի վարկանիշը շարունակում է մնալ կայուն։
Այդ հարցում, տնտեսական վերլուծաբան, ...ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ «ԱՐՏԱՀԱՆԱԾ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երեկվա համարում արդեն պատմել ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ձեռնարկատիրության փաստ։
Հարկային պետական ծառայության Երեւանի ...ԱՌԱՅԺՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում երեկ միաձայն որոշվել է կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել: Որոշվել է նաեւ լիազորել վարչությանը՝ նախագահական ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
«Իմ կարծիքով՝ մեր անելիքը սկսելու ենք փետրվարի 20-ից։ Փետրվարի 19-ին երբեւէ չեմ հավատացել։ Դրա համար գրանցված, թե գրանցված չեմ, կապ չունի, փետրվարի 20-ը բոլոր այն գործիչներինն է, ովքեր ուզում են ինչ-որ ...ՀՀՇ-Ն ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
3
«Ես չէի ցանկանում շարունակել խորհրդային ավանդույթը, երբ յուրաքանչյուր նոր ղեկավար սկսում էր նախորդ ղեկավարության քննադատությունից։ Համարում էի, որ պետք է արդյունք ցույց տալ, եւ ժողովուրդն ինքը՝ տեսնելով ...ՀՄԱՅԱԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴԱՏԻ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Այսօր Հայաստանի առաջին նախագահին մեղադրում են Թուրքիայի կողմից ֆինանսավորվելու, ըստ էության, Թուրքիայի գործակալը լինելու մեջ։ Ո՞րը պետք է լինի առաջին նախագահի պատասխանը։ Ըստ իս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԵԼԱՑԻ Է ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԻԱՐԻ ՆՅՈՒԹ ՉԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՔՐԵԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԻ ՀԵՏՔԸ ՋՆՋԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
80 ՕՐՈՒՄ՝ 83 ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

